Gayane Posted April 1, 2004 Report Share Posted April 1, 2004 Շնորհակալություն Գայանե ջան:Դուք գրեք ինչ երգ կուզեիք ես կգրեմ այն Ձեզ համար Բալենին Quote Link to post Share on other sites
Sentimento Posted April 3, 2004 Report Share Posted April 3, 2004 Գայանե ջան դու մեկ էլ գրի ,ո՞վ է գրել Բալենին: Quote Link to post Share on other sites
Gayane Posted April 4, 2004 Report Share Posted April 4, 2004 Գայանե ջան դու մեկ էլ գրի ,ո՞վ է գրել Բալենին: Ես չգիտեմ :Բայց դա արդեն կարեոր չէ :Երգի բառերը գտնվան,երգը երգվեց:Տեղի աբորիգենները հավանեցին :Հասկանում ես ,այնտեղ ,որտեղ որ ես ապրում եմ հիմա կա շատ փոքրիկ հայ համայնք :Երբ տեղի աբորիգենները խնդրեցին որևիցէ երգ երգ էլ հայկական ,մի կին, որը համաձայնվեց երգել ընտրեց "Բալենի" երգը:Բայց նա բառերը չեր հիշում: Դու գրի ինչ մթքովտ կանցնի ,դու շատ լավ սկսեցիր: Quote Link to post Share on other sites
Sentimento Posted April 4, 2004 Report Share Posted April 4, 2004 Գայանե ջան,ես ճիշտն ասած չհասկացա ի՞նչ ես ուզում ասել,իմ մտքով անցնելու պահը: Պարզապես ես հարցնում էի գրողի անունը,որպեսզի հեշտ լինի գտնելը:Ես շատ ուրախ եմ,որ դուք այդպես գնահատում եք հայ մշակույթը Quote Link to post Share on other sites
Gayane Posted April 17, 2004 Report Share Posted April 17, 2004 Գայանե ջան,ես ճիշտն ասած չհասկացա ի՞նչ ես ուզում ասել,իմ մտքով անցնելու պահը: Sentimento կորել էս: Ես ուզում էի ասել գրի ինչ որ ուզում ես: Quote Link to post Share on other sites
Sentimento Posted May 4, 2004 Report Share Posted May 4, 2004 ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Մենք բաժանված ենք.Օրերի փոշին Դեռ չի աղտոտել քո դեմքը գունատ: Բայց ես օտար եմ արդեն այն հուշին, Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ: Սարն աչերով եմ նայում ես հեռվում Մեռած օրերիս ցնորքին հիմա.- Ուրիշից լսած մի երգ ետևվում, Ու թեև քաղցր է,բայց իմը չէ նա: Մենք մնաս բարով չասինք իրարու,- «Ի՞նչ կարիք իզուր տանջել ու տանջվել». Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու, Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել: Տարիներ անցան,եվ հին օրերիս Նայում եմ ահա անտարբեր սրտով, Եվ,որպես գերին հլու իր բեռին, Տանում եմ կյանքիս օրերն անվրդով: Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս, Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն, Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,- Ես ինչպե՞ս կանչեմ.-ես այն չեմ,այն չեմ... Վահան Տերյան Quote Link to post Share on other sites
Sentimento Posted May 4, 2004 Report Share Posted May 4, 2004 ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ Լուսնյակ գիշեր Բոլորովին քուն չունեմ, Ինձ տեսնողը կարծում է, թէ Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ: Ա՜խ, ի՞նչ անեմ, Ծնողներըս չեն թողնում, Գեթ մի վայրկյան հանգստանամ Քո գրկում, ա՜խ քո գրկում: Մի՛ լար, մի՛ լար, Մեռնեմ կամար ունքերիդ, Արտասուքը վընաս կուտա Աչերիդ, ա՜խ, աչերիդ: Լուսնյակ գիշեր Բոլորովին քուն չունեմ, Ինձ տեսնողը կարծում է, թէ Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ: Ձայնագր.՝ և մշակում՝ Ն. Տիգրանյանի Quote Link to post Share on other sites
Liya Posted June 30, 2004 Report Share Posted June 30, 2004 Սայաթ-Նովա Քանի վուր ջան իմ,յար,քի ղուրբան իմ,աբա ինչ անիմ Արտասունք անիմ,շատ հոգուց հանիմ,-յար,ղադետ տանիմ: Ասիր ."ջեյրան իմ", թուղ քի սեր անիմ.յար մըտիկ անիմ: Մուտ բաղչեն նազով,քիզ գովիմ սազով,,ջար ,իլիմազով Հմ,հմ,հմ հմ,նմ,նմ,նմ.................................... Спасибо за слова , так как я часто играю на пианино, но не пою, сейчас и петь буду. Quote Link to post Share on other sites
Gayane Posted July 1, 2004 Report Share Posted July 1, 2004 Спасибо за слова , так как я часто играю на пианино, но не пою, сейчас и петь буду. Коллега я тоже и эту песню люблю в особенности не знаю даже почему На предыдушей странице можете посмотреть весь текст который написал Sentimento Удачи Quote Link to post Share on other sites
Liya Posted July 1, 2004 Report Share Posted July 1, 2004 На предыдушей странице можете посмотреть весь текст который написал Sentimento Спасибо, дорогая Гаяне, я не знала, что здесь есть еще и полная версия. Я уже долгое время ищу песню, которую исполняет наш Harout Pamboukchyan, название песни не знаю, но в нем есть такие слова: "Yes hishum em mer sareri lanjer@, aghbyurneri zov sareri lanjer@........... hov sarer, zov sarer, mankutyuns et berek......." Кто знает эту песню, слова, музыку? Буду ждать с нетерпением. Quote Link to post Share on other sites
stemar Posted July 2, 2004 Report Share Posted July 2, 2004 Gayane, լա՞վ ես նվագում: Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 2, 2004 Author Report Share Posted July 2, 2004 Gayane, լա՞վ ես նվագում: Ընտիր: Quote Link to post Share on other sites
Guest Motte Posted July 2, 2004 Report Share Posted July 2, 2004 Էս ինչ հիանալի թեմա է, Գայանե ջան, Սատենիկ ջան, շնորհակալություն!! Այս երգը լսելիս, չգիտեմ ինչ է հետս կատարվում... հոգիս երգում է՜ ... Լուսին Ելավ լուսին ելավ էն սարերեց սարեե պարցր գագաթեեց շեգլիիգ մեգլիիգ երեսով պարվեց կեդնեեն լուսնի ծով ջան այն լուսին, ջան քո լուսին ջան քո գլոր շեգ երեսին խավարն արդեն չքացավ oo էլ կեդնեեն չգացավ լուսնի լուսով հալածված մութ ամբերի մեջ մնաց ջան այն լուսին, ջան քո լուսին ջան քո գլոր շեգ երեսին Մեկ խնդրանք, կարող եք հնարավորության դեպքում երգերի հղումները ցանցում տալ, եթե , իհարկե, կան: Ահա, և նոթերը՝ Quote Link to post Share on other sites
Gayane Posted July 2, 2004 Report Share Posted July 2, 2004 Gayane, լա՞վ ես նվագում: stemar ,այդ ի՞նչու մտածմունքնեի մեջ ընկար Quote Link to post Share on other sites
Gayane Posted July 2, 2004 Report Share Posted July 2, 2004 Ընտիր: Դու էլ այստեղ գցիր ինձ մտածմունքների մեջ :lol: Համ էլ դու՞ ես Գայանեն որ պատասխանում ես Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 3, 2004 Author Report Share Posted July 3, 2004 Մի բուռ հայ ենք, Գայանե ջան, բա չիմանա՞նք ով ոնց է նվագում: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted July 3, 2004 Report Share Posted July 3, 2004 Satenik, mi hrashali qajlerg unenq "Yeleq qajer Hajkazun", xosqer@ karogh a imanas? Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 3, 2004 Author Report Share Posted July 3, 2004 Վասպուր ջան, չեմ գտնում, բայց դեռ մի կարգին կնայեմ: Quote Link to post Share on other sites
puschkin Posted July 3, 2004 Report Share Posted July 3, 2004 (edited) Կիլիկիա Խոսք՝ Ն. Ռուսինյանի, երաժշտություն՝ Գ Երանյանի Երբոր բացվին դռներն հուսո, Եվ մեր երկրեն փախ տա ձմեր, Չքնաղ երկիրն մեր Արմենիո,- Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր. Երբոր ծիծառն իր բույն դառնա, Երբոր ծառերն հագնին տերև՝ Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: Տեսի դաշտերըն Սուրիո, Լյառն Լիբանոն և յուր մայրեր. Տեսի զերկիրըն Իտալիո, Վենետիկ և յուր գոնդոլներ. Կղզի, նման չիք մեր Կիպրիա, Եվ ո՛չ մեկ վայրն է արդարև Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: Հասակ մը կա մեր կենաց մեջ, ՈՒր ամենայն իղձ կավարտի. Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝ Հիշատակաց յուր կարոտի. Հորժամ քնարս իմ ցրտանա, Սիրույն տալով վերջին բարև՝ Երթամ ննջել հիմ Կիլիկիա, Աշխարհ՝ որ ինձ ետուր արև: Edited July 3, 2004 by puschkin Quote Link to post Share on other sites
Arin-Berd Posted July 4, 2004 Report Share Posted July 4, 2004 «Մարտիկ» Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 4, 2004 Author Report Share Posted July 4, 2004 Չէ, Վասպուր ջան, հաստատ չունեմ էդ երգը: Quote Link to post Share on other sites
puschkin Posted July 4, 2004 Report Share Posted July 4, 2004 ՎԱՐԴԸ Խոսք` Վ. Գյոթեի Թարգմ.` Հովհ. Թումանյանի Երաժշտ.` Ռ. Մելիքյանի Փոքրիկ տղան մի վարդ տեսավ, Տեսավ մի վարդ դաշտի միջին. Վարդը տեսավ, ուրախացավ, Մոտիկ վազեց սիրուն վարդին, Սիրուն վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: Տղան ասավ. - Քեզ կպոկեմ, Այ կարմիր վարդ, դաշտի միջին, Վարդը ասավ. - Տես, կծակեմ, Որ չմոռնաս փշոտ վարդին, Փշոտ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: ՈՒ անհամբեր տղան պոկեց, Պոկեց վարդը դաշտի միջին, Փուշը նրա ձերքը ծակեց. Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին, Քնքուշ վարդին, կարմիր վարդին, Կարմիր վարդը դաշտի միջին: ՎԱՐԴԸ Quote Link to post Share on other sites
stemar Posted July 4, 2004 Report Share Posted July 4, 2004 Չէ, Վասպուր ջան, հաստատ չունեմ էդ երգը: Satenik, "Eleq qajer hajkazun" qajlergy " Zangezur" filmi kujr ashughi ergn e. Quote Link to post Share on other sites
stemar Posted July 4, 2004 Report Share Posted July 4, 2004 stemar ,այդ ի՞նչու մտածմունքնեի մեջ ընկար Gayane, Achqy tesacic e vaxenum. Quote Link to post Share on other sites
puschkin Posted July 4, 2004 Report Share Posted July 4, 2004 ԼԵ, ԼԵ ՅԱՄԱՆ Ըստ Կոմիտասի Լե, լե, յամա՜ն, Մեր տուն, ձեր տուն դիմաց-դիմաց. Լե, լե, յամա՜ն, Հերի'ք անեմ աչքով իմաց, Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր: Լե, լե, յամա՜ն: Դու ելեր ես կայներ ես դուռ, Լե, լե, յամա՜ն, Ես քու սիրյց սավդալի ծուռ, Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր: Լե, լե, յամա՜ն, Արև դիպավ Մասիս սարին, Լե, լե, յամա՜ն, Կարոտ մնացի ես իմ յարին, Յամա՜ն, յամա՜ն, յար: ԼԵ, ԼԵ ՅԱՄԱՆ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.