Guest Guest12568 Posted April 16, 2008 Report Share Posted April 16, 2008 Ամպիկի ծնողները Կանաչաչյան նման երազում էլի էր հայտնվել, նույնիսկ մերժումից ու ցավից հետո էլ երազն իր գույնը չէր փոխել: Ամեն բան կրկին ծաղկում ու ճառագում էր, կյանքը, թեկուզ ոչ իր սովորության համաձայն, բայց էլի ժպտում էր նրան: Սերը կրկին( այս անգամ այլ աչքերի գույնով) հաճախել էր նրա տուն, պատերի մեջ նույն ջերմությունը դրել` անցյալից հետը բերելով նոր գույներով լի ժպիտներ ու ծաղիկներ: Կրակը նորից սկսել էր թեժանալ, գարունը կրկին սկսել էր նախանձել նրան... Կանաչ երազների ներսում ու դրսում մի այլ կանաչաչյա ուրախությունից սեփական երգերի համար մոմ էր վառում: Վիրավոր սիրտն իր վերքերի համար մի նոր սպեղանի էր գտել. աստվածախինդ աչքերի գույնը նորություն էին նրա կյանքում, սակայն վաղուց սպասված ջերմություն ունեին: Ծիածանի գույներից էլ շատ նոր գույների համ ու հոտ էր հայտնագործել կյանքի քմահաճույքների մեջ, իր իսկ ծիծաղի մեջ զարմանալի նոտաներ էր գտել... Իսկ դուք տեսե՞լ եք, թե ինչպես է ծնվում ամպը: Այն սկսվում է սերմնավորվել լուրթ երկնքում, երբ այստեղ` ներքևում, իրար են հանդիպում իրար չսպասող հայացքներ, անգամ ծիծաղելի արագությամբ զարգացնում սեփական ճակատագրի սյուժեն ու... միայն միասին սրճում ու շրջվում. գու՞ցե ճիշտը դա է ... Կանաչաչյան սթափվեց ու վար իջավ իր հեքիաթներից դռան զանգից. Սևաչյան վերադարձել էր: Կանաչաչյան դողաց հին, բայց ծանոթ զանգի ձայնից. Սևաչյան աղաչում վերադառնալ: Ծնվեց ամպը: Դեռ չսկսված սիրո պատմությունը նույնիսկ սկսվելու մտադրություն չուներ, անգամ փոքրիկ մարդուկները գիտեին նրա` թե' վախճանի ժամը, թե' գերեզմանի գույնը, բայց երկու կանաչաչյաների սեռն անգամ անհայտ մնաց ամպի ծնունդի գաղտնիքի հետ : ...Իսկ մեզնից ո՞վ ով էր: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted July 4, 2008 Report Share Posted July 4, 2008 Տե'ս ...Ես թերթում եմ կեսգիշերը իմ, տե'ս, Փոխում եմ մաշկիս գույնը , տե'ս,Անգամ ծիծաղիս նոտաներն են ծաղկում,Կյանքն էլ ավելի է ծիածանում:Ես ուղղում եմ կորացած ճանապարհն իմ,Քո բացակայությունից կակաչներ եմ մանում, Ես ապրում եմ երազով նույն, Տե'ս` ինչպե~ս եմ պարում:Ես կիսատ թողած նամակդ եմ ծրարում,Ես անգամ փոստատարի դերն եմ խաղում,Իսկ դու վերադարձիդ կամուրջներն ես նորոգում,Տե'ս, դրանք իմ շնչով են կանգուն:Քո արցունքներից ես երգ եմ ձոնում,Տե'ս, որդուդ մայրը նոր երգ է մտմտում,Քո արցունքակալված փախուստից անգամԵս նոր սեր եմ կտրատում:Քո տված հանելուկներից Ես, տե'սԱնպատասխան խնդիրներ ունեմ,Այնտեղ քո աղջնակի հույսերից թողած,Քո` իրեն սովոր աչքերն էլ չկան:Այսօրն ու վաղը քո գնալուց հետո,Տե'ս, չեն փոխել իրենց համն ու հոտը,Քո խաչելության հետ ծագում,Արևի ու Լույսի հետ ճակատամարտում են, տե'ս:Կառափնարանում էլ մեղքի հետ ձուլվումՈւ ծափահարում են անաղոթք երգերն իմ,Երազաձոն հանդիպումները կախվել Ու քեզ հանգիստ քուն չեն տալիս, տե'ս:Լուռ գիշերվա ամեն զարկի հետԱյցելում եմ ու վառում լամպդ մոխրացած,Տե'ս, աչքերիս գույնը քո մատների տակԽաղարկվում է ուրիշի Փոխադարձի համար,Ես ինձնով նամակվում ու հասնում եմ նրան:Տե'ս , անգամ որդուդ օրորոցը իմ մաշկի համն ունի... Quote Link to post Share on other sites
erexa Posted July 4, 2008 Report Share Posted July 4, 2008 es kyanqic ahagin het em mnacelpastoren "chapaco stexcagorcutyun" terminn ahagin poxvela u hima cankacac ban POTENCIAL chapacoya.menak te nenc motavorapes havasar toxeriyerkarutyun pahpanvi. ay es gracs eldzez vka "chapaco stexcagorcutyun"indz tvuma vat chi stacve, hamenayn deps hargeli Heghinei TES-ic pakas chi Quote Link to post Share on other sites
Admin Posted July 4, 2008 Report Share Posted July 4, 2008 Տե'ս ...Ես թերթում եմ կեսգիշերը իմ, տե'ս, Փոխում եմ մաշկիս գույնը , տե'ս,Անգամ ծիծաղիս նոտաներն են ծաղկում,Կյանքն էլ ավելի է ծիածանում: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted July 7, 2008 Report Share Posted July 7, 2008 es kyanqic ahagin het em mnacelpastoren "chapaco stexcagorcutyun" terminn ahagin poxvela u hima cankacac ban POTENCIAL chapacoya.menak te nenc motavorapes havasar toxeriyerkarutyun pahpanvi. ay es gracs eldzez vka "chapaco stexcagorcutyun"indz tvuma vat chi stacve, hamenayn deps hargeli Heghinei TES-ic pakas chi Շնորհակալություն Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted October 2, 2008 Report Share Posted October 2, 2008 Կարիք ունեմ...իմ նման մարդկանց: Երազում եմ գտնել , ունենալ ընկերներ ....Ինձ ու Իմ նման.... էգոիստ, համառ ու ԱՆՆՄԱՆ: Կամ իմ ընկերները լինեն իմ հետ այնքան ժամանակ, մինչև դառնան Իմ նման ու.... հեռանան: Մինչ իրենց իմ նման դարձնեմ, Ես կկիսատվեմ, իսկ հետո իմ նման կիսատ ընկերը իրենց պետք չի գա..էհ իրենք էլ լավ կանեն կամրջից հեռու լինեն: ... Երբ Ես անգամ կեխտի մեջ նստած եմ, պառկած ու ինչ-որ մեկը ակնարկում կամ ընդգծում է այդ միջավայրի կեխտ լինելու փաստը.... Ես լպստում եմ արյունոտ շուրթերս, նա...օղորմի: ... Երբ կողքս կա Նա, Նա առանցքային մարդ է, իմ առանցքն է, բայց նա մեկ ուրի նա ի համար լավը չէ, իսկ ուրիշ նան իմ համար լավն է... երբ այս ուրիշ նան համարձակվի իմ առանցքայինի մազը անգամ շարժել, առանց իմ Նա ի համաձայնությամբ... մատներս շոյում են նրա սառած պարանոցը...օօ~ պաղ մարմին: ... երբ Ես խավարում հյուր եմ, իսկ առանց ընկերոջ մուտքը խստիվ արգելվում է, Ես ընտրում եմ Նրան... Երբ նա աչքերիս դեմ է տալիս. -Ինչո՞ւ գամ, Ինչի՞ համար, Ինչպե՞ս,Կարողա՞.... Նրան անունն անգամ արգելվում է ինձ մոտ արձակել, նա, որ իմ ԸՆԿԵՐՆ էր, անգամ արդեն թշնամիս չի կարող լինել... ... Երբ Ես ստի մեջ եմ քայլում, իսկ Ընկերս Ճշմարտություն է սփռում. Երբ նա իմ Սուտը չի բուժում . նա.... ի՞նչ Նա.... ... Երբ Ես մտնում եմ սեղանի տակ ու Նրան հրավիրում. - Իմ Արքունիքում Դու հյուր ես: -Սա սեղան է.. Նա իմ Պետքարանի պահակը անգամ չի կարող լինել: ... Good enough I feel good enough for you ... Ես այպիսի ընկեր եմ ուզում, այսպիսին եմ Ես... Ես ... Ես ու Նա, ով այսօր իմ կողքին է կամ ում կողքին Ես այսօր եմ, ԱՊՐԵԼՈՒ է Արևի տակ , ԱՐԵՎ ը Ես եմ ստեղծելու, Ես եմ ապահովվելու... հ.գ. Արևը կարող է լինել թղթից, անձրևից, ժպիտից, հավատից, պլաստիրինից ու շոկոլադից: հ.գ. Արևի տեսակն էլ եմ Ես ընտրում: Quote Link to post Share on other sites
Admin Posted October 4, 2008 Report Share Posted October 4, 2008 Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted January 19, 2009 Report Share Posted January 19, 2009 Ու հոգին սկսում է տկարել... Միտքը նիհարել... Շունչը...կիսվել ու արգանդվել.... Ժամանակը բուժում է ցավը, ցավին բուժում է նոր առողջ ատամի հեռացումը... Դու սկսում ես անցնել նոր, հերթական փորձաշրջան, կիսակաղապարային ինչ-որ շոր հագնել ու պարել...պարեցնել քո բոլոր հնարավորությունները, քո բոլոր ..հմտություններդ ի ցույց դնել....դու Կին ես...անսովոր սովորական շրջազգեստ: Միտքդ մատնեվորվում է, մատերի վերածվում, սկսում ես կարոտ ել անցած....արդեն քարորդ դար քո ուղեղում ..Կարոտի տեսքով բնակեցված ձեռքերը, չէ..մատները... ձմեռային մատները....ափը....անտառ ինչ-որ փորագրում...ափում...քո ափը...երանելիության մի կարոտ ... հիմա նոր... հին ու անծանոթ մատներ... դեմքիդ գլորվող մարգարտե արցունքներ ու ... ճմրթված դիմում... հեռացման դիմում... ինքնահեռացման.... հեռանում եմ ինքս ինձնից.... ստորագրեք խնդրում եմ: ... տաք ձյուն, ցավոտ հպում ու ... մի մեծ գեղեցիկ վերջաբան: Ծագեց Արևը: Quote Link to post Share on other sites
SAS Posted January 19, 2009 Report Share Posted January 19, 2009 Կարիք ունեմ...իմ նման մարդկանց: Երազում եմ գտնել , ունենալ ընկերներ ....Ինձ ու Իմ նման.... էգոիստ, համառ ու ԱՆՆՄԱՆ: Կամ իմ ընկերները լինեն իմ հետ այնքան ժամանակ, մինչև դառնան Իմ նման ու.... հեռանան: Մինչ իրենց իմ նման դարձնեմ, Ես կկիսատվեմ, իսկ հետո իմ նման կիսատ ընկերը իրենց պետք չի գա..էհ իրենք էլ լավ կանեն կամրջից հեռու լինեն: Heghine, ինձ\քեզ նման, հետ, մոտ, վրա, պես և ոչ թե իմ\քո: Ի՞նչ է նշանակում «շունչը արգանդվել» այն էլ կրավորական: Արգանդվել բայը դու էս մոգոնել, ոչ մի բառարանում այդպիսի բառ չես գտնի, իսկ ես նոր բառերի սիրահար եմ... քեզ նման: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted January 19, 2009 Report Share Posted January 19, 2009 Այո...նման բառ չկա..ու շատ բառեռ չկան, իսկ այն բառերը , որոնք կան, ՉԿԱՄ են Հավատա, սիրում եմ նոր բառ, բայց չեմ գրում ու դատարկվում նրա համար, որ նոր բառ երկնեմ... Quote Link to post Share on other sites
SAS Posted January 19, 2009 Report Share Posted January 19, 2009 (edited) Հեղինե, ես էլ նոր բառերի գիժ եմ, բայց ի՞նչ է նշանակում «շունչը արգանդվել»: Չէ՞ որ «աբվգդեյկան» մի իմաստ պետք է ունենա: Օրինակ, ես, դիահերձում բառին նմանակելով, մոգոնել եմ ... բառահերձում(=ստուգաբանություն-էթիմոլոգիա ) բառը: Edited January 19, 2009 by SAS Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted January 19, 2009 Report Share Posted January 19, 2009 Շունչը...կիսվել ու արգանդվել.... Երեք գերերևույթներ կան . Շունչ, Ոգի,Արյուն / գեն/ Ըստ իս ամեն մի Շունչ, Շունչ, որը իշխում է ենթագիտակցությունն ու նորոգում Գիտակցությունը , արգանդվում է, սերմավորված բջջի նման կիսվում է, որ ծնվի նոր Համով ու Հոտով : Երբ Ես շնչում ու արտաշնչում եմ, սպանում եմ թթվածնի որոշ տարեր, ստեղծելով նոր ածխաթթու գազ... Արգանդում եմ սպանվածը, որ ծնեմ նորը.... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted January 22, 2009 Report Share Posted January 22, 2009 Ճղճիմ երկարություն ... Ինչքա՞ն եմ իմ թարթիչներից ընկնող արցունքի գծած ճամփան: - Դու կարո՞ղ ես քայլել ու անցնել 3500 մ տարածությունը: Վաղուց երակներս չեմ դատարկել, վաղուց է ինչ քեզ չեմ տեսե՞լ, չեմ հիշում Անունդ վաղուց է ինչ չեմ վարկակել... - Իսկ դու հաճա՞խ ես հայելու մեջ քեզ նայելով, իմ անունը արտասանում: ... Արևը ծնել է մի մեծ Դատարկություն, քառակուսի մի նոր գլանակ ու ... թղթե Տղա: Ուղեղը ցավի ռեցեպտորներ չունի, բայց քո Կարոտը տվել ու անցել է քո ուղեղին, քո կարոտը վաղուց է ի~նչ ժանգոտել է ու Ցավ չի զգում: Ես այն արդեն կես դար է ինչ քերում եմ, թրծում ու նոր մի խուջուջ բան մոգոնում, բայց նա Արցունք չի թողնում, անգամ իմ տաք ձեռքերից չի քրտնում... Կարոտդ փոխե~լ է պետք ... - Իսկ դու կասես, թե՞ Ծիրանը ինչ համ ունի, չէ' չէ, Ես գիտեմ, թե՞ այն ինչ համ ունի, բայց չգիտեմ , թե այն ի՞նչ համ ունի հենց Քեզ համար : ... Միտքը կտրում ու անցնում է ամեն տարածություն, այն չի վանդակվում , չի կանգառվում, աշխարհում ոչինչ նրան կանգնեցնել չի կարող: Իմ Միտքը արդեն քառորդ դար է, քո Ուսին է զարնվել, ծեփվել ու չի էլ քերվում, որ թռչի~~~: - Իսկ դու կարող ես ինձ կուլ տալ : ... Դատարկ մի Կարոտ է մխրճվել եղունգներիս տակ, մի Ցավ հա փսփսում է ականջիս: Դրսում Թանձր ամիս է: - Չէ', Սերս դու կապ չունես ..., Իմ Գայլի ճուտ, Դու վաղուց Պատճառ չեե~եես : Ես սիրում եմ Քեզ: Quote Link to post Share on other sites
Romeo Posted January 22, 2009 Report Share Posted January 22, 2009 Ճղճիմ երկարություն ... Վաղուց երակներս չեմ դատարկել, վաղուց է ինչ քեզ չեմ տեսե՞լ, չեմ հիշում Անունդ վաղուց է ինչ չեմ վարկակել... Haskanali che (hamenajn deps, inc hamar), te inch e nshanakum Վաղուց երակներս չեմ դատարկել Isk վարկակել bary evs nor "mogonac" bar e, te vripak? Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted January 23, 2009 Report Share Posted January 23, 2009 Haskanali che (hamenajn deps, inc hamar), te inch e nshanakum Վաղուց երակներս չեմ դատարկել Isk վարկակել bary evs nor "mogonac" bar e, te vripak? Quote Link to post Share on other sites
Romeo Posted January 29, 2009 Report Share Posted January 29, 2009 Հարգելի Հեղինե, չգիտենալով, թե ինչ հաճախականությամբ եք դատարկում սեփական երակները, կխնդրեի այլևս չդատարկեիք: Սուիցիդը լավ բան չէ: Հիշեցնեմ նաև, որ հասարակ գոյականները գերմաներենում են գրվում մեծատառով, իսկ հայերենում` փոքրատառով: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted January 30, 2009 Report Share Posted January 30, 2009 Հարգելի Հեղինե, չգիտենալով, թե ինչ հաճախականությամբ եք դատարկում սեփական երակները, կխնդրեի այլևս չդատարկեիք: Սուիցիդը լավ բան չէ: Հիշեցնեմ նաև, որ հասարակ գոյականները գերմաներենում են գրվում մեծատառով, իսկ հայերենում` փոքրատառով: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted February 16, 2009 Report Share Posted February 16, 2009 Թարթիչներս մխրջվեցին շրթունքների մեջ. -Բարև, Կարոտել էի... Ձեռքերը ծակեցին ու անցան աշխարհի ամենաբարակ վերարկուի`մաշկիս միջով ու զարնվեցին...հրեշին: "Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց" հնչեց Սևակյան երգը ու ... Հրեշը կարոտ էր համբույրի, կախարդական համբույրի , որը նրան գորտի պետք է վերածեր... Թարթիչներիս համբույրից շրթունքները քարացել էին ու կորցրել նույնիսկ պաչի տեխնիկան... Հրեշը ... -Կուա , կուա , կուա... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted March 3, 2009 Report Share Posted March 3, 2009 Չդիմանալու քո Կարողությունը: -Նստի'ր: -Շքամուտքում սովորություն չունեմ համբուրվելու: -Նստած չեն համբուրվում: -Նստած վիճակին մո՞տ չէ պառկելու սովորությունը: -Խելո~քս, ամեն համբույր չէ, որ պառկելուն է ուղղվում: -Լավ, հիմար բաներից չխոսենք, ո՞ւր է խոստացվածդ: -Փակի'ր աչքերդ, վախենալ չկա: ... -Տո'ւկ տուկ: -Ո՞վ է: -Լույսի մարդը տիկի'ն: -Օրիո'դ: -Օ~, լեզվի սայթաքում: -Լույսի հետ խնդիր չունեմ, Օդի ցուցանիշն է բա՞րձր: -Այո, Դուք հերթական անգամ ավելի շատ ծախսում եք, քան` շնչում: -Օդ ներարկող շրթունքներիս մեղքն է: -Պետությունը վտանգված է, աղտոտված Օդի օգտագործումը արգելվում է: -Բայց Պահանջարկ կա, ինչպե՞ս փակել Սպասարկման օդերը: -Հիմա կփակեմ բոլոր Օդատար խողովակների փականները: -Ինձ մոտ հաջողվում է հենց անօդ բոլոր փոխանցումները: ... -Բացի'ր աչքերդ, խեղդում ես , փուչիկ չեմ օրիորդ: Quote Link to post Share on other sites
Dorian Posted March 4, 2009 Report Share Posted March 4, 2009 Rafaello Երբ խոսքերն ավելորդ են... Ապրես, մեծ հաճույքով կարդացի ու դեռ կկարդամ: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted March 4, 2009 Report Share Posted March 4, 2009 Rafaello Երբ խոսքերն ավելորդ են... Ապրես, մեծ հաճույքով կարդացի ու դեռ կկարդամ: Շնորհակալություն, հուսով եմ սա ակումբի այն ձեթի գովազդի շարունակությունը չէր Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted March 10, 2009 Report Share Posted March 10, 2009 Չեմ խոստանում սպասել թույլտվությանդ Թույլ տուր սողոսկեմ այսպես միանգամից ...մաշկիդ տակ ու մի քիչ գույնեմ անգույնիդ: Թույլ տուր փարվեմ ամբողջ տիեզերքով ու ձուլեմ մատներս ականջներիդ ու մի քիչ հոտոտեմ: Թույլ տուր առանց պատճառների գոռամ շնչիդ տակ, շատ քիչ խաղամ ծիծաղիդ հետ ու մի քիչ պարտվեմ: Թույլ տուր պոնչեմ սառած թշերդ ու անփոսիկեմ շրթունքներիդ` ուրիշների համո~վ համբույրները: Թույլ տուր ձգվեմ ամբողջ հասակովդ, քեզ պարույրեմ ու մի լավ ցավեցնեմ ... կիսալար սիրտդ: Թույլ տուր մաքսազերծեմ հիշողությունդ, քշեմ քշվածներին ու նոր հյուրեր ցուցակագրեմ: Թույլ տուր շշնջամ ողջ ֆիզիկական կարողություններդ ու վարդագույն ննջասենյակում թղթե անկողին սփռեմ: Թույլ տուր շրջեմ տանդ մեջ, փոշեկուլ դարձած, անհավատ զղջումներդ հավաքեմ մեջս ու մի քիչ քրքրջամ: Թույլ տուր առանց խոստումներիդ, անցնեմ լողասենյակով ու մի քիչ փրփրած աչիկեմ խոհանոցիդ կեխտոտ ամաներին: Թույլ տուր կարկատեմ մատներիդ իգական անունների տառերը, հոգեմաշ անեմ անո~ւնս` ոչ ավանդական որդան կարմիրով: Թույլ տուր մխրճվեմ ձվաձեղիդ դեղնուցի մեջ ու կիսաչոր հոտով մազերիդ կպչեմ: Թույլ տուր առանց հրաժեշտի թաթիկեմ կիսափակ դուռդ ու ոչինչ չթողնելով` շարունակեմ թռիչքս: Թույլ տուր գամ ու գնամ , երբ խելքիս փչի ... քեզ 15c -ով ինձ տալ… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted April 22, 2009 Report Share Posted April 22, 2009 (edited) Ցնդրմիշաձոն /անծանոթ օտարներին` կարդալ ցածրաձայն, այնպես, որ չլսես ... / Բամ բա բիա, տրա լա բիա, լիա հա հա, աաա, բամ բամ: Ես հսկում եմ բակի բոլոր շղթայված այծիկներին, Շղթայված այծիկների մորուքներից գուլպա նկարում, Նկարում գուլպա քո համբույրաբուռում ոտքերին, Համբույրաբուռում ոտքերիդ փիսիկախաղ տալիս, Տալիս փիսիկախաղ քո տատի թելերից, Տատի թելերից մնջախաղի տոն օրացույցում, Օրացույցում տոն կարմիրով մատնազարկում, Մատնազարկում կարմիրով յոթերորդ ողդ անուշահամ, Ողդ անուշահամ ուղղում անլրջորեն, Անլրջորեն ուղղում սավանս զեբրագույն, Զեբրագույն սավանս վարդաթափ սփռում, Սփռում վարդաթափ գարունները բոլոր, Գարունները բոլոր գլորում քո տուն, Քո տուն բլբուլաերգում. գա~լս բարի , Գալդ բարի Ձերդ անգերազանցություն: Բան բամ բիա, ի ա իա, տրա լա լա լիա, լա լա ջանա, նա նա նա: Edited April 22, 2009 by Heghine Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.