Jump to content

Հայ երգանի


Recommended Posts

  • Replies 386
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Գայանե ջան դու մեկ էլ գրի ,ո՞վ է գրել Բալենին: :/

Ես չգիտեմ :Բայց դա արդեն կարեոր չէ :Երգի բառերը գտնվան,երգը երգվեց:Տեղի աբորիգենները հավանեցին :Հասկանում ես ,այնտեղ ,որտեղ որ ես ապրում եմ հիմա կա շատ փոքրիկ հայ համայնք :Երբ տեղի աբորիգենները խնդրեցին որևիցէ երգ երգ էլ հայկական ,մի կին, որը համաձայնվեց երգել ընտրեց "Բալենի" երգը:Բայց նա բառերը չեր հիշում: :)

Դու գրի ինչ մթքովտ կանցնի ,դու շատ լավ սկսեցիր: :flower:

Link to post
Share on other sites

Գայանե ջան,ես ճիշտն ասած չհասկացա ի՞նչ ես ուզում ասել,իմ մտքով անցնելու պահը:

Պարզապես ես հարցնում էի գրողի անունը,որպեսզի հեշտ լինի գտնելը:Ես շատ ուրախ եմ,որ դուք այդպես գնահատում եք հայ մշակույթը :flower:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Գայանե ջան,ես ճիշտն ասած չհասկացա ի՞նչ ես ուզում ասել,իմ մտքով անցնելու պահը:

Sentimento կորել էս: :) Ես ուզում էի ասել գրի ինչ որ ուզում ես:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Մենք բաժանված ենք.Օրերի փոշին

Դեռ չի աղտոտել քո դեմքը գունատ:

Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,

Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ:

Սարն աչերով եմ նայում ես հեռվում

Մեռած օրերիս ցնորքին հիմա.-

Ուրիշից լսած մի երգ ետևվում,

Ու թեև քաղցր է,բայց իմը չէ նա:

Մենք մնաս բարով չասինք իրարու,-

«Ի՞նչ կարիք իզուր տանջել ու տանջվել».

Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,

Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:

Տարիներ անցան,եվ հին օրերիս

Նայում եմ ահա անտարբեր սրտով,

Եվ,որպես գերին հլու իր բեռին,

Տանում եմ կյանքիս օրերն անվրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,

Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,

Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,-

Ես ինչպե՞ս կանչեմ.-ես այն չեմ,այն չեմ...

Վահան Տերյան

Link to post
Share on other sites

ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ

Լուսնյակ գիշեր

Բոլորովին քուն չունեմ,

Ինձ տեսնողը կարծում է, թէ

Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:

Ա՜խ, ի՞նչ անեմ,

Ծնողներըս չեն թողնում,

Գեթ մի վայրկյան հանգստանամ

Քո գրկում, ա՜խ քո գրկում:

Մի՛ լար, մի՛ լար,

Մեռնեմ կամար ունքերիդ,

Արտասուքը վընաս կուտա

Աչերիդ, ա՜խ, աչերիդ:

Լուսնյակ գիշեր

Բոլորովին քուն չունեմ,

Ինձ տեսնողը կարծում է, թէ

Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:

Ձայնագր.՝ և մշակում՝ Ն. Տիգրանյանի

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Սայաթ-Նովա

Քանի վուր ջան իմ,յար,քի ղուրբան իմ,աբա ինչ անիմ

Արտասունք անիմ,շատ հոգուց հանիմ,-յար,ղադետ տանիմ:

Ասիր ."ջեյրան իմ", թուղ քի  սեր անիմ.յար մըտիկ անիմ:

Մուտ բաղչեն նազով,քիզ գովիմ սազով,,ջար ,իլիմազով

Հմ,հմ,հմ հմ,նմ,նմ,նմ....................................

Спасибо за слова , так как я часто играю на пианино, но не пою, сейчас и петь буду.

Link to post
Share on other sites
Спасибо за слова , так как я часто играю на пианино, но не пою, сейчас и петь буду.

Коллега :hi: :)

я тоже и эту песню люблю в особенности не знаю даже почему :) На предыдушей странице можете посмотреть весь текст который написал Sentimento

Удачи :flower:

Link to post
Share on other sites
На предыдушей странице можете посмотреть весь текст который написал Sentimento

Спасибо, дорогая Гаяне, я не знала, что здесь есть еще и полная версия.

Я уже долгое время ищу песню, которую исполняет наш Harout Pamboukchyan, название песни не знаю, но в нем есть такие слова:

"Yes hishum em mer sareri lanjer@,

aghbyurneri zov sareri lanjer@...........

hov sarer, zov sarer, mankutyuns et berek......."

Кто знает эту песню, слова, музыку?

Буду ждать с нетерпением. :)

Link to post
Share on other sites
Guest Motte

Էս ինչ հիանալի թեմա է, Գայանե ջան, Սատենիկ ջան, շնորհակալություն!! :flower:

Այս երգը լսելիս, չգիտեմ ինչ է հետս կատարվում...

հոգիս երգում է՜ ...

Լուսին Ելավ

լուսին ելավ էն սարերեց

սարեե պարցր գագաթեեց

շեգլիիգ մեգլիիգ երեսով

պարվեց կեդնեեն լուսնի ծով

ջան այն լուսին, ջան քո լուսին

ջան քո գլոր շեգ երեսին

խավարն արդեն չքացավ

oo էլ կեդնեեն չգացավ

լուսնի լուսով հալածված

մութ ամբերի մեջ մնաց

ջան այն լուսին, ջան քո լուսին

ջան քո գլոր շեգ երեսին

:rolleyes:

Մեկ խնդրանք, կարող եք հնարավորության դեպքում երգերի հղումները ցանցում տալ, եթե , իհարկե, կան:

Ահա, և նոթերը՝

post-25-1088779294.jpg

Link to post
Share on other sites

Կիլիկիա

Խոսք՝ Ն. Ռուսինյանի, երաժշտություն՝ Գ Երանյանի

Երբոր բացվին դռներն հուսո,

Եվ մեր երկրեն փախ տա ձմեր,

Չքնաղ երկիրն մեր Արմենիո,-

Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.

Երբոր ծիծառն իր բույն դառնա,

Երբոր ծառերն հագնին տերև՝

Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,

Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

Տեսի դաշտերըն Սուրիո,

Լյառն Լիբանոն և յուր մայրեր.

Տեսի զերկիրըն Իտալիո,

Վենետիկ և յուր գոնդոլներ.

Կղզի, նման չիք մեր Կիպրիա,

Եվ ո՛չ մեկ վայրն է արդարև

Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,

Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

Հասակ մը կա մեր կենաց մեջ,

ՈՒր ամենայն իղձ կավարտի.

Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝

Հիշատակաց յուր կարոտի.

Հորժամ քնարս իմ ցրտանա,

Սիրույն տալով վերջին բարև՝

Երթամ ննջել հիմ Կիլիկիա,

Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

post-25-1088895825.jpg

Edited by puschkin
Link to post
Share on other sites
ՎԱՐԴԸ

Խոսք` Վ. Գյոթեի

Թարգմ.` Հովհ. Թումանյանի

Երաժշտ.` Ռ. Մելիքյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին,

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին:

Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,

Այ կարմիր վարդ, դաշտի միջին,

Վարդը ասավ. - Տես, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին,

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին:

ՈՒ անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին,

Փուշը նրա ձերքը ծակեց.

Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին:

ՎԱՐԴԸ

post-25-1088957826.jpg

Link to post
Share on other sites
ԼԵ, ԼԵ ՅԱՄԱՆ

Ըստ Կոմիտասի

Լե, լե, յամա՜ն,

Մեր տուն, ձեր տուն դիմաց-դիմաց.

Լե, լե, յամա՜ն,

Հերի'ք անեմ աչքով իմաց,

Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր:

Լե, լե, յամա՜ն:

Դու ելեր ես կայներ ես դուռ,

Լե, լե, յամա՜ն,

Ես քու սիրյց սավդալի ծուռ,

Յամա՜ն, յամա՜ն, յա՜ր:

Լե, լե, յամա՜ն,

Արև դիպավ Մասիս սարին,

Լե, լե, յամա՜ն,

Կարոտ մնացի ես իմ յարին,

Յամա՜ն, յամա՜ն, յար:

ԼԵ, ԼԵ ՅԱՄԱՆ

post-25-1088979374.jpg

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...