AYG Posted December 16, 2005 Report Share Posted December 16, 2005 ՁՕՆ ՀՈՂԻՆ Օ ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆ ԱՐԱՐՄԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԻ ԻՋԵՎԱՆ Օ ԿՅԱՆՔ ԷՈՒԹՅԱՆ, ՀԻՄՔ ԾԼԱՐՁԱԿՄԱՆ ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՆԱՑ ՕԹԵՎԱՆ: Օ ԴՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՄՏՔԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ, ՀԱՎԵՐԺ ԵՐԿՈՒՆՔԻ ՎԻՃԱԿ ՈՒ ՕՐՐԱՆ, Օ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆ ԿՅԱՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՀԱՐԱԶԱՏ ԾՆՈՂ, ՍՆՈՂ ԳԱՆՁԱՐԱՆ: Quote Link to post Share on other sites
AYG Posted December 22, 2005 Author Report Share Posted December 22, 2005 ՁՕՆ ՔԱՄՈՒՆ ԱՐԵՎԻ ՇՆՉԻՑ ԱՐԱՐՎԱԾ ՇԱՐԺՈՒՄ, ԼԵՌՆԵՐԻ ՍՐՏԻՑ ԲԽՈՂ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԷՈՒԹՅԱՆ ԳՐԿԻՆ ԻՋՆՈՂ ԶՈՎՈՒԹՅՈՒՆ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈԳՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ: ԴՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ՃԱԽՐԱՆՔԻ ՆԵՐՇՈՒՆՉ, ԹԱՓԱՆՑՈՂՈՒԹՅԱՆ ԵՂԲԱՅՐ ՈԳԵՇՈՒՆՉ, ԲՈՒՅՐԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՀՈՍԱՆՔ ԼԻԱՇՈՒՆՉ, ՁԱՅՆԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԹՐԹԻՌ ՀԱՄԱՀՈՒՆՉ: ՁՕՆ ՀՐԻՆ Օ ԼՈՒՍԱԹՐԹԻՌ ՊԱՐԻ ՄԱՐՄՆԱՑՈՒՄ, ՍԱՌԱԾ ՀՈՒՅԶԵՐԻ ԱՌՈՂՋ ՋԵՐՄԱՑՈՒՄ, Օ ՀՈՒՍԱԲԱՄԲԻՌ ՍԻՐՈ ՏԱՐԱԾՈՒՄ, ՄԱՐԱԾ ՈՒԺԵՐԻ ՎԵՐԱՈՂՋԱՑՈՒՄ: Օ ՋԱՀ ՓԱՐՈՍԻ, ՄՏՔԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ՍԽՐԱՆՔԻ ՄՂԻՉ, ՔԱՋՈՒԹՅԱՆ ՆԵՐՇՈՒՆՉ, ՕՋԱԽ ԸՆՏԱՆԻ, ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՈՒԺ, ԴՈՒ ԿՅԱՆՔԻ ՓՐԿԻՉ, ԸՆԿԵՐ ՈԳԵՇՈՒՆՉ: Quote Link to post Share on other sites
AYG Posted January 6, 2006 Author Report Share Posted January 6, 2006 ՁՕՆ ՋՐԻՆ Օ ԼՈՒՍԱՂՈՂԱՆՋ ԾՓԱՆՔ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ, ԱՆԴՈՐՐԻ ԱՂԲՅՈՒՐ, ԿՅԱՆՔԻ ՈՌՈԳՈՒՄ, Օ ԲԱԶՄԱՃԱՃԱՆՉ ԲԵՐԿՐԱՆՔ ՀԱՅՐՈՒԹՅԱՆ, ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԲՈՒՅՐ , ՄՏՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ: Օ ԳԱՐՈՒՆԱՎԵՏ ԿԱՐԿԱՉ ԱՌՎԱԿԻ, ԿԵՆԱՐԱՐ ՍՆՈՒՆԴ, ՆԵՐԴԱՇՆԱԿ ՆԱԶԱՆՔ, Օ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ՑՈՂԻԿ ԾԱՂԻԿԻ, ԾԱՐԱՎԻ ՀԱԳՈՒՐԴ, ԱՆՁՐԵՎ ԵՐԱԶԱՆՔ: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 6, 2006 Report Share Posted January 6, 2006 Այգ, իսկ այս ձոների հեղինակն ո՞վ է: Quote Link to post Share on other sites
AYG Posted January 6, 2006 Author Report Share Posted January 6, 2006 Այգ, իսկ այս ձոների հեղինակն ո՞վ է: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 6, 2006 Report Share Posted January 6, 2006 Quote Link to post Share on other sites
AYG Posted January 6, 2006 Author Report Share Posted January 6, 2006 Շնորհակալություն, Ձեր ծաղիկը պարտավորեցնող է: ՁՕՆ ՑԵՂԻՆ ՓԱ՜ՌՔ ՄԵՐ ՀԻՆ ՑԵՂԻՆ, ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ, ՆԱԽՆՅԱՑ ՀԱՎԱՏԻ ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐԻՆ, ՄԵՐԺՎԱԾ ՈՒ ԴՐԺՎԱԾ, ԲԱՅՑ ՉՀՆԱՑԱԾ, ԵՐԿՈՒՆՔ ՈՒ ԵՐԿԻՆՔ ԿՅԱՆՔՈՎ ՊԱՐՈՒՐԱԾ ԲՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ ՓԱՌՔՈՎ ՈՂՈՂԱԾ, ՀԱՎԵՐԺԻ ԿԱՄՈՒՐՋ ՄԵԶ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ, ՓԱ՜ՌՔ ԱՐԱՐՈՒՄԻՆ, ՓԱ՜ՌՔ ՄԵՐ ԱՐԱՐՉԻՆ, ԱՐԱՐՈՂ ԱԶԳԻ ԲԵՂՄՆԱՎՈՐԻՉԻՆ, ՓԱ՜ՌՔ ԱՆԱՉԱՌԻՆ, ՓԱ՜ՌՔ ԱԶԳ ԱՐԴԱՐԻՆ, ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ ՄԵՐ ԱԶԴԱՐԱՐԻՆ Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 6, 2006 Report Share Posted January 6, 2006 AYG իսկ ձոն կանանց մի՞թե չկա ՁՕՆ ՑԵՂԻՆ Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 6, 2006 Report Share Posted January 6, 2006 Այգ, ներեք, որ թեմայից դուրս հարց եմ տալիս, այն էլ այսքան անձնական. որ քրիստոնեա չեք, հասկացա: Բայց մի՞թե հեթանոս եք: Quote Link to post Share on other sites
AYG Posted January 10, 2006 Author Report Share Posted January 10, 2006 AYG իսկ ձոն կանանց մի՞թե չկա ՁՕՆ ՑԵՂԻՆ Խոշոր հաշվով "Ձօն Հողին "- ը կակնանց է վերաբերվում, բայց խոստանում եմ առանձնանշումով էլ գրել: Այգ, ներեք, որ թեմայից դուրս հարց եմ տալիս, այն էլ այսքան անձնական. որ քրիստոնեա չեք, հասկացա: Բայց մի՞թե հեթանոս եք: Շնորհակալ եմ: Դուք ճիշտ եք, որ ես Հեթանոս էլ չեմ: Վստահ եմ գիտեք, որ աթեիստ էլ չեմ: Տարակուսանքի պատճառը թերևս Աստվածներ բառի գործացումն է: Իմ ընկալումով Աստված բառը նշանակում է Ազ, - այսինքն ծնունդ տված: Բայց ոչ հասարակ ծնունդ, այլ Հոգևոր կատարելագործմանը ծառայող: Եվ այդ բառը չեմ գործածում հեթանոսի երևակայական ներընկալումով, այն էլ հարևան և ոչ հարևան ժողովուրդների: Իդեպ քրիստոնեաները նույն հեթանոս աստվածներին, նույն դերերով ու հատկանիշներով իրենց համար անվանում են հրեշտակներ: Իսկ այն միակը՝, որին քրիստոնեաները Աստված են անվանում, հեթանոսները անվանում են Արարիչ(որը նույպես մարմինն է արարել, և ոչ Ոգին, և պայմանավորված է իրենից Բարձր Սկզբունքով): Իմ գործածականում Աստվածները մեր մարմին արարողներն էն, այսինքն մեր հեռավոր և մոտ Նախնիք: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 10, 2006 Report Share Posted January 10, 2006 Շնորհակալություն բացատրության համար, ուրախ եմ, որ ասոցիացիաներս (հայերեն բառը չեմ հիշում...) սխալ էին: Հ.Գ. Քրիստոնեութեան մասին, գիտեք երեւի, համամիտ չեմ: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted January 10, 2006 Report Share Posted January 10, 2006 AYG ջան, Շատ լավ ձոներ են: Շնորհակալություն: Իսկ Քրիստոնեության մասին, AYG ջան… խնդրում եմ մի քիչ զգույշ լինել այդպիսի պնդումների հարցում… Ահա թե ինչու. Մի քանի տարի առաջ ես Մոսկվայում առիթ ունեցա շատ երկար զրուցելու Ամերիկայից եկած բողոքական մի եկեղեցու “միսիոների” հետ, որը շատ զարգացած անձ էր ու տարբեր ազգերի ներկայացուցիչների “բերում էր իր եկեղեցու գիրկը”: Նա զարմանալիօրեն լավատեղյակ էր Հայերի մասին, և ինձ այսպիսի մի բան պատմեց: Ինքն առիթ էր ունեցել Քրիստոնեության մասին խոսելու շատ-շատ մարդկանց հետ, այդ թվում` աթեիստների, Քրիստոնեությանը շատ բացասաբար վերաբերողների հետ և այլն (այդ թվում և այդպիսի հայերի հետ!): Ըստ նրա. հայերը, եթե նույնիսկ վստահ պնդում են, թե իրենք Քրիստոնյա չեն, շատ ավելի հեշտ են ընդունում իր [այդ քարոզիչի] հորդորները մի քանի զրույցից հետո: Շատ ավելի հեշտ էին ընդունում քան ռուսները, էլ չեմ ասում` թուրքերը, չեչեննեչը և այլն… Եվ այս ամերիկացի քարոզիչն ասում էր, որ “հայերի արյան մեջ արդեն իսկ Քրիստոնեություն կա!”: Նա կարդացել էր Հայոց պատմությունից մի քանի գործ, և ավելի էր համոզվել դրանում: Քրիստոնեությունը այնքան է մտած մեր մեջ, որ բակում խաղացող երեք տարեկան երեխաների վարքագծի մեջ էլ Քրիստոնեություն կա. կողքի թեմայում հետաքրքրի նյութ կար թուրք երեխաների հետ, որոնք խաղում էին հավի կտրված գլուխներով -- այնինչ ես հիշում եմ, որ իմ մանկության ընթացքում ես երբեք դրա առիթը չեմ ունեցել (նույնիսկ իմ պապենական գյուղում), քանի որ մեր մեծերը տնային կենդանիներ մորթելիս էնպես էին անում, որ գլուխները առանձնապես չերևան… Մի երկու անգամ եղել է հավի կտրված գլուխ եմ գտել մեր գյուղում, բայց թե’ մեծերի դրդմամբ, և թե’ մի ներքին նողկանքով դեն եմ նետել… Այսպիսի օրինակներ կարել է շատ բերել: Մի բան հստակ է. ամեն մի կրոն ոչ միայն դոգմաների մի համակարգ է (որը կարող եք մերժել, արհամարել կամ քննադատել ), այլ նաև` հոգեբանություն, քաղաքակրթություն, ավանդույթներ, մարդկանց միջև հարաբերությունների մոդելներ, լեզու, գրականություն, ճարտարապետություն, երեխաների` փողոցում խաղալու ձևը, ծերունիների` ձեռնափայտով քայլելու ոճը, շենքի պատի քարը քարին դնելու կարգը և այլն… Հայը կարող է հանկարծ հայտարարել, որ ինքը “Քրիստոնյա չէ”, ու Ամենաբարձրյալի ներկայությունը փնտրել ոչ թէ Եկեղեցում, այլ ուրիշ ուսմունքների մեջ (ընդհուպ մինչև կրիշնայիզմ-մրիշնայիզմ)… Սակայն դրանով Հայը հրաժարված կլինի իր մեջ դարերը ընթացքում կուտակված Քրիստոնեությամ միայն մեկ տոկոսից… AYG ջան, եթե Դուք ձեր մեջ որոշակի մղումներ եք զգում, ու դրանք Քրիստոնեական չեն թվում, ապա անպայման ականջալուր եղեք այդ մղումներին, չշտապելով սակայ դրանք ան-Քրիստոնեական համարել: Ամենազորի կամքը մենք չենք կարող գիտակցել, ինչպես կավը չի կարող գիտակցել բրուտի կամքը: Մեր սեփական մտքերին ու եզրակացություններին մենք չպետք է վերաբերվենք որպես վերջնական Ճշմարտության: Մասնավորապես, Ձեր կողմից մի քիչ անզգուշություն չ՞է արդյոք պնդելը, որ Ձեր Աստվածը տարբեր է Գրիգոր Նարեկացու կամ Կոմիտասի Աստծուց: Անզգուշություն չ՞է արդյոք Աստծո վերաբերյալ ընդհանրապես որևէ բան պնդելը… Quote Link to post Share on other sites
AYG Posted January 11, 2006 Author Report Share Posted January 11, 2006 Злая_Мудрость ,MiG-35 Շնորհակալ եմ ջերմ վերաբերմունքի համար: Ես կկարողանայի իմ ներընկալման առումով շատ թյուրիմացություններ հանգիստ քողազերծել "կրոն" ի բաժնում, եթե այնտեղ չլիներ անհանդուրժողականության մթնոլորտ: Չնայած այդ անհանդուրժողությունն էլ հասկանալի, և նույնիսկ օրինաչափ է: Մարդկանց թվում է, որ եթե մարդ քրիստոնեա չէ, ուրեմն անպայման հակաքրիստոնեա է: Խնդրում եմ այս բառերս չնկալել Ձեր՝, իսկապես բարի խոսքերին հակընդեմ անարգանք, պարզապես հայտնեմ, որ քրիստոնեությունը որպես դավանանք՝, ինձ համար անդառնալի անցյալ է(ինչպես նաև հեթանոսությունը), որպես իմ պատմության մաս և հնագույն մշակույթի արժեքների կրող՝, անժխտելի: Իմ ընդունած, - Նարեկացու, Շիրակացու, Կոմիտասի, Նժդեհի, Սևակի, ... Ֆիրդուսու, Ջալալ էդ Դին Ռումիի...., Լաո Ցզեի, ... Սոկրատեսի,Պղատոնի ... Գերագույն Էությունը մի է: Անսկիզբ ու Անվերջ, Ինքնիմաստ ու Հավերժ, Անճառ, Անանուն, Անթերի, Անպարփակ, Անտարր, Գերբովանդակ....: Շարունակեմ ըստ էության: Հայ Առյուծուհուն Խոստացածս(էքսպրոմտ) Ձօն Հայուհուն Պատվարժան առաքինության, Նազանք Սիգաճեմ Արժանապատիվ հեզության Բերկրանք լուսնադեմ Դու Ցոլանք Եթերի Եւ շիկնանք այտերի Արգասաբեր ու բերրի, Վայելչագեղ դու Փերի: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 11, 2006 Report Share Posted January 11, 2006 Շարունակեմ ըստ էության: Հայ Առյուծուհուն Խոստացածս(էքսպրոմտ) Ձօն Հայուհուն ..... Շնորհակալություն Կարճ ,կոնկրետ, ճիշտ ու գեղեցիկ ...շատ լավն է (ինչ լավ է, որ ֆորումում կան մարդիկ , որոնք գովերգում են հայուհիներին ...ոչ թե ...) Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.