Gayane Posted October 31, 2003 Report Share Posted October 31, 2003 Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 31, 2003 Report Share Posted October 31, 2003 Թագվորի մեր Թագվորի մեր դուս արի Տես ,քե ինչեր ենք բերե. Թագվորի մեր դուրս արի -Քե գլուխ դմպող ենք բերե -Քե լվացք անող ենք բերե. -Գրդնակ անող ենք բերե -Քե տաշտ մաքրող ենք բերե -Քե հաց թխող ենք բերե -Ցամ լվացող ենք բերե -Կարկատան անող ենք բերե -Սոլեր շտկող ենք բերե -Քե բուրդ գզոզ ենք բերե -Ճախրակ մանող ենք բերե: Մի խոսքով ունիվերսալ մի նվեր Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 1, 2003 Author Report Share Posted November 1, 2003 Հրաշք երգեր են, Գայանե ջան: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 3, 2003 Author Report Share Posted November 3, 2003 ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդական Էս գիշեր, լուսնակ գիշեր, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Ձյունն եկեր, գետին նախշեր. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Թուշդ դեմ արա, պաչեմ, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Կեռ ունքեր, սիրուն աչքեր. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Ա՜յ գիշեր, դարձիր տարի, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Հացս թող լինի գարի. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Մենակ յարս ինձ համար, Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, Սրտով խոսքը կատարի. Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա, Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա: Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 4, 2003 Report Share Posted November 4, 2003 ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Մսրլյանի Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վըրա Իմ քարավանըս մեղմ կը ղողանջե. Կանգնի'ր, քարավանս, ինձի կը թվա, Թե հայրենիքես ինձ մարդ կը կանչե: Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չը կա Արևա'ռ, անդո'րր այս անապատում. Ա՜խ հայրենիքըս ինձ խորթ է հիմա, ՈՒ քնքուշ սերըս ուրիշի գրկում: Կընոջ համբյուրին է'լ չեմ հավատա, Շուտ կը մոռանա նա վառ արցունքներ. Շարժվի'ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա, Գիտցի'ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր: Գընա', քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր Օտար ամայի ճամփեքի վրա. Որտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր, Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա.... Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 4, 2003 Report Share Posted November 4, 2003 սա էլ եմ շատ սիրում ՈՒՌԻՆ Խոսք` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Դ.Ղազարյանի Գետակի վրա Թեքվել է ուռին ՈՒ նայում է լուռ Վազող ջրերին: ...Երազ աշխարհում Ամեն բան հավետ Գալիս է, գնում ՈՒ ցնդում անհետ: Եվ գլուխը կախ` Նա լաց է լինում, Ջրերը ուրախ Գալիս են, գնում... Հին տարիների Նուշ հեքիաթներից Պատմում էր ուռին Այն վառ հուշերից: Անցած-գնացած Գարուն օրերին Մրմունջ էր կարդում Ծերացած ուռին: ՈՒ լուռ արտասվում, Տխուր հեկեկում, Ջրերը ուրախ Գալիս են, գնում... Quote Link to post Share on other sites
SAS Posted November 4, 2003 Report Share Posted November 4, 2003 Վերջին երեք քառատողերը Ղազարյանն է ավելացրել: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 6, 2003 Report Share Posted November 6, 2003 Ժողովուրդ, այսպիսի հայկական երգերի հավաքածու ինտեռնետում , ինձ թվում է, էլ չկա, առաջարկում եմ սարքել առանձին էջ հայաստան.քոմ-ում « Հայկական երգերի բառեր» կամ ուրիշ անվան տակ, ինչ կասեք? Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 6, 2003 Author Report Share Posted November 6, 2003 Անգել ջան, շատ լավ բան կանի ամեն մեկը մեզնից, եթե երգերի խոսքերը ինտերնետով մեկ տարածի: Դե որ հարգեցիք, հարցրեցիք - ի՜նչ ուզում եք արեք: ՈՒղակի գրագետ գրված երգերի խոսքերն է պետք տեղափոխել: Լիքը բան կա, որ ըստ հիշողության է գրվում, կամ ձայնագրությունից: Այսինքն, այնպես չլինի, որ ծուրտի-պուրտի գրած բաները հանենք ցուցահանդեսի: ՈՒզո՞ւմ եք, Անգել ջան, ցուցակ գրեմ եղած երգերից, որոնք հաստատ իրենք են, որ հանգիստ փոխադրեք: Հայեր, ես իհարկե կամաց-կամաց խմբագրում եմ այն տեքսնտերը, որոնք կարիք ունեն ճշտումների, բայց մեկ է, խնդրում եմ բոլորիդ, եթե տառասխալներ եք նկատում, անմիջապես ասեք: PM-ով չե, հենց այստեղ: Անգել ջան, առաջին էջի վրա երգացանկ կա, այնտեղ նայեցի՞ք այդ երգը: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 6, 2003 Report Share Posted November 6, 2003 Սաթենիկ ջան, դու մեր «աֆտարիտետն» ես իհարկե ուզում եմ, որ ցուցակը կազմես, այդպես ավելի լավ կլինի! եթե դժվար չէ, միանգամից էջի համարնել գրի, որ հեշտ գտնեմ , թե առաջի էջում նշված բոլոր երգերը արդեն ուղղվածներն են? Quote Link to post Share on other sites
Angel Posted November 7, 2003 Report Share Posted November 7, 2003 Աղջկա երգը Դու ինձ համար միշտ թանկ ես, Իմ հարազատ զուլալ գետ, Քեզ հետ է միշտ իմ կյանքը, ՈՒ երազներս քեզ հետ: կրկներգ ( 2 անգամ) Հեյ, երգիր Արաքս, Իմ բախտ, իմ երազ, Ջան, Արաքսն է , Երգիր կարոտն իմ, Դու իմ մտերիմ: Դու իմ սիրո վկան ես, Իմ սրտագին զուլալ գետ, Կանգնել եմ լուռ, ինչքան ես, Քո ափերին ծաղկավետ: կրկներգ ( 2 անգամ) Quote Link to post Share on other sites
Angel Posted November 7, 2003 Report Share Posted November 7, 2003 իսկ ո՞վ գիտի այս երգի բառերը : Մի բալա է, էս իմ յարը, Մի աղուն է հուր ու բոց, Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 8, 2003 Report Share Posted November 8, 2003 ՃՈՃԱՆ (Խոսք՝ Վ. Հարությունյան, ժող. մոտիվ.) Քամին յանա, քամին յանա-յանա՜, Քամին զարնե ճերմակ դոշդ բանա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Արև զարնե ճերմակ դոշդ սևվնա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Քամին զարնե սիրտս քեզնից հովնա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Էրված աղջիկ, ինձ մտքիցդ հանա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Քամին զարնե ճերմակ դոշդ բանա: Քամին յանա, քամին յանա-յանա՜, Արև զարնե ճերմակ դոշդ սևվնա: Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 10, 2003 Report Share Posted November 10, 2003 Այս երգն էլ նվիրում եմ աշնան վերջին օրերին ԱՇՈՒՆ Խոսք.` Հ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի Դեղնած դաշտերին Իջել է աշուն, Անտառը կըրկին Ներկել է նախշուն: Պաղ-պաղ մեգի հետ Փըչում է քամին, Քշում է տանում Տերևը դեղին: Տխուր հանդերից, Ամենքը տրտում, Քաշվում են կամաց Իրենց տունն ու բուն: Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 10, 2003 Report Share Posted November 10, 2003 Երկիր հնամյա ,երկիր պապենի Քո ոգուց բխաց Լեզու մայրենի Քո ոգուց ծնված ,տենչանք ու կարոտ Ինչ եմ արանց քեզ Միայն անտունի Satenik hishum es ays ergy ? Quote Link to post Share on other sites
Angel Posted November 10, 2003 Report Share Posted November 10, 2003 Այս երգն էլ նվիրում եմ աշնան վերջին օրերին Հ.Թումանյան Ռ.Մելիքյան Ա.Մանուկյան .Ե.Սարդարյան Դեղնած դաշտերին Գայանեեեեեեեեեե, շնորհակալություն այս երգի համար, դպրոցի ժամանկներից հիշում եմ ու շատ սիրում Quote Link to post Share on other sites
Angel Posted November 10, 2003 Report Share Posted November 10, 2003 ԲՈԼՈՐԸ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՑԻՆ, ՀՆՉՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԸ Մեր Հայրենիք Միքայել Նալբանդյան Պ. Կանաչյան Մեր Հայրենիք , ազատ անկախ, Որ ապրել ես դարե դար Իր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան: Ահա եղբայր քեզ մի դրոշ, Զոր իմ ձեռքով գործեցի Գիշերները ես քուն չեղայ, Արտասուքով լվացի: Նայիր նրան երեք գույնով, Նվիրական մեկ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պայծայ Հայաստան: Ամենայն տեղ մահը մի է Մարդ մի անգամ պիտ մեռնի, Բայց երանի` որ իր ազգի Ազատության կզոհվի: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 11, 2003 Author Report Share Posted November 11, 2003 Անգել ջան, ուրեմն այսպես, հարյուր տոկոսով վստահ եմ այն երեգերի տեքստերի վրա? որոնց դիմաց գրել եմ "հաստատ է": Սրանք կարող եք հանգիստ տպել: Մնացածների դիմաց գրել եմ ինչն ինչոց է: : Հայեր, չնդգրկված երգերից որոնց վրա վստահ եք - կարող եք նշել: Ես նշեցի միայն իմ իմացածը: Եվ մի առաջարկ էլ, Անգել ջան: Կարելի է երգերը գրել ըստ այբուբենի: Բայց կան երգեր, որոնք ասենք օպերաներից են, կամ կինոֆիլմերից, այս դեպքում կարելի է գրել օպերայի կամ կինոնկարի անվանումը ըստ այբուբենի, իսկ տակը, ենթակետերի պես, գրել երգերը: ԵՐԳԱՑԱՆԿ էջ 1. ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ ԵՆ Խոսք և երաժշտ.` Հովհ. Թումանյանի - հաստատ է ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ Խոսք` Վահան Տերյանի, Երաժշտույթուն` Ռ. Մելիքյանիհաստատ է ՋԱՂԱՑԸՍ ՊԱՏԻԿ ՊԱՏԻԿ ժողովրդականհաստատ է ՔԵԼԵ ԼԱՈ ժողովրդականհաստատ է ՆԱ ՄԻ ՆԱԶ ՈՒՆԻ Գուսան Շերամհաստատ է ՀԱՅԻ ԱՉՔԵՐ Խոսք` Սարմենի Երաժշտ. Ռ. Ամիրխանյանիհաստատ է ԽՆՁՈՐԻ ԾԱՌԻ ՏԱԿԻՆ ժողովրդականհաստատ է ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ Խոսք` Դևի, երաժշտ. Ն. Գալանտերյանիհաստատ է ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ ժողովրդական, խոսք` Լ. Միրիջանյանիհաստատ է ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդականհաստատ է ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ ժողովրդականհաստատ է էջ 2. ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ Խոսք` Ռ. Պատկանյանիհաստատ է ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Բ. Կանաչյանիհաստատ է Երևանի սիրուն աղջիկ ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ Միջազիհաստատ է Լավագույն տղերքը հեռանում են Ռուբեն Հախվեդյան ԿԻԼԻԿԻԱ Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ.` Գ.Երանյանիհաստատ է ԵՐԵՔՆՈՒԿ Խոսք.` Պ. Սևակի, երաժշտ.` Վ. Հովսեփյանիհաստատ է ԹԵԼԼՈ ժողովրդականհաստատ է Երևանի սիրուն աղջիկ ՈՒրիշ տարբերակ ՔԵԼԵ, ՍԱԹՈ ժողովրդականհաստատ է էջ 3. ԿՈԼԽՈԶՆԻԿ ՅԱՐ Խոսք` Գեղ.Սարյանի, երաժշտ. Դան.Ղազարյանիհաստատ է ՍԻՐՈ ԵՐԳ ("Առաջին սիրո երգը" կինոնկարից) Խոսք.` Վ. Հարութունյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանիհաստատ է ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ "Առաջին սիրո երգը" կինոնկարից Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Ա. Բաբաջանյանիհաստատ է ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ ("Կարինե" կատակոպերայից) Խոսք`Թ. Նալյանի, երազհշտ.` Տ. Չուխաջյանիհաստատ է ՊԵՊՈՅԻ ԵՐԳԸ ("Պեպո" կինոնկարից) Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ. Ա. Խաչատրյանիհաստատ է ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԵՍ ԵՎ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Կ. Օրբելյանիհաստատ է ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ (Կարոտ) Խոսք` Գ. Սարյանի, երաժշտ. Ա. Սաթյանիհաստատ է ԲԱՐԵՎ ԻՄ ՍԵՐ Ֆորշի երգերից էջ 4. Ա՜Յ ՍԱՐ ՈՒ ՍԵՅՐԱՆ ժողովրդական, ձայնագրումը Ա. Բրուտյանիհաստատ է ՀՈՐՈՎԵԼհաստատ է էջ 5. ԱՎԼԻ, ԹԱՓԻ ՓՈՇԻՆհաստատ է էջ 6. Սարի սիրուն Գուսան Աշոտ ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ Խոսք` Սարմենի, երաժշտ. Կ. Զաքարյանիհաստատ է ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանիհաստատ է ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈՐ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանիհաստատ է ԱՄՊԻ ՏԱԿԻՑ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանիհաստատ է էջ 7. ԱՂՋԻ ԱՆԱՍՏՎԱԾ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանիհաստատ է ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒՌԻՆ "Անուշ" օպերայից: Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանիհաստատ է ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈհաստատ է Գարուն ա Կոմիտասհաստատ է ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՇԱհաստատ է ՀԻՄԱ Ո՞Վ Է ՁԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ("Սիամանթո և Խջեզարե" պոեմից) Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանիհաստատ է ՄՆԱՔ ԲԱՐՈՎ ("Սիամանթո և Խջեզարե" պոեմից) Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանիհաստատ է ԴՈՒԼԻԿ ժողովրդական, Խոսքի մշակումը` Վ. Հարությունյանի, երաժշտության մշակումը` Թ. Ալթունյանի հաստատ է էջ 8. ՉՔՆԱՂ ԵՐԱԶ Խոսք` Ա. Սահակյանի, երաժշտ.` Ա. Հեքիմյանի ՔԱ ԴԵ ԵՍԻՄ Ժողովրդական պարերգ Ձայնագրություն և մշակում` Թ. Ալթունյանիհաստատ է ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆ խոսք՝ Վ. Դավթյանի, երաժշտ.՝ Ամիրխանյանիհաստատ է ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ Խոսք և երաժշտ. Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻհաստատ է ԱԼ ԱՅԼՈՒՂՍ Ժողովրդականհաստատ է ՔՈՒՅՐ ԻՄ ՆԱԶԵԼԻ Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Դ. Ղազարյանիհաստատ է էջ 9. ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ Սայաթ Նովահաստատ է ՎԱՐԴԸ Խոսք` Վ. Գյոթեի, Թարգմ.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանիհաստատ է ԻՄ ՅԱՐԸ ԳԱԼԻՍ Ա խոսք՝ Հր. Հովհաննիսյանիհաստատ է Թագվորի մեր դուս արի ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ ժողովրդականհաստատ է ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ Խոսք` Ա. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Մսրլյան էջ 10. ՈՒՌԻՆ Խոսք` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Դ.Ղազարյանիհաստատ է Աղջկա երգը ՃՈՃԱՆ Խոսք՝ Վ. Հարությունյան, ժող. մոտիվ հաստատ է ԱՇՈՒՆ Խոսք.` Հ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանիհաստատ է Մեր Հայրենիք Միքայել Նալբանդյան, Պ. Կանաչյան հաստատ է Անգել ջան, մնացածը նոր երգերի հետ կճշտեմ, կխմբագրեմ, հաջորդ անգամ կավելացնենք: Շնորհակալությո'ւն: ՈՒ ներողություն ուշացնելու համար: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 11, 2003 Report Share Posted November 11, 2003 Սաթենիկ ջան, շնորհակալություն քեզ!!!!!!! ես այբուբենով կդնեմ , ինքսել կնայեմ այն երեգրը, որոնց վրա դու վստահ չես, հետո մի գեղեցիկ կերպով կսարքենք և կդնենք սայթում, Արթուրին արդեն ասել եմ, ասաց որ սայթը շուտով նորացնելու է, ու ուզում է նորացվաց սայթի հետ դնել այս երգերը, ինձ թվում է մեծ աշխատանք ենք արել, ու ես ման եկա ինտերնետում, հայկական երգերի բառեր չգտա ոչ մի տեղ... միայն մի տեղ էր, այնել արևմտահայերեն և սխալներով: ԱՊՐԵՆՔ ՄԵՆՔ նամանավանդ դու Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 12, 2003 Author Report Share Posted November 12, 2003 Հա, դժվար էլ լիներ ինտերնետում: Ես այդպես էլ կարծում էի: Իսկ աշխատանքը դեր արջևում է: Մի խոսքով - Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 12, 2003 Report Share Posted November 12, 2003 Սա էլ նվիրում եմ մեզ Հայաստանի աղջիկները Պիտի գովեմ սրտիս խորքից Հայաստանի աղջիկները, Ծաղիկներ են մաքուր ,անբիծ Հայաստանի աղջիկները Ացգքեր ունեն սև սաթի պես, ՈՒնքերը խիտ կամարի պես Շորորում են կաքավի պես Հայաստանի աղջիկները Մնացածը չգրեմ հա՞ հա հեղինակը Գուսան Իգիթ Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 13, 2003 Author Report Share Posted November 13, 2003 Անգել ջան, 9-րդ էջի Սայաթ Նովայի "ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ" երգն էլ է պատրաստ: Ավելացրեցի այս վերևի ցուցակի մեջ: Չտեսնված իմաստուն խոսքեր են ի միջի այլոց... Անգել ջան, ցուցակի մեջ ավելացրած երգերը կնշեմ կապույտով: Դե որ նոր ցուցակ չկազմեմ... Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 13, 2003 Author Report Share Posted November 13, 2003 Երկիր հնամյա ,երկիր պապենի Քո ոգուց բխաց Լեզու մայրենի Քո ոգուց ծնված ,տենչանք ու կարոտ Ինչ եմ արանց քեզ Միայն անտունի Satenik hishum es ays ergy ? Չե... Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 13, 2003 Author Report Share Posted November 13, 2003 ԱՆՈՐ Խոսք` Թլկատենցու, երաժշտ.` Հ. Պերպերյանի Սիրտս կը թռի ջաղջի քարին պես, Մարմինս կը փղրի ջաղջի ալրին պես, Ե՞րբ պիտի լուսնա գիշերն դարի պես, Տեսնեի տղան խաչին լուսնին պես: Տեսնեմ, կսեի, ձեռքիս վարդը տամ, Վարդը որ չառնե, ոսկի խնձոր տամ, Խնձորն երբ չառնե, մազս քաշեմ տամ, Ան ալ որ չառնե, հոգիս քաշեմ տամ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 15, 2003 Author Report Share Posted November 15, 2003 ԻՄ ՅԱՐԸ ԳԱԼԻՍ Ա խոսք՝ Հր. Հովհաննիսյանի Սա շատ լավ երգ է: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.