Jump to content

Свободу Александру Арзуманяну!


Recommended Posts

Ну вот, и Алика тоже посадили. Моего дорогого друга, которого я знаю уже почти 20 лет. Одного из самых честных и порядочных людей в Армении. Посадили! За что, спрашивается? Я ничего не понимаю. У нас что, Серые Волки к власти пришли? Что с нами происходит? Куда мы катимся? Зачем и почему все это?

КТО-НИБУДЬ МОЖЕТ ОБЪЯСНИТЬ?

Link to post
Share on other sites
Ну вот, и Алика тоже посадили. Моего дорогого друга, которого я знаю уже почти 20 лет. Одного из самых честных и порядочных людей в Армении. Посадили! За что, спрашивается? Я ничего не понимаю. У нас что, Серые Волки к власти пришли? Что с нами происходит? Куда мы катимся? Зачем и почему все это?

КТО-НИБУДЬ МОЖЕТ ОБЪЯСНИТЬ?

Если человек виновен он сядет, если нет, то на нет и суда нет.

Link to post
Share on other sites

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ

[10:44] 08 Մայիսի, 2007

1018.jpg

Այս գիշեր ձերբակալել են ՀՀ նախկին արտգործնախարար, ՚Քաղաքացիական անհնազանդությունՙ շարժման համահիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Ինչպես տեղեկացրեց նրա փաստաբան Հովիկ Արսենյանը, այս պահին նա գտնվում է ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը կասկածվում է ապօրինի ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեջ: Շաբաթ օրը ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են նրա, ինչպես նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բնակարանը:

Link to post
Share on other sites

՚ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ՈՉ ՊԵՏԱԿԱՆԱՎԱՅԵԼՙ

[15:08] 08 Մայիսի, 2007

271.jpg

՚Քաղաքացին չպետք է վախեցած եւ ահաբեկված ապրի իր երկրում: Օրենքը պետք է բոլորին վերաբերվի: Այօրվա հետապնդումները ցուցանում են իշխանության ոչ պետականավայել քաղաքականությունը եւ թուլությունըՙ,- գնահատելով նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունը` ասում է ՀՀ առաջին ԱԳ նախարար, ՚Ժառանգությունՙ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա. ՚Ընտրությունների նախաշեմին, երբ բոլորս գիտենք, որ իշխանամերձ ամենատարբեր հարթություններում կան այնպիսի խախտումներ, Ալեքսանդր Արզումանյանի ձերբակալությունը եւ ընդդիմադիրների նկատմամբ սկսված հետապնդումները առաջին հերթին պետք է արժանանային մեր պատկան մարմինների՝ ԱԱԾ-ի եւ դատախազության ուշադրությանըՙ: Նա դատապարտեց ոչ միայն պարոն Արզումանյանի ձերբակալությունը, այլեւ երկրում տիրող բռնության մթնոլորտը: Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը լռում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին, մինչդեռ որոշ ընտրողների համար ԼՂ հարցում քաղաքական ուժերի դիրքորոշումը խիստ կարեւոր է: ՚Արցախյան հիմնախնդրում մենք մեծ վակուում, անջրպետ ունենք՝ ժողովրդի ակնկալիքի եւ իշխանության մատուցած դիվանագիտության միջեւ: Մեր անկախության առաջին տարիների ընթացքում, երբ ես պատիվ ունեի ներկայացնել Հայաստանը, այն ժամանակ ժողովրդավարական առավելությունը մեր օգտին էր, սակայն մեր բոլորի մեղքով, մեր բոլորի պատասխանատվությամբ կորցրեցինք այդ առավելությունը եւ զիջեցինք քաղաքացու իրավունքը, ազգային շահը: Մայիսի 12-ին մենք այն վերականգնելու հնարավորություն ունենք եւ իրավունք չունենք այն բաց թողնելՙ,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Link to post
Share on other sites

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ

[16:23] 09 Մայիսի, 2007

3110.jpg ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դեռ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում` Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Վաղը լրանում է նրան մեկուսարանում պահելու 72 ժամը: Մինչ այդ նրա պաշտպան Հովիկ Արսենյանից ՚Ա1+ՙ-ը տեղեկացավ, որ Ալեքսանդր Արզումանյանի հետ քննչական գործողություն չի կատարվել, բացառությամբ մեկը, որի ընթացքում նրան փորձել են հարցաքննել որպես կասկածյալ, իսկ Արզումանյանը հրաժարվել է պատասխանել հարցերին, եւ դա բացատրել է նրանով, որ ինքը քրեորեն պատժելի հանցանք չի գործել եւ հրաժարվում է որեւէ ցուցմունք տալուց:

Պաշտպանն այսօր միջնորդություն է պատրաստում, որպեսզի վաղը ներկայացնի վարույթն իրականացնող մարմնին: Վաղը նաեւ որոշում կկայացվի, կամ ազատ արձակել Ալեքսանդր Արզումանյանին կամ մեղադրանք ներկայացնել եւ ընտրել խափանման միջոցը: Ինչ վերաբերում է նույն գործով վկա Տարածքային ենթակառուցվածքները համակարգող նախարար Վահան Շիրխանյանին, ապա նա մեկ անգամ բացատրություն է տվել իբրեւ վկա եւ որեւէ այլ գործողություն նրա նկատմամբ չի իրականացվել:

Link to post
Share on other sites

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ/ video/

[18:48] 10 Մայիսի, 2007

1018.jpg

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երկու ամսով ազատազրկեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին` բավարարելով ԱԱԾ միջնորդությունը` խափանման միջոց ընտրելով կալանքը: Դռնփակ դատական նիստից հետո Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի դեմ իրականացվող քրեական հետապնդումները քաղաքական նպատակներով են, նախընտրական եւ հետընտրական տրամադրությունների վրա ազդելու փորձ են. ՚Հանցակազմը բացակայում էՙ: Հիշեցնենք, որ իրավապահները Ալեքսանդր Արզումանյանին մեղադրում են ֆինանսական միջոցների յուրացման մեջ:

Մինչ ընթանում էր դատավարությունը, դատարանի բակում Ալեքսանդր Արզումանյանին սատարելու էին եկել նրա ընկերները, իրավապաշտպաններ, սովորական քաղաքացիներ: ՚Ազատություն Ալիկինՙ, ՚Ազատություն Ժիրոյինՙ, ՚Ազատություն քաղբանտարկյալներինՙ,- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դատարանի բակում վանկարկում էին ՚Իմպիչմենտՙ դաշինքի համակիրնեը:

՚Զգուշացնում եմ, որ սափրագլուխ դատավորները հայտնվելու են ուղղիչ գաղութներում: Բոլոր դատավորները, նաեւ Ժորա Վարդանյանը, ապագա բանտարկյալներ են: Սկսեք հաց չորացնել, քանի որ ձեզ պետք է գալու գաղութներումՙ,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

՚Սա քաղաքական բեսպրեդել է: Օրենքի բացարձակ բացակայություն, հրամանի կատարում: Կոնկրետ հանձնարարական են ստացելՙ,- ասա նույն հանցակազմի մեջ մեղադրվող, նախկին պաշտպանության նախարար Վահան Շիրխանյանը: Իսկ թե ինչո՞ւ հիմա. ՚Կարող եմ կռահելով ասել` դաշտից ակտիվ քաղաքական գործիչներին մեկուսացնելու, մյուսներին ահաբեկելու համար եւ ընտրությունները կեղծելու իրենց ուզած թվերովՙ,- պատասխանեց նա:

Դատարանի բակում էր Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: Վերջինս մինչեւ վերջին վայրկյանը հավատում էր, որ դատարանի վճիռը հօգուտ ամուսնու կլինի:

՚Քաղաքական ճնշում է ու սխալվեցին, քանի որ Ալեքսանդր Արզումանյանը դիվանագետ է, շատ-շատ ընկերներ ունի դրսում: Ուզում են ժողովրդին վախացնել, բայց հակառակը եղավՙ,- ասաց Մելիսա Բրաունը, որը ԱՄՆ քաղաքացի է: Ըստ նրա` ԱՄՆ դեսպանատունը հետեւում է այս գործընթացին. ՚Վաղը կսկսվի իմ աշխատանքը: Այնպիսի աղմուկ կբարձրացնենք, որ չեն պատկերացնում: Քաղաքական նպատակներով կան մարդիկ, որ սպանվել են, մեր բախտը բերեց, որ այդ ռիսկը չարեցինՙ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է

Սա Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքն է: Վերջինս այսօր նույնպես եկել էր Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին դատարանի դատարան ի պաշտպանություն նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի: Իրավապաշտպանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանում օրենքը գործում է ընտրովի. ՚Եթե խոսենք 190 հոդվածի մասին, որը կիրառվում է Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ, նույնիսկ իրավաբան չլինելով` հստակ է, որ այս հոդվածը իրեն չի վերաբերվում: Որեւէ ապացույց չունենալով ուղղակի հոդված են դրելՙ: Նա գտնում է, որ եթե իշխանությունները շահագրգիռ են փող լվանալու հետ կապված հարցեր բացահայտելու մեջ, ապա ամեն մի քայլափոխի նման փաստեր կարող են արձանագրել` ՚շենքերի կառուցումից սկսված մինչեւ 1000 ու մի տեսակի տարբեր` աշուրային գոտիներում գրանցված իշխանությունների ձեռնարկություններըՙ: ՚Այսինքն, տվյալ դեպքում հարցը ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչների նկատմամբ հետապնդում իրականացնելն է: Մի կողմից վտանգ տեսնելով, ավելի շատ գուցե նրա օրինակով փորձում են ահաբեկել ընդդիմության մյուս ներկայացուցիչներին: Արզումանյանը դասական իմաստով քաղաքական բանտարկյալ էՙ,- ասաց Ավետիք Իշխանյանը:

Ի դեպ, վերջինս կարծում է. ՚ Միշտ եմ ասել, որ Հայաստանում քաղբանտարկյալները սեզոնային են` կախված քաղաքական լարվածությունից: Երբ կրքերը հանդարտվում են, տարբեր պատճառաբանություններով նրանք ազատ են արձակումՙ:

՚Հետաքննող լրագրողներիՙ ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը եւս այն կարծիքին է, թե անհեթեթություն է նման մեղադրանքով Արզումանյանին բանտարկելը: ՚Երեկ մեծ համերգ էր, յուրաքանչյուր երգչին տասնյակ հազարավոր դոլարներ են վճարել: Որեւէ տեղ ֆիքսվա՞ծ են այդ դոլարները: Ես դա համարում եմ փողերի լվացման արդյունքում աշխատած , որոնք դրել են այդ ակցիայի մեջ: Հայաստանում ցանկացած պատգամավորի վերցրեք, յուրաքանչյուրի վրա կարելի է քրեական գործ հարուցել փողերի լվացման, ապօրինի փողեր վաստակելու հետ կապվածՙ,-ասաց նա: Ի դեպ, Էդիկ Բաղդասարյանը չի կասկածում, որ Ալեքսանդր Արզումանյանի հետ տեղի ունեցածը մեծ արձագանք է ունենալու: ՚Նա դիվանագետ է, մեծ շրջապատ ունի նաեւ դրսում: Արդեն Վաշինգտոնում, Կանադայում խմբեր են ստեղծվում նրա պաշտպանության համար: Ամեն ինչ կախված է մայիսի 12-ի ընտրություններիցՙ:

Link to post
Share on other sites

՚ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՆՄԱՆ ՁԵՒՈՎ ՆՎԱՍՏԱՑՆԵԼ ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻՙ

[14:26] 24 Մայիսի, 2007

3489.jpg

՚Քաղաքացիական անհնազանդության շարժմանՙ ղեկավարներից, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը կշարունակի մնալ անազատության մեջ: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը ուժի մեջ թողեցառաջին ատյանի դատարանի` նրան երկու ամիս կալանքի տակ պահելու որոշումը` մերժելով փաստաբան Հովիկ Արսենյանի վերաքննիչ բողոքը:

՚Մեծ ցավ եմ ապրում, որ դարձյալ ոչ թե առաջնորդվեցին իրավունքի գերակայությամբ, այլ հանձնարարություն կատարեցին: Դատական համակարգը օր օրի ավելի է իր դիրքերը զիջումՙ,- դռնփակ դատական նիստի ավարտից հետո դժգոհեց Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա վստահեցրեց, որ մերժումը չի պատճառաբանվել. ՚Զարմանալին այն է, որ նախաքննական մարմինը միջնորդել էր` պատճառաբանելով, որ ազատ մնալով Արզումանյանը կխոչընդոտի քննությանը եւ կթաքնվի, ես դրա վերաբերյալ հայտարարեցի, որ նա երրորդ հանրապետության ստեղծման պատմական անձնավորություններից մեկն է եւ նման ձեւով նվաստացնել, ոչ ոք իրավունք չունիՙ:

Իսկ ինչ վերաբերվում է նախաքննության խորընդոտելու պատճառաբանությանը` ապա Հովիկ Ասենյանը գտնում է, որ նախքան խուզարկությունը կարող էին Ալեքսանդր Արզումանյանին հրավիրել հարցաքննության, հարցնել, թե գումարները որտեղից է, ապա նոր անհրաժեշտության դեպքում խուզարկեին նրա բնակարանն ու գրասենյակը: Պաշտպանը եւս մեկ անգամ պնդեց, որ սա քաղաքական պատվեր է. ՚Հակված եմ նրան, որ կապված է հասարակական շարժումից,եթե հասարակակն շարժում չեղավ, նրան բաց կթողնեն, իսկ եթե եղավ, չեն թողնիՙ: ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը դատական նիստի ողջ ընթացքում Ալեքսանդր Արզումանյանի հարազատների հետ սպասում էր դրսում: Հիշեցնենք, որ նա այս գործով վկա է:

՚Մեկուսացնել Ալիկին եւ Վահան Շիրխանյանին օրվա պրոցեսներից կամ ահաբեկել ընդդիմադիր դաշտին այս օրինակով, կամ ահաբեկել հնարավոր գործարարներին, որ վախենան ընդդիմությանը օգնություն ցույցտալ: Նրանք վտանգ են տեսնում ցանկացած խնդրում, որը կարող է ակտիվացնել ընդդիմությանըՙ,- ասաց նա:

Ի դեպ, Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, այսօր ասաց, որ դեմ չէր լինի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ. ՚Բոլորը հարցնում են` ինչո՞ւ են Ալիկին ձերբակալել: Իրենց ես էլ կհարցնեմ, քանի որ իրենք Ալիկին շատ լավ են ճանաչում, Քոչարյանը ԱՄՆ-ում եկել է մեզ մոտ, ինչո՞ւ եք որոշել, այս հոդվածով նստացնելՙ: Տիկին Բրաունը մի քիչ վիրավորված էր նաեւ Ալեքսանդր Արզումանյանի նախկին, հատկապես արտգործնախարարության գործընկերներից, որոնք վախենում եմ որեւէ կերպ օգնել, գոնե զանգահարել: Իսկ ինքը դիմել է ԵԱՀԿ գրասենյակը, ԱՄՆ դեսպանատուն: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեջ` հանցավոր համաձայնության գալով հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Լեւոն Մարկոսի հետ: Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է մայիսի 7ին:

Link to post
Share on other sites

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

[13:40] 31 Մայիսի, 2007

3489.jpg

՚2007թ. մայիսի 7-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ նախկին արտգործնախարար, Քաղաքացիական անհնազանդության շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Հետագայում շինծու մեղադրանքով առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Ակնհայտ է, որ ներկայացված մեղադրանքը մտացածին է, անմիջականորեն կապված է Արզումանյանի վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ եւ կրում է պատվիրված բնույթ: Պարզորոշ երեւում է նրա նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական ենթատեքստը: Նրա գործողություններում` անգամ ներկայացված մեղադրանքի սահմաններում, հանցակազմը իսպառ բացակայում է:

Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը պետք է դիտարկել վերջին տարիների հայաստանյան զարգացումների համատեքստում: Իրար հաջորդող հաշվեհարդարներն, սպանություններն ու կրակոցները, շինծու մեղադրանքներով քաղաքական գործիչների կալանավորումները, ժողովրդի նկատմամբ ընդգծված արհամարհանքը, քաղաքացու արժանապատվության ու կյանքի նկատմամբ անպատիժ ոտնձգությունները մեր իրականության անբաժանելի մասն են կազմում: Կամայականությունների այս շղթան այսօր շարունակում է, առանց որեւէ հիմնավոր մեղադրանքի անազատության մեջ է պահվում Ալեքսանդր Արզումանյանը:

Արզումանյանի ձերբակալման ու կալանավորման կապակցությամբ արդեն իսկ հայաստանյան ու սփյուռքի տարբեր կազմակերպություններ ու գործիչներ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով: Միանալով նախկինում հնչած դատապարտող հայտարարություններին` կոչ ենք անում շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին համախմբվել ի պաշտպանություն Արզումանյանի: Հայտարարում ենք, որ նա կալանավորված է իր քաղաքական գործունեության համար, ճանաչում ենք նրան որպես քաղաքական բանտարկյալ եւ ՀՀ գործող իշխանություններից պահանջում ենք նրա անհապաղ ազատ արձակումըՙ

: Հայտարարությունը ստորագրել են կուսակցությունների նախագահներ, լրատվամիջոցների ղեկավարներ, իրավապաշտպաններ, մտավորականներ: Հայտարարությունը զետեղված է նաեւ http://arzumanyan.atwebpages.com կայքէջում: Այն բաց է ստորագրության համար: Առցանց /online/ ստորագրել ցանկացողները կարող են այցելել http://www.petitiononline.com/alex48/petition.html կայքէջը եւ զետեղել իրենց ստորագրությունը:

Link to post
Share on other sites

А по какому обвинению его посадили?

Если честно, впервые слышу эту фамилию

Link to post
Share on other sites
Если человек виновен он сядет, если нет, то на нет и суда нет.

"Нашелся" как ответить. Симплификатор. Не знаю, говорить ли с тобой как ты того заслуживаешь и забаниться надолго, или начать спор как с умным человеком, что, учитывая совершеннейшее отсутствие у тебя серого вещества, по меньшей мере неуместно. Что посоветуешь? :blink:

Устное предупреждение. Воздержитесь от оскорблений. Thug

Edited by Thug
Link to post
Share on other sites

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ

[17:49] 27 Հունիսի, 2007

3630.jpg

՚Քաղաքացիական անհնազանդություն շարժմանՙ ղեկավարներից, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի նախնական կալանքի ժամկետը հնարավոր է երկարաձգվի եւս երկու ամսով: Այդ մասին դատարան արդեն միջնորդություն է ներկայացվել: Այսօր այդ մասին ՚Ա1+ՙ-ին տեղեկացրեց Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը:

Նա նաեւ նշեց, թե նախկինում յուրաքանչյուր 15 օրը մեկ հնարավորություն էին ունենում ամուսնուն տեսակցելու համար, սակայն վերջին շրջանում առանց որեւէ հիմնավորման թույլ չեն տալիս: Հունիսի 29-ին, ժամը 13:00-ին, ՚Պրեսինգՙ ակումբում ի պաշտպանություն Ալեքսանդր Արզումանյանի կարգախոսով իրավապաշտպան կազմակերպությունները, նրա կինը եւ փաստաբանը ասուլիս են հրավիրելու, որպեսզի եւս մեկ անգամ բարձրացնեն նրան ազատ արձակելու հարցը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում է հետախուզության մեջ գտնվող Լեւոն Մարկոսի հետ հանցավոր համաձայնության գալու ու ՚հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեջՙ: Մայիսի 10-ին Կենտրոն- Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը:

Link to post
Share on other sites
Ну вот, и Алика тоже посадили. Моего дорогого друга, которого я знаю уже почти 20 лет. Одного из самых честных и порядочных людей в Армении. Посадили! За что, спрашивается? Я ничего не понимаю. У нас что, Серые Волки к власти пришли? Что с нами происходит? Куда мы катимся? Зачем и почему все это?

КТО-НИБУДЬ МОЖЕТ ОБЪЯСНИТЬ?

Не знаю,может в Армении он и был честним и порядочным, но в бытность его Послом Армении в ООН, особои порядочностью он не отличался.Спросите у молодых армянских дипломатов, которые работали с ним в ООН.А с каким гонором он ходил, то же мне пуп земли нашелся.Местние армяне, вообше игнорировали его, все его недолюбливали, и не раз ставили вопрос перед руководством Армении о его отзыве.

Не знау за что его арестовали, но пусть посидит немного, может спеси поубавится.

Я бы в однои камере вместе с ним, всех АОДовцев собрал, пусть вспоминаут былые времена.

А в соседнюю камеру засадил би Робика с Сержиком, за арест Сефеляна. :ranting:

Link to post
Share on other sites

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԴԵՌԵՒՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է

[14:49] 02 Հուլիսի, 2007

3630.jpg

ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կմնա մեկուսարանում եւս երկու ամիս: Այսօր այսպիսի որոշում կայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանը դռնփակ դատական նիստի ժամանակ:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Ա. Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին եւս երկու ամիս կալանքը երկարացնելու մասին, քանի որ, ըստ նրա, ազատության մեջ մնալով` ՚մեղադրյալը կարող է խոչընդոտել միջդատական վարույթում գտնվող գործի քննությանը,թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, նախաքննությանը մասնակցող մարդկանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, կատարել օրենքով արգելված արարքներՙ:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ից անազատության մեջ գտնվող ՚Ալեքսանդր Արզումանյանը մեղադրվում է ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեջՙ:

՚Որեւէ հանցանք չի ներկայացնում այն, ինչ ներկայացված է, սա ուղղակի աբսուրդ էՙ,- ասաց Ալեքսանդր Արզումանյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:

Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, նշեց, որ իրեն ներկայումս չի թույլատրվում հանդիպել ամուսնու հետ: Այս ընթացքում նա ընդամենը երեք անգամ է հանդիպել ամուսնուն: ՚Երեւի նրա համար այսպես արեցին, քանի որ ես նրան տեղեկություններ չտանեմ եւ չպատմում, թե ինչ է տեղի ունենումՙ,- ասում է Մելիսա Բրաունը` միաժամանակ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ Ալեքսանդր Արզումանյանի մայրը, քույրը կամ տղան իրավունք չունեն հանդիպելու նրա հետ:

Link to post
Share on other sites
  • 2 months later...

Обвиняемый в отмывании денег экс-министр иностранных дел Армении отпущен на свободу

Обвиняемый в отмывании денег экс-министр иностранных дел Армении, соучредитель движения "Гражданское неповиновение" Александр Арзуманян отпущен на свободу. Следственный орган изменил меру пресечения в отношении экс-министра на подписку о невыезде.

Как заявил корреспонденту ИА REGNUM адвокат Арзуманяна - Овик Арсенян, необходимость содержания экс-министра под стражей отпала, однако следствие продолжается.

Александр Арзуманян был задержан в ночь с 7 на 8 мая. 10 мая суд первой инстанции ереванских общин Центр и Норк-Мараш удовлетворил ходатайство Службы национальной безопасности Армении о применении ареста сроком на два месяца в качестве меры пресечения в отношении Арзуманяна. Позже ему было предъявлено обвинение в отмывании денег.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...