Jump to content

Իրական փոփ&#1400


Recommended Posts

Hargeli yev sireli Romeo jan ! Shnorhavor dzer tsnndyan ore, tsankanum em dzez amenalavn u barin, ayn inch inqnerd dzez ktsankanayiq... tox jpite dzer demqits anpakas lini :) Shnorhavor lini, Romeo jan ! :) :flower: :birthday:

Edited by novaya_armyanka
Link to post
Share on other sites
  • Replies 55
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Hargeli yev sireli Romeo jan ! Shnorhavor dzer tsnndyan ore, tsankanum em dzez amenalavn u barin, ayn inch inqnerd dzez ktsankanayiq... tox jpite dzer demqits anpakas lini :) Shnorhavor lini, Romeo jan ! :) :flower:  :birthday:

novaya_armyanka jan, zgacvac em u shnorhakal shnorhavoranqi hamar. :flower:

Yes skzbunqoryn grum em miajn hajatar u miajn hajeren, bajc ayjm ys grum em hjuranoci compic u inc iravung chem verapahum hajeryni tarern u stexnashary dnel ajs compum. I dep asem, vor Stepanakertum em u gorcerum xrvac. ush gishery haziv em jamanak gtnum forum mtnelu. Henc gorcers tetevanan, kporcem inch vor baner grel Stepanakerti ev Arcaxi masin, elnelov im tpavorutjunneric.

Link to post
Share on other sites

Ayspisi iradarcutyun anhnare bactoxel :) Sireli Romeo, uzumem noric chnorhavorel dzer tarearci kapaktutyamb :flower: Ev ogtvelov aritic, uzumem asem vor menk petke hpart linenk vor dzez pes "Metutyun" unenk u ta astvat vor mez hajortox serundi hamar menkel ayt kochmane arjananank.

Link to post
Share on other sites
Ayspisi iradarcutyun anhnare bactoxel  :)  Sireli Romeo, uzumem noric chnorhavorel dzer tarearci kapaktutyamb  :flower: Ev ogtvelov aritic, uzumem asem vor menk petke hpart linenk vor dzez pes "Metutyun" unenk u ta astvat vor mez hajortox serundi hamar menkel  ayt kochmane arjananank.

Շնորհակալություն:

Տա Աստված :yes:

:flower:

Link to post
Share on other sites

Ռոմեո ջան, շատ շնորհակալ եմ ձեր ուսանողական տարիների ստեղծագործությունը կարդալու հնարավորության համար: Հատկապես ինքնըստինքյան եկած մեղեդու մասին... ինքս ապրեցի նման մի պահ:

Ընդունեցեք ձեր ծնուդյան արթիվ ուշացած շնորհավորանքը:

Link to post
Share on other sites
Ռոմեո ջան, շատ շնորհակալ եմ ձեր ուսանողական տարիների ստեղծագործությունը կարդալու հնարավորության համար: Հատկապես ինքնըստինքյան եկած մեղեդու մասին... ինքս ապրեցի նման մի պահ:

Ընդունեցեք ձեր ծնուդյան արթիվ ուշացած շնորհավորանքը:

10x

:flower:

Link to post
Share on other sites

Aynpisi mardik inchpisinen hogov,sirarat...ev kyanqov li grvac..toxer sharadrox mardik ...... hargvumen ankaskac,,u gnahatvum!

Serne mer Arev@ Hayreniq! :yes: :rolleyes:

evs mek angam kcankanay tpavorutyunners haytnel..

:)

Nranq mer kyanqi luysnen daredar ev andaatar, ev kani menq kanq aydpisi srterin mer sirt@ petke tanq..... :flower: !

chisht artahaytel sepakan poqr srti bayc miyevnuyn jamanak mec hogu. mtorumner@ .aynqanel hesht che,,ev Mamikon@ Bellan Romeon ev [email protected] ayd anumen..u gnahatvum grete bolori koxmic... tox indznic @ndunen cankutyunner ...mecamec hajoxutyunner...te hobby ev te profesia..inch vor hamarumeq ays voch@ dzer kyanqum tox arat lini.urax depqervo... :yes: :rolleyes: vor chtesnenq dzer demqin txrutyun..ev @ndanrapes hayeri.......miyevnuyn jamanak chdadareq tertelov hogu anmorac [email protected] ev grel ...shrjelov terter mer isk kyanqic!!!uraxacneq ev MEZ!..hayeris!!!!. ;) :girlkiss:

spasumenq noranor banastexcutyun ev arcak ev mnacac janrerin,,grakanutyan veraberox!!!! :flower:

Edited by Ani
Link to post
Share on other sites
Aynpisi mardik inchpisinen hogov,sirarat...ev kyanqov li grvac..toxer sharadrox mardik ...... hargvumen ankaskac,,u gnahatvum!

Serne mer Arev@ Hayreniq! :yes:  :rolleyes:

evs mek angam kcankanay tpavorutyunners haytnel..

:)

spasumenq noranor banastexcutyun ev arcak ev mnacac janrerin,,grakanutyan veraberox!!!! :flower:

Անի ջան, ներեղություն եմ խնդրում ուշացումով պատասխանելու համար, քանի որ գործուղման մեջ էի ու հնարավորություն չունեի:

Շնորհակալություն արտահայտված տպավորությունների համար(մի քիչ վերամբարձ)

:)

Ձեր նոր նիկը ինձ շատ է դուր գալիս: Շնորհավորում եմ այդ առիթով: :flower:

*

* *

Իմ անուրջների տիրակալն ես դու.

Գիշերվան մթնում, բյուր աստղերի մեջ

Իմ միակ աստղն ու լուսատուն ես դու,

Ու երազանքն ես երազներիս մեջ:

Link to post
Share on other sites
  • 2 months later...

Շամիրամ, արի՛

Գիշերն այս երկար, քիշերն այս անքուն

Արի՛, Շամիրամ, դու ինձ հյուր արի.

Կիսենք հեշտանքը ու կիրքը մեկտեղ,

Անցկացնենք մեկտեղ վերջը իմ կյանքի:

Արի՛, սնարս մի թողնի թափուր,

Ցույց տուր արվեստը քո պութանական.

Արի՛, զարդարի գիշերն իմ տխուր

Ու մարի կրակն այս գեհենական:

Ոչինչ, որ լույսը էլ չեմ տեսնելու,

Միայն թե արի՛, միայն թե արի՛.

Արի՛ ու տուր ինձ, ինչ կարող է տալ

Քրմուհին սիրո, գնով մի կյանքի:

Ես գերին լինեմ վավաշոտ մարմնիդ,

Դու չխնայես, քամես մինչև վերջ

Զոհասեղանիդ դրված քո զոհին

Ու լեշը հանձնես քո դահիճներին:

Գիշերն այս երկար, քիշերն այս անքուն

Արի՛, Շամիրամ, դու ինձ հյուր արի.

Կիսենք հեշտանքը ու կիրքը մեկտեղ

Ու տոնենք մեկտեղ վերջը իմ կյանքի:

Link to post
Share on other sites
Ռոմեո, միացրեցի Ձեր երկու թեմաները, դեմ չե՞ք: Թեմայի անունը կարող եմ փոխել  :flower:

Քյավառցու ասած՝ «չխանքարա»: Ես ինքս էի մտածել մի տեղ հավաքելու մասին: :yes:

Link to post
Share on other sites
  • 6 months later...

Իմ մանկության կինոն

Հմա, գյուղում թե քաղաքում երեխաները տառաճանաչ են դառնում համակարգիչի ստեղնաշարի վրա, "նստում" են ինտերնետում, "կռիվներ" խաղում տարբեր խաղային համակարգիչների վրա: Հետաքրքիր կլիներ հիշել մեր ժամանակների մանկությունը:

Գյուղում կինոն, որ լինում էր ամիսը մեկ կամ երկու անգամ մեզ՝ երեխաներիս համեր իսկական տոն էր; Հենց միայն կինոյի բեռնատարի մուտքն արդեն ազդարարում եր մեր ուրախության սկիզբը: Մեծերը և փոքրերը անմիջապես շրջապատում էին կինոմեխանիկ Վառլամին ու տեղեկանում կայանալիք երեկոյի ծրագրին; Վառլամը պատմում էր կինոնկարի մասին, յուրովի ներկայացնելով սյուժեն ու թեման; Նրա ցուցակում կինոները լինում էին "հայկական", "շպիոնաժ", "պատերազմ", "սիրահարական" և, իհարկե, ամենամեծ մասսայականություն վայելող "հնդկական": Կոլ-վարչության նախագահը որոշում էր ինչքան վճարել սեանսի համար; Անհամաձայնության դեպքում սեանսը կլիներ վճարովի, որը մեզ համար նոր բարդություններ կառաջացներ; Գյուղում ոչ միայն երեխաների, այլ նաև ծնողների գրպանում բացառիկ դեպքերում էր փող լինում:

Վճարման հարցից ոչ պակաս հարց էր տեղի հարցը; Տաք եղանակներին կինոն ցուցադրվում էր բացոթյա; Եկեղեցու պատին հարմարեցնում էին սպիտակ սավանը՝ "էկրանը" , կողքերին տեղադրում բարձրախոսները, իսկ պատի մյուս կողմում իր աղմուկով ներկայացման էր հրավիրում հոսանիքի գեներատորը՝ "դվիժոկը": Նախագահը, պարտկոմը և հաշվապահը անպայման ուշանում էին: Իսկ առանց նրանց կինոն չէր սկսվի:

Ձմեռը գյուղի կինոթատրոնն էր դառնում գյուղից դուրս գտնվող կոլխոզի ոչխարի գոմը: Դեռ մութը չընկած, ոչխարներին քշում էին գոմի մի կեսը, մյուսում տեղադրում մի քանի իշավոտնուկներ, մնացած տեղերը համարվում էին կանգնած տեղեր: Ոչխարները ըմբռնումով էին մոտենում, հետևելով "նեղ արա, տեղ արա" ասացվածքին, առավել ևս հնարավորություն ստանալով ձրի կինո նայելու: Մինչև մեծարգո ղեկավարության ժամանումը, մեզ՝ երեխաներիս համար հարմար հնարավորություն էր տրվում տաք գոմի փափուկ կոմաղբով ծածկված տարածքում սրտներիս ուզածի չափ վազվզելու, բռնոցի խաղալու ու կոխ բռնելու:

Կինոապարատը մեկն էր, ենթադրվող երկուսի փոխարեն: Դա ուներ նաև իր դրական կողմը; Չնայած կինոնկարը կտրտվում էր, բայց "չաստերի" փոխելուն հատկացվող մի քանի րոպեն գերազանց հնարավորություն էր տեսածը քննարկելու, միմյանց երես նայելու և անհասկանալի տեղերի մասին ամենագետ Վառլամին հարցեր տալու համար: Բացի Վառլամից ունեինք նաև մեր, սեփական "կինո բացատրողները" կամ "թարգմանողները": Բացատրությունը հիմնականում տեսածի ու հասկացածի պատմելն էր՝ "տեսեք, ձի նստեց, կրակեց, մեռավ": Իսկ ոչխարները անհողդողտ կինոռեժիսյորի մտահղացմանն ու կինոդերասաների վարպետ խաղին, անտարբեր էկրանին ներկայացվող դրամատիկ վիճակներին, հանգիստ որոճում էին: Մթան մեջ բազմերանգ պլպլում էին նրանց աչքերը, վախ ու սարսուռ առաջացնելով մեր մեջ:

Կինոն վերջանում է: Բոլորս բարձրաձայն կարդում ենք "Կոնեց ֆիլմա": Ճռճռացնելով ձյունը, ժողովուրդը ցրվում է իրենց տները: Երիտասարդները սուլում են կինոյում լսած մեղեդին(հիմնականում հնդկական):

Մյուս օրվանից բոլորը միմյանց պատմում են տեսածի հետաքրքիր դրվագները, քննարկում, վիճում հասկացած ու չհասկացածի մասին, մինչև հաջորդ կինոն:

Այսպիսին եր իմ մանկության ԿԻՆՈՆ:

Link to post
Share on other sites

Ռոմեո ջան, շատ հավնա: Ապրիս, լավ պատմութուն’մ էս գրէ: Ինձի բազի թվա կը. ատանք կյանքով գեղանը ապրածներն, օր էտեվ քաղաք կապրին, քաղաքն իրենց աշկին կենա մե տեսակմ սուտ ու պաղ կերեվա: Իսկ ճիշտական ու տաք կեանքը ինչխոր թե կանա գեղն է մեննակ: Քա հեչ ձմեռը թնդիր նստած կա՞ս: Թնդիր նստած սրայիդ հեչ եղե՞լ է, որ գլոխդ թնես հորքուրիդ ծնկվներուն, օր ինքը շփե ու գլխուդ “օչիլները ճարթե”: Մեկըմ ա ատ սրային Աշշղ Ղարիբին հեքյաթը եղե՞լ է օր պատմե: Ինծի եղել է: Օլայդա ատտից լավ բան դագմա չիեմ զգացէ… Պզտկոթունս ինծի հիշեցուցիր: Ապրիս:

Link to post
Share on other sites

Ինչքա՞ն ժամանակ կըլլի, օր հոն չէս եղե:

Մի տարի է, չեմ գնացել :(

Ինչ վերաբերում է "Աշուղ Ղարիբ", "Աղվան ու Օսան", "Քյորողլի" և այլն, ապա նույնիսկ երգերը գիտեի: Հիմա հիշում եմ ինչ որ կտորներ՝

Դեմ արեքկին քնել ես,

Պտուղ-պտուղ քրտնել ես,

Սիրուհուդ էլ մոռացել ես.

Զարթնիր սիրեկանս, զարթնիր:

Երազումս տեսա Կույսին

Եվ նրա որդի Հիսուսին,

Սուրբ խաչն էր նրա ուսին

.....................

.....................

Link to post
Share on other sites

Մե տարին շատ ժամանակ չէ: Ուրեմն թեզ-թեզ կերթաս…

Կեցի քեզի մէ հարցմ տամ, թե ասօր-էգուց ժամանակ գտնիս` պատասխանե: Տիա հոս:

http://www.raa.am/Javaxk/Javakhk_cucahande...kav_cucak_E.htm

RAA-ն կազմել է մարզին հուշարձաններու ցուցակը: Իմ աշկիս այսի ցուցակը թավիրմ կիսատ կեվերա: Մե հատմ ժամանակ օր գտնիս աշե տեսսի ձեր գեղին բոլորին հուշարձանները բիրադի կան դը չէ: Հատկապես ուշադրութուն դարցու ան ժամերում, օր մեր էրզրուցիներն էն շինէ:

Link to post
Share on other sites

Մե տարին շատ ժամանակ չէ: Ուրեմն թեզ-թեզ կերթաս…

Կեցի քեզի մէ հարցմ տամ, թե ասօր-էգուց ժամանակ գտնիս` պատասխանե: Տիա հոս:

http://www.raa.am/Javaxk/Javakhk_cucahande...kav_cucak_E.htm

RAA-ն կազմել է մարզին հուշարձաններու ցուցակը: Իմ աշկիս այսի ցուցակը թավիրմ կիսատ կեվերա: Մե հատմ ժամանակ օր գտնիս աշե տեսսի ձեր գեղին բոլորին հուշարձանները բիրադի կան դը չէ: Հատկապես ուշադրութուն դարցու ան ժամերում, օր մեր էրզրուցիներն էն շինէ:

'MiG-35' ջան, քո տված հասցեն չբացվեց: Ես նայեցի http://www.raa.am/Javaxk/Hushardzanner.htm: Որոշակի բան չեմ կարող ասել: Կաշխատեմ մասնագետների հետ զրուցել ու տեղեկացնել: Հնարավոր է PM-ում:

Link to post
Share on other sites

Romeo ջան, շնորհակալություն: Երբ ժամանակ ունենաս, խնդրում եմ նայիր արդյոք կոնկրետ ձեր գյուղի հուշարձանները հիշատակված են: Ես սա հարցնում եմ քանի որ ինձ այդ ցուցակը բավական թերի է թվում:

Ի դեպ: Այս վերջին մի քանի postերը իրոք որ օֆֆտոպիկ են Romeoի պատմվածքների այս թեմայում: Հավանաբար արժե սրանք ջնջել:

Link to post
Share on other sites

Եթե Ռոմեոն ցանկանա, կջնջեմ: :)

Թողնում եմ քո հայեցողությանը:

smally և մյուս ընթերցողներին, շնորհակալություն: :)

Աղավնին

Սաթո քուրիկը ստուգեց թոնրի վրա դրված պղնձի ջերմությունը և համոզվելով, որ արդեն ջուրը եռման է, սկսեց նախապատրաստվել լողանալու: Մետաղյա մեծ տաշտակը տեղավորեց թոնրատան թմբին, մոտիկ բերեց սառը ջրով դույլը, խառնորդ սարքելու համար, կողքին դրեց սանրը, օճառը, ջուր լցնելու թասը, նորից մտորեց, որ ոչինչ չի մոռացել: Համոզվելով, որ ամեն ինչ տեղում է, թոնրատան դուռը ներսից կողպեց ու անշտապ սկսեց հանվել:

Միջօրե է: Արտոն՝ 10 տարեկան տղան իր գործերով է ընկերների հետ: Չնայած քիչ հավանական է, որ որևէ մեկը կմտնի այս ժամին, համենայն դեպս առանց դուռը կողպելու լողանալ չի կարելի: Բա որ մեկն ու մեկը հանկարծ ներս մտնի՞, աղ կամ լուցկի խնդրելու:

Շորերը շատ չեն: Ամառանը ինչ կարիք կա շատ շորեր հագնելու: Իսկ թոնրատանը առանց այն էլ շոգ է: Սաթո քուրիկը, կարծես ինչ որ հատուկ բավականություն զգալով, դանդաղ, մեկիկ-մեկիկ հանեց շորերը ու խնամքով դարսեց կողքին դրված ուռի ճյուղերից հյուսած սինու՝ սալայի վրա, մի անորոշ ափսոսանքով շոյեց սպիտակ ու հարթ մաշկը, հոգոց հանեց, մտքում նորից հայհոյեց "էն գյոռբագյոռ" Հիլլերին, որ իր մարթու գլուխը կերավ, թողեց որբևայրի, իսկ էն երեխուն որբ ու անհեր:

Խառնուրդը մի քիչ տաք է, դիմանալ չի լինի: Երեսունն անց կինը մի քիչ սառը ջուր ավելացրեց պղնձի ջրին, նորից ստուգեց: Հիմա լավ է:

Տաք ջուրը թասով լցնելով մինչև գոտկատեղը հասնող արձակած փարթամ մազերին, օճառեց ու սկսեց լվանալ: Սեփական մարմնի հետ շփումը հաճելի հիշողություններ արթնացրին նրա մեջ ու նորից ստիպեցեին անեցքներ տեղալ իրեն անմարդ թողնողների հասցեին:

Հանկարծ դրսից լսվող աղմուկը Սաթո քուրիկին հանեց երանելի հուշերի գրկից ու ստիպեց ընդհատել մարմնահաճո զբաղմունքը: Ինչ որ մեկը թափով կպավ փակ դռանը: Հետո հրմշտոց ու երեխայական լացի ձայն:

- Վայ քոռանամ, Արտոս է լացում: Էս ի՞նչ բան է: Հըլը կեցի:

Ու թխսամոր նման, երեխային պաշտպանելու բնազդով ինքն իրեն դուրս քցեց:

Դռան դեմը կծիկ դառած թավալվում էին Արտոն ու հարևանի նույնահասակ տղան՝ Մկիչը: Արտոն ծոցումը պահել էր Մկիչից թռցրած աղավնին ու պաշտպանվում էր, իսկ Մկիչը կատաղած ծեծում էր նրան ու հայհում:

- Ես քու մարիկը ..., տուր տոխս: Կոխցել ես հա՞: Հիմի սատկեսնեմ, ես քու մարիկը...

- Ծո կեցի աշեմ ինչի՞ կծեծես մատմ անասունիս, ծո շան լակոտ, ինչի՞ մար կը քըրֆես:

Վերջապես հաջողվում ե կծիկը քանդել ու ծեծկռտվող պատանիներին իրարց բաժանել:

- Սաթո քուրիկ, էս մերա...ծը տոխս փախցուցել է, չի տա: Ես էտոր մարիկը... , արդարանում է հևասպառ Մկիչը:

Ստեղծված դադարի ընթացքում երկու ախոյաններն էլ հանկարծ հայացքները բարձրացնելով նկատում են իրենց բաժանող կնոջ մերկությունը: Ուշացումով ստեղծված վիճակը ընկալում է նաև հաշտարարը, բաց է թողնում տղաների ձեռքերը ու փախչում դեպի ներս:

- Վու, քա խայտառակ էղանք, շան լակոտներուն քով:

Բայց մինչև իր մերկություն կթաքցներ թոնրատանը, գործը այլ ընթացք ստացավ: Արտոն տեսնելով իր մոր մերկությունը, և որ ավելի կարևոր է, այդ մերկության ականատեսն էր իրեն ծեծող Մկիչը, կատաղորեն հարձակվեց նրա վրա.

- Ծո ես քու մարիկը ... , ծո դու իմ մորը չփլաղ տեսար, ծո հիմի ես քեզի սըպանեմ տի...

Բարդ երկընտրանքի առաջ չգիտեր ինչ անել խեղճ Սաթոն: Մի կողմից տղաների դեմ մորեմերկ լինելու ամոթը, մյուս կողմից նորելուկ աքլորների նման իրար կպած, ծեծկռտվող երեխաները: Լացը, ծիծաղը և անելանելիության զգացմունքը միախառնվել էին նրա մեջ:

- Ծո շան փերածներ, ծեծեցեք իրար իշկան կուզեք: Գեղին մեչը խոմ խայտառակ չը ըլլիմ տի:

Սրբելով լացի թե ծիծաղի արցունքները, Սաթո քուրիկը թողեց կռվարար պատանիներին ու շտապեց ներս, սրբվելու ու հագնվելու:

Տղաները իրար երես նայեցին, ամաչելով եղածից ու ուշացումով նկատեցին, որ կռվախնձորը՝ սպիտակ աղավնին, օգտվելով իրարանցումից թռել, գնացել էր:

Edited by Romeo
Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Romeo շատ լավ եք գրում ,այնքան բնական եք նկարագրում ամեն ինչ...

Ինձ հատկապես դուր եկավ Աղավնին :flower:

Շնորհակալություն :)

Հեռագիր

Ամառվա շոգին մեծ ցանկություն կա գյուղ գնալու: Արդեն վաղուց չեմ գնացել, բայց օգոստոս ամսին արձակուրդ գնալու իրավունք ունեն միայն արտոնյալները:

Գյուղից մեր ազգականուհին է եկել: Ես զանգում եմ, իմանում մերոնց մասին, գյուղի նորությունների մասին: Հարցնում եմ մորս առողջության մասին: Նա պատմում է, ասում, որ ամեն ինչ լավ է, որ շատ բարևներ է բերել ու որ մայրս անընդհատ վազքի մեջ է իր գյուղական գործերով:

Վերջում, ի միջի այլոց, ասում.

- Հա, քիչ մնաց մոռանայի: Ձեր հարևան Թամար մամն է մահացել: Թաղումը վաղը չէ, մյուս օրն է:

Ես մտածում եմ՝ վաղը չմոռանամ ցավակցական հեռագիր ուղարկեմ:

Իմ հեռախոսազրույցից քիչ անց դուռը զանգում է մեր հարևանուհին ու դեմքի կասկածելի արտահայտությամբ դուրս է կանչում կնոջս: Կինս, որ ներկա էր իմ հեռախոսազրույցին, վերադառնում է հեռագիրը ձեռին:

- Կարծում եմ ինչ որ թյուրիմացություն է,- ասում է ու ինձ հանձնում հեռագիրը, որը հարևանուհին չէր ցանկացել առձեռը ինձ հանձնել:

Հեռագրում ասվում էր. "Մայրդ մահացել է; Թաղումը ամսի ..-ին: Սարգիս": Բժշկի հաստատող ստորագրություն: Պարզ էր, որ թյուրիմացություն էր: Իսկ Սարգիսը՝ Թամար մամի տղան էր:

Նորից հեռախոսազանգ: Եղբայրս է անհանգստացած, կմկմալով հարցնում հեռագրի մասին: Հանգստացնում եմ ու բացատրում եղելության մասին: Մյուս եղբայրներիս ինքս եմ զանգում: Իրոք, նման հեռագրեր նրանք էլ են ստացել: Դժվարությամբ, բայց վերջ ի վերջո հասկացնում եմ, թե ինչումն է բանը:

Կինս մի հետաքրքիր միտք է առաջարկում՝ իսկ ինչո՞ւ չմեկնել գյուղ: Հեռագիրը իրավունք է տալիս մի քանի օրով թույլտվություն ստանալ աշխատանքից բացակայելու: Հեռախոսով փոքրիկ խորհրդակցություն ենք անցկացնում եղբայրներիս, նրանց ընտանիքների հետ և միաձայն որոշում՝ մեկնում ենք:

Հաջորդ օրը բոլորս մեր հիմնարկներում ներկայացնում ենք չարագույժ հեռագիրերը, առանց որևէ բարդության ու քաշքշուկի ձևակերպում մեր թույլտվությունները: Նույն տեմպով էլ միլիցիայի համապատասխան բաժիններում ստանում ենք մեր անցագրերը, որ սովորաբար տհաճ պրրոցեդուրա էր ու տևում էր մի քանի օր, նույնիսկ երեք ռուբլի խաղացնելու դեպքում: Նույն օրը ևեթ մինի ավտոբուս ենք վարձում ու չորս եղբայրներով, չորս ընտանիքով, կին երեխաներով, թողնելով երևանյան անտանելի շոգն ու հալվող ասֆալտը, մեկնում ենք հայրենի գյուղ՝ թաղման: Օղորմի Թամար մամի հոգուն, օղորմի:

Էլ չպատմեմ, թե ինչքան ուրախացավ մայրս մեզ բոլորիս միասին տեսնելով: Փոխարենը մտովի տեղափոխվենք Մոսկվայի օդանավակայան և փորձենք հասկանալ մեր գյուղացի Սեթոյի հոգեվիճակը, որը մոր մահվան փաստը վկայող հեռագիրը գրպանում, ծանր մտքերի մեջ խորասուզված, անտարբեր շրջապատի անցուդարձին, նստած սպասասրարհում, սպասում է իր չվերթի հայտարարմանը:

Սեթոյին մտքերի գրկից հանում է ինչ որ մեկը, զգույշորեն ցնցելով նրա ուսը:

- Ծո Սեթո՞, դու իստեղ ինչ կենե՞ս, ի՞նչ խաբար է:

Համագյուղացի Համլետն է:

- Էէ Համո ջան, հեչ լավ խաբար չէ: Մարըս է մահացե, Ուֆայեն էրեկ եմ դուս ելե, կերթամ թաղմանը: Հըբը դու իստեղ ի՞նչ գործ ունիս:

- Ծո իմ մարս ա է մահացե, ահան ա հեռագիրը: Ես ա Բառնաուլեն կերթամ:

- Հըլը կեցի, իսիկ մեր Պետոն չէ՞: Պետոն է: Ծո Պետո, հլը արի: Դու ուրտի՞ց քուքաս, ո՞ւր կերթաս:

- Էէ տղաք ջան, մարըս է մահացե, գեղ կերթամ, թաղումը էքվան է, բըլքի հասնիմ, - քիթը քորելով պատասխանում է Պետոն:

Մի քանի րոպեից սպասասրահի մի անկյունում արդեն հավաքվել էին մեկ տասնյակից ավել, մեր խոպանչիները ու իրար էին հարցնում, թե ինչ բան է, որ մի օրում միաժամանակ մահացել են բոլորի մայրերը: Մեկը կասկածում է, որ չար կատակ է ինչ որ հիմարի կողմից արված: Բայց հեռագրերը հաստատված են բժշկի ազգանունով, որը բոլորին հայտնի էր: Մյուսը առաջ է քաշում "ավարիայի" վարկածը:

- Ախպար ի՞նչ կըսեք: Բիրըտուս մորերուն թոփ էրան, թրին ավտոբուսն ու տարան ձորը ցըկի՞ն: Մե խելացի բանըմ ըսեք:

Վերջապես Մուշեղը հայտնում է իր կարծիք՝

- Տղաք, սաղիս մարերը չեն մեռե: Մեկս ու մեկիս մարն է մեռե: Աշեցեք հեռագրերը իրար պես են ու սաղ Սարգիսի կողմեն են ուղարկած:

Համոզիչ է: Բայց մնում է մի հարց պարզել՝ ո՞ւմ մայրն է մահացել: Որոշում են, որ անիմաստ է վիճակահանությամբ պարզել թե ում մայրն է մահացել, քանզի մի քանի րոպեից կհայտարարվի իրենց չվերթը ու գյուղ հասնելուց հետո հեշտությամբ կպարզվի ոչ միայն այդ հարցի պատասխանը:

Թաղումը բազմամարդ էր: Բազմամարդ ոչ թե մեր փոքրիկ գյուղի հիմնական բնակիչների հաշվին, այլ գյուղից դուրս գտնվող ազգական-բարեկամների հաշվին: Համենայն դեպս, արարողթության ժամանակ ոչ ոք նույնիսկ չհիշեց հեռագրերի մասին: Այդ օրը ես հանդիպեցի արդեն վաղուց չտեսած ծանոթների, ազգականների, դասընկերների հետ, որոնց հիմնական մասը իմ արձակուրդ եկած ժամանակ գյուղում չէն լինում, հիմնականում արտագնա աշխատանքի՝ խոփանում էին:

Դե արդեն բոլորին պարզ էր հեռագրերի պատմությունը: Բայց չէր խանգարի եղելության իմ պարզաբանումը:

Գյուղում հանգուցյալ լինելու դեպքում, թաղման հարցերը կազմակերպելու համար կազմվում է թաղման հանձնաժողով: Այո, այո, մոտավորապես այնպիսին ինչպես ասենք Բրեժնևի թաղման հանձնաժողովը, որը և կազմում է ծախսերի ցուցակը, տալիս համապատասխան հանձնարարականներ: Մեկին հանձնարարվում է մթերքի ապահովման հարցը, մյուսին դագաղի, տերտերի, խոհարարի հարցը, երրորդին նվագախմբի հարցը և այլն: Ահա ինչ որ մեկին էլ հանձնարավում է հեռավոր ազգականներին ու բարեկամներին տեղեկացնելու գործը: Փոքր գյուղի համար գյուղից դուրս գտնվող բոլոր համագյուղացիներն էլ իրար բարեկամ, ազգական, ընկեր և այլն են հանդիսանում: Կազմվում է ցուցակ՝ անուններով ու հասցեներով ու համապատասխան գումար է հատկացվում բոլորին հեռագիր տալու համար: Ոմանք կգան թաղմանը մասնակցելու, ոմանք ցավակցական հեռագիր կուղարկեն, համենայն դեպս, տեղեկացված կլինեն համագյուղացու մահանալու մասին:

Հանձնաժոժովի "գրագետ" անդամը կազմել էր մոտ 60 հոգու ցուցակը, հեռագրի տեքստի օրինակը(Թամար մամի խոփանչի տղայի անունով, ուղարկված մյուս տղայի՝ Սարգիսի կողմից) և համապատասխան գումարի հետ հանձնել մեկ ուրիշին հեռագրատուն հասցնելու համար, որը գտնվում է հարևան գյուղում: Հեռագրողն էլ նույն տեքստի օրինակում փոխելով հասցեներն ու հասցեատիրոջ ազգանունը, ուղարկել էր: Ահա և միանաման հեռագրերը հասնում են անծայրածիր Սովետական հայրենիքի տարբեր ծայրամասերը միևնույն ժամանակ, մարդկանց տեղեկացնելով հարազատ մոր մահվան բոթը:

Link to post
Share on other sites
  • 6 months later...

Խոտհունձ

Գեղեցիկ հուլիսյան առավոտ է: Կանաչի մեջ շողշողում է վաղորդյան ցողը: Գերանդու ախորժալուր սլլոցը կարծես հոգնեցնելու փոխարեն մկաններումդ նոր ուժ է ներարկում, իսկ տասներկու հնձվորի համաչափ շարժումը հոգիդ լցնում է իսկական պաթոսով: Արևը կամաց-կամաց բարձրանում է ու ճակատիս վրայից քամում քրտինքի խոշոր կաթիլներ: Ինչպես չհանել հագի վերջին շապիկը, որը համենայն դեպս, խանգարում է մկանների ազատ շարժմանը: Ես նետում եմ այն ու լարվում ինձնից առաջ ընթացողների ետևից: Թափով նետում եմ գերանդին աջ ձեռքով և օդում որսալով այն ձախ ձեռքով, արագորեն սրում ու շարունակու հունձը: Եվ ահա հերթական նետումը...

Ուզում էի իսկապես զարմացնել իմ գործընկերներին, բայց ահա այստեղ էր, որ պատահեց այն, ինչի հետքը դեռ երկար ժամանակ ինձ կհիշեցնի այդ պահը: Հրումը սովորականից ուժեղ էր և գերանդին պտույտ գործեց օդում ճիշտ իմ գլխի վերևում: Ինձ մնում էր տակից փախչել, բայց և պետք է գլուխս պաշտպանեի ու մերկ ձեռքերս պարզեցի: Գերանդին վայրեջք կատարեց ուղիղ իմ աջ թևի վրա: Ցատկեցի կողքի ու ձախ ձեռքով փակեցի վերքը, նույնիսկ չտեսած այն: Ընկերներս հավաքվեցին: "Այդ ի՞նչ եղավ, գորտից վախեցա՞ր": "Ոչ, կտրել եմ": Վայրկենապես իմ միտքը պտտվեց բոլոր մարմնամարզական գործիքների շուրջը: Միթե՞ պետք է հրաժեշտ տամ բոլորին: Շարժեցի մատներս` աշխատում են: Ուրախալի է` գրիչ կբռնեմ:Վերջապես սիրտ արեցի ու ձեռքս հեռացրի վերքի վրայից, կապույտ մկանի կտրված շերտը երևում էր մաշկիս տակից: Համենայն դեպս արյուն չկա: Անմիջապես փաթաթեցին: Մի րոպեի չափով սիրտս նվաղեց: Նստեցի, մի հատ ծխեցի ու ընկերներիս խորհրդով անմիջապես տուն դարձա:

Մոտ քսան օր տևեց բուժումը: Ինչքան ցավեր պատճառեց բուժումը: Երբ հիշում եմ, այժմ սպին քոր է գալիս թևիս վրա: Դեռ վերքը չէր փակվել, որ նորից հունձի գնացի ու շան պես վախենում էի գերանդուց: Այնքան զգույշ էի սրում, որ ընկերներս ձեռ էին առնում:

Edited by Romeo
Link to post
Share on other sites

Շատ լավ պատություններ են, Ռոմեօ ջան: Ապրիս: Ի դեպ, ես էլ մի անգամ մատս եմ բավականին խորը կտրել գերնդով: Սպին երեւում է մինչեւ հիմա::

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...