Jump to content

ԵԿԵՔ ԽԱՂԱՆՔ ՀԱՅԵՐԵՆ


Recommended Posts

Հանճար

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
  • Replies 590
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Պարույր Սևակ

Link to post
Share on other sites
Ասմունք
Ա.ՈՒթմազյան
Link to post
Share on other sites
Ա.ՈՒթմազյան

«Մարդը ափի մեջ»...

Link to post
Share on other sites

կարոտ...

Link to post
Share on other sites
կարոտ...

Կարոտի երգով լռության ճյուղին

Տուն դարձած սոխակը դայլայլում է նորից:

Քնած են հանդարտուն հավերժի երգերով

Ե՛վ աստղեր, և՛ գետեր, և՛ դաշտեր անխռով.

Միայն սերն է անքուն՝ սրտում հուշ ու կրակ,

Ում որ ինքն է տեսնում, ինքն անտես է նրան:

Միրզա Շաֆի

Link to post
Share on other sites
հույս....

Թո՛ղ փչե քամին պաղ-պաղ երեսիս

Վերեն, ամպերեն թո՛ղ սաստիկ ձյուն գա.

Որքան որ կուզե թո՛ղ փչե Հյուսիս

Հուսով եմ՝ վաղ-ուշ գարունը պիտ գա:

Թուխպը թո՛ղ պատե երկինքը պայծառ,

Թանձր մառախուղ երկիր թո՛ղ փակե,

Տարերք աշխարհիս խառնվին իրար

Հուսով եմ՝ վաղ-ուշ արև պիտ ծագե:

Թո՛ղ գա փորձություն, թո՛ղ գա տառապանք,

Հավետ թո՛ղ դառնա անաղոտ լույսը.

Սարսափելի չեն հային տառապանք

Միայն ... չհատներ մեր վերջին հույսը...

Սմբատ Շահազիզ

Link to post
Share on other sites
SAS

Սմբատ Շահազիզ

երազ

Link to post
Share on other sites
երազ

Երազ տեսա — ձեր տան առաջ

Զուլալ աղբյուր կը բխեր.

Ձենը մեղմիկ, քաղցրակարկաչ,

Չորս դին ծո՛ւփ-ծո՛ւփ ծաղկունք էր:

Ջուր խմելու դուռըդ եկա,

Պապակ էի ու ծարավ,

Ջինջ աղբյուրը, մեկ էլ տեսա,

Ցամաք կտրավ, քար դառավ:

Քընից զարթնա,— սիրտս էր տրտում.

Ա՜խ, էս շա՜տ վատ երազ է.—

Ծարավն ես եմ, աղբյուրը՝ դուն.

Սերդ ինձ համար ցամքել է:

Ավետիք Իսահակյան

Link to post
Share on other sites
Ավետիք Իսահակյան

"Արարատի ստվերի տակ ապրող հայ ժողովուրդը իր երգերով ու ճարտարապետությամբ պերճախոս կերպով ցույց է տալիս աշխարհին, որ ինքը դեմք ունի, իր ձևը ունի, իր սեփական-անհատական ըմբռնումն ու առարկայացումը: Ինչ կա ավելի բարձր, քան մի ազգի մշակույթը, նրա հոգու դրսևորումը:

…Միայն հայը կարող էր ստեղծել այս տեսակ Մայր տաճար (Անի), դա հայի ոգին է` մարմին առած, ձև ու ոճ ստացած, այդ կերպ և ոչ ուրիշ կերպ: Մեռած քարը հայն այլ կերպ է կենդանացնում, հույնը` այլ, ռուսը` այլ:

Գեղարվեստը ազգի հոգու դրսևորումն է. մի’ քանդեք, մի’ ոչնչացրեք այդ. դա ամենամեծ ոճիրն է արևի տակ` սպանել մի ազգի ոգին. թողե’ք նա իր ոճով հասկանա աստղերի երգը, և դրանով է, որ մարդկությունը կհարստանա և աշխարհը կդառնա իսկական գեղարվեստի թանգարան…" Ավետիք Իսահակյան

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...