Jump to content

12-ԱՄՅԱ ԴՊՐՈՑ


Ինչպե՞ս եք վերաբերվում դպրոցերում 12-ամյա ո&#  

7 members have voted

  1. 1. Ինչպե՞ս եք վերաբերվում 2006/2007 ուս. տարվանից դպրոցներում 12-ամյա ուսուցման մտցնելուն

    • Կողմ
      3
    • Դեմ
      3
    • Ձեռնպահ
      1
    • Առաջին անգամ եմ այդ մասին լսում
      0


Recommended Posts

Ահա մի հետաքրքիր հոդված որը նվիրված է այդ թեմային, գրված նախկին կրթության նախարար Աշոտ Բլեյանի կողմից, որը, ինչպես տեսնում եք, դեմ է այդ գաղափարին: Իսկ ի՞նչ կարծիքի եք դուք:

«Հայկական Ժամանակ» №232, դեկտեմբեր 24 շաբաթ 2005թ. http://hzh.am/Arkhiv/2005/December/24.12/24.12.05.html

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

«Կրթության մասին» օրենքում 2001թ. կատարած փոփոխություններով, կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագրով 2001-2002 ուստարվանից մենք անցում պիտի կատարեինք 11-ամյա հանրակրթությանը: Չհասցրինք:

Չնայած սրան՝ ՀՀ կառավարությունը 2004թ. հունիսի 17-ի թիվ 900-Ն որոշումով կատարեց «Կրթության որակի եւ համապատասխանության» միջազգային վարկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունը. կառավարության հաստատած միջնակարգ կրթության պետական չափորոշիչով 2006թ. սեպտեմբերի 1-ից անցում է կատարվում միջնակարգ 12-ամյա հանրակրթության, որը փաստացի հակասության մեջ է մտնում ՀՀ օրենքի հետ: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ունենք ոչ լեգիտիմ 12-ամյա միջնակարգ կրթություն: Բայց ինչպե՞ս արդյունավետ անցում կատարել 10-ամյա դպրոցից 12-ամյա դպրոցին, երբ դրա հասարակական ներքին պահանջը չկա կամ այն գիտակցված չէ անգամ մասնագիտական լսարանում, երբ խորհրդարանը «Կրթության մասին» օրենքի համապատասխան փոփոխությունը ոչ միայն չի կատարել, այլեւ 10-ամյա խորհրդային դպրոցի ջատագով մեր պատգամավորները «Օրինաց երկրի» եւ նրա նախարարի «ջգրու» կամ որպես 10-ամյա խորհրդային դպրոցի նկատմամբ իրենց անդավաճան սիրո դրսեւորում՝ կարող են եւ ՀՀ օրենքում անհրաժեշտ փոփոխությունը չկատարել: Իսկ վարկային համաձայնագրով կառավարության ստանձնած պարտավորությունների կատարումը (12-ամյա դպրոցի անցնելու հետ կապված աշխատանքներ) 2004թ. սկսվել եւ 2008-ին ավարտվելու է: Բա որ հանկարծ ու խորհրդարանը համառի՞:

Հիմա բովանդակային առումով: Ինչո՞ւ 12-ամյա դպրոց, ի՞նչ անել ավելացվող այդ երկու տարին, երբ 10-ամյա դպրոցի վերջին 2-3 տարիները աննպատակ ու պարապ էին կրթությունը շարունակելու ցանկություն չունեցող պատանիների համար (իսկ նրանք կազմում են սովորողների 30%-ը), երբ ԲՈՒՀ-ում մասնագիտական կրթության համար անհրաժեշտ առարկայական պատրաստությունը սովորողների (գոնե երեւանցիների) 90%-ը ստանում է ռեպետիտորական պարապմունքներում՝ որպես լուծ դիտելով միջնակարգ դպրոցի առկա ուսուցման 10-րդ դասարանի 35-ժամյա ուսումնական ծանրաբեռնվածությունը: Իսկ ի՞նչ անեն ընդհանուր 12-ամյա դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանում քոլեջային եւ արհեստագործական ուսուցում ստանալու որոշում կայացրած սովորողները: Իսկապես, ի՞նչ անել այս 12-ամյա դպրոցը, երբ բոլորը` 80-ամյա ակադեմիկոսից մինչեւ այս տարվա 16-17 տարեկան շրջանավարտն ու նրա 40-45 տարեկան ծնողը գոհ են իրենց ստացած դպրոցական ու մասնագիտական կրթությունից, իսկ 2006թ. սեպտեմբերն ամեն օր մոտենում է: Մի պահ պատկերացնենք, որ 2-3 տարում, ինչպես եւ նախատեսված է ՀԲ-ի վարկային համաձայնագրով, այսօրվա միասնական 10-ամյա դպրոցը հաջողությամբ դարձել է 12-ամյա, փոխվել են բոլոր ծրագրերը, դասագրքերը, գործում է Կրթակարգով որոշված հենքային ուսպլանը, բոլոր ուսուցիչները «Կրթության որակի եւ համապատասխանության» վարկային ծրագրով վերապատրաստում են անցել, ներդրվել է սովորողների գիտելիքների ստուգման նոր համակարգը, բոլոր դպրոցներն ապահովվել են համակարգիչներով, կրճատվող ուսուցիչներն էլ անաղմուկ թողել են դպրոցը: Ի՞նչ կստանա սրա արդյունքում երեխան (սովորողը), հասարակությունը, ուսուցիչը, դպրոցը... Դպրոցի՝ ըստ սովորողների թվի ֆինանսավորման ձեւը (ուզում եք՝ սրան անվանեք կրթական համակարգը քանդող, թե կրթության բարեփոխման կարեւոր գործոն) առկա է կրթության նախարարի անձից անկախ: Դպրոցներում սովորողների թիվը շարունակ պակասում է. եթե 1992թ. Հայաստանում ծնվել է 70 հազար 581 երեխա, ապա 2001թ.` 32 հազար 100 երեխա, եւ արտագաղթը, ինչպես հայտնի է, չի թուլանում: Այս ամենի արդյունքում ուսուցիչների, մանկավարժական եւ ոչ մանկավարժական աշխատողների թիվն ամեն տարի մի քանի հազարով կրճատվում է: Ուսուցիչների միջին ամսական աշխատավարձի բարձրացման գագաթը 2005թ. էր (մոտ 65%), 2006թ. աճը կկազմի 15%, իսկ 2007-2008թթ. աճը կկազմի մոտ 9%. ուսուցիչն իր կենսամակարդակի վրա դա չի զգա: Մանկավարժական մեկ դրույք` շաբաթական 22 դասաժամ պարապող բարձրագույն կրթությամբ ուսուցչի ամսական եկամուտը 2006թ. կկազմի մոտավորապես 48 հազար դրամ, դասղեկի աշխատանք կատարող, ինչպես նաեւ մաթեմատիկա, հայոց լեզու, օտար լեզու առարկաների ուսուցիչները գրավոր աշխատանքի ստուգման համար կարող են ստանալ մի քանի հազար դրամ լրավճար, եթե դպրոցների բյուջեները ներեն: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ պետական դպրոցի ծանրաբեռված ուսուցիչը, ճիշտ է, հաղթահարել է աղքատության վերին սահմանը (օրական 4 դոլարից ավելի եկամուտ), սակայն ոչ միայն հասարակության միջին խավը չի ներկայացնում եւ առաջիկա տարիներին չի ներկայացնի, այլեւ պետական աշխատավարձով իր ընտանիքի համեստ կարիքները չի կարող բավարարել: Լրացուցիչ պարապմունքների համար սովորողների ծնողների վճարումներն են պահում ուսուցչին: Ուսուցիչները կարճատեւ վերապատրաստումների արդյունքում կրթակարգով երազած (պահանջած) նոր մեթոդի կրող չեն դառնա. իսկ այն, ինչով ուզում ենք «զարդարել» սովորողին (ազատ մարդ, անկախ, ստեղծագործական մտածողություն), անհնար է, եթե այդպիսին չէ ուսուցիչը: Հանրակրթական դպրոցների պետական ֆինանսավորումը ո՛չ այսօր, ո՛չ էլ առաջիկայում չի ապահովում հիգիենիկ պայմաններ, բավարար ուսուցողական եւ նյութական միջավայր: Ավելին՝ ունենք սեզոնային դպրոց: Փաստերով խոսենք. բնակչության մեկ շնչի հաշվով կրթական պետական հատկացումները 55 անգամ զիջում են Եվրոպայի Միության երկրների միջին ցուցանիշին: Ասել է թե՝ որակյալ եւ հավասարապես մատչելի հանրակրթությունը բազմապատիկ միջոցներ է ենթադրում: Ինչպե՞ս, որտեղի՞ց...

Ի՞նչ է ստանում սովորողը (սովորողի ծնողը), եթե 2 տարի ավելի է մնում հասարակությունից եւ իրական կյանքից մեկուսացված, չջեռուցվող, մեծ մասամբ անհրապույր նյութական եւ ուսուցողական միջավայրով, հասարակության մեջ իրենց երկրորդականի կարգավիճակից չարացած ու ոչ լիարժեք ուսուցիչներով հաստատությունում: Եթե չի փոխվել բարձրագույն մասնագիտական կրթության որակը, ինչի՞ վրա են ծախսվելու դպրոցի 11-12-րդ տարիները: Որտեղի՞ց գիտենք, որ նոր ծրագրերը ավելի լավ են յուրացվելու, քան գործողները. ինչի՞ վրա է հույսը` գիտելիքների ստուգման նոր համակարգի՞: Ո՞ւմ են համոզում կրթության համակարգը ղեկավարողների ցանկությունները, եթե օրը ցերեկով դրական փոփոխություններն ու նոր պահանջները տեսանելի-շոշափելի չեն: Ի՞նչ է շահում հասարակությունը, եթե 12-ամյա դպրոցը, ինչպես 10-ամյա դպրոցը, անկարող է ստեղծել ժողովրդավարական (բաց) եւ գիտական-ստեղծագործական մթնոլորտ, եթե դպրոցներում չկան ամբողջական ճանաչողական զարգացումը պահանջող սոցիալական փոխհարաբերություններ, լիարժեք շփում, բնական ու կենդանի հաղորդակցում, եթե այսօր հանրակրթական դպրոցում (10-ամյա թե 12-ամյա) բացակայում է դպրոցի նորացման գլխավոր պայմանը` փոխադարձ հարգանքը: Ինչո՞ւ պիտի սովորողն ավելի շատ հարգի իր անհատական կյանքից եւս 2 տարի խլող դպրոցին եւ նրա ուսուցչին: Կրթության կազմակերպման սկզբունքներ, ուսուցչի եւ սովորողի նոր կատարելատիպեր ազդարարելը եւ պերճախոս կոչերով բարի կամքին դիմելը բավարար չեն: Կրթության նոր կազմակերպում է պետք, այնպիսին, որ կրթական նորամուծությունները մեխանիկորեն (ուղիղ) ազդեն կրթության բովանդակության եւ հասարակական երեւույթների վրա: Մենք պահանջում ենք հարգել սովորողի կյանքի ժամանակը եւ դնում ենք դպրոցի թե՛ գործող 10-ամյա, թե՛ լինելիք (անխուսափելի) 12-ամյա կրթության կազմակերպման հարցը, քանի որ «դպրոցում ուժերի անարդյունավետ վատնումը հենց կախված է նրանում կազմակերպման բացակայությունից, պատճառից, որն ընկած է նրա կազմակերպման հիմքում, որ բերում է ուժերի տնտեսման (խնայող օգտագործման) եւ հարկավոր արդյունավետության ձեռքբերման անկարողությանը» (Ջոն Դյուի): Խոսքն, իհարկե, ոչ միայն ու ոչ այնքան ֆինանսական (նյութական) միջոցների մսխման մասին է: Որքան էլ սահմանափակ են մեր նյութական հնարավորությունները, սրա հետ կարելի էր եւ հաշտվել: Չի կարելի հաշտվել մարդկային (երեխայի) կյանքի վատման չվերջացող ընթացքի հետ՝ հաշված ե՛ւ դպրոցում գտնվելու 10 թե 12 տարին, ե՛ւ դպրոցից դուրս ժամանակը՝ որպես արդեն դպրոցի շրջանավարտների (քաղաքացիների) «ոչ համապատասխան եւ ոչ ճիշտ պատրաստման արդյունք»: Մենք մեթոդական, ասել է՝ սկզբունքային սխալ ենք համարում արդեն քանի տարի կենտրոնանալը դպրոցական կրթության այլ փոփոխությունների վրա (ծրագրեր, դասագրքեր, ուսուցիչների վերապատրաստում)՝ առանց դպրոցի նոր` ժամանակին (կյանքին) եւ երեխայի բնույթին համապատասխան կազմակերպման: Մենք առաջարկում ենք, խնդրում ենք, պահանջում ենք (մեր Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հանրակրթության կազմակերպման այլընտրանքով ապացուցում ենք), այո՛, ուշացած, բայց օր առաջ վերադառնալ դպրոցի (ԲՈՒՀ-ի, քոլեջի, ուսումնարանի) նոր կազմակերպման խնդրին՝ որպես կրթության բարեփոխման մեկնակետ ու մեթոդ: Ավելի հեշտ է նոր դպրոցներ ստեղծել, քան փոփոխել եղածը:

Եղած մի քանի տասնյակ ոչ միջնակարգ հանրակրթական դպրոցները երազում են (պայքարում են) միջնակարգ դպրոց դառնալու մասին։ Կոնկրետ կրթատարիքային փուլի երեխաների խնդիրների լուծման համար ստեղծված եւ դրան համապատասխան միջավայր եւ կազմակերպում ստացած հանրակրթական հաստատություններ մեզանում չեն եղել եւ չկան: Խորհրդային իրականությունից ժառանգված՝ հասարակությունից, ընտանիքից մեկուսացված, հասարակական եւ ընտանեկան հոգսերին անհաղորդ, երեխային ոչ համապատասխան նյութական եւ ուսուցողական միջավայրով մեկ միասնական (10-ամյա թե 12-ամյա) դպրոցը` միջնակարգը, խժռում է անհատի կյանքի ժամանակը եւ ընտանիքի նյութական միջոցները, պահպանում դպրոցը՝ որպես ինքնաբավ հաստատություն, ծառայում նրա ուսուցչի ու չինովնիկի սոցիալական կարիքին եւ պատկերացումներին:

Ըստ երեխաների ճանաչողության զարգացման փուլերի եւ հասարակության մեջ նրանց ունեցած մասնակցության աստիճանի անհրաժեշտ է ստեղծել երկու ինքնուրույն նոր դպրոց` իր խնդիրներով, խնդիրներին համապատասխան ուսուցողական եւ նյութական միջավայրով: 6-ից 12 տարեկանների՝ ճանաչողության զարգացման կոնկրետ գործողության փուլում գտնվողների, ընտանիքում եւ հասարակական կյանքում լիարժեք երեխա ընկալվողների դպրոց` բաց ու ազատ դպրոց, որտեղ 1-ին տեղում երեխայի ստեղծագործելն է, նրա երեւակայության զարգացումը, նրա նախասիրությունների դրսեւորումը եւ զարգացումը` հավասարապես մատչելի ու գրավիչ բոլոր երեխաների համար, որտեղ գնահատականը միայն ու միայն դրական խթան է, ինչպես անվտանգ ու հիգիենիկ միջավայրը: Իսկ ուսուցիչը ոգեշնչողի դեր է ստանձնում, երեխայի ստեղծագործելը խթանողի, որ այդ ձեւով էլ իր մեջ եղած լավը փոխանցի, որպեսզի իր մեջ էլ ստեղծագործելու, երեւակայելու հմտություններ զարգացնի:

12 տարեկան եւ բարձր երեխաների` ճանաչողության զարգացման ձեւական կատարողական փուլում գտնվող դեռահասների եւ պատանիների մասնագիտացված (ավագ) դպրոց, որը հնարավորություն կտա 9-ից 12-րդ դասարաններում ներառել մեծ թվով երեխաների՝ միջնակարգ եւ մասնագիտական ուսուցումը դարձնելով ավելի մատչելի եւ մասնագիտական ուսուցումն ավելի որակյալ, գումարելով ըստ սովորողների թվի պետական ֆինանսավորումը եւ անհատի մասնագիտական ուսուցման պատվերի համար լրավճարներ: Երկու ինքնուրույն նոր դպրոց` խոսակցության առանձին նյութ:

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

Link to post
Share on other sites

Իսկ ինչո՞ւ:

Link to post
Share on other sites

Իմ կարծիքով տասը տարին բավական է, եւ ոչ մի կարիք չկա մինչ այսօր տասը տարվա ընթացքում ուսուցանվող նյութերը ձգելու եւս երկու տարով: Չեմ հասկանում, եվրոպայի հետեւից ե՞ն վազում, թ՞ե ինչ:

Համ էլ դա իմ ցավոտ տեղն է, որպես գաղտնիք ասեմ: :p

Link to post
Share on other sites

Դեմ եմ:

ինչո՞ւ: Որովհետև համոզված եմ, որ այս ծրագիրը ձախողման է դատապարտված: 10 տարվա կրթական ծրագրից նորմալ գլուխ չեն հանում , հիմա էլ 12 տարի: Իզուր 2 տարվա կորուստ, մինչդեռ այդ 2 տարին մարդը կարող է իր ուզածի նման տնօրինել: Մեր 10 -ամյա կրթություն ունեցողները եվրոպացի 2-րդ կուրսի ուսանողներից շատ ավելի խելացի են ...մի բան են լսում ու առանց իմանալու ուզում իրենք էլ ունենան : Եվրոպայում 12-ամյա կրթական ծրագիրը իր մեջ մասնագիտական ուսուցում էլ է պարունակաում և մեծամասնությունը հենց էտ մասնագիտական ուսուցումն են նախընտրում ( էլ ԲՈՒՀ_ՄՈՒՀ չկա)....Ինչքանո՞վ է դա հարմար Հայաստանի համար : Փոփոխման դեպքում ամբորջ կրթական համակարգը պետք է ոտից-գլուխ փոխվի ....մի խոսքով Եվրոպայի "դոդացման" ճանապարհն են ընտրել .....եղածն էլ դեռ կկորցնեն

Edited by Arm_Lionne
Link to post
Share on other sites

Eli nuyn bann en sovoratsnelu, nuyn dzevi, erexeqin inchi en tanjum 2 tari avel dprotsum pahum? Yes 13 amya dprots em gnatsel, u patkeratsra voch mi avel ban chen sovoratsrel. Menak mi ban chem haskanum, inchi en uzum hayer@ nmanven Yevropatsinerin? Yete hay ashakert@ unak e 10 tarva stanal ayn giteliqner@ vor iren petq e apagayum, inchn e patchar@ nayel sran kam nran te irenq inch en anum kam inchpes en anum?

Link to post
Share on other sites

Դեմ եմ: Լրիվ համաձայն եմ Arm_Lionne-ի հետ, ավելացնելու բան չունեմ:

Link to post
Share on other sites
Guest
This topic is now closed to further replies.
×
×
  • Create New...