Տավուշի մարզում գտնվող Հաղարծինի վանական համալիրի վերանորոգման ընթացքում սահմանված չափանիշներն ակնհայտորեն չեն պահպանվել:
Որպես ասվածի վկայություն, «Չենք լռելու» նախաձեռնությունը հրապարակում է սիրողական կադրեր, որոնց վերջում պատկերված են Հաղարծինի համալիրի եկեղեցիներից մեկի լամպերը: Դրանք իրենցից ներկայացնում են իրական ռաբիս «նաչնիկներ»:
«Որքանո՞վ է այդ ռաբիսությունը համատեղելի XIII դարի սրբավայրի ոգու հետ»,- հաց է բարձրացնում նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Հաղարծնի վերանորոգման համար 5 մլն դոլար էր հատկացրել արաբ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմիին: