Meliq Posted October 11, 2006 Author Report Share Posted October 11, 2006 (edited) Գրական նորաբանությունները սեփական լեզվի և լեզվամտածողության հենքի վրա են ստեղծում: Ես ցնցված եմ ձեր լեզվագիտագան գիտելիքների խորությանբ, բայց ամեն դեպքում, խորհուրդ կտամ` մի անգամ ևս ուումնասիրեք լեզվի զարգացման պատմությունը: Շատ հնարավոր է, որ որևէ մեկի համար Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ հեռուստացույցը նորից պտտեց ի՛մ նախագահի ճարտար ելույթը, ստեղծագործական անակնկալ է:Բայց մի՞թե այդ «կառուցվածքային նորաբանությունը» իմաստ չպետք է արտահայտի, կամ իմաստը հասկանալու համար ռուսերեն պետք է գիտենալ... Եթե իմաստ չարտահայտեր, երևի դու էլ գլխի չէիր ընկնի, թե խոսքն ինչի մասին է, այնինչ` հասկացել ես, և, հուսով եմ, առանց լուրջ մտավոր ջանքերի : իսկ ընդհանրապես, ես սա նորաբանություն չեմ էլ համարում, որովհետև այս ձևը բավականին ընդունված է ժողովրդի մեջ հեռուստատեսության ու ռադիոյի մասին խոսելիս: Edited October 11, 2006 by Meliq Quote Link to post Share on other sites
Meliq Posted October 11, 2006 Author Report Share Posted October 11, 2006 ՄԵՂՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Նույնիսկ թանաքն եմ ափսոսում, այս պատմությունը գրելու համար: Գրածս ի՞նչ է՝մեղքի պատմություն՝ իմ նախամոր հետ ինչպես շնացա: I Տասնյոթամյա պատանի էի դեռ՝ մաքուր, անբասիր, որը խորշում էր հանց միայն այդ մեղք բառը լսելուց, որը խորշում էր իրեն իսկ անձից, երբ որ սեփական կաշին փրկելու բնազդից դրդված սուտ խոսք էր ասում: II Դու հայտնվեցիր ինձ՝ անմեղիս դեմ իբրև քրմուհի, մարգարեուհի ու հավատացրիր, թե կարող ես տալ գանգս ծվատող բոլոր հարցերի պատասխանները, և քանի որ ես հավատում էի բազում հաստափոր գրքերում գրված սին հեքիաթներին մեծ սիր մասին, քեզ հետ գնացի դեպի անկողին, որտեղ էլ դու ինձ առաջին անգամ քո մեծ ուսմունքի դասը տվեցիր: III Դու բացատրեցիր, որ այս աշխարհում երբևէ եղած, կամ թե լինելիք կրոնների մեջ չկա մի չնչին իսկ տարբերություն. դրանք բոլորն էլ աստծո են պաշտում: Իսկ մեծագույնը աստվածների մեջ Էրոսն է Մեծ՝ արքան հաճույքի: - Իսկ Սերն աստված չէ,- ասում էիր դու,- նա հրեշտակ է, ծառան Էրոսի: IV Ես հավատացի, բայց և հիշեցի, որ ինչ-որ մի տեղ ինչ-որ ժամանակ ես կարդացել եմ պատվիրանն Աստծո, որն արգելում էր մարդկանց շնանալ: Եվ ես հասկացա, որ դու Եվան ես, քեզ սատանան է ուղարկել ինձ մոտ, որ ամեն գնով համոզես դու ինձ համտեսել պտուղն արգելված ծառի: V Սակայն ճամփեքով Ադամի անցած ես էլ գնացի... Հա դե ի՞նչ անենք... կյանքն է այդպիսին: Quote Link to post Share on other sites
smally Posted October 12, 2006 Report Share Posted October 12, 2006 Եթե իմաստ չարտահայտեր, երևի դու էլ գլխի չէիր ընկնի, թե խոսքն ինչի մասին է, այնինչ` հասկացել ես, և, հուսով եմ, առանց լուրջ մտավոր ջանքերի : ՈՒժեղ էր: Quote Link to post Share on other sites
Meliq Posted October 13, 2006 Author Report Share Posted October 13, 2006 Ես էլ կուզեի ապրել նրանց պես, ում որ կյանքը դեռ քացով չի տվել, ովքեր նստել են երեկոները իրենց պես մաքուր ու ինտիլիգենտ ընկերների հետ ու պիվա խմել ու պատկերացրել, որ դա է քեֆը, որ էդպիսի քեֆ՝ էդքան խելագար, էլ էս աշխարհը երբեք չի տեսել, ովքեր թքել են աշխարհի վրա իրենց տան եվրոպատուհաններից ու իրենց համար նոր աշխարհ սարքել, որ ապրեն թեթև... ովքեր փորձում են ինքնահաստատվել՝ արհամարհելով նրանց, ովքեր որ լույս են որոնում դրսի խավարում... Quote Link to post Share on other sites
Meliq Posted October 20, 2006 Author Report Share Posted October 20, 2006 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Ծաղկող ու հզոր մի երկրում Ապրում էր Անդո անունով մի մարդ, Նա ճիշտ ջոկող էր աշխատում բակում, Ու ամբողջ քուչեն հարգում էր նրան: Լավ քեֆչի մարդ էր ու ոսկեբերան, Բաժակաճառեր կարող էր ասել, Որ գիտուն մարդիկ ապշած կմնան, Յապոնչիկին էլ անձամբ էր տեսել: Ապրում էր Անդոն՝ համեստ, իր համար, Ոչ մեկի հավին "քշա" չեր ասում, Հենց-ընենց տեղը մարդկանց չեր բարձում, Այլ ճիշտն էր ջոկում անխոնջ ու համառ: Մի օր էլ կարգին տղերքը եկան, Հարգին-պատվեցին, մեդալ տվեցին, Ընտրին-լցրեցին, դզին-փչեցին Ու մեր Անդոին ճամփու դրեցին... ....ու՞ր... խոր-հըր-դա-րան: Quote Link to post Share on other sites
Meliq Posted November 9, 2006 Author Report Share Posted November 9, 2006 Մի փնտրիր ինձ իզուր, Այն ծանոթ, լքված պուրակում. Մարրել են արդեն աչքերն իմ հուր, Սառել է արյունն իմ երակներում: Էլ չկա կարոտ, չկա սպասում, Երգերս արդեն ձանձրույթ են բուրում, Էլ չկան սիրո տաղերն այն քնքուշ, Ու արդեն երբեք չեն էլ լինելու: Մոռացվելու են պահերն անեղծ Սիրո սուրբ զեղման Եվ փոխարեն դիվային, մեղսոտ Երեկոներ են լինելու միայն: Սրբազան դողը սիրահարության Վերածվելու են անկիրք համբույրի, Սրտխառնուքի չափ տհաճ, զզվելի, Սատանայական գրկախառնության: Այնպես որ զուր ես փնտրում ինձ Ծանոթ լքված պուրակում, Մարել են արդեն աչքերն իմ հուր, Սառել է արյունն իմ երակներում: Quote Link to post Share on other sites
Meliq Posted November 20, 2006 Author Report Share Posted November 20, 2006 (edited) Սափրագլխի սիրաբանությունը (Ժարգոնից թարգմանեց հայերեն ու մի կերպ խմբագրեց՝ Դ. Մելիք) Ոչինչ չկա զարմանալու, Ի՞նչ եք այդպես շշմած նայում, Ես ասացի պարզապես, Որ ուզում եմ համբուրել Ձեզ: Իսկ ի՞նչ պետք է էլ ասեի, Որ առանց Ձեզ ես կյանք չունե՞մ, Որ կյանքից շատ Ձեզ սիրու՞մ եմ, Այդպե՞ս պետք է քարշ տաի Ձեզ անկողին : Բայց, սիրելի՛ս, ես նմա՞ն եմ, Հոգնածագույն էն տպերին, Որ փողի տեղ կարիքն ունեն Արդեն խամրող ձեր աչքերի: Լա՛վ, էդ դեպքում էսպես անենք... Սիրո հարցով վաղը եկեք... Ժամը չորսին... կզրուցենք... Գուցե... տեսնենք... Edited November 20, 2006 by Meliq Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted November 21, 2006 Report Share Posted November 21, 2006 Սափրագլխի սիրաբանությունը (Ժարգոնից թարգմանեց հայերեն ու մի կերպ խմբագրեց՝ Դ. Մելիք) Իսկ օրիգինալը ( ժարգոնովը) , շատ գռեհի՞կ է ներկայացնելու համար Մելիք արի քեզ ինտերվյուի թեմա բացեմ, լիքը հարց-մարց ունեմ: Հը՞ն, համաձայն ես չէ՞ Quote Link to post Share on other sites
Ani Posted November 21, 2006 Report Share Posted November 21, 2006 Բացի այն , որ օրիգինալ գրում ես (հաճելի է ինձ կարդալ ) , դեռ մի բան էլ անունդ է օրիգինալ , Դավիթ Մելիք - չե՞ս բացատրի - ինչու՞, և ո՞վ է անունդ էդպես որոշել դնել : Չէ, եկանք այն մտահաղացմանը , որ հարցազրույցն առանք քո ցանկության բացՎցՎում է : Արաքս - աՐՎցՎեց : Quote Link to post Share on other sites
anomalia Posted November 21, 2006 Report Share Posted November 21, 2006 eli eli eliii gri banastexts Quote Link to post Share on other sites
Meliq Posted November 21, 2006 Author Report Share Posted November 21, 2006 Իսկ օրիգինալը ( ժարգոնովը) , շատ գռեհի՞կ է ներկայացնելու համար Մելիք արի քեզ ինտերվյուի թեմա բացեմ, լիքը հարց-մարց ունեմ: Հը՞ն, համաձայն ես չէ՞ Օրիգինալից մի հատված. Այ..... Հլը մի հատ ....... Չէ, ավելի լավ ա չշարունակեմ Ինտերվյուի իմաստը որնա, ինչ ուզում ես կարաս հարցնես էլի: Quote Link to post Share on other sites
Meliq Posted November 21, 2006 Author Report Share Posted November 21, 2006 Բացի այն , որ օրիգինալ գրում ես (հաճելի է ինձ կարդալ ) , դեռ մի բան էլ անունդ է օրիգինալ , Դավիթ Մելիք - չե՞ս բացատրի - ինչու՞, և ո՞վ է անունդ էդպես որոշել դնել : Չէ, եկանք այն մտահաղացմանը , որ հարցազրույցն առանք քո ցանկության բացՎցՎում է : Արաքս - աՐՎցՎեց : Դավիթը իմ անունն է, օրիգինալության համար ապրեն ծնողներս : Մելիքը ազգանվանս կրճատ ձևն է, էդ էլ ես եմ կրճատել, որովհետև սենց օրիգինալ ա Համ էլ, մեղսի : Quote Link to post Share on other sites
Ani Posted November 23, 2006 Report Share Posted November 23, 2006 Meliqyan ??? Why did you change it ? sounds good ... Very Very welcome . Quote Link to post Share on other sites
Meliq Posted November 25, 2006 Author Report Share Posted November 25, 2006 ափսոս անգլերեն չգիտեմ, բան չհասկացա Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted December 9, 2006 Report Share Posted December 9, 2006 ափսոս անգլերեն չգիտեմ, բան չհասկացա կարճ ասած,Անին նախընտրում էր Մելիքյան լսել Quote Link to post Share on other sites
Ani Posted December 11, 2006 Report Share Posted December 11, 2006 Heghine, lav a vor du tagmanchuhi ches , gracneri her@ kani&eyr ) Davit jan , asum em inchu es poxel Meliqyan@ , chnayac noric em krknum shat original e, bayc inqnin @ntir azganun e : heto el grem em XNDREM Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted December 11, 2006 Report Share Posted December 11, 2006 Heghine, lav a vor du tagmanchuhi ches , gracneri her@ kani&eyr ) Davit jan , asum em inchu es poxel Meliqyan@ , chnayac noric em krknum shat original e, bayc inqnin @ntir azganun e : heto el grem em XNDREM :lol: դու մերը անիծեցիր, քո իսկ թարգմանության Quote Link to post Share on other sites
Meliq Posted December 20, 2006 Author Report Share Posted December 20, 2006 "Սարսափներ" Դևը բացել էր իր երակները և դրանցից կյանք էր ծծում: Դևը բացել էր իր երակները ու լողում էր արյան լճում: Դևը բացել երակներն ու ազատ անկումն էր վաելում: "Հերքում?" Դևը չի բացել իր երակները, չի լողացել արյան լճում, նա չգիտի՝ ինչ ասել է "ազատ անկում"… Մի՞թե այդքան խորն էր հույսը նրա հոգում: Quote Link to post Share on other sites
Meliq Posted January 16, 2007 Author Report Share Posted January 16, 2007 Ես խելագար եմ. նա ցնցեց իմ հոգու աշխարհը: Ու փույթ չէ, թե գիշերը երկար է, ու փույթ չէ, թե վաղը ձանձրույթն ու ցուրտը ինձ կխանգարեն երջանիկ լինել: Հիմա ես պարում եմ, ես հիմա խելագար եմ. նա ցնցեց իմ հոգու աշխարհը: Հիմա ցնցվում են բոլոր ջղերս: Եվ հիմա ես շնչում եմ այնպես, կարծես թե դեռ նոր ծնվում եմ, կարծես թե նորից կյանքը սիրում եմ, կարծես՝ մեռնում եմ, կարծես՝ մեռնում եմ՝ մենակությունից, ու մենության մեջ կարծես՝ զգում եմ ես ջերմությունը հարազատ հոգու: Ու ես պարում եմ, ու չեմ ամաչում, որ խելագար եմ. ցնցվել է իմ հոգու աշխարհը: Quote Link to post Share on other sites
smally Posted January 17, 2007 Report Share Posted January 17, 2007 Dav jan, chdimaca Я сумасшедший- Она взорвала всю мою душу, И мне неважно, Что ночь бесконечна, и завтра-уж точно, Тоска и холод мне помешают Быть опять счастливым. Сейцас я танцую, Я сумасшедший, Она потрясла всю мою душу. И все мои нервы сейчас трясутся И дыханье - будто Рождаюсь я только, И жизнь люблю снова, И умираю Да, умираю от одиночества... И в том одиночестве я чувствую будто Всю теплоту родного мне сердца. И я танцую, И мне не стыдно, что я сумасшедший- Ведь взорвала всю мою душу. Я подумываю выпустить маленький сборник стихов на армянском и моих переводов на русский. Когда руки дойдут до него, попрошу у тебя включить и этот тоже. Quote Link to post Share on other sites
koglian Posted January 18, 2007 Report Share Posted January 18, 2007 Я подумываю выпустить маленький сборник стихов на армянском и моих переводов на русский. Когда руки дойдут до него, попрошу у тебя включить и этот тоже. Ты и стихи пишешь, бала джан.... Quote Link to post Share on other sites
Meliq Posted January 19, 2007 Author Report Share Posted January 19, 2007 Smally ջան, անչափ շոյված եմ ու շնորհակալ: Չես պատկերացնի, թե ինչքան հուվեցի, ու ոչ միայն նրա համար, որ սա իմ առաջին թարգմանված բանաստեղծությունն ա, այլ նրա համար, որ դու ուզեցել ես թարգմանել այն: Դա նշանակում ա, որ իմ հոգու էն փոքրիկ կտորը` իմ հոգու հոգին, որ էս բանաստեղծության մեջ ուղարկել էի մարդկանց, չի մոլորվել ու մնացել ինչ որ տեղ, այլ միացել ա մի ուրիշ հոգու, հարազատ հոգի ա գտել: Իսկ դա նշանակում ա, որ մենք, ամեն դեպքում, միայնակ չենք մեր ապրումներում: Quote Link to post Share on other sites
Meliq Posted January 21, 2007 Author Report Share Posted January 21, 2007 Ինձ վիճակված է կրել ձանձրույթի ու թախծի բեռը, ապրելով հանդերձ՝ կյանքը կարոտել, ու չվայելել իսկական սերը: Բայց ես կխզեմ բոլոր կապերս ճակատագրի հետ, որ տրվեմ կյանքին՝ կույր, անմնացորդ, որ ձուլվեմ նրա բջիջների հետ: Որ սիրեմ բոլոր կանանց, որ կյանքում կհանդիպեն ինձ, և ամեն անգամ նվիրվեմ նրանց, իբրև միակի՝ խելագարի պես: Quote Link to post Share on other sites
Meliq Posted January 23, 2007 Author Report Share Posted January 23, 2007 Էն կռիվները, որ մենք տվեցինք, էն բարձունքները, որ գրավեցինք, էնքան արյունը, որ մենք թափեցինք հանուն հաղթության, երբեք հաղթանակ չտվեցին մեզ: Էն վանդակները, որ մենք փշրեցինք, Էն պարիսպները, որ կործանեցինք, Փշալարերը, որ կտրատեցինք ձեռքերով դատարկ, Ազատման հույսն իսկ չտվեցին մեզ: Էն տաճարները, որ մենք շինեցինք, էն կանայք, որոնց մենք սեր տվեցինք, Էն աղոթքները, որ մենք հղեցինք երկնքին, մարդկանց, մխիթարություն չտվեցին մեզ: Եվ վշտի ծովը ափաերից ելավ, ու ծածկեց հայտնին ու հասկանալին, և մենք չիմացանք, թե ինչպես եղավ, որ լոկ տատասկներ հանդիպեց կյանքի մեր ճանապարհին: Իսկ նա, ում որ մենք կարոտ մնացինք կյանքում մեր անկյանք, ում մոտ հասնելով ուշաթափվեցինք, ում առջև բազում մոմեր վառեցինք հավատարմության, անհաղորդ մնաց ինչպեր մեր վշտին՝ ափերից ելած, այնպես էս՝ հուսո լեռանը կառչած տապանի մեջ մեր սարքած դրախտին: Quote Link to post Share on other sites
Meliq Posted July 12, 2007 Author Report Share Posted July 12, 2007 (edited) Հե՛յ, պոռնի՛կ քաղաք, քեզ մոտ եմ եկել, դե բաց քո գիրկը, ինձ նմաններին դու շատ ես գրկել: Ես կսիրեմ քո ամպոտ երկինքը, ինչպես իմ փոքրիկ քաղաքը հսկող աստղերն եմ սիրել, ինչպես սիրել եմ էն թանկ ժպիտը, որը ավելի համոզիչ էր, քան՝ ամբողջ աշխարհի ամբողջ պատմության ընթացքում գրված կյանքը գովերգող խելոք խոսքերը: Դե՛, պոռնի՛կ քաղաք, դե բա՛ց քո գիրկը, ես քեզ եմ բերել ամբողջ իմ սերը, կյանքի կամքը իմ, իմ պրկված կիրքը, ամեն-ամենը,որ անկարող էր փոքրիկ քաղաքն իմ ինձնից ընդունել, ես քեզ եմ բերել: Edited July 12, 2007 by Meliq Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.