Հայ Ա&#1

Կրոն (աղանդ) եւ Հավատ

3 posts in this topic

Պարբերաբար անդրադառնալով կրոնին եւ հավատին` փորձում ենք մեր ընթերցողներին ցույց տալ դրանց էական տարբերությունը: Ազգային լինում է միայն հավատը` Ազգային Հավատ, որը հիմնված է լինում ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ի եւ ազգային (մեր դեպքում` Հայ) Աստվածների երկրպագության վրա: Կրոնը չի կարող ազգային լինել, քանի որ իր էությամբ ազգամերժ է եւ, իբր համամարդկային որակվելով, դառնում է այդ բառի պես անդեմ... Իսկ Աստվածներ ունենում են միայն բնական ազգերը... Մնացյալը սին են եւ հավատախաղի հետեւանք...

Այսինքն` ինչքան էլ թմբկահարեն, թե քրիստոնեական կրոնը ազգային է, դրանից «մածունը չի սեւանում», եւ ամեն բան պարզ է` ինչպես «սպիտակ»-ը: Հրեական հուդայականության գլխավոր Աստված Եհովան է քրիստոնեական կրոնի պաշտամունքը, ինչքան էլ հայ եկեղեցին խուսափի նրա անունը տալուց եւ անընդհատ արծարծի Քրիստոսի անունը: Եթե Հիսուսը համարվում է Եհովայի որդին, ապա ի՞նչ տարբերություն` հո՞րն են պաշտում, թե՞ որդուն...

Իրականում դեռ պետք է ճշտվի` իրո՞ք Եհովա անունը կա հրեական Աստվածների շարքում, թե՞ այն հորինված է այլոց համար, ինչպես նրա պաշտամունքն ու դեպի նրան տանող (այսինքն` ոչ մի տեղ չտանող) կրոնական տեսությունները...

Իսկ կրոններն էլ իրենց հերթին մասնատված են աղանդների, եւ ապազգային կրոնագաղափարական տեսությունները աղանդների տեսքով ծառայում են արդեն «երկրային աստվածներին»` այս կամ այն մութ ուժերին...

Մեծ հաշվով կրոնները հին հավատների աղանդներն են, քանզի ստեղծվել են հին հավատքային տեսությունների, տոների ու ծեսերի վրա:

Եհովա

Հուդայականության գերագույն Աստվածն է (որին «սեփականաշնորհել» են նաեւ քրիստոնյաները): Սկզբնապես համարվել է Հուդա ցեղի, իսկ հրեական ցեղերի միաձուլումից ու նստակյաց կյանքի անցնելուց հետո (Ք.ա. 11-րդ դար)՝ բոլոր ցեղերի գլխավոր Աստվածը (իրականում համարել են տվել): Պատկերվել է առյուծի, ցուլի, ապա` մարդու կերպարանքով:

Հուդայական պետության եւ թագավորական իշխանության ծագումը պայմանավորվել է Եհովայի՝ որպես միակ Աստծո եւ «երկնային թագավորի» գաղափարով: Դրա համաձայն՝ «Եհովան՝ տիեզերքի արարիչն ու տերը, ահեղ է, վրիժառու, ամենակարող, մարդու, հատկապես հրեա ժողովրդի ճակատագրի որոշողն ու տնօրինողը»: Ահա, թե ով է այսօրվա քրիստոնյա (նաեւ շատ հայերի) աստվածը: Մեր Աստվածներին չաստվածներ ասող տխմարները պաշտում են մի չաստծու (իրար տրորելով առաջ են գցվում` Եհովայի... ինչ որ տեղը... մտնելու համար), ում գոյությունը, ըստ ամենայնի, զուտ քաղաքական բնույթի է (հրեաների աշխարհակուլ ծրագրերի համար), քան` կրոնա-հավատամքային... Ք.ա. 10-րդ դարի կեսերին, Սողոմոն Իմաստունը Երուսաղեմում կառուցել է Եհովայի տաճարը. միայն այնտեղ է թույլատրվել զոհ մատուցել նրան: Ք.ա. 7-րդ դարից ավելի է շեշտվել Եհովայի բացարձակ իշխանությունը, արգելվել է մյուս ցեղերի աստվածների հանդիսավոր պաշտամունքը (Հայ Աստվածների դեմ հավատքային պայքարն ու անմակարդակ, ծախու-օտարահաճ զազրախոսությունները այստեղից է...): Եհովայի գոյությունը մեզ համար դեռ չապացուցված է...

Եհովայի վկաներ

Աղանդ, որը հիմնադրել է Չարլզ Թեյզ Ռասելը 1872թ. ԱՄՆ-ում: Այսօր տարածվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

«Եհովայի վկաներ» անունը որդեգրել է Ռասելի հաջորդը՝ Ժոզեֆ Ֆրանկլին Ռուդերֆորդը (1869-1942թթ.), 1931թ.: Նա Ռասելի ժողովրդավարական սկզբունքները փոխարինել է աստվածապետական համակարգով: Ռուդերֆորդի քաղաքականությունը շարունակել է նրա հաջորդը՝ Նաթան Հոմըր Նորը, որը հիմնել է «Աստվածաշնչի դիտարան դպրոցը» (Բրուքլին, Նյու Յորքի նահանգ), ուր քարոզիչներ ու ղեկավարներ են պատրաստվում: Նորի տնօրինությամբ՝ մի խումբ «վկաներ» նոր ձեւով են թարգմանում «Սբ. գիրքը»:

Սրանք հավատում են, որ Եհովան ճշմարիտ Աստվածն է, իսկ «վկաները»՝ Աստծո ընտրյալ հետեւորդները: «Վկաները» որեւէ կապ չունեն քրիստոնեական մյուս աղանդների հետ եւ հակառակ են պետություններին: Նրանք աշխարհի ղեկավարությանն ու քաղաքական կուսակցություններին համարում են սատանայի դաշնակիցներ: Նրանք չեն ողջունում որեւէ երկրի դրոշակ, մերժում են զինվորական ծառայությունը եւ չեն մասնակցում ընտրություններին (բայց հիմա «քոքվել» են, շահարկում են իրենց «ձայները»): Ըստ նրանց՝ եկեղեցիներն ու մյուս աղանդները գործադրում են սատանայի կամքը. այդ պատճառով՝ քահանա, եկեղեցի, ուխտ եւ այլն բառերը չեն օգտագործում:

Եհովայի վկաների նպատակն է հաստատել Աստծո թագավորությունը: Նրանք կարծում են, որ Աստծո պետությունը պիտի իրականանա Արմագեդոնից հետո: Ընդունում են Դանիել մարգարեին եւ «Հայտնության գիրքը» որպես աշխարհի գործերի Աստծո ժամանակացույց եւ մարդու ճակատագրի որոշիչ:

Ըստ Հայտնության հաշվարկների, Ռասելը հաստատել է, թե 1874թ. պիտի լինի Քրիստոսի «անտեսանելի վերադարձի» տարին, իսկ 1914-ին՝ Քրիստոսի 2-րդ գալուստը ու վերջ «հեթանոսական ժամանակներին»: Սակայն, ինչպես բոլոր «սրբերը»՝ սխալվել է... Վերադարձ չի լինելու, քանզի վերադարձող եւ վերադարձնող չկան իրականում... Իսկ հեթանոսական` արիադավանության ժամանակները ի հակառակ սրանց` վերադառնում են...

Նրանց համար Քրիստոսը Աստծո ներկայացուցիչն է. Նա եկել է հաստատելու Աստծո պետությունը եւ վերահաշտեցնելու մարդուն՝ Աստծո հետ: Եհովայականները մերժում են դժոխքի գաղափարը, իսկ հավիտենական կյանքը համարում են անխուսափելի: «Վկաների» համար մահը շիջում է միայն: Նրանք Գերմանիայում եւ Առանցքի երկրներում ենթարկվել են հալածանքի, իսկ շատ երկրներում նրանց գործունեությունն ընդհանրապես արգելված է (ցավոք՝ ոչ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում):

«Վկաներն» իրենց հավաքատեղին կոչում են «Թագավորության սրահ»: Մկրտվում են սուզվելով ջրի մեջ, չեն ընդունում ամուսնալուծումը՝ բացի խարդախության (շնության) դեպքերից, դեմ են արյան փոխներարկմանը: Նրանք պարտավոր են շաբաթական 5 ժամ մասնակցել «Թագավորական սրահի» հավաքներին եւ երկար ժամեր - որքան հնարավոր է - տրամադրել տուն առ տուն քարոզելուն (հոգեւորսության տխուր առաջատարներն են):

Յուրաքանչյուր «Թագավորական սրահ» ունի իր շրջանը, իսկ ամեն «վկա»՝ քարոզելու եւ գիրք ու գրականություն բաժանելու իր շրջանակը:

Հրատարակում են «Դիտարան» կիսամսյա հանդեսը եւ նրա հավելված «Արթնացիր»-ը, որը 1980թ. տպագրվում էր 10 մլն. օրինակ տպաքանակով՝ 80 լեզուներով:

Պավլիկյան Շարժում

Ծագել է Հայաստանում, ապա տարածվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում:

Ըստ բյուզանդական աղբյուրների՝ «պավլիկյան» անվանումն առաջացել է հայազգի Կալինիկեյի որդի Պողոսի (Պավղոս) անունից: Ենթադրվում է, որ Պավլիկյան շարժումը առաջացել է 5-րդ դարի վերջին: Պավլիկյաններն առաջին անգամ հիշատակվում են Դվինի 554թ. եկեղեցական ժողովի ընդունած «Ուխտ միաբանության Հայոց աշխարհիս» թղթում: Հայկական եկեղեցին դաժան պատիժներ է սահմանել եւ խիստ կանոններ է մշակել Պավլիկյան շարժման (նաեւ` Թոնդրակյան եւ Արեւորդիների) դեմ: Հալածանքներից խուսափելու համար, Պավլիկյանները 7-րդ դարի սկզբից կենտրոնացել են Հայաստանի արեւմտյան շրջաններում՝ Բյուզանդիայի եւ Արաբական խալիֆայության սահմանում, եւ օգտվելով 2 տերությունների հակամարտությունից, վաղ քրիստոնեական հավասարության սկզբունքով համայնքներ են հիմնել: Այս դարում շարժումը հասնում է այնպիսի չափերի, որ Բյուզանդական կայսրությունը զինված արշավանք է կազմակերպում նրանց դեմ: 8-րդ դարում շարժումը վերածվել է ժողովրդական ապստամբության, ստեղծվել են կանոնավոր զինված ուժեր: 872թ. պավլիկյանները պարտվում են, բայց մինչ այդ բազմաթիվ հաղթական կռիվներ են մղում կայսերական բանակների դեմ: Պավլիկյան շարժմանը մասնակցում էին Հայաստանի եւ հարեւան երկրների ժողովուրդների ներկայացուցիչներ:

Պավլիկյան շարժման գաղափարախոսության կրոնափիլիսոփայական հիմքը բարու (տեր երկնի) եւ չարի (արարիչ աշխարհի) աստվածների ընդունումն էր: Նյութական աշխարհն ստեղծողը չարի աստվածն է, որը աշխարհը լցրել է չարիքով ու անարդարությամբ: Բարու աստվածը իշխանություն ունի միայն հոգու վրա եւ չարի իշխանության վերացումից հետո իշխելու է աշխարհին:

Հակադրվելով եկեղեցուն՝ պավլիկյաններն իրենց անվանել են «իսկական քրիստոնյաներ»: Վկայակոչելով վաղ քրիստոնեական սկզբունքները` նրանք ժխտել են քրիստոնեական համարվող աստվածամոր, մարգարեների, սրբերի պաշտամունքը, հաղորդությունը, խաչը, մկրտությունը, ծեսերն ու խորհուրդները, եկեղեցական նվիրապետությունը եւ ընդհանրապես եկեղեցին ու վանականությունը: Աստվածաշունչ մատյանից ընդունել են Նոր Կտակարանը (առանց Պետրոս առաքյալի թղթերի եւ Հին Կտակարանի ջհուդապաշտության), կնոջը համարել են հանրության հավասար անդամ, ամուսնությունն իրականացրել են աշխարհիկ ձեւով:

Պավլիկյան շարժման ճնշումից հետո, գաղափարները պահպանվել են Հայաստանում, ծնունդ տվել Թոնդրակյան առավել զորավոր շարժմանը: Բյուզանդական կայսրությունը Պավլիկյան շարժման շատ մասնակիցների բռնի գաղթեցրել է Թրակիա եւ Մակեդոնիա, որտեղ նրանց ազդեցությամբ բռնկվել է Բոգոմիլների շարժումը: Պավլիկյաններին են կապվում նաեւ Արեւմտյան Եվրոպայում միջնադարում սկիզբ առած մի շարք շարժումներ եւ նորարարություններ: Անգլիացի պատմաբան է. Գիբբոնի բնորոշմամբ՝ «Բավլիկյան շարժումը ցնցեց Արեւելքը եւ լուսավորեց Արեւմուտքին»...

Վահագն Նանյան

"Լուսանցք" Թիվ 132, հունվարի 15 - 21, 2010թ.

ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ

Share this post


Link to post
Share on other sites
ՎԱՀԱԳՆԱԿԱՆՉ

Տիեզերքի Արարիչն է մեր Միակ Տերը եւ Բարձրյալը, այլ ոչ թե մարդու զավակը....

Հրէաների երգն էք երգում...

Կամ էլ տաջիքների պէս մնում է երգեք- Ալլահ ակբար

Գենտտիկա - մէկ բան ասէմ, որ Հայկի գենետիկան Ձեր մէջ հաստատ չկա

Share this post


Link to post
Share on other sites
Հրէաների երգն էք երգում...

Հիմնավորի'ր

Կամ էլ տաջիքների պէս մնում է երգեք- Ալլահ ակբար

Քո ալելույան ի՞նչ է, եթե ոչ ալլահ: Թե՞ հնչեղության տարբերությունը հնարավորություն է ընձեռում «գողառաբիզական» խոսքային խաղեր տալ:

Գենտտիկա - մէկ բան ասէմ, որ Հայկի գենետիկան Ձեր մէջ հաստատ չկա

Ղևոնդ, էս երբվանի՞ց ժառանգաբան դարձար:

Ինչ է, ուզում ես ասել Հայկ Նահապետն է՞լ է մոլլա նազարեթդինին երկրպագել: :lol3:

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now