Jump to content

«Կուկուռուզնիկը» ուզում են քանդել


Recommended Posts

ՆԱԽԿԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՏԱՐԱԾՔՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է

Իսկ նոր շենքի նախագիծը դեռ ավարտուն չէ

Երիտասարդական պալատի տարածքի սեփականատեր «Ավանգարդ-մոտորս» ընկերության ներկայացրած նախագծային կոնցեպցիան նախորդ օրը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում: Արվել են մի շարք առաջարկներ, որոնք հաշվի առնելու դեպքում նախագիծը նորից կդրվի քննարկման: Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի ասելով, նախագիծը դեռեւս չի կարելի վերջնական համարել, կառույցի վերաբերյալ դեռեւս հավաքական կարծիք չի ձեւավորվել:

«Պալատի տեղում կառուցվելիք շենքը միայն կառուցապատողինը չէ, այլ նաեւ քաղաքինը: Սա մեզ ներկայացված առաջին նախագիծն է, հետեւաբար հաստատվելուց առաջ պետք է լայնորեն քննարկվի», ասաց Դանիելյանը: Տարածքի երկրաբանական ու սեյսմիկ վիճակը, ըստ քաղաքապետարանի ուսումնասիրությունների, նորմալ է եւ չի գերազանցում պահանջվող նորմերի սահմանը: «Բայց ամեն դեպքում, յուրաքանչյուր շենքի կառուցման ժամանակ երկրաբանական ճշգրտումներ անպայման պետք է արվեն: Շենքը հիմա ուսումնասիրությունների ու հետազոտությունների փուլում է», վստահեցրեց քաղաքի գլխավոր ճարտարապետը:

Իսկ նախագծի հեղինակը գերմանացի ճարտարապետ Սերգեյ Չոբանն է:

Link to post
Share on other sites
  • Replies 53
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

ԳԵՐՄԱՆԱՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ՉՈԲԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԷ

200623602.jpg

Կարծում է Անահիտ Թարխանյանը

Երեւանի ճարտարապետական տեսքը խաթարելու ճարպիկ հնարքները կենտրոնի լավագույն պատառների տերը դարձած մեծահարուստները վարպետորեն փոխանցում են մեկմեկու, ու վերջին շրջանում բանը հասել է մինչեւ քաղաքի ամենաբարձրադիր կառույցներից մեկին՝ արդեն իսկ քանդված երիտասարդական պալատին: Երեւանի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցը գնելիս «Ավանգարդ մոտորս» ընկերությունը խոստացել ու իր խոսքը գրավոր հաստատել է, որ շենքի վերակառուցումից հետո ճարտարապետական նախագիծը պահպանվելու է նույնությամբ, այսինքն՝ արտաքին տեսքը չի փոխվելու: Հետո սեփականատերերից մեկը՝ մարտունեցի Էդիկ Ավետիսյանը հայտարարեց, որ պալատի տեղում կառուցելու է «աշխարհի 8-րդ հրաշալիքը»:

Այդ «հրաշալիքի» նախագիծը, ինչպես տեղեկացրել էինք երեկ, 3 օր առաջ քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդի նիստում: «Մեր քաղաքը» հասարակական կազմակերպության ղեկավար, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը «Ուրբաթ» ակումբում երեկ հայտնեց, որ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն իրեն չի թույլատրել մասնակցել նախագծի քննարկմանը, ինչի իրավունքը ՀԿ-ի ղեկավարն ուներ: Բացի այդ ինքն առաջարկել է պալատի այլընտրանքային նախագիծ, որին հավանություն են տվել պալատի նախկին նախագծի բոլոր հեղինակները: Նոր նախագծում հաշվի են առնվել կառույցի չափսերը խոշորացնելու սեփականատիրոջ բոլոր ցանկությունները՝ ավելի բարձր ու լայն սենյակների ավելացում, ձմեռային 3 այգի եւ այլ հարմարավետություններ: Սակայն առ այսօր սեփականատերը նախագծի վրա հայացք չի նետել ու չի պատասխանել պալատի նախագծի հեղինակներից մեկի՝ Արթուր Թարխանյանի դստեր առաջարկին:

«Երիտասարդական պալատն ամփոփ ու լիարժեք ստեղծագործություն էր:

Չգիտես ինչու, մեզանում սովորական եւ ընդունելի է դարձել, որ սեփականատերերն իրենց «հզոր գաղափարներով ու մտքերով» կարող են փոխել ճարտարապետական ամեն մի ավարտուն գործ: Եթե տվյալ կառույցը սեփականատիրոջը դուր չի գալիս, ուրեմն թող նա հրաժարվի դրանից: Ինչպես անթույլատրելի է փոփոխություն մտցնել որեւէ նկարչի կամ կոմպոզիտորի գործում, նույնը պիտի լինի նաեւ ճարտարապետական նախագծում:

Որքան էլ զարմանալի է, քաղաքաշինական խորհրդի նիստին մասնակցած գրեթե բոլոր ճարտարապետներին սեփականատիրոջ ներկայացրած նախագիծը դուր չի եկել: Նրանք առաջարկել են նոր նախագիծ պատվիրել, նույնիսկ նոր մրցույթ հայտարարել: Ինձ համար անհասկանալի է, որ մեր քաղաքի գլխավոր ճարտարապետը 2 ձեռքով պաշտպանել է այդ էմպիրիկ նախագիծը: Ճիշտ է, դրա հեղինակը՝ գերմանացի Սերգեյ Չոբանը հայտնի ճարտարապետ է, բայց նրա նախագծերը ոչ թե Երեւանի, այլ Դուբայի կամ գերմանական քաղաքների համար են: Չեմ կարծում, որ ճարտարապետական ոճի այդպիսի կտրուկ փոփոխությունները անհրաժեշտ են մեր քաղաքին: Երեւանը ինքնատիպ է, նրան հնարավոր չէ շփոթել որեւէ այլ քաղաքի հետ: Մենք պարտավոր ենք պահպանել քաղաքի ինքնատիպությունը», ասաց նա:

Հարցի լուծումն ինքը տեսնում է ոչ թե սեփականատիրոջ հետ հակադրվելու, այլ նախկին նախագծի հեղինակների իրավունքները պահպանելով ընդհանուր հայտարարի գալու մեջ: Այլապես իրենք իրավական բոլոր հիմքերն ունեն հարցը մինչեւ դատարան հասցնելու համար:

Երեւանի կենտրոնի կառուցապատման դրական ու բացասական կողմերը քննելիս Անահիտ Թարխանյանը նշեց, որ 5-7 տարիների ընթացքում դրանք կբերեն 4,5 մլրդ դոլարի ներդրում, այսինքն՝ տարեկան մոտ 700 մլն դոլար, ինչը համադրելի է Հայաստանի տարեկան բյուջեի հետ, տարեկան կստեղծվեն 20 հազար աշխատատեղեր: Բայց մյուս կողմից քաղաքաշինական ծրագրերը սկսվել են ինքնաբերաբար, առանց հսկողության ու վերլուծության, առանց իրավական, տնտեսական, մշակութային միասնական մոտեցման: Մտահոգիչ է նաեւ այն, որ կենտրոնի բնակչության թիվը կառուցապատումից հետո կկրկնապատկվի՝ 150 հազարից դառնալով 250 հազար: «Այդ ծրագրերով պարզապես ոչնչացվում է քաղաքի մշակութային ու պատմական շերտը: Կենտրոնում այլեւս չկան 19-րդ դարի սեւ շենքերը, որոնցից ամեն մեկը ճարտարապետական մի կոթող էր: Շատ եմ ցավում, որ կորցրեցինք Աբովյան փողոցի բոլոր շենքերը, դրանցից ամեն մեկը չտեսնված ճարտարապետական կոթողներ են, մեր քաղաքի պատմությունը: Ինչո՞ւ քանդել պատմական միջավայրը ու մտածել հին շենքերը նոր տարածքում տեղադրելու մասին: Պետք է վերցնել աշխարհի փորձը՝ երկաթ բետոնե շապիկներով ու սեյսմիկ միջոցներով ամրակայել այդ շենքերի պատերն ու հետո կառուցել այն, ինչ ուզում ենք: Դա ամենապարզ ձեւն է, չեմ ասում, թե այսօր ինչ հնարքներ են օգտագործում հին շենքերի պահպանման համար: Օրինակ, բրիտանական կառավարությունն ուղղակի դողդողում է 400 տարվա պատմություն ունեցող շենքերի վրա, ամեն ինչ անում է դրանց պահպանման համար»:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

giteq iranc hetaqrqruma [email protected] sax biznesa, poxi hamara arvum. vonc vor Hay [email protected] poxvec nenc el [email protected] kpoxven. mihat hisheq hay [email protected] 10 tari araj u mteq Yerevan teseq inchqan tarberutyun ka. esi tesnelov mihat patkeracreq mer 3-ord [email protected] inch dzevi klini...

Link to post
Share on other sites

Ոչինչ էլ չի լինի :) Եղնողներից է - բա մենք ինչի՞ համար ենք : Վատը չլինի , բա լավի արժեքն ինչպե՞ս գնահատվի : Հաա.. լավից լավն էլ կա , բայց շատ լավի դեպքում մյուս լավը , նորից , վատն է : Հեչ մի հուսահատվեք - չկա էֆֆեկտ , առանց դեֆֆեկտ : :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...