Jump to content

Татуированный сон


Recommended Posts

Սպիտակ առավոտ

Ձյուն է եկել ու անդոր է,

Հանկարծակի լռություն,

Ու մի սպիտակ առավոտ է,

Մի գիշերվա պատմություն:

Գուցե դեռ չե՞մ արթնացել,

Աչքերս բա՞ց եմ քնել,

Ու սպիտակ է, լռություն,

Ու միապաղաղություն:

Գեղեցկություն,

Անտարբերություն,

Խաղաղություն,

Մաքրություն,

Սառնություն,

Ձյու՜ն:

Իակ հեռվում մի սպիտակ տանիք,

Գուցե այնտեղ ձյունե մարդի՞կ...

26.12.07

Link to post
Share on other sites
  • Replies 214
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Սպիտակ առավոտ

Ձյուն է եկել ու անդոր է,

Հանկարծակի լռություն,

Ու մի սպիտակ առավոտ է,

Մի գիշերվա պատմություն:

Գուցե դեռ չե՞մ արթնացել,

Աչքերս բա՞ց եմ քնել,

Ու սպիտակ է, լռություն,

Ու միապաղաղություն:

Գեղեցկություն,

Անտարբերություն,

Խաղաղություն,

Մաքրություն,

Սառնություն,

Ձյու՜ն:

Իակ հեռվում մի սպիտակ տանիք,

Գուցե այնտեղ ձյունե մարդի՞կ...

26.12.07

շատ բարի երկ էր :rolleyes:

նույնչափ բարի նոր տարի եմ քեզ ցանկանում :)

Link to post
Share on other sites
շատ բարի երկ էր :rolleyes:

նույնչափ բարի նոր տարի եմ քեզ ցանկանում :)

Շնորհակալ եմ Հասմիկ ջան:

Շնորհավորում եմ քո գալիք տարին, նոր լավ գալիքներ, նոր գեղեցիկ երգեր, ամեայն բարին :)

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Քաղաքական բասկետբոլ

Խլեզներն ու ընձուղտները

Բասկետբոլ էին խաղում,

Նրանց անհաշտ զեղումները

Բանավեճ էր հիշեցնում:

Խլեզները ֆշշում էին

Վա՜խ իմ պոչը, իմ քամակը,

Ընձուղտները դոփում էին,

Որոնում էին գնդակը:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Ու՞մ խաղն է դա

Սև օրերի քսանամյակին

Պար են բռնել ու պարում,

Ձեռք են մեկնել Թուրքի սրին,

Ու հաղթանակ են գոչում:

Ու հախթանակ են գոչում,

Երևանի կենտրոնում,

Ա՜խ դուք հաղթե՞լ էք ուզում,

Ու՞մ:

Նրան ում երեկ հլու հարգանքով

Զիջել էս ճամփան, քանզի փո՛ղ ունի,

Թե՞ են տզրուկին որին քծնելով

Ուզում էիր, որ քեզ նեցուկ լինի:

Ամեն օր պարտվել, մի օրում հաղթել,

Ի՞նչ երազանք է, ի՞նչ ցնորք է սա:

Կազինոներում երբեկ չէ՞ս հաղթել

Ու ողջը դրել զերոյի վրա:

Մի՛ թե չգիտես ու՞մ խաղն է դա:

Edited by Aksel.V
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Միջանկյալ ազատություն

Ազատությունը դա մի արջ է,

Որ քնում է չորս տարի,

Չորս տարին մեկ արթնանում է

Ու ելնում է պայքարի:

Մագլցում ու բարձրանում է

Ընտրապայքարի ծառը,

Ծառի կատարից պատմում է

Նախընտրական իր ճառը:

Ու հավքերը, միջանկյալ,

Սկսում են մրթմրթալ:

Որ շատ տարորինակ է...

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Ասեք ինձ

Ասեք ինձ ա՛յն, ինչ ես զգում եմ,

Ինչ չեն պատմել ու չեմ լսել:

Ջնջեք ա՛յն, ինչ կասկածում եմ,

Մոռացել եմ տառապել:

Մոռացել եմ տառապել,

Ալեկոծվել եմ անդարձ,

Ալիքնե՜ր են ծավալվել,

Աանդո՛ր չլինին՝ հանկարծ:

Հանկա՝րծ օրերը գալի

Չդառնան լու՜ռ, տաղտկալի՛,

Փրփուրներն ալիքների

Ավելի են հուսալի:

31.03.2008

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Նրանց, ովքեր Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների հետ կապված հուզումները փորձում էին անվանել բադրջանների հեղափոխություն:

Բնական պարարտանյութ

Բադրջանը Լոնդոնում

Անգլերեն էր սովորում,

Ու չգիտես թե «ինչու»

Միշտ ասում էր I love you:

Նա հպարտ էր ու կանգուն,

Շատ էր սիրում թագուհուն,

Որպես բադրջան հասուն

Երդում տվեց տիրուհուն:

Ասում էր ի՛նչ էլ անեն,

Խավիար սարքեն, խորովե՛ն,

Ուտե՛ն, մարսե՛ն, բայց կրկին

Ես ծառայում եմ թագին:

Թեկուզ որպես բնական պարարտանյութ:

09.04.2008թ.

Link to post
Share on other sites
  • 3 months later...

Սուտը

Փչում է Բաղդադի քամին,

Արդար չարչին է հարթակին,

Խոստանում է ապագա,

Ուր ո՛չ մի չարչի չկա:

Փչում է չարչին միալար,

Ո՛վ է ազնիվ, ո՛վ է արդար:

Նրա սուտը կարևոր է,

Ծախու կնոջ ներքնաշոր է:

Հմայում է ու համոզում

Ու էլ կարևոր չէ գինը,

Գայթակղում է ու մատուցում

Պոռնիկի ծախու մարմինը:

29.07.2008.

Link to post
Share on other sites
  • 4 months later...

Խոհեր արևի

Գանգս քիչ է.

Մտքերս չեն տեղավորվում,

Մեկը մորմոք, մյուսը ճիչ է,

Անհանգույց են ծավալվում:

Անհագույց են ին հույզերը,

Կռնատ են ու չեն սավառնում,

Ու իմ արևոտ հուշերը

Մառախուղներն են ծվաստում:

Խորամանկներ, խորամանկներ,

Որ սիրում են սողուններին,

Քանզի ունեն երկար պոչեր

Փռած տիրոջ ոտքի տակին:

Խաղաղության ագռավները

Խորամանկներ են թևավոր,

Իրողության անուրջները

Էժան են ու անհարկավոր:

Անհանգույց է իմ բողոքը,

Ու՞մ վրա եմ հույսս դրել,

Այս աշխարհը նորոգելիս

Իմ հայրենիքը չեն հիշել:

Ովքե՞ր են գովերգում սերը՝

Ավա՝ղ, այստեղ պիտի լռեմ,

Բոլոր կարգերն ու բարքերը

Ծունկի են իջել սիրո դեմ:

Ես սե՛ր ունեմ, արևի սե՛ր,

Հայրենի՛քը իմ արևի,

Ահա շատ պարզ ու ջերմ խոհեր,

Սավառնող առանց թևերի,

Ինչպես շողերը արևի:

08.12.2008

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

Крисис

Умный ковбой мистер Крисис

Объявил, что в мире кризис,

Пока люди оглянулись

Он взялся уже за гризис.

Толи грызет, толи крисет,

Кто знает этих грызунов,

Ясно одно, что Крисис врет

И очень громко грызет.

Link to post
Share on other sites

Խելառը

Ապա նայեք էս խելառին,

Բանաստեղծ է էս նոր դարում,

Մի զույգ կոշիկ չունի հագին,

Ոտանավոր է հորինում:

Երևի լավ չի հորինում,

Քանզի լո՛ք մի տեղ է կարդում,

Որտեղ կա շա՜տ ուտելու բան

Ու մթնոլորտ պոետական:

Մի տե՛ղ ունի նա խոսելու՝,

Սեղանի մոտ խնջույքի՝,

Ուր չես տեսնի կոշի՜կն հագի,

Թեկուզ ելնի՛ ոտքի՛ կանգնի:

Ու պոետը արտասանե՜ց,

Լռությու՜ն էր ճոխ սեղանին,

Մեկը նույնիսկ արտասվե՝ց,

Խո՛սքը կպավ խեղճի՝ սրտին:

Ու երբ խնջույքից հետո

Կոշիկները երևա՝ց,

Մի լոռեցի գիժ Սաքո,

Կերած խմած ելավ գնաց:

08.01.2009

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Собачьи бУшмаки

Мои ботики сносились

Я их дарю своему псу

Вместо того, чтоб валялись

Пусть послужат кое - кому.

Я бросил их прямо в морду

А он не стал их ловить,

Сел, как подобает лорду,

Мол не буду я их носить!

Впрочем, у него ведь лапы

И пусть в подобие ноги

Нет, не ценит песик Чапи

Собачьи бУшмаки.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
  • 1 month later...

ՍՊԻՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆ

Հովհաննես Թումանյանի հոդվածների և քննադատությունների վրա անցած հարյուր տարին չի գործել անգամ մի վայրկյանի ազդեցություն: Նրանք այսօր այնքան արդիական են, որ ասես հենց նոր է թանաքը չորացել թղթի վրա: Ցավոք սրտի բազմաթիվ քննադատություններ մեր արք ու բարքից, մեր մենթալիտետի մասին, այսօր հնչում են նույնությամբ, կարծես այդ ամենը հայոց բանաստեղծը գրել էր ուրիշների համար կամ ուղղակի որոշ ընթերցասերների համար: Մինչդեռ հանճարը նվիրված լինելով իր ժողովրդին, նրա կյանքին, ներկային ու ապագային, խորապես ուսումնասիրել է մեր ազգի բնությունը և հակիրճ ու հասքանալի լեզվով գրել է այն ամենի մասին, որով պետք է առաջնորդվի Հայ մարդը և որոնց դեմ պետք է պայքարի: Այս առումով Հ.Թումանյանի երկերի ժողովածուն, չորորդ հատորը, ունի անգնահատելի արժեք յուրաքանչյուր Հայի համար, որ տալիս է մարդուն հնարավորություն տեղեկանալ ու գիտենալ այն ամենը, ինչ նպաստում է մեր ազգի ու երկրի բարգավաճմանը, այն բոլոր խնդիրները, որոնք ունեցել ենք հարյուր տարի առաջ և որոնք այսօր էլ կանգնած են մեր առջև: Թումանյանի հոդվածներն ու քննադատությունները հնարավորություն են տալիս մեզ տեսնելու մեր անցած պատմական ուղին և հասքանալ թե ինչ ենք արել մեր երկրի ու ժողովրդի առաջադիմության համար և ինչ չենք կարողացել անել: Իհարկ է Թումանյանի առաջնային պատգամը միշտ եղել է եղածը զարգացնել ու ստեղծել նորը, միտք, որ կարմիր թելի նման տարվում է նրա դատողությունների ներքո: Թումանյանի աշխատությունները հիրավի կարելի է անվանել ՍՊԻՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆ, ԱՎԵՏԱՐԱՆ ԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔԻ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել ցանկացած հարցի պատասխանը, որ հետաքարքրում է, հուզում, վրդովեցնում, երաշխավորում ու նպատակամղում է Հայ մարդուն: Հ. Թումանյանի երկրի ժողովածուն պետք է դրված լինի յուրաքանչյուր Հայի սեղանին որպես աշխարհիկ կյանքի ուղեցույց, ՍՊԻՏԱԿ ԱՎԵՏԱՐԱՆ:

(Երկերի ժոծովածու,4- րդ հատոր) Բեռնել գիրքը http://narod.ru/disk/6263309000/JPEG_Output.PDF.html

Onlin կարող էք ընթերցել այստեղ http://akselv.narod.ru/spitakavetaran.htm

Link to post
Share on other sites

ՉՈՐՐՈՐԴ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ

Մի զիլ գրող կես դրույքով դՐսիդենտ էր աշխատում: Ասում եմ.

- Լսի՛ր, ինու՞ էս դրսիդենտ աշխատում, գնա ներսիդենտ աշխատի, տաք է, հեռուստացույց կա, չայ կխմես…

- Ի՛նչ է, ներսիդենտ աշխատելը գիտես հե՞շտ է, Հայաստանում մեկը մեկի վրա լցված ներսիդենտ են աշխատում, հրատարակչությունները տրաքում են, տեղ չկա, իրար վրա լցաված իրենց պատրտելով ինչ ասես գրում են, գնամ ներսիդենտ աշխատեմ ու՞մ պիտի զարմացնեմ, իսկ էսպես լավ է, դՐսիդենտները քիչ են, ինչ էլ գրես մի բանի տեղ կանցնի:

- Հիմա դու գրող է՞ս թե՞ լրագրող:

- Ի՞նչ տարբերություն, հիմա դրանց ո՞վ է իրարից ջոկում, խնդրեմ, 600 հոգի գրողների միության անդմ կա, ո՛վ - ո՛վ է, ո՞վ գիտի, մենակ գիտենք, որ վեցհարյուրն էլ ուզում են էդ միության նախագան դառնան, որովհետև մենակ նախագան է ռոջիկ ստանում:

- Չհասկացա, հիմա դրանք էլ ե՞ն ներսիդենտ:

- Չե՜, դրանք կոխքիդե՜նտ են, կոխքանց են անում իրենց գործերը, ներսի ու դրսի հետ չեն խառնվում:

- Իսկ դու կոխքիդենտ չե՞ս ուզում դառնաս:

- Եսի՞մ, ախր դրանց գործն էլ մի բան չի, տելեսերյալների գործը նույնիսկ դրանց ձեռքից խլել են, սցենարները հեռուստակայանի տնորենի քարտուղարն է գրում, մնացածը իզուր չխկրտոց է, ապրուստ չես վաստակի:

- Յա՛, կարող է՞ եթե միության անդամ չես, համակարգչիդ կլավյատուրան չի չխկրտում:

- Հա լավ ուզածդ ի՞նչ է, կավիճո՞վ գրեմ:

- Լսի՛ բա ինչու՞ են էդ դրսիդենտները էդքան քիչ: Տասը միլիոն ժողովուրդ ենք, որից մեծ մասը դրսում է, ներսում վեցհարյուր հոգի մենակ կոխքիդենտ ունենք գրողների միությունում, մի երեք էդքան խառնադենտ էլ լրատվամիջոցներում են աշխատում, իսկ դրսիդենտներդ ընդհամենը մի հինգ վեց հոգի մարդ էք, էդ ո՞նց հասկանանք:

- Մեր գիրն ուրիշ գրեն է, ամեն մարդ չի կանա գրի:

- Դե լավ հա՛, ո՞ր շրիֆտով էս գրում, արյալ ամ թե՞ յունիկոդ:

- Արյալ Վալոդ:

- Լա՛վ, ձեզնից բացի դրսում էլ գրաճանաչ մարդ չկա՞:

- Ինչու՞ չկա, լիքը, բայց դե մեր մակարդակը ու՜ր նրանցը ուր, ճզմզոում են է՛լի:

- Բա դրանք ինչի՞դենտ են:

- Չեմ ջոկում, վրոդի բլատնո են բայց ֆրաերի զամաշկեկով, եսի՞մ: Մի խոսքով ո՛չ դրսիդենտ են, ո՛չ ներսիդենտ, ո՛չ կոխքիդենտ, նրանք չունեն ո՛չ մի բրենդ: Էս քո նշած երեք հարթություններից ո՛չ մեկի վրա չեն գտնվում: Նրանք ժամանակի ու տարածության մեջ կորցրել են կողմնորոշվելու հատկությունը, չգիտեն ու՛մ կողքը կանգնեն, որ ճանաչում ստանան, իսան են, իրենց համար գրում են և երեք հարթություններից ո՛չ մեկի վրա էլ չեն տեղավորվում, դե՝ 3D չգիտեն էլի, որ գոնե մի հարթության վրա տեղավորվեն:

- Ուրեմն ընդհամենը երեք հարթությու՞ն գոյություն ունի հա՞:

- Տնաշեն բա հո չորս հարթություն չէ, վերև, ներքև, կողք, էլ ուրիշ հարթություն գիտե՞ս:

- Ախ էդ իմաստով էս ասում հա՞, դե էդ դեպքում մենակ կողքիդենտներն են իրական հարթություն, մնացած երկուսդ, դրսիդենտ ու ներսիդենտ, ստից էք, նման հարթություն չկա: Դրանք կողքիդենտների տնազն են, և եթե դրսիդենտ ու ներսիդեն հարթություններ գոյություն չունեն, դու որտե՞ղ էս գտնվում:

- Դեմդ նստած եմ, չե՞ս տեսնում:

- Ուզում էս ասես դեմիդե՞նտ էս:

- Ո՛չ, ոչ դեմ, ոչ հետև, ոչ շուրջբոլոր, մոտակայք, մերձակայք, հեռու .. դրանք բոլորը կողքի հարթության վրա են գտնվում:

- Եղա՜վ, ուրեմն դու իրականում կողքիդենտ էս, բա գրողների մության նախագահ չե՞ս ուզում դառնաս:

- Բա դու՞ ի՞նչ էս ուզում դառնազ, կռազի շոֆե՞ռ:

- Ուզում էս ասես գեներա՞լ:

- Հա՛:

- Չե, արդեն ուշ է, անալիզներս կարող է չբավարարեն դրա համար:

- Իսկ դու ինչի՞դենտ էս, քո երեք հարթության լոգիկայով կամ պետք է վերիդենտ լինես կամ կողքիդենտ կամ ներքևիդենտ:

- Դժվար հարց տվեցիր, ի՞նչ ասեմ, պառաշուտ ունենաի, վերիդենտ կլինեի, թիկունք ունենաի կողքիդենտ, ներքևիդենտ լինեի դու ինձ չեիր տեսնի, ուրեմն Լեննակնցի եմ:

- Էդ չորրորդ հարթությունն էր հա՞:

- Ընչի չէ՞ որ, հինգերորդ շարասյուն կեղնի, չորրորդ հարդություն չի՞ եղնի:

Link to post
Share on other sites

Հոլիվուդի հովերը

Գոյություն ունեն երեք տեսակի սուտասաններ:

Կան մարդիք, որ մի բան էս հարցնում, սուտ է խոսում, խաբում է, դրանք սովորական խաբլաններն են: Կան մեկ ուրիշ խաբեպաներ, մեծ ու փոքր, տարբեր մասշտաբների, սրանք սովորական խաբլաններից տարբերվում են նրանով, որ ինքնուրույն, նպատակամղված ինչ որ սուտ բան են ձեռնարկում, ժուլիկություն են անում, և ստով ու խաբելով հասնում ինչ որ նպատակի, կարող են անգամ պետություններ խաբեն ու թալանեն: Եվ կան սուտասաններ, որոնք ստում են չստելու համար, բնավորություն է, սրանց ֆանտազիային կնախանձի յուրաքանչյուր ստեղծագործ: Վերջիններիս սովորաբար անվանում են փչան:

Առաջին երկու տեսակի սուտասաններին բոլորս էլ լավ ճանաչում ենք ու շատ ենք հանդիպել իսկ իսկական, կարգին փչանները հազվագյուտ են: Փչելու համար տաղանդ է պետք:

Իմիջայլոց մեր թաղի Վաղոյին հիշեցի, Վաղոն որ գալիս էր մի տեղից, կամ եթե նույնիսկ բոլորս մի տեղ նստած լինեինք ու Վաղոն գնար ջուր խմեր գար, մի բան կպատմեր, մի բան «կհիշեր»: Ասեմ, որ երբեմն ճիշտ բաներ էլ էր ասում, երբ շատ էր հոգնում ստել, իսկ որ ամենակարևորն էր Վաղոյի մոտ, նա հերթական սուտը պատմելուց հետո ասում էր.

Տղեք էսի Ջաջուռի քամին էր: Վաղոն երբեք չեր արտասանում սուտ բառը, սուտը նա անվանում էր «Ջաջուռի քամի»:

Ես հարյուր տոկոսով գիտեմ, որ Վաղոն նույնիսկ գաղափար չուներ այն մասին, որ Ջաջուռ բառը ստեղծվել է ջոջ կաղնու և նրա հետ կապված սիրո լեգենդի շնորհիվ, այսինքն ես իրենից մի քիչ շատ բան գիտեմ, բա՛, բայց Վաղոն լավ ըմբռնում էր բառի նշանակությունը և գիտեր, որ Ջաջուռի քամին չես կարող անվանել սուտ, Ջաջուռի քամին ունի մի շարք արժանիքներ, որոնք իր հորինվածքները շատ հեռու են տանում սուտ լինելուց, եթե չեն դարձնում լեգենդ կամ առասպել ապա սուտ էլ չես կարող անվանել, այդ հորինվածքների միակ բնութագրումը Ջաջուռի քամին է, քանզի նրա հորինվածքները խորհուրդ ունեին, հետաքրքիր էին, ունեին միտք: Մի՛տք, այո՛ Վաղոն ամեն ինչի մեջ միտք էր փնտրում, այնքան մեծ նշանակություն էր տալիս մտքին, որ կորժիկ չեր սիրում, ասում էր շատ տափակ է:

Հետաքրքիր կլիներ իմանալ Վաղոյի կարծիքը ամերիկացի հայագետների մասին, որոնք պնդում են, որ հայերը հայկական լեռնաշխարհում եկվորներ են: Լավ ճանաչելով Վաղոյին հաստատ գիտեմ ինչ կասեր: Վաղոն կասեր, հա՜ հա՛յ տնաշեններ, ո՞վ չգիտի, որ բոլոր հայերն էլ Լեննականից են եկել: Կասեք սու՞տ է, չե՞ որ իրոք Հայք նահապետի վորդիներից մեկը, ամենաշատակերը, հիմնվում է հենց շիրակում և Վաղոյի ասածը ճշմարտության հետ ունի շատ սերտ կապ: Իհարկ է Վաղոյի մոտ ուղղակի խոսում էր գենը, ուղղակի մարդը ունի այնպիսի հատկություններ, որոնք բացահայտված չեն, որոնցով նա ստանում է այն ինֆորմացիան, որը ո՛չ մի տեղ չի լսել ու չի կարդացել:

Վաղոն հետաքրքիր էր պատմում, անկեղծության այնպիսի արտահայտություններ էր նկարում դեմքին, աչքերը հառած դեպի անորոշություն, «հիշողության» ամենամութ անկյուններից գտնում էր ամենակարևորը ու հայտնագործի ուրախությամբ, էվրիկա բղավելու փոխարեն, «հիշածը» , բացահայտության ոսկե սկուտեղի վրա, մատուցման արվեստի ամենաճկուն ու սահուն կերպով հաղորդում է քեզ:

Բայց վաղոյի կարծիքը այսօր երևի այնքան էլ համոզեցուցիչ չլինի, ժամանակները փոխվել են, ի՞նչ ասես, ախր ամեն ինչ ամերիկայից է գալիս, ամեն մարդ իրեն հետաքրքրող մի նոր բան բերում է, մոդան էնտեղից է գալիս չէ՞, մեկը ջիփ է բերում մեկն էլ պատմական ստագործություններ: Բա ո՞նց կլինի, եթե ամերիկայում ասել են եկվոր ենք, մի էդպիսի հայտնագործություն էլ հայաստանում պիտի անե՞ն թե ոչ: Ու արել են, արել են «ժամանակակից» մոտեցմամբ ու ձևով, ասում են Վարդանանց հերոսամարտը չի եղել, ուղղակի Նյուսալավուրտը Վարդանին ստրելկա էր նշանակել Տղմուտ գետի ափին, տեսնվեցին, հաշիվները մաքրեցին, պրծավ գնաց: Համարձակ սուտ է չէ՞, դե՝ ստի համարձակությունը ստի հաջողության գրավականն է:

Ամերիկացիների օրինակով, այսպես ստելը հեչ դժվար գործ չէ, չե՞ որ խոսքը ո՛չ թե իրաքի մասին է, այլ հազարավոր տարինաեր առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, ընդհամենը պետք է ֆինանսավորել և ամեն ինչ կլինի ըստ ամերիկական վարկածի, մոդայիկ:

Ինքս պատմաբան չլինելով, իմ համեստ պատմական գիտելիքներով, իչու՞ եմ համոզված, որ այսօրվա վայ պատմաբանները ստում են, ասեմ ինչու՛, գենետիկաս էլ մի կոմ դրած ասե՛մ:

Պատմաբանները հիմնվում են պատմական աղբյուրների վրա և ինչքան շատ աղբյուրներ գիտի, այնքան վստահ է իր վարկածում, այսպես է չէ՞: Դե ուրեմն հարգարժան պատմաբաններին հրավիրում եմ հազարավոր տարիների հեռավորությունից հետ վերադառնալ մինչև մեր օրերը, հենց հիմա ու տեսնել թե ինչպե՛ս է գրվում պատմությունը հիմա, որ հազար տարի հետո ասեն էս այսպես է եղել իսկ սա այսպես: Ինչպե՞ս են գրում այսօր.

Այսօր մեր Հայ պատմիչները ամեն ինչ էլ շատ լավ տեղը տեղին գրել ու շարադրել են, բայց չե՛ որ գալու է ժամանակը և պատմաբանները փնտրելու են օտար աղբյուրներ մեր պատմիչների գրածը հաստատելու համար, կգտնե՞ն, ու՞մ մոտ, և որ շատ կարևոր է ի՛նչ իմաստով: Դե հիմա դուք ինձ ասեք, ում պետքն էր, որ մեր պատմության փառավոր էջերը գրի առներ ու էսօր մեզ մատուցեր, բացի մեր Եղիշեից դա ո՞վ պիտի գրեր, որ նորովի պատմիչները հենվում են հենց այն հանգամանքի վրա, որ միայն Եղիշեն է պատմում այդ մասին: Հլը մի հատ գնացեք կարդացեք թե էսօր օտար պատմիչները ի՛նչ են գրում մեր այսօրվա պատմության մասին: Ախր հարցը արդեն էսօրվանը գրելու մասին չէ այլ անհերքելի անցյալը կեղծելու մասին: Այսպիսօվ կարծում եմ, որ քանի որ հազար յոթհարյուր տարվա ընթացքում մարդը ավելի ազնիվ ու օբեկտիվ չի դարձել, պատմությունը այն ժամանակ էլ գրվել է ճիշտ այնպես, ինչպես այսօր, և բացի Եղիշեից ո՛չ մեկի ձեռքն էլ չեր բռնի գրեր, պատմեր մեր առյուծների հերոսամարտը, որը հեչ ձեռնտու չե որևե մեկին, ճշմարտությունը կարող էր գրել միայն Եղիշեն, հերքել նրան կարող են միայն թշնամիները ու նախանձները ճիշտ այնպես ինչպես հերքում ու հորինում են այսօր:

Երբ «ԱԶԳ» շաբաթաթերթի մշակույթ բաժնում կարդացի Վարդանանց պատերազմի մասին հոդվածը, որ ներկայացնում էր վերը նշված վարկածը հերոսամարտի մասին(Նյուսալավուրտի ու Վարդանի ռազբորկան) նորից հիշեցի Վաղոյին, հեյ գիտի Վաղոո որտե՞ղ էս, բայց ո՛չ, ես ներեղություն Վաղոո ջան, ուզում էի ասել, որ էս նորովի պատմիչների պատմությունները ինձ քո Ջաջուռի քամին է հիշեցնում, ո՛չ Վաղո ջան, ես սխալվեցի, էս քամիները Ջաջուռից չե՛ն, սրանք Հոլիվուդից են գալիս, Հոլիվուդի հովերն են:

Էս փչանները նոր տիպի փչաններ են, սրանց ստերը ֆարսաժ ունեն, էն զիլ ավտոմեքենաների պես տեղից պոկվում են ու ա՛ռռը հա՛, իզը կորավ, շատ թափով են փչում, ջաջուռի քամուց հարյուր անգամ թափով: Էնպես են փչում, որ ամերիկայից հետ մինչև Հայաստան իրենց սանիկների երևակայության քամահարները հազիվ են դիմանում: Եվ քանի որ քամիները գալիս են Հոլիվուդից, դրա համար էլ չեն կարողանում վերջում Վաղոյի նման ազնվորեն ասեն, տղերք, էսի Ջաջուռի քամին էր, ախր հիմա եղանակի փոփոխության մասին ամեն օր հեռուստացույցով ասում են և քանի որ այդ հովերը գալիս են ազատ աշխարհից, անվանում են ազատություն: Այսինքն կարևոր չե որ կողմից է փչում քամին, որ կողմից որ ձեռնտու է այն կողմից էլ փչում է, ազատություն է:

Վաղոն հորինելու տաղանդ ուներ, էլ չեմ կարողանում նրան անվանեմ փչան,նա հորինում էր շատ ինքնատիպ և ուներ սեփական կարծիքը յուրաքանչյուր հարցի շուրջ: Օրինակ մի անգամ տղաներով նստած զրուցում էինք ու մեկը մի հարց տվեց բոլորին.

Ո՞վ գիտի, էշն է շատ բեռ տանու՞մ թե՞ ձին: Բոլորը հայտնեցին իրենց կարծիքը էշի ու ձիու «իշշության» մասին իսկ Վաղոն ասաց, ու՜ղտը:

Պարզ է չէ՞, Վաղոն ինքնուրույն կարծիք հայտնելու խնդիր ուներ և անպայման մի բան պիտի ասեր, որ տարբերվի մյուսներից, կարելի է ասել ինքնահաստատման խնդիր, բայց դա ո՛չ մեկին չեր խանգառում, ընթհակառակը հետաքրքիր էր լինում, Վաղոն զրույցի նյութ էր ստեղծում:

Վերջերս ինքնահաստատման խնդրի մասին լսեցի մի արդեն ճանաչված գիտնականից, որ ամերիկայում հայոց պատմություն է դասավանդում: «Լույս աշխարհ» թերթի կայքեջում դիտեցի տեսահոլովակը, որտեղ փորձում էին նրա հետ(ոմն Ռասսել) հարցազրույց անցկացնել և իհարկ է նա փախավ բայց հասացրեց մեղադրել իրեն մեղադրողներին ինքնահաստատման խնդիր ունենալու մեջ: Նա ինքնահաստատման խնդիր ունենալու մեջ մեղադրեց այն գիտնականներին, որոնք հերքում են իր նորովի, ամերիկական հայոց պատմությունը և իրեն մեղադրում են պատմությունը կեղծելու մեջ, իսկ իր մատից ծծած պատմութթունը նա ինքնահաստատման խնդիր չի համարում, որովհետև արդեն շատ հարմար հաստատվել է ամերիկայում, դրանից դեն էլ ի՞նչ ինքնահաստատվի:

Ինտերնետում մեր հայերից մեկը, Moshiach մականունով, մի կատակ արեց, Արթուր Աբրահամի օգնությամբ ընտրություններ անցկացնելու, որ թեքնածուն հանդիպի Աբրահամի հետ, ու իմ մոտ էլ էսպիսի մի միտք առաջացավ.

Ափսոս որ էդ Ռասսելը պրոֆեսիոնալ բռնցկամարտիկ չէ, Արթուր Աբրահամին կխնդրեինք դրան մի հատ լավ ինքնահաստատեր:

Կարծում էք հենց այնպես կատա՞կ եմ անում, ո՛չ, կատակ չեմ անում, ասում եմ մի բան որ անհնարին է: Անհնարին է ո՛չ թե այն պատճառով, որ Ռասսելը բռնցկամարտիկ չե այլ պատմաբան, այլ կա մարդկային Ռասսելների տեսակ, որը կարող է ինքնահաստատվել միմիայն այնպիսի բնագավառներում, որտեղ կարելի է խաբել, կեղծել, սեփականացնել, մոլորեցնել մարդկանց, գողանալ... բայց երբ նա հայտնվում է մի ասպարեզում որտեղ գողանալ կամ կեղծել անհնարին է, ինչպիսին սպորտն է, ՄԱՐԶԻԿԸ, ապա նա ուզած թե չուզած հանդես է գալիս արդեն իր ամբողջական ոչնչությամբ: Հին հույները իզուր չեն ասել.

Առողջ մարմնում – առողջ ոգի: Իսկ մենք լավ մարզիկներ ենք դեռ օլիմպիական խաղերի հենց առաջին օրերից, առաջին օլիմպիական չեմպիոններից մեկը Հայ թագավորն է եղել: Ռասսելը ի՞նչ պիտի պատմի իր ցեղի մասին, ինչի՞ չեմիոն է եղել, ֆոկուսնիկությա՞ն, թերևս՝, դե դրա համար էլ էսօր իր տրադիցիան է շարունակում, պատմական ֆոկուսներ է անում: Ձեձքը բացում է ու ասում, տե՛ս ձեռքիս մեջ գրած է որ հայերը բնիկ են եղել, փակում բացում է ու ասում է, տե՛ս իսկ հիմա գրած է որ եկվոր են: Ահա դրա ինքնությունը և որպես մարդ, կատարելության չափանիշը:

Իհարկ է հազարավոր տարիների պատմությունը կեղծելու մեջ մեղադրելը ավելի դժվար գործ է քան թե այսօրվա իրադարձությունների մեջ ամերիկական ստերի մերկացումը, օրինակ իրաքում մարդկության համար վտանգ ներկայացնող զենքի գոյությունը: Դժար է ո՛չ թե գիտական տեսակետից, այլ գիտաֆինանսավորման, չե՞ որ փողը ամերիկան է տպում, ու՞մ պիտի ֆինանսավորի, պարզ չե՞ որ կֆինանսավորի սեփական սուտասաններին, որոնց պատմությունները վերջ իվերջո կնպաստեն դոլարի ցանկալի շրջանառությունը:

Բանից պարզվում է, որ վերը նշված երեք տեսակի սուտասաններից ժամանակի ընթացքում առաջացել է մի նոր սուտասան հիբրիդ, դժվար է ասել ինչպես է առաջացել այդ հիբրիդը, բայց առաջացել է ու կա՛: Այդ հիբրիդ սուտասանները, գիտնական սուտասաններն են, սրանց սուտը վերը նշված երեք տեսակի սուտասանների ստից տարբերվում է մի շատ վտանգավոր հատկությամբ: Ստելով հանդերձ սրանք չունեն ազգային ինքնության զգացում, չկա՛:

Գիտեք, կարծում եմ, որ նրանք իրոք ինքնահաստատման խնդիր չունեն, որովհետև ինքնահաստատման խնդիր ունենալու համար պետք է ունենալ ինքնություն: Եթե մարդը զուրկ է ինքնաճանաչումից ու քարոզում է ճանաչվել այնպես, ինչպես կկամենաին մեր դարավոր թշնամիները, ապա ինքնահաստատման խնդիրը նրա համար կապված է լոք փողի ու պաշտոնի հետ, որից չի բողոքում և ուրիշ խնդիր չունի: Բայց ոչ, նա մի խնդիր էլ ունի, նույն խնդիրը, ինչ որ ունեն մեր թշնամիները, նպատակ, որին ուզում են հասնել պատմությունը կեղծելով: Ռասսելը իր բստրություններով առաջին հերթին ձգտում է զրկել մատաղ սերնդին ինքնաճանաչումից, որպեսզի ապագայում ունենա գորշ բազմություն ու առոք փառոք աղավարի ապրի, Հիտլերի երազանքը՛, մենակ հրացանի փոխարեն օգտագործվում է գիտությունը:

Այդ Ռասսելնները մեթոդաբար փորձում են ոչնչացնել այն պատմական սիմվոլները, որոնցով հայերս առաջնորդվում ենք, ճանաչում ենք մեզ: Առաջինը դա մեր բնիկ լինելու փաստն է, որ մարդուն տալիս է բարոյական իրավունք տեր կանգնելու իր հողին: Երկրոդը, մեր մարտունակության փաստը, Վարդանանց հերոսամարտը, որ վստահ լինենք մեր վրա, որ կարողացել ենք ու կարող ենք պաշտպանել մեր երկիրը:

Ստղծվել է գիտական համագործակցություն սեմիոտտիկայի, պատմագիտությն ու գրականագիտության մեջ, սեմիոտիկները նշում են կարևոր սիմվոլը «թիրախը» իսկ վայպատմաբանները ու գրականաՔետները սկսում են գնդակոծել այդ սիմվոլները:

Այսպիսով փորձվում է ոչնչացվել երկու շատ կարևոր սիմվոլ, մեր բնիկ լինելը, որ սկսվում է Հայկ և Բելից, և մեր ամենաճանաչված հերոսամարտը:

Էսպիսի գործ ձեռնարկողը ինքնահաստատման ի՞նչ խնդիր կարող է ունենալ, մի խնդիր, եթե մարդը ասում է ես - ես չեմ կամ դու - դու չես, նա խնդիր ունի դա տեղավորելու մարդկանց ուղեղներում և հենց դրանով են զբաղված այդ հիբրիդները:

Ռասսելը այսօր, փորձում է լուծել իր ո՛վ լինելու խնդիրը ուրիշներին զրկելով ինքնությունը ճանաչելու ընդունակությունից:

Նկատու՞մ էք, նու՛յն գլոբալիզացիան է, ուղղակի գիտության ասպարեզում: Եթե տնտեսության մեջ ոչնչացվում է այլ պետությունների տնտեսությունը, որ երկրները դնեն մշտական կախման մեջ հարուստ երկրից, գիտության բնակավառում էլ նույնը, ոչնչացվում ու կեղծվում է ժողովուրդների պատմությունը ի օգութ նորովի բայց հարուստ երկրի պատմաբանների, «նրա՜նք պիտի մեզ ասեն թե ո՛վ ենք մենք»: Նույն գործով են զբաղված գրականության ասպարեզում, ազատ խոսքի պատրվակի տակ, մատաղ սերնդին հրամցնում են հազար տեսակի այլանդակություններ, հայտնաբերում են զարհուրելի «տեղեկություններ» ազգի մեծ գրողների մասին, մի վայ գիտնականների ջոկաթ առավոտնից իրիկուն թերթերում մերկացնում են սովետական շրջանի գրողներին, «ճշմարտությու՛նն են վերականգնում» իսկ այսօրվա ճշմարտության վրա թքած ունենան, այսօրվա ճշմարտությունը կտակել են իրենց թոռներին, որ նրանք էլ ժամանակին զբաղմունք ունենան «ճշմարտությունը» վերականգնելու գործում և սերնդե սերունդ փոխանակվում է այսօրվա ճշմարտությունը անտեսելու սովորույթը, որ շատ հարմար գործ է, ճշմարտությունից էս խոսում և ո՛չ մի թշնամի չունես, բոլորը արդեն մեռել են, Իսահակյանը այս ճշմարտությունը կանվաներ, (մեռելների միս): Իսկ պատմության կեղծարարները արդեն Բրեժնեվից շատ մեդալներ են ստացել:

Եվ այս իրավիճակից հմտորեն օգտվում են բոլոր գրագետ խաբեպաները մեր մեջ հակասություններ սերմանելու համար, ընդառաջվելով հայտնի սկզբունքով «բաժանիր և տիրիր», փորձում են զրկել պետական մտածելակերպից, ինքնաճանաչումից, մարդու իրավունքների սկուտեղի վրա դրված քարոզվում է այլասեռություն, ի՛նչ ասես որ չեն դնում այդ մարդու իրավունքների սկուտեղի վրա, մի մարդը այնքան իրավունք ունի, որ կարող է ոտից գլուխ շուռ տալ մի ամբողջ ժողովրդի պատմություն և սեփական որոշմամբ այդ ազգին պատկանող երիտասարդներին դասավանդի իր մատից ծծած պատմությունը: Եվ իհարկ է ո՛չ ոք չգիտի թե ի՞նչ իրավունքով է ամերիկայում ֆինանսավորվում նման գործունեությունը: Չնայած վերջին ասածս ծիծաղելի է հնչում, գոնե ամերիկան միայն իր երկրում ֆինանսավորեր այդպիսի գործունեությունը, մի երկիր կա՞, որտեղ ամերիկացի գիտնականները նոր պատմություն հայտնաբերած չլինեն ու չֆինանսավորեն, փողը իրենք չե՞ն տպում, ի՞նչ խնդիր կա: Ինչի՞ մասին է խոսքը, երբ ամրիկան անամոթաբար քարոզում է, թե երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթել է ամերիկան իսկ այդ հաղթանակը անգիր անողը քարտեզի վրա Ռուսաստանի տեղը նույնիսկ չգիտի: Սա չե՞ ամերիկյան պատմաբանությունը, որ համբուրգերի նման թխում են:

ԲԱՅՑ

Հոլիվուդի հովերը

Սիրում են մեր կովերը:

Link to post
Share on other sites

Помидор

Я - помидор в теплице,

Живу и расту в Ницце.

Комфорт, тепло и уход,

И знать не знаю невзгод.

Расту быстро, по часам,

Свой цвет выбираю сам.

Тянет к себе, как магнит,

Собственный товарный вид.

Главная моя гордость-

Низкая себестоимость.

Крепенький, не мнусь в давке

И сверкаю на прилавке.

Цена уже не вопрос,

Гарантирован мой спрос,

Пока будет сытый быт

И хороший аппетит.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ներքնաշորերի պատմաբանները

Ամերիկյան գիտունները

«Նորագույն» պատմաբանները,

Հոտոտում էին իրենց բերռը,

Չարենցի՜ ներքնաշորերը:

Բեռը տարել հասցրել էին

Իրենց որջը, Ամերիկա՜,

Ու մե՛կ առ մե՛կ շարել էին

Ամեքը մի բարձի վրա:

Մի անլվա անդրավարտիք

Զննում էին ինչպես մասունք,

Իսկ բանասեր ինչ որ մարդիկ

Գտնում էին խոսքի ակունք:

Ու ցնծում էին, ուրախանու՜մ,

Ու գտնում՝ էին ընդհանրացում,

Չէ՛ որ ամեն մեկը ուներ

Նման կեղտո՜տ ներքնաշորեր՝,

Ավելի ճի՛շտ, հագուստնե՜ր:

31.03.2009թ

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ազատամտության պնակալեություն

Խաչատրյան Առդյոմի «Ազատամտություն» թերթի մեջը կարդում եմ թե ինչպես է նա Բրոդսկուն արձան կանգնեցնելու լուրը ուրախությամբ հայտնում աշխարհին իսկ ժողովրդի կողմից սիրված Հովհաննես Շիրազի վրա, 95 ամյակի կապակցությամբ, շպրտում է իր ունեցած - չունեցած ցեխ ու չամուռը:

Ահա ինչ է գրում նա Բրոդսկու մասին.

«964 թվականին ձերբակալվել է, երկար ժամանակ պահվել հոգեբուժարանում: Դատարանի վճռով դատապարտվել էր իբրև պորտաբույծ, մեկուկես տարի անցկացրել աքսորավայրում (Արխանգելսկի մարզ):» http://www.azatamtutyun.am/arm/shop/UID_7847.html

Եվ ահա ինչ է գրում Շիրազի մասին.

«Շիրազը ատում էր այն երկիրը, որտեղ ապրում էր և որին ամեն ինչով պարտական էր: Նա կարծում էր, թե Հայաստանը Խորհրդային Միության պատճառով է զրկվել Արարատից և մյուս տարածքներից, նրա աչքին հայ ժողովրդի դեմ Ռուսաստանի և այլ տերությունների դավադրություններ էին երևում:» http://azatamtutyun.am/arm/shop/UID_7687.html

Ուրեմն թույլ տվեք եզրակացություն անել ձեր արած հայտարարություններից, տավարիշչ Խաչատրյան Առդյոմ: Ըստ ձեզ պետք է, որ Բրոդսկու ուշքը գնար սովետի համար, պետք է էնքան սիրեր սովետը, որ խելքը թռցներ և հենց դրա համար էլ, ինչպես նշում էք ձեր հոդվածում, նրան երկար ժամանակ պահեն հոգեբուժական հիվանդանոցում: Ուրեմն հասկանալի է թե ի՛նչ տարբերություն էք տեսնում Բրոդսկու և Շիրազի մեջ, Բրոդսկին սիրում էր իր երկիրը խելքը թռցնելու աստիճան իսկ Շիրազը չեր սիրում: Սիրո թեման ավարտելու համար նաև նշենք, որ ժողովուրդը սիրում էր ու սիրում է Շիրազին իսկ Բրոդսկուն շան տեղ դնող չկա ու չի եղել, իհարկ է բացի ձեր նման սուպերգրագետներից, որովհետև նրա գրածները առանց ազատամտությամբ տառապելու, դժվար է հասկանալ: Ուզում եմ որ գիտենաք, շուն բառը ես գործածում եմ որպես գովեստի խոսք, հենց Շիրազի ամենալավ գործերից մեկի տպավորության տակ: Չնայած Շիրազը ի՞նչ իմանար, որ շան սրտի մասին բանաստեղծություն գրելուց, հատուկ սուպերգրագետների համար պտի գրեր, որ սա մարդկանց համար է և ո՛չ թե շների, գուցե նրա գրածն էլ հասկանային, չե՛,շնե՜րը չէ՛, սուպերգրագետնե՛րը

Անցնենք առաջ.

Եզրակացնում եմ, որ դուք համաձայն չեք Բրոդսկուն պորտաբույծության մեջ մեղադրելու հետ: Լռիվ համաձայն եմ ձեզ հետ: Ի՞ն ասեմ, էդ հետամնաց բոլշեվիկների մտքից ի՞նչ անցներ թե Բրոդսկին ի՛նչ կրուպնի բիզնեսով էր զբաղված, ու՞մ մտքով անցներ, որ նա բանտում նստած իր գրքերն է տպում ամերիկայում և շուտով մի կլորիկ գումար, Նոբելյան մրցանակի տեսքով, դնելու է գրպանը ու քև անի: Դե՛ Գնա Շիրազ, եղիր անկեղծ ու քո մտածածը կիսիր ժողովրդիդ հետ ու մտքովդ էլ թող չանցնի, որ թուրքերի ու հազար տեսակ սադրիչների դեմ գրելու համար քեզ ոչ թե նոբել կտան այլ դեռ այսօր, Խաչատրյան Առդյոմը քեզ կհայտարարի նացիոնալիստ::

Ի՛նչ որ ճիշտ է - ճիշտ է է՛լի, ի՞նչ կարաս ասես, Շիրազը ո՞ր օրվա բիզնեսմենն է, որ նրան Առդյոմը գովի, էլ չեմ ասում Նոբել տան: Ի՛նչ որ ճիշտ է ճիշտ է, մալադեց Բրոդսկի, գործից հասկանում է: Եվ որպես իմ հիացմունքը այդ նոբելյան գործարարին, որպես բանաստեղծ, ուզում եմ նրա հիշատակին նվիրեմ մի բանաստեղծություն.

Нобельскому ларечнику

Я никогда с ненавистью не жил,

Но не возлюбил раз и навсегда,

Того, кто правду за деньги купил

И готов продать с любого ларька.

Առդյոմ, էս քառյակը ուղարկի թող գրեն Բրոդսկու քրտանած արձանի տակ, որովհետև ինքը պորտաբույծ չէ, այլ ղայդին բիզնեսմեն:

Ակսել Վարդանյան.

Link to post
Share on other sites
  • 4 months later...

Ո՞վ է հակա:

Ձեռքերը փոքր, փորը մեծ,

Դեմքին քաջի դիմակը կեղծ,

Քայլում էր լուրջ ու ազդեցիկ,

Ամեն քայլը մի մեծ կարծիք:

Բա՛, տեսեք ու լավ ճանաչեք,

Ոչխարի հետ չշփոթեք,

Նա ջոջ է ու թե մկկա

Դա ձեր դուրը պիտի գա

Ո՞վ է հակա:

- Նա՛, ով մա՛րդ է ու կա՛.

11.08.2009

Link to post
Share on other sites

Որբ դիվանագիտություն

Աթոռին մեխված չորացած գանգեր

Աշխարհում ի՞նչ կա ձեզ համար,

Մի՞ թե չեք սրբել որբի արցունքներ,

Որ լաց են եղել ձեր բախտի համար:

Ու՞մ ձեռքը բռնի այդ որբը հիմա

Երկնքի կապույտ դերզորում,

Նա չի հասկանում, կո՞ղմ էք թե հակա,

Որ իր մայրիկը իրեն չի գրկում:

Նա չի՛ հասկանում քա՞ջ էք թե՝ վախկո՜տ,

Թե՞ դիվանագետներ էք ձևանում,

Չէ՞ որ նրա մոր շորերն արյունոտ

Մարդասպանի դրոշն է հիշեցնում:

Ու լոք մի բառ գիտեք՝. Համերաշխությու՛ն,

Ո՞վ չի ուզում դա, պարո՜ն գողություն,

Ու որբացած դիվանագիտություն՝:

Link to post
Share on other sites
  • 4 months later...

Ու

Հանու՛ն խոսքի ազատության,

Թալանեցի՝ն մեր ապագան,

Ցավոք սրտի չկշտացան,

Ու բարքե՝ր են շուկայական:

Իրավունքի ազա՛տ շուկա,

Չարչի՛ն ազատ խոսքի վկա,

Խի՛ղճ ու պատիվը անպատկան

Ու վերնախավ շուկայական:

Վերնախա՛վ է վերնաՀ՛ավը,

Վերին թարեքի չա՛ղ հավը,

Չաղ բրոյլե՜րը ամերիկյան,

Ու կչկչոց հուդայական:

Ու...

07.02.2010

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...