Աղոթք Հայ ժողովրդի համար
Երկնային Հայր, խնդրում ենք Քեզ, հանուն Քո Որդու` Հիսուս Քրիստոսի, ողջ Հայ ժողովրդի համար, թող Քո փրկությունը հաստատվի ամեն մեկի կյանքում: Թող Քո մեծագույն ողորմությունը առաջնորդվի յուրաքանչյուրին դեպի Քո կենարար Լույսը: Քո Հոգով միաբանիր Հայ ազգին, լցնելով բոլորի սրտերը խաղաղությանբ և սիրով, որպեսզի այսուհետև ամեն Հայ պարծենա նրանով, որ ճանաչում է Քեզ և դավանում է, որ Դու ես Տերը: Ամեն: