Vitaminka

Vitaminka

234 posts in this topic

.... из второго урока "Крунк Айастани".

Հայաստանում մենք լավ բարեկամներ ունենք։ Ամեն տարի ամռանը նրանք մեզ հրավիրում են Հայաստան, իսկ հայրս սովորաբար ասում է՝* ժամանակ չունենք։

Ահա՛ քեռի Վարդանի նամակը։ Ես կարող եմ կարդալ միայն "Սիրելի Նվարդ (Նվարդը մայրս է)" ու "համբուրում ենք՝* Վարդան, Սրբուհի"։ Քեռի Վարդանն ու տիկին Սրբուհին մի տղա ունեն, նրա անունը Հակոբ է։ Հակոբն ուսանող է։ Ասում են, որ Հակոբն ընդունակ տղա է, սիրում է կարդալ, լավ է սովորում։

Այս կիրակի երեկոյան ժամը իննին մենք ամենքս մեկնում ենք Հայաստան՝* հայրս, մայրս, եղբայրս, քույրս ու ես։ Մենք արդեն տոմս ունենք։ Հիմա արդեն հոկտեմբեր ամիսն է։ Ասում են, որ Հայաստանում հոկտեմբերի սկզբին դեռ բավականին տաք է։

текст "письма"

Սիրելի՛ Նվարդ,

Ինչպե՞ս եք, ի՞նչ կա, ի՞նչ չկա։

Մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Մեր Հակոբն այս տարի ընդունվեց համալսարան։

Ե՞րբ եք գալու Հայաստան։ Հիմա մի քիչ շոգ է, բայց սեպտեմբերին-հոկտեմբերին լավ կլինի։ Սպասում ենք։ Անպայման եկեք։

Համբուրում ենք՝ Վարդան, Սրբուհի

10 օգոստոսի, 1997 թ.

*Знак ՝ (բութ - бут) - аналог русского тире или двоеточия, употребляется (а) – перед короткой прямой речью, (б) – перед перечислением, (в) – вместо глагола-связки, когда он повторяется в сложных предложениях с отношением противоположности.

"разговор по телефону"

– Ալլո, Հակոբ, այս կիրակի մենք մեկնում ենք Հայաստան։

– Ո՞վ է մեկնում։

– Բոլորս՝ հայրս, մայրս, եղբայրս, քույրս ու ես։

– Դուք արդեն տոմս ունե՞ք։

– Այո, ժամը իննի համար տոմս ունենք։

– Առավոտյա՞ն իննի։

– Ոչ, երեկոյան իննի, այսինքն ժամը քսանմեկի համար։ Հայաստանում հիմա ի՞նչ եղանակ է։

– Հիմա հոկտեմբեր ամիսն է։ Հոկտեմբերի սկզբին Հայաստանում դեռ բավականին տաք է։

– Ալլո, Հակոբ, չի լսվում։ Լավ չի լսվում, ասում եմ՝ ի՞նչ եղանակ է Հայաստանում։

Edited by Аида Суреновна

Share this post


Link to post
Share on other sites

Правда, доступно?

текст из третьего урока:

Բաղնիքում մարդ կա՞

Մի անգամ մի մարդ իր ծառային ուղարկում է բաղնիք ու (և) ասում.

– Գնա՛, տե՛ս, բաղնիքում մարդ կա՞։ Ջուր կա՞։

Ծառան գնում է բաղնիք ու տեսնում, որ բաղնիքում տեղ չկա, բայց մարդիկ գալիս են ու գալիս։ Իսկ բաղնիքի դռան առաջ մի մեծ քար կա։ Մարդիկ գալիս են, բաղնիքի դռան առաջ ընկնում են, հետո վեր են կենում ու գնում։ Ծառան նայում է, նայում ու մտածում է. "Այս մարդիկ, ի՛նչ է, կու՞յր են, քարը չե՞ն տեսնում։ Ի՜նչ ծույլ մարդիկ են"։ Միայն մի մարդ է գալիս, քարը վերցնում, մի կողմ է դնում, բաղնիքի մուտքն ազատում է ու հետո ինքը հանգիստ ներս է մտնում։

Ծառան վերադառնում է տուն ու ասում.

– Բաղնիքում ջուր կա, բայց համարյա մարդ չկա։

Տերը հարցնում է.

– Քանի՞ մարդ կա։

Ծառան ասում է.

– Միայն մի մարդ կա։

Տերը գնում է բաղնիք ու տեսնում, որ բաղնիքում ազատ տեղ չկա։ Զայրացած վերադառնում է տուն ու դիմում ծառային.

– Դու աչք ունե՞ս։ Ինչու՞ ես ասում՝ բաղնիսում համարյա մարդ չկա։

Учащемуся надо придумать ответ слуги. :)

Share this post


Link to post
Share on other sites

Ура! Спасибо, Аида Суреновна! А то я уже подумала, что вы нас бросили...

– Սա նկար է։

– Իսկ սա՞։

– Սա լուսանկար է։

– Սա ու՞մ լուսանկարն է։

– Արմենի ու Հայկի։ Սա Արմենի ու Հայկի լուսանկարն է։

– Իսկ սա՞։

– Սա ես եմ։

– Սա՞ ես դու։

– Սա իմ լուսանկարն է։ Այստեղ ես մեկ տարեկան եմ։ Ելակ եմ ուտում։ Սա իմ քույրն է։ Նրա անունը Լուսինե է։

– Լուսինե՜։ Սիրուն անուն է։

– Տուր այստեղ այն լուսանկարը։

– Սա ու՞մ լուսանկարն է։

– Իմ։ Այսինքն՝ մեր։ Սա մեր լուսանկարն է։ Այստեղ իմ քույրն ու ես տասը - տասներեք տարեկան ենք։

– Այստեղ դու տասներեք տարեկա՞ն ես։

– Ների՛ր, ներ՛իր։ Այստեղ ինը տարեկան եմ, իհարկե, ինը։ Սա իմ հայրն է։ Սա իմ մայրն է։ Իմ հայրը հայ է։ Նրա հայրենիքը Հայաստանն է։ Նրա մայրենի լեզուն հայերենն է։ Իմ մայրը ռուս է։ Նրա հայրենիքը Ռուսաստանն է։ Նրա մայրենի լեզուն ռուսերենն է։

- Это картина.

- А это?

- Это фотография.

- Это чья фотография?

- Армена и հАйка. Это Армена и Айка фотография.

- А это?

- Это я.

- ЭТО ты?

- Это моя фотография. Здесь мне один год. Клубнику ем. Это моя сестра. Ее зовут Лусине.

- Лусине. Касивое имя.

- Дай сюда ту (эту) фотографию.

- Это чья фотография?

- Моя. Вернее наша. Это наша фотография. Здесь мне и моей сестре десять - тринадцать лет.

- Здесь тебе тринадцать лет?

- Прости, прости. Здесь мне девять лет, конечно, девять. Это мой отец. Это моя мать. Мой отец амянин. Его родина - Армения. Его родной язык - армянский. Моя мама русская. Ее родина - Россия. Ее родной язык - русский.

Share this post


Link to post
Share on other sites
.... из второго урока "Крунк Айастани".

Հայաստանում մենք լավ բարեկամներ ունենք։ Ամեն տարի ամռանը նրանք մեզ հրավիրում են Հայաստան, իսկ հայրս սովորաբար ասում է՝* ժամանակ չունենք։

Ահա՛ քեռի Վարդանի նամակը։ Ես կարող եմ կարդալ միայն "Սիրելի Նվարդ (Նվարդը մայրս է)" ու "համբուրում ենք՝* Վարդան, Սրբուհի"։ Քեռի Վարդանն ու տիկին Սրբուհին մի տղա ունեն, նրա անունը Հակոբ է։ Հակոբն ուսանող է։ Ասում են, որ Հակոբն ընդունակ տղա է, սիրում է կարդալ, լավ է սովորում։

Այս կիրակի երեկոյան ժամը իննին մենք ամենքս մեկնում ենք Հայաստան՝* հայրս, մայրս, եղբայրս, քույրս ու ես։ Մենք արդեն տոմս ունենք։ Հիմա արդեն հոկտեմբեր ամիսն է։ Ասում են, որ Հայաստանում հոկտեմբերի սկզբին դեռ բավականին տաք է։

текст "письма"

Սիրելի՛ Նվարդ,

Ինչպե՞ս եք, ի՞նչ կա, ի՞նչ չկա։

Մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Մեր Հակոբն այս տարի ընդունվեց համալսարան։

Ե՞րբ եք գալու Հայաստան։ Հիմա մի քիչ շոգ է, բայց սեպտեմբերին-հոկտեմբերին լավ կլինի։ Սպասում ենք։ Անպայման եկեք։

Համբուրում ենք՝ Վարդան, Սրբուհի

10 օգոստոսի, 1997 թ.

...В Армении унас есть хорошие друзья. Каждый год летом они приглашают нас в Армению, а мой отец обычно говорит: "У нас нет времени ". Вот письмо дяди Вартана. Я смог прочитать только "Любимая Нвард" (Нвард - это моя мама) и "целуем, Вартан, Србуи". У дяди Вартана и его жены Србуи есть один сын, его зовут Акоб. Акоб студент. Они говорят, что Акоб одаренный парень, любит читать, хорошо учится. В это воскресенье вечером в девять часов мы все отправляемся в Армению: мои мама, папа, брат, сестра и я. У нас уже есть билеты. Сейчас уже октябрь. Говорят, что в Армении в начале октября еще достаточно тепло.

Любимая, Нвард.

Как вы? Что есть, чего нет?

У нас все хорошо. Наш Акоб в этом году поступил в университет.

Когда вы приедете в Армению? Сейчас немного жарко, но в сентябре-октябре будет хорошо. Ждем. Обязательно приезжайте.

Целуем, Вартан, Србуи.

10 августа 1997 года.

Edited by Vitaminka

Share this post


Link to post
Share on other sites
"разговор по телефону"

– Ալլո, Հակոբ, այս կիրակի մենք մեկնում ենք Հայաստան։

– Ո՞վ է մեկնում։

– Բոլորս՝ հայրս, մայրս, եղբայրս, քույրս ու ես։

– Դուք արդեն տոմս ունե՞ք։

– Այո, ժամը իննի համար տոմս ունենք։

– Առավոտյա՞ն իննի։

– Ոչ, երեկոյան իննի, այսինքն ժամը քսանմեկի համար։ Հայաստանում հիմա ի՞նչ եղանակ է։

– Հիմա հոկտեմբեր ամիսն է։ Հոկտեմբերի սկզբին Հայաստանում դեռ բավականին տաք է։

– Ալլո, Հակոբ, չի լսվում։ Լավ չի լսվում, ասում եմ՝ ի՞նչ եղանակ է Հայաստանում։

- Алло, Акоб, в это воскресенье мы едем в Армению.

- Кто едет?

- Мы все: папа, мама, брат, сестра и я.

- У вас билеты уже есть?

- Да, у нас билеты на девять часов.

- Девять утра?

- Нет, девять вечера, скажем двадцать один час. Какая погода сейчас в Армении?

- Сейчас октябрь. В начале октября в Армении еще достаточно тепло.

- Алло, Акоб, не слышу. Не хорошо слышу, говорю какая погода сейчас в Армении?

Share this post


Link to post
Share on other sites

Բաղնիքում մարդ կա՞

Մի անգամ մի մարդ իր ծառային ուղարկում է բաղնիք ու (և) ասում.

– Գնա՛, տե՛ս, բաղնիքում մարդ կա՞։ Ջուր կա՞։

Ծառան գնում է բաղնիք ու տեսնում, որ բաղնիքում տեղ չկա, բայց մարդիկ գալիս են ու գալիս։ Իսկ բաղնիքի դռան առաջ մի մեծ քար կա։ Մարդիկ գալիս են, բաղնիքի դռան առաջ ընկնում են, հետո վեր են կենում ու գնում։ Ծառան նայում է, նայում ու մտածում է. "Այս մարդիկ, ի՛նչ է, կու՞յր են, քարը չե՞ն տեսնում։ Ի՜նչ ծույլ մարդիկ են"։ Միայն մի մարդ է գալիս, քարը վերցնում, մի կողմ է դնում, բաղնիքի մուտքն ազատում է ու հետո ինքը հանգիստ ներս է մտնում։

Ծառան վերադառնում է տուն ու ասում.

– Բաղնիքում ջուր կա, բայց համարյա մարդ չկա։

Տերը հարցնում է.

– Քանի՞ մարդ կա։

Ծառան ասում է.

– Միայն մի մարդ կա։

Տերը գնում է բաղնիք ու տեսնում, որ բաղնիքում ազատ տեղ չկա։ Զայրացած վերադառնում է տուն ու դիմում ծառային.

– Դու աչք ունե՞ս։ Ինչու՞ ես ասում՝ բաղնիսում համարյա մարդ չկա։

Ответ слуги:

Ես տեսնում եմ միայն մի մարդ , որը վերցրեց քարը:

Share this post


Link to post
Share on other sites

Аида Суреновна, а я вам письмо писала на почту [email protected] . Вы видели?... В личке мне почему-то вам не написать (

Share this post


Link to post
Share on other sites
Спасибо, получила.

Вы мне не ответите? :(

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now