Jump to content

Ասենք «ՈՉ» կեղծ Հ1-ին


Recommended Posts

Ay aystex nuynpes mif e, vory kpats uzum en sarqen hhsh-akannery (ishxanavorneri amenamets ajakcutyamb), vor LTP e miak aylyntranqy.

Sa mif e, sut, blef.

LTP voch mi qaxaqkan kshir chuni, na lriv iran diskreditaciayi e entarkel, aylandakelov Hayastany u ir davachanakn mtatsuxutyamb.

Nra eluytnery ev hhsh-akan qarozy voch mi banov chen tarbervum turqakanic, izur chi, vor turqery amenashaty LTP-in en mejberum irenc mamulum.

Vazgeny ira kshrov mi qani angam avel e LTP-ic ev irakan hakakshir erku chambarnerin el.

Inch verabervum e Serji tapi het hamematvelun.............aystex rusnery lav xosq unen........."не смешите мои тапочки".

Hayastanum aysorva drutyamb voch mek etqan tap chuni, vor ira resurnerov u karoxutyunnerov hakakshrvi Serjin.

Nran kareli e hakakshrel miayn gaxaparaxosutyamb ev qaxaqkan tsragrov, aysinq linel irakan aylyntranq.

Karogh es cuyc tal aydpisi mard?

Aydpisin karar liner Vazgeny, bayc bolory da lav gitakcelov amen inch anum en, vor nman ban chlini, vorovhetev da klini nerkayis (ev himikvannery ev arajvannery ayd sistemi anbajaneli masn en) sistemi verjy.

Edited by Меркурий
Link to post
Share on other sites
  • Replies 116
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

LTP voch mi qaxaqkan kshir chuni, na lriv iran diskreditaciayi e entarkel, aylandakelov Hayastany u ir davachanakn mtatsuxutyamb.

Սա Սերժի կլանի, Հ1-ի քարոզն է վերջին տաս տարվա ընթացքում։ Ուրիշ բան չունեն ասելու Լևոնի դեմ։ :)

Nra eluytnery ev hhsh-akan qarozy voch mi banov chen tarbervum turqakanic, izur chi, vor turqery amenashaty LTP-in en mejberum irenc mamulum.

Խելացի մարդու խոսքերը մեջբերում են շատերը և եթե թուրքական մամուլը նույնպես մեջբերում է նրա խոսքերը, ապա դա ոչինչ չի փոխում։ ;)

Vazgeny ira kshrov mi qani angam avel e LTP-ic ev irakan hakakshir erku chambarnerin el.

Կշռով միգուցե, բայց ոչ ուժեղությամբ։ Կրկնում եմ, Վազգենը ի վիճակի չէ հակադրվել Սերժին։

Karogh es cuyc tal aydpisi mard?

Aydpisin karar liner Vazgeny, bayc bolory da lav gitakcelov amen inch anum en, vor nman ban chlini, vorovhetev da klini nerkayis (ev himikvannery ev arajvannery ayd sistemi anbajaneli masn en) sistemi verjy.

Նույն Սերժն ու Քոչարյանը նախկին ՀՀՇ-ական են։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, որ նախկին իշխանության, ՀՀՇ-ի կրիմինալ մասի մեծ մասը, այսօր իշխանության մեջ է։ Կարելի պարզ ենթադրություն անել, որ ՀՀՇ-ում կրիմինալների քանակը պակասել է։

Link to post
Share on other sites

Վանոյի մասին ո՞վ խոսք բացեց :blink:

Indz tvuma ARTGEON ltp qarozichn e mer forumum :lol:

Artgeo-ն սեփական սառը դատողություններն է ներկայացնում։

ayd nuyn ltp i jamanak meqenas vachareci 10000 rublov ev erku or heto kes hac angam chkaroxaca gnel ays giumarov.

hima gtnvel en mardiq ltp en xaxacnum estex

Տնտեսագիտության մեջ կան պերճանքի և առաջին անհրաժեշտության առարկաների հասկացողությունները։ Այդ հասկացողությունները վաղուց կան, Լևոնը դրանց հետ կապ չունի :)

Link to post
Share on other sites
lriw hamamitem,tenas woncen wardzatrum dolarow te euro,chnajac hima dramowela dzer talis.
A sra potasxany ete qo hajord postum chlini uremn bolor temanery ltp veraberyal kpakven. isk ete chit xostanas te inchqan en qez varcatrum urmn kmnan bac, aynpes vor tebya raskusili teper delo za tvoim priznaniem
Link to post
Share on other sites

Թեման մի քանի ժամով փակված է: Կբացվի միայն այն դեպքում, եթե հավաստիացումներ ստանամ, որ անձնական հարձակումներ չեն կրկնվի: Կարող եք ինձ հետ PM-ով կապվել:

Link to post
Share on other sites

СОГЛАСНО СТАТЬЕ 3.3.12 ПРАВИЛ ФОРУМА:

«НА ФОРУМЕ ЗАПРЕЩАЕТСЯ ПРОПАГАНДА ПОЛИТИЧЕСКИХ ПАРТИЙ И ДВИЖЕНИЙ»

Просьба ко всем участникам дискуссии: придерживаться этих правил при изложении своих мнений.

Так как, чем ближе к выборам, тем напряженнее обстановка в этой теме, то не исключены личные нападки и оскорбления между участниками дискуссии. От имени модераторов раздела заранее предупреждаю, что подобное поведение будет пресекаться и рейтинги будут повышаться автоматически, всяких «устных» или «последних» предупреждений не будет.

Link to post
Share on other sites

Kars jan inchu?

Togh propaganda ani, ete karogh e.

Togh tesni, te joghovurdy inch karetsiq uni ir govats LTP-i masin.

________________________________________

Artgeo Im harcadrumnerin patasxanelov, du bacahaytecir qo hhshakan linely, kam gone antaquyc simpatianery.

H1-i qarozi masinm es xosum :)

Hly mi hat durs ari pordznakan tas hogu moteci u harcra, te inch kartsiqi en LTP-i masin............bayc xostaci, vor kakanjnert ches pakelu.

Ay ynker menq lusnic chenq ynkel.......amboxj kyanqs Hayastanum em aprel........13 tarekanum.....3 km dzyan mejov sankeqov gnum navti hert enynq kagnum heto tun galis u das anum momi luysi tak...............gishery 12-i koxmern el gnum haci hert eynq kagnum, vor 250 gram hasaneliqy vercneynq..........hankarc cheky korum er, et arden tragedia er.

Himi ekel stex glux es hardukum.

Forumum enq, u mez urishnern el en kardum ,te che aveli "lav" xosqerov khishei Levonin i ira bandayin.

Mi ban qez asem, petq chi mardkanc apushi tegh dnel u viravorel.............imacir, vor qez el en viravorelu.

Amenaverjin vijvatsqin surb nerkayacnelov du mez viravorum es...............da klassik hhsh-akan motecum e..............inch arel enq lav enq arel...........joghovurdn el shat ban chi jogum.............hly azgovi kgaq kxndreq.

HHsh-n cinikneri u aylandakneri iskakan havaqatsu e.

Link to post
Share on other sites
Kars jan inchu?

Togh propaganda ani, ete karogh e.

Togh tesni, te joghovurdy inch karetsiq uni ir govats LTP-i masin.

Меркурий ջան, հարցը կոնկրետ Լ. Տեր-Պետրոսյանի մասին չէ: Ո՛չ էլ կոնկրետ՝ Ս. Սագսյանի մասին: Պարզապես ցանկալի է այս ֆորումը չդարձնել այս կամ այն կուսակցության պաշտոնական քարոզչության միջոց:

Link to post
Share on other sites
Togh tesni, te joghovurdy inch karetsiq uni ir govats LTP-i masin.

Խնդիրը հենց դրանում է, որ ժողովրդի վզին այդ կարծիքը վերջին 10 տարին փաթաթվում է։ Կրկնում եմ, այն ժամանակ գրեթե բոլոր խնդիրները ունեին օբյեկտիվ պատճառներ։ Ու այդպսի ծանր իրավիճակ էր ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ հետխորհրդային տարածքում, բացի մերձբալթյան երկրներից։ Բայց, սրա հետ միասին պետք է նշել, որ ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանը 1998 թվականին արդեն դուրս էր եկել ծանր իրավիճակից, իսկ որոշ երկրներ մինջև վերջերս էին այդ վիճակում։ Ես գտնում եմ, որ այն ինչ այսօր կա, դրա հիմքը դրվել է մինչև 1998 թվականը, թե՛ լավի, թե՛ վատի։ Սակայն ես գիտեմ մի բան, որ 1998 թվականից գրեթե ոչինչ չի արվել Հայաստանի զարգացման համար։ Ավելին, ամեն կերպ խոչընդոտվել է զարգացումը։

________________________________________

Artgeo Im harcadrumnerin patasxanelov, du bacahaytecir qo hhshakan linely, kam gone antaquyc simpatianery.

Ես չեմ թաքցնում Սերժի ու Քոչարյանի նկատմամբ իմ ատելությունը։ Ու բացարձակապես մեղավոր չեմ, որ միալ այլընտրանքը նրանց Լևոն Տեր-Պետրոսյանն է։ Րաֆֆին, Վազգեն Մանուկյանը իմ կողմից մեծ հարգանք ունեն, նրանք իրոք լավ մարդիկ են, սակայն, ցավոք ի վիճակի չեն հակադրվելու Սերժին։

Ay ynker menq lusnic chenq ynkel.......amboxj kyanqs Hayastanum em aprel........13 tarekanum.....3 km dzyan mejov sankeqov gnum navti hert enynq kagnum heto tun galis u das anum momi luysi tak...............gishery 12-i koxmern el gnum haci hert eynq kagnum, vor 250 gram hasaneliqy vercneynq..........hankarc cheky korum er, et arden tragedia er.

Himi ekel stex glux es hardukum.

Նույն, միգուցե և ավելի վատ բաներ ես եմ տեսել։ Գիշերներով հացի հերթ կանգնել, լամպի ու մոմի լույսի տակ դաս սովորել, օրերով լույսի երես չտեսնել, դրսում կրակ վառել ու մի քանի գրամ ալյուրով հացատիպ ինչ-որ բան թխել... Այս ամենը միայն Հայաստանը չի տեսել ու կրկնում եմ, այս ամենը ուներ օբյեքտիվ պատճառներ։ Ո՞վ էր մեղավոր։ Պարզ է, որ առաջին հերթին Գորբաչյովը։ Ի սկզբանէ խորհրդային կարգերի փլուզումը սխալ էր կազմակերպված։ Սակայն այն, որ դա պարտադիր պիտի լիներ դա կասկածից վեր է։ Կարո՞ղ էր ավելի լավ լիներ։ Միգուցե կարող էր, սակայն վստահ եմ, որ չէր լինի այսօր Հայաստան երկիր, եթե Քոչարյանն ու Սերժը լինեին այն ժամանակ իշխանություն։

Mi ban qez asem, petq chi mardkanc apushi tegh dnel u viravorel.............imacir, vor qez el en viravorelu.

Ես հիմնավոր ներկայացնում եմ իմ տեսանկյունը։ Եթե Սերժի աղմուկը Հ1-ի եթերում ավելի ուժեղ է, ասելիք չունեմ, սակայն հակառակ կարծիքներ սիրով կլսեմ ու կմասնակցեմ քննարկումներին։

Edited by Artgeo
Link to post
Share on other sites

Ynker jan du arden krknvum es vorerord angam............qo asatsneri mej demagogiayic baci urish ban chka.

Mi ban qez asem.

Parz imacir, vor demagogiayov ishxanutyan el cheq hasnelu, sovety plvel e 1988 tivy ancel, dra het naev lacharneri, demagogneri u arakatsaxndirneri jamanaky.

Avelord em hamarum anyndhat nuyn horinvatsqnerin pasterov patasxaneluc.

LTP-n chi linelu, ev chi linelu, vorovhetev hayastani hern anitsec, minchev hima ira kerats boxkern enq azgovi marsum.........u esim der qani tari enq marselu............vorovhetev duq sarqum eq shat parz mi dasavorvatsutyun...........vat ev aveli vat........Serj ev levon..............inchpes asum en yntrutyuny qonne

De gna u yntri.

Link to post
Share on other sites

Хочу известить всех что Аргео пишет из Грузии, скарее всего некогда не был в Армении, Ето скарее всего провакатор , прошу обратить на етот факт внимание, не знаю коким спецслужбам он служит но то что ето он делает по заказу ето видно явно

Edited by ARAMIS
Link to post
Share on other sites
  • 1 month later...

Հ1-Ը ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸՙ

[17:55] 03 Դեկտեմբերի, 2007

ԵՊՀ մի խումբ դասախոսներ իրենց մտահոգություն են հայտնել հայտարարությամբ, որն ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հայաստանում գործող բոլոր, այդ թվում եւ հակադիր քաղաքական ուժերը համամիտ են այն հարցում, որ 2008 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների որակը վճռական նշանակություն է ունենալու երկրի ապագայի համար:

Ընտրությունների ազատության եւ արդարության կարեւոր չափորոշիչներից մեկը տեղեկատվության մատչելիությունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության համար տեղեկատվության տպագիր միջոցները տարբեր պատճառներով մատչելի չեն եւ ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը նրանց համար հեռուստատեսային եթերն է:

ԶԼՄ-ները, հեռուստատեսությունները ընդհանրապես, եւ Հանրային հեռուստաընկերությունը հատկապես պարտավոր են հանրությանը տրամադրել ամբողջական, համակողմանի, հավասարակշռված եւ անաչառ տեղեկատվություն: Մեր խորին համոզմամբ Հայաստանյան հեռուստաընկերությունների ջախջախիչ մեծամասնությունը, Հանրային հեռուստատեսության առաջնորդությամբ, չեն կատարում այս գործառույթը:

Մենք` ներքոստորագրյալներս, մեր մտահոգությունն ու վրդովմունքն ենք արտահայտում այս իրավիճակի կապակցությամբ:

Վերը նշված հեռուստաընկերություններին, եւ մասնավորապես Հանրային հեռուստատեսությանը կոչ ենք անում չմոռանալ հանրության առաջ ունեցած պարտավորությունների մասին եւ վերջ դնել հասարակության լայն շերտերին տեղեկատվական շրջափակման մեջ առնելու քաղաքականությանը:

Դումանյան Վահրամ - ԵՊՀ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,

Սեդրակյան Դավիթ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Հակոբյան Հակոբ - ԵՊՀ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր,

Սահակյան Արթուր - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ,

Հակոբյան Յուրի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հարությունյան Լյուդմիլա - ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Ղազարյան Հայկ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Չուբարյան Էդուարդ - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Խաչատրյան Իշխան - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Հակոբյան Գուրգեն - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ,

Մարտիրոսյան Վալերի - ԵՊՀ ամբիոնի վարիչ, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ

http://A1plus.am

Link to post
Share on other sites

«Ժողովրդավարական հայրենիք»

18:49 Yerevan | 14:49 GMT | Wednesday 5 December

Կուսակցության քաղխորհուրդը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Բարոյականության բոլոր նորմերը կորցրած ավազակապետության խոսափող հանդիսացող հանրային հեռուստատեսությունը եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով կասկածյալ ու ապօրինի կալանքից ազատված Ալեքսան Հարությունյանը, ահաբեկված ՀՀ առաջին նախագահի առաջադրման փաստից եւ նրա կողմից տրվող օբյեկտիվ գնահատականից, չունենալով հակադարձելու որեւէ հիմնավոր փաստարկ, ստիպված է խեղաթյուրել իրականությունը: Մասնավորապես, ցուցադրում են հայտնի քաղաքական գործիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր նախագահ Էդվարդ Եգորյանին` առանց նրա կողմից հնչող խոսքի, հաղորդավարի բերանով հնչեցնում իշխանահաճո մեկնաբանություններ` այն դեպքում, երբ տարիներ շարունակ օրվա իշխանությունների կողմից երբեւիցե հարգանքի չի արժանացել նրա հիշատակը եւ ներդրումը հայոց պետականության կայացման գործում: Մենք անբարոյական ենք համարում հանրային հեռուստատեսության նման գործելաոճը եւ դատապարտում վարչախմբին հանգուցյալների հիշատակը շահարկելու եւ իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար»:

http://zhamanak.com

Link to post
Share on other sites
  • 2 months later...

Արտգէոյից մէջբերումներ եւ ինձանից պատասխաններ.-

Ապաժողովրդավար ալիք

Ո՞վ է ժողովրդավարը: Դո՞ւք: Եթէ այդպէս էք, ապա ինչո՞ւ «մինչեւ յաղթանակ» կարգախօսով ժողովուրդի մեծամասնութեան մերժածը նախագահ կարգել կուզէք:

Եթէ ուզում ես բոլորի ասածները հաղորդի «Հայլուր»ը, այդժամ եթերը ողողած կը լինի բազմակողմանի սուտերով: Կեանքը ցոյց տուեց ձեր «ճշմարտախօսութիւնը»:

Հակայկական ալիք

Որու հայասիրական կամ հակահայկական լինելը, տարիների ընթացքին ապրուած փորձառութիւններն ու արտասանուած խօսքեր են վկայում: Այս առթիւ, չյիշեցնեմ՝ Արցախի, Հայկական Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման եւ ներազգային կեանքի վերաբերեալ քո եւ համախոհներիդ տեսակէտները:

Տարիներ շարունակ այս ալիքը քարոզում է ռաբիզությունը, տգիտությունը։ Թեկուզ հենց էս պահին «2 աստղ» ծրագիրը կարող եք նայել

Ճիշտ էք: Երեկ՝ 27/2/2008ին, նոյն հայլուրով տեսայ մի ռաբիզ անձնաւորութիւն, որ պարում էր հաճոյանալու համար. ցուրտից ու սուտասան առաջնորդներից զզուած ժողովուրդին:

Այս ալիքը խոչընդոտում է Հայաստանի և աշխարհի հայության հարաբերություններին մեծացնելով անդունդը նրանց միջեւ

Հայաստանի ու աշխարհի հայութեան յարաբերութիւնները խոչընդոտողը «Ո՞վ է Հայաստանի թշնամին» (հետագային՝ «Ո՞վ է ամենաշատը վնասում Հայաստանին») վերնագրով թեմաներ ստեղծողների մտայնութիւնն է, որտեղ սփիւռքահայութիւնը՝ հայ ժողովուրդի կէսից աւելին, հաւանական թշնամիների շարքում դասուել է:

Չեմ կարծում անդունդը մեծանում է, ընդհակառակը՝ համահայկական հետաքրքրութիւն ունեցող թեմաների ներկայացմամբ, Հ1ը միացնում է աշխարհի հայերին, եւ մենք, աշխարհի չորս դին տարածուածներս, կարողանում ենք մի եւ նոյն Հ1-եան նիւթի մասն զրուցել, այնպէս որ նոյն սենեակում հանդիսական եղել ենք:

Հակամարդկային ալիք

Կը չափազանցես Արտգէո, այնպէս որ չի հարմարում քո, իբր, լրագրողական կոչմանդ:

Տարիներ շարունակ այս ալիքը քարոզել է ատելություն վրացիների, թուրքերի, եվրոպացիների հանդեպ

Չէ հաստատ լաւ չի լինի, եթէ ինքնդ լինես Հ1-ի տնօրէնը, քանզի այդ ժամ, թուրքերի հակահայկական քարոզչութեան պէտքը չի լինի:

Եւրոպացիների յիշատակումդ անհեթեթ էր, այնպէս որ չ'արժէ հերքել:

Գալով վրացիների հանդէպ ատելութեան սերմանման: Ինքս չեմ լսել ոեւէ նման միտք, միայն գիտեմ որ Հայաստանի պաշտօնական կեցուածքը վիրահայութեան խնդիրների վերաբերեալ, կրաւորական է: Հասկանում եմ քո ընդվզումը, բայց շեղուած են բարկութեանդ սլաքների ուղիները, քանզի պարտադիր չէ Հայլուրը, տակաւին Հայաստան աշխարհը, հետեւելով վրաց «դիւանագէտներին». թշնամանայ Ռուսիոյ: Նոյն տրամաբանութեամբ, չենք կարող վրաց դիւանագէտներից պահանջել՝ թշնամանքի տածում, հանդէպ թուրք-ազերաթուրք երկւորեակին, յանուն վիր եւ հայ ժողովուրդների բարեկամութեան:

Միասին ոչ ասենք կեղծիքին ու ստերին

Համաձայն եմ, ո'չ միայն իշխանական կեղծիքին ու ստին դէմ պէտք է պայքարել, այլ եւ ապազգային ընդդիմութեան արկածախնդիր առաջնորդների կիղծիքին ու ստին:

Հայերս միասին պայքարենք մթի ու խավարի դեմ

Բարեբախտաբար հայ ժողովուրդը յիշում է. տարաբախտ այդ օրերը:

Link to post
Share on other sites

Արտգէոյից մէջբերումներ եւ ինձանից պատասխաններ.-

Կառուցենք մեր վաղվա ապագան ճշմարտության վրա

Միանշանակ

Չլինենք հիմար ու երջանիկ

Աներկբայ

Նայենք խնդիրներին բաց աչքերով

Անտարակոյս

Ո՛չ Հ1-ին

Չեղաւ: Նախ բռնատիրական պատգամ է մարդկանցից պահանջելը՝ ինչին նայել, ինչին ո'չ:

Ինքներդ մեղադրում էք Հ1-ը. միակողմանի տեղեկատւութեամբ, քանզի այդ հեռակայանը բաւարար ժամանակ չի տրամադրում ապազգային եւ ազգային ընդդիմութեան տեսակէտներին, եւ նոյն պահին, թուացեալ ժողովրդավարներդ, ձեր կոչերով ու քարոզչութեամբ, ուզում էք զրկել անաչառ դիտորդը տեղեկաքաղից՝ հաւասարապէս բոլոր կողմերից:

որոնք ի տարբերություն այսօրվա աթոռից կառչաց կրիմինալների, նախորդների մի մասի գլուխը կերան

Կեղծիքից ու ստից գանգատւող Արտգէոն աչք է խփում Ի'Ր ընտրեալների կրիմինալութեանը, մինչ նոյն պահին, չի վարանում արար աշխարհին տեղեկացնել. ուրիշի ընտրեալի կրիմինալութիւնը:

Երբվանի՞ց ես ամբողջ սփյուռքահայությունը դու

Իսկ դո՞ւ:

Քոչարյանի ժամանակ արտագաղթել է ավելի շատ, քան Լևոնի ժամանակ

Հազիւ թէ, իսկ այդ կը լինի Լ.Տ.Պ.եանական կրիմինալ վարչակարգի հասցրած չարբաստիկ արտագաղթի վերջին՝ ուշացած ալիքները:

Սակայն ես գիտեմ մի բան, որ 1998 թվականից գրեթե ոչինչ չի արվել Հայաստանի զարգացման համար։ Ավելին, ամեն կերպ խոչընդոտվել է զարգացումը

Արտգէոն վերեւ յիշատակուած իր տողով, անգիտակցաբար դատապարտում է իր լրագրողական աչառութիւնը:

Ես չեմ թաքցնում Սերժի ու Քոչարյանի նկատմամբ իմ ատելությունը

Վերեւի մէջբերումով, Արտգէոն հակասում է ինքն իրեն, քանզի այս մէջբերումից քիչ առաջ ասում էր, տակաւին խրատում էր մեզ. իրերին նայել սառը դատողութեամբ:

Artgeo-ն սեփական սառը դատողություններն է ներկայացնում

Ինչպէ՞ս սառը պիտի դատես երբ նրանց հանդէպ ատելութիւնդ խանձում է միտքդ:

Link to post
Share on other sites

Հեռուստադիտողները բողոքում են

23:03 Yerevan | 19:03 GMT | Tuesday 4 March 2008

Ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա` նա է պատախանատու

Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից, ինչպես նաեւ` Հանրային հեռուստատեսությամբ դրանց լուսաբանումից:

«Ո՞նց կարելի է էդպիսի բան, ո՞նց կարելի է աթոռը պահելու համար զորք հանել ժողովրդի դեմ, կրակել սեփական ժողովրդի վրա: Ֆրանսիայում մեկ շաբաթ մեքենաներ էին այրում ու շուռ տալիս, խանութների ապակիներ էին ջարդում, անգամ թալանում, բայց ոչ մի զենք չկիրառվեց ժողովրդի դեմ, ոչ մեկը չմահացավ, իսկ Հայաստանում միանագամից 8 խաղաղ ցուցարարի սպանեցին: Հիմա Հ1-ով էդ ինչ կոկորդիլոսի արցունքներ են թափում: Ո՞վ հրաման տվեց կրակ բացել ժողովրդի վրա: Նա, ով հրաման տվեց կրակել ժողովրդի վրա, նա է պատասխանատու կատարվածի համար: Ընդհանրապես Հ1-ը նայել էլ չի լինում, Հանրայինը կատաղեցրեց ժողովրդին, Հ1-ն է պետք փակել», - երեկ հեռախոսով մեզ հետ զրույցում ասաց Գերմանիայի Համբուրգ քաղաքում բնակվող Պետրոս Խաչիկյանը: Անդրադառնալով ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալության խնդրին` իշխանությունը բռնի ուժով զավթելու մեղադրանքով, մեր ընթերցողն ասաց. «Թե ով է զոռբայությամբ իշխանություն պահում, ժամանակը էդ հարցի պատասխանը կտա: Ցավում եմ Ռոբերտ Քոչարյանի երեխաների համար, որ նման հայր ունեն: Կոչ եմ անում սթափվել, պատկերացնել, որ իրենց երեխաներն են հրապարակում հավաքվում, մի օր իրենց երեխան էլ է կանգնելու հրապարակում հավաքվածների կողքին»:

Երեւանաբնակ մի քաղաքացի եւս խիստ դժգոհ էր կատարվածից եւ «տեղեկատվական տոտալ տեռորից»: «Սա ուղղակի խայտառակություն է, չենք կարողանում նայել քոչարյանական հեռուստատեսության միակողմանի լուսաբանումը, ինչքա՞ն կարելի է էդ խուլիգանությունը լսել, մենաշնորհային հեռուստատեսություն է, ի՞նչ է: Շատ մեծ ցավով եմ նայում, որ Տեր-Պետրոսյանի պես ինտելիգենտ մարդուն նման հայհոյանքներ են տալիս: Լկտիություն է, բավական եղավ: Ջիպավորները գնում, կոտրում են խանութները, գցում են ժողովրդի վրա, բոլորն էլ գիտեն, մարդիկ տեսել են, որ հրահրողները իրենք են եղել: Ոստիկաններն իրենք են ապակիներ կոտրել: Թաղապետ Մհերն է եղել այդ ամեն ինչի հեղինակը», - հայտարարեց մեզ զանգահարած քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ` հավելելով. «Տեղս չեմ գտնում: Բավական է, էս ի՞նչ տեղեկատվություն են տալիս, պահանջում ենք ապահովել տեղեկություն ստանալու մեր իրավունքը»: Բժշկական ինստիտուտի մի ուսանող երեկ ահազանգեց, որ իրենց ինստիտուտից 7 ակտիվիստի ետեւից ոստիկանությունից եկել, ռեկտորատից անձնական տվյալներ են վերցրել ու հետապնդում են ուսանողներին: «Միանշանակ Սումգայիթ էր», - գնահատական ներկայացրեց ուսանողուհին:

«Իրենց թվում է` կարող են ժամանակ շահել, ժողովրդին մոլորեցնել, բայց ժողովուրդը շատ լավ գիտի: Անընդհատ հեռուստատեսությամբ էժանագին սցենարներ են պտտում, անընդհատ ասում են` էս ինչ է, ապակիներ են ջարդել, բա ամենակարեւորը ժողովրդին են ջարդել, բա դրա պատասխանն ո՞վ է տալու: Բոլորն էլ գիտեն, որ խանութներ թալանողները եղել են այն մարդիկ, որոնք պատգամավորներ ծեծեցին, լցոնումներ արեցին, ջարդեցին, առեւանգեցին վստահված անձանց եւ դիտորդներին: Թող իրենք պատասխան տան», - բողոքեց մեզ զանգահարած Գայանե Խաչատրյանը` շարունակելով. «Նորմա՞լ է, որ Հ1-ով թույն են սրսկում մարդկանց մեջ, արդյունքում պառակտումը շարունակում են: Այս թույնի առաջը պետք է առնել: Հ1-ին պետք է դատի տալ, որ խաբեություն է տարածում, բոլորը տեղյակ են, որ սադրիչներն են թալան արել, թմրամոլ կրիմինալն է թալանել խանութները իրենց ցուցումով, որ Քոչարյանը արտակարգ դրություն մտցնի ու տեղեկատվական շրջափակման մեջ պահի ժողովրդին: Մեր նախագահը նույնիսկ այնքան գթասրտություն չունի, որ ցավակցի զոհվածների հարազատներին: Լավ, իսկ ուր են մեր մտավորականները, որ գնահատական տան կատարվածին: Սա ներել հնարավոր չէ, նրանք պիտի հեռանան, նրանք հայ ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն»:

Link to post
Share on other sites

Մոլեռանդ լեւոնականներ, չգիտեմ նրա ինչը հաւանել են, արդարացնելու համար նրա ազգադաւ գործունէութիւնը, երեւոյթները մեկնաբանելիս, անցնում են երեւակայելիի սահմանները:

Նրանք, մտահոգ չեն անվտանգութեամբ, եւ ահա՝ ի՜նչ հայի խղճով, ասում են, թէ՝ Սերժ Սարգսեանը նպաստաւոր է ազարպատլջանի համար, հենց դրա պատճառով, թուրքերը յարձակուեցին Արցախում, որպէսզի լեւոնը վարկաբեկուի:

Փոխանակ ապաշխարելու, քաջաբար սրբագրուելով խոստովանելու յանցանքները, դեռ եւս, ազգի մեծամասնութեան մերժածը ներկայացնում են, որպէս ընտրեալ նախագահ:

Այսպիսիք, ազգը պառակտելով, արցախցի-հայաստանցի խտրութիւն մտցնելով. լաւագոյն ծառայութիւնն են մատուցում ազգի ու հայրենիքի թշնամիներին:

Անցնելով երեւակայելիի սահմանները, կուրացած, կաշառուած, յղփացած, գրագիր մկներ, չեն կշտանում թափուած արիւնից: Սրիկայութեան զոհասեղանին, տականքութեան զոհ դարձած հայի թափած արիւնը քիչ են համարում: Ու դեռ, դեռ անամօթափար շարունակում են նոյն անամօթութիւնը, անկրթութիւնը, որ մեզ հասցրեց սոյն իրավիճակին:

Բայց պէտք չէ զարմանալ, քանզի իւրաքանչիւր մարդու տեսակ, ունի իր յատկութիւնը: Մարդ կայ քանդող է, մարդ կայ կերտող: Ի՞նչ կարելի էր սպասել. Քանդելու իր ընդունակութիւնը հիանալի ապացուցած անձից եւ նրա շրջապատից:

Իրավիճակը հասել է այնպիսի անհամութեան, որ այլեւս կարեւոր չէ, ո'չ ժողովրդավարութիւնը, ո'չ արդար քուէահամարը, ո'չ ընտրութեան իրական պատկերը: Այլեւս զզուելի է դարձել, սովորական շարքային հայի համար, լեւոնչիկների կաղկանձը ընդհանրապէս:

Ցաւալին այն է, որ խաբում են, նախ իրենց, ետքը փորձում խաբել աշխարհին: ԵՒ նամակներ են ուղարկում ամէնուրէք, խնդրելով օգնութիւն, Հայաստանում մերժելին, նախագահի աթոռին զետեղելու, եւ հայութիւնն ու Հայաստանը պատուհասելու:

Եթէ ուզում էք հասկանալ Հայոց պատմութիւնը, թէ ինչո՞ւ փոքրացել է պատմական Հայքը, թէ ինչո՞ւ կորուսել ենք պետականութիւնը, այն պետականութիւնը որ Հայ ժողովուրդի գոյութեան միակ գրաւականը կարող էր լինել, ապա նայեցէ'ք այժմու վեստ սարգիսներին:

Ո՞վ ասաց, ո՞վ, որ ամէն հայանուն, ամէն հայագիր մարդ է:

Այլապէս, ինչպէ՞ս կարելի է՝ այսքան պառակտիչ, այսքան անխիղճ, այսքան քանդիչ, այսքան հոգեհան գործունէութիւն ծաւալել հարազատ երկրի եւ ազգի հանդէպ:

Ո՞ր քանդող գործակալութեան դպրոցն էք աւարտել, գորշագոյն արկածախնդրութեան փանջունիներդ:

Ի՞նչ, ի՞նչ իրաւունք էք տալիս, ինքներդ ձեզ, փոքրամասնութեանդ, բոլորիս հայրենիքի ճակատագրով խաղալու:

Ո՞վ է ասում, ո՞վ, ո՞ր մէկ ծախուած գրագիրը, որ ձեր լրատուամիջոցները ճշմարտախօս են:

Միթէ՞ չեղանք ականտես եւ ականջալուր՝ բեմահարթակում կանգնած խրտուիլակի ցնդաբանութեան:

Չէ՞ք ամաչում:

Մե՜ծ, շատ մեծ հաճոյքով պիտի դիտեմ, երեւանում թրքութիւն անողների եւ կազմակերպիչների դատավարութիւնը, աւելի ուրախ պիտի լինեմ, եթէ ծանր պատիժների ենթարկուեն, ո'չ միայն վատ արարք գործողները, այլեւ ազգի միջեւ խտրութիւն, ատելութիւն սերմանողները, ինչպէս նաեւ՝ պետութեան կազմալուծման նպաստող քարոզչութիւն տարածողները:

Անկցին դաւաճանները:

Link to post
Share on other sites

Ամեն

Հովհան ջան ասեմ ավելին` ազգի տականքը չի հասնելու իր նպատակներին:

Հայրենիքում կան մարդիկ, ովքեր երբեք չեն թողնի, որ կեղտը օգտագործելով ժողովրդի ծանր վիճակը հասնի իր ազգադավ նպատակներին:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը ցնցված են Հայաստանում կատարված իրադարձություններից

Այո, ցնցուած ենք, տեսնելով թէ ինչպէս այսքան հայ կարող է տարուել հայակործան քաղաքականութեամբ: Բայց լաւ իմացէ'ք, որ Հայ ժողովուրդի ջախջախիչ մեծամասնութիւնը լեւոնական չէ: Մինչ այսօր, նրանց դէմ կանգնել են, ոստիկանները, իսկ յետայսու, վախենամ ժողովուրդ ժողովուրդի դէմ կանգնի, սթափ եղէք, վերջ տուէք ձեր յիմար մտայնութեան իբր դուք մեծամասնութիւն էք: Եթէ, Աստուած մի արասցէ, հայ քաղաքացին հայ քաղաքացու դէմ ելնէ, այդ ժամանակ զոհերի թիւը, ոչ թէ 8 այլ 80 կարող է լինել:

Edited by Johan
Link to post
Share on other sites

Այո, ցնցուած ենք, տեսնելով թէ ինչպէս այսքան հայ կարող է տարուել հայակործան քաղաքականութեամբ: Բայց լաւ իմացէ'ք, որ Հայ ժողովուրդի ջախջախիչ մեծամասնութիւնը լեւոնական չէ: Մինչ այսօր, նրանց դէմ կանգնել են, ոստիկանները, իսկ յետայսու, վախենամ ժողովուրդ ժողովուրդի դէմ կանգնի, սթափ եղէք, վերջ տուէք ձեր յիմար մտայնութեան իբր դուք մեծամասնութիւն էք: Եթէ, Աստուած մի արասցէ, հայ քաղաքացին հայ քաղաքացու դէմ ելնէ, այդ ժամանակ զոհերի թիւը, ոչ թէ 8 այլ 80 կարող է լինել:

Liovin hamadzayn em :yes:
Link to post
Share on other sites

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր

Հոդված 19

Ամեն ոք ունի համոզմունքների ազատության եւ դրանք ազատորեն արտահայտելու իրավունք. այդ իրավունքը ներառում է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ցանկացած միջոցներով ու անկախ պետական սահմաններից տեղեկություններ ու գաղափարներ որոնելու, ստանալու ու տարածելու ազատություն։

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27.

Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:

Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։

Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության առկայությունը եւ գործունեությունը։

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...