Kars Posted June 20, 2006 Report Share Posted June 20, 2006 ՍՅՈՒՆՅԱՑ ՍԱՐԵՐ Հազար ու մի երգում գոված սար եմ տեսել, Բայց միշտ ձեր կարոտը քաշել Սյունյաց սարեր, Ասես մեծ վարպետ Նաղաշի ձեռքն է հասել, Ծաղիկներդ գույն-գույն նախշել, Սյունյաց սարեր, Ինձ մոր սրտով ձեր գիրկն առեք, Սյունյաց սարեր: ***Յայլաների ծուխը սահող երամ դառած, Իմ նազելին երամի մեջ երազ դառած: Ծաղկիդ բույրը հազար դաշտ ու ձոր կլցնի, Հազար ցամաք հողի, քարի շուրթ կբացի, Տուն կբերեք ձեր պանդուխտին, չեք կորցնի, Հովերդ ինձ ձեռքով կանեն, Սյունյաց սարեր, Ինձ մոր սրտով ձեր գիրկն առեք, Սյունյաց սարեր: *** Մարդուն քաջի ուժ կտա ձեր օդն ու ջուրը, Սուրբ մոր նման օրոր կասի զով զեփյուռը, Աշխարհով մեկ տարածվել է ձեր անունը, Ձեզ հազարան խաղ եմ կանչել, Սյունյաց սարեր, Ինձ մոր նման ձեր գիրկն առեք, Սյունյաց սարեր: *** Գուսան Աշոտ, Սյունյաց հողը անարատ է, Չարի սերմը բուն չի դնի, անարմատ է, Մարդն արծիվ է, լեռնածին է, հրահատ է, Հազար հողեր ձեզ չեն մաշել, Սյունյաց սարեր: *** Quote Link to post Share on other sites
Kars Posted June 20, 2006 Author Report Share Posted June 20, 2006 ՋԱՎԱԽՔԻ ՍԻՐՈՒՆՆԵՐ Իմ սուրբ սերն եմ ձեր մեջ տեսնում երազով, Նորեն վառվում, Ջավախքի վարդ սիրուններ. Սերս կորցրած, ա՜խ, ընկել եմ սար ու ձոր, Մի հույս տվեք, Ջավախքի զարդ սիրուններ: ***Տեսնես էն ո՞ր սարով անցավ եղնիկս, Փարվանայի փերի դարձավ եղնիկս: Ձեր սուրբ սոիրով օջախներին հուր կտաք, Արտ ու հանդին գարուն կտաք, կյանք կտաք, Ծաղիկ ծնող հողին, քարին բույր կտաք. Աբուլ սարի նման հպարտ սիրուններ: Դեռ չեք տեսել իմ սիրուհու պատկերը, Վարդավառի վարդերի պես այտերը, Թե որ տեսնեք իր հուրհրան աչքերը, Մի լուր տվեք, Ջավախքի վառ սիրուններ: Յարիս տեսա ա՜խ, ինչ լավ էր, ինձ փարվեց, Սրտիս հոգսը էս ծաղկանց մեջ թոթապ;վեց, Աշո՛տ, ասես Փարվանան էլ խինդ ապրեց, Եկա, կերթանք, բարով մնաք, սիրուններ: ***Ծաղիկ ծնող սարով տանեմ եղնիկս, Իմ օջախին բարով տանեմ եղնիկս: Quote Link to post Share on other sites
Kars Posted June 20, 2006 Author Report Share Posted June 20, 2006 ՕՋԱԽՈՒՄ Սրտանց արի, քո սերն եմ էս հյուրընկալ օջախում, Ազնիվ սրտի հուր սիրո, հիշատակ կա օջախում: Մի՞թե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես, Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում: ***Դե արի, շորորա, Տաղ ասեմ նազերիդ, Օջախս տխուր է առանց քեզ, նազելի, Ա՜խ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ, Ա՜խ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ: Լեռնական է իմ հոգին, աստղերի հետ կխոսի, Մոտ և հեռու մոլորուն, ճամփեքի հետ կխոսի, Հոգուս հավքը միշտ քեզ հետ՝ երազի մեջ կխոսի, Քո հուր սիրուց չմարող վառ կրակ կա օջախում: *** Ինչքան էլ խիստ լինի ձյուն-ձմեռը էս տարվա, Ինչքան էլ որ ուշ բացվեն ճամփաները գարունքվա, Կրակները սրտերի չեն մարի, չեն մոխրանա, Ինչպես կրակ մի անմար, վառ կմնա օջախում: *** Արագիլը գարունքին գալիս գտնում է բույնը, Հազար շյուղեր նա բերում, նորոգում է իր բույնը, Աշո՛տ, դու էլ էս գիշեր կառնես քո աչքի քունը, Թե սիրածդ սրտաբաց գա ու մնա օջախում: *** Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted June 20, 2006 Report Share Posted June 20, 2006 Վայ Կարս ջան ես ինչ լավ թեմա ես բացել Կարդալուց հետո կջնջես որ ոֆֆտոպ չլինի Quote Link to post Share on other sites
smally Posted June 20, 2006 Report Share Posted June 20, 2006 Կարս, դու նվագում էլ ես? Quote Link to post Share on other sites
Kars Posted June 20, 2006 Author Report Share Posted June 20, 2006 Վայ Կարս ջան ես ինչ լավ թեմա ես բացել Կարդալուց հետո կջնջես որ ոֆֆտոպ չլինի Շնորհակալություն, ARAMIS ջան: Իսկ ինչո՞ւ ջնջվի դա: Շատ էլ լա՜վ կոմպլիմենտ էր: *************************** Սա էլ՝ մեր մայրերին, Գուսան Աշոտից. Quote Link to post Share on other sites
Kars Posted June 20, 2006 Author Report Share Posted June 20, 2006 ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐ Անկարող եմ մոր թախիծը տանել լուռ, Հուզմունքներն ու խորը կսկիծը տանել լուռ, Նրա սրտի հևքն ու կանչը տանել լուռ: Ո՜վ սուրբ մայրեր, ձեր վիշտն առնեմ, տանեմ ո՞ւր, Մորմոքներն ու հոգսերն առնեմ, տանեմ ո՞ւր: Կարոտներն ու խոհերն առնեմ, տանեմ ո՞ւր: ***Տանեմ լուռ, Վառվեմ լուռ, Հալվեմ լուռ... Մոր ապտակը հեզ համբբույր է ինձ եղել, Մոր զայրույթը հույս-խրատ է ինձ եղել, Նզովքն անգամ սուրբ օրհնանք է ինձ եղել: Երբ երազում տեսնում եմ իմ սուրբ մորը, Տանս շեմին վարդ է բացվում այդ օրը, Տաղ են բերում հոգուս սոխակն ու լորը: *** Աշոտն ասաց՝ սրբի դուռ է իմ մայրը, Ջերմացնող կրակ, հուր է իմ մայրը, Հայրենի տուն, զանգ, մատուռ է իմ մայրը: Ո՜վ սուրբ մայրեր, ձեր վիշտն առնեմ, տանեմ ո՞ւր, Մորմոքներն ու հոգսերն առնեմ, տանեմ ո՞ւր: Կարոտներն ու խոհերն առնեմ, տանեմ ո՞ւր: *** Quote Link to post Share on other sites
smally Posted June 20, 2006 Report Share Posted June 20, 2006 Զորանաս դու, Կա~րս ջան: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted June 21, 2006 Report Share Posted June 21, 2006 Կարս ջան շնորհակալություն թեմայի համար: Ճիշտ է նոտաներից բան չեմ հասկանում, բայց կարդալուց մեծ բավականություն ստացա Հատկապես ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐԸ շատ հուզիչ ստեղծագործություն է, երևի երաժշտությունն էլ մեղմ ու դանդաղ կլինի Quote Link to post Share on other sites
Kars Posted June 21, 2006 Author Report Share Posted June 21, 2006 Կարս ջան շնորհակալություն թեմայի համար: Ճիշտ է նոտաներից բան չեմ հասկանում, բայց կարդալուց մեծ բավականություն ստացա Հատկապես ՍՈՒՐԲ ՄԱՅՐԵՐԸ շատ հուզիչ ստեղծագործություն է, երևի երաժշտությունն էլ մեղմ ու դանդաղ կլինի Հոյակապ երգ է, հատկապես՝ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ: Ունեմ, բայց կասետի վրա է՝ չեմ կարող այստեղ փակցնել, ցավոք: Բայց գտա «Օջախում» երգը և պատվիրեցի հատուկ ձեզ համար: Անցեք այստեղ և լսեք. http://www.yerevannights.com/ Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted June 21, 2006 Report Share Posted June 21, 2006 Հոյակապ երգ է, հատկապես՝ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ: Ունեմ, բայց կասետի վրա է՝ չեմ կարող այստեղ փակցնել, ցավոք: Բայց գտա «Օջախում» երգը և պատվիրեցի հատուկ ձեզ համար: Անցեք այստեղ և լսեք. http://www.yerevannights.com/ արանց հարցնելու ես եմ լսում , կածում եմ չեք նեղանա Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted June 21, 2006 Report Share Posted June 21, 2006 Կարս ջան շատ գեղեցիկ երգ է Quote Link to post Share on other sites
Kars Posted July 3, 2006 Author Report Share Posted July 3, 2006 ԷՆ ԳԱՐՆԱՆ Այնքան երկար քեզ փնտրելուց հանդիպեցի էն գարնան, Օտար աչքով ինձ նայեցիր ու վանեցիր էն գարնան, Սիրուցդ սար ու ծով անցա, Բայց դո՛ւ, անգութ, սիրող սիրտս մորմոքեցիր էն գարնան: .....Կենաց թասը սիրով լեցուն .....Միշտ էլ լցված կմնա, .....Սիրո ջահը իմ ձեռքումն է, .....Միշտ էլ վառված կմնա: .....Սերը սուրբ է, առանց սիրո .....Գգվող սրտեր չեն լինի, .....Սերը կյանք է, առանց սիրո .....Երգ ու երգել չե՛ն լինի: Ա՜խ, ինձ կապել, խճճել են էդ քո սիրուն վարսերը, Սիրտս այրել, հրդեհել են հուր աչքերիդ կայծերը, Հույսով էի, լույսով էի, որ կգտնեմ իմ սերը, Բայց դու, անգութ, հույսիս նավը խորտակեցիր էն գարնան: Մտամոլոր դուրս եկա, որ սերս պատմեմ աշխարհին, Ում հարցրի՝ մի ախ քաշեց, վիշտս տվի սարերին, Քո Աշոտն իր սիրտը թողեց ձեր տան շքեղ կամարին, Բայց իմ սիրուս վեհ տաճարը ավերեցիր էն գարնան: .....Կենաց թասը սիրով լեցուն .....Միշտ էլ լցված կմնա, .....Սիրո ջահը իմ ձեռքումն է, .....Միշտ էլ վառված կմնա: .....Սերը սուրբ է, առանց սիրո .....Գգվող սրտեր չեն լինի, .....Սերը կյանք է, առանց սիրո .....Երգ ու երգել չե՛ն լինի: Quote Link to post Share on other sites
Ani Posted July 4, 2006 Report Share Posted July 4, 2006 Es nvagel em Gusan Ashot, chisht e poqr ey, bayc bardutyunnerov li chen ays erger@) ev avartakan qnnutyunnerin shat harmar, hay erajshtutyun siroxneri hamar. Artasahmanyann iharke partadir er, bayc amen qnnutyan haykakan anxtir ... u ete chem sxalvum 4-rd dasaranum em nvagel )) apsos .. aranc gitakcel Teman hoyakap e, chhashvac vor shat kokik : Kars jaaan . Astvacd nexd gohacni )) Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.