Jump to content

Հայ երգանի


Recommended Posts

Ռոմեո, իսկ այդ սկավառակը որտեղ են վաճառում, օրինակ Երևանում կա՞: Ինձ դուր եկավ որ ստերեո չէ: Սա էլ խնդրեմ հայտնեք սայթի հեղինակներին :flower: :

Սաթենիկ ջան, այո, ՍԴ-ները(2հատ) Երևանում կան: Ես կաշխատեմ մինչև երկուշաբթի տեղեկություններ ներկայացնել:

իսկ Անին լրիվ քաշեցի՞ր(12մբ): Հաճելի է ֆլեշով լսել և տեքստը նայել երգին զուգահեռ:

Սայթի հեղինակներին արդեն փոխանցել եմ առաջացրած հետաքրքրությունը ֆորումցիների շրջանում: Գաղափարը, ինչպես անվանից է հետևում, մանուկներին(նաև մեծերին) հայերենի ուսուցումն է: Իմ փոքրիկի օրինակով կարող եմ ասել, որ հաջողվել է մանուկներին հետաքրքրելու նրանց նպատակը:

Link to post
Share on other sites
  • Replies 386
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Չէ, Ռոմեո, չեմ քաշել "Անին", ավելի լավ է սկավառակը ճարեմ:

Իսկապես, ես էլ եմ կարծում որ մանուկների համար շատ անհրաժեշտ բան է էս կարգի էջը: Եթե գոնե մի երեխա էլ այդ էջի շնորհիվ հայկական երգ սովորի ու սիրի, ուրեմն արժեր այդ ամբողջ չարչարանքը... Ես այդպես եմ կարծում :flower: :

Link to post
Share on other sites

Է՜Յ ԴՈՒ, ՋԱՀԵԼ...

Խոսք.` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Ե. Սարդարյանի

Է՛յ դու, ջահել, հպարտ հասակ,

Թռար ոսկի աստղի պես.

Քեզ հետ տարար երգեր ու սեր,

Տարար գարունն իմ սրտես:

Քար կը սեղմեմ սրտիս հիմա,

Կելնեմ սարերը լալու,-

Ա՛խ, լաց` ինչքա՜ն, ինչքա՜ն կուզես.

Անցածն էլ ետ չի գալու...

:( :no:

Link to post
Share on other sites

Անգել ջան, Դուք սպասում եք բոլոր երգերը տպենք, որ հետո նոր տեղադրե՞ք: :)

yes spasum em exac@ xmbagrelun, mnacac@ inchqan lini heto kavelacnenq exacin :)

Link to post
Share on other sites

Անգել ջան, առաջին 10 էջը խմբագրված է: Այսինքն այն, ինչ որ 11-րդ էջի վրա գրել եմ "հաստատ է" - դա կարող եք հանգիստ տեղադրել: Իսկ որոնք հաստատ չեն, դրանց հետ ոչինչ անել չեմ կարող :no: : Թող մնան, ի՞նչ անեմ: Հո սխալ-մխալ չե՞նք տեղադրելու:

:) :flower:

Link to post
Share on other sites

ՂԱՓԱՄԱ

Ախալցխայի շրջ. խնջույքի երգ

Ձայնագրումը` Վ. Սամվելյանի

Հրավեր ուներ Արտաշը,

Ղարսեն բերին կարկաշը,

Ճամփե արի քեռերկին,

Ղափամա էփե Սերակին:

Ջան ղափամա, ղափամա,

Անուշ եղով ղափամա,

Սյուզմա մեղրով ղափամա,

Ջան ղափամա, ղափամա:

Հրավերները տպած էր,

Ղափամեն տակը կպած էր,

Տես, որ տերը չիմացավ,

Չըկերած` ասլան դարձավ:

Ջան ղափամա, ղափամա...

Գինին սեղանին դըրին,

Ղափամեն ետկեն բերին,

Արդահանա եղովը

Կարմրած էր տեղովը:

Ջան ղափամա, ղափամա...

Կերան, կերան պարպեցին,

Գինին խմին հարբեցին,

Կըլոր խաղը սարքեցին,

Ծափ տվեցին պարեցին:

Ջան ղափամա, ղափամա...

Link to post
Share on other sites

Երկիր հնամյա,երկիր հայրենի

Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին

Քո հավերժական հմայքը չունեն

Լեռներից այն կողմ ամպերից անթիվ

Որքան էլ քեզնից ես ուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ

Անհունության մեջ միջոցին թափուր

Ես քեզ կորոնեմ հայրենի իմ տուն

Դու առաջին սեր և վերջին կարոտ

Հուշերի նման ուրախ ու ցավոտ

Շրթերիս վրա կմնասմիշտ դու

Մայրական կարոտ իմ կարոտ տխուր

Երկիր հնամյա ,երկիր պապենի

Քո ոգուց բխաց լեզու մայրենի

Քո հոգուց բխաց երազ ու կարոտ

Ինչ եմ առանց քեզ միյան անտունի

Այս երգը եղբորս ըկերներն էին շատ երգում: Ժամանակին երգում էինք ու ժպտում: Իսկ հիմա լացս է գալիս:

Սաթենիկ բառերը կարող է և սխալ լինեն Ըստ հիշողութան եմ գրել:

Link to post
Share on other sites

ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ

Խոսքի մշ.՝ Վ. Հարությունյանի

Երաժշտ.՝ Հ. Բադալյանի

Սարերի հովին մեռնեմ,

Հովին մեռնեմ, հովին մեռնեմ.

Իմ յարի բոյին մեռնեմ,

Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ,

Մի տարի է՝ չեմ տեսել,

Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:

Գետերը ջուր չեն բերում,

Ջուր չեն բերում, ջուր չեն բերում,

Իմ յարից լուր չեն բերում,

Լուր չեն բերում, լուր չեն բերում:

Չլնի՜ սիրտը սառել է,

Էլ ինձ սիրո հուր չես բերում:

Կայնել եմ՝ գալ չեմ կարող,

Գալ չեմ կարող, գալ չեմ կարող,

Լցվել եմ՝ լալ չեմ կարող,

Լալ չեմ կարող, լալ չեմ կարող,

Մի տարի է չեմ տեսել,

Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:

Յարս միշտ սրտիս մեջ է,

Բայց անունը տալ չեմ կարող:

Link to post
Share on other sites

ԱՂՎԵՍՆ ԷԿԱՎ

Ձայնագր.` Սպ. Մելիքյանի

Աղվեսն էկավ լանջիկ, մանջիկ,

Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,

Աչքը գըցեց չալ հավի ձագին,

Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,

Սիրտը ուզեց հավի քարճիկ,

Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,

Վա՜յ, վո՜ւյում չալիկ,

Չալմալուրիկ, չալպըտուրիկ,

Տըռշտահոտ, տըմբլա ճուտիկ,

Ղաշխակըտիկ, տըռըզիկ ճուտեր,

Վո՜ւյ, վո՜ւյ:

Աղվես պառկեց աղբի տակին,

Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,

Նետով կըտամ աչքի տակին,

Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,

Որ մոտ չըգա նա մեր բակեն,

Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,

Վա՜յ, վո՜ւյում չալիկ...

Link to post
Share on other sites

ԱՉՔԸԴ ԽՈՒՄԱՐ

Գուսան Շերամ

Գարուն սիրուն անուշ յար,

Արի, դարդիս արա ճար,

Ես քեզ համար էրվում եմ,

Դու նստել ես բեխաբար:

Աչքըդ խումար,

ՈՒնքըդ կամար,

Անուշիկ յար,

Արի տար:(2)

Իզուր սիրտս քեզ տվի,

Ալ օրս փոխվեց սևի,

Դարդես հեչ խաբար չունիս,

Թողիր կարոտ արևի:

Նվեր կուտամ, ինչ կուզես,

Ինձ մի' թողնի սևերես,

Քուն չունի, դադար չունիմ,

Գոնե մեկ օր արի տես:

Վարդս թողի հեռացա,

Բան ու գործս մոռացա,

Մալ ու մուլքս վատնեցի,

Վառ էշխեդ աշուղ դարձա:

Link to post
Share on other sites
Գայանե ջան, պարզեցի: Էս երգի երաժշտությունը Ռ. Մելիքյանինն է: :flower:

Դեղնած դաշտերին

Իջել է աշուն,

Անտառը կըրկին

Ներկել է նախշուն:

Անգել ջան, 10-րդ էջի վրա է, սա էլ եմ ավելացնում "հաստատ"ների մեջ:

vay, isk es arden indz hamar girq em sarqel, ays ergerov :) mnac forumi hamar sarqem :) bayc ashxatanq@ errum e :flower:

Link to post
Share on other sites

ՎԱ՜Յ, ԿԱՔԱՎԻԿ

Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի

Վա՛յ, կաքավիկ,

Սև կաքավիկ,

Չալիկ-մալիկ,

Սիրուն հավիկ:

Վա՛յ քո ճուտին,

Էն խորոտին,

Վա՜յ սըգավոր

Իր մոր սըրտին:

Էլ չես կարդում

Հանդ ու արտում,

Մեր սարերից

Կերթաս տըրտում:

Վա՛յ կաքավիկ,

Սև կաքավիկ,

Վա՛յ իմ կորած

Սիրուն հավիկ:

Link to post
Share on other sites

ՅԱՐ, ԱՌԱՆՑ ՔԵԶ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ

Գուսան Աշոտ

Հազար տարվա կյանք թե ինձ տան,

Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք,

Հազար ու մի փառք թե ինձ տան,

Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Դու իմ արև անուշ գարնան,

Շաղ ու անձրև ջահելության.

Հազար աստղեր թե որ ինձ տան,

Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Հազար կանաչ արտեր ինձ տան,

Հազար անուշ վարդեր ինձ տան,

Հազար անգին զարդեր ինձ տան,

Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Հազար կարոտ, հազար մուրազ

ՈՒնեմ սրտիս, ո՛վ իմ երազ.

Հազար դրախտ Աշոտիս տան,

Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Link to post
Share on other sites

Կեցցե' մեր Անգելը: :flower: :flower: :flower:

Է՜հ, Անգել ջան, ես որ արտասահմանում էի ապրում, մեկը չկար ինտերնետում մեր երգերից տպեր, որ ես երգեի, միքիչ կարոտս մեղմանար... :cry: Ի'նչ տառապանք էի քաշում, էլ չասած... :(

Անգել ջան, Ռոմեոյի "ԴՈՒԼԻԿ" երգն էլ գնաց հաստատների մեջ: 8-րդ էջին է:

Ռոմեո ջան, շնորհակալությո'ւն: :flower:

:blush: :D :cool: :flower:

Satenik, isk mnacac ejer@ erb klinen hastatvac? :rolleyes:

Link to post
Share on other sites

Անգել ջան, սպասում եմ գոնե մի 5 էջ լցվի, որ նորից ցուցակ կազմեմ, էս անգամ էլ 11-րդ էջից մինչև 15-ը :unsure: : 5 էջը մեկ ցուցակ կտամ: Իսկ էդ արանքում կստուգեմ, կխմբագրեմ և այլն:

Հիմա արդեն սկսել եմ Ա տառով սկսվող երգերի անվանումներից, որ հետո Ձեզ համար էլ հեշտ լինի: Քիչ-քիչ այբուբենով կիջնեմ:

Հա, գիտեմ, Անգել ջան, որ շտապում եք... :flower: Բայց գիտե՞ք ինչ շատ են երգերը: Ծայրը չի երևում :D :

Եթե Դուք որևե առաջարկ ունեք, ասեք: Ոնց կասեք, այնպես էլ կանենք, ինձ համար մեկ է, կարևորը երգերը տարածվեն ինտերնետում :yes: :flower: :

Link to post
Share on other sites

Ա՜Յ ՎԱՐԴ

Խոսք` Ալ. Ծատուրյանի, երաժշտ.` Ալ. Սպենդիարյանի

Ա՜յ վարդ, լըսիր աղաչանքիս,

Թույլ տուր թփից քեզ պոկեմ,

Եվ քեզանով սիրած կուսիս

Չըքնաղ կուրծքը զարդարեմ:

Մի' վախենար, նըրա կրծքին

Չես թառամիլ, քընքուշ վարդ,

Այնտեղ մատաղ կըրծքի տակին

Կյանքի աղբյուր կա առատ:

Ա՜յ վարդ, պատմիր նրան հուշիկ

Իմ հուր տենչանք ու հույսեր,

Թող բուրմունքով քո անուշիկ

Նըրա սըրտում զարթնի սեր:

Մի' վախենար, նըրա կրծքին

Չես թառամիլ, քընքուշ վարդ,

Այնտեղ մատաղ կըրծքի տակին

Կյանքի աղբյուր կա առատ:

Link to post
Share on other sites

ՀԻՆ ԳԱԼԼԱ

Ըստ Ք. Կարա-Մուրզայի

Հովիվը սարում տխրեց,

Սիրո երգը նվագեց:

Երգը վառ այտերին,

Երգը բոց աչքերին,

Երգը վարդ օրերին:

Ա՜յ, խեղճ հովիվ, քեզ բաժին

Խոր ձորեր մնացին:

Երգը վառ այտերին,

Երգը բոց աչքերին,

Երգը վարդ օրերին:

Ահա, եկավ նոր գարուն,

Ծաղիկներով զարդարուն.

Սիրում եմ գույնզգույն

Ծաղիկներ, հա, հա, հա,

Գույնզգույն ծաղիկներ:

Ա՜յ, խեղճ հովիվ, քեզ բաժին

Խոր ձորեր մնացին:

Երգը վառ այտերին,

Երգը բոց աչքերին,

Երգը վարդ օրերին:

Link to post
Share on other sites

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԻՄ ԵՐԵՎԱՆ

Խոսք.` Ռ. Դավոյանի, երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Դու երկար պահել ես սրտիդ մեջ

Փրկության երազ և ջերմ հույսեր.-

Դու պայծառ, մաքուր միշտ կմնաս

Երևան, մեր ոգի և դու մեր սեր:

Հին երգը քո բարի ու նուրբ

Գալիս Մասիս սարից մեր սուրբ,

Երգը քո լուռ իջնում է մեզ

Հարյուր ու հազար տարի:

ՈՒ վիշտն էլ մեր հազարամյա

Հնչում է դեռ քո լույս հոգում,

Երևա'ն, դու մեր մրմունջ անմահ:

Հինավուրց ու բորբ մեր արևն է

Բողբոջում, քաղաք իմ, քո դեմքին,

Բայց այսօր դու նոր մի փրկությամբ

Ձուլվել ես նոր կյանքին ու նոր երգին:

Կանցնի կրկին միլիոն տարի,

Կրկին կրծքից Մասիս սարի

Երգը քո մեղմ կիջնի բարի,

Կգան նոր սերեր, հույսեր...

Հավատն էլ մեր հազարամյա

Կապրի հավետ քո լույս հոգում,

Երևա'ն, դու ջահն ես մեր վերջին:

Link to post
Share on other sites

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Խոսք` Մ. Նալբանդյանի, երաժշտ.` ժողովրդական

Ազատ աստվածն այն օրից,

Երբ հաճեցավ շունչ փչել,

Իմ հողանյութ շինվածքին

Կենդանություն պարգևել.

Ես անբարբառ մի մանուկ

Երկու ձեռքս պարզեցի,

Եվ իմ անզոր թևերով

Ազատությունն գրկեցի:

Մինչ գիշերը անհանգիստ

Օրորոցում կապկապած

Լալիս էի անդադար,

Մորս քունը խանգարած,

Խնդրում էի նորանից

Բազուկներս արձակել.

Ես այն օրից ուխտեցի

Ազատությունը սիրել:

Թոթով լեզվիս մինչ կապերը

Արձակվեցան, բացվեցան,

Մինչ ծնողքս իմ ձայնից

Խնդացին ու բերկրեցան,

Նախկին խոսքն, որ ասացի,

Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.

Ազատությո՛ւն, դուրս թռավ

Իմ մանկական բերանից:

"Ազատությո՛ւն", ինձ կրկնեց

Ճակատագիրը վերևից.

"Ազատությա՞ն դու զինվոր

Կամիս գրվիլ այս օրից:

Օ'հ, փշոտ է ճանապարհդ,

Քեզ շատ փորձանք կը սպասե.

Ազատություն սիրողին

Այս աշխարհը խիստ նեղ է":

- Ազատությո՛ւն, - գոչեցի, -

Թող որոտա իմ գլխին

Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,

Թող դավ դնե թշնամին,

Ես մինչ ի մահ, կախաղան,

Մինչև անարգ մահու սյուն,

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ

Անդադար. ազատությո՛ւն:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...