Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Սիրելի խմբագրություն, խիստ կարիք ունեմ օգտվելու ձեր չորրորդ իշխանություն լինելու հանգամանքից ներկայումս, որովհետև քաղաքացիական անհնազանդության վիճակում եմ 1992 թվականից, և այդ պատճառով չեն գործում իմ համար արդարատության մեխանիզմները։ Չեմ կարող դիմել նրանց տիտղոսներով, որովհետև չեմ ճանաչել նրանց լիազորությունները հայտարարություններով, ինչը չի նշանակում, որ իմ քաղաքացիական իրավունքերը սահմանափակվում են, և ավելին՝ որ չեն ծառայելու ինձ արդարադատության պատասխանատու իրենց հռչակածները։ Նրանք բոլորը հայտարարել են, որ ներկայացնում են արդարադատությունը, իրենք իրենց ճանաչել են, հայտարարելով այդով, որ իմ և այլոց ծառաներն են, դա ընդունվել է ցավոք միջազգայնորեն։ Ասել կուզե նրանք ինձ պարտավոր են ճանաչել որպես քաղաքացի, ու պարտավոր են զբաղվել իմ գործով, անկախ նրանից ես իրենց կճանաչեմ, կդիմեմ, թե ոչ։ Խնդրում եմ հրապարակել նամակս թերթում, ոստիկանության Աջափնյակի, Նոր Նորքի բաժանմունքներ, գլխավոր ոստիկան, գլխավոր դատախազ, արդարատության նախարար, մարդու իրավունքի պաշտպան իրենց համարող պարոններին ուղարկել պատճէները։ Ըստ նրանց զեղծ օրենսդրության լրատվական աղբյուրներում հրապարակված տեքստը իրավաբանակն հիմք է օպերատիվ գործունեության սկսման համար: Ձեր օգնությամբ ցանկություն ունեմ պահանջելու վերոհիշյալ պարոններից դադարեցնել անմիջապես իմ դեմ քրէական հետապնդումն ու փնտրման հրամանը, որովհետև իմ դեմ գործ զեղծած քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի կարևորագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության մայոր Բաբկեն Մարտոյանը ձերբակալվել է երեկ, քրէական գործեր զեղծելու մեղադրանքով: Հայտարարում եմ, որ իմ դեմ հարուցած գործը նույն կերպ զեցծած է, ու ես պարտավոր չեմ ակնթարթ անգամ անցկացնել ոչ միայն բանտում, այլ անգամ ոստիկանության մեկուսարանում, միայն այն պատճառով, որ ինչ որ կաշառակեր հանցագործ ոստիկան այդես է ցանկացել։ Հայտարարում եմ, որ զեղծ քրէական գործը խոչընդոտել է Հայաստանում հասարակական-քաղաքական գործունեությամբ զբաղվելուս, ինչպես նաև հասցրել ինձ տնտեսական ու բարոյական վնաս, ինչի հատուցումը ստանալու գործով կարիք ունեմ անմիջապես զբաղվելու հայրենիք վերադառնալուն պես։ Ես անգամ կհամաձայնեմ կանխման միջոցի փոփոխմանը, կվերադառնամ անմիջապես, կհանդիպեմ ազատ պայմաններում քննիչների հետ ու կպատասխանեմ նրանց բոլոր հարցերին այնքան ժամանակ, որքան կարիք կունենան, բայց դրա համար պարտադիր չէ, որ նստեմ բանտում հանցագործների քմահաճույքով։ Բազմիցս հայտարարել եմ նախկինում, որ քրէական հետապնդումն իմ դեմ քաղաքական պատվերով է կազմակերպվել, ինչպես նաև ԱՄՆ-ում ձերբակալվելս ու տարի ու կես դատական քաշքշուկների մեջ ներքաշվելս։ Ես այս ամենի, ինչպես նաև ինստիտուցիոնալ հետապնդման մասին հաշվետվություններ ունեմ ներկայացնելու անվտանգության խորհրդին, եթե մի օր համոզվեմ վերջապես, որ հայերս այդպիսին ունենք։ Դրանից առավել կարիք ունեմ շտապ անցնել աշխատանքի իմ հաջորդ աշխատավայրում, ազգային ժողովում, որտեղ բազում օրենք մարդու հիմնարար իրավունքերն ու անվտանգությունը պաշտպանող սպասում են կերտման: Նամակիս հրապարակումից հետո պարոնայք ու տիկնայք ինքնանշանակները հրաշալի հնարավորություն ունեն ապացուցելու, որ քաղաքական հետապնդումն իմ երևակայության արդյունքն է, դադարեցնելով քրէական գործը, կամ կանխման միջոցը փոխելով, ինչպես նաև հնարավորություն ունեն ապացուցելու, որ խանգարել ու խանգարում են ազգային ժողովի ու նախագահական ընտրություններին մասնակցելս, նամակս անտարբերության մատնելով։ Մնացյալ ընթերցողներին խնդրում եմ հանկարծ չանհանգստանալ իմ համար ու կարծել, որ վերը պատմածիս պատճառով սատիկ տառապել եմ։ Վստահեցնում եմ, որ իմ հետ ոչ մի բան չի պատահել կյանքում, ինչը ես անձամբ թույլ չեմ տվել, որ պատահի։ Ես անգամ երջանիկ եմ, որ ամեն ինչ հաջողվեց այնպես ինչպես կարծում էի, որ պետք է կատարվի, որովհետև հիմա հատիկ առ հատիկ ճանաչում եմ ընդդիմությունը որպես հետևանք, և նաև այդ ընդդիմությունը հատիկ-հատիկ զտելով ու մաքրելով կզբաղվենք շուտով, երբ բարեհաջող տուն դառնամ, տասնյակ հազարավոր պայծառ հայացքով ու տաք սրտով մարդ հետս բերելով... Ամեն 25.09.2009, Սթոքհոլմ
  2. Ղարաբաղ կոմիտե Այս կառավարությունը մեռած է և իր գոյությունը քարշ է տալիս ընդդիմության չգոյի հաշվին միայն։ Կառավարություն ասելով, նկատի ունեմ «կառավարություն», ակտիվ - պասսիվ ընդդիմություն, բոլորը միասին վերցված։ Բոլոր այս պարոններն ու փառք աստծո սակավաթիվ տիկնայք, նույն ինքը Ղարաբաղ կոմիտեի տղերք - աղջկերքն են, որոնք վերջին քսան տարվա ամենաանհավանական վերադասավորումներով հանդերձ, չեն փոխում գործող անձանց կազմը: Այստեղ ոչ մի նոր մարդ չի հայտնվում՝ ոչ կառավարություններում, ոչ ընդդիմություններում։ Վստահ եմ, որ մարդկանց ծեծում են մերթ ընդ մերթ սրտի խոր կսկիծով, որովհետև «ընդդիմությունը» ոչ մի խելքը գլխին բան չի անում, որ վերջիններս մի խելքը գլխին պատասխան տան, գաղափարները սպառվել են, չեն ծնվում, շարունակական ստրեսից հավանաբար, ուղեղներում խոլեստերինի բարձր մակարդկի հետևանքով, իսկ կառավարությունը պետք է սեփական և միջազգային հանրությանն անընդհատ ապացուցի որ կա, գոյություն ունի, գործոն է քաղաքականության մեջ, որոշ քանակությամբ մարդ ծեծելու անպատիժ հնարավորություն ունի, կրուտոյ է։ Պերվի կրուգի տղերք լինելու համար ռասկլադին մասնակցող մյուս գողական մենթերը ծեծում են պաղեստինցիներին, արաբներին, չեչեններին և անգամ աջար-աբխազ-օսերին։ Հիմա, որ մեր պերվի կրուգը չեչեն ու պաղեստինցի չունի, ի՞նչ անի, մենթ չլինի՞։ Չապրի՞։ Այսօր Հայքում կատարվում է այն, ինչ եղել է բոլոր ֆաշիզմների հետ, միջազգային մեկուսացման, արտաքին թշնամու անհասանելիության և մենթաքրեական մեքենան կանգնեցնելու անհնարության պատճառով, կառավարութունը ստիպված է ներքին, ժողովրդի թշնամի որսալ։ Չե՞ որ աղբյուրին նստած դևը մարդու միս է պահանջում։ Մնացած ներկայիս ֆաշիզմներից տարբերվում ենք աննշանությամբ և միջոցների սակավությամբ։ Սկսելն ու քայքայումը տևում է պատմական մեկ ակնթարթ։ Հիմա միջազգային պրապորշչիկ-կուրսանտի մակարդակով խաղում ենք ղուշ - գիր՝ Ռուսաստա՞ն, թե՞ Ամերիկա։Ռուսաստանն անշուշտ նախընտրելի է, ոչ թե այն պատճառով, որ ադպես է ցույց տալիս քաղաքական վերլուծութունը, պարզապես տղերքը անգլերեն չգիտեն, մեդալներ ու դիպլոմներ Ռուսաստանից են ստացել, Մոսկվայի հետ են կապված հայոց հարատև բիզնեսները՝ վաշխառությունն ու ասֆալտչիկությունը ռուսական կոլխոզներում։ Եթե փոխվի հանկարծ աշխարհաքաղաքական վիճակը, տղերքի գործազրկության բազում առիթներ են ակնկալվում։ Սրանց համար ավելի լավ է լինել «խաչիկ»՝ այն, ինչ բոլոր կովկասցիներին անկախ դավանանքից ու ռազմական դաշինքներից անվանում է եղբայրական ռուս ժողովուրդը։ Դա ավելի լավ է, քան ուրիշ պայմաններում ոչինչ լինելը, կարծում է ղարաբաղ կոմիտե-կոմսոմոլ-ԿԳԲ-երիտհայությունը՝ իր մետաստազներով։ Հայաստանի քաղաքական ռազմավարությունը բխում է ոչ թե նույն ինքը ֆաշիստների հորջորջումով ազգի գերակայող շահից, այլ մարդուկների անհատական կենցաղային պահանջներից։ Քաղաքական կադրերի արհեստական վակում է առաջացվել և ամեն ինչ տարվում է նրան, որ մեզ վերջնականապես համոզեն, որ Լևոն Տեր Պետոսյանը միակ ալթերնատիվն է։ Վերջինս գնալուց հետո ասաց՝ կգամ երբ ամբողջ ժողովուրդը խնդրի, և հիմա այդ ամբողջ ժողովրդին ծնկի են բերում, որ աղաչի։ Նախագահական աթոռը «ժողովրդի խնդրանքով» իրար զիջելով, պարոնայք ըստ էության անում են լավագույնս՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Զոհի և հալածված առաջնորդի դերը ստանձնելով, հանրապետութան առաջին նախագահը բարեհաջող խույս տվեց իր ախպերության հետ կոխած պետական միջոցների հափշտակման համար հասանելիք պատասխանատվությունից։ Նույն սցենարն է պատրաստվում այսօր։ Այս անգամ «գարանտը» առաջին նախագահը կարող է լինել, որովհետև խունտայի բռնարարքները պարտկել կարող է հավասարազոր հանցագործը միայն։ ՀՀՇ-ական երիտհայերը սա նկատի ունեն անընդհատ հայտարարելով, որ Լևոնին ալտերնատիվ չկա։ Ինչը՞ կարող է ավելի վստահելի լինել, քան հանցագործության փոխադարձ պարտակումը։ Անփոփոխ և իրականում միաբան այս մարիոնետների վրա միայն մի պարտականություն է դրված հանդուրժվող բեսպրեդելի դիմաց՝ Հայաստան աշխարհի ինքնիշխանության զրոյացում։ Սթոքհոլմ, 2004.06.06
  3. Who is an Armenian? This question has always been crucial to many political and cultural discussions among Armenians since the Genocide of 1915 when Armenians fled to different countries of the world. Since then, it has been important to define the unifying force of our ‘imagined community’, however the dispute continues and instead of bringing us closer it creates hinders between “us”, Armenians living in today’s Republic of Armenia and “them”, Armenian living in Lebanon, Turkey, United States, Russia, France and in numerous other places. Since we have gathered here to address this issue I would suggest first try to define “what is an Armenian” in our understanding. We frequently claim that Armenians feel their homeland by blood. If we develop this claim further, we should probably conclude that genetics is the defining factor of nationality. If so, how can we define if Armenians living abroad are truly Armenians? Shall we take DNA test for all Armenians? What if the results of the hypothetical test show that many Armenians among us are not genetically part of this nation? Such outcome should not be ruled out as our country being on the crossroads of civilizations since the ancient times, was conquered and occupied by Arabs, Seljuk Turks and the Soviet Union during the last millennium. Many times in history Armenians were forced to assimilate and it should not be excluded that generations of assimilated Armenians today might not possess 100 percent ‘Armenian genetics’. Should those be taken out from pan-Armenian list? Language has traditionally been considered one of the pillars in nation definition. If we agree that language defines Armenians then ethnic minorities living in Armenia and speaking Armenian (Assyrians, Greeks, Russians, Kurds, Ezidis, etc.) shall be considered Armenians, and those who were born from Armenian parents outside of Armenia and speak only English, or Russian, or French, or Turkish … are not Armenians. For Armenians being the first nation that officially adopted Christianity, religion is being equaled to nationality on many occasions. If we define Armenians by their religion, will then catholic Armenians from Javakheti and Shirak regions be counted as Armenians? What about the Armenian Muslim minority of Turkey? What about atheists or Buddhists, followers of Krishna or Jehovah’s witnesses born from Armenian parents? In many democratic countries today defining factor in nationality is the citizenship. If we agree with this premise, then Armenian Diaspora in the United States, Russia or in Europe won’t be considered Armenian. Ironically, Armenians living outside of Armenia together make up to 10 million, while those living in homeland are less that 3 million. If we base the definition of nationalism on citizenship, Armenians living in their country will become a minority. Traditional theories do not seem to be helpful in this case. However, it is of utmost importance to define the national identity of Armenians, as the current confusion results in intolerance within the same nation: Christian Armenians hate Muslim Armenians; language becomes a cause of derogatory remarks if an Armenian does not speak Armenian; until recently mixed marriages of Armenians with other nations’ representatives have not been very welcomed. If there are no principles and theories that suit our understanding of nation, we should probably try to define principles that would help our nation flourish and develop: principles, based on tolerance and self-determination as the fundamental human value. With this principle we will consider Armenian anyone who declares himself/herself Armenian regardless of genetics, race, color of skin, religion, etc. Almost all Western democracies are facing the issue of multiculturalism today. In some countries, multiculturalism is considered a problem of defining ‘us’ and ‘them’. In fact, I believe that multiculturalism becomes an indicator of week and strong democracies. We can, of course, refuse to accept democracy as a living standard for the Armenian society, but we’ll be doomed to living in a society where our being Armenian will be defined by a dictator, a religious patriarch, or a corporate oligarchy that will create an artificial image of national identity for us to believe in so they can pursue their own agendas using all possible technologies of brainwashing.
  4. Քաոս Եթե կուզեք անկանխակալ ըմբռնում ու կարծիք ունենալ Սփյուռքի իրական վիճակի մասին, համեմատեք այն ԱՄՆ- ի հետ, առանց գլխավոր դատախազի և արդարադատության, վերջին չորս տասնամյակում։ Նիքսոնը իշխանությունից չեր հեռացվի, կմնար Սպիտակ տանը մինչև իր մանդատի վերջին օրը, և նրա ադմինիստրացիայի աշխատողները կփոխանցեին իրենց բոլոր կեղտոտ մեթոդները հանրապետական հաջորդ թեկնածուին։ Նշանակություն ունեցող այլընտրանք որպես պահպանվելու համար ժողովրդավարները ոչ մի ընտրություն չէին ունենա, բացի ավելի կեղտոտ մեթոդների օգտագործումը։ Սրիկայի առկայության ողբերգությունն այն է, որ հենց հասկանում է, որ առուփախն անպատիժ է, վերադառնում է, որ ավելի մեծ կտոր առնի ու փախչի, իսկ երբ սրիկան իշխում է, ազնիվ մարդն ապրում է սարսափում, կամ ավելի վատ. անցնում է ընդհատակ, կամ միանում լուռ և անկամ մեծամասնությանը։ Անօրեն երկրում ուժեղները չէ, որ պահպանվում են, այլ անխղճներն ու ամենա դաժանները։ Դիփ Թրոթը, FBI-ի բարձրաստիճան աշխատակից, վախենում էր ի հայտ գալ, հրապարակավ խոսել։ Բեն Բագդիգյանն ապրում էր սարսափի մեջ, երբ ձեռքի տակ հայտնվեցին Պենտագոնի թղթերը։ Հիշենք հիմա բազում ազնիվ լրագրողներին, որ սպանվեցին վերջերս Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է սիրելի մեր հայրենիքին. գիտե՞ որևէ մեկը գլխավոր դատախազի անունը, կամ կա՞ արդյոք այդպիսինն առհասարակ։ Ես այդ հարցին պատասխանելու դիրքում չեմ։ Կարող եմ ասել միայն. - Տեր ողորմյա... Արա Բալիոզյան Անգլերենից թարգմանեց Վահե Ավետյանը
  5. Գտնվել է Չարենցի ծննդավայրը ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Ես եկել եմ հեռու Իրանից: Հայրենիքս է- Խանի Մակուն: Իմ Հոգում արեւն Իրանի, Իրանի արեւն է իմ հոգում: Չարենց "Չարենց-Նամեի" իր այս հայտնի տողերով Եղիշե Չարենցն ինքն է տարիներ շարունակ գիտնականներին, չարենցագետներին թյուրիմացության մեջ գցել՝ իր ծննդավայրն ի վերջո Մակո՞ւն է, թե՞ Կարսը: Իհարկե, հաստատված է Կարսի տարբերակը, սակայն տարիներ շարունակ այս հարցը տարաձայնությունների եւ վիճաբանությունների թեմա է եղել գիտնականների համար: Այս հարցի շուրջ բոլոր կասկածները փարատվեցին վերջերս, երբ Չարենցի տուն-թանգարանի արխիվից գտնվեց Կարսի չափաբերական մատյանը, որտեղ նշված են Չարենցի ծննդյան օրը, տարեթիվը, ամիսը: Այս, ինչպես եւ մի շարք այլ նորություններ են ավելացել Չարենցի տուն-թանգարանի ցուցանմուշներում: Նոր ցուցադրության հեղինակը նկարիչ Սամվել Բաղդասարյանն է՝ Ռոբերտ Էլիբեկյանի ղեկավարությամբ: Թանգարանի նոր ցուցադրության մասին զրուցեցինք տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ: - Տիկին Հակոբյան, բացի այս կարեւոր փաստաթղթից, ուրիշ ի՞նչ է ավելացել նոր ցուցադրության մեջ: - Մակուի Սբ. Թադեի վանքի լուսանկարն է ավելացել, կան Կարսից նոր տեսարաններ: Մենք ցուցադրում ենք նաեւ այն կամավորական զինվորականների անունների ցուցակը, ովքեր եղեռնի օրերին կռվել են Արեւմտյան Հայաստանում, եւ այդ ցուցակում գրված է "Եղիշե Սողոմոնյան": Ավելացել են Մայակովսկու խոսքերը, Լիլիա Բրիկի հուշերը, Պարույր Սեւակի խոսքերը եւ այլն: - Ի՞նչ են խորհրդանշում ցուցադրության ներկայացված խողովակները: - Ցուցադրության կոնցեպցիայի հիմքում ընկած է ճանապարհը, որի խորհրդանիշն են խողովակները: Այն ճանապարհը, որը Չարենցն անցավ իր կյանքի 40 տարիների ընթացքում եւ որը ձգվում է դեպի հավերժություն: Գաղափարը իմն էր: Ամեն ցուցադրությունից առաջ մենք նկարչի հետ խորհրդակցում ենք, օրերով աշխատում ենք, նա անպայման ծանոթանում է բանաստեղծի անցած ուղուն, ծանոթանում ստեղծագործություններին: Այդպես էլ խորհրդակցությունների արդյունքում որոշեցինք, որ ցուցադրման կոնցեպցիայի հիմքում պետք է լինի Չարենցի "Գիրք ճանապարհին"-ը: - Առաջին հարկում, որտեղ Չարենցի մանկությունն ու պատանեկությունն են ներկայացված, գերիշխում է կարմիրը... - Մեր Կարսի գույնն է՝ արեւոտ, ջերմ, հետո, վերեւի հարկերի խողովակները սպիտակ են... Չարենցի կյանքի մութ եւ լուսավոր պահերն ենք նկատի ունեցել նաեւ: Ամենօրյա աշխատանք է այստեղ գնում, մենք մեր ունեցածով չենք բավարարվում, ամեն օր մի նոր բան ենք հայտնաբերում, մի նոր բան ենք լսում: - Իսկ ինտերնետային կայք ունենալու մասին մտածո՞ւմ եք: - Աշխարհից պիտի ետ չընկնենք: Մենք աշխատում ենք հիմա այդ ուղղությամբ: Կարս-մանկություն-պատանեկություն բաժնում մենք ունենք արդեն ֆիլմ նայելու հնարավորություն: Ֆիլմեր են Չարենցի հետ կապված, նրա ժամանակակիցների հետ կապված: Այսօրվա սերունդը արդեն չի տեսել Ռեգինա Ղազարյանին, մենք տեսագրություն ունենք, որտեղ Ռեգինան իր հուշերն է պատմում Չարենցի մասին: Կան Արփենիկ Չարենցի, Անահիտ Չարենցի մասին ֆիլմեր: ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ
  6. Երկրորդ Չարենց չի կարող ծնվել - Տառերը չգիտեի, երբ առաջին անգամ բանաստեղծություն մտածեցի, հիշում եմ, արթնացա քնիցս ու մորս ասացի. «Մամ, ոտանավոր եմ մտածել»: Մայրս տետրակի մեջ գրեց. «Երբ ծաղիկներն են գույնզգույն բացվում եւ ընկնում ցած, կարծես աշխարհն է նրանց հետ բացվում եւ ընկնում է ցած»: - Չարենցի գրական առաջին փորձն էլ էր ծաղիկների մասին. «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին…»: - Երեւի մի բան եկել է մեջս… (ծիծաղում է) - Նմանեցնո՞ւմ եք Ձեր գրելու ձեւը Չարենցին: - Ո՛չ: Ես ո՞վ եմ, որ համեմատեմ ինձ Չարենցի հետ: Ես ինձ պրոֆեսիոնալ բանաստեղծուհի չեմ համարում: Թերեւս միայն կրքով գրելը: - Չարենցի հետ ծանոթությունն ինչպե՞ս է սկսվել: - Հայտարարությամբ չի եղել, թե դու Չարենցի թոռն ես: Աչքս բացել եմ` տան պատերին նրա նկարն է եղել: Չարենցի անվան դպրոց եմ հաճախել, բոլորը գիտեին, որ դա իմ պապիկի անվան դպրոցն է, ես էլ գիտեի. երբ որեւէ հյուր էր գալիս արտասահմանից, ինձ ու քրոջս տնօրենի սենյակ էին տանում եւ որպես էքսպոնատ ներկայացնում էին: Ծնված օրվանից իմ գիտակցության մեջ եղել է այն փաստը, որ այդ հանճարեղ բանաստեղծը իմ պապիկն է: Պապիկ ասելն էլ մի քիչ այն չէ, քանի որ նա ավելի երիտասարդ է մահացել, քան ես հիմա եմ, պապիկ չեմ համարում, այլ ընտանիքի անդամ, հարազատ մարդ: - Ձեր տատիկին` Իզաբելլա Չարենցին, հիշո՞ւմ եք: - Տատիկիս մեկ անգամ եմ տեսել, երբ 1968-ին վերադարձավ, ես չորրորդ դասարան էի: Միայն հիշում եմ, որ արտակարգ գեղեցիկ կին էր, դա է իմ մեջ տպավորվել: Ինձ ցնցել էր, որ այդ տարիքի կինը, այդ ամբողջ սարսափներից հետո այդքան գեղեցիկ էր մնացել: - Իզաբելլա Չարենցը Սիբիրում ամուսնացել եւ երեխաներ էր ունեցել: Չարենցի ընտանիքը կապ պահե՞լ է նրանց հետ: - Իրենք Մոսկվայում են ապրում: Տատիկիս աղջիկը նամակ էր գրել անցյալ տարի, եղել է Չարենցի տուն-թանգարանում: Շատ գեղեցիկ աղջիկ ունի` Իզաբելլա անունով: - Վերջերս ինտերնետային մի ամսագրում տպագրվեցին գործեր՝ բաց, ինտիմ տեսարանների նկարագրությամբ, որոնք վերագրվում են Չարենցին: Դուք այդ մասին տեղյա՞կ եք, եւ արդյոք դրանք իսկապե՞ս Չարենցի բանաստեղծություններն են: - Բոլոր այն բանաստեղծությունները, որոնք անտիպ են եւ տպագրվում են առաջին անգամ, նախ, պետք է ունենան ժառանգների թույլտվությունը: Առանց ժառանգների թույլտվության որեւէ բան տպագրելը դատական գործ է: Երկրորդ՝ պետք է ունենան հեղինակի ձեռագրով, թղթի վրա գրված բնագիրը: Այն գործերը, որոնք տպագրվել են, եղել են ընդամենը ֆոտոպատճեններից, որը տպագրության է տվել Արտաշես Էմինը: Վերջինս որեւէ մեկին բնագիր ցույց չի տվել: Իսկ ֆոտոպատճենը հեղինակային արժեք չունի: Ֆոտոպատճենից տպագրելը առնվազն հանցագործություն է: Բացի այդ, վերոհիշյալ ձեռագրերում պահպանվել է Չարենցի գրությունը` վերնագրված «Ազդ», ուր հեղինակը հրամայաբար խնդրում է այս ձեռագրերը երբեք չտպագրել, ոչ մի պարագայում եւ հանձնել պետությանը պատկանող թանգարանին: - Ինչո՞ւ են մարդիկ այդպիսի քայլերի դիմում, աղմուկ հանելո՞ւ, թե՞ Չարենցին վարկաբեկելու համար: - Գուցե սենսացիայի համար: Բայց կա որոշակի մի խավ, հնուց մնացած, որը նախանձի զգացում ունի Չարենցի հանդեպ: Եւ այդ խավի մեջ մտնում են Չարենցի հակառակորդների երեխաները, սերունդները: - Չարենցի գերեզմանի հարցը մինչ այսօր շատ գիտնականների հանգիստ չի տալիս: Շատերը վարկածներ են ասում, թե որտեղ կարող է լինել Չարենցի աճյունը: - Եւ շատ հաճախ այս հարցը շահարկվում է: Տարիներ առաջ բերել էին մեզ փոքրամարմին մարդու ոսկորներ եւ ասում էին, որ Չարենցի ոսկորներն են: Ես ասացի. խնդրեմ, տվեք` տանեմ Հոլանդիա, ԴՆԹ-ի թեստ կանցկացնենք, եթե արդյունքում ապացուցվի, որ գտել ենք Չարենցի աճյունը, ես կասեմ` փառք Աստծո, քրիստոնեաբար կթաղենք, վրան էլ խաչքար կդնենք: Բայց ինձ չտվեցին, ինչո՞ւ, որովհետեւ բացարձակ սուտ էր: Իսկ ստել ի՞նչ է նշանակում, եթե ոչ նորից Չարենցի դեմ հանցանք գործել: - Երբ Չարենցն արգելված էր եւ համարվում էր ընդհատակյա գրող, գրքերը գաղտնի էին կարդում: Այսօր պարբերաբար վերահրատարակվում են, միջոցառումներ են կազմակերպվում նրա տուն-թանգարանում, բայց գրքից հեռանալու տենդենց կա, ինչը նաեւ նշանակում է, որ Չարենցից են հեռանում` հատկապես նոր սերունդը: - Պետք չէ ընդհանրացնել: Հասարակության մեջ կա մի խավ, որին ոչինչ չի հետաքրքրում, բացի Օպերայի բակում արեւածաղկի սերմեր չրթելուց, այդ թվում` նրանց, բնականաբար, չի հետաքրքրի նաեւ Չարենցը: Բայց երբ մի միջոցառում ենք կազմակերպում` անհնար է, որ այնտեղ ներկա չգտնվի մի ահռելի չարենցասերների բանակ: - Ձեզ որեւէ բանով նմանեցնո՞ւմ եք Չարենցին: Ձեր ընտանիքից ո՞վ չարենցյան որ գիծն է ժառանգել: - Ամեն մեկս, հավանաբար, մի կաթիլ ստացել ենք Չարենցից…: Իսկ երկրորդ Չարենց չի կարող ծնվել: Բացառված բան է: - Չարենց չէ, բայց նման ուժի մի հանճար հավատո՞ւմ եք, որ կծնվի Հայաստանում: - Անպայման կծնվի: Չարենցը բանաստեղծ դարձավ անմիջապես 15 թվից հետո, ուրեմն այս ժողովուրդը ինչպիսի վերարտադրության ուժ ունի իր մեջ: Այնպես որ, անհնար է, որ չծնվի: - Հիմա Երեւանում եք, ի՞նչն է Ձեզ ցավ պատճառում կամ տխրեցնում: - Ինձ այս անգամ տխրեցրեց մարդկանց հոգեկան դեպրեսիվ վիճակը: Դրա պատճառը նաեւ վերջին շրջանի քաղաքական իրադարձություններն էին: Ես բացարձակ չեմ ընդունում հեղափոխությունները, որովհետեւ հեղափոխությունը արհեստական հեղաշրջում է կյանքի բնականոն հունի, որից բոլորն են տուժում: Որպես կանոն, հեղափոխությունների ժամանակ իշխանության մի խմբին փոխարինում է մյուսը, իսկ ժողովրդի մոտ ոչինչ չի փոխվում: Ես չեմ ընդունում Լեւոն-Տեր-Պետրոսյանի վերադարձը: Ես ծանոթ եմ նրա քաղաքական ծրագրին եւ համամիտ չեմ դրա հետ: Այդ ծրագրի ամբողջ վտանգավորությունը կայանում է նրանում, որ կարող է «հավանական» եւ «խելքին մոտ» թվալ, բայց ծրագիրը ամբողջապես դուրս է հայ ժողովրդի բարոյահոգեբանական ես-ից: Միակ ելքը կյանքի ատիճանական բարելավումն է: Գիտակից մարդկանց, մտավորականների ճնշում պետք է լինի իշխանությունների վրա, որ անեն այն, ինչը պետք է ժողովրդին: - Արդյոք կա՞ն այդ մտավորականներն այսօր Հայաստանում: - Չկան: Շատ քիչ են: Ցավալի է: Բայց մենք չենք դրա մեղավորը: 1915 թվականին, 37-ին, պատերազմի ժամանակ մեր մտավորականների սերուցքը վերացրել են: 90-ականներին շատ մեծ մտավորականների խումբ Հայաստանից հեռացավ: Դեռ փառք ու պատիվ մեր ազգին, որ կարողացել է գոյատեւել ու հիմա էլ ինչ-որ արժեքներ է ստեղծում: Որեւէ ուրիշ ազգ չէր վերապրի այդ ամենը: - Լինո՞ւմ եք Հայաստանի գրողների միությունում: Երբեւէ Ձեր մեջ ցանկություն չի՞ առաջացել մտնել ՀԳՄ շենք հեղափոխական ոգով ու հեղափոխություն անել գրականության մեջ: - Ո՛չ: Դա կարող էր անել միայն Չարենցի նման մեկը: Ես այդ իրավունքը ինձ չեմ վերապահում, ես ընդամենը մի գիրք եմ գրել, երեք հատ էլ պիես, թող լինի մի 15 երգ… Եւ այսօր Երեւանում չգիտեմ ով է այն գրողը, որ կկարողանա նման բան անել: - Չարենցի ամենափոքր սերունդը հայերեն խոսո՞ւմ է, Հայաստանում եղե՞լ է եւ կարդո՞ւմ է Չարենց: - Չարենցի ամենափոքր սերունդը քրոջս աղջիկն է` Սոնան, սովորում է հասարակական հարաբերությունների ինստիտուտում: Երբ Հայաստանից գնացինք, Սոնան ընդամենը 40 օրական էր, չնայած դրան ե՛ւ ինքը, ե՛ւ իր քույրը` Նանեն, ի տարբերություն շատ հայ երեխաների, որոնք դրսում շատ շուտ մոռանում են մայրենի լեզուն, մաքուր խոսում են արեւելահայերեն ու արեւմտահայերեն, քանի որ նրանց մյուս տատիկը արեւմտահայ է: Երկուսն էլ մեկ-մեկ անգամ եղել են Հայաստանում: Չէի ասի, թե շատ են կարդում Չարենց, հայկական գրականություն կամ որեւէ այլ գրականություն: - Հայաստան վերադառնալու ցանկություն չունե՞ք: - Մենք, փաստորեն, վերադարձել ենք, քանի որ ես էլ, մայրս էլ տարվա կեսը գրեթե Երեւանում ենք լինում: Բայց, իհարկե, կգա մի պահ, որ մեկընդմիշտ կվերադառնանք: - Փորձե՞լ եք Չարենց թարգմանել հոլանդերեն եւ ներկայացնել Հոլանդիայում: - Ոչ: Բանաստեղծություն հոլանդերենից հայերեն թարգմանել եմ, քանի որ հայերենն իմ մայրենի լեզուն է, իմ ստեղծագործական լեզվամտածողությունը հայերեն է, հակառակը չեմ կարող եւ պետք չէ, որ անեմ: - Չե՞ք ափսոսում, որ Չարենցին մինչ օրս չենք կարողացել ըստ արժանվույն ներկայացնել աշխարհում: - Իհարկե: Շատ եմ ափսոսում: Բայց մի բան էլ ասեմ, ինձ որեւէ երկրում չի հանդիպել մի մտավորական, գրականության մոտ կանգնած մարդ, որ չիմանա Չարենց: Հասարակ ժողովուրդը չգիտի, բայց իրենք իրենց բանաստեղծներին էլ չեն ճանաչում: Իմ տեսած ազգերի մեջ միայն հայերն են, որ պարտադրում են, որ ամբողջ ժողովուրդը կարդա ու ճանաչի իր բանաստեղծներին: Եւ, թերեւս, մեր ազգի համար սա ճիշտ մոտեցում է, որովհետեւ մենք փոքր ազգ ենք, եւ եթե մեր ժողովուրդը կորցնի հոգեւոր արժեքները, որպես ժողովուրդ կդադարի լինել: ԱՇԽԵՆ ՔԵՇԻՇՅԱՆ
  7. Hamadzajn em, vor tarorinak inch ases kar Bnagrum, hatkapes "yntercoghneri gortsery" ejum, vortegh bazum mard grakan pordz e sksel anel, ev angam aknhajt aghb kar, baits hents dra hamar el steghtsvats er ajd Kajqy, vor pordzen mardik... Ete angam erku hogu tesel eq, vor inch vor ban arzhen, arden isk bavarar drakan gorts e arel Bnagiry. Ete andznakanacnem khndiry, es el dzer nman kpnovem u khajhojem nrants, baits angam adznakan hakakranqis nranitsits shateri nkatmamb arkajutyany, chem karogh chkhostovanel vor ajntegh hrashali steghtsagortsutyunner en eghel... Ajntegh grel en Vahram Sahakyany, Levon Javakhyany - yst isk metsaguyn groghner 20-21 dareri. Sa iharkel yst im subektiv jashaki em pndum, baits kartsum em, vor kartsiqs shatery kkisen nerkajums, ev apagajum. Shnorhakalutyun pataskhani hamar SAS
  8. Es el em hamadzajn SAS. Apreq. Hamadzayn em Charenci v eraberjal togherin. Bnagri veraberjal khndrum em veranajel dzer kartsiqy. Es inqs lurj problemner em unecel Bnagri ghekavarneri het, baits dranits chi hetevum vor Vahanny, Vahramn u Violety vat groghner en - nuyn tramabanutyamb dzer, vor angam ete arvamol er Charency, dranic chi nsemanum nra banasteghtsakan hanjary, inchpes naev Bayroniny, Burnsiny, Wildy, kam mnacjaly... Ereqn verohishjalnery hrashali gorghner en im ev shateri kartsiqov. Baci nrancits, Bnagrum hajtnvel en bazum urish hrashali gorghner. Ajd imastov Bnagiry patmakan hetq arden isk toghats erevuyt er, ev der e... Husov em kmeghmeq mer (qo - im) andznakan hakakranqy tvjal depqum, vory bazmitss artahajtvel e tarber zhamanaknerum ajs forumi tarber vajrerum, ev kpordzeq obektiv linel. Vahe I dep, arants krvi u hajhojanqi u kttanqi: karogh eq mi qani toghov hajtnel seghm kartsiq: inch uneq Bnagri dem? Ev ardjoq voch mi lav ban cheq tesel ajntegh?
  9. Վիճակն աղետալի է - Պետությունը որպեսզի գոյատեւի պետք է լինի 100 հազարի պետություն, ոչ թե 10 հազարի. Ա1+-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: - Վիճակը աղետալի է. ասել է վերջում, ինչը Լևոնին ալթերնատիվ չկայի մեկ ուրիշ ձևակերպումն է ՀՀՇ-ական լեքսիկոնում։ Այս հայտարարության վրա հրավիրում եմ հայաստանաբնակ մնացյլալ երկու միլյոն, արտասահմանում ապրող մեկ ու կես միլյոն քաղաքացու ու մի յոթ միլյոն սփյուռքի ուշադրությունը. Առաջարկվում է 10 000-անոց Սերժի ոհմակը փոխարինել ՀՀՇ-ական 100 000-անոց ոհմակով: Ոչ մի կերպ չեմ հասկանում թե ինչ է փոխվելու սրանց առաջարկն ընդունելուց, մնացյալ երկու, մեկուկես և յոթը միլյոնի կյանքում, եթե նախապես հայտնվում է, որ պետությունը լինելու է ՀՀՇ-ական 100 000-ինը, այլ ոչ նրանցը, բացի նրանից, որ տասը հազար մարդակերի փոխարեն գործ են ունենալու հարյուր հազարի հետ։ Վիճակն իսկապես աղետալի է: 04.09.2009, Սթոքհոլմ
  10. Պարզ, մեկ բառով՝ նախանձը Մեկ միլյոն հայ կրկնակի քաղաքացի կա այսօր, բնակվում են մի քանի տասնյակ երկներում։ Հայաստանաբնակները նրաց մեկուսացնում են քաղաքական կյանքից։ Ի՞նչն է պատճառը։ Պարզ, մեկ բառով՝ նախանձը։ Իրար նախանձող ու ատող մարդկային հավաքը վաղ թե ուշ քանդվելու է ու մասնատվի ու գերևարվի։ Դա անխուսափելի է, որովհետև նախանձն ոչ այլ ինչ է քան ուրիշի ունեցածը հափշտակելու նախնադարյան գենետիակական, կենդանական բնազդ, որը միջցեղային պատերազմի միակ հրահրիչն է, երբ գերիշխում է մնացյալ ամենից, ինչից կառուցված պետք է կարծես լիներ 21-րդ դար մինչև զարգացած ներկա մարդը, աստծո ընտրյալը ըստ ոմանց և հատկապես հայ առաքելական եկեղեցու դոկտրինի։ Մարդկային նման հավաքը վաղ թե ուշ մասնատվելու է իրար ատող, բայց լեզվի պատճառով իրարից չանջատվող համայնքների, որոնք կդադարեն ցեղ լինել. մոտավորապես իրար ատող, բայց երեխաների պատճառով չբաժանվող ամուսինների նման։ Ցեղն ի տարբերություն տարանջատվող ու միջոցներն իրարից փախցնող ու փոշիացնող, նախանձող մի խոսքով համայնքերից տարբերվում է նրանով, որ հավաքող է, ոչ ցրող, և միայն ցեղերն են կարողացել ազգանալ երբևէ, երբ երկարատև ակումուլատիվ աշխատանքն ամբարել է այնքան նյութական, իմացական ու բարոյական հարստություն, որ ժողովրդավարությունը վերջապես սկսել է անխափան կերակրվել։ Ժողովրդավարությունը թանկ է, գրպանով, ուղեղով ու սրտով աղքատների ու նախանձների բան չէ։ Եթե լինեինք ցեղ, ասել կուզե ակումուլատիվ, ոչ նախանձ, օր առաջ կթողնեինք ներս մեկ միլյոն կրկնակի քաղաքացի, որոնք կարճ ժամանակում քաղաքացի կդարձնեն սփյուռքը, և կրկնակի քաղաքացի բոլոր հայաստանաբնակներին։ Կարծում եք անըրջու՞մ եմ։ Գուցե, բայց այդպես անում են շվեդները։ 02.09.2009, Սթոքհոլմ
  11. Ընտրողը դու ես Մեր հանրապետությունն իշխած երեք չեկիստները, որոնց սեփական թիմերն անվանել են նախագահներ, ոչ մի տարաձայնություն չունեն հայրենիքից արտաքսված քաղաքացիների քաղաքական մեկուսացման հարցում: Նրանք երեքն էլ լվացել են իրենց հետևորդների գլուխներն այնպես, որ հայրենիքում այսօր ստեղծվել է մի կարծրացած կարծիք այն մասին, որ Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներն իրավունք չունեն քաղաքական կյանքին մասնակից լինելու, ոչ ընտրելու, ոչ ընտրվելու, և երեքն էլ իրենց իշխանավորման տարիներին ամրագրել են այդ ոչ մի բանով չհիմնավորած բութ կարծիքը զեղծած սահմանադրություններով և օրենսդրական ակտերով։ Երեք ինքնանշանակները ծայրահեղորեն տարբեր կարծիքներ են հայտնել, ու գործել են իրար հակառակ ինչում ասես, բայց երբևէ չեն խոսել արտագաղթածներից: Այս հարցում նրանք ունեն անթափանց լուռ համաձայնություն, իսկ եթե այնուամենայնիվ մի քանի տարին մեկ ստիպված են խոսել դրանից որովհետև համառ մեկը հասունացրել է թեման հասարակության մտքում, անում են դա Ճ կարգի լրագրողի, ֆիդաիզմի մանկական սինդրոմով տառապող տհասի, կամ մոտ ժամանակներս սիստեմից հեռացվելու ենթակա աննշան մի չինովնիկի միջոցով։ Քննադատական մտքի փայլատակման այդ հազվադեպ պոռթկումները միշտ իրար նման են եղել նրանով, որ վերլուծական ոչ մի բան չեն պարունակել: Նկարագրվում են կամ սոցիալ տնտեսական ներկայիս պայմանները, կամ օսմանյան ջարդերը անպայման, այնպիսի մունաթի տոնով, կարծես այդ ամենում մեղավոր է արտագաղթած քաղաքացիների մասին խոսողը, այլ ոչ հենց իրենց նախագահներն ու պատմական ղեկավարները։ Նկարագրածս հայկական PR-ի տեխնոլոգիական միակ հնարքն է, որի հիմնադրման արմատները հասնում են մինչև հայ հեղափոխականների առաջին համագումար նախանցած դարում ու անգամ ցարական ախրանկա։ Նման դրսևորման միակ նպատակը հարցը հասունացնողին բամբասելով ու վարկաբեկելով թեման շեղելն է հիմնական խնդրից։ Հասկանալու համար ընդդիմությունների ու կառավարությունների կատարյալ համաձայնության այս ֆենոմենը պետք է նկատել, որ խոսքը 500 000 պոտենցյալ ընտրողի մասին է, որոնք երբեք ինքնանշանակներից ոչ մեկին չեն ընտրի, եթե մասնակցեն քաղաքական կյանքին բոլոր իրավունքերով։ Հենց այդ պատճառով են նրանց բոլորին հատիկ-հատիկ ընտրած արտաքսել երեք ինքնանշանակն էլ, և երբևէ չեն քննադատվել իրենց ժամանակների ընդդիմություններից։ Արտաքսվածները հայրենիքում իրենց համակիր հատվածի հետ հենց այն երրորդ ուժն են, որը քափ ու քրտինք կտրած ոչնչացրել են չեկիստները, և ներսում, և դրսում, ընդդիմադիր ու կառավարական իրենց բոլոր վիճակներում, որովհետև այդ երրորդ ուժը չի համագործակցի նրանցից ոչ մեկի հետ այդ պատճառով պոտենցիալ թշնամի է։ Կարճ՝ Հայաստանից դուրս ապրող քաղաքացին թշնամի է, որին արտաքսված վիճակում պահելը նաև ձեռնտու է նրանով, որ բոլոր ընտրություններում նրա ձայնը կչարաշահվի լցոնման ձևով, և անգամ ամենաընդդիմադիրները այդ մասին չեն խոսի։ Ոսկու հանք մի խոսքով։ Արժե նաև հիշել դրամական փոխանցումները, որոնք երկու կոմբինացիայով հայտնվում են հերթական ինքնանշանակի գրպանում։ Արտագաղթածներից բացառություն են մի փոքր խումբ կթու կով, որոնք իրենց քաղաքացիական իրավունքից կամավոր հրաժարվել են երեք ինքնանշանակների թիմերից որևէ մեկի հետ գործ կպցնելու դիմաց: Հայաստանից դուրս ապրող քաղաքացին թշնամի է։ Սա հիմնական պատասխանն է արտասահմանից հնչած ցանկացած մտքին և թերթերով, և հեռուստատեսությամբ, և ֆորումներում և մասնավոր զրույցներում ու քննարկումներում։ Հայաստանում դեռևս ապրող սիրելի հայրենակից։ Դու կարող ես ձևանալ ոչ պակաս ուսանած ու խելացի, բայց ոչ մի կերպ չես կարողանալու թաքցնել փաստը, որ անկախության հռչակաման օրվանից սկսած մեր երկիրն ապրել է հոգևոր և իմացական անկում մինչէ հենց այս օրը։ Դու չես կարող հերքել փաստը, որ մեր երկիրն անդադար դատարկվում է և անցել է ինքուրույն վերարտադրման կրիտիկական մինիմում քանակի սահմանը։ Դու չես կարող հերքել պարզ տրամաբանությունը, որ հեռանում են վատ երկրից, իսկ լավ երկիր գնում են, հակառակը չի լինում, ինչպես նաև, որ երկրից հեռանալը միայն սար ու ձորից հեռանալ չէ, այլ նաև այն մարդկանցից, որ մնացել են երկրում։ Դու չես կարող հերքել թվաբանական հասարակ հետևությունը, որ անըդհատ քչանալով, մնալու եք վերջապես երկրում միայն այնպիսի մարդկանցով, որոնցից հեռացել են։ Դու չես կարողանալու թաքցնել փաստը, որ ամեն հեռացող եղել է ավելի բանիմաց ու կիրթ իր բարեկամական ու աշխատանքային միջավայրից, իսկ դու նրա վտարմանը մասնակցել ես, որովհետև նրա հեռանալուց հետո հնարավորություն ես ստացել զբաղեցնելու նրա տունն ու աշխատավայրը, իսկ մնացյալը մասնակցել են վսխկոտ լռությամբ։ Դու երբեք չես կարողանալու հերքել պատմական փաստը, որ թշնամի արտագաղթածները հեռանալուց առաջ ծննկի բերեցին սովետը, իսկ դու ֆորպոստն ես ընդամենը վտարածդ հայրենակիցների սատկացրած լեշի։ Դու պետք է հասկանաս, եթե չես ուզում մոտ ապագայում կյանքդ շարունակել նեոսովետական աշխատանքային լագերում ու լիկբեզներում, որ վտարածդ հայրենակիցներին հատիկ-հատիկ պետք է հորդորես, խնդրես որ վերադառնան, զբաղեցնեն իրենց տներն ու աշխատանքային միջավայրերը։ Նրանք քո համար անմիջապես աշխատանք ու տուն կկառուցեն։ Քո արտագաղթած հայրենակիցները հիմա քիչ փոխվել են։ 20 տարի ավելացրել են բազում գիտելիք իրենց ունեցածին, ու մի քիչ էլ իմաստնացել են ու փորձվել մարդկային հարաբերություններում։ Ի նպաստ մակաբույծ մարդակերների չի արվի ոչինչ այլևս էնտուզիազմով։ Հեռացած հայենակիցներն հիմա պրոֆեսիանալներ են։ Հիմա ամեն ինչ պետք է խնդրվի, հատիկ առ հատիկ, որ գնահատվի ու պահպանվի: Հակառակ դեպքում հայրենակիցը սովորում է որ ինքը միշտ պետք է օգնվի, օգնվում է, և լկտիանում դրանից այնքան, որ սկսում է ոտք ձգել օգնողի քաղաքացիական իրավունքերին։ Հայաստանում դեռևս ապրող իմ հայրենակից. հորդորում եմ սկսել խնդրել հատիկ առ հատիկ տուն դառնալ հիմա ղեկավարներիդ, սրտիցդ մղված անկեղծ ցանկությամբ, որովհետև մոտ ապագայում ստիպված ես լինելու ծնկած աղաչել սրտնեղությունից։ Ընտրողը դու ես 29.08.2009, Սթոքհոլմ
  12. Սրանք բոլորը մեր կլիենտներն են Օգոստոսի 21-ին իրեն Հայաստանի ոստիկանապետ երևակայող մի պարոն, Ալիկ Սարգսյան անունով, ոչ տարել, ոչ բերել մամլո ասուլիս է հրավիրել, որտեղ հայտարարել է, որ ծնվել, մեծացել է ոստիկանությունում, ամեն ներքին անց ու դարձից տեղյակ է ու դրանից հետո արել է անյպիսի շլացուցիչ մի քանի հայտարուրություն, ամփոփելով ամենը մեն մի հատիկ փաստաթղթի մեջ (ասուլիսը մանրամասն հրապարակված է մի քանի հանրապետական թերթերում), որպիսին հավաքել մեկ տեղ մինչ օրս չի հաջողվել իրավապաշտպան ու ընդդիմադիր համայն հանրությանը մեր թշվառ անտերի երկու տասնամյակ կյանքի ընթացքում։ Դատեք ինքերդ. Էդ ոստիկանությունում ծնված մարդն ուղակի խոստովանում է իր ասուլիսում, որ իր էդ ծնված օրվանից մարդկաց ծեծել են, բայց խոստանում է այլևս չծեծել։ Խոստովանում է, որ խունտայի անդամների խնդրանքով ու պահանջով իր ծնված օրվանից մարդ են առևանգել ու խոշտանգել, բայց խոստանում է, որ այլևս չեն անելու։ Խոստովանում է, որ խունտայի անդամները իր ծված օրվանից դիմել են ոստիկանությանը, որ մարդ առևանգեն ու խոշտանգեն ու երբեք չեն մերժվել, բայց խոստանում է, որ այսուհետ մերժվելու են։ Խոստովանում է, որ խունտայի անդամները ինչպես նաև իրենք, իր ծված օրվանից պատասխանատու են բազում քրէական հանցագործությունում, բայց խոստանում է, որ այլևս չեն անի։ Խոստովանում է, որ իրենց թույլ տվությամբ և օգնությամբ Հայաստանում եղել են, կան և լինելու են օրենքով գողեր, բայց խոստանում է, որ նրանք իրենց հաճախորդներն են մնալու, ինչպես միշտ եղել են, իր ծնունդից էլ ավելի վաղ ժամանակներից սկսած, ցարական ախրանկի մոտովորապես։ Խոստովանում է, որ առևանգումն ու կեղեքումը շարունակելու են գործել որպես աշխատանքային մեթոդ, բայց միայն նրանց նկատմամբ, ում գող կհամարի Ալիկ Սարգսյանը։ Առաջարկում եմ ընդդիմադիր ու իրավապաշտպան ու անհանգստացած համայն հանրությանը. թարգմանեք անգլերեն, ֆրասերեն, եսիմ էլ ինչերեն մի քանի լեզվով էս մի քանի հայտարարությունը, ու հենց գալիս են ԵԱՀԿ-ից, դեմ տվեք, մենակ դա, ուրիշ ոչ մի բան, ԵԽ-ից են գալիս, նույն թուղթը, ՄԱԿ-ից՝ նույնը, գալիս են մարդկանց թրաֆիքինգի հարցերով զբաղվողները՝ նույնը: Հասարակական կազմակերպություններ, մարդու, կենդանիների, շրջակա միջավայրի, ամեն ամեն ինչի հարցերով զբաղվող մտածող մարդիկ, գիտնականներ, մտավորականներ, երիտեսիմ ինչականներ, կամ եսիմ ովքեր - էդ մեն մի հատիկ թուղթը դեմ տվեք էդ հանրապետության գլխավոր ՄԵՆԹԻ հայտարարություններով, որտեղ ծնված օրվանից միչ օրս բոլոր մեղքերն է խոստովանում հանցավոր ամբողջ համակարգի, և մեղքերի թողություն հայցում, ավելի ճիշտ ինդուլգենցիա, որովհետև այնուամենայնիվ վերապահում է իրեն ու համակարգին իրավունքը նույնը կրկնելու։ Էն վերևում նշած բոլոր եկողներին էլ կարելի է մի պարզ հաց տալ. - Ա՜յ մարդ (ԵԽ, ԵԱՀԿ, ՄԱԿ, թրաֆիքինգ, շրջակա միջավայր, մարդու իրավունք պես-պես, և այլն..., հա՜, սեռական և այլք փոքրամասնություն էլ), ՄԱՐԴ արա՛րած(ներ). դուք ինչու՞ եք մեզ համառորեն էս մարդ առևանգողների ու խոշտանգողնեի հետ հաշտեցնում, ու հատկապես այնպիսի վերադասավորումներով, որ նրանք անփոփոխ մնան ՄԵՆԹ ու խունտա։ Հիմա էս ասուլիսն եղել պրծել է, տպվել տարածվել է, փաստ է, պատմություն. էն Սերժ Սարգսյան մարդն էլի կշարունակի նախագահ ձևանալ առանց էդ ՄԵՆԹԻՆ գործից լարելու՞։ Կասկածում եմ, որ կարող է հենց այդպես էլ անել, որովհետև բազում ուրիշ առիթ եմ ունեցել համոզվելու, որ մեծ են ակնկալիքներս։ Դա անշուշտ իմ սխալն է։ Բայց, եթե չհանի, կարող ենք վերջապես սկսել մտածել հարկավ, որ էդ մենթերի հանող դնողը Սերժ Սարգսյանը չէ, այլ էդ մենթերն են դնող հանողը Սերժ Սարգսյանի, նաև Ռ.Ք.-ի, նաև ԼՏՊ-ի, որովհետև գլխավոր մենթը խոստովանում է, որ այդպես է եղել իր ծնված օրվանից, և անգամ ակնարկում ցարական ախրանկեն։ 23.08.2009, Սթոքհոլմ
  13. Լսիր հրամանատար Իսկ ով հող հանձնեց, մենք նրա գլուխը կջարդենք… - Ժիրայր Սեֆիլյան Լսիր հրամանատար, եթե քո լեզվով և էթիկայով խոսեմ հետդ, պետք է հարկավ ասեմ. վայրագ օսմանցի, ո՞վ ես դու, որ Հայքում հայի գլուխ ջարդես։ Ես քո գլուխը կջարդեմ, եթե սերմանես երկիր գլուխ ջարդելու օսմանյան ավանդույթդ։ Իմ ավանդույթով միայն օսմանցին է ջարդում մարդու գլուխը. Զոհրապից սկսած Գուրգեն Մարգարյանով վերջացրած։ Դու էս ի՞նչ ես խոսում հրամանատար, իսկ կողքիցդ ոչ մեկ չի ասում. - խելքդ գլուխդ հավաքիր այ տղա։ Էդ ինթերնետով էլ տարածածդ գեղարվեստական կինոն հերոսությանդ մասին։ Հանի այ տղա, չե՞ս ամաչում։ Դու հո Վազգեն Սարգսյանը չե՞ս։ Այսպես կխոսեի, եթե խոսեի քո պես։ Կխոսեմ այլ կերպ դրա փոխարեն։ Ժիրո ջան, դու ումի՞ց ես խնդրում քաղաքացիություն, արդեն որերորդ անգամ։ Ինքնանշանակ նախագահների՞ց։ Դրա համար էլ չես ստանում։ Ապեր՝ ես Հայքի օրինական, ինքահռչակ քաղաքացի եմ, քեզ ճանաչում եմ որպես քաղաքացի, թեկնածությունդ էլ առաջադրում եմ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: Ո՞վ են ինքահռչակները, որ քեզ ճանաչեն, կամ չճանաչեն։ Չէ՞ որ ամեն անգամ դիմում գրելուց գրում ես նախագահ, տակն էլ անուն ազգանունով ստորագրում. ճանաչում այդով նրան ու մասնակցում հանցագործությանը։ Մի ընկիր ծուղակը։ Մի դիմիր այլևս։ Դու քաղաքացի ես հայության փաստով, բավարար այն պայմանով, որով քաղաքացի է տասը միլյոն մնացյալ հայը, ով որ ցանկանա, և ընտրելու, և ընտվելու անսահմանափակ ու անքննարկելի իրավունքով։ Դու դիր թեկնածությունդ հաջորդ ընտրություններում, ու վստահեցնում եմ, ոչ մի գլուխ այլևս Հայքում չի կոտրվի, ոչ դրսից, ոչ ներսից, իսկ հանցագործներին մենք կձերբակալենք պարզապես, քաղաքավարի ոստիկանների պես, կհանձնենք դատական մարմիններին։ Ժիրո ջան, դու մենակ հանդարտվի, կատաղի հայտարարություններ մի արա, թույլ մի տուր, որ քեզ չարաշահեն ու մի քիչ էլ համեստացիր. քեզնից բացի բանից տեղյակ, մի տաս հազար հոգի առնվազն, սուս ու փուս նայում են։ Վահե 21.08.2009, Սթոքհոլմ
  14. Առաջինները վերջինները կլինեն "Ազատություն" ռադիոկայանին տված հարցազրույցում Արման Բաբաջանյանը ասել է, որ ինքը քաղաքական հայացքների համար հալածանքների ենթարկված առաջին լրագրողն է Հայաստանում։ Ուշադրությունս գրավեց վերջերս մեզանում վարակիչ արագությամբ տարածվող, առաջինը լինելու մոլագարության հասնող կարևորումը։ Արման Բաբաջանյանին հիմնական թեմայից հանելու համար կարճ ասենք նրան. - տղա ջան. սատանի մայլում քյանդրբազություն մի արա, զբաղվիր առողջությամբդ, կազդուրվիր անպայման, մտածիր թե ինչպես ես շարունակելու դեռ երկար կյանքդ։ Ցավում եմ, որ չունենք դեռ երկիր, ոը զարգացած լիներ սոցալական ծառայություններով այնպես, որ բանտից դուրս եկած երիտասարդ հանցագործներին հասարակություն վերադարձնելու ծրագրեր իրագործեր։ Տղա ջան, դու փաստաթուղթ զեղծող, բանակից թռնող հանցագործ էիր, որի նմաններին դատում ու բանտարկում են ցանկացած պետությունում, որտեղ պարտադիր ծառայությունը օրենք է բոլորի համար։ Դու մնացյալ բանակից թռածներից, բայց դեռ չդատապարտվածներից տարբերվել ես նրանով միայն, որ գազեթչիությունը ինքնապաշտպանական բավարար միջոց լինելու սխալ հաշվարկ ես արել և ամբախ զամբախ խոսել։ Հաջողություն մաղթենք մեր տղային, մոռանանք ու գնանք առաջ երևույթն ուսումնասիրելու։ Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, ես հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, ով կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս` առաջինն եմ, ով հայտարարում է այդ մասին: Այս անամոթ ստով սկսում է Փաշինյան Նիկոլն իր Երկրի հակառակ կողմը վերնագրով օրագիրը, անձամբ տեղեկացված լինելով հանդերձ, որ մի տասնյակի չափ լրագրող ու գրող տարիներ շարունակ հետապնդման մեջ են, որ սահմաններ են կտրում երկրից երկիր, մայր ցամաքից մայր ցամաք, փնտրում հայերի մեջ ըմբռնում, որոնք միշտ տարակուսած են, Նիկոլի և այլոց թերթերում այդ մասին լուր չլինելուց։ Մինչև էս գեղացու այդ վերևի տողերը չկարդացի չհասկացա, որ տականքը այդքան մարդու փնտրման մեջ լինելը տարիներ շարունակ լռության է մատնել, որ վերջապես գրի մի տեղ, որ ինքն առաջինն է։ Կարծում եք նկարագրածս եզակի դեպքե՞ր են։ Գնանք առաջ, ուսումնասիրենք ավելին։ Ալեքսանդր Արզումանյան - Քաղաքացիական անհնազանդություն շարժման հիմնադիր. համենայն դեպս այդպես բազմիցս ներկայացվել է պարոնը հանրապետական ողջ մամուլով, և դիմադիր, և ընդդիմադիր, և դդմագիր… Ասել կուզե 10 տարի հետո ուսումնասիրողները կարդալու են այդ թերթերի արխվներն ու հայտնաբերեն, որ Ալիկ անունով քաղաքացիական անհնազադություն շարժում է եղել Հայաստանում, իսկ ոմանք անգամ կարող է գրեն կապիտան Թենքեշի ոճի մի տասը սերիայանոց գեղարվեստական կինոնկարի սցենար-պատմություն այդ թմայի շուրջ: Հա՞։ Շարժում կարդալով ի՞նչ պետք է հասկանալ։ Տասնյակ հազարավոր անհնազանդություն հայտարարող քաղաքացի. չէ՞։ Լավ մի հարյուր առվազն, լավ մի տասը գոնե… Հո չի կարող մեն մի հատիկ մարդը տեղից ելնի հայտարարի, որ ինքը շարժում է, ու մի հատ ուրիշ մարդու անուն չլինի՞ էդ շարժման մեջ։ Ալիկ Արզումանյան, և մեկ էլ ո՞վ… Մեկը լսել, կամ կարդացել է որևէ տեղ։ Շարժում հրահրողի տրամաբանությանը հակառակ այս Ալիկ ըմբոստը տարիներ շարունակ լռության մատնեց անհնազանդություն հայտարարած ուրիշների հետապենդումները։ Սա էլ է առաջինն ու հիմնադիր մի խոսքով։ Նկատու՞մ եք ընդհանրությունները։ Ցավոք սա ամենը չէ։ Մենք գործ ունենք սոցիալական աղետի հետ սիրելիներս, պատրաստվեք համատարած սանիտարական միջոցառումների, որովհետև դուրս են սպրդել ինչ որ բաների առաջին, կամ էլ հիմնադիր բազում ելուզակ, զեղծում են պատմություն։ Շատ շուտով, երբ նորից կհնչի հոկտեմբերյան հեղափոխության օրհնված շեփորը մեր լիս աշխարհում, առաջ կգա մեկը, դուք նրան բոլորդ ճանաչում եք, ու կհայտարարի հպարտ, որ ինքն առաջինն էր, որ ԿԳԲ-ի արխիվները հանձնեց ռուսներին, ու էլի բազում առաջիններ կան ու կգան, չծանրացնեմ առանց այն էլ արդեն իսկ ծանրացրածս ձեր կյանքն ու միտքը: Վերջացնենք ինքն վսեմափայլ ԼՏՊ ջոջով, ընտրություններ զեղծած առաջին ու հիմնադիր նախագահով, վերևում նկարագրածսների ու բազում այլոց պապայով: Նա առաջինն էր, և զավակները նրա առաջինները կլինեն, իսկ ես հիշեցնում եմ ձեզ մի ուրիշ գրքից մի փոքրիկ տող ու այդով վերջացնում. Առաջինները վերջինները կլինեն… 20.08.2009, Սթոքհոլմ
  15. Նորից եկավ սեպտեմբերը Նորից եկավ սեպտեմբերը և ամառային քաղաքական ճմլկոտ արթնացած հերթական ընդիմության (համազգային անշուշտ) հերթական առաջնորդը սկսեց պտտվել շրջաններով, իսկ հերթական ինքնանշանակը 41 երեխա ուղարկեց աշխարհի տարբեր համալսարաններ, որ սովորեն մարդ դառնան, մարդու ու կնկա գնան մի երկու տարուց, մի քանիսը փայլուն PhD անեն, մի քանիսն էլ զբաղվեն բիզնեսով ու Հայաստանը հիշեն այդուհետ ԿՌՈՒՆԿ ՀԱՅՐԵՆԻՔԵՍ ԽԱԲՐԻԿ ՄԸ կոնտեքսթում, ինչպես վերջին 20 տարիների ընթացքում արդեն ուսանած, մասթեր ու PhD արած մեր տասնյակ հազարավոր համաքաղաքացիները։ Այս երկու թեմաները մեր հերթական աշնանայի քաղաքական զարթոնքի ազդակներն են խաչիկ-արմյաշկաների և երիտհայերի ռեզերվացիայում, որը նրանց որպես վերջին մխիթարություն առանձնացվել է հանրապետություն անունով, որ հանգիստ մեռնեն, ու վերածնվեն կրկին սովետական մայր նեոկայսրությունում։ Այս ամենը չեն հասկանում միայն ավանակներն ըստ իս, և եթե այդպիսիք են հայերիս բացարձակ մեծամասնությունը, ցավում եմ դառը իրականության համար։ Յուրաքանչյուրդ կարող եք ասել անշուշտ, որ ավանակը ես եմ, ինչին անվարան կպատասխանեմ. - իհարկե՜, չէ որ ես հայ եմ, ու կանցնենք առաջ: Ավանակներ՜, քանի սերունդ եք պատրաստվում ամեն սեպտեմբեր ամսին լսել անփոփոխ նույն մարդկանցից, որ հոկտեմբերին սրացումներ են սպասվում, իսկ այդ սրացումները չկան ու չկան, իսկ եթե մի բան էլ պատահում է, կամ սպանում են անկապ մի 20 հոգի, երբեք ոչ լիդերներին, կամ բանտարկում 45-55 կիլոյանոց նվազ երեխեքին։ Ավանակներ՜, քանի սերունդ եք պատրաստվում ամեն սեպտեմբեր ամսին 41 երեխա զոհելու մարդ կլանող կայսրություններին, հուսալով, որ մոտավոր պայծառ ապագայում 4001 եք զոհելու, երբ աշխարհով մեկ ցրված տասնյակ հազարավոր մասթեր ու PhD արած քաղաքացի կա, որոնց արտաքսել եք ու տակավին արտաքսում եք։ Չէ որ նրանց մի փոքր մասն անգամ կարող է տարեկան մի քանի հազարյակ մասթեր կրթել հայրենիքում: Ավանակներ՜, քանի սերունդ եք լինելու հայերի մեջ բացարձակ մեծամասնությունն ու համառորեն պահպանվեք, անվանելով ձեր ավանակային համառությունը ազգային մենթալիտետ ու ավանդույթ։ 18.08.2009, Սթոքհոլմ
  16. Կարդացի մի հաղորդագրություն 84 մտավոռականի պահանջի մասին, որ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակեն ու չգիտես ինչու կատաղի ցանկություն ունեցա գալ իշխանության մի կես ժամով, որպեսզի բոլոր անխտիր բանակի տարիքն անցած բայց ծառայությունից թռած քաղաքական գործիչներին կախեմ ոտքից սյուներից, ոչ սպանելու համար, այլ ցուցադրման, մի կես ժամով միայն։ Խոսքս վերաբերում է նաև կանանց։ Ես էլ եմ իհարկե պահանջում, որ ազատ արձակվի Նիկոլ Փաշինյանը, էն Արման Բաբաջանյանն էլ լավ է, որ ազատ արձակվեց, բայց ոչ պակաս լավ կլիներ, որ արձակվեին նաև բոլորը, բանտերն էլ քանդվեին, կամ դառնային մադկային նսեմության ու բռնության ցուցահանդեսներ։ Շատ անհրաժեշտ է, որ չլինեն այդ անտեր բանտերը, որովհետև պակաս չի լինի բռնապետություններում ու գավառաստաններում երբև մարդկանց, որոնք կուզենան փակել բանտերում լրագրողներին, որոնք տարիներ շարունակ լռության են մատնել քաղաքական բազում հալածանք ու հանցագործություն, որովհետև հալածվողներն ունեցել են իրենցից տարբեր կարծիք, կամ չեն պատկանել իրենց տերերի կլանին։ Ես վերոհիշյալ երկու տղուկին էլ անձամբ զգուշացրել եմ ժամանակին, որ եթե փորձեն սատանի մայլում քյանդրբազություն անել, շարունակեն մասնակցել գրողներին բանտ ուղարկելու կազմակերպված հանցագործությանը, համարելով դա քաղաքականություն, շատ շուտով իրենք կհայտնվեն բանտում ու կճաշակեն այն, ինչ պատրաստվում էին մատուցել իրենց կարծիքով զոհերին ու թշնամիներին։ Հիմա փաստ է, որ եղավ այն, ինչ ձեզ զգուշացվեց ժամանակին և ժամանակակցով, և պապենական խոսքով. փոս փորողը փոսը կընկնի։ Ո՞վ է մեղավոր, որ չլսեցիք, և լսել չգիտեք ըդհանրապես սիրելիդ իմ տղուկներ։ Կարծում եմ, որ քիչ է միայն պահանջելը ազատ արձակելն այս ամենից հետո։ Երկուսն էլ արդեն ահագին գրմրել-խզբզել են, այնպես որ ժամանակն է, որ մեկին ներկայացնեն նոբելյան գրական մրցանակի թեկնածու որպես, իսկ մյուսին ինչ որ միջազգային լրագրողականի, էն որ մեռնելուց հետո տվեցին Հրանտ Դինքին օրինակ։ Վստահեցնում եմ, որ շատ շուտով կլսենք պրոցսի սկսման շեփորը… 14.08.2009, Սթոքհոլմ
  17. togda ti menja znaesh gorets. sidi, i ne pizdi..., najdi sebe nepaxannoe pole... ti zhe mne imenem ne prestavljaeshsja, a ja svoim imenem podpisivajus...
  18. Vi schitaete naverno chto ne chelovek? Sprosim kto, vi Louis V, i...? Eshchjo kto? Vi kogo polkuete za soboj chto bi zadat' vopros? Vam chto , odnogo sebja ne xvataet? Stranno Louis V., vi o sebe v mnozhestvennom chisle govorite, a so mnoj bezogovorochno tikaete... Da ladno. Ne u vsex bila vozmozhnost' vospitovatsja - vojna, blokada, i tak dalee... Ja otvechu poroj Louis V kakaja u menja nacionalnost - no potom. Snachalo sproshu u vas: pochemu vi schitaete chto v prave sprashivat' o nacionalnosti voobshche, i dazhe bolshe - na kakom osnovanie voobshche zadajote voprosi kosajushchiesja tolko menja lichno? Vi ne sledovatel' sluchajno? Louis V, mne serjozno interesno ponjat' snachalo s kem imeju delo. Vi ne protiv?
  19. Spasibo za prosveshchenie ooo velikij moguchij SAS. AJ balam, du ho Serzh Sargsyany ches? Serzh Azatich Sargsyan? Ha aj tgha, Serzhn es? Serzh, ja prinimaju predlozhenie na duel so shpagami a so snajperom iz pod tishka streljajut. Eto ne duel a bojnja. Ja znaju chto vi master takix delov. Po moemu v poslednij raz 1-go marta okolo 10 ovec zamochil v Yerevane. Pravda?
  20. Da konechno, samie civilizovannie. Po etomu na kavkaze tolko v Armenii nikto krome armjanne prozhivaet. S Armjanami ni kto ne mozhet zhit'. zamechaete? Dazhe 2 miljona sobstvennix sootechestvennikov kotorie pokinuli stranu za 20 let.
  21. Konechno ne mozhete Gorec, ja prodolzhaju tverdit' so skorbju v dushe, no eto ne znachit chto budu vsjo vremja tverdit', ni smotrja ni na shto. >Vot naprimer esli armjane aresujut vse do six por sushchestvujushchie pravitelstva i presidento s parlamentami i poshljut na trudovie kolonii, rasbombjat russkie pozicii na Kavkaze, osvobodjat sebja i vsex sosedov ot rabstva, da i v dobavok aresutjut Putina i MEdvedeva, tem samim spasaja russkix bratev - jas napishu bolshimi bukvami AJ MOLODCA! Vi sami to Gorec, bili svodoljubivim na vojne s Azerbaidjanom? Tol'ko chestno skazhite...
  22. Kto znaet Louis V., mozhet kak nibud' zhizn' svedjot. Davajte ja vam zaranee skazhu chto armjane rabi, i vi rab, a vi poprobujte udarit' mne v pax,. kak tolko, tak tolko. Smotrite ne promoxnites, i ne iskljuchajte chto ja vam virvu nogi i zubi... S xrisjanskoj ljubovju...
  23. Neserjoznij vi chelovek SAS (Scandinavian Air System?), . Ja imenno eto i pisal, vsex kritikov ubili, ili v tjurmu sozhali. Pozhaluysta prodolzhajte, rjadom s kazhdim imenem napishite kak umer. Vsjo pojmjote srazu. Lermontov, Pushkin i Bayron bili ljubimchikami publiki, ix knigi pechatali, im za eto platili. Vse pogibli vo vremja muzheskogo poedinka na duele - odin na odin. Dazhe v etom sravnenii vidna vsja ubogost' Armjan. Ja bi na primer vizval bi na duel' vsju verxushku respubliki, diaspori, ves establishment armjanskij na duel so shpagoj i po ocheredi zarezal bi odin na odin vsex kak porosjat, esli bi soglasilis. No ni odin ne soglasitsja... Zanete zhe... SAS, a vi soglasilis bi na duel---? Pushkin, Lermontov i Bayron soglasilis...
  24. Kak eto bonal'no Ararat3. Mi chto objazalis' pered drug drugom chto gde to bezvixodno budem zhit'? Eto chto objazannast' zhit' v Armenii? Pochemu vi dumaete chto ja obogoshchaju kakuju libo stranu Ararat3? Gde eto vi videli chto bi armjane obogoshchali chego to... Armjane tolko i mogut grabit... Cht eshchjo delali armjane Ararat3, ili delajut? Osvetite pozhaluysta... Ararat3, vi dumaete chto chelovek perestajot dumat i terjaet prava slovo, esli zhivjot ne v Armenii? Ili mozhet bit pravda mozhet zvuchat' iz Armenii? Ja prosot v izumlenii ot vashego mishlenija, vernee ego otsustvija...
×
×
  • Create New...