Jump to content

Դավիթ Մելիք


Recommended Posts

Հրաժեշտ

Բաժանման ահն ու թախիծը ծածկած

Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,

Իմ քաղաքն իր հայացքը հառած

Իմ ճանապարհին`մշուշի միջից

Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:

Ուշ երեկո էր: Կասկադից ներքև

Լույսերի խաղը նոր էր կատաղում,

Եվ հրաժեշտի մեղեդին թեթև

Անուրջների ու տպավորության

Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:

Տխուր էր պահը: Բայց ողբերգության

Ոչ մի հետք չկար կիսախավարում:

Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,

Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:

Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,

Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":

Link to post
Share on other sites
  • Replies 99
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Ժող., էս բանաստեղծությունը ինձ համար էքսպերիմենտ է: Սրա մեջ ես դրել եմ եռակի ենթատեքստ <ավելի ճիշտ տենց ստացվեց, ազնիվ պիոներական խոսք, ես մեղավոր չեմ >: առաջին ենթատեքստը զուտ անձնական է, երկրորդը`առանց խոսքի ել պարզ է, իսկ երրորդը, որը արտահաըտված է հիմնականում սիմվոլների միջոցով, ըստ իս, պետք է կոնկրետ բան ասի ենթագիտակցությանը:

Խնդրում եմ արտահաըտվեք <հատուկ չեմ ասում , թե կոնկրետ ինչ է ինձ հետաքրքրում>:

ՎՏԱՐՈՒՄԸ

Ես`

Դևս,

Որ վարժեցրեցի օձին մեղքի արվեստում,

Ամեն Աստծու օր Ադամ եմ լինում,

Եվ անգամ վարձու իմ խղճուկ բնում

դրախտ եմ գտնում.

Երջանիկ եմ ես:

-Ջանիկս,

Կարծեմ, ասացիր,որ քեզ

Եվա? են կոչում,

Կարկաչում է, տես,

ջազն իմ սենյակում

Տիգրիսի ու Եփրատի պես:

Դե, ի?նչ կասես,

չե?ս գա պարենք:

Ու մենք պարում ենք,

Ու պարուրում ենք իրար քնքշությամբ,

Ու պարպում ենք մեզ,

Պարպում մեր հոգին,

Որ պարուրված է լույսով մաքրության:

Հետո թամբում ենք

Մեր երազների ամենալկտի ու անառակ ձին,

Իսկ երբ դա քիչ է, հիշում ենք օձին :

Օձը ելնում է,

Գրգռված ֆշշում,

Թքում է, թքում

Մեր երազներին,

Մեր սիրած ջազին

Ու մեր երեսին:

Նա կործանում է մեր մաքրությունը

Լկտիության իր հանճարով,

Եվ ես նորից վերապրում եմ վտարումը

Եվ ամեն անգամ օձի պատճառով:

Edited by Meliq
Link to post
Share on other sites

ԵՍ ՄԱՐԴ ԵՄ

Ես մարդ եմ, լսե'ք,

մարդ եմ, հատկապես,

երբ որ կանգնած եմ անասունի մոտ,

հատկապես,

երբ որ մեծախոսում եմ

ճշմարտությունից

երբ որ...

նրան դեռ չեմ մորթել:

Իմ անունը Մարդ է,

անուն, որն ինձ Տերն է տվել,

որը երբեք ես չեն պղծել.

երբեք չեմ մորթել...

երբեք չեմ զզվել ես իմ անունից,

երբեք չեմ ձգտել`

ազատվել նրա իշխանուրյունից:

Արցունքներն իմ մարդկային են

ու մարդկաին են տանջանքները իմ,

քանի չեմ քերթել ինքս իմ կաշին:

Եվ կրքերն են իմ մարդկային,

քանի չեմ քնել շնագայլի հետ,

քանի դեռ կրքի այրման գագաթին

նրան չեմ մորթել:

Ես իրոք մարդ եմ,

և ես խնդրում եմ.

սիրեք ինձ մի քիչ,

քանի չեմ մորթել:

Link to post
Share on other sites

Հրաժեշտ

Բաժանման ահն ու թախիծը ծածկած

Շինծու ժպիտով`շիկնող, գեղեցիկ,

Իմ քաղաքն իր հայացքը հառած

Իմ ճանապարհին`մշուշի միջից

Մեր հրաժեշտի եղյամն էր մաղում:

Ուշ երեկո էր: Կասկադից ներքև

Լույսերի խաղը նոր էր կատաղում,

Եվ հրաժեշտի մեղեդին թեթև

Անուրջների ու տպավորության

Խառնափնջեր էր ճամփեքիս փռում:

Տխուր էր պահը: Բայց ողբերգության

Ոչ մի հետք չկար կիսախավարում:

Մեկն ինձ շշնջաց."Մեկնումը մահ չէ,

Իսկ կյանքում դու ինձ չես մոռանալու:

Կարոտի ձայնով ես քեզ կկանչեմ,

Եվ ուր էլ լինես ետ ես դառնալու":

Inchi kardaci? :cry:

Link to post
Share on other sites

Մելիք, քաղաքի հետ հրաժեշտի մասին ...այսքան վաղուց չէի ազդվել: Կարծես իմ զգացածն էր... Արտասվում եմ...

Ջանա, արտասվել պետք չի, մի մոռացիր. "ուր էլ լինես, ետ ես դառնալու": :(

Link to post
Share on other sites

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏԸ

Երեկո էր`

ջազի տաքուկ հնչյուններով,

ու ես` հենված իմ բազմոցին

մթության մեջ,

պատկերացրի

թե ինչպիսին պետք է լինի

երջանկության նատյուրմորտը:

Այդ նկարում պետք է լինեն

այս երեկոն,

ջազի տաքուկ հնչյունները

ու ես` հենված իմ բազմոցին

մթության մեջ:

էրնեկ ետ օրերին, որսենց բաներ էի գրում :(

Link to post
Share on other sites

:) չգիտեմ ինչու ես իրեն հասկանում եմ

Մելիք , շարունակիր , հարազատ են շատ )) սակայն մի տխրիր դեռ ետ ենք վերադառնալու ....

շատ ազդեցիկ , պարզ , ու հասկանալի ես գրել /// ի միջի այլոց , կա՞ էնպիսի մի բանաստեղծություն, կամ ինչպես ես անվանում... գրվածք , որ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ես գրել :

Link to post
Share on other sites

Դուք Հայաստանում հրատարակված գիրք ունեք???

Չէ, չունեմ, չեմ էլ ուզում ունենալ: Որովհետև Հայաստանում ոչ մեկ գիրք չի կարդում, մանավանդ ժամանակակից գրականություն, էն էլ պոեզիա: Գիտե?ս ինչի նման ա լինում, ոնց որ դու խոսես ու քեզ չլսեն, քեզ արհամարհված չես զգա?:

Բա ինձ պետք ա? տենց տաբուրետկա ;)

Edited by Meliq
Link to post
Share on other sites

:) չգիտեմ ինչու ես իրեն հասկանում եմ

:kiss:

Մելիք , շարունակիր , հարազատ են շատ )) սակայն մի տխրիր դեռ ետ ենք վերադառնալու ....

շատ ազդեցիկ , պարզ , ու հասկանալի ես գրել /// ի միջի այլոց , կա՞ էնպիսի մի բանաստեղծություն, կամ ինչպես ես անվանում... գրվածք , որ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ես գրել :

Երևի մենակ ցնդաբանություններս :haha: Մեկը ստեղ դրել եմ , չնաած էդ մեկը էդքան էլ ուրախ չի:

Բայց հիմնականում գրում եմ , երբ տխուր եմ լինում կամ երբ ինչ որ հարց ինձ հուզում ա:

Ես արթն վերադարձել եմ ու ձեզ եմ սպասում :p

Edited by Meliq
Link to post
Share on other sites

1.Հավատարիմ ու սրտակից եղա միայն,

2.Բայց մերժեցիր ու հեռացար անխոս, անձայն.

3.Վաղու?ց էիր ուզում պատժել դու նվաստիս,

4.Ասա, ինչու? ինձ լքեցիր կյանքում ունայն:

Օմար Խայամ

1.

Դու թույլ ես տվել` նաել կոնքերիդ խենթացնող ձևին,

Ու չես արգելել, որ ձուլվեմ կրակ աչքերիդ սևին,

Բայց և երբեք չես մոռացել, իմ սրտակից բարեկամ,

որ չի կարելի գինին նվիրել ինձ նման խևին:

2.

Ես հեռացա, քանզի բույրդ խենթացնում էր,

Հեռացումն իմ իմ ծարավը մեղմացնում էր,

Հեշտ չէր նաել կարմիր գինով լցված գավին.

Գինու փայլը չխմողին կուրացնում է:

3.

Ես`պատժել քե?զ, Աստված չարից հեռու պահի,

Թող էդ բանը ինձ ու քեզ հետ չպատահի,

Գինեմոլը, եթե իրոք գինեմոոլ է,

Կարմիր գինու սրբությունը պիտի պահի:

4.

Գինի - գինեմոլ, գինեմոլ - գինի,

Զույգն այս անբաժան միշտ պետք է լինի,

Թե մեկը չկա, երկրորդի համար

Անգամ դրախտը ունայն կլինի:

Link to post
Share on other sites

Տեսե?լ եք` ոնց են ամպերը պարում

Ամպրոպների տակտերի տակ,

Այդ պահին նրանց ոչինչ չի պահում,

Որ ջարդեն բոլոր դարպասները փակ

Ու լույս հանելով երգերն արգելված`

Մերկանան հոգով ու տրվեն նրանց:

p.s.

Արգելված երգերն այնտեղ`երկնքում,

Մարիամ են կոչվում:

Ու ամեն Մարիամ աղոթք է պարտված,

Որ հնչում է խաչված Դևի վերջին շնչում:

Ու ամեն Մարիամ դադար է`խրված

Կապույտ երկնքի լույս կապույտ կանչում:

Ու ամեն Մարիամ երակ է բացված,

Ու արյունը լերդացել է ու չի ճչում:

Link to post
Share on other sites

Verjin@ lavn er. Mtahghacumn el er uzhegh ;)

Շնորակալ եմ :flower: : Սա իրականում հենց հարց ու պատասխան էլ եղել ա: Ուղակի հարցը տվելա ոչ թե անձամբ խայամը, այլ մի ուրիշը :)

Link to post
Share on other sites

Ես էլ կարդում եմ ու զգում , որ շատ ծանոթ տողեր են , մտածում եմ, լավ բայց որտե՞ղ եմ կարդացել : :hm: Նոր հասկացա , որ հեղինակը " նույն "Մելիքն է: :) Անկեղծ ասեմ, ոչ բոլորը, բայց մի քանի ստեղծագործություններ կան, որ լավ են ստացվել ու հոգեհարազատ են

Բարի գալուստ :flower:

Link to post
Share on other sites

Ես էլ կարդում եմ ու զգում , որ շատ ծանոթ տողեր են , մտածում եմ, լավ բայց որտե՞ղ եմ կարդացել : :hm: Նոր հասկացա , որ հեղինակը " նույն "Մելիքն է: :) Անկեղծ ասեմ, ոչ բոլորը, բայց մի քանի ստեղծագործություններ կան, որ լավ են ստացվել ու հոգեհարազատ են

Բարի գալուստ :flower:

Բարև :) :

Շնորակալ եմ անկեղծ կարծիքի համար: Եթե դժվար չի , կխնդրեի, որ նշես, թե որ բանաստղծությունները հատկապես քեզ դուր չեն եկել, եթե դրանք շատ են , նշիր քո կարծիքով ամենավատերը: Նախորոք շնորակալ եմ

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

"Բավիղի մեջ" շարքից

Ես շատ երկար թափառեցի բավիղի մեջ,

Ես փորձեցի ելքեր փորել,

Ես փորձեցի երգեր գրել

Կորած լույսի ու մոտեցող մահվան մասին,

Եվ ինձ պետք էր հուսահատվել,

Որ հասկանամ,

Որ նոր ելքեր պետք չէ փորել

Ու նոր երգեր պետք չէ գրել,

Այլ, պարզապես, պետք է երգել

Լույսի երգը.

Սա է ելքը:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

"Բավիղի մեջ" շարքից

Դողում է հույսը բավիղում անծիր`այնպես բացահայտ,

Ինչպես որ սիրո բառերն առաջին դողացին շրթիս:

Դողում է հույսը բավիղում անծիր, բայց բնազդային

ինչ որ մղումով մենք գնում ենք դեռ /անիմաստ պայքար/:

Քիչ հետո մենք էլ կխազենք պատին.

" ...և հույսը մեռավ":

Link to post
Share on other sites

"Բավիղի մեջ" շարքից

Դու զուր սիրեցիր այդ խելագարին:

Իր բավիղի մեջ նա մոլորեցրեց

Պահապան բոլոր հրեշտակներին

Եվ հիմա հոգնած ու հուսահատված

Քառատողեր է խզբզում պատին

Եվ նրան պետք չեն էլ հրեշտակներ,

Էլ արև պետք չի, ու պետք չի ոչինչ,

Բացի սեփական տառապանքներից:

Link to post
Share on other sites

Տասներկու հազար տարի

Աչքերիդ մասին երգեր են գրվել:

Տասներկու հազար տարի

Քո աչքերի ճառագումից հերոսներ են կուրացել:

Տասներկու հազար արքա

Քո աչքերի ճառագումից անոգնական մահացել են:

Մեկ վայրկյանում տասներկու հազար անգամ

Խփում է սիրտը հերթական զոհի...

Բայց ես անմահ եմ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...