Jump to content

Recommended Posts

Дорогие соотечественники , кто-нибудь может помочь с набором текстов Дживани на армянском языке ?

Если кого-то интересует ,кто любит творчество гусан Дживани пишите.

***

Домен от меня - дело НАШЕ .

:flower:

Link to post
Share on other sites
  • Replies 59
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ

Ջիվանի

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,

Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,

Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,

Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան:

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից,

Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան,

Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ,

Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան:

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,

Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,

Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,

Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան:

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,

Անկիրթ ցեղերը թափառական` կուգան ու կերթան,

Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են,

Այսպես է կանոնը բնական` կուգան ու կերթան:

Nravitsya pesnya No pomoch nemogu :)

Link to post
Share on other sites
Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,

Վհատելու չէ, վերջ կունենան ու կերթան,

Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,

Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան:

Gayane ջան, միգուցե՝

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,

Վհատելու չէ, վերջ կունենան՝ կուգան ու կերթան,

Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,

Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան:

PARABELLUM, շատ կուզենայի մասնակցել, բայց իմ գիրքը(Ջիվանին) կորցրել եմ:

:(

Link to post
Share on other sites
Վհատելու չէ, վերջ կունենան՝ կուգան ու կերթան,

ՈՒղղված է, Ռոմեո ջան, շատ շնորհակալությո'ւն: Բայց "կուգան"ից առաջ բո՞ւթ պիտի լինի, թե՞ ստորակետ, թե՞ ոչինչ: Որովհետև ինձ մոտ մի քրքում ոչինչ չկա, իսկ մյուսում ստորակետ է:

Link to post
Share on other sites
Բայց "կուգան"ից առաջ բո՞ւթ պիտի լինի, թե՞ ստորակետ, թե՞ ոչինչ: Որովհետև ինձ մոտ մի քրքում ոչինչ չկա, իսկ մյուսում ստորակետ է:

Սաթենիկ ջան, իմ մոտ գիրք չկա: Կարմծում էի բութ պիտի լինի: Գայանեն ճիշտը կասի: :)

Link to post
Share on other sites

ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,

Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,

Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,

Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան: (2)

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից,

Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան,

Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ,

Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան: (2)

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,

Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,

Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,

Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան: (2)

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,

Անկիրթ ցեղերը թափառական` կուգան ու կերթան,

Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են,

Այսպես է կանոնը բնական` կուգան ու կերթան: (2)

Link to post
Share on other sites
  • 6 months later...

ՄԱՅՐԻԿ

Ջխտակ շամամներըդ դրախտ ծոցիդ մեջ,

Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,

Տատրակի պես շատ եմ արել ելևէջ,

Կրծքիդ վրա մաքուր` սուրբ տաճար մայրիկ,

սուրբ տաճար մայրիկ:

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,

Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել.

Մինչև մեծանալըս, ինչե՜ր ես քաշել,

Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ,

անդադար, մայրիկ:

Ջիվանին եմ, ես քեզ ոչինչ չեմ արել,

Մոտըդ չեմ մնացել, չեմ մխիթարել,

Քու լավ պատվերներըդ ճիշտ չեմ կատարել,

Թողել եմ իղձերըդ անկատար, մայրիկ,

անկատար, մայրիկ:

Link to post
Share on other sites

Ո'Վ, ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ

Աշխարհն ընդհանուր քո սիրույդ համար քաշում է փափագ, ո'վ սիրուն, սիրուն.

Չի լինի քեզ պես ամենայն երկիր, փայլուն արուսյակ, ո'վ սիրուն, սիրուն.

Կստանաս համբավ, քիչ էլ սպասե, կուգա ժամանակ, ո'վ սիրուն, սիրուն.

Փարք ու պատիվս քեզի' կըհանձնեն քույրիդ նմանակ, ո'վ սիրուն, սիրուն.

Եդեմյան ծաղիկ, հայրենի հողով սնված մանուշակ, ո'վ սիրուն, սիրուն.

Հոգիդ անարատ, տեսքդ գերազանց, մեկ հատ օրինակ, ո'վ սիրուն, սիրուն.

Իշխանուհիներ աշխարհիս շատ կան` բայց մեզ անօգուտ, իմացիր հաստատ.

Նոքա օտար են, չեն սիրեր սրտով, կեղծ ու պատիր են, արտաքին և վատ,

ՈՒրեմն մոտ եկ, դո'ւ իմ սիրելի, իմ արենակից տիկին հարազատ.

Քո սերդ սուրբ է, ո'վ սիրուն անմեղ, վարքով ու բարքով, սրտով անարատ.

Մաղթում եմ սրտով` մնաս անխափան միշտ վեհ անունով, անկախ ու ազատ,

Խղճալի երգիչ Ջիվանու համար մնաս հաջողակ, ո'վ սիրուն, սիրուն:

Link to post
Share on other sites
  • 6 months later...

ՀՈՐ ԽՐԱՏԸ ՈՐԴՈՒՆ

Որդյակ, առ խրատս, մի լավ օգնական ունեցիր,

Քո անձդ պաշտպանելու՝ ուսիդ հրացան ունեցիր,

Գեղն առանց շուն չի լինի, ձեռիդ գավազան ունեցիր,

Թշնամիդ մտրակելու համար խարազան ունեցիր:

Աշխարհում խեղջ լինողը՝ հողին հավասար կլինի,

Սրտումը վերք կունենա՝ անդեղ ու անճար կլինի,

Երանի այն տղային, լեզվանի ճարտար կլինի,

Իմ հոգիս, առ օրինակ, գովելու բերան ունեցիր:

Նյութական միջոցներդ ապահովացու հարաժամ,

Դժվար է ներկայումս մարդուն ապրել առանց դրամ,

Ոչ մի տեղ չի գտնվի Մամոնայի պոս բարեկամ,

Աշխատիր դու չափաոր, համեստ գանձարան ունեցիր:

Աշխատիր, գուցե ճարես մի քանի օրավար լավ հող,

Հող ունեցողը երբեք չի մնալ քաղցած ու անփող,

Ջիվանս քեզ կաղաչեմ, հիշիր Աստված, ունեցիր դող,

Թե կուզես կարդալու գիրք՝ Սուրբ Ավետարան ունեցիր:

Edited by An Armenian
Link to post
Share on other sites
ՀՈՐ ԽՐԱՏԸ ՈՐԴՈՒՆ

:flower:

Շնորհակալություն Ջիվանու էջը թարմացնելու համար:

Ինքս չէի զլանա ավելացնել, ցավոք ձեռիս տակ չունեմ, իսկ հիշողությունից գրել իվձ իրավունք չեմ վերապահում: Չեի ուզենա մի վանկ անգամ աղավաղելու վտանգն ունենալ:

Գրի էլի, վստահ լինելով, որ կարդում ենք: :yes:

Link to post
Share on other sites

Ռոմեո ջան :flower:

Ցավոք, ես տանը չեմ, որ գրքից վստահորեն տպեմ... :(

Ջիվանու «Հոր խրատը», որը շատ եմ սիրում հատակապես Ավետարանը հիշատակելու համատեքստի համար («Ջիվանիս քեզ կաղաչեմ»), տպեցի www.armenianpoetry.com կայքից (այնտեղին պատճենահանել հնարավոր չէ):

Ըստ հնարավորության, կօգտվեմ այս նուրբ էջերը լրացնելու ձեր հրավերից: :flower:

Իմ ծանոթներից մեկն ասում է, օրինակ, որ Ջիվանու երգերը լսել այդքան էլ չի սիրում, ավելի շատ սիրում է կարդալ: :) Դուք ի՞նչ կասեք:

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

ԱՇՈԻՂՆԵՐԸ

Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ,

Անգրագետ և անուսում մարդիկ են.

Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ,

Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են:

Աշուղի լապտերը բնական վառ է,

Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է,

Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է,

Աշուղները ցնծության մունետիկ են։

Ուսման ծարավի են, գիտության կարոտ,

Շատի համար մութն է ցերեկը, աղոտ,

Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ

Աշուղները աշակերտ են, փոքրիկ են:

Զիվան, աշուղները ամենայն տեղ են,

Շատերու վերքերուն ու ցավին դեղ են,

Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են,

Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։

1900

:flower:

Link to post
Share on other sites

ԽՐԱՏ

Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն,

Ինչ ես թռչունի պես միշտ մտնում թակարդ

Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն,

Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես, մարդ:

Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է,

Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է,

Անմահ հիշատակը բարի անունն է,

Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։

Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր,

Օվկիանոս ծովից աշխարհն է խոր,

Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր,

Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ:

Link to post
Share on other sites

ՊԱՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ

Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,

Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ,

Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած,

Ունեին լավ գինի, գառի խորոված.

Երգում էին, պարում էին, բոլորած.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ման էր գալիս ընկերներով միասին.

Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին.

Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ցերեկը անդադար նորան եմ հիշում,

Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում.

Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի,

Տեսությանը կրկին լինեմ արժանի.

Առանց նրան ես չեմ մնար կենդանի.

Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,

Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան:

1883

Link to post
Share on other sites

ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ

Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում,

Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք.

Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում

Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։

Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար,

Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար,

Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար,

Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք:

Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ,

Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ.

Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ,

Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք:

Link to post
Share on other sites
Իմ ծանոթներից մեկն ասում է, օրինակ, որ Ջիվանու երգերը լսել այդքան էլ չի սիրում, ավելի շատ սիրում է կարդալ:  :)  Դուք ի՞նչ կասեք:

Կարդալ, արտասանելուց բացի սիրում եմ նաև լսել լավ կատարողների երգերը : :)

Ասեմ, որ մի քիչ թուլություն ունեմ աշուղական երգերի նկատմամբ: :yes:

to Ani: 10x :flower:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...