Annulik Posted November 9, 2003 Report Share Posted November 9, 2003 Աննուլիկը ուրիշ բաժնում հարց էր տվել, թե` գեղցկությո՞ւնն է կարևոր, թե խելքը: Էդ առիթով հայկական առածներ: *** Թող չսեն թե էշ է, թող ըսեն թե` գեշ է: *** Չեմ գովար քո խորոտկութեն, կը գովամ քո խորորդութեն: *** Լավ ա աչքով քոռ ինի մարդ, ինչ մտքով: *** Բոյին եմ մտիկ անըմ` խելքս ա գնըմ, խելքին եմ մտիկ անըմ` զահլես ա գնըմ: *** Լավ ա ճանճի գլուխ ըլնել, քանց առյուծի պոչ: shat shnorhakalutyun vor aratsaniner greciq qani vor vorosh mardiq hamadzayn chen im mtqin vor lave mard@ tgex lini bayc xelaci . Quote Link to post Share on other sites
Annulik Posted November 10, 2003 Report Share Posted November 10, 2003 ******* Մինչև առուն ջուր գա Գորտի աչքը դուրս կգա: ******* Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 20, 2004 Author Report Share Posted February 20, 2004 Պիտանի և արժանավոր: Համեստ և խոհեմ: *** Մեկ կա` հազար աժե, հազար կա` մեկ չաժե: *** Մեկը կա տասն աժի, տասը կա մին չաժի: *** Մարդ կա` մարդ ա, մարդ կա` զարդ ա: *** Ածան հավը կըրկչան կըլնի: *** Կրկչան հավը ձու ածող կ'ըլլի: *** Ծառը քանի բար շատ ունենա, գլուխը կախ կը գցի: *** Պտղատու ծառին ճղները քաշ են լինում: *** Բարատու ծառին քար քցող շատ կըլի: *** Կարմիր խնձորին քար քշտող շատ կըլլա: *** Կաթնատուր կովի պտկին չեն թքի: *** Կաթ տվող կովի պտուկը չեն կտրի: *** Ինչքան էլ որ գիտուն ըլնես, չիմացածդ մի անգետից հարցրու: *** Պստիկից սկսե, որ մենծին հասնես: *** Քչեմեն կցե', վուր շատին հասնիս: *** Իշից բռնացրա, որ ձիուն հասնես: *** Շատ գիտես, քիչ խոսա: *** Խոսքը բերնիդ մեջ էփի, նոր ասա: *** Շատ տեսնում իս, քիչ ասա: *** Քիչ խոսա, շատ լսի: *** Մեկ խոսե, տաս լսե: *** Շատ բան շինե', քիչ խոսի': *** Առաջ միտք արա, հետո գործ սկսի: *** Առաջ միտք արա, հետո խոսք ասա: *** Տասը չափի, մեկ կտրի: *** Հազար չափե, մեկ մը կտրե: *** Ծանդր տեղդ մի թեթևացնի: *** Հազար խոսքին մեկ խոսք, հազար ճնճղուն մեկ քար: *** Ծանդր քարը իր տեղումը կը մնա: *** Մտնելուց առաջ միտք արա, թե ինչպես դուրս գաս: Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 20, 2004 Report Share Posted February 20, 2004 Մտնելուց առաջ միտք արա, թե ինչպես դուրս գաս: Inet մտնելու մասի է՞: :lol: Quote Link to post Share on other sites
Satenik Posted July 2, 2004 Author Report Share Posted July 2, 2004 Նայև, Ռոմեո : ՉՀԱՎԱՆ, ԱՄԲԱՐՏԱՎԱՆ ԵՎ ԳՈՌՈԶ *** Ես ագռավին հավանեցի, ագռավն ինձ չհավանեց: *** Ճուլուլի'կ, ես քե հավան, դու ձիկ չհավան: *** Հպարտը՝ մի օր կը մտնի պարկը: *** Սար ինչքան բանձր եղնի, օր մի ճամբախ վրայով կանցնի: *** Հպարտացողի տակ դատարկ քամի ա: *** Հպարտ մարդու տակ փուտ ի, ինչ որ ասի՝ սուտ ի: *** Քիթը անանկ մեծ է քի՝ Ղազտաղիեն (լեռան անուն) ջուր կը խմե: *** Քիթը տնկեր, կը փչա ամպեր: *** Ներքևը չեմ նստի, վերևումն էլ տեղ չկա: *** Շոր չունի հագնելու, ֆայտոնով կերթա ......: *** Ոտքը չարուխ չկա, գլուխը վարդ կշարե: *** Ինքը չկա թիզ ու կես, արարմունքը գազ ու կես: *** Դարտակ կարասը մենծ ձեն կտա: *** Գարի հացը ըսավ. - Բացվիմ: Ցորեն հացը ըսավ. - Շատ մի բացվիր, կոտռիս կը: Quote Link to post Share on other sites
Liya Posted July 2, 2004 Report Share Posted July 2, 2004 Chgitem grvats ka aystegh,bayts asem im siratsnetits mek@ " Tashats kar@ getnin chi mna" Isk yerb yes pokr ei, anndhat mer tan@ indz ein ugharkum kam hats gnelu, kam kati hert kangnelu yerb mek- mek neghvum ei, tatiks asum er "Shun lines tan pokr chlines". Isk inch verabervum e ays bajnin, apres Satenik jan, yes hpartanum em keznov vorpes hayuhi. Quote Link to post Share on other sites
Gayane Posted July 2, 2004 Report Share Posted July 2, 2004 (edited) Մեր տան փոքրն էլ ես էի Liya ջան: :lol: Ինձ ասում էին տան Սիմոնը Սիմոն բեր Սիմոն տար ;Ի դեպ որտեղի՞ցա դա Edited July 2, 2004 by Gayane Quote Link to post Share on other sites
viola Posted July 3, 2004 Report Share Posted July 3, 2004 Մեր տան փոքրն էլ ես էի Liya ջան: :lol: Ինձ ասում էին տան Սիմոնը Սիմոն բեր Սիմոն տար ;Ի դեպ որտեղի՞ցա դա Gayane jan nuyn baxtin enq arjanatsel inj el ein SIMON asum :lol: Quote Link to post Share on other sites
cappuccino Posted August 1, 2004 Report Share Posted August 1, 2004 Mi hat el es hisheci "Geli glxin avetaran en kardum, asuma .. shut ara, vochxare sare barcracav" Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 9, 2004 Author Report Share Posted November 9, 2004 ՍՏԱԽՈՍ ԵՎ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ *** Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չը հավատացին: *** Սուտ խոսողի վաստակն էն է, որ ճշմարիտ էլ ասի՝ չեն հավատա: *** Սուտ ասան մարդը բնորդ (հիմնական տեղ) չունի: *** Սուտ ասողի երեսն ի սև, հոգին ի դև: *** Սուտ խոսողի լեզուն կարճ կըլի: *** Սուտը սուտ ասողի տունն ա քանդում: *** Սուտը տեղ չունի: *** Սուտը ճամբա չունի: *** Ստի ոտները կարճ են: *** Ստի տարածություն կարճ կըլնի: *** Սուտը կը ոտնավորի, համա առաջ չի գնա: *** Սուտը սատանին կվայելե: *** Սուտը սատանինն է: *** Սուտը սատանան է: *** Սուտը սատանի փեշակ է: *** Սուտը սատանային տուրք է: *** Ստի տոպրակի բերան բաց է: *** Մինչև ղորթը գա, սուտը աշխարհ կուտե: *** Ստի տակը փտած ա: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted November 10, 2004 Report Share Posted November 10, 2004 (edited) .գողը որ տնից լինի,կովը երդիկից կհանեն… Edited November 12, 2004 by Vaspur Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 10, 2004 Report Share Posted November 10, 2004 [Ամեն բան դրուստ չի ասվի Լսի ,նոր մի թեմայում մտթքովս անցավ ,սպասի գրականորեն դձևակեպեմ ,մի հատ էլ ես ասեմ ճշմարտասիրության մասին "Շիտակ խոսքը" ավանակին կասեն" Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 11, 2004 Author Report Share Posted November 11, 2004 [ Լսի ,նոր մի թեմայում մտթքովս անցավ ,սպասի գրականորեն դձևակեպեմ ,մի հատ էլ ես ասեմ ճշմարտասիրության մասին "Շիտակ խոսքը" ավանակին կասեն" ← հանճարեղ խոսք է: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted November 12, 2004 Report Share Posted November 12, 2004 (edited) Սաթենիկ, մի հին աոած հիշեցի. "..գեղցու գլուխը ինչքան էլ եփես, ականջները հում կմնա…" Edited November 13, 2004 by Vaspur Quote Link to post Share on other sites
Gorn Posted November 12, 2004 Report Share Posted November 12, 2004 .գողը որ տնից լինի,կովը երթիկից կհանեն… ← երդիկից Quote Link to post Share on other sites
Gorn Posted November 12, 2004 Report Share Posted November 12, 2004 Սաթենիկ, մի հին աոակ հիշեցի. "..գեղցու գլուխը ինչքան էլ եփես, ականջները հում կմնա…" ← ականջները կտրի........ Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 12, 2004 Report Share Posted November 12, 2004 Սաթենիկ, մի հին աոակ հիշեցի. ← Vaspur, առակն ու առածը տարբեր բաներ են: Quote Link to post Share on other sites
Vaspur Posted November 13, 2004 Report Share Posted November 13, 2004 Ճիշտ է, (ռուսական դպրոցի հետեվանգներն են ) Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 13, 2004 Author Report Share Posted November 13, 2004 Տեսնում եմ առածներ սիրում եք: Ես էլ: Միքիչ էլ կտպեմ: ԶԳՈՒՇԱՎՈՐ ԵՎ ՀԵՌԱՏԵՍ *** Շան հետ ընկերացիր, փետը ձեռիցդ մի գցի: *** Գիլի հետ ընկերացի, դագանակդ ձեռիցդ մի գցի: *** Կծողի քամակին կանգնի, քացի տվողի՝ առաջին: *** Ձիու առջևից անցիր, շան ետևից: *** Երկու աչքիդ մեկին մի' հավատալ: *** Ո'չ սատանին կը տեսնիմ, ո'չ երեսը կթքնեմ: *** ՈՒղտը մոտիկ ա արածում, համա հեռու ա տեսնում: *** Մինչև քառասուն ընկուզ մեկտեղ չը տեսնի, քար չի նետեր: ԲՆԱԾԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ *** Խելքը բնովի է, ոչ թե գնովի: *** Խելքը բնական պտի, ոչ թե ստացական: *** Խելոք մանուկն օրորոցում հայտնի կանի: *** ճուտը ձվումը կերևա, երեխեն՝ օրորցումը: *** Աղեկ օրն առավոտից, աղեկ տարին՝ գարնանից: *** Աղեկ օրը վաղընկուց, աղեկ տղան պըզտի'կուց: *** Կարմիր կովը իր կաշուցը դուս չի գա: *** Գելը բուրդը կփոխե, բնութքը չի փոխե: *** Գելը ուր որ եթա, իր գիլությունը կանի: *** Սև շունը չի սպիտակի: *** Վատ օրը կլավանա, վատ մարդը չի լավանա: *** Գեշ օրեր էնքան աղեկցած ա, դու գեշ մարդու աղեկնալ ըսա: *** Օձն իրան շապիկը կը փոխե, բնությունը չի փոխե: *** Կաթի հետ մտածը, հոգու հետ դուս կը գա: *** Խոզն իր խոզությունը չի թողուլ: *** Բլղուրը բրինձ չի լինի: *** Իշի քուռակը վերջն էշ կդառնա: *** Շան պոչը կտրելով, անմեղ գառ չի դառնա: *** Մորուց խենթ ըլլողին՝ սուրբ Սարգիսն ի'նչ անի: *** Անլի կերակուրին ճար կա, անլի խելքին ճար չը կա: *** Էշը ջոջանալով ախոռապետ չի դառնա: *** Էշը քառսուն անգամ Երուսաղեմ գնացեր՝ նորեն էշ է մնացեր: *** Շնեն գառ չի' ծնի: *** Թարխունը իր քոքին կբուսնի: *** Շնեն շուն կլնի: *** Խև աղջիկը՝ խև հարս կըլնի, խև հարսը՝ խև տանտիկին: *** Հավին հարյուր հետ կուտ տու, էլի կտուցը գետնին կքսի: *** Ագռավը ինչքան լողանա, ղազ չի լինի: *** Ցեղը, տոհմը իմացի, իրան ճանաչի: *** Տանձը ծառեն հեռու չընկնիր: *** Տղեն՝ տղից կլնի: *** Գառիցը շուն կը ծնի, շանիցը՝ գառ: Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 13, 2004 Report Share Posted November 13, 2004 Խելքը բնովի է, ոչ թե գնովի: *** Խելքը բնական պտի, ոչ թե ստացական: ← Գիրը գրքեն է, խելքը գլխեն: Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 18, 2004 Author Report Share Posted November 18, 2004 Գիրը գրքեն է, խելքը գլխեն: ← լավն էր Quote Link to post Share on other sites
Romeo Posted November 19, 2004 Report Share Posted November 19, 2004 լավն էր Satenik, այդ ես ոչ թե որևէ տեղ կարդացել էի, այլ լսել մի ալեվոր պապիկից, որպես դիտողություն իմ ինչ որ զանցանքի համար: Եղել է վաղուց, բայց տպավորվել է ու մնացել անջնջելի: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 19, 2004 Report Share Posted November 19, 2004 Ով աշխատի, նա ուտի: Սա կա՞ր: Quote Link to post Share on other sites
SAS Posted November 22, 2004 Report Share Posted November 22, 2004 ***Տղեն՝ տղից կլնի:←... իսկ աղջիկը՝ տղամարդ տղից: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted April 27, 2005 Report Share Posted April 27, 2005 Տեսեք ինչ թեմա գտա: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.