Jump to content

Մի վախեցիր

Guest Guest12568

Recommended Posts

Guest Guest12568

Չվախենա՛լ երբեք…

Չվախենա՛ս երբեք…

Չվախենաս վախենա՛լ…

Հերոի՜ն…Պատշգամբ ու… թռի՜չք…

Մի՛ վախեցիր…

Մի՛ վախեցիր մեկին ներս թողնել: Հիշի՛ր` ներս թողնելուց հետո ունես դանակ, որը կարոտ է արյան`քո կամ ներս մտնողի: Միևնույն է իր համար, նա տենչում է ծորացող կաթիլներդ, նա ծարավ է հողին կառչած մատներիդ կանչին...

Դու վախեցիր ներս մտնելուց, օտարի հոգում հայտնվելուց: Վախեցիր, քանի որ կորցնում ես քեզ ,երբ դեռ ներս չմտած`թակում ես նրա դուռը: <<Ազատություն>> կոչվող հագուստդ ընկնում է… ու մնում ես մե՜րկ, մերկ թռիչքիցդ, զուրկ մաշկիցդ: Առանց քեզ ես մնում: Հետո ներս ես մտնում, և անմիջապես աչքո՜վ է անում ծանոթ դանակը`Բաժանումը: Դեռ հյուրասենյակում չհայտնված` բացահայտում ես տանտիրոջ թափանցիկ աչքերը`անհատակ դատարկությունը: Բայց մի՛ վախեցիր, առաջացի՛ր, միևնույն է, ամենքի վերջը դա է: Ազա՛տ եղիր այնտեղ, օգտվի՛ր նրա ազատությունից ու մի՛ վախեցիր համտեսել ցավը. չէ՞ որ այն պարտադիր պայման է այս կյանքում:

Ամեն դեպքում վախենալ պետք չէ և ոչ մի բանից, նույնիսկ երբ արդեն դուրս ես գալիս նրա տնից ու քաջ գիտակցում`ինչ է դրսում սպասվում. մերկ մի աղջիկ վազում է իր ազատության հետևից ու ոռնում.

-Հոգիս ի՜նձ տվեք…

Մի՛ վախեցիր, ինչ էլ լինի`քայլի՛ր, թեկուզ դողալով, բայց քայլի՛ր` չմոռանալով ջնջել կամուրջները, հետդարձի՛ կամուրջները. վերադարձի համար պետք է ոչ միայն վախենալ, այլև սարսափել ամոթից: Երբ մոխրի վրա նստած մեկը հույս ունի կրակ տեսնել, ամոթը երակներիցդ դուրս թռչել է ուզում: Նմանօրինակ էլ նույն ամոթը, երբ դու հետ ես գնում ինչ-որ բան մոռացածի պես, այսինքն` ինչ-որ բանի`հույսիդ ծաղկման համար, ամոթ է ու նողկալի: Հույս չկա արդեն: Երբ դու գնում ես, հույս գիտես` չկա, իսկ այդպես գնալդ քեզ կհիշեցնի այն նույն սողունին, որը որդ անունն ունի ի սկզբանե:

Վախեցի՛ր…

Վախեցի՛ր սողալուց…

…Մի՛ վախեցիր սիրտդ կոտրելուց: Թո՛ղ կոտրեն. կոտրված կուժն անգամ ավելի գեղեցիկ է, երբ նորոգում են նոր ոճով. անհարթություն զգալն ավելի հաճելի է, քան` ողորկ, ինչ-որ միատեսակ զգացումը: Թո՛ղ կոտրեն, որ նորոգելու բան ունենաս, ու ամեն անգամ նորոգելիս նոր համ ու հոտ դնես սրտիդ մեջ, նոր տարբերություն քո ու նրա սրտի: Չվախենա՛ս դրանց տարբեությունից անգամ:

Մի՛ վախեցիր, երբ քեզ մերժում են, ուղղակի այդ պահին մերժողը նոր էջ է ուզում բացել իր ունայն կյանքում, նոր, սակայն դատարկ էջ: Այդ դեպքում քեզ պե՞տք է արդյոք հայտնվել նոր, բայց դատարկ էջերում: Պետք չէ՛: Ուրեմն, մերժվելը նույնիսկ փրկություն է քեզ համար, փրկություն <<Դատարկություն>> կոչվող հավերժ սոված գազանից:

Մի՛ վախեցիր հավատիդ խավարումից. ինչը խավարում է, խավարում է մի անկանոն պայմանով` լուսավորվելու ավելի պոռթկուն լույսով, նոր հավատիդ երկունքով: Ընդհակառակը, արժե առիթ ստեղծել, որ հավատդ մեկ-մեկ նեղանա քեզնից,գնա, նստի հոգուդ անդուռ մի սենյակում, տխրի, ցավա, ճմլվի: Հաճելի է այդպիսի ցավ ապրելը: Հավատա` հաճելի է…

Մի՛ վախեցիր ցավից, հոգուդ անգլուխ գլխատումից: Նույնիսկ ցավն է նոր, դեռ չեկած երջանկությանդ նախաբանը: Կարելի է բութ դանակով որոշակի հաճախականությամբ պատռել մատներդ, ձեռքդ, ազդրերդ, հաճելի է ծակոցը նաև ստամոքսի շրջանում`հոգուդ քերումը (հոգին գտնվում է ստամոքսի շրջանում,գիտե՛ս): Դե՛, պարզ է` ոչ խորը, երեք մատնաչափ: Չնայած տհաճ ու զզվելի է հետո դրա պատճառներից կախվող, գազար հագուստներով ոստիկանների հարցուփորձը, բայց նրանցից էլ ազատում կա`դե՛ր, դե՜ր խաղալը, որը խաղում են ինձնից ու քեզնից ավելի բարձր հարթության վրա կանգնած մարդիկ`գժերը:

Գժերից էլ մի՛ վախեցիր: Գիժ կոչվելու դեպքում էլ, ընդհակառակը, ոչ թե վախենալ, այլ երազել է պետք.

- Ա՜խ, ու՞ր էր, թե ես միշտ գի՜ժ լինեի…

Գժերն են, որ կարող են համատեղել <<Սպասումի>> ու <<Մերժումի>> անհույս կապանքն ու չդողալ դրանից, չդողալ քո՛ կապանքից, դրանց զրոյական արագությունից:

Մի՛ վախեցիր ...կորսվելուց, եթե այսօր դու այս տեղում կորսվես, վաղը այդ նույն տեղում կհայտնվի մի ամբողջ բազմություն, ամբոխ`քո արմատներից ծնված, բայց վախեցիր անհետ կորչելուց, ցնդելուց, երկինք բարձրանալուց: Երկնքում այնքան նեղ է, որ դու այնտեղ միայն ապուշ զարմանք կապրես.

-Եվ սա՞ է երկնային արքայությունը:

Մի անհուն տարածություն, որտեղ կապույտն է լողում, պարզ է` պիտի նեղ լիներ, ինչպես իմ հոգու կապույտն է: Հոգիս էլ նեղ է, նեղ այնքանով, որ հիմա նստած մտածում ու զգում է ատամների արմատներից նույնիսկ`վա՛խ չկա, չկա՛ վախ: Եվ ուր որ է, զանգելու է, որ ասի` վե՛րջ: Ուր որ է, կորցնելու է այն, ինչ չէր էլ գտել: Ուր որ է, էլ գրկող չի ունենալու: Ուր որ է, մնալու է անլուսին գիշերվա հետ: Ուր որ է, այս նյութը վերջապես կհասնի ուղեղիս. արյան մեջ էլ տեղ չկա(իրեն այնտեղից քշելու այլ տարբերակ չունես`հերոին կամ մկնդեղ,եթե չկա առաջինը): Ուր որ է, թռչելու ես` գոռալով.

-Չե՜մ վախենում մեռնելուց անգամ:

Հոգնել եմ... հեռավոր հարթության վրա փորված փոսի նման, հոգնել եմ սպասելուց, իմ մեջ թաղվող ջերմ անձին սպասելուց եմ հոգնել:

Քնե՛լ…

Քնի՛ր, որ չարթնանաս…

Պատշգամբի այս բարձրությու՜նն էլ էր նեղ ու հաճելի…

հ.գ.վաղուց ինչ-որ խզբզանք այստեղ չէի դրել :rolleyes:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...
  • Replies 72
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Guest Guest12568

Այնտեղ Ես եմ

Այնտեղ , ուր Բարև ը ձուլվում է կարոտին ,Ես կծկվում եմ ,դառնում մի բուռ փոշի ,վազում քո ոտքերի տակ ,ձուլվում քեզ ու բարձրանում վեր:

Այնտեղ , ուր ցավը քո աչքերի գույնն է դառնում ,Ես ընդլայնվում եմ `ֆիզիակական գործող ու չգործող օրենքներով , տձևանում ու հողին հավասարվում , որդ եմ խաղում:

Այնտեղ, ուր Սպասումը արյուն է դաղում` չհարցնելով ոչ մաշկի ,ոչ արյան գույն,Ես խելագարվում եմ, դողում, զայրույթ դառնում անհուն երկնքում:Սպասումը , որտեղ ինչ-որ բան է ուզում ասել ու հասկացնել,այնտեղ Ես ջնջում եմ բոլոր անբասիր աղոթքները ու ապացուցում,որ ամեն դժբախտություն գալիս է լոկ Սպասում անհամ մրգից:

Այնտեղ ,որտեղ ցավը նույնիսկ անխուսափելի է, Ես խաչում եմ Հիսուսի խաչը, մերկացնում ցավը,քերում նրանից բխող արյունը:

Այնտեղ,ուր մեղքը պարտադիր պայման է, Ես ճանկռոտում եմ բոլոր ուրախ գույները, անիծում մարդու ճակատագիրը,Ես անջատվում եմ ինքս ինձնից:

Այնտեղ, ուր երազը անհամ է դառնում ,Ես ըմբոստանում եմ , պայթում ու երկնքից քշում անգույն աղոթքներ , Աստծո դեմ բողոք հունցում:

Այնտեղ ,ուր այգը արցունք է բերում , Ես նոսրանում եմ , կորում ցավի անհայտում , հարցական երգում:

Այնտեղ ,ուր Քո սերն եմ տեսնում ,Ես ծնվում եմ ,մեռնում , ծնում մի ամբողջ երանելիություն , Քո շնչում կարկաչում:

Այնտեղ , ուր ժպիտ ես Դու որսում , քարանում եմ , կոկորդումդ քարացած ողբ եմ դառնում , քո աչքերի լույսն եմ թաղում:

Այնտեղ , ուր խիղջը նպատակ է հետապնդում , չարանում եմ , լքված խրճիթ դառնում , կարմիր դագաղ պատրաստում:

Այնտեղ ,ուր անկեղծությունը միայն խաղացողի հագուստ է լինում,Ես դաշույն եմ սրում,նոր բառ երկնում ու երդվում.

- Մորթում եմ նույնիսկ «Չանկեղծ» մանուկներին:

Եթե կա Մարդ ` սև ու սպիտակ, բարի ու չար , կամ նաև Ես , այս ամենին շղթայված սահմաններում , այս ամենի կենտրոնում չոքած, Ես ` խաչված ոչ խաչաձև խաչով,այլ Աստծո միակ ճշմարտության քողով:

Իմ մեջ է տիեզերքը , քո ցավը ,նրա երջանկությունը , օրորոցի բույրը ու դագաղի համը:

Ես եմ ամենքը ու Ես ոչինչ եմ:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Խաղի մեջ խաղացողը չի հաղթում:

Կյանքի անկանոն կանոններից մեկն էր կարծես,որ սկզբից անխոնջ զանգի նման զրգնաց ուղեղումս: Խաղը սկսվել էր, Ես սկսել էի խաղալ, խաղալ, բնականաբար, միայն հաղթելու համար, բայց...

Բայց խաղը անկանոն կանոններ չուներ, ուներ մեկ անշունչ պատուհան ու երկու կողմից հեգնածիծաղախառը պատասխաններ: Խաղը մեզ կլանել էր իր ամբողջ ուժով, կուլ տվել վաղուց, բայց մենք շարունակում էինք կառչել պատուհանի սահմանները պահող ձողերից ու ներս մտնել չէինք ուզում:

Ես խաղում էի ամբողջ էությամբ: Նախ խաղում էի, որ կյանքի հերթական անհամեստ ժամանակաշրջանը թերթեմ, հետո սկսեցի խաղալ, որ չպարտվեմ: Պարտվելուց չէի վախենում, բայց նրա հաղթությունից էլ սարսափում էի. անծանոթը չէր կարող իմ խաղի մեջ մտնել, հետո հաղթանակած դուրս գալ: Ինչու՞ իմ խաղը, ոչ թե մեր խաղը, քանի որ խաղը Ես էի սկսել, սկսել էի ուղղակի չխաղալու համար, այլ...

Խաղը սկիզբ էր ունեցել, գիտեի` վերջ էլ է լինելու, բայց գիտակցությունս դա մարսել չէր ուզում, ու շարունակում էի գլորել անիմաստ տառեր, անկայուն մտքեր, անգույն ժպիտներ…, բայց անկեղծությունս իր տարերքի մեջ էր, անկեղծ` մերկության աստիճան, անկեղծ` անոսկոր մարմնի նման, անկեղծ` ամեն օտար մարմնում սնունդ որսացող նորածնի նման:

Խաղը անկեղծ չէր. խաղն էլ մեր գլխին էր խաղ խաղում` մեկնաբանելով, որ կյանքն ինքը խաղ է. մեզ մեզնից կտրել ու իր դերի մեջ էր դրել, մենք էլ խաղում էինք:

Խաղը բավականին երկար տևեց, արդեն վաղուց հնչել էր վերջին ազդակը, բայց մենք խաղում էինք:

Մենք վաղուց հեռացել էինք մեր կանոններից, վաղուց հեռացել կտրվել կյանքի հորձանուտում լող տվող մարդուկներից: Մենք արդեն պարտված հաղթողներ էինք, կյանքի դեմ քմծիծաղող նոր տիկնիկներ, մարդկության օրհներգի մեջ մի նոր բաղաձայն նոտա, երբ խաղը հոգնեց ու...

…Խաղը կանգնեց: Նայեցինք միմյանց աչքերի մեջ և … տեսանելիից ու անտեսից անդին մերկացանք:

...Չհիասթափվեցինք, ոչ էլ հիացանք: Ուղղակի մենք մեր ունեցած բարձունքից բացի այլ բարձրություններ նկատել չէինք ուզում: Օտար - հարազատ բառերի համատեղումից նեղվեցինք, ձուլվեցինք անեզր իրականությանը, ու հօդս ցնդեցին խաղի բոլոր անհամ արդյունքները: Չբաժանվեցինք, բայց և չսերտաճեցինք...

Կյանքում չգրված օրենքներ կային: Կային օրենքներ, որոնք միայն թղթերի վրա մնալու համար էին: Այս խաղի մեջ էլ օրենքներ կային` գրված մեր կողմից երկուսիս համար:

Խաղից հետո` ամեն գարուն, մենք մեկ անգամ հանդիպում ենք, խաղում սովորական հայկական խաղ. ափերում պահում մեկմեկու համար նախօրոք բերված ինչ-որ նվեր ու ընտրում: Հետո սրճում ենք, զբոսնում ու խոսում դեսից ու դենից, բայց այն մե՛ր խաղից, այն անդե՜ր խաղից երբեք չենք խաղում: Հետո գալիս է պահը հրաժեշտի և մյուս գարնանը հանդիպելու ակնկալիքը: Ժպտում ենք իրար, չգրված մի նոր խաղով գրկում ու… ու նայում մեկմեկու աչքերի մեջ` նոր խաղի օրենքներ գրելով:

Հիմա կյանքի խաղն եմ խաղում. քեզ ինձնից վաղուց վանել ու նոր ընկեր եմ գտել. կյանքի պահանջն եմ կատարում` քշված լինել խաղի քո՛ հաղթանակի հերոսից, կտրված քո անանուն էակից` միակ լավ խաղընկերոջից:

Խաղում պարտվողներ ու հաղթանակողներ չկան, կան կյանքի հրամանը կատարող դողացող սողուններ…

Օտա՛ր, արի՛ խաղանք…

հ,գ, ավատար չի լինում դնել ...

Link to post
Share on other sites

Հեղինե ջան ես դեռ կարդում եմ,հետո մի օր մուսաս կգա,հանդես կգամ որպես "գրական քննադատ":Բայց հանկարծ չմտածես,որ ամպայման պետքա քննադատեմ:

Link to post
Share on other sites
Guest Guest12568
Հեղինե ջան ես դեռ կարդում եմ,հետո մի օր մուսաս կգա,հանդես կգամ որպես "գրական քննադատ":Բայց հանկարծ չմտածես,որ ամպայման պետքա քննադատեմ:

գիտես`ինչո՞ւ եմ այստեղ տպում, որ քննադատեն, իրոք գովեստի խոսքերի չեմ սպասում,այ բայց քննադատվել երազում եմ նույնիսկ:

ես գիտեմ ,թե տողերիս թերությունը,թե լուսավորությունը,պարզապես թերության չափը կարող է օգնել,որ լույսը ավելի բողբոջվի: :)

Edited by Heghine
Link to post
Share on other sites
  • 1 month later...
Guest Guest12568
Հեղինե ջան ես դեռ կարդում եմ,հետո մի օր մուսաս կգա,հանդես կգամ որպես "գրական քննադատ":Բայց հանկարծ չմտածես,որ ամպայման պետքա քննադատեմ:

Մուսային դեռ շատ կա՞ :rolleyes: , թե՞ շարունակեմ խզբզել :p

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

Բա՛րև:

Արի՛ անցորդս , համեցի՛ր և նստի՛ր ,այսօր Քեզ հետ եմ ուզում ճաշակել հեքիաթիս հեքիաթը:

Քեզ հետ եմ գնալու այնտեղ ,ուր արևը ոչ թե լույս ու ջերմություն է ճառագում ,այլ «Բարև» ու «Սիրելիս» է արձակում : Այնտեղ թիթեռնիկները ապրում են հավերժ ,իսկ մարդիկ մեկ օր : Այնտեղ ոչ սե՛ր կա , ոչ ատելությո՛ւն , այնտեղ դրանցից տներ են կառուցված ,սուրճ է եփված ,այնտեղ Ես ու Դու չկանք: Ես քեզ այնտեղ կբացեմ կյանքի գաղտնիքը , այնտեղ քեզ համար կլոր սեղան կկառուցեմ , ուր եփում է «հրաշքը» գազօջախի վրա ու ափսեները ամպերից են պատրաստված ,այնտեղ հենց Դու ես սեղանապետը : Այնտեղ իշխում է ներդաշնակությունը ծիածանի ու լուսնի միջև :Այնտեղ ոչ թե մարդն է երգում ու պարում ,այլ ` եթերից հյուսված ճաճանչը :Նա ունի կանաչ աչքեր ,երբ Ես եմ նրան հանդիպում ,սև` դու ես հանդիպում: Նա «բարիություն» է բուրում , օրորոց է երգում , «ձեռամբ է երգում»:Ես քեզ ցույց կտամ արցունքի օվկիանը ,որ գոյացել է Քո «Սպասում» ից , այնտեղ կարապները իրենց տունն ունեն ,այնտեղ ջրահարսերը ճահիճ են նորոգում:

Քո հոգնած աչքերից Ես կգողանամ Քո ցավը ու կհանձնեմ շատախոս քամուն ,քեզ համար Գարուն կհյուսեմ ու Քո գրպանում Աշուններդ կլցնեմ ,նրանք մեկ- մեկ քեզ պետք կգան, երբ հոգնես ծաղկած յասամաններից: Այստեղն ու Այնտեղը իմ հեքիաթում տարբեր չեն ու հենց հիմա այնտեղ ենք:

Այնտեղ ուր հիմա ենք , չկա Ժամանակ երևույթը նույնիսկ ,չկա «Ուշ է» , «Ուշացար» , չկա «Ժամանակ տուր» , «Վաղը կհանդիպենք» , չկա նման անգույն երևույթներ ,այստեղ գիշերն ու ցերեկը չեն հաջորդում միմիանց ,այլ երգում են ձեռք ձեռքի տված:

Այստեղ մարդը ազատ է հենց իրենից , ազատության բերանից դուրս հորդող խորհրդանիշ:

Ահա այստեղ էլ կանգ առնենք, այստեղ Դու պետք է ընտրես ,կամ նստում և հեռանում ես երկաթե գնացքով ,կամ ջնջում ես Քեզ ու հենց այստեղ նոր բույն հյուսում , որտեղ չկար ժամանա՛կ `անցյալ ,ներկա ,ապագա , չկար անձրև ,ամպրոպ ու եղանակի տեսություն ,չկա սե՛ր ,ատելությո՛ւն ու Սպասո՛ւմ :Կար միմիայն Ազատությո՛ւն , միայն Դու ու Քո աշխարհը ,այստեղ չկար կախման կետեր ,չկար կարոտի ցավ ու կոկորդի տհաճ համ, երբ մերժել էին Քեզ:

Ընտրելուց հետո կձայնես ,որ ուղեգիր ուղարկեմ Քեզ ու լինե՛ս ազատ:

հ.գ. Հասի, "նայիր աչքերիս" ից հետո :)

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Գո՞ւցե մի օր հանդիպենք:Շնչի՛ր:

Քաղի՛ր արեգի շողերից մեկը և շուշան ձևի՛ր,գո՞ւցե մի օր հանդիպում ենք:

Շնչի՛ր թռվռացող ամպիկը ու ինձ համար վերարկու կարի՛ր,գո՞ւցե հե՛նց այս ձմեռ հանդիպում ենք:

Փշրի՛ր ճաճանչի լույսը ու անձրև մանի՛ր`մեղքերս լվալու պատրաստ,գո՞ւցե քավարանում հանդիպում ենք:

Փախի՛ր լույսից, մութը գրտնակի ու ուշացումս նրա մեջ դիր,գո՞ւցե քո պատրաստած ռուլետը տաք լինի :

Օդից կառչի՛ր,հավաքիր բոլոր աղոթքներս ու վառարանդ տաքացրու , գո՞ւցե ճանապարհին եմ ու թեյել կո՞ւզեմ:

Ժպիտներդ դասավորի՛ր,դրանք ցրված ինձ չեն ուրախացնի,գո՞ւցե նրանք ինձ դեպի քեզ կբերեն :

Ժամացույցդ շրջի՛ր,ավազներիդ մեջ անգամ թեթևություն գտի՛ր,գո՞ւցե անորոշ ժամանակում հանդիպում ենք:

Աշնան հոտից ոտնաձայներ կտրտի՛ր, դրանց հակառակ ուղղություն հողորդի՛ր,գո՞ւցե արդեն հանդիպել ենք:

Բաժանման համար նամակներդ թարմացրո՛ւ,առանց սոսնձելու զեփյուռոտ համբույրներ կցի՛ր ,գո՞ւցե մի օր էլ առանց հանդիպելու բաժանվում ենք:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Մեր միջև մի մեծ փոս:

Մեր միջև չկայացած զրույցներ`համեմված մեր երևակայության գույներով:

Մեր միջև փողոցներ ու չհատվող խաչմերուկներ,նրանց արանքում չոքած քրմուհի`կապույտ թիկնոցով:Փողոցի վերևում անթև սավառնող մի Ժամանակ` կռիվ տալով չթևածող մեր երազների հետ:

Մոմե լույսերով լապտերիկներ`մեզ երբեմն փողոց ուղեկցող հայացքներով.մեր միջև քաղաքներ:

Մեր միջև չժամադրված նախաճաշեր` չհալվող կարագով ու մեղրով,դաշտում բզեզ խաղացնող աղջիկ,ափսեի վրա պատկերված գյուղ:

Մեր միջև հատվող բևեռներ,չսուլող ոստիկան,տարվա չշահված հինգերորդ եղանակ:

Մեր միջև անլույս առավոտներ,լվացքի տաշտակին թեքված հոգնած կին,ցրտից կուչ եկած մուրացող տատիկ:

Մեր միջև չսալապատկված գորգեր,հայացքը երկինք պարզած կիսուր մայրիկ, անպատասխան նամակների մի մեծ պահոց:

Մեր միջև չեռացող թեյնիկ, անգիշեր գլորվող հարբած ամուսին,գարուն մերժող կապույտաչյա տղա:

Մեր միջև օտար երկու ընտանիք, իմը քո համար օտար` սևաչյա տղաներով , քոնը ինձ համար` նախանձելի կահույքով:

Մեր միջև չգրված պոեմներ, ճաղատ երգահան, մարդագայլ հաչոցով միայնակ գայլ:

Մեր միջև ճոճվող կամուրջ,կենտրոնում մի մեծ անկրակ եփվող կաթսա,այս ամենը իր մեջ բրդած:

Մեր միջև ամեն ինչ ու մի մեծ ոչինչ, անքայլ վազող հարցական, երազը արդուկած աղջիկ ու քմծիծաղով լեցուն տղա:

Մեր միջև ինքն իրեն խաբող հղի կին, շիկահերից ամուսնական մատանի թաքցնող ամուսին:

Մեր միջև պարզապես վերջակետ, քո կողմից` կծկված երկու անգույն աչքերս, իմ կողմից` մենք` վերևից :

Կյանքի ու ծաղրանկարի միջև երկու մերժված սրտեր `Ես` քեզնից, Դու `Նրանից :

Link to post
Share on other sites
Չվախենա՛լ երբեք…

Չվախենա՛ս երբեք…

Չվախենաս վախենա՛լ…

Հերոի՜ն…Պատշգամբ ու… թռի՜չք…

Մի՛ վախեցիր…

Մի՛ վախեցիր մեկին ներս թողնել: Հիշի՛ր` ներս թողնելուց հետո ունես դանակ, որը կարոտ է արյան`քո կամ ներս մտնողի: Միևնույն է իր համար, նա տենչում է ծորացող կաթիլներդ, նա ծարավ է հողին կառչած մատներիդ կանչին...

Դու վախեցիր ներս մտնելուց, օտարի հոգում հայտնվելուց: Վախեցիր, քանի որ կորցնում ես քեզ ,երբ դեռ ներս չմտած`թակում ես նրա դուռը: <<Ազատություն>> կոչվող հագուստդ ընկնում է… ու մնում ես մե՜րկ, մերկ թռիչքիցդ, զուրկ մաշկիցդ: Առանց քեզ ես մնում: Հետո ներս ես մտնում, և անմիջապես աչքո՜վ է անում ծանոթ դանակը`Բաժանումը: Դեռ հյուրասենյակում չհայտնված` բացահայտում ես տանտիրոջ թափանցիկ աչքերը`անհատակ դատարկությունը: Բայց մի՛ վախեցիր, առաջացի՛ր, միևնույն է, ամենքի վերջը դա է: Ազա՛տ եղիր այնտեղ, օգտվի՛ր նրա ազատությունից ու մի՛ վախեցիր համտեսել ցավը. չէ՞ որ այն պարտադիր պայման է այս կյանքում:

Ամեն դեպքում վախենալ պետք չէ և ոչ մի բանից, նույնիսկ երբ արդեն դուրս ես գալիս նրա տնից ու քաջ գիտակցում`ինչ է դրսում սպասվում. մերկ մի աղջիկ վազում է իր ազատության հետևից ու ոռնում.

-Հոգիս ի՜նձ տվեք…

Մի՛ վախեցիր, ինչ էլ լինի`քայլի՛ր, թեկուզ դողալով, բայց քայլի՛ր` չմոռանալով ջնջել կամուրջները, հետդարձի՛ կամուրջները. վերադարձի համար պետք է ոչ միայն վախենալ, այլև սարսափել ամոթից: Երբ մոխրի վրա նստած մեկը հույս ունի կրակ տեսնել, ամոթը երակներիցդ դուրս թռչել է ուզում: Նմանօրինակ էլ նույն ամոթը, երբ դու հետ ես գնում ինչ-որ բան մոռացածի պես, այսինքն` ինչ-որ բանի`հույսիդ ծաղկման համար, ամոթ է ու նողկալի: Հույս չկա արդեն: Երբ դու գնում ես, հույս գիտես` չկա, իսկ այդպես գնալդ քեզ կհիշեցնի այն նույն սողունին, որը որդ անունն ունի ի սկզբանե:

Վախեցի՛ր…

Վախեցի՛ր սողալուց…

…Մի՛ վախեցիր սիրտդ կոտրելուց: Թո՛ղ կոտրեն. կոտրված կուժն անգամ ավելի գեղեցիկ է, երբ նորոգում են նոր ոճով. անհարթություն զգալն ավելի հաճելի է, քան` ողորկ, ինչ-որ միատեսակ զգացումը: Թո՛ղ կոտրեն, որ նորոգելու բան ունենաս, ու ամեն անգամ նորոգելիս նոր համ ու հոտ դնես սրտիդ մեջ, նոր տարբերություն քո ու նրա սրտի: Չվախենա՛ս դրանց տարբեությունից անգամ:

Մի՛ վախեցիր, երբ քեզ մերժում են, ուղղակի այդ պահին մերժողը նոր էջ է ուզում բացել իր ունայն կյանքում, նոր, սակայն դատարկ էջ: Այդ դեպքում քեզ պե՞տք է արդյոք հայտնվել նոր, բայց դատարկ էջերում: Պետք չէ՛: Ուրեմն, մերժվելը նույնիսկ փրկություն է քեզ համար, փրկություն <<Դատարկություն>> կոչվող հավերժ սոված գազանից:

Մի՛ վախեցիր հավատիդ խավարումից. ինչը խավարում է, խավարում է մի անկանոն պայմանով` լուսավորվելու ավելի պոռթկուն լույսով, նոր հավատիդ երկունքով: Ընդհակառակը, արժե առիթ ստեղծել, որ հավատդ մեկ-մեկ նեղանա քեզնից,գնա, նստի հոգուդ անդուռ մի սենյակում, տխրի, ցավա, ճմլվի: Հաճելի է այդպիսի ցավ ապրելը: Հավատա` հաճելի է…

Մի՛ վախեցիր ցավից, հոգուդ անգլուխ գլխատումից: Նույնիսկ ցավն է նոր, դեռ չեկած երջանկությանդ նախաբանը: Կարելի է բութ դանակով որոշակի հաճախականությամբ պատռել մատներդ, ձեռքդ, ազդրերդ, հաճելի է ծակոցը նաև ստամոքսի շրջանում`հոգուդ քերումը (հոգին գտնվում է ստամոքսի շրջանում,գիտե՛ս): Դե՛, պարզ է` ոչ խորը, երեք մատնաչափ: Չնայած տհաճ ու զզվելի է հետո դրա պատճառներից կախվող, գազար հագուստներով ոստիկանների հարցուփորձը, բայց նրանցից էլ ազատում կա`դե՛ր, դե՜ր խաղալը, որը խաղում են ինձնից ու քեզնից ավելի բարձր հարթության վրա կանգնած մարդիկ`գժերը:

Գժերից էլ մի՛ վախեցիր: Գիժ կոչվելու դեպքում էլ, ընդհակառակը, ոչ թե վախենալ, այլ երազել է պետք.

- Ա՜խ, ու՞ր էր, թե ես միշտ գի՜ժ լինեի…

Գժերն են, որ կարող են համատեղել <<Սպասումի>> ու <<Մերժումի>> անհույս կապանքն ու չդողալ դրանից, չդողալ քո՛ կապանքից, դրանց զրոյական արագությունից:

Մի՛ վախեցիր ...կորսվելուց, եթե այսօր դու այս տեղում կորսվես, վաղը այդ նույն տեղում կհայտնվի մի ամբողջ բազմություն, ամբոխ`քո արմատներից ծնված, բայց վախեցիր անհետ կորչելուց, ցնդելուց, երկինք բարձրանալուց: Երկնքում այնքան նեղ է, որ դու այնտեղ միայն ապուշ զարմանք կապրես.

-Եվ սա՞ է երկնային արքայությունը:

Մի անհուն տարածություն, որտեղ կապույտն է լողում, պարզ է` պիտի նեղ լիներ, ինչպես իմ հոգու կապույտն է: Հոգիս էլ նեղ է, նեղ այնքանով, որ հիմա նստած մտածում ու զգում է ատամների արմատներից նույնիսկ`վա՛խ չկա, չկա՛ վախ: Եվ ուր որ է, զանգելու է, որ ասի` վե՛րջ: Ուր որ է, կորցնելու է այն, ինչ չէր էլ գտել: Ուր որ է, էլ գրկող չի ունենալու: Ուր որ է, մնալու է անլուսին գիշերվա հետ: Ուր որ է, այս նյութը վերջապես կհասնի ուղեղիս. արյան մեջ էլ տեղ չկա(իրեն այնտեղից քշելու այլ տարբերակ չունես`հերոին կամ մկնդեղ,եթե չկա առաջինը): Ուր որ է, թռչելու ես` գոռալով.

-Չե՜մ վախենում մեռնելուց անգամ:

Հոգնել եմ... հեռավոր հարթության վրա փորված փոսի նման, հոգնել եմ սպասելուց, իմ մեջ թաղվող ջերմ անձին սպասելուց եմ հոգնել:

Քնե՛լ…

Քնի՛ր, որ չարթնանաս…

Պատշգամբի այս բարձրությու՜նն էլ էր նեղ ու հաճելի…

հ.գ.վաղուց ինչ-որ խզբզանք այստեղ չէի դրել :rolleyes:

Խոնհարում եմ գլուխըս ձեր առջեվ, որպես մի լույսի...

Ինչ քննադատել երբ ես քննադատելու եմ ձեր հոգին միայն, եվ ուրիշ ոչինչ։

Link to post
Share on other sites
Guest Guest12568
Խոնհարում եմ գլուխըս ձեր առջեվ, որպես մի լույսի...

Ինչ քննադատել երբ ես քննադատելու եմ ձեր հոգին միայն, եվ ուրիշ ոչինչ։

Ընդունում եմ ձեր խոնարհումը, որպես մի հլու աղոթքի:

Իմ հոգին քննադատելիս, լույսից հեռու չգնաս:

:rolleyes:

հ.գ. ամեն մտքի համար, պետք չէ նոր թեմա բացել :)

Edited by Heghine
Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ձյուն է իջնում...

Ճերմակաթույր ձյունն իջնում է թարթիչներիս` փշրելով վերջիններիս կարծր գեղեցկությունը: Գեղեցիկ ձյուն է իջնում` նույնիսկ ինձնից գեղեցիկ:

Թափվում են փաթիլները` անցյալի անկատար դերերի տեսքով, ներկայից չհեռացած անձայն անցյալի դեմքով:Ձյուն է իջնում. Ես մրսում եմ, դողում նրա փափկության համից:

Մանուկ հասակում կանգնում էի բակում ու բերանս բաց դեպի երկինք նայում, թափվող ձյուն էի որսում:Ամեն տարի անհուն կարոտ կար` նրա սարսուռը կոկորդումս զգալու:Վազվզում էի, կուլ տալիս նախօրոք որոշված փաթիլները, դեռ այն ժամանակ գիտեի` կյանքում կամ որս ես լինում կամ որսորդ:Ես որսորդ էի` ձյան ձագերը արյանս մեջ խեղդող կենդանի:Դիմավորում էի սպիտակ գոգնոցով` առանց դանակ- պատառաքաղի:

Այս տարի նույնպես սպիտակ դրոշով դիմավորում եմ քեզ, ձյո'ւն, գիտեմ, որ դու ես պարտվելու, բայց դրոշակը Ես եմ պարզում:

Նախորդ գալդ բերել էր գարնան ջերմություն, նախորդից առաջ չտարած կերպար`մեկ ուրիշի դերով:

Երկու տարի առաջ եկար Նրա հետ, եկաք, որ գարնանամ, ձնծաղիկ երգեմ,հույսերով ապրեմ:Սակայն...Ավաղ...Հօդս ցնդեցիք երկրորդ հալոցքից արդեն:

Մեկ տարի առաջ եկար էլի Նրա հետ, բայց այլ աչքերով,նախորդից թողած ծխախոտի բույրով, առանց դուռս թակելու եկաք:Երկար մնացիք բուխարուս մոտ,սակայն պատերիս ջերմությունից (քեզանից շուտ անգամ) Նա հալվեց,հողին ձուլվեց ու անձայն թաղվեց:

Այս տարի...

Այս տարի եկել ես, բայց ոչ մի Նա էլ չկա: Խոհանոցիս թեյնիկը երևի անխոս չերգի էլ, անխռով ոտնաձայներ դռանս զանգը չեն տա էլ , Ես էլ մոխրից հրդեհ չեմ վառի: Երևի պարզապես տարիքային ձյան իմաստությունն է իջնում. հեքիաթանման թիթեռնիկները էլ չկան, Ես էլ նույն ֆիլմադարանից սկավառակ գլորող աղջիկը չեմ էլ:

Ձյո'ւն, արի հաշտվենք ու միաձայն աղոթենք իմ չկայացած, չտեսած, բայց այնքան սպասված մանկությանս կարոտած ձյան գույնին :

Ձյո'ւն, սպիտա'կ ձյուն,գո՞նե շիրիմիս կիջեցնես սպիտակ սիրո փափկություն:

Edited by Heghine
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

Նորից մութ հայացք, նորից վարդաբույր սեր,

Եկան, ծլեցին տանս մեջ

Սառած սուրճ ու մրսած ձեռքեր,

Բարի գալուստ, իմ նո'ր սեր:

Նորից հոգու անձրև, նորից սև թարթիչներ,

Մխրճվեցին շուրթերիս մեջ

Անձայն ծիծաղ, երգի թրթիռ,

Բարով եկար, իմ ձմռա'ն թիթեռ:

Նորից դարանակալված խաղ, նորից ծխի մուշտակ,

Արյանս` նոր գույն, գինուս` նոր գավաթ,

Հեքիաթիս` խնձորոտ հերոս,

Բարով տեսանք, լուսե' յար:

Նորից չվառվող երկու մոմեր, նորից խարխուլ համբույր,

Դեմքիս` կցկտուր շնչառություն,

Արևի մի նոր փախուստ,

Բարի վերադարձ, իմ անծանո'թ ծանոթ:

Նորից անկանոն վանկեր, տրոփող սրտեր,

Դռանս` կրքի հպում,մատներիս` բառերի դարպաս,

Գզգզված լուսաբաց,անուշ ընթրիք,

Բարի ախորժակ, իմ անանո'ւն ընկեր:

Նորից ու կրկին` «Սիրում եմ»,

Երգող բուխարիկ, կարոտի զեփյուռ,

Երդիկիս`զով հով, երկնքիս` նոր աչեր,

Հը՞, չթեյենք, իմ սեր:

:flower:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Բառերս այսօր

Գարուն ուզեցին,

Եվ քեզ ափիս մեջ

Անձայն նկարեցին:

Աչքերս այսօր

Քեզ հիշել ուզեցին,

Եվ հուշի պատյանից

Քեզ ետ բերեցին:

Ձեռքերս այսօր

Երգել ուզեցին,

Եվ լուռ քո

Ուսերը գրկեցին:

Մատներս այսօր

Ծաղկել ուզեցին,

Եվ քո արյունից

Վարդեր քաղեցին:

Շուրթերս այսօր

Խաչվել ուզեցին,

Եվ անմեռոն խուցում

Քո անունը շշնջացին:

Աստղերս այսօր

Երկնել ուզեցին,

Եվ քո աչերին

Լույս ձոնեցին:

Սիրտս այսօր

Սիրել ուզեց,

Եվ հոգուս մեջ

Այս մեղեդին գրեց:

հ.գ.Շնորհակալություն ծաղիկների համար:

Edited by Heghine
Link to post
Share on other sites
Բառերս այսօր

Գարուն ուզեցին,

Եվ քեզ ափիս մեջ

Անձայն նկարեցին:

Աչքերս այսօր

Քեզ հիշել ուզեցին,

Եվ հուշի պատյանից

Քեզ ետ բերեցին:

Ձեռքերս այսօր

Երգել ուզեցին,

Եվ լուռ քո

Ուսերը գրկեցին:

Մատներս այսօր

Ծաղկել ուզեցին,

Եվ քո արյունից

Վարդեր քաղեցին:

Շուրթերս այսօր

Խաչվել ուզեցին,

Եվ անմեռոն խուցում

Քո անունը շշնջացին:

Աստղերս այսօր

Երկնել ուզեցին,

Եվ քո աչերին

Լույս ձոնեցին:

Սիրտս այսօր

Սիրել ուզեց,

Եվ հոգուս մեջ

Այս մեղեդին գրեց:

հ.գ.Շնորհակալություն ծաղիկների համար:

Դու ուրիշ ես , պաշտում եմ քո արվեստը :clap:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...