Satenik Posted November 15, 2003 Author Report Share Posted November 15, 2003 ԱՆԴՐԱՆԻԿԻՆ Խոսք և երաժշտ.` Շերամի Թշնամիներդ երբ լսեն քո անունը` Օձերի պես պիտ սողան իրենց բունը, Երակներիդ ազնիվ քաջի արյունը Չցամաքի' մինչ հավիտյան, Անդրանի'կ: Հայոց կուսանք դափնեպսակ թող հյուսեն, Քնքույշ ձեռքով քո ճակատը պըսակեն, Գոհարներով անվախ կուրծքըդ զարդարեն, Կեցցե'ս հավետ դու, անսասան Անդրանիկ: Հայաստանի սոխակները քեզ համար Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար, Անհաղթ մնաս դու, քաջության սիրահար, Հայրենիքի անմահ հերոս Անդրանի'կ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 16, 2003 Report Share Posted November 16, 2003 Ախ ինչ անեմ Վ Հարությունյան (խոսք) Վ.Բալյան(երաժշտություն) Ինչու՞ իմ այգին ընկար, Ինչու՞ իմ աչքին ընկար, Առանց դուռը թակելու Իմ ջահել հոգին ընկար: Ախ ,ի՞նչ անեմ , ի՞նչ անեմ, Ճարը գիտեմ ճար չունեմ, Ոչ իմ հոգուց դուրս են գալիս, Ոչ քո հոգում տեղ են տալիս ,Այ իմ անսիրտ,այ իմ անսիրտ. Իմ անգին.. : Ինչու՞ ինձ հետ չես խոսում, Բայց գալիս ես երազում, Զրուցում ես մինչև լույս, Սիրում-սիրում ու հուզում Ախ ,ի՞նչ անեմ , ի՞նչ անեմ, Ճարը գիտեմ ճար չունեմ, Ոչ իմ հոգուց դուրս են գալիս, Ոչ քո հոգում տեղ են տալիս, Այ իմ անսիրտ,այ իմ անսիրտ Իմ անգին :Ձեռքտ շատերն են խնդրում, Ինչու՞ մեկին չես ընտրում Թե ինձ համար ես պահել Էլ ի՞նչ ես սիրտս կոտրում Ախ ,ի՞նչ անեմ , ի՞նչ անեմ, Ճարը գիտեմ ճար չունեմ, Ոչ իմ հոգուց դուրս են գալիս, Ոչ քո հոգում տեղ են տալիս Այ իմ անսիրտ,այ իմ անսիրտ.. Իմ անգին.: : Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 18, 2003 Author Report Share Posted November 18, 2003 ՎԱՐԴ ԿՈՇԻԿՍ Ձայնագր. և մշակում` Կարա-Մուրզայի Վարդ կոշիկըս, վարդ կոշիկըս, Վարդից գեղեցիկ մաշիկըս: Աղջ. - Մեր տան մեջը քնող տղա, Կարիմիր խնձոր ծախող տղա, Վարդ կոշիկըս գտնող տղա, Տըղա', ղըրկե' վարդ կոշիկըս: Տղա - Ձեր տան մեջը քնել չեմ ես, Կարմիր խնձոր ծախել չեմ ես, Վարդ կոշիկըդ գտել չեմ ես, Իմ մոտ չէ քո վարդ կոշիկը: Աղջ. - Լավ օրս եկավ ա՜խ ու վա՜խ, Կորցուցի կոշիկըս, ավա՜ղ, Հայի տղա հոգուդ մատա՜ղ Տըղա, ղըրկե' վարդ կոշիկըս: Տղա - Որ մոտս չէ` ուրտի՞ց ճարեմ. Ազնիվ աղջիկ, հոգիդ սիրեմ, Եթե գտնեմ, հետ կուղարկեմ, Իմ մոտս չէ վարդ կոշիկըդ: Աղջ. - Մի' մնար ինձի պարտական, Աղջիկ եմ, տասնչորս տարեկան. Ես կըլինեմ քեզ սիրեկան, Տըղա', ղըրկե' վարդ կոշիկըս: Տղա - Ինչո՞ւ մընամ քեզ պարտական, Կամիս` տամ հազար դահեկան, Եթե կըլնես ինձ սիրեկան, Ես կըճարեմ վարդ կոշիկըդ: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 18, 2003 Report Share Posted November 18, 2003 ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ Խոսք` Ավ. Իսահակյանի Սիրեցի, յարըս տարան. Յարա տըվին ու տարան. - Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Պոկեցին սիրտս տարան: Ցավըս խորն է, ճար չը կա, Ճար կա, ճար անող չը կա. - Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սրտացավ ընկեր չը կա: Լա՜վ օրերըս գընացի՜ն, Ափսո՜ս ասին, գընացի՜ն. - Էս ի՞նչ զուլում աշխարհ է, Սև դարդերըս մընացին... Quote Link to post Share on other sites
Angel Posted November 18, 2003 Report Share Posted November 18, 2003 Անգել ջան, 9-րդ էջի Սայաթ Նովայի "ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ" երգն էլ է պատրաստ: Ավելացրեցի այս վերևի ցուցակի մեջ: Չտեսնված իմաստուն խոսքեր են ի միջի այլոց... Անգել ջան, ցուցակի մեջ ավելացրած երգերը կնշեմ կապույտով: Դե որ նոր ցուցակ չկազմեմ... SAtenik or ori avelanum e ergacank@ Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 19, 2003 Author Report Share Posted November 19, 2003 SAtenik or ori avelanum e ergacank@ Հա, Անգել ջան : Սա դեռ լինելիքի 1/10 է :lol: : Առնվազն : Անգել ջան, առաջին 10 էջի հախիցը գամ պրծնեմ, էդ արանքում լիքը նոր երգեր կտպվեն, իսկ հետո, սկսած 11-րդ էջից, նորից սրա պես նոր երգացանկ կկազմեմ, որտեղ նույնպես կոնկրետ կնշեմ ինչն է հաստատ, իսկ ինչը ոչ: Լա՞վ : Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 19, 2003 Report Share Posted November 19, 2003 ԻՄԱԼ ԷՆԵՄ Ժողովրդական Մի յար ունեմ հավի ճուտ ա, Կուտ կթաբլեմ, կուգա կուտա: Ախ ի՞նչ էնեմ, իմա՞լ էնեմ, Յար պզտիկ է, շվարել եմ: Քեզի մեռնեմ խաթուն կեսուր, Ծծկեր բալիդ խրատմ տուր, Թե պիտ պառկեր գոմշի մսուր, Ինչո՞ւ ձեր տուն բերեց իզուր: Իմ հեր թամահ արավ փողին, Իզուր տվեց գրկանոցին, Էս տան ոսկին ու մարգարիտ Հարամ կենա իրենց գլխին: Խաթւոն կեսուր, շուտ վեր էլի, Արի գնա մի մաղ ճարի, Որ իմ էրկան հող տի մաղեմ, Իրիկուն էլավ տակը փռեմ: Ախ ի՞նչ էնեմ, իմալ էնեմ, Սարեր ձուն ա մոլորել եմ, Ախ ի՞նչ ւնեմ, իմալ էնեմ, Յար պզտիկ ա, շվարել եմ: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 19, 2003 Report Share Posted November 19, 2003 Հա, Անգել ջան : Սա դեռ լինելիքի 1/10 է :lol: : Առնվազն : Անգել ջան, առաջին 10 էջի հախիցը գամ պրծնեմ, էդ արանքում լիքը նոր երգեր կտպվեն, իսկ հետո, սկսած 11-րդ էջից, նորից սրա պես նոր երգացանկ կկազմեմ, որտեղ նույնպես կոնկրետ կնշեմ ինչն է հաստատ, իսկ ինչը ոչ: Լա՞վ : այո, իհարկե Սաթենիկ ջան Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 21, 2003 Author Report Share Posted November 21, 2003 ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Պ. Աֆրիկյանի Մայր Արաքսի ափերով Քայլամոլոր գնում եմ, Հին-հին դարուց հիշատակ Ալյաց մեջը պտրում եմ: Բայց նոքա միշտ հեղհեղուկ. Պըղտոր ջըրով եզերքին Դարիվ-դարիվ խըփելով, Փախչում էին լալագին: - Արա'քս, ինչո՞ւ ձկանց հետ Պար չես բռնում մանկական, Դու դեռ ծովը չհասած` Սըգավո՞ր ես ինձ նման: - Խիզա՜խ, անմի'տ պատանի, Նիրհըս ինչո՞ւ դարևոր Վրդովում ես, նորոգում Իմ ցավերը բյուրավոր: Էլ չի խոսեց Արաքսը, Հորձանք տվեց ահագին, Օղակ-օղակ օձի պես Առաջ սողաց մոլեգին: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 21, 2003 Author Report Share Posted November 21, 2003 Ռոմեո ջան, շնորհակալությո'ւն Ձեզ, եղբայր: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 24, 2003 Author Report Share Posted November 24, 2003 ՀԱՅԱՍՏԱՆ Խոսք.` Հ. Միրզա-Վանանդեցու, երաժշտ.` Գ. Երանյանի Հայաստա'ն, երկիր դրախտավայր, Դու մարդկայնո ցեղիս օրրան, Դու և բնիկ իմ Հայրենիք, Հայաստա'ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ Ոգևորի ի նոր խրա######ս, Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ, Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայաստա՜ն, անո'ւն փարելի, Ի քեզ հանգիստ Նոյան տապան, Եգիտ և քև ապրեցավ Նոյ, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Գետք քաջառաջք ադենաբուղխ Զհողդ բարի առնեն հուռթի, Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ, Քև, քև պանծամ, փառք իմ միայն: Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայաստան, ծնող դյուցազանց Եվ հրաշալյաց հանդիսարան. Քո զեփյուռին քաղցր և շնչյուն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան, Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան, Զոր շնչեցին և զորացան, Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ, Զքեզ, զքեզ, սեր իմ միայն Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 26, 2003 Author Report Share Posted November 26, 2003 ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ Խոսք` Մ. Տամատյանի Տալվորիկի զավակ եմ ղորթ, Քաղքըցու պես չեմ թուլամորթ. Սարի զավակ, քարի որդի` Հին քաջ հայոց եմ մընացորդ: Տալվորիկի զավակ եմ քաջ, Չեմ խոնարհիր վատին առաջ, Քարոտ լեռանց եմ ազատ լաճ` Չեմ տեսներ ո'չ արոր, ո'չ մաճ: Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք, Տալվորիկի զավակ եմ քաջ, Ազատության սիրույն համար Եկեք դեպ ինձ, յառա՜ջ, յառա՜ջ: Թող այլք բնակին հովիտ ու դաշտ, Վատ անգութին հետ լինին հաշտ, Ես պիտի մնամ միշտ աննվաճ, Թեև վըրաս գա քըսան վաշտ: Իսկի չքաշեմ բանի մը կարոտ, Քանի ունիմ գնդակ, վառոդ, Ազատ ապրիմ, մեռնիմ ազատ, Սասնո որդին եմ հարազատ: Հայ աղբրտիք... Եվ իմ խելոք ջոջ պապ Հարե, (Աստված հոգին լուսավորե) Ինձ կը'սեր միշտ - "Աղքատ ապրե', Բայց մի' ծռե վիզ, հարկ մի' վճարե": Սակայն մի՞թե կրնա աղքատ Կոչվիլ այն մարդ, որ է ազատ, Մի՞թե կա բան մը ավելի թանկ`, Քան անիշխան և ազատ կյանք: Հայ աղբրտիք... Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 26, 2003 Report Share Posted November 26, 2003 Սակայն մի՞թե կրնա աղքատ Կոչվիլ այն մարդ, որ է ազատ, Մի՞թե կա բան մը ավելի թանկ`, Քան անիշխան և ազատ կյանք: Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 26, 2003 Report Share Posted November 26, 2003 ԱՏԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ Կոտորածն անգութ, հայերը թող լան, Անապատ դարձավ շքեղ Ատանան: Կրակը, սուրը ու անխիղճ թալան, Ռուբենի տունը, ա՜խ, ըրավ վերան: Ալ մի' տար լույսդ, պայծառ արեգակ, Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ, Անցավ մեր երկրեն հարավի խորշակ, Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ համակ: Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր, Ինկան սուրին տակ խուժանին ահեղ: Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան, Բյուրավոր հայեր անխնա մեռան: Պարապ է ավա՜ղ, հարուստ Ատանան, Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան, Միայն ապրեցավ Հաճընի սիրոյն, Ինչո՞ւ չշարժիր ապառաժ Զեյթուն: Երեք օր գիշեր կրակը մեջեն, Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն, Ջնջեցին հայը երկրին երեսեն, Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն: Ալ բավ է որքան վատերուն լուծը Կրեցինք, թողունք մեր լացն ու կոծը, Օտարին տունը ալ չէ ապահով, Հայ հողերու վրա մեռնինք մենք փառքով: Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 27, 2003 Report Share Posted November 27, 2003 http://www.learnarmenian.com/songs/samplesongs.cfm Ani, Hayordik, Kilikia, Adana, Zeytuntsiner, Aghchkaerg... Martiki erg. ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ Դեռ մի կարոտ ունեմ անհագ. տեսնyմ Անին ու նոր մեռնեմ Լցված կյանքով հազարազանգ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ. Ախուրյանի ջրերի պես, զմրուխտ փեշերն համբուրելով Դառած մի նոր սիրո դղյակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Հազար տարվա կարոտ ունեմ իմ երազը հազարաթև Ախ թեկուզ լուռ դեռ ավերակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Կանցնեմ դարեր ոտք չդրած, հող ու հանդով իմ պապերի Հայոց խոփի համբյուրի տակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Վանածովի ու Վանի հետ Ու Ղարսի ու Սևանի Իմ Սևանի լույսերի տակ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր, Բուերի տեղ սոխակ դառնամ. Որպէս երգ ու վարդի քաղաք. տեսնեմ Անին ու նոր մեռնեմ: Հազար տարվա կարոտ ունենմ իմ երազը հազարաթև Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր, Բուերի տեղ սոխակ դառնամ. Ախ թեկուզ լուռ դէռ ավերակ տեսնէմ Անին ու նոր մեռնեմ Որպէս երգ ու վարդի քաղաք. տեսնէմ Անին ու նոր մեռնեմ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 27, 2003 Author Report Share Posted November 27, 2003 Ռոմեո ջան, օրհնվեք... Quote Link to post Share on other sites
SAS Posted November 27, 2003 Report Share Posted November 27, 2003 Մի՞թե դա Շիրազի բանաստեղծությունը չի... Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 27, 2003 Report Share Posted November 27, 2003 Romeo Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 27, 2003 Report Share Posted November 27, 2003 Es el Anin 4 angam em lsum Romeo duq iskakan Romeo eq Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 27, 2003 Author Report Share Posted November 27, 2003 Romeo duq iskakan Romeo eq Այո, Ռոմեո ջան: Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 27, 2003 Report Share Posted November 27, 2003 Ինձ համար շատ հաճելի է, որ այդ սայթե ձեզ դուր եկավ: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ բոլոր այդ երգերը կիսատ են ներկայացրարծ(կոմերցիոն նպատակներով), իսկ Անին կարելի է լրիվությամբ քաշել և լիարժեք լսել ֆլեշ պլեյերով(կարծեմ մոտ 11մբ): Հեղինակների և կատարողների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ, առայժմս թողնում եմ, որ գուշակություններ անեք: Ի դեպ, ձեր գնահատականները հաճույքով կփոխանցեմ սայթի հեղինակներին: Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 27, 2003 Report Share Posted November 27, 2003 Ասեմ նաև, որ այդ սայթով մեծ հաճույքով «զբաղվում» է իմ 3-ամյա փոքրիկը: Խորհուրդ կտայի երեխա ունեցողներին լրջությամբ ծանոթանալ և ծանոթացնել փոքրիկներին: Հետաքրքիր է ու օգտակար (գովազդ չհաշվեք, հա՜): Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 27, 2003 Report Share Posted November 27, 2003 Մի՞թե դա Շիրազի բանաստեղծությունը չի... Խնդրեմ, հենց նոր հավաքեցի: http://forum.hayastan.com/index.php?showtopic=2715&st=0& Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 27, 2003 Report Share Posted November 27, 2003 Իսկ երաժշտությու՞նը:Ո՞վ է գրել Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 28, 2003 Author Report Share Posted November 28, 2003 Ռոմեո, իսկ այդ սկավառակը որտեղ են վաճառում, օրինակ Երևանում կա՞: Ինձ դուր եկավ որ ստերեո չէ: Սա էլ խնդրեմ հայտնեք սայթի հեղինակներին : ԶԵՅԹՈՒՆՑՈՑ ՔԱՅԼԵՐՔԸ Խմբերգ "Զեյբեկներ" օպերետից Խոսք` Հ. Չաքրյանի, երաժշտ.` Տ. Չուխաջյանի Արևն ելավ, Զեյթունցինե'ր, Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ. Ինչո՞ւ, ինչո՞ւ գըլուխ ծռենք Բըռնավորին մեր վիզ պարզած: Զեյթունցի ենք, մեր սփոփանք Են պատերազմ և արշավանք, Սուր, թուր, գնդակ և հրացան Են խաղալիք մեր հավիտյան: Ամբողջ հինգ դար գերի ենք մենք, Մեր շղթայք մենք պատրաստեր ենք, Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք Մեր գերողին կրելու զայն: Կեցցե' Զեյթուն, ապրի' Զեյթուն, Թող չտեսնե ստրկություն. Քանի ունի մեզ պես որդիք, Ապրի' Զեյթուն, կեցցե' Զեյթուն: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.