Jump to content

Татуированный сон


Recommended Posts

Դո ռե՞

Դաշնամուրի առջև դրված կլոր աթոռակը կարծես մի մեծագլուխ գաճաճ լիներ դաշնամուրի դեմ կանգնած: Լռություն էր: Դաշնակահարը շուտով պետք է գար և աթոռակը, որ պիտի 80 կիլոգրամանոց դաշնակահարին, մոտ երեք ժամ կրեր իր կլոր գլխի վրա, հանկարծ խոսեց:

- Ո՜ֆ, հիմա էլի գալու է ու ժամերով ծնգրտացնեք, ձեր համար ի՛նչ կա:

- Երաժշտությու՜ն: - Կարճ պատասխանեց դաշնամուրը իսկ աթոռակը շարունակեց:

- Իսկ ես գերադասում եմ լռությունը-լռությունը ոսկի է:

- Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ոսկե լռությունը:

- Աթոռը ցուցադրաբար լռեց:

- Քիչ անց դաշնամուրին մոտեցավ դաշնակահարը, պտտեց երկաթյա պտուտակի վրա ամրացված աթոռի կլոր գլուխը, որ հարմարեցնի նստելու համար ու աթոռը ճռաց, երկար ու անդուր մի ճռոց: Դաշնամուրը նորից խոսեց:

- Էդ չէ՞ս:

Link to post
Share on other sites
  • Replies 214
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Թայքյաշ տոտա

Պոստսովետական բիզնեսը հենված է երկու սյան վրա, մեկը գողությունն է, մյուսը խառնակչությունը: Գողության պարագայում ամեն ինչ պարզ է իսկ խառնակչությունը հիմնականում օգտագործվում է կոնկուրենտների գործը ձախողելու համար, որոշ հայտնի գործարարներ նույնիսկ քարոզում են նման գործելաձև: Իմիջայլոց նույն դրությունն է հոգևոր կյանքում, լրատվության ու մտաորականության մեջ, բայց խոսքը բիզնեսի մասին է: Այդ քարոզը օդից չի ընկել, ոչ էլ միկի դոլարից կանաչ ուղեղում է ծակել այդ միտքը, դա գալիս է մեր սովետական անցյալից, դեռ մանուկ հասակում մենք գիտեինք, որ բիզնեսը այդպես են անում, ճիշտ այնպես- ինչպես այժմեան շատ հայտնի գործարարներ:Մենք պիոներներ էինք, և բառիս բուն իմաստով և ապագա բիզնեսի տեսանկյունից, այն բիզնեսի, որը տնորինելու էր մեր երկիրը ինչքան ուզում էս ազատություն ձեռք բերելուց հետո:

Մեր թաղում վոլեյբոլի դաշտ էին սարգել, առավոտնից իրիկուն վոլեյբոլ էինք խաղում: Վարպետանալով խաղի մեջ սկսեցինք նորություններ մտցնել մեր զբաղմունքի մեջ, սկսեցինք խաղալ գրազով: Խաղից առաջ պայմանավորվում էինք գումարի մասին ու նշում էինք վճարման ժամկետը: Եվ քանի որ ամբողջ օրը խաղում էինք, բավականին գումար էր կուտակվում, որտեղի՞ց ճարել: Հնարը գտանք: Մեր վոլեյբոլի դաշտը գտնվում էր շրջանային պահեստների մոտ, այդ պահեստներից մեկում պահեստավորում էին դատարկ շշեր: Պահեստի դուռը մի մեծ փայտյա դարպաս էր, որը մի քիչ հրելուց բավականին մեծ ճեղք էր բացվում ու առանց դժվարությամբ կարելի էր սողոսկել ներս:

Մենք պարտվել էինք ու մի օրից պետք է վճարեինք տարված գումարը: Սկսեցինք դատարկ շշեր հավաքել, որ հանձնենք ու պարտքը տանք, մի տասը շիշ հավաքեցինք, մի էդքան էլ տներից բերեցինք, բայց դա շատ քիչ էր պարտքը փակելու համար ու հասկացանք թե որտեղից կարելի է մեծ քանակությամբ շշեր ճարել: Պահեստի՛ց, քթներիս տակն էր: Ու սկսվեց շշերի բիզնեսը, օրական մի քանի արկղ շիշ էինք կրում պահեստից խանութ: Երեկոյան շշերը տանում էինք խանութ, առավոտյան նույն շշերը հայտնվում էին պահեստում, նույնիսկ շշերը արդեն հիշում էինք ըստ նրանց գույների:

Երևի պահեստից շիշ կրելը մեր ֆիզիկական վիճակի վրա լավ անդրադարձավ ու մենք արդեն սկսեցինք հաղթել: Ամեն օր հաղթում էինք և նույն վիճակի մեջ հայտնվեց մեր հակառակորդ թիմը: Նրանք գիտեին մեր բիզնեսի մասին, բայց դա քիչ էր, հարկավոր էր պայմանավորվել խանութի գործակատարի հետ, նա հո հիմար չե՞ր, լավ էլ հասկանում էր, որ եդ շշերը մի տեղից կրում բերում էինք, բայց իրեն ի՞նչ, նա տաս կոպեկի փոխարեն շշերը մեզանից ընդունում էր ութ կոպեկով, փոխադարձ օգտավետ բիզնես էր: Ուղղակի հարկավոր էր խանութի գործակատարի, Թաքուշ տոտայի հետ, լեզու գտնել, վստահություն ձեռք բերել, մնացածը հեշտ էր, հենց պահեստի արկղներով շշերը իրիկունը կրի խանութ, առավոտյան Թաքուշ տոտան էդ նույն արկղները կուղարկի պահեստ ու բիզնեսը կծաղկի:

Պայմանավորվել Թաքուշ տոտայի հ՛տ, այս էր մեր հակառակորդ թիմի խնդիրը և նրանց թիմի ավագը, հենց այնպես, իմիջայլոց կերպով, սկսեց Թաքուշ տոտայի մասին խոսել մեր հետ: Ո՛չ, ոչ թե Թաքուշ տոտայի այլ գործակատարի մասին, նա Թաքուշ տոտայի անունը չգիտեր, որ շատ կարևոր էր, Թաքուշ տոտան սիրում էր, երբ տղաները իրեն դիմում էին հարգալից կերպով ու ասում էին, Թաքու՜շ տոտա: Մեր տղաներից մեկը անմիջապես կռահելով հակառակորդի ուզածը, ասաց:

- Խնդիր չկա, մոտեցի ասա Թայքյաշ տոտա էսպիսի գործ կա ու ինչքան ուզում էս կրի շշերը:

- Ի՛, ծո էդ ի՞նչ անում է, ձեռ կառնի՞ս:

- Իյա, ապ ջան, անուն է է՛լի, հո ես չեմ դրել, իրա հերն ու մերն են դրել, ինքն էլ է փոքր եղել ու իրան էլ էդ ձեվի անուն են դրել, ո՞վ ի՛նչ անի:

- Հակառակորդ թիմի ավագը թեև կասկածներով, բայց հավատաց, որ Թաքուշ տոտայի անունը Թայքյաշ տոտա է: Նա այլնտրանք չուներ, հսկայական գումար էին մեզ պարտք, ու գնաց խանութ: Մենք հնարավորինս աննկատ մնալով, հետևում էինք իրադարձություններին: Պարտված թիմի ավագը մտավ խանութ, լուրջ դեմքով մոտեցավ Թաքուշ տոտյին ու ասեց:

- Թայքյաշ տոտա մի գործ կա...

- Թայքյաշը հերդ է բիջ, հլը սկտր ստեղից:

- Հակառակորդ թիմի ավագը խանութից դուր եկավ ու տեսավ մեր մինչև ականջները բաց բերանները ու քիչ էր մնում ականջները բռներ մեր թնդանոթաձայն հռհռոցից:

Կոնկուրենտի հարցերը լուծված էր, շշերի մենաշնորհը մերն էր իսկ մեր հակառակորդները պարտության դեպքում բռնում էին հազար ու մի տառափանքների ուղիները, ամեն անգամ մի կերպ մի հնար գտնում էին մինչև պարտքը վճարում էին: Որովհետև որևէ բիզնեսի մենաշնորհ չունեին:

Link to post
Share on other sites

Շան ինքնասիրությունը

Ինքնասիրությունը բնազդ է, որ տրվում է բնության կողմից, կամ չի տրվում:

Կամչատկայում երկրաբանների ճամբարի մոտ բնակվել էին մի քանի թափառական շներ, այդ շների մեջ կար մի որսորդական շուն, որը թե՛ իր տեսքով, երկար ու կախ ընկած ականջներով, թե իր բնավորությամբ, խիստ տարբերվում էր մյուս շներից: Բոլոր շները, ինչպես միշտ, իրար մոտ էին հավաքվում, կազմել էին երկրաբանների ճամբարին կից ոհմակ իր բոլոր հատկանիշներով, ոհմակի ավագով գլխավոր մայրով ու համապատասխանաբար իրատ գզելով: Իսկ որսորդական շունը չեր միացել այդ ոհմակին ու միշտ պառկում էր առանձին:Սովորաբար ճաշելուց հետո երկրաբանները ճաշի սեղանից ամեն մի շան մի բան էին նետում, շները վրա էին թափվում ու իրարից խլում էին պատառը, միայն մի շուն տեղից չեր շարժվում, դա այդ որսորդական շունն էր, ալֆան, շան անունը Ալֆա էր, նրան այդպես էր անվանել երկրաբաններից մեկը, որը նաև բավականին հմուտ որսորդ էր: Ալֆան մյուս շների նման չեր մոտենում պատահած մարդու, միայն որսորդին էր մոտենում ու նրա կողքին էլ նստում էր սովորաբար: Այդ շունը կերակրին մոտենում էր միայն այն ժամանակ, երբ որսորդը կերակուրը դնում էր նրա առջև ու ասում էր կեր: Երկրաբանները հատուկ համակրանք ունեին այդ շան հանդեպ, ազնվացեղ շուն էր ու իրեն պահում էր հարկին և հաճաղ արշավի գնալիս նրանք Ալֆաին տանում էին իրենց հետ:

Կամչատկայի անտառներում բոլոր արահետները ավելի շատ օգտագործվում են կենդանիների քան մարդկանց կողմից: Մի անգամ, արշավից վերադառնալիս, արահետի վրա, արշավախմբի դիմաց, հայտնվեց մի հսկայական եղջերու: Եղջերուն կարծես չեր վախենում մարդկանցից, կանգնել էր ու համարձակորեն նայում էր անցորդներին, ասես ուզում էր նրանց ո՛վ լինելը պարզել, որ գնում են իր արահետով: Շունը լարված գանգնել էր որսորդի կողքին ու սպասում էր հրահանգի: Որսորդը, որ ո՛չ մի որս անելու միտք չուներ, նույնիսկ հրացան չուներ մոտը, որոշեց փորձել շան կարողությունները, թե համարձակությու՞նը, ո՞վ գիտի, որսորդը շանը հրահանգ տվեց, բռնի՛ր: Շունը, այդ բարալիկ շունը առյուծի նման առաջ նետվեց դեպի անտառի հսկան, եղջերուն իր հսկայական մարմինը աննկարագրելի թեթևությամբ վեր նետեց ու հեքիաթային եղջերուի ցատկերով սլացավ դեպի իր անտառը: Շունը սկսեց հետապնդել եղջերուին և այդ ամենը անյնքան արագ տեղի ունեցավ, որ որսորդը չհասցրեց շանը հրահանգ տար, որ դադարեցնի հետապնդումը: Ի'նչ անել, ընդհամենը մի քանի վայրկյանվա ընթացքում շունը ու եղջերուն չքացան անտառի մեջ:

Երկրաբանները վերադարձան ճամբար, նրանք հույս ունեին, որ շունը արդեն եկած կլինի, ավա՛ղ, շունը չկար և անցել էր արդեն բավականին ժամանակ: Որսորդը տխուր էր, ասես մի վատ բան էր արել և դա նկատում էին բոլորը ու սկսեցին փարատել նրան: Դե ոչինչ, շուն է էլի, մի քիչ կվազվզի եղջերուի հետևից կգա: Որսորդը գլուխը շարժեց:

- Ոչ, նա հիմա չի վազվզում, եթե եղջերուն այսքան երկար վազեր, շունը վաղուց դադարեցրած կլիներ հետապնդումը ու կվերադառնար, նա գիտի ինչ է պարտությունը և ընդունում է այն արժանավոր կերպով: Ալֆան հիմա դիրք է պահում, երբ որսորդական շունը հետապնդելով որսը հասնում է այդպիսի մեծ որսին, նա չի հարձակվում նրա վրա, այլ փակում է որսի փախուստի ճանապարհը, ասես հիպնոսացնում է որսին, ու սպասում է որ մինչև որսորդը գա, նա հիմա ինձ է սպասում, հասկանու՞մ էք: - Ասեց որսորդը, վառեց ծխամուրճը ու նստեց կրակի մոտ: Նա նստեց ճիշտ այն տեղը, որտեղ սովորաբար նստում էր ու Ալֆան ասես առհամարելով արշավախմբի բոլոր անդամներին, որ կանչում էին իրենց մոտ, ցուցադրական հանգստությամբ գնում ու նստում էր որսորդի կողքին: Որսորդը նստած սպասում էր, բոլորն էին սպասում, ուշ գիշեր էր արդեն, Ալֆան եկավ: Որսորդը տեսնելով Ալֆաին ուրախացավ ու նստած տեղից ասեց:

- Ալֆա, ինձ մոտ: - Ալֆան նույնիսկ որսորդի կողմը չնայեց, այդպես նույնիս մարդը չեր կարող իր առհամարանքը ցուցադրել մեկ ուրիշին առանց որևէ խոսք, Ալֆան առհամարելով որսորդի կանչը, գլուխը կախած, երկար ականջները համարյա գետնին քսելով, գնաց ու նստեց մի նոր տեղ: Ոչ մեկին չմոտեցավ շունը, և քանի որ նա մյուս շների հետ էլ չեր նստում, ընտրեց մի ավելի հեռու տեղ երկրաբանների վրաններից ու նստեց: Բոլոր ջանքերը ապարդյուն էին, Ալֆան ո՛չ մեկին չմոտեցավ, նույնիսկ հաց չկերավ, շունը վիրավորվել էր, նրան խաբել էին, այդ շան ինքնասիրությանը կարղ էր նախանձել մարդը, գուցե նա ներեր դավաճանությունը, ասենք եթե որսի ժամանակ տերը վախենար գազանից ու փախչեր, բայց երբ նրան խաբել էին , շունը դա չներեց:

Մի երկու օրից շունը հեռացավ երկրաբանների ճամբարից:

Link to post
Share on other sites
-Ասեց որսորդը, վառեց ծխամուրճը ու նստեց կրակի մոտ:

Ակսել,

լավ է չես գրել «վառեց ծխաչակուջը»: ;) Մորճն ու մուրճը տարբեր բաներ են: :)

Link to post
Share on other sites

:ermm: SAS ջան բա տեսար, ես իրոք միշտ ծխամուրճ էի ասել ու էդպես էլ գրում եմ, մտքովս էլ չեր անցել որ ծխամորճ է: Դե ճիշտ են ասում էլի, որ ծխելը առողջության համար վնաս է ;)

Շնորհակալ եմ ՍԱՍ :flower:

Link to post
Share on other sites

Օրթաղ, դատարկ շնորհակալությունն ո՞ւմ է պետք, փոր կկշտացնե՞: :( Ռսի ըսածի պես՝ «не булькает»: :lol3:

Ա՜յ, եթե շիշըմ արաղ՝ իր ճուտիկ-բուլիկների հետ միասին մեյդան բերիր, նոր կըսեի, թե օրս ֆորումում բառադի չանցավ: :D

Ի դեպ, շատերն են մորճը շփոթում մուրճի հետ:

Մի անգամ գիշերն իջա Երեևանի օդանավակայան:

Վառեցի ծխամորճս ու համբերությամբ տոգորված սպասում էի ճամպրուկիս հայտնվելուն:

Չէի նկատել, որ «ծխելը խստիվ արգելվում է»:

Քիչ անց ինձ մոտեցավ մի երիտասարդ աշխատող և...

-Ապե, ստեղ մուրՃ չի կարելի ծխել:

-Լավ է չասեցիք չակուջ:

-Բայց չակուջն ի՞նչ կապ ունի ծխելու հետ,- հարցրեց երիտասարդը:

-Նույն կապը, ինչ մուրճը:

-Իիի՜, արա ձե՞ռ ես առնում:

-Արան էլ պատի ծակն է,- հանգիստ պատասխանեցի ես: :)

Խեղճն այդպես էլ չհասկացավ, թե ինչի մասին էր խոսքը ու նեղացած հեռացավ: :)

Edited by SAS
Link to post
Share on other sites
Օրթաղ, դատարկ շնորհակալությունն ո՞ւմ է պետք, փոր կկշտացնե՞: :( Ռսի ըսածի պես՝ «не булькает»: :lol3:

Ա՜յ, եթե շիշըմ արաղ՝ իր ճուտիկ-բուլիկների հետ միասին մեյդան բերիր, նոր կըսեի, թե օրս ֆորումում բառադի չանցավ: :D

Ի դեպ, շատերն են մորճը շփոթում մուրճի հետ:

Մի անգամ գիշերն իջա Երեևանի օդանավակայան:

Վառեցի ծխամորճս ու համբերությամբ տոգորված սպասում էի ճամպրուկիս հայտնվելուն:

Չէի նկատել, որ «ծխելը խստիվ արգելվում է»:

Քիչ անց ինձ մոտեցավ մի երիտասարդ աշխատող և...

-Ապե, ստեղ մուրՃ չի կարելի ծխել:

-Լավ է չասեցիք չակուջ:

-Բայց չակուջն ի՞նչ կապ ունի ծխելու հետ,- հարցրեց երիտասարդը:

-Նույն կապը, ինչ մուրճը:

-Իիի՜, արա ձե՞ռ ես առնում:

-Արան էլ պատի ծակն է,- հանգիստ պատասխանեցի ես: :)

Խեղճն այդպես էլ չհասկացավ, թե ինչի մասին էր խոսքը ու նեղացած հեռացավ: :)

:dance3:

100px-Stolichnaya.jpg

Աչքիս վրա ՍԱՍ ջան, բոիդմեռնիմը (լիտրանոցը) պատրաստ ղոլտուղիս տակն է :buba:

300px-Barbecue.jpg

Էդ օդանավակայանի աշխատողներից պրծում չկա, բայց դու լավ էս պրծել, ինձ եմպես լավ ասեց, որ իմ դուրն էլ եկավ, ասեց ապէ սիգարտտդ ԱՆՋԱՏԻ, վռազ ջոկի որ տեղ եմ հասել ;)

Link to post
Share on other sites

Ուստեն

Հայաստանի երիտասարդության զգալի մասը այսօր գտնվում է աշխատանքային գաղութներուում: Ո՛չ ոք նրանց ոչ մի հանցանքի համար չի պատժել և ուղարկել աշխատանքային գաղութ, բոլորը հայտնվել են այդ գաղութներում կամավոր կերպով, կամավոր մի քիչ նույնիսկ մեղմ ասեցի, սովորաբար այդ աշխատանքային գաղութներում հայտնվում են իրենց ծանոթների ու հարազատների օգնությամբ: Երևի արդեն կռահում էք, որ խոսքս սպիտակ ջարդի արդյունքում, աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնած Հայ երիտասարդության մասին է: Իսկ ինչու՞ գաղութ և ոչ թե ճամբար: Շատ պարզ պատճառով, այդ հայերի համախմբված աշխատատեղերում գործում են նույն բարքերը, ինչ գաղութում և ո՛չ միայն աշխատանքային այլ սովորական գաղութում: Այսինքն աշխատող մարդը այսօր առաջնորդվում է գողական արք ու բարքով, սովորություններով, արժեքներով: Արժեքներո՜վ, սա՛ է ամենակարևորը, որի շնորհիվ աշխատավոր մարդը աշխատանքի մեկնելով հայտնվում է աշխատանքային գաղութում: Արժեքներ, որոնք ըստիս հանդիասնում են սպիտակ ջարդի հիմնական զենքը:

Նորակառույց առևտրի սրահի մի մեծ սենյակ հատկացված էր աշխատողների համար որպես ապրելատեղ: Վատ թե լավ, տղաները տեղավորվել էին, մինիմում հարմարությունները կաին, մարդիկ աշխատում էին: Հիմնականում քսանից մինչև եռեսուն տարեկան տղաներ էին, մոտ տասնհինգ հոգի, ասես ինչ որ մեկը ծաղկաքաղ էր արել Հայաստանում: Այդ բավականին մեծ բրիգադում կաին երկու հասակավոր աշխատողներ, մեկը վարպետ Արամն էր, մյուսը քառասունը անց մի անձնավորություն, որը ուներ երկու դատվածություն, դա Վազգենն էր: Վարպետ Արամին, որ իրոք լավ վարպետ էր, ո՛չ ոք վարպետ չեր ասում, նա արդեն վաթսունին մոտ էր, նրան անունով դիմել նույնպես իրենց թույլ չէին տալիս տղաները, ուստի ստեղծվել էր մի նեյտրալ ու բոլորի կողմից ընդունելի անուն, նրան ասում էին Ձեդ (պապի): Ձեդին հաճախ դիմում էին ուրևէ շինարարական հարցով, ինչպե՞ս անել, կլինի՞ թէ չի լինի... ու Ձեդը միշտ տալիս էր ճիշտ խորհուրդներ ու դրանով հիմնականում ավարտվում էր Ձեդի հետ երիտասարդների շփումը: Հետաքրքրաշարժ էր դիտել երիտասարդների շփումը Վազգենի հետ, որը իմոջայլոց նույնիսկ խուսափում էր ջահելների հետ շփվելուց: Բայց Վազգենը նրանց համար լեգենդ էր, կենդանի պատմություն, երկու (սրոկ նստած ելած) անձնավորություն էր, նրա հետ շփվում էին ընդգծված հարգանքով, դիմում էին նրան պատկառանքով: Իհարկ է դա գալիս էր նաև Վազգենի պահելաձևից, նա վիրտուոզ կերպով տիրապետում էր գայլային օրենքի բոլոր նրբություններին և յուրաքանչուրը նրանից սովորում էր: Արդեն այնքան էին սովորել Վազգենից սովորելուն, որ նույնիս շինարարական հարցերը ուզում էին նրանից սովորել, չնայած, որ Վազգենը ամենա վատ շինարարն էր, ոչինչ անել չգիտեր, լավագույն դեպքում կարող էր լինել վարպետի օգնական, ցեխ շաղվել, գործիք տալ և այլն: Բայց տղաները նրանից պիտի սովորեին ամեն ինչ, դա արդեն չգրված օրենք էր: Ամենա լավ սովորողներից մեկը, Արմենը, գտավ Վազգենից արհեստ սովորելու հնարը, նա էնպիսի հարցեր էր տալիս Վազգենին, որևէ բան սարգելու կապակցությամբ, որ երրորդ դասարանի երեխան նույնիսկ վստահությամբ կպատասխաներ այդ հարցերին: Տղաները գոհ էին, իրենց հարգանքի օբեկտը ամբողջությամբ կոմպլեկտավորվեց: Միակ մարդը, որ դժգոհ էր այդ կոմպլեկտավորումից, դա ինքը, Վազգենն էր, նա անհարմար էր զգում տարեց վարպետի և ինքն իրեն առջև ու հաճախ չեր կարողանում թաքցնել իր զզվանքը որոշ տղաների քսմսվող պահելաձևից, բայց և շատ ունակ կերպով օգտվում էր իր ստատուսից, իվերջո նա եկել էր փող աշխատելու և աշխատում էր այնպե, ինչպես կարող էր:

Որոշ ժամանակ իր գյուտը փորձարկելուց հետո, Արմենը որոշեց արդեն տիտղոսավորել իրենց հարգանքի օբեկտին ու մի օր երեկոյան, երբ բոլորը նստած էին ընդարձակ սենյակում, Արմենը ներս մտավ ու դիմեց Վազգենին:

- Ուստա Վազգեն մի հատ չայ չխմե՞նք:

- Վազգենը շբոթված նայեց քիչ այն կողմ նստած Վարպետ Արամին ու պատասխանեց.

-Ա՛պ ջան ես ի՞նչ ուստա, իշու ոռը մախատ կոխել չիդեմ դու ընձի ուստա կսես: Ուստեն տիյա նստած է...- ու ցույց տվեց Վարպետ Արամին: Արմենը չեր սպասում այդպիսի շրջադարձի, նա մի պահ պապանձվեց, հետո չլռելու համար ծիծաղին տալով ինչ որ անկապ բաներ սկսեց բլթբլթացնել ու մի կերպ վիճակից դուր եկավ:

Ուստա Արամը լուռ էր, նա չխառնվեց խոսակցությանը, մի բաժակ թեյ լցրեց, խմեց ու պարկեց քնելու:

Իսկ Արմենը տխուր էր, երևի ափսոսում էր, որ հնարավորություն չուներ մի հատ աշխատանքային հերոսի շքանշան տար Վազգենին, այդ դեպքում նա ինչպե՞ս կարտահայտվեր: Ի՞նչ անես, ամեն ինչ փողով ու ծանոթությունով է, «մտածում էր Արմենը»:

Երկար «չմտածեց» Արմենը, դա նրա առողջական վիճակի վրա լավ չեր ազդում, գրպանից հանեց հեռախոսը, արագ գտավ այնտեղ իր սիրած երգը ու բարձր միացրեց Ռոզեմբաումի երգերից մեկը (Гоп сстоп, мы подошли из за угла, гоп стоп ты много на себя брала – հայերեն-«Հոպ ստոպ, մենք մոտեցանք անկյունից, հոպ ստոպ դու քո վրա շատ էս վերցրել» ...) «ռոմա՜նտիկա» :

Վազգենի դեմքին անսպասելի կերպով նկարվեց գոհունակություն, նա նույնպես ձեռքը տարավ գրպանը, հանեց զոնում սարգած թզբեխը, որի ծայրին կախված էր մի բավականին մեծ փղոսկրյա խաչ, նա հավատում էր աստծուն, ու սկսեց ծանր ու տպավորիչ քաշել իր թզբեխը:

Իսկ ինչու՞ ո՛չ, գուցե հենց ե՞ս եմ ուստեն, հասնելով թզբեխի ծայրին կախված խաչին «մտածեց Վազգենը»:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Լեզվի շուկա՞

Թույն են դրել վերքի վրա,

Որ Աբովյանն էր բուժում,

Ու Մաշտոցի խոսքին հակա,

Լեզվի շուկա են բացում:

Պարո՜ն չարչի, մի՛ չարչարվի,

Քանզի չամիչ չե՛ս վաճառում,

Քսակդ մի լավ տեղ պահի,

Հայոց լեզուն չի վաճառվում:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ազատությունը ոչխարի համար չէ

Իվանը իր ոչխարներին բանտարկել էր: Ես դեռ չէի եկել նման եզրակացության, կարծում էի ինչ որ պատճառ կա, որ Իվանը իր ոչխարներին պահում է փարախում, երբ ապրում էր գետափին մոտ, կանաչաշատ տեղանքում: Գետափի շուրջ բոլորը թարմ խոտով հարուստ տարածքներ էին իսկ Իվանի ոչխարները ամառային արևոտ օրը փարախում փակված էին: Տարորինակ էր: Ու մի օր հարցրեցի Իվանին. – Իվան, Ինչու՞ ոչխարներիդ չես քշում դուրս, գնան արածեն, գետափի խոտերը այնքան են բարձրացել, որ քայլել չի լինում, ախր ամենալավ գազոն հնձող մեքենան ոչխարհն է, բաց թող գնան արածեն, համ գետափին կարելի կլինի հանգիստ մոտենալ համ էլ ոչխարներդ թարմ խոտ կարածեն...

- Է՜: - Իվանը այնպիսի հիասթափությամբ ասեց, Է՜, որ կարծես ասեց, մըըը:

- Ի՞նչ էս ասում, ո՞նց դուրս թողնեմ էդ հայվաններին, ազատությունը ոչխարի համար չէ:

- Իվանի խոսքերը ինձ շշմեցրեցին, բացի նրանից, որ ես արդեն կռահում էի, որ ինչ որ զավեշտալի պատճառ կա, ինձ զարմացրեց Իվանի փիլիսոփայությունը, (ազատությունը ոչխարհի համար չէ) որ անպայման ուներ ինչ որ հիմնավորում:

- Ինչի մասին է խոսքը իվան, ես հո չե՞մ ասում թե ոչխարներիդ ըստ խղճի ու խոսքի ազատության փարախից դուրս քշես, ոչխարհ են ելի, ամենաշատը պիտի մկկան իսկ նրանց ամենագլխավոր իրավունքը որոճելն է:

- Հա բա՛, հիմա նրանցից ավելի լավ որոճողներ կան: Էդ գետափի տարածքը, հարգելիս, էլ անտեր տարածք չէ, դա պատկանում է մի դեպուտատի, նա էստեղ չի ապրում, բայց էդ տարացքը իրենն է, այնտեղ միայն նա կարող է արածել:

- Եվ ի՞նչ, արածու՞մ է:

- Չէ, ոչ ինքն է արածում, ոչ էլ թողնում է որ ուրիշի ոչխարները արածեն, հողը տեր ունի բայց անտեր է:

- Իվան, իմ կարծիքով դու մի քիչ չափազանցեցնում էս, եթե իրեն էդ խոտը պետք չէ, իմ կարծիքով ո՛չ մի բան էլ քեզ չի ասի, բաց թող էս հայվաններին գնան մի քիչ արևի երես տեսնեն, աստծու տված իրենց բաժին կանաչ խոտը արածեն, ի՞նչ էս խեղճերին փակել փարախում, ոնց որ վախեցած լինես տնաշեն:

- Չի կարելի հասկանու՞մ էս, դա իր սեփականությունն է, չի ուզում որ ո՛չխարները այնտեղ արածեն:

- Լավ բա խոտը բարձրացել է, հնձող չկա, գոնե խոտը հնձի բեր տուր էս խեղճ անասուններին, թարմ խոտը քթի տակ դու սրանց չոր խոտ էս տալիս:

- Չոր խոտը երբ վերջացավ, ոչխարներն էլ կվերջանան, կմորթեմ կպրծնեմ էդ գլխացավանքից:

- Իվան, չեմ հասկանում, էդ խոտը գետափին մնալու է փչանա, ինչու չես հնձում, տաս հայվաններին: Եթե մորթում էս, մորթի, են ժամանակ գոնե գեր կլինեն:

- Իվանը հարցական նայեց, կարծես համոզվեց: Մի պահ մտածեց, համոզվեց: Գերանդին առավ գնաց գետի ափ ու սկսեց դար ու փոս տեղանքում հնձել գետափի արդեն բավականին վեր բարձրացած խոտը:

- Իվանը հնձում էր ու աչքի տակով նայում էր մոտակա երկու հարկանի դղյակին, որի դռանը մի սև ջիփ էր կանգնած: Դեռ նոր էր Իվանը իր հունձը սկսել, երբ դղյակից դուրս եկավ մի մեծ փորով ու հաստավիզ անձնավորություն, դա Իվանի ասած դեպուտատն էր: Հանդարդ, խորհրդային քայլերով մոտեցավ Իվանին, մի պահ կանգնեց նայեց, չէի ասի թե ինչպես վագրն է մի պահ նշան բռնում իր որսին, ցատկից առաջ, չնայած նրա հայացքը այդիսին էր, քանզի նա ավելի շատ մսավաճառի էր նման, բայց չգիտես ինչու նա կարծես գնահատում էր իվանի հնձվորական ունակությունը, մի պահ լռելուց հտո ձայն տվեց:

- Քեզ ո՞վ է թույլ տվել այստեղ խոտ հնձես:

- Իվանը կարծես վաղուց պատրաստված լինելով նման հարցի, անմիջապես ինքնաձիգի արագությամբ իրար հետևից շարեց նախապատրաստած պատասխանը:

- Մնալու-է-փչանա-մեկ- է- արդեն- քանի –տարի- է- ո՛չ- ոք –չի- հնձում -էս -խոտը,- լավ չի՞ -լինի, -որ -հնձեմ, -համ- էլ –գետափը- կմաքրվի:

- Իսկ դա քո գործը չէ, թէ ինչպես լավ կլինի, սա իմ սեփականությունն է, այդ ես պիտի որոշեմ ինչպես լավ կլինի, եթե քո խորհրդի կարիքը ունենամ, քեզ կասեմ: - Իվանը շվարել կանգնել էր: Ու հանկարծ, նկատելով Իվանի շիվարածությունը, հաստավզի մոտ արթնացավ մեծահոգություն:

- Դե լավ հնձիր, բայց ո՛չ անվճար, խոտի փոխարեն ինձ թարմ ձվեր կբերես քո հավանոցոց: - Իվանը մի պարկ խոտը ուսին մտավ իր տնամերձ տարածքը: Ծիծաղելով նայեց ինձ ու ասաց.

- Տեսա՛ր ու՞մ համար է ազատությունը ու դեմոկրատիան: Ոչխարները փարախում էլ յոլա կգնան: - Ես շարունակեցի Իվանի հեգնանքը, որպես համաձայնության նշան նրա հետ: - Հա՛ Իվան ջան, բայց կարծում եմ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, հարկավոր է պետական խորհրդարանում, որտեղ աշխատում է էդ դեպուտատը, անվճար ձվեր բաժանեն, գուցե մարդիկ ձվի կարիք ունեն, ոչխարներն էլ էդ դեպքում կանաչ խոտ կստանան:

- Գժվեել է՞ս, եթե դրանց ձվեր բաժանեն, մյուս անգամ հավ է ուզելու, դրանց ձվեր չի կարելի տալ, հակառակը, պետք է դրանց ձվերը պոկել, որ չբազմանան:

Link to post
Share on other sites

Դաշտամուկը

Դաշտամուկը եռանդով

Ձմռան պաշար է տեսնում,

Այս մարդուկը նույն կերպով

Իր ապագան է կերթում:

Ու թշերը ուռեցրած

Ապագայից է ծամում,

Նա խելոք է ու կրթված,

Լա՛վ գիտի ինչ է անում:

Նա ծամու՛մ է ու ծամու՛մ,

Հանուն վզի հաստության,

Ինչ որ բան է քարոզում,

«Ջատագո՜վ» է գիտության:

Edited by Aksel.V
Link to post
Share on other sites
  • 8 months later...

Утилизация титулизации

Демократизация - это своего рода утилизация титулизации.

То есть, если Вы желаете построить замок и стать графом- нет проблем!

Приходите к нам, в нашем магазине для Васесть все, начиная от подгузников кончая сотрудниками. Вот, пожалуйста!

СОТРУДНИКИ!

Призраки для замка -150р. За штуку.

Титула графа нет, но есть напиток для утилиза…, нет-нет, для титулизации! Это Тинделла, граф любил пить Тинделлу! Если Вы тоже попьете Тинделлу, сильно будете похожи на графа. Вы будете почти как настоящий граф.

Полная бутылка ТинделлЫ - 235р.

Пустая бутыль – 50р., кстати, пустая бутылка лучше, в нее можно налить нормальную водяру, а пить как Тинделлу.

ОСВЕЩЕНИЕ!

Вот люстры! С секретным устройством!

Когда включаешь свет, он у соседей автоматически создает короткое замыкание, у всех гаснет свет и получается, что только у тебя, как у настоящего графа есть люстра, которая светит!

Стоимость чудо-люстры зависит от уровня вкуса, то есть от того, сколько блестяшек и стекляшек вы пожелаете повесить на вашу люстру.

Теперь вход и выход.

ВХОД. Вот лифты, левый и правый, всего два лифта, нет два с половиной, на лестничной площадке тоже есть специальное приспособление, чтобы буксировать Вас наверх! А если лифт не работает, а буксир буксует, имеется аварийный домкрат. А если дела совсем аварийные, Вы можете воспользоваться трамплином, это бесплатно. В качестве трамплина может служить крыша ближайшего соседнего дома , главное, чтобы было скользко, ну с этим у Вас проблем не будет! Чтобы прыгать, нужно при- парковать свой джип под крышей соседа, открыть капот машины, скатиться с крыши вниз и через капот своей машины прямо на третий этаж замка.

ВЫХОД. Безвыходных ситуаций не бывает! Если сильно хочется титулиться, всегда можно купит кило селедки в качестве закуски к титульной Тинделле!

Link to post
Share on other sites

Трое в лодке, не считая Эрдогана

Саркози, Обама и Медведев поплыли на надводной лодке по реке на ярмарку в ВТО! (ВТО расшифровывается так : Мне по барабану, что у тебя есть, гони бабки!). Таким образом, все трое очень хорошо знали куда плывут, но из-за вежливости говорили не о деньгах, а беседовали о музыке, обсуждали современный хип-хоп. Вдруг в самый разгар обсуждения до них донесся созвучный обсуждаемой теме звук: « Хоп-хоп-хоп-хоп!» Все трое резко обернулись и увидели Эрдогана, который бежал по берегу реки, параллельно их лодочке и, перепрыгивая ямы, выкрикивал : «Хоп-хоп-хоп!» И когда все трое резко обернулись в его сторону, он сказал : «Хопля, » - и тут же сделал политическое заявление.

- Мужики, возьмите и меня тоже в лодку, у меня есть вкусный кишмиш, пальчики оближешь!

- Мировые лидеры начали обсуждение. Взять или не взять - ВО в чем вопрос!? Грузить Эрдогана в лодку или резко махнуть правой рукой и бомбить? В конце концов Обама решил взять! Эрдоган поднялся на лодку и удобно расположился рядом с Обамой. Обама сходу начал переговоры о поставках кишмиша в США. Но оказалось, что у Эрдогана на самом деле не кишмиш, а фисташки! И поскольку Обама с детства не любил фисташки, прогнал Эрдогана к Саркози. Саркози ,прежде чем подвинуться, чтоб тот сел, сказал:

- Дай сначала попробовать твои фисташки, чтоб определиться , впустить тебя в Европу или нет.

- Фиг тебе – фисташки, сначала пропусти, потом угощу!

- Не-е, так не пойдет, это не демократично и не конструктивно, нам же еще надо установить из чего вы делаете эти фисташки, вдруг их украли из соседской бахчи.

- Ты Бахчисарай имеешь ввиду?

- Нет, только сарай!

- Ты только что нарушил 301-ую статью нашей коНистуци, ты оскорбил достоинство турецкого государства, так что после этого мы при встрече и при времяпровождении с тобой будем жевать самую некачественную жвачку!

- Жуй – жуй, а я буду бомбить всех тех, кто не жует по -демократически, так что когда-нибудь дождешься!

-Услышав такие небрежные выражения о тех, кто жует как хочет, Эрдоган, перечеркнув все американо - европейские проекты, присел рядом с Медведевым.

- Салам алейкум, Дмитри!

- Привет, дружище, ну что там с твоим кишмишем, никому не смог втюхнуть!?

- Господин президент, я понимаю, что американцев, кроме того, что нельзя класть в гамбургер ничего не интересует, ну а Вы- то чего? Что об этом сказал бы Пушкин, который пешком пришел в Эр3рум?! Правда тогда еще в Армению, но сейчас же это Турция! Вот я справку принес из ЖЕКа от 1921-ого года, которая подтверждает ,что это сейчас Турция, вот посмотрите! Тут подпись Ленина, а вот тут поставил свой крестик Ататюрк! Это копия той справки, это я Вам подарок принес, вы же любите читать, правильно? Так вот, прочитайте и сами подумайте, что я предлагаю Вам сейчас, по сравнению с тем, что могут предложить эти некультурные америкосы и особенно Саркози!

Согласитесь, история повторяется! Я понимаю, что Вы не такой как Ленин, у Ленина тюркская борода, но посмотрите как я похож на Ататюрка! У нас даже почерк одинаковый. Хотите, я тоже поставлю свой крестик под этой исторической справкой?

- Нет , не стоит, ведь все равно я по вашему не понимаю.

- А как на счет фисташек?

- А что? Фисташки - это интересно, я думаю, что в нашем шоу- бизнесе ими очень заинтересуются, особенно Филипп.

- А почему именно Филипп?

- Просто так принято, ему всегда достается в первую очередь! Так что давайте, дерзайте, мы достойно оценим Ваши старания в сотрудничестве и партнерстве в сфере производства фисташек. И присвоим Вам медаль имени Му-Му!

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...