Jump to content

gayan-ori

Forumjan
  • Posts

    16
  • Joined

  • Last visited

Everything posted by gayan-ori

  1. Արտաշես Յավրյանը(Յավրիյանը) ծնվել է 1932թ.օգոստոսի 28-ին Գանձակի գավառի Փիփ գյուղում: «Օջախի ծուխ»«Ակունքներ».«Մանանա»,«Առյուծաձև մհեր»,«Այգեքաղ»,«Ժամանակի հորձանուտում»,«Աղետավոր իմ դար»,«Դյուցազունք Սասնա») և այլ ժողովածուներ:Նրա բանաստեղծություններով գրվել են երգեր :Հայաստանի գրողների միության անդամ, մահացել է 2009թ: ՇԻՐԱԶ: «...ուզում եմ իմ հին խորհուրդներս վերաշշնջալ քեզ,քո սրտի ականջին,քո պոետական բախտի ականջին,քո նավաբեկյալ հույսի ականջին...Մի'հուսահատվիր,որ գիրքդ չի հաղթում բթամտությունը, որն այսօր գլխավոր խմբագիր է,մի' իջիր ձիուցդ,որ մորուց է քեզ ընծայված բարի բնության անդաստանից,մի' թողնի լեռան տակ քո տաղանդի ոսկե հանքը,տքնաջանիր,հանի'ր ասում եմ և բախտդ գրչիդ արծվամագիլով կհանի չար ու կույր բթամտության աչքը... և սիրտը:Քո գրչի եղբայր՝Հովհաննես Շիրազ՝1960թ.,Երևան»: ՇԻՐԱԶ: «Կեցցե'ս,Արտաշես,քառյակներիցդ շատերը ես էլ կուզեի գրած լինել:Ոնց որ սրտի հանքից պոկված ոսկու երակ լինեն»: ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «Մինչև այսօր ինչպես հարկն է չեն արժեքավորվել Յավրիյանի ... քառյակները,որոնք ժամանակի ,ժողովրդի ճակատագրի ու բացվող դարի հանդեպ հայրենախոս բանաստեղծի հուզախռով տարերքն են փոխանցում մեզ, նաև սրտի բարի ու « տաք մեղմէրոցով»: ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ) «...Յավրիյանի «Սասնա Դյուցազունքը հայ դյուցազնավեպի ժողովրդական զուլալ,անխառն պատումից հրաշապատումներից ու տարբեր ժամանակներում գրառված առանձին տարբերակներում տեղ գտած արհեստական, էպոսի բուն ակունքներից չբխող շերտերից հիմնականում ազատազերծված և այդ ակունքներին հարազատ տարերքով հյուսված մնայուն երկ է...»: ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(բան. գիտ.դոկ-պրոֆ): «...Արտաշես Յավրյանը շարունակում է «լուռ» հնչեցնել ժողովրդական քնարը՝դարավերջի տասնամյակների մեր պոեզիայի մայրուղում բացելով ինքնատիպ իր հերկը՝կարոտ արժեքավորման ու ճշմարիտ գնահատականի»: ՖԵԼԻՔՍ ՄԵԼՈՅԱՆ: «Ժողովրդական վճիտ ու խորունկ երգը,որի հմայքի հաղորդումը գրչին նպատակ է դարձրել Յավրյանը,ընթերցողին է հասնում գրեթե անկորուստ՝մտածողությունն է պահպանված և բառամթերքը»: «ՔԱՌՅԱԿՆԵՐ» շարքից *** Մրգի լավը քո սեղանին,համն ինձնից ես հարցնում, Ժամացույցը քո թևին է,ժամն ինձնից ես հարցնում, Սարից իջնող պարզ ջրերը պղտորվում են ձորի մեջ, Բայց դու ջրի աղտոտվելը ակունքից ես հարցնում: *** Առեղծվածները տիեզերքինն է, Ոչ ոք չի կարող ստույգ վերծանել, Արդարությունն էլ Աստծո ձեռքին է, Մարդուն տրվածը միայն կեղծամ է: *** Կյանքս մի օր՝ կեսը՝ մթնում,ի՞նչ մնաց, Իմ արևն էլ մայր է մտնում,քիչ մնաց, Լավն ես,ափսոս,մարդախաբ ես,է՜յ աշխարհ, Ծով խոստացար,ինձ մի ցամաք լիճ մնաց: *** Դեռ շուռ կգան սար ու ձորում սև անգղն ու գորշ բազեն, Իրենց որսը կհոշոտեն ու նոր զոհի կսպասեն, Գոյատևման երաշխիքը միայն ձեր մեջ որոնեք, Ով միամիտ թևավորներ՝անմիաբան ու անզեն: *** Ձմռան սարը գարուն հագավ, Հին հարց տվեց մի նոր կաքավ. -Արդարությունն ի՞նչ պտուղ է, Որ աշխարհում շատ է սակավ... *** Ինձ հարցնես՝ ամեն չարիք մի դև է, Նշան չունի՝ սպիտա՞կ է, թե՞ սև է, Թեկուզ տարով զավթի ղեկը քո կյանքի, Վնասների շորշոփը դար կտևե: *** Ճուտը ձվից դուրս է գալիս՝ տքնությամբ, Սերմը ծլում,բույս է տալիս՝ տքնությամբ, Իմաստունն էլ՝հոժարակամ վառվելով, Մթնած հոգուն լույս է տալիս՝տքնությամբ: *** Անտառն աչքիդ հեռվից հարթ է երևում, Թուփն էլ մթնում խոշոր մարդ է երևում, Թե որ նրա խորքն ես մտնում ցերեկով, Քո պատրանքի ապարանքն է երերում: *** Խաղալիք է, մեջը ի՞նչ է լինելու, Ալևորի վեճը ի՞նչ է լինելու, Մարդն ուզում է այնքան ապրի, որ տեսնի՝ Այս աշխարհի վերջը ի՞նչ է լինելու: *** Երբ արթնանաս,քնից՝հետո կխոսես, Գործդ տեսնենք,գնից՝ հետո կխոսես, Ոչինչ չարած՝ամենքին ես փնովում, Նորն ստեղծիր,հնից՝ հետո կխոսես: *** Կյանքս մի օր՝ կեսը՝ մթնում,ի՞նչ մնաց, Իմ արևն էլ մայր է մտնում,քիչ մնաց, Լավն ես,ափսոս,մարդախաբ ես,է՜յ աշխարհ, Ծով խոստացար,ինձ մի ցամաք լիճ մնաց: *** Դեռ շուռ կգան սար ու ձորում սև անգղն ու գորշ բազեն, Իրենց որսը կհոշոտեն ու նոր զոհի կսպասեն, Գոյատևման երաշխիքը միայն ձեր մեջ որոնեք, Ով միամիտ թևավորներ՝անմիաբան ու անզեն: Բանաստեղծի այլ գրվածքներից տե'ս ԱՐՏԱՇԵՍ ՅԱՎՐՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅԻՑ
×
×
  • Create New...