Jump to content

ընտրելով Հայ Եկեղեցին...


Recommended Posts

ենք մկրտվել ենք մեր ծնողների հավատով եւ Աստծու կամոք դարձել Հայ Եկեղեցու զավակներ, իսկ ռուսը՝ Ռուս Եկեղեցու զավակ: Բայց մինչ մեր աշխարհ գալը՝ 451 թվականին տեղի է ունեցել մի իրադարձություն, որի հետեւանքով անջրպետ է գոյացել. մի կողմից մեր՝ հայերիս, ասորինարի, եթովպացիների, ղպտիների ու հնդիկների եւ մյուս կողմից սլավոնական ու հունահռւոմեական կայսրություններին հպատակ ազգերի միջեւ: Անջրպետը խորացել է փոխադարձ նզովքներով ու հանդիմանություններով:

Այսօր ընտրելով Հայ Եկեղեցին ընտրում ենք մի նեղ ու փշոտ ճանապարհ:

Edited by Muza voina
Link to post
Share on other sites

предыдущее сообщение поставила ВАрси, но написал его Арам_Д. Вообще, Арам затрагивает очень интересные темы в своих постах, и раздел обогатится, если его посты будет переведены на русский язык и предстанут перед общественностью. Он пишет об удивительных сокровищах Матенадарана, о церкви и о многом другом.

мне бы хотелось, чтобы его посты дали начало нескольким темам сразу. но для этого необходимо, чтобы кто то добровольно взялся переводить посты Арама. есть добровольцы?

Link to post
Share on other sites

но для этого необходимо, чтобы кто то добровольно взялся переводить посты Арама. есть добровольцы?

Ես իհարկե բավարար չափով ռուսերեն գիտեմ եւ իմ ռուս բարեկեամների հետ շփվում եմ ռուսերենով, բայց քանի որ իմ կրթությունը հայկական է՝ դժվարանում եմ հայերի հետ եւս ռուսերենով շփվել: Կյանքի փորձը ցույց է տվել, որ ռուսների հետ ռուսերեն խոսելը շատ անգամ ավելի հեշտ է քան հայերիս: Հայերիս հետ ռուսերենով շփվելիս սխալվելու իրավունք չունենք, իսկ ռուսները ներողամիտ են այս հարցում:

Իսկ այս հարցը, որը եւս մեկ անգամ բարձրացրեց հարգարժան Վարսին, ինձ համար դարձել է կյանիքի խնդիր: Մեր Եկեղեցու հայրերից՝ Շնորհայլին ու Լամբրոնացին իրենց ժամանակներում ցանկացան այս հարցի լուծումը գտնել, սակայն Տերը նրանց ավելի շուտ վերցրեց, մինչ նրանք կհասցնեին ճաշակել այն դառնությունը, որը սպասվում է նման խնդրի լուծումը փնտրողներին: Եւ մի անգամ, երբ մի ձեռագիր էի թերթում, հանդիպեցի մի արտահայտության, ըստ որի. նեռի օրերում, երբ նեղությունները շատանան եւ հալածանքը սաստկանա, Եկեղեցու զավակները պիտի մի կողմ դնեն ամեն տարաձայնություն ու միաբանվեն: Այսինքն՝ այս անջրպետը, որ կա մեր եկեղեցիների միջեւ պիտի վերանա, նզովքները պիտի հանվեն եւ հանդիմանության փոխարեն սիրո խոսքեր պիտի լսենք:

Երբ այս մասին ես գրեցի մեր ռուս բարեկամներին, նրանցից որեւէ մեկը չարձագանքեց: Նրանց համար այսօր շատ դժվար է կողմնորոշվել, մտածելակերպի իներցիան լուրջ խոչնդոտ է: Չնայծ որ նրանց մեջ կան բավականին համարձակ ու ազնիվ մարդիկ, ովքեր իրենք են առաջադրում նման հարցեր, իրենց իսկ եղբայրների կողմից հանդմանվելու գնով: Հոգ չէ, կսպասենք նեղություններին ու հալածանքներին:

Link to post
Share on other sites

Ես իհարկե բավարար չափով ռուսերեն գիտեմ եւ իմ ռուս բարեկեամների հետ շփվում եմ ռուսերենով, բայց քանի որ իմ կրթությունը հայկական է՝ դժվարանում եմ հայերի հետ եւս ռուսերենով շփվել: Կյանքի փորձը ցույց է տվել, որ ռուսների հետ ռուսերեն խոսելը շատ անգամ ավելի հեշտ է քան հայերիս: Հայերիս հետ ռուսերենով շփվելիս սխալվելու իրավունք չունենք, իսկ ռուսները ներողամիտ են այս հարցում:

Իսկ այս հարցը, որը եւս մեկ անգամ բարձրացրեց հարգարժան Վարսին, ինձ համար դարձել է կյանիքի խնդիր: Մեր Եկեղեցու հայրերից՝ Շնորհայլին ու Լամբրոնացին իրենց ժամանակներում ցանկացան այս հարցի լուծումը գտնել, սակայն Տերը նրանց ավելի շուտ վերցրեց, մինչ նրանք կհասցնեին ճաշակել այն դառնությունը, որը սպասվում է նման խնդրի լուծումը փնտրողներին: Եւ մի անգամ, երբ մի ձեռագիր էի թերթում, հանդիպեցի մի արտահայտության, ըստ որի. նեռի օրերում, երբ նեղությունները շատանան եւ հալածանքը սաստկանա, Եկեղեցու զավակները պիտի մի կողմ դնեն ամեն տարաձայնություն ու միաբանվեն: Այսինքն՝ այս անջրպետը, որ կա մեր եկեղեցիների միջեւ պիտի վերանա, նզովքները պիտի հանվեն եւ հանդիմանության փոխարեն սիրո խոսքեր պիտի լսենք:

Երբ այս մասին ես գրեցի մեր ռուս բարեկամներին, նրանցից որեւէ մեկը չարձագանքեց: Նրանց համար այսօր շատ դժվար է կողմնորոշվել, մտածելակերպի իներցիան լուրջ խոչնդոտ է: Չնայծ որ նրանց մեջ կան բավականին համարձակ ու ազնիվ մարդիկ, ովքեր իրենք են առաջադրում նման հարցեր, իրենց իսկ եղբայրների կողմից հանդմանվելու գնով: Հոգ չէ, կսպասենք նեղություններին ու հալածանքներին:

Арам джан, просто у Вас насьтолько красивый армянский, что я бы не хотела обделять читающих н аармянском - к сожалению у нас не так много форумджан, которые бы так хорошо владели языком, и каждый красиво говорящий н аармянском - на вес золота для форума.

но донести ваши посты хочется до всех. ведь к нас часто заходят русские, украинцы, вообще любые русскоговорящие форумджаники, которым интересна армянская культура

Link to post
Share on other sites

к сожалению у нас не так много форумджан, которые бы так хорошо владели языком

Դուք դեռ մյուսներին չեք հանդիպել, ես նրանց մոտ միջակություն եմ: Պարզապես Եկեղեցում տաս տարուց ավելի է, ինչ ծառայում եմ, եւ սա էլ դրա հետեւանքն է:

Պատկերացնում ե՞ք, թե ժամանակին ինչպիսի հայերենով է խոսել Թադեոս առաքյալը:

Իսկ այժմ խոսենք մեր խնդրի շուրջ:

Այսօր տարածված է այնպիսի կարծիք, որ դավանաբանական հարցեր քննարկելու ժամանակը անցել է: Մի գուցե այնքանով է անցել միայն, որ այսօր երկու կողմերում էլ բավականին քիչ կարող ուժեր կան, որպեսզի քննարկեն այս հարցը, եւ դրան հակառակ՝ բավականին շատ են նրանք, ովքեր առանց խորանալու հարցի էության մեջ, մի քանի արտահայտություններ անգիր անելով, մեկմեկու հերետիկոս ու հերձվածող են հայտարարում:

Դավանաբանությունը երկու կողմ ունի. մի կողմից այն Եկեղեցու տիեզերական ժողովներում հաստատված հավատն է, որը անհրաժեշտ է մեր հոգիների փրկության համար, եւ որին մենք պետք է հավատարիմ մնանք, իսկ մյուս կողմից՝ այն գիտություն է, եւ ինչպես ամեն մի գիտություն պահանջում է լուրջ վերաբերմունք, այսինքն՝ հանգամանալից քննություն ու սահմանումների առաջադրում:

Այն ամենը, ինչ մարդու միտքը ի զորու չէ ընկալելու, մարդը ընդունում է հավատով, սակայն, քանի որ մարդը հոգի է ու մարմին, եւ հոգու աչքը միտքն է, հետեւաբար՝ մարդը իր հոգու աչքով պետք է տեսնի հավատով ընկալածը, բայց դա կարող է անել իր տեսողության չափով միայն: Իրենց հնարավորություններից ավելին անգամ հրեշտակները չեն տեսնում: Մի խոսքով մենք պետք է հավատանք այնպես, ինչպես հավատում են առաքյալներն ու հրեշտակները: Դրա համար էլ գումարվեցին Տիեզերական ժողովները. Տիեզերական, այսինքն՝ համընդհանուր մի ժողով ուր կա ե՛ւ Տիրոջ ներկայությունը, ե՛ւ հրեշտակների առկայությունը, ե՛ւ հայրապետերի կամքը՝ սահմանելու համար ճշմարիտ հավատի բանաձեւերը:

Հիմա դառնանք 451 թվականի ժողովին: Այդ ժողովը ընդունողները հայտարարում են, որ այն իրապես Տիեզերական ժողով է եղել: Հայերս համամիտ չենք՝ տալով համապատասխան բացատրություններ:

Ժողովը ընդունողները գիտակցում են, որ Քաղքեդոնում ընդունված բանաձեւերը հակասում են նախկինում ընդունված բանաձեւերին, որի պատճառով էլ զարգացրել են նոր տեսություններ ու ներմուծել են նոր աստվածաբանական եզրեր, հարթելու համար այս կնճիռը (տեսությունը հիմնականում առաջադրվեց 7-րդ դարում Հովհաննես Դամասկացու կողմից, երկու դար անց միայն): Սակայն այդ նոր տեսությունները բավարար չեղան ժողովը «Տիեզերական» չճանաչող կողմին, այսինքն՝ մեզ, համոզելու համար, որից մղված ժողովը ընդունողները անցան հոգեբանական գրոհի. նրանք նախ պառակտում գցեցին մեր շարքերում եւ մեզանից անջատեցին ու տարան վրացիներին, իսկ մեզ՝ հերետիկոս ու հերձվածող հայտարարեցին:

451 թվականին երկու պատերազմ եղավ, մեկը Ավարայրում, մյուսը՝ Քաղքեդոնում, մեկում հայերն էին նահատակվում, մյուսում՝ ղպտիները անարգվում: Դժվար է ասել, թե որն էր ավելի ահարկու. Հայաստանում չարը փորձում էր վերացնել քրիստոնեությունը ու հեթանոսություն տարածել, իսկ Քաղքեդոնում՝ ջանում էր քրիստոնեական ճշմարիտ հավատը վերածել հեթանոսական առասպելաբանության: Այն օրերին, երբ հայ հոգեւորականները Տիզբոնում դատվում էին ու անարգվում անհավատների կողմից, նույն օրերին Քաղքեդոնում ալեքսանդրացիները դատվեցին ու անարգվեցին թերահավատներից: Հայերին հարցնում էին, թե ինչպե՞ս կարող է տիեզերքի Արարիչը մի պտղի պատճառով մարդուն անիծել ու պատժել, իսկ ղպտիներին հարցնում էին, թե ինչպե՞ս կարող է տիեզերքի Արարիչը հոգնել, չարչարվել ու խաչի վրա մեռնել: Հայերից պահանջում էին, որ կրակ պաշտեն մոգերի օրինակով, իսկ ղպտիներից պահանջում, որ մարդադավան լինեն Նեստորի ուսմունքով: Հայաստանում Վասակ ուրացողին պատվում էր պարսից արքայից արքան ու նրան թագավորական գահ խոստանում, իսկ Քաղքեդոնում, հունաց կայսրը, Նեստոր ուրացողին մեծ պատիվներ ու նախքին փառքն էր խոստանում, սակայն երկուսն էլ չստացան խոստացվածը այլ սատակվեցին՝ միայն իրենց երազների մեջ վայելելով չունեցածը: Հայերի արյունը հեղում էր արքայից արքան, իսկ ղպտիներին անարգում՝ կայսրը: Հայերը ուրախացան, որ իրենց հնարավորություն տրվեց Քրիստոսի անվան համար նահատակվել, իսկ ալեքսանդրացիները ուրախացան, որ Քրիստոսի անվան համար նախատվեցին ու դուրս հանվեցին ժողովարաններից: Բայց հետո բոլորս էլ թշվառացանք, քանի որ այլեւս չենք կարող ասել սաղմոսի խոսքերը. «Զի՞ բարի կամ զի՞ վայելուչ՝ զի բնակեն եղբարք ի միասին» (Սաղմոս 132.1):

Link to post
Share on other sites

Այսօր ընտրելով Հայ Եկեղեցին ընտրում ենք մի նեղ ու փշոտ ճանապարհ:

Ինչո՞ւ է նեղ և ինչո՞ւ է փշոտ: Հոգևոր տեսակետից ոչնչով չի տարբերվում մյուս անթիվ ու անհամար եկեղեցիներից: Ազգային-մշակութային տեսակետից՝ հայ մնալու միակ ճանապարհն է հատկապես սփյուռքում: Հոգեբանական տեսակետից ընտրությունը նույնպես արդարացված է, որովհետև մարդն ընտրում է այն, ինչ որ հարազատ է ու ավանդական:Եթե հայերից որևէ մեկը համարում է, որ «Հայ Եկեղեցին մի նեղ ու փշոտ ճանապարհ» է, ապա կարող է դուրս գալ «լայն ու ապահով», ապազգային ճանապարհ: Ո՞վ է իր ոտքը կապել:

Ի միջի այլոց, հայերի մեծամասնությունն իրենց երեխաներին ռուսական դպրոց ուղարկելիս, հոգեբանորեն իրենց արդարացնում էին նույն «նեղ ու փշոտ ճանապարհով»:Ո՞ւմ է պետք հայերենը Հայաստանից դուրս:Լավ է երեխայիս ռուսական դպրոց տամ, որպեսզի ի սկզբանե նա պատրաստ լինի կյանքի «լայն» ճանապարհ դուրս գալուն: Եվ սա կոչվում էր երեխայի ապագան ապահովել: Ապազգային ապագա:

Edited by Garun
Link to post
Share on other sites

Ինչո՞ւ է նեղ և ինչո՞ւ է փշոտ.........

Լայն ճանապարհը տանում է դեպի կործանում՝ դժոխք: Խոսքը այն մասին է, որ Հայ Եկեղեցիու զավակների ճանապարհը դարձել է առավել դժվարին, եւ մեր խնդիրն է, այսօր, չեզոքացնել այդ դժվարությունները եւ ոչ թե փնտրել մեկ այլ՝ առավել բարվոք եկեղեցի:

Եթե Հայ Եկեղեցին ժամանակին իր վրա էր վերցրել նաեւ հայապահպանության գործը, ապա դա չի նշանակում, որ դա է Եկեղեցու բուն նպատակը: Եկեղեցու բուն նպատակը հոգիների փրկությունն է, եւ ոչ թե մշակույթի, լեզվի ու ազգի պահպանումը: Այո՛, մեր Եկեղեին վերջին 600 տարիեերին ստանձնեց նաեւ այդ պարտականությունները, բայց քանի որ այսօր ունենք պետականություն եւ մշակույթի ու գիտության օջախներ, ապա ժամանակն է, որ Եկեղեցին անցի միայն Իր բուն առաքելությանը, թողնելով մնացածը վերը նշվածներին:

Իսկ այն որ դուք ասում եք, թե մեր Եկեղեցին հոգեւոր տեսակետից չի տարբերվում մյուս անթիվ ու անհամար եկեղեցիներից, ապա դա խոսում է մեր թուլացած ու տկար վիճակի մասին միայն, էլ չասեմ, որ անթիվ ու անհամար եկեղեցիներ չեն լինում. «Մի Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի», այդպես է ասվում հավատամքի մեջ:

Իսկ ռուսական դպրոցների բազմությունը Հայաստանում, դա համատարծ փսիխոզի արդյունքն էր, որը արհեստականորեն տարածվեց Հայաստանում:

Link to post
Share on other sites

Արամ, ես վիճելու ցանկություն չունեմ ձեզ հետ, բայց հարկավոր է լինել իրատես, այսինքն՝ ռեալիստ: Հայ Եկեղցին միաժամանակ ծառան ու տերն է հայ ազգի, իսկ հայ ազգն ապրում է այնպիսի պայմաններում, որ Հայ Եկեղեցին դեռ երկար ժամանակ հոգիների փրկության զուգահեռ, պետք է և ՊԱՐՏԱՎՈՐ է զբաղվի հայ ազգի փրկության հարցերով: Եթե Հայաստանում առաջնային է դառնալու հոգու փրկությունն ընդհանրապես, ապա սփյուռքում, այսօրվա, վաղվա և գալիքի հրամայականն է՝ հայ ԱԶԳԱՅԻՆ ոգու փրկությունը:

Այո՛, Հավատամքի մեջ այդպես է ասվում և նույն են կրկնում հայը, ռուսն ու իսպանացին: Հավատամքը նույնն է, եկեղեցիները՝ տարբեր:Իրականը, երևակայականն ու ցանկալին՝ տարբեր բաներ են:

Edited by Garun
Link to post
Share on other sites

Արամ, ես վիճելու ցանկություն չունեմ ձեզ հետ, բայց հարկավոր է լինել իրատես, այսինքն՝ ռեալիստ: Հայ Եկեղցին միաժամանակ ծառան ու տերն է հայ ազգի, իսկ հայ ազգն ապրում է այնպիսի պայմաններում, որ Հայ Եկեղեցին դեռ երկար ժամանակ հոգիների փրկության զուգահեռ, պետք է և ՊԱՐՏԱՎՈՐ է զբաղվի հայ ազգի փրկության հարցերով: Եթե Հայաստանում առաջնային է դառնալու հոգու փրկությունն ընդհանրապես, ապա սփյուռքում, այսօրվա, վաղվա և գալիքի հրամայականն է՝ հայ ԱԶԳԱՅԻՆ ոգու փրկությունը:

Այո՛, Հավատամքի մեջ այդպես է ասվում և նույն են կրկնում հայը, ռուսն ու իսպանացին: Հավատամքը նույնն է, եկեղեցիները՝ տարբեր:Իրականը, երևակայականն ու ցանկալին՝ տարբեր բաներ են:

Ես էլ ցանկություն չունեմ վիճելու. Հայ Եկեղեցին ազգից չի անջատվի եւ կշարունակի մինչեւ վերջ մնալ հայության միակ ու հուսալի պահպանը՝ եւ Հայաստանում եւ սփյուռքում: Բայց ինչպես վարվեքն այն դեպքում, երբ այդ մեծ բեռի ճնշման տակ՝ Եկեղեցին զիջում է իր դիրքերը ուրիշներին, ավետարանչության գործում, եւ մեր հայ երիտասարդները նախընտրում են ուրիշ անդաստաններ՝ իրենց հոգեւոր ծարավը հագեցնելու համար:

Սա է ցավը:

Միթե՞ մենք չունենք այլեւս հոգեւոր ներուժ: Դուք միայն տեսեք թե ինչ են ասում Հայ Եկեղեցու մասին այն հայերը, ովքեր մտել են Ռուս Եկեղեցի: Եւ այդպիսիներ կան անգամ Երեւանում: Եթե մենք հոգու փրկության գործը թողնենք փողոցում թափառողներին, ապա Հայ Եկեղեցին կվերածվի թանգարանի, որի միտումը արդեն կա, եւ ոչ մի ազգապահպանություն այլեւս չի լինի:

Հարգանքներով,

Արամ

Link to post
Share on other sites

Կարծում եմ, որ կա մի հարց եւս, այս թեմայի շրջանակներում, որի շուրջ արժե խոսել: Դա տաճար այցելողների հարցն է: Կան այնպիսի անձինք, ովքեր Եկեղեցուն աջակցում են մղված զուտ ազգային շահերից: Այսինքն՝ նրանք չեն աղոթում, Ավետարան չեն կարդում, տաճար մտնում են հիմնականում տոն օրերին, պատարագներին չեն մասնակցում (դա նրանց համար ձանձրալի ու անհասկանալի արարողություն է), սակայն ամենուր աշխատում են պաշտպանել Հայ Եկեղեցու շարհերը. մեկը դրամական օգնություն է ցույց տալիս, մյուսը խոսքի մեջ է զորավիգ լինում եւ այլն: Երբ այդպիսի անձինք մտնում են տաճար, առաջնահերթ՝ մոմ են վառում, ապա՝ քահանաների հետ մի երկու խոսք են խոսում, եւ եթե նրանցից որեւէ մեկը հասարակության մեջ բարձր դիրք է գրավում, ապա այդ մասին «համեստ» ակնարկ է անում: Հավատացյալներին նրանք միանշանակ համարում են ֆանատիկներ՝ լավագույն դեպքում, իսկ առհասարակ՝ ցնորվածներ (յանը տարածներ): Նրանք համեմատաբար ավելի լավ են հագնված, մաքուր սափրված, իսկ Եկեղեցու մշտական այցելուները, մեղմ ասած, միջինից վատ են հագնվում, ավելի ճիշտ՝ հնամաշ զգեստներ են կրում, եւ քանի որ ամեն օր բաղնիքից օգտվելու հնարավորություն բոլորս չունենք, ջուրը ժամով է տրվում, ապա մի տեսակ հոգնած ու ճմրթված տեսք ենք ընդունում (ես էլ նրանց մեջ): Եւ գիտեք, դա որոշիչ հանգամանք է: Մենք որքան էլ ջանում ենք Սուրբ Պատարագին վայելուչ տեսք ունենալ, միեւնույն է՝ այն չէ: Էլ չեմ ասում, որ տատիկները հիմնականում վատ են հագնված, ավելի շուտ իրենց վրա կրում են այն ամենը, ինչ ունեն, եւ մի խայտաբղետ տեսարան է ստացվում: Երբ այդպիսի մարդը եւ մի տատիկ մոտենան մի հոգեւորականի, անշուշտ՝ նախապատվությունը կտրվի լավ տեսք ունեցողին, նրան հարգանքով եւ ուշադիր կլսեն, եթե անգամ նրանք ասելու բան էլ չունենան, իսկ խեղճ ու կրակներին չեն արհամարի, բայց շատ էլ չեն լսի. լսելը ահավոր դժվար գործ է: Իհարկե, այս երեւույթը ամբողջ աշխարհում է տարածված, բայց Հայաստանում դա ավելի ակնառու է:

Այցելուների մեջ կան նաեւ իրապես ցնորվածներ, հոգեկան հիվանդներ, եւ էլի այնպիսի անձիք որոնց տեսքը նման է չընդունված եւ հասարակության կողմից վտարված հանճարի տեսքի: Այդպիսիները աշխատում են իմաստուն բաներ խոսել, սակայն երբեմն հակառակն է ստացվում: Կան եւ այնպիսիները, ովքեր գտնում են, որ միայն իրենք են ճշմարիտ հավատացյալ, իսկ մենք բոլորս կործանված ենք: Այդպիսիները մի ոտով կանգնած են աղանդավորներին հարելու ճանապարհին: Ամեն տեսակի մարդ էլ մտնում է տաճար: Կան որ ամբողջ պատարագին այս ու այն կողմ են գնում, զրուցում աղմկում, հետո հարցնում, թե երբ է վրջանալու պատարագը, քանի որ իրենք մատղ են անելու եւ ժամանակ չունեն սպասելու: Իսկ երբ գալիս է պսակի թափորը, պսպղուն շորերով զարդարված օրիոդների եւ աղմկոտ երիտասարդների ուղեկցությամբ ու լրացնում բաց թողնվածը, մի ուրիշ տեսարան է բացվում:

Սարսափելին սկսվում է հաղորդության պահին, երբ այդ օրը՝ պատահականորեն տաճարում հայտնված մարդիկ փորձում են հաղորդություն ստանալ: Երբ նրանց ասում ես, որ հաղորդությանը պետք է մոտենալ ծոմ բերանով, նախապես խոստովանած ու թողություն ստացած, նմանվում ես այն շվեդին, ով ինքն էլ չիմանալով թե ինչպես՝ հայտնվել է արաբական շուկայում, եւ նրան ոչ ոք չի հասկանում: Եւ երբ արգելում ես նրանց մոտենալ հաղորդության, մոտենում են քահանային ու բողոքում, որ ծառայողները իրենց կոպտել են, եւ որ իրենք ծանոթ են սրբազանին եւ էլի ուրշ շատ բաներ:

Մի խոսքով ամեն ինչ շատ հետաքրքիր է:

Եւս մի բան. տաճար մտնելիս անպայման բջիջային հեռախոսները պետք է անջատել, թե չէ այդ հեռախոսներից երբեմն այնպիսի երաժշտություն է դուրս գալիս, որ ասելու չէ:

Edited by Aram_D
Link to post
Share on other sites

Եւս մի ծանր խնդիր ունենք, որը պահանջում է շուտափույթ լուծում: Դա մեր դավանակից եղբայրների հետ հարաբերությունները վերականգնալու խնդիրն է: Հասկանալի է, որ կոմունիստական ռեժիմի տարիներին հնարավոր չէր նման հարց բարձրացնել, բայց այսօր ի՞նչն է մեզ ետ պահում:

Եւ դա պետք է սկսել նրանց համար աղոթելուց, մինչեւ որ նրանք էլ կսկսեն մեզ համար աղոթել: Նկատի ունեմ Սուրբ Պատարագի մեջ, ասորինարի, եթովպացիների, ղպտիների ու հնդիկների հոգեւոր առաջնորդների համար աղոթելը:

Պատարագի մեջ այսպես ենք ասում.

«Գոհութիւն եւ փառաբանութիւն մատուցանեմք Քեզ, Տէր Աստուած մեր, վասն սուրբ եւ անմահ պատարագիս, որ ի վերայ սրբոյ սեղանոյս: Զի սա մեզ սրբութիւն կենդանութեան պարգեւեսցէ: Սովաւ շնորհեա՛ զսէր, զհաստատութիւն եւ զըղձալի զխաղաղութիւն ամենայն աշխարհի, սրբոյ Եկեղեցւոյ եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց, եպիսկոպոսապետին մերոյ եւ պատուական հայրապետին Ամենայն Հայոց, տեառն (անունը) սրբազան կաթողիկոսին .....»:

Այստեղ մեր հայրապետի համար աղոթելուց հետո անհրաժեշտ է աղոթել նաեւ ասորինարի, եթովպացիների, ղպտիների ու հնդիկների հոգեւոր առաջնորդների համար՝ տալով նրանց անունները: Ճիշտ է՝ մենք վերեւում ասում ենք. « ... եւ ամենայն ուղղափառ եպիսկոպոսաց», եւ դրանով ընգրկում մեր բոլոր դավանակից եպիսկոպոսներին, սակայն եպիսկոպոսապետերի անունները մասնավոր շեշտելու կարիք եւս կա: Մի գուցե նրանք էլ կսկսեն մեր հայրապետի համար աղոթել:

Բացի դրանից կա առաքյալի հրամաը, որ աղոթենք միմյանց համար, ինչպես նաեւ սաղմոսի հետեւյալ խոսքը. «Զի՞ բարի կամ զի՞ վայելուչ՝ զի բնակեն եղբարք ի միասին» (Սաղմոս 132.1):

Link to post
Share on other sites

Բոլոր այն խնդիրները, որոնք նշվեցին այս թեմայում, մանր խնդիրներ են համեմատ այն մեծ խնդրի, որ մենք ունենք այսօր կանգնած մեր Եկեղեցու առջեւ: Դա վանականության ու վանական կյանքի վերականգնման խնդիրն է: Որոշ անձիք կառարկեն ասելով, որ մենք այսօր ունենք գործող վանքեր ու միաբանություն, եւ թե՝ այս ինչ չհիմնավորված խնդիրներ են առաջ քաշվում այս թեմայում:

Ասեմ որ, այսօրվա վանքերը չունեն անգամ հեռավոր նմանությունը այն վանքերի, որոնք կային Հայաստանում IV-ից մինչ XVIII-րդ դարերը: Այդ վանքերում էր պահվում մեր Եկեղեցու կենդանի շունչը եւ այնտեղից էին դուրս գալիս մեր հոգեկիր վարդապետներն ու հովվում մեր ժողովրդին: Այդ վանքերում՝ գիշեր–ցերեկ աղոթքներ էր առաքվում առ Աստված, այնտեղ էին դաստիարակվում հայ մանուկները 7 տարեկան հասակից մինչեւ իրենց կատարյալ հասակին հասնելը եւ դառնում Նարեկացի ու Տաթեւացի, այնտեղ էր ձեւ ու բովանդակություն ստանում Հայ Եկեղեցու վարդապետությունը: Վանքը դա Երկինքն է տեղափոխված երկրի վրա՝ վանականի ընկերները հրեշտակներն են, իսկ նրանց սնունդը՝ Տիրոջ Խոսքը: Երբ մենք ասում ենք, որ Հայ Եկեղեցին է պահել ու պահպանել հայությանը իր մշակույթով ու լեզվով հանդերձ, ապա պետք է նկատի ունենալ, որ մասնավորապես դա արել են մեր հոգեկիր աբեղաները, ովքեր չեն ունեցել իրենց մարմնանվոր զավակները, սակայն ամբողջ ազգին են հայրությնուն արել: Երբ մեկը մյուսի ետեւից փակվեցին մեր վանքերը, դրանից ժողովուրդը որբացավ ու անհավատությունը գլուխ բարձրացրեց:

Ամուսնացյալ քահանաները, ովքեր այսօր ծառայում են մեր գյուղերի ու քաղաքների եկեղեցիներում՝ իրականում չեն կարող փոխարինել մեր միջնադարյան վանականությանը, եւ նրանց արածի անգամ մի փոքր մասն անել, այսինքն՝ ե՛ւ օրնիբուն աստվածպաշտությամբ ապրել, ե՛ւ ժողովրդին կրթել ու հոգեւոր սնունդը տալ ժամանակին:

Այսօր շատերն են բողոքում, եւ ես էլ մի ժամանակ նրանց մեջ, որ այնինչ գյուղի այսինչ քահանան, այսինչ ծեսը կիսատ թողեց, այսինչ հարցին չպատասխանեց, չքարոզեց եւ այլն: Նախկինում ծխի քահանան ուներ իր որոշակի գործողությունների ոլորտը. դրանք այն ծեսերն էին, որոնք տրված են «Ձեռաց Մաշտոցում», եւ մնացած ամեն ինչ՝ վարդապետությունը, կրթությունը, դավանաբանական խնդիրների քննությունը եւ այլն, վանքերի ու վանականների գործն էր: Այսօր այդ ամենը չկա: Այսօրվա քահանան «Առավոտյան ժամերգությունից» հետո շտապում է տնօրհնեքի, այնուհետեւ՝ թաղման, պսակի, մկրտության, այդ ընթացքում հասցնում է մի քանի անգամ աղ օրհնել, հետո էլի ինչ որ կարեւոր հանդիպումների գնալ, լուծել բենզինի, ավազի հարցերը, եթե հաջողվի կարող է այցելել մի քանի դպրոց, ծերանոց ու մանկատուն, դրանից հետո՝ պսակ, մկրտություն, հոգեհանգիստ, եթե հաջողվի՝ կզրուցի իր խոստովանաորդիների հետ, ապա կհոգա իր անձնական ու ընտանեական հոգսերը, եթե իհարկե կարողությունը ների, եւ այլն: Խոսքս ջանասեր քահանաների մասին է: Սրա հետեւանքը լինում է այն, որ որոշ քահանաների զավակներ տեսնելով իրենց քահանա հոր առօրյան, ոչ միայն չեն ցանկանում իրենց հոր նման քահանա դառնալ, այլեւ եկեղեցի էլ չեն այցելում, եւ դրանով էլ ավելի են դառնացնում իրենց քահանա ծնողի մտածումները: Չեմ կարծում, որ էլ ավելի մեծ ցավ կարող է լինել քահանայի համար, քան այն, որ նա չի տեսնում իր զավակին տաճարում:

Միաբանության անդամները համարյա նույն վիճակում են, մի քիչ այլ կտրվածքով ու մաշտաբներով,՝ բացառյալ ընտանեական ու անձնական խնդիրները, գումարած՝ օտար լեզուներ սովորելը եւ եվրոպական համալսարաններում ուսանելը: Այս ամենը այսպես դեռ երկար կշարունակի, քանի դեռ մենք չենք լուծել հիմնական խնդիրը, այսինքն՝ վանականության վերականգնման խնդիրը:

Այ աստե՛ղ, մենք՝ աշխարհականներս, կարող ենք մեր մասնակցությունը բերել եւ մեր կարողության չափով օգնել մեր Եկեղեցուն: Կարելի է ստեղծել հոգեւոր ճամբարներ, եկեղեցուն կից, ցանկալի է բնակավայրերից հեռու մի որեւէ վանքի՝ տաճարի բակում: Կարելի է վրաններ խփել բնակության համար, եւ տաճարում, քահանայի գլխավորությամբ, օրվա 9-ը ժամերգությունները կատարել՝ ծայրից-ծայր ու կանոնով նշանակված ժամին: Միաժամանակ բոլոր սրբերի տոներին Սուրբ Պատարագ մատուցել, դրանով նրանց էլ մասնակից դարձնելով այս գործին: Իսկ ժամերգություններից ու այլ կարգերից ազատ ժամանակ, զբաղվել ինքնակրթությամբ ու ճամբարի կենցաղային հարցերով՝ կերակուր պատրաստել եւ այլն: Ազատ ժամերին էլ, կամ քնելու փոխարեն, հոգեւոր զրույցներ ու անհատական աղոթքներ:

Կարող ենք միմյանց փոխարինելով, ամբողջ տարին, այդ վանական ծառայությունները անցկացնել եւ, առաջնահերթ, մեր վանքերը լցնել աղոթքներով: Կարելի է գրաֆիկ կազմել, հերթականություն սահմանել, կարգ ու կանոն հաստատել, եւ նախապես որոշված ժամկետով անցնել ծառայության: Ապա ժամկետը լրանալուն պես, տվյալ ժամկետային ծառայողը, իր տեղը կզիջի հաջորին ու կվերադառնա իր նախկին գործերին: Այսպիսով՝ միաժամանակ ե՛ւ աղոթողներ կլինեն վանքերում, ե՛ւ այդ աղոթողների հոգեւոր կյանքի կազդուրումը կսկսվի: Բոլորս ունենք դրա կարիքը: Այսպես ասած՝ հոգեւոր սանատորիա: Այնտեղ մարդիկ իրենք իրենց ավալի լավ կճանաչեն եւ ճշգրիտ կորոշեն մնալ մշտապես ծառայության, թե դառնալ իրենց նախկին գործերին: Կշահենք բոլորս, եւ վանական կյանքն էլ իր սկիզբը կունենա: Եթե այդ գործին լծվեն աշխարհով մեկ տարածված ու մեր Եկեղեցու ավազանից վերստին ծնված եղբայրները, քույրերը եւ հոգեւոր հայրերը, եւ սկզբի համար կարողանանք գոնե մի ճամբար հաստատել, ապա գործը կստացվի: Այսօր Հայաստանում շատ վանքեր կան ուր քահանաների պակասության պատճառով պատարագներ չեն մատուցվում, կարելի է ընտրել ցանկացածը:

Իրենց արձակուրդները այստեղ կարող են անցկացնել ճեմարանների սաները եւ օտար երկրներում ծառայող մեր հոգեւորականները, եթե ցանկանան: Կարծում եմ, որ նրանք եւս ունեն կարիքը այս ծառայության: Բացի այդ, ամեն մկը կպատմի իր խնդիրների մասին՝ կքննենք, կասենք, կլսենք ու կմխիթարենք միմյանց: Ինչպես որ կան էքստրեմալ սպորտաձեւեր, այնպես էլ կլինի էքստրեմալ վանականություն:

Կարծում եմ, որ սա ավելի լավ է, քան ոչինչ չանելը:

Link to post
Share on other sites

Aram_D, մի հարց. Դուք հոգևորակա՞ն եք:

(խնդրում եմ հարցիս կարճ պատասխանել, որովհետև Ձեր բազմաբառ փոստերը հիմնականում անընթեռնելի են) :)

Link to post
Share on other sites

Уважаемый Арам!

Очень интересны Ваши взгляды на создании "духовных санаторий"...

Понятно, что не будем спать и будем вести разговоры и молиться, но все же кушать хочется :) ?

Как Вы представляете осуществлять все это - вопросы с питанием и многие другие житейские вопросы - медицинские проблемы...?

Как Вам практика верующих евреев, которые не работают и не служат в армии Израиля, но молятся целый день? Кстати содержит их государство. Хотите ли создать такую общину в Армении?

В чем же цель создания "духовных санаторий"?

Если только для того чтобы молиться и читать дух. литературу?

Или имеют другие цели?

Мне кажется этой практикой не возможно возобновить деятельность монастырей 0 они ни так рождались...

Храни Вас Господь!!!

Link to post
Share on other sites

Aram_D, մի հարց. Դուք հոգևորակա՞ն եք:

(խնդրում եմ հարցիս կարճ պատասխանել, որովհետև Ձեր բազմաբառ փոստերը հիմնականում անընթեռնելի են) :)

Դպիր եմ:

Link to post
Share on other sites

Притча

Мастер и ученики

Жил-был великий мастер. Он мог всё, и всё мог мастерски. И он был великим Учителем мастерства. В этом он тоже был мастером. Год за годом собирал он учеников и учил их разным искусствам и ремёслам: столярному, кузнечному, гончарному, учил знать, любить и понимать мир, людей, природу, разбираться в травах… и ещё много чему учил своих учеников великий мастер. И в качестве платы он оставлял своих учеников около себя. И они жили и работали рядом с ним, неотлучно: учитель строго следил за тем, чтобы они помнили об условиях платы, о своём долге.

Однажды приключилась беда: мастер занемог. Да так, что никто не мог его излечить, даже он сам. Он лежал и не выходил из своего дома. Ученики, почувствовав свободу, стали расходиться по сторонам. Каждый из них выбрал свою дорогу, свой путь, своё приложение полученного и преумноженного мастерства: и каждый из них стал считаться Мастером. Каждый обрёл свое дело, своё мастерство, и каждый стал творцом. А мастер всё болел и уже не мог учить новых учеников. Слух об этом расходился всё шире.

И ученики, которые стали мастерами, будучи в расцвете своих талантов, один за другим, помня об Учителе, захотели помочь ему, как не могли раньше. И каждый во всю мощь своего таланта и мастерства придумал и сделал что-то, что должно было помочь Учителю излечиться. Кузнец выковал подвижное кресло, чтобы учитель мог передвигаться вне дома, Садовник принес плоды, дающие силу и бодрость. И ещё целебные травы. Поэт написал свою самую великую поэму и посвятил её Мастеру. Шло время, приходили и приходили ученики, ставшие мастерами и приносили свои творения. И, наконец, собрались все. Увидев всё это, поняв, что ученики собираются вокруг, возвращаются к нему не по долгу, а по воле своей, Мастер встал на ноги, расправил плечи, вышел из дому навстречу своим ученикам, вздохнул полной грудью свежий и чистый воздух и понял: он здоров и снова полон сил. Он понял, что всё то, что он делал в своей жизни, сохранилось и приумножилось в его учениках, что теперь в мире много Мастеров, их творений: добрых, светлых, полезных. И так будет всегда. Он понял, что жил, работал, ждал и надеялся не зря. Что всё получилось даже лучше, чем он мог представить. И ещё он понял, что, наконец, счастлив. И с ним были его ученики.

http://reshma.nov.ru/alm/pritci/master.htm

простите за оффтоп, но мне кажется притча к месту...

Link to post
Share on other sites

Уважаемый Арам!

Очень интересны Ваши взгляды на создании "духовных санаторий"...

Понятно, что не будем спать и будем вести разговоры и молиться, но все же кушать хочется :) ?

Как Вы представляете осуществлять все это - вопросы с питанием и многие другие житейские вопросы - медицинские проблемы...?

Սա ընդամենը նախաձեռնություն է: Երեւի շա՞տ ֆանտաստիկ է:

Պետք է փորձել այն կյանքնի կոչել սկզբում մեր միջոցներով, հետո դիմել նրանց օգնությանը, ովքեր կարող են միջոցներ տրամադրել:

Դժվարը այստեղ այն է, որ պետք է կարողանաք աղոթասեր մարդիկ գտնել, խումբ ստեղծել, այնպես որ ամեն ինչ սիրով լինի, առանց վեճերի: Դժվար է նաեւ այնպիսի քահանաներ գտնելը, ցանկաալի է աբղեա, ովքեր կհամաձայնվեն գոնե մեկ շաբաթ մեզ հետ անցկացնել:

Ինչ վերաբերվում է բժշկական օգնությանը, մինչեւ իմ ատամը չի ցավում, ես բժշկի չեմ գնում: Հատկապես աշխտում եմ բժիշկներից հեռու մնալ, երբ հիվանդ եմ լինում:

Ճիշտ ասած ես էլ ախորժակից չեմ բողոքում: Վերջերս աշխատում եմ հնարավորինս քիչ ուտել, բայց մեկ էլ տեսար՝ մի լավ ուտում եմ, ուտող-խմող տղերքի նման: Կարելի է փորձել նաեւ ծոմապահությանը դիմել, դա երեւի այնքան էլ ֆանտաստիկ չի լինի:

Как Вам практика верующих евреев, которые не работают и не служат в армии Израиля, но молятся целый день? Кстати содержит их государство. Хотите ли создать такую общину в Армении?

Կարծում եմ, որ առանց այդ էլ Հայաստանում անգործ մարդիկ շատ կան, եւ պետք չէ, որ մենք էլ ավելանանք: Ես առաջարկում եմ դա անել մեր արձակուրդների հաշվին:

В чем же цель создания "духовных санаторий"?

Если только для того чтобы молиться и читать дух. литературу?

Или имеют другие цели?

Мне кажется этой практикой не возможно возобновить деятельность монастырей 0 они ни так рождались...

Храни Вас Господь!!!

Չգիտեմ, էլ ինչ կերպ կարելի է վերականգնել վանական կյանքը: Ուրիշ տեղերում ինչպե՞ս է դա արվում: Ըստ էության վանական կյանքը ամբողջ աշխարհում է ավերված, հատկապես Եվրոպայում:

Կարծում եմ, որ մեր նպատակը միայն հոգեւոր շահը հետապնդելը պետք է լինի, որը մեր անձերի հոգեւոր վիճակը կբարելավի:

Link to post
Share on other sites

Притча

Мастер и ученики

простите за оффтоп, но мне кажется притча к месту...

Եթե ես ճիշտ հասկացա, ժամանակն է, որ մենք դառնանք ու մեր ամբողջ ուժերը ներդնենք մեր Մայր Եկեղեցին վերկանգնելու համար:

Եկեղեցուց ես շատ բան եմ ստացել, եւ սիրտս ցավում է, երբ առաջընթաց չեմ տեսնում:

Edited by Aram_D
Link to post
Share on other sites

Եթե ես ճիշտ հասկացա, ժամանակն է, որ մենք դառնանք ու մեր ամբողջ ուժերը ներդնենք մեր Մայր Եկեղեցին վերկանգնելու համար:

Եկեղեցուց ես շատ բան եմ ստացել, եւ սիրտս ցավում է, երբ առաջընթաց չեմ տեսնում:

медленно, но верно Арам джан. Болорис сиртн ел цавум э. Харкавор э миацйал ужеров горцел, ев хаватацек, нуйниск дандах ендацох барелавум мец ншанакуцюн уни

Link to post
Share on other sites

медленно, но верно Арам джан. Болорис сиртн ел цавум э. Харкавор э миацйал ужеров горцел, ев хаватацек, нуйниск дандах ендацох барелавум мец ншанакуцюн уни

Հույսով եմ միացյալ ուժերով դեռ կգործենք:

Link to post
Share on other sites

С большим трудом, но я ответила тут!

Уважаемый Арам,

позвольте я к каждому вашему сообщению перейду по отдельности.

Դուք միայն տեսեք թե ինչ են ասում Հայ Եկեղեցու մասին այն հայերը, ովքեր մտել են Ռուս Եկեղեցի: Եւ այդպիսիներ կան անգամ Երեւանում: Եթե մենք հոգու փրկության գործը թողնենք փողոցում թափառողներին, ապա Հայ Եկեղեցին կվերածվի թանգարանի, որի միտումը արդեն կա, եւ ոչ մի ազգապահպանություն այլեւս չի լինի:

Уроды есть в каждой семье, и с этим ничего нельзя поделать. И потом, насколько мне известно, соотношение добра и зла должно в мире держать баланс, разве нет? Или это не из Библии? (не могу похвастаться знанием Евангилие). Разве не они являются тем самым злом? Армян которые наоборот борятся, за АЦЦ намного больше. Я далека от церкви, более того я атеистка, у меня на то свои взгляды (это не в тему), но я однозначно знаю, что своих детей я буду приобщать к АЦЦ и только к АЦЦ. и они будут учить не только "Отче Наш", но и всё остальное, что подобает знать сыну Армении. Думаю львиная доля армян такие же как и я.

В первую очередь надо бороться с внутренним злом(секты), а уже потом катить бочки на РПЦ.

Link to post
Share on other sites

С большим трудом, но я ответила тут!

В первую очередь надо бороться с внутренним злом(секты), а уже потом катить бочки на РПЦ.

Ես ամենեւին էլ Ռուս Եկեղեցու դեմ դավեր չեմ նյութում, ես հարգում եմ նրանց, սակայն գտնում եմ, որ չկա փրկություն այն հայերի համար, ովքեր անարգում են Հայ Եկեղեցու մկրտությունը՝ երկրորդ անգամ մկրտվելով Ռուս Եկեղեցում, ինչպես նաեւ այն ռուս «բատուշկաների» համար, ովքեր երկրորդ մկրտությամբ են ընդունում հայերին Ռուս Եկեղեցի: Եւ որպեսզի խոսքերս հաստատեմ, որ Հայ Եկեղեցու խորհուրդները իրական են, բերում եմ այս հատվածը Կիրակոս Գանձակացու «Հայոց պատմության» գրքից:

Вот что рассказал нам тот правдивый человек в подтверждение православия веры нашей. Еще один [рассказ], подобный этому, поведал нам тот святой муж Иованнес.

«Был я,- говорит он,- на реке Иордан, молился на местах, где крещен был Господь. Пришли ко мне трое мужчин из мусульман и попросили меня крестить их святым крещением. Но я оттягивал несколько дней - авось они получат [крещение] от кого-либо другого, ибо видел, что это варвары, и считал, что они лицемерят.

[Тогда] тот, кто был старшим среди них, рассказал мне: „Мы из Зангиана, из персидского города, и по верованию мугри. Построили мы высокий прекрасный минарет, приготовили все, что нужно для его освящения. И поднялся я на самый верх купола, чтобы согласно верованию мусульманскому подать презренный голос свой. И вот увидел я, как на востоке разверзлись небеса и все осветилось нескончаемым светом. Грозный и дивный Царь восседал там на троне славы, а вокруг Него -сонмы ангелов, благословляющих Его невыразимо [прекрасными] голосами. Приходили поклоняться Ему все племена христианские - каждое в сопровождении предводителя своей веры, явно украшенного славой. И когда они поклонялись [грозному Царю], Тот принимал приветствие их. Под конец пришло какое-то другое племя, обладающее еще большей славой, чем первые, а предводители их были просто изумительны. И когда они подошли и поклонились Царю, Он вместе с престолом своим двинулся им навстречу и облобызал их вместе с их предводителями, воздал им больше почестей, чем всем остальным народам.

И пока я, удивленный я ошарашенный, стоял в изумлении, поднялся ко мне наверх вот он, старший мой сын, и говорит: „Что ты мешкаешь, ведь тебя ждет весь народ?!" Но глянул он на восток и увидел то же видение и остановился, очумелый. Позже, когда мы очень задержались, толпа возмутилась за промедление, и поднялся наверх к нам вот этот— младший мой сын—и стал выговаривать нам за задержку. И так как видение к его приходу уже исчезло, мы рассказали ему о причине нашего промедления и о видении. И тут же мы вознамерились с той высоты провозгласить Христа истинным Богом и самих себя — христианами. Он помешал нам и сказал: „Раз это так, мы должны действовать с умом: если мы сейчас начнем проповедовать в пользу Христа, толпа мусульман тотчас же убьет нас и возведет на нас поклеп, мол, за какие-то преступления мы убили их. И кто узнает о нас?!

Лучше пойдемте, дадим им их пищу, приготовленную нами, а затем отправимся в святой град Иерусалим и станем там настоящими христианами при помощи крещения в [святой] купели, более того, такими христианами, о которых вы говорили, якобы их с большой радостью принял Царь и отметил их в вашем видении, ежели это были армяне, доставшиеся в удел Фаддею и Варфоломею и святому Григору". Мы послушались слов его, опустились к ним и никому ничего не рассказали. Оставили все свое имущество - движимое и недвижимое - и приехали в Иерусалим; мы молили Бога даровать нам встречу с тем народом, который прославлен был в видении. И Бог указал нам тебя — мы видели на тебе то же знамение. А теперь мы умоляем тебя — дай нам Христово крещение и преврати нас в настоящих слуг Бога твоего". И я, видя желание их и то, что зов исходит от Господа, окрестил их в святой реке Иордан во имя Отца и Сына и Святого Духа и приобщил их пречистого Тела и Крови Сына Божьего. Они, попрощавшись с нами, покинули город, чтобы направиться в великий Рим, посетить во славу Христа гробницы святых апостолов Петра и Павла».

Edited by Aram_D
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...