Jump to content

Հայ երգանի


Recommended Posts

Ա՜Խ, ԻՄ ճԱՄՓԵՍ

Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

Ա՜խ, իմ ճամփես մոլոր գնաց,

Անտակ ծովին դեմ առա.

Վա՜խ, իմ սերս անցա՜վ, գնա՜ց,

Ետ կանչելու ճար չկա:

Դումանն եկավ, ծովը ծածկեց,

Էն խաս հավքերն ի՞նչ եղան,

Դարդը եկավ, սիրտս ծածկեց,

Էն ալ-վարդերս ի՞նչ եղան:

Ա՜խ, խաս հավքերն ծովում խեղդվան,

Ագռավն վրես կղռռա,

Սիրուս զառ-վառ վարդերն թոռման,

Բլբուլս անթև կսգա...

Link to post
Share on other sites
  • Replies 386
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

We are very excited about our most recent addition to www.learnarmenian.com

<http://www.learnarmenian.com> , a two CD song collection performed by

children in Armenia. Please visit LearnArmenian.com and listen to the

samples of the songs available on the site.

A new survey page has also been added to the site to help us improve the

content of the LearnArmenian.com and set the right direction for future

developments. We would truly appreciate you visiting LearnArmenian.com and

filling out our survey.

P.S. Please feel free to forward this mail to all your friends.

With regards

Alec Baghdasaryan

Link to post
Share on other sites

ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ

(Մեջս կյանք չմնաց... :) )

Գուսան Շերամ

Գալիս եմ դուռդ իբրև մերկ աղքատ,

Մի լինիր անսիրտ, եղիր գթառատ,

Ողորմած էիր, ինչո՞ւ քարացար,

Խղճով ու սրտով մի՞թե կուրացար:

Մեջս կյանք չմնաց,

Հալվեց, մաշվեց, գնաց,

Առանց քեզ չի փայլի

Աստղը իմ կենաց:

Սիրո գեհենում այրվում եմ արդեն,

Դժվար է զատվել քեզ նման վարդեն,

Ծնվեցիր, եկար լույս-ազատ աշխարհ,

Հասիր, ինձ փրկե, դարձի'ր բարերար:

Մեջս կյանք չմնաց...

Դուն հրեշտակ ես, չքնա'ղ դիցուհի,

Բոլոր սիրունաց սիրուն թագուհի,

Քեզ պիտի երգեմ, յա՜ր, քեզ հավիտյան,

Մինչև քո ձեռքով ղրկես գերեզման:

Մեջս կյանք չմնաց...

Link to post
Share on other sites
Անգել ջան, սպասում եմ գոնե մի 5 էջ լցվի, որ նորից ցուցակ կազմեմ, էս անգամ էլ 11-րդ էջից մինչև 15-ը :unsure: : 5 էջը մեկ ցուցակ կտամ: Իսկ էդ արանքում կստուգեմ, կխմբագրեմ և այլն:

Հիմա արդեն սկսել եմ Ա տառով սկսվող երգերի անվանումներից, որ հետո Ձեզ համար էլ հեշտ լինի: Քիչ-քիչ այբուբենով կիջնեմ:

Հա, գիտեմ, Անգել ջան, որ շտապում եք... :flower: Բայց գիտե՞ք ինչ շատ են երգերը: Ծայրը չի երևում :D :

Եթե Դուք որևե առաջարկ ունեք, ասեք: Ոնց կասեք, այնպես էլ կանենք, ինձ համար մեկ է, կարևորը երգերը տարածվեն ինտերնետում :yes: :flower: :

Vordjuin!!!

ktsankanai mi erg grel,kam @ndhanrapes masnaktsel es erevuitin, baits chi hadjorvum hayeren grel.

Inch anel?

Link to post
Share on other sites
Es erg@ ov karox e sharunakel

Drnen elar du kainar dur

medjqd barak, bandjari piur.

....

Xio xio, xane xane

Այստեղ մի հին մասնակից ունենք նույնպես Նորայր ծածկանունով, ես էլ կարծեցի նա է գրում:

Բարև Նորայր,

Հայերեն գրելու համար օգտվեք այս էջից

http://www.genocide.ru/translit/convert.html

Իրիկ մ'ունիմ կոլոտ-մոլոտ,

Շալվար ծակ ի, տո անամո'թ:

Խիո, խիո, խանե, խանե,

Խիո, խիո, հե'յ, խանե, խանե...

Իրիկ մ'ունիմ դեղին-մեղին,

Ով որ տեսնե` պատռե լեղին:

Խիո, խիո, խանե, խանե,

Խիո, խիո, հե'յ, խանե, խանե...

Սանդի երգն է, աշխատանքային երգ է: Լավն է: Բայց խոսքերը լրիվ չունեմ:

Link to post
Share on other sites

էջ 11.

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ Խոսք և երաժշտ.` Շերամի հաստատ է

Ախ ինչ անեմ Վ Հարությունյան (խոսք) Վ.Բալյան(երաժշտություն)

ՎԱՐԴ ԿՈՇԻԿՍ Ձայնագր. և մշակում` Կարա-Մուրզայի հաստատ է

ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ Խոսք` Ավ. Իսահակյանի հաստատ է

ԻՄԱԼ ԷՆԵՄ Ժողովրդական հաստատ է

ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Պ. Աֆրիկյանի հաստատ է

ՀԱՅԱՍՏԱՆ Խոսք.` Հ. Միրզա-Վանանդեցու, երաժշտ.` Գ. Երանյանի հաստատ է

ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ Խոսք` Մ. Տամատյանի հաստատ է

ԱՏԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ հաստատ է

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ

էջ 12.

ԶԵՅԹՈՒՆՑՈՑ ՔԱՅԼԵՐՔԸ Խմբերգ "Զեյբեկներ" օպերետից, Խոսք` Հ. Չաքրյանի, երաժշտ.` Տ. Չուխաջյանի հաստատ է

Է՜Յ ԴՈՒ, ՋԱՀԵԼ... Խոսք.` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Ե. Սարդարյանի հաստատ է

ՂԱՓԱՄԱ Ախալցխայի շրջ. խնջույքի երգ, Ձայնագրումը` Վ. Սամվելյանի հաստատ է

Երկիր հնամյա,երկիր հայրենի Արթուր Մեսչյան

ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ Խոսքի մշ.՝ Վ. Հարությունյանի Երաժշտ.՝ Հ. Բադալյանի հաստատ է

ԱՂՎԵՍՆ ԷԿԱՎ Ձայնագր.` Սպ. Մելիքյանի հաստատ է

էջ 13.

ԱՉՔԸԴ ԽՈՒՄԱՐ Գուսան Շերամ հաստատ է

ՎԱ՜Յ, ԿԱՔԱՎԻԿ Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի հաստատ է

ՅԱՐ, ԱՌԱՆՑ ՔԵԶ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ Գուսան Աշոտ հաստատ է

Ա՜Յ ՎԱՐԴ Խոսք` Ալ. Ծատուրյանի, երաժշտ.` Ալ. Սպենդիարյանի հաստատ է

ՀԻՆ ԳԱԼԼԱ Ըստ Ք. Կարա-Մուրզայի հաստատ է

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԻՄ ԵՐԵՎԱՆ Խոսք.` Ռ. Դավոյանի, երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի հաստատ է

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Խոսք` Մ. Նալբանդյանի, երաժշտ.` ժողովրդական հաստատ է

Ա՜Խ, ԻՄ ճԱՄՓԵՍ Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի հաստատ է

ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ Գուսան Շերամ հաստատ է

էջ 14.

ԵՐԳ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ Խոսք` Հ.Շիրազի, երաժշտ.` Հր.Թորոսյանի հաստատ է

ՔԵԼԵ, ՔԵԼԵ ժողովրդական Գրառումը Կոմիտասի հաստատ է

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Սաթյանի հաստատ է

Անգել ջան, սա էլ մնացածը: :flower:

Link to post
Share on other sites

ՈՒրեմն

:) ;)

ԵՐԳ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ

Խոսք` Հ.Շիրազի, երաժշտ.` Հր.Թորոսյանի

ՈՒրախ կյանքի ընկերն եմ ես,

Ես գինին եմ, գինին, գինին,

Մի թաս գինին մի կյանք է քեզ,

Մեկից ավելն ահ է կյանքին:

Մի թասը լավ է,

Երկուսը բավ է,

Բայց լավ իմացիր,

Երրորդը ցավ է:

Ով խմում է հատիկ-հատիկ

Նա դառնում է նռան հատիկ,

Ով խմում է բազմապատիկ,

Նա զարկում է պատեպատիկ:

Մի թասը լավ է...

Կյանքում այսպես ամեն մի բան

Չափի մեջ է միշտ գեղեցիկ.

Նույնիսկ բաժակն ուրախության,

Իր չապն ունի, անչա'փ մարդիկ:

Մի թասը լավ է...

:yes:

Link to post
Share on other sites

Նորայր, չգիտեմ երաժշտություն տեղադրելու համար բան արվում է թե ոչ: Գուցե և այո, ինչ-որ տեղ, բայց ես տեղյակ չեմ:

Ինչ վերաբերվում է անմիջապես այս էջին, ապա ես կարող էի լավ ձայնագրություններ (ի դեպ շատ լավ գաղափար է) տեղադրել այստեղ, բայց այդպիսի հնարավորություն չունեմ:

Իսկ ազգային մշակույթի միավորող դերը - միանշանակ է :flower: :

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Սաթյանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,

Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման

ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,

Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,

Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև

ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

ՈՒր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,

Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,

Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,

Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,

Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,

Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ԱՐԻ ՄԵԿ ՏԵՍՆԵՄ

Գուսան Աշխուժ

Իմ մայր Հայաստանի, մայր հողից ծնված,

Աննման գեղեցիկ, արի մեկ տեսնեմ,

Հայրենիքիս զով հովերով փայփայված,

Ծաղիկներից ծաղիկ, արի մեկ տեսնեմ.

Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,

Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Քո սիրուդ թևերով շատ սարեր անցա,

Շատ մարդ տեսա, սակայն քեզ չմոռացա,

Էլի ջերմ կարոտով քո գիրկը դարձա,

Աշխարհիս անուշիկ, արի մեկ տեսնեմ,

Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,

Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Աշխուժ հոգուս առջև սիրուններ պես-պես,

Հանդես եկան վառ դեմքերով հրակեզ,

Հոգուս աստղը կրկին դարձավ դեպի քեզ,

Լուսաշող հայ աղիկ, արի մեկ տեսնեմ.

Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,

Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Link to post
Share on other sites

ԱՇՈՒՂԸ

Ջիվանի

Անթև թռչնակ է աշուղը -

Այսօր այստեղ, վաղը այլ տեղ.

Դարձող ճախրիկ է աշուղը,

Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Մերթ անսավաղ, ծարավ, պապակ,

Մերթ անհաջող, մերթ հաջողակ.

Թափառում է նա շարունակ,

Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Մի տեսակ լուսատըտիկ է,

Լուր տարածող մունետիկ է,

Հողմից հալածված ամպիկ է,

Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Զուր հույսերով խարխափում է,

Գեղեր, քաղաքներ չափում է,

Կայծակի նման խփում է,

Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Ջիվան, մի տեղ դադար չունի,

Մեղվի պես միշտ կըթռչկոտի.

Այս ընթացքով պիտի մեռնի,

Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Link to post
Share on other sites

ԱՌ ԱԶԳՍ

Ջիվանի

Ազգ իմ, ո'րքան նըկուն մնաս,

Սիրտս քեզանից չի զատվի,

Հազար տեսակ չարչարանք տաս`

Սիրտըս քեզանից չի զատվի:

Քեզ չեմ մոռանա հավիտյան,

Հարազատ մայր իմ Հայաստան,

Թեկուզ դրախտն էլ ինձի տան,

Սիրտըս քեզանից չի' զատվի:

Քեզանով եմ ես երջանիկ,

Իմ սիրելի, իմ անուշիկ,

Ծոցիդ մեջը հանգչիմ մայրիկ,

Սիրտըս քեզանից չի զատվի:

Ջիվանին եմ քեզ բարեկամ,

Քանի ողջ եմ, ամենայն ժամ,

Հնդկաստանին էլ տեր դառնամ,

Սիրտըս քեզանից չի զատվի:

Link to post
Share on other sites

ԱՌ ՆԱԶԵԼԻՆ

Ջիվանի

Նազելի, թագուհի'ն չէ քեզ համեմատ,

Ծոցը հոտով ծաղիկ չունի քեզ նման,

Սև-սև աչքեր, կամար ունքեր, լայն ճակատ,

Ամենայն գեղեցիկ չունի քեզ նման:

Դրախտի ծնունդ ես գեղա'նի շուշան,

Ծոցումդ պահված կա հոտով պալասան,

Թեև սուլթանի մոտ սիրուններ շատ կան,

Նորանց մեջ մի հատիկ չունի քեզ նման:

Դու Ջիվանու ասածիցն էլ առավել,

Որքան գովասանք տան` է քեզի վայել,

Թեպետ Վրաստանի անունն է ելել,

Իսկապես, սիրունիկ չունի քեզ նման:

Link to post
Share on other sites

ԸՆԿԵՐ

Ջիվանի

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն, (2)

Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն, (2)

Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր`

Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Կյանքըդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,

Այնպեսն է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,

Ընկեր եմ ասում` հաստատակամ, ճշմարիտ ընկեր,

Որ բարձրացընե աստիճանը միշտ վերը մարդուն:

Թշնամիները իր վերա գալած ժամանակը,

Կտրիճ հարազատ ընկերըն է` սուսերը մարդուն,

Ով որ ունենա մըտերիմ ընկեր, Ջիվան աշըղ,

Չի' սպիտակիլ ամենևին մեկ հերը մարդուն:

Link to post
Share on other sites

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Ջիվանի

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից

ՈՒզում է որս խլել, խելքի' աշեցեք.

Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,

Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք:

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,

Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.

Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման

ՈՒզում է ձու ածել, խելքի' աշեցեք:

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,

Երիվարը լուծ է քաշում էշի հետ.

Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ

Բերել կամ են լծել, խելքի' աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,

Գառներուն պահապան հսկող է դառած.

Աքլորը քարոզչի վերարկու հագած

Ամբիոն է ելել, խելքի' աշեցեք:

ՈՒղտը մետաքսագործ, եզը նավավար,

Գայլը հովիվ դառած` կարածե ոչխար.

Աղվեսը` հավանոցի դռանն հուշարար,

Ի՞նչ հսկող են գտել, խելքի' աշեցեք:

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,

Բռնել կամի դարձող ջաղացի քարը.

Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,

Կողքը դեմ է տվել, խելքի' աշեցեք:

ՈՒրացողը խիղճ չունի ամենևին,

Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,

Կույրը չտեսնելով լույսը արևին,

Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:

Ավել հոգսը վնաս կտա յուր անձին,

ՈՒրիշի ցավերը առնելով վզին,

Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,

Խենթը սև է հագել, խելքի' աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,

Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին,

Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,

Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,

Յուր հացը ուտելու չունի ախորժակ.

Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,

ՈՒրիշն է վայելել, խելքի' աշեցեք:

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,

Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.

Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով`

Բանտի մեջ է փտել, խելքի' աշեցեք:

Մարդ կա` գերդաստանը պահում է ցամաք,

Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,

Այլոց համար կանե ձայնով պատարագ,

Իրան ժամ չի անել, խելքի' աշեցեք:

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար,

Բնակիչները հայ, մոտ քսան հազար.

Իրանք սնունդ չունին ապրելու համար,

Հինգ հատ վանք են շինել, խելքի' աշցեք:

Ինց կենդանի ուզե լինել շանսատակ,

Կերթա ու կմտնի ծանր բեռի տակ.

Նապաստակը առյուծի դեմ համարձակ

Կռիվ է սկսել, խելքի' աշեցեք:

Ցորենը մի անգամ լինելով տկար,

Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.

Կորեկ հացը իրան կարծելով հարմար

Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք:

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,

Ասպարեզը համբակներուն են թողած.

Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած`

Բանաստեղծ է դարձել, խելքի' աշեցեք:

Link to post
Share on other sites
ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Միջազի

Բարով եկար, սիրուն կռունկ,

Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,

Խոսի'ր ինձ հետ ազատորեն,

Կյանքս կնվիրեմ ես քեզ:

:up: Ой, недавно услышала эту песнюв исполнении Ахвердяна))Классно....

Link to post
Share on other sites

Пламя :flower:

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ

Ջիվանի

Ես մի ծառ եմ ծիրանի,

Հին արմատ եմ անվանի,

Պտուղներս քաղցրահամ,

Բոլոր մարդկանց պիտանի:

Հին ծառ եմ արևելյան,

Չունիմ որոշ այգեպան,

Տունկերս ամեն երկիր

Ընկած են բաժան-բաժան:

Ապրում եմ խեղճ, միայնակ,

Որոշ ծառի շքի տակ,

Հյութս որդունքն է ծծում

Իմ տունկերուս փոխանակ:

Տունկերս ուր էլ որ գնան,

Թեպետ նույնը կմնան,

Բայց օտար հողի վրա

Չեն աճիլ, կչորանան:

Արևելքում ինձ տնկեց,

Երբ որ տերը ստեղծեց.

Ասավ` աճե, բազմացիր,

Մի այգի էլ ինձ տվեց:

ՈՒղարկեց մի այգեպան`

Հարավից հսկա իշխան,

Այն հսկայի անունով

Կոչվեցա ծառ հայկական:

Չորս հազար տարվա ծառ եմ,

Մարմինս պինդ, կայտառ եմ.

Թեև ուժս պակաս է,

Բայց անունով պայծառ եմ:

Link to post
Share on other sites

ԿՌՈՒՆԿ

Ջիվանի

Կռունկ, թե դու գնաս դեպ մեր երկիրը,

Աստված սիրես, իմ ծնողաց բարև տար.

Պաշտելի են նրա հողն ու մոխիրը,

Նվիրական սուրբ հայրենյաց բարև տար:

Իմ հայրենյաց օդն ու ջուրը քաղցր են շատ,

Բարելից երկիր է, բերքերով առատ.

Շեն աշխարհ էր, այժմ դարձած անապատ,

Այն ողբալի ավերակաց բարև տար:

Պանդուխտ մարդը հանգիստ չունի մի վայրկյան,

Համարյա թե ոչ մեռած է, ոչ կենդան,

Կռունկ, երբ որ կերթաս դեպի Հայաստան,

Մի քանի օր դու այնտեղ կաց, բարև տար:

Ման արի չորս կողմը մեր ծովակներու,

Պատկերը տես հայոց ավերակներու,

Բոլոր թե հին, թե նոր նահատակներու,

Լուսահոգիներու շիրմաց բարև տար:

Link to post
Share on other sites

ՀՈՎԻԿ

Ջիվանի

Առավոտյան քաղցըր հովիկ,

Գընա դեպ երկիրըն Ջավախ,

ՈՒնիմ մեկ ծերունի մայրիկ,

Գընա տես ի գյուղըն Կարծախ:

Այտեղ է ազգըս, երամըս,

Քույր ու եղբայր, բարեկամըս,

Այնտեղ մեռած պապ ու մամըս,

Գերեզմանը մտած են վաղ:

Ինձանից շատ բարև արա,

Երբ դու մորըս լինիս ներկա,

Գընա հատկապես Կիլերթա,

Նա է մեր գյուղի մեջ մեկ թաղ:

Այն թաղի մեջն է մեր տունը,

Քերոբ է եղբորըս անունը.

Ինձ համար կըտրել է քունը

Մայրըս տըրտում է ու անծիծաղ:

Հովի'կ, Ջիվանուցըս լուր տուր,

Թե հարցանեն ինձի համար՝

Ասա, թե միշտ ձեռին քընար,

Խալխի համար կանչում է խաղ:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...