Jump to content

Հայ երգանի


Recommended Posts

ԱԼ ԱՅԼՈՒՂՍ

(Ժողովրդական)

Աղջիկ.

Այլուղս կորավ ձեր դուռը,

Սրտես դուրս չի գա մրմուռը,

Բախտը ինձ գցեց քո դուռը, յարո ջա՜ն,

Սիրուն տղա, տուր այլուղս:

Տղա.

Ալ այլուղդ ինձ մոտ չկա,

Երդվում եմ քեզ, հոգիս վկա,

Ով գտել է՝ թող բերի տա, յարո ջա՜ն,

Սիրուն աղջիկ, քո այլուղը:

Աղջիկ.

Այլուղս յարիս բաշխածն էր,

Ալ աբրեշումով նախշած էր,

Պատկերս վրեն քաշած էր, յարո ջա՜ն,

Սիրուն տղա, տուր այլուղս:

Տղա.

Սևուկ աղջիկ, սպիտակ հագիր,

Առ այլուղդ, վերքս կապիր,

Սիրուդ գերի, ինձ մի տանջիր, յարո ջա՜ն,

Էրված աղջիկ, առ այլուղդ:

Link to post
Share on other sites
  • Replies 386
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Վա՜խ, էս ինչ լավ երգեր եք տպել, Ռոմեո ջան: Ալ այլուղի համար խելքս գնում է... Կոմիտասի գրարումն է: Բայց էդ անտեր մնացած "այլուղ" բառը շատ է ազդում նյարդերիս :( :

Link to post
Share on other sites

ՔՈՒՅՐ ԻՄ ՆԱԶԵԼԻ

Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Դ. Ղազարյանի

Քույր իմ նազելի, նայիր քո դիմաց`

Վիրավոր, ավեր իմ սիրտն եմ բացել.

Ա՜խ, նվիրական ինձ քո գիրկը բաց

Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Քնքուշ ձեռքերով աչերըս սըրբիր.

Մի' թող ինձ լալու - ես շա՜տ եմ լացել,

Ճակատիս մռայլ` մշուշը ցըրիր,

Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Link to post
Share on other sites

Աշխարս մի փանջարա է,-թաղերումն բեզարիլ իմ.

Մըրտիկ թվողն կու խուցվի,-դաղերումն բեզարիլ իմ

Էրեգ լավ էր կանց վուր էսոր,_ վաղերումեն բեզարիլ իմ

Մարթ համաշա մեկ չի ըլի , խաղերումեն ,բեզարիլ իմ:........................

Աշխարս միզ մընալու չէ քանի նստինք զող ու սափին

Հում կաթնակիր_Աթամի զաթ,նալաթ ըլի էտ քո բափին

Համփիրությունս հատիլ է,չիմ դիմանում խալխի գափին

Դոստիրըս դուջման ին դառի-յաղերումեն բեզարիլ իմ ............

Bareri kesy turqeren chi ?

Link to post
Share on other sites

Գայանե, դա Սայաթ Նովան է: Իսկ Սայաթ Նովան գրել է և հայերեն, և պարսկերեն, վրացերեն, թուքերեն: Նրա երաժշտությունն էլ է տարբերվում: Էլի նույն հայկականն է, բայց շնորհիվ ինչ-ինչ կովկասյան երանգների ու կատարողական առանձնահատկությունների, դառնում է հասկանալի Կովկասի բոլոր ժողովուրդների համար: Երբ այդ երանգավորումներն ու առանձնահատկությունները հանում ես, դառնում է մաքուր հայկական մեղեդի: Սայաթ Նովային հաճույքով լսել են մեր րեգիոնի բոլոր կարգի ցեղերը (սա մասնագետների կարծիքն է): ՈՒ նա մատչելի է ձուլված հայերի համար, եթե նկատել ես: Ոնց որ միջանկյալ օղակ լինի օտարի ու հայկականի միջև (սա էլ իմ անձնական դիտարկումներն են): Իդեպ, այսպիսի երաժիշտ ամբողջ Կովկասի պատմության մեջ չի եղել, սրանում է կայանում նայև Սայաթ Նովայի հանճարը: Ի տարբերություն, ասենք, Կոմիտասից: Կոմիտասը մաքուր, զտված, ադամանյա իսկական հայկականն է: Կոմիտասինը չունի որևե ասենք րեգիոնալ, կամ այլ պատկանելիություն: Կոմիտասը հայ երաժշտության Եղեգան Փողն է :rolleyes: :

Link to post
Share on other sites

Երկուսին ել հաճույքով եմ լսում , բայց եթե ասես մի երգ երգի Կոմիտասի կերգեմ; իսկ Սայաթ Նովան միյան երաժտություըյ կարամ երգեմ ,բայց ոչ բարերը :)

Link to post
Share on other sites

Gayane,

Սայաթ-Նովայի հայերեն տաղերում, օտար բառերի գերակշիռ մասը պարսկերեն, արաբերեն, վրացերեն են:

-Յիս մարԴ մարԹ իմ, նաՄարԴ-ություն չիմ անի

Ես առաքինի(=մարԴ) մարդ(=մարԹ) եմ՝ վատություն\սրիկայություն( = նաՄարԴ-ություն ) չեմ անի... :yes:

Փորձեք այս տողը «թարգմանել» հայերեն...Ես փորձեցի՝ ի՞նչ ստացվեց: :)

Link to post
Share on other sites
Փորձեք այս տողը «թարգմանել» հայերեն...Ես փորձեցի՝ ի՞նչ ստացվեց: :)

Թարգմանեցի ,համն ու հոտը կորավ :) ՍԱՍ քանի այստեղ ես մի հարց տամ առաքինի դա ռուսերեն порядочни բառնա թե դա պարկեշտն է

Link to post
Share on other sites
Թարգմանեցի ,համն ու հոտը կորավ :) ՍԱՍ քանի այստեղ ես մի հարց տամ առաքինի դա ռուսերեն порядочни բառնա թե դա պարկեշտն է

Դու համոզվա՞ծ ես, որ ես գիտեմ: :) Ինձ թվում է ավելի սազական է :) առաքինի = благородный/добродетельный

Վաղը կճշտեմ:

Link to post
Share on other sites

Դու համոզվա՞ծ ես, որ ես գիտեմ: :) Ինձ թվում է ավելի սազական է :) առաքինի = благородный/добродетельный

Վաղը կճշտեմ:

ճիշտ կլիներ բառարանում նաել, բայց ըստ իս՝

благородный = ազնիվ(օրինակ՝ ազնիվ մետաղ)

добродетельный = բարեգործ

порядочни = առաքինի

приличный = բարկեշտ

ՍԱՍ, կարծում եմ «մարդ», «նամարդ» բառերը ճիշտ չես թարգմանել: հիշենք հայտնի «մարդը նամարդին էյթաջ չի լինի»: Մեր բարբառում և ընդհանրապես իմ գիտենալով «մարդ» կամ «մըրդ» - կամեցող, առատաձեռն, լավություն անող, բարեգործ: իսկ «նամարդ» կամ «նըմըրդ», համապատասխանաբար -չկամ, վատը կամեցող:

Edited by Romeo
Link to post
Share on other sites

Սայաթ Նովայի տաղերի գլուխգործոցը երևի թե «Դուն էն գլխեն իմաստունիս» խաղն է:

Էրեխա ժամանակ էս երգը լսել եմ մի գյուղական նշանդրեքի ժամանակ Արաքսյա Գյուլզադյանի կատարմամբ, Ջիվան Գասպարյանի խմբի նվագակցությամբ:

Մինչև հիմա էտ պահը մտքիցս դուրս չի գալիս:

Իզուր չէ, որ մեր հայտնի երգչուհիներից մեկը Արաքսյա Գյուլզադյանին անվանում է Հայոց երգի Էլլա Ֆիցջերալդ:

ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ

Դուն է'ն գըլգխեն իմաստուն իս, խիլքդ հիմարին բաբ մի' անի,

Էրազումը տեսածի հիդ միզի մե հեսաբ մի' անի,

Յիս խոմ է'ն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի,

Թե վար, գիդիմ, բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի' անի:

Չըկա քիզ պես հուքմի-հեքիմ, դուն Րոստոմի Զալ, թա'քավուր,

Ասկըդ ասկերումը գոված` հա'մ դուն իս գոզալ, թա'քավուր,

Թե էսանց էլ սուչ ունենամ` արա տալ, թա'քավուր,

Մըտիկ արա քու Ստեղծողին` նահախ տիղ ղազաբ մի' անի:

Յարալուն հեքիմ էնդուր գուզե` դիղ տալու է, ցավ տալու չէ,

Քանի գուզե արբաբ ըլի` ղուլը աղին դավ տալու չէ,

Դուն քու սիրտը իստակ պահե, յադի խոսկը ավտալու չէ,

Ասծու սերը կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի' անի:

Ամեն մարթ չի' կանա խըմի` իմ ջուրը ուրիշ ջըրեն է,

Ամեն մարթ չի' կանա կարթա` իմ գիրը ուրիշ գըրեն է,

Բունիաթըս ավազ չիմանաս` քարափ է, քարուկըրեն է,

Սելավի պես` առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի' անի:

Քանի գուզե քամին տանե` ծովեմեն ավազ չի' պակսի,

Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ` մեջլիսներուն սազ չի' պակսի,

Թե կու պակսիմ, քի'զ կու պակսիմ` աշխարիս մե մազ չի' պակսի,

Սայաթ Նովու գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի:

Link to post
Share on other sites
Յիս մարԴ մարԹ իմ, նաՄարԴ-ություն չիմ անի

Իմ կարծիքով ոչ թե «անի» , այլ «ուզում» պետք ե լինի վերջում,

չնայած` չեմ էլ պնդում:

Յիս մարդ մարթ իմ, նամարդութին չիմ ուզում,

Ռամիկ իմ, թավադութին չիմ ուզում:

Link to post
Share on other sites
ՍԱՍ, կարծում եմ «մարդ», «նամարդ» բառերը ճիշտ չես թարգմանել: հիշենք հայտնի «մարդը նամարդին էյթաջ չի լինի»: Մեր բարբառում և ընդհանրապես իմ գիտենալով «մարդ» կամ «մըրդ» - կամեցող, առատաձեռն, լավություն անող, բարեգործ: իսկ «նամարդ» կամ «նըմըրդ», համապատասխանաբար -չկամ, վատը կամեցող:

Romeo,

ՄարԴ(պարսկերեն)= ազնիվ\ առաքինի

ՆաՄարԴ(պարսկերեն) = ոչ ազնիվ\ ոչ առաքինի

Նա-ն պարսկերենում ժխտական նախածանց է, որը հայերենում դարձել է Ան

ՆաՄարԴ = ոչ ազնիվ =ԱնԱզնիվ

Սայաթ-Նովան իր տաղերում մարդ = человек գրում է մարԹ( Թիֆլիսի բարբառ):

Օրինակներ՝

Աշխարհս մե փանջարա է

-ՄարԹ համաշա մեկ չի ըլի՝ խաղերումեն բեզարիլ իմ

Առանց քիզ ինչ կոնիմ

-Բըլքամ մե մարԹ ռաստ գա, վուր ինձ խըրատե

Դուն էն գըլխեն

-Ամեն մարԹ չի կանա խըմի՝ իմ ջուրըն ուտիշ ջըրեն է

Ամեն մարԹ չի կանա կարԹա՝ իմ գիրըն ուտիշ գըրեն է

-Յիս մարԴ մարԹ իմ՝ նաՄարԴութին չիմ ուզում = Ես ազնիվ մարդ եմ ՝ անազնվություն չեմ ուզում:

============================================================

stemar, :flower:

շատ գոհ իմ՝ ես լը եկա քու կարձիկին:Ի՞նչ էնիմ,տղա, մեծցեր իմ՝ խելկսի թըռուցեր իմ: :)

============================================================

Գայանե,

ճշտում եմ՝ :)

Առաքինի = добродетельный

Պարկեշտ = Скромный \ порядочный

Link to post
Share on other sites
Romeo,

ՄարԴ(պարսկերեն)= ազնիվ\ առաքինի

ՆաՄարԴ(պարսկերեն) = ոչ ազնիվ\ ոչ առաքինի

Նա-ն պարսկերենում ժխտական նախածանց է, որը հայերենում դարձել է Ան

ՆաՄարԴ = ոչ ազնիվ =ԱնԱզնիվ

Սայաթ-Նովան իր տաղերում մարդ = человек գրում է մարԹ( Թիֆլիսի բարբառ):

Օրինակներ՝

....

ՍԱՍ, խոսք չէր գնում «մարդ» և «մարթ» բառերի չշփոթելու մասին: Խոսքը «մարդ», «նամարդ» բառերի մասին էր:

Link to post
Share on other sites

Կներեք,

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ :)

ՎԱՐԴԸ

Խոսք` Վ. Գյոթեի

Թարգմ.` Հովհ. Թումանյանի

Երաժշտ.` Ռ. Մելիքյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,

Տեսավ մի վարդ դաշտի միջին.

Վարդը տեսավ, ուրախացավ,

Մոտիկ վազեց սիրուն վարդին,

Սիրուն վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին:

Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,

Այ կարմիր վարդ, դաշտի միջին,

Վարդը ասավ. - Տես, կծակեմ,

Որ չմոռնաս փշոտ վարդին,

Փշոտ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին:

ՈՒ անհամբեր տղան պոկեց,

Պոկեց վարդը դաշտի միջին,

Փուշը նրա ձերքը ծակեց.

Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,

Քնքուշ վարդին, կարմիր վարդին,

Կարմիր վարդը դաշտի միջին:

Link to post
Share on other sites
Կներեք,

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ :)

ՎԱՐԴԸ

Սաթենիկ, իմ մի ծանոթ կոնսերվատորիայի դասախոսը, որ նաև մոլի մելոման է, նայելով նոտաներին, ինքնամոռաց լսում էր երաժշտությունը: :)

Այնպես որ, ես էլ կարդալով ռոմանսի բառերը, լիուլի լսեցի Պ. Լիսիցյանին: :)

:flower:

Link to post
Share on other sites

ԻՄ ՅԱՐԸ ԳԱԼԻՍ Ա

խոսք՝ Հր. Հովհաննիսյանի

Աղջի, լոր ես արտի մեջ,

Նազերով շորորա,

Ինձ գցել ես դարդի մեջ,

Յա՜ր, յա՜ր,

Երնեկ էն քո ջահելին,

Քեզնով բախտավոր ա:

Խնձորը թելով շարեմ,

Ասեղը թելիս ա,

Յարիս բլուզը կարեմ,

Յա՜ր, յա՜ր,

Յարիս խաբարն եմ առել,

Սիրտս ցնծալիս ա:

Ունքիդ վերև խալ ունես,

Խալիդ տակ կամար ա,

Ուսիդ բարակ շալ ունիս,

Յա՜ր, յա՜ր,

Ման եմ գալիս քո սիրով,

Սերդ ո՞ւմ համար ա:

Նունուֆար թեր ունի,

Ծաղիկը լալիս ա,

Սերս ջահել տեր ունի,

Յա՜ր, յա՜ր,

Յարիս խաբարը եկավ,

Իմ յարը գալիս ա:

Կայնել ես մեր դռանը,

Աչքդ սև խալիս ա,

Քեզ հարս չի տա իմ նանը,

Յա՜ր, յա՜ր,

Իմ յարը զուտ ոսկի ա,

Հրեն նա գալիս ա:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...