Jump to content

BIBAR

Hazarapet
  • Posts

    5,971
  • Joined

  • Last visited

Everything posted by BIBAR

  1. хи чи кара- в семье не без ..... кармира.....))))))))))))))))))))))))
  2. ну вы и знатоки.......
  3. smally jan, esa kanem- generalum a et teman!!!!!!!!!!!!! mti cavt tanem- tak i nazivaetsa- mesiacY arm kultur-multur!
  4. erexeq!! lublu vas, heh, Дашнак и Парень из - мерааааааааааааааааааааааааааааа !!! шустрые вы наши! Мефо!!!!! де ду гитес, инс асем!))* Арм Лионн- привет тебе от Дианы)
  5. а я подумала Кармир решил побратится к кем то... аси... ахперс дарна..... бан ман ..... а он .... краснокожих ищет ))
  6. BIBAR

    Loreciner !!!!!

    а что после ММс?
  7. сегодня аж 3 сна приснилось.... не буду рассказывать но, 1 ый был вааще супер )))))ЛОЛ
  8. что то все в ЛОндон захотели ... лол - админу надо скзать- жди в гости!)))))))
  9. 2/ Քառյակներ /Четверостишия/ Հե՜յ ճամփաներ, ճամփաներ, Անդարձ ու հին ճամփաներ, Ովքե՞ր անցան ձեզանով, Ո՞ւր գնացին, ճամփաներ: Дорога, как в былые дни, дорога, Меня с собою не мани, дорога. Какие люди по тебе прошли, Куда навек ушли они, дорога? 1922 Oh vous, les chemins, mes chemins, Chemins anciens et sans reviens Et ceux, qui sont passes par vous Un jour, seront-ils revenus?
  10. http://forum.hayastan.com/index.php?showto...43entry415043 переводы арм. поэтом на русский, французский, англ, немецкий, .. -потихоньку приглашаю к сотрудничеству)
  11. Dans les monts armeniens (уже мой перевод) Notre chemin si lourd ,notre chemin de nuit, Qui sans fin nous suit Sans lumiere ni bruit des siecles si longs, menant vers le haut Dans les monts armeniens Dans les monts severes Avec Nos pensees, riches et tres anciennes Qui comme la mer Durant des annees L'ame armenienne a fait naitre ici Dans les monts armeniens Dans les monts hautins Mais combiens de fois, depuis des deserts Des ordes si noirs Arrivaient nombreux Pour tuer de nouveau, le peuple fidele Dans les monts armeniens Dans les monts sanglants Mon peuple vaincu, pietine, decu Viole et casse, Blesse, mais pas eperdu Dans les monts armeniens Dans les monts affliges nos yeux pleins de chagrin se penchent souvent vers le ciel bleu Aux astres si beaux Demander au Dieu un lever brillant Dans les monts armeniens Dans les monts verdoyants. кто на англ??
  12. В армянских горах (перевод еще не мой) Нелегок наш путь, полночный наш путь,- Столетьями мы Средь горя и тьмыы К вершинам идем,чтоб вольно вздохнуть В армянских горах, В суровых горах. Сокровище дум заветных несем, - Издревле оно Душой рождено, Народной душой в пути вековом, В армянских горах, В высоких горах. Из жарких пустынь кидались на нас Орда за ордой, Беда за бедой И наш караван терзали не раз В армянских горах В рыдавших горах. Ограблен разбит в ночи караван.. Мечась между скал, Путей он искал, И шел он в крови бесчисленных ран в армянских горах, в скорбящих горах. Глядим не сводя тоскующих глаз, На сумрак земли, На звезды вдали, - Когда же рассвет заблещет для нас В армянских горах, В зеленых горах ?! 1902
  13. ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր, Ու մենք անհատնում էն անլույս մըթնում Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր Հայոց լեռներում, Դըժար լեռներում: Տանում ենք հընուց մեր գանձերն անգին, Մեր գանձերը ծով, Ինչ որ դարերով Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին Հայոց լեռներում, Բարձըր լեռներում: Բայց քանի անգամ շեկ անապատի Օրդուները սև Իրարու ետև Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ Հայոց լեռներում, Արնոտ լեռներում: Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար, Թալանված, ջարդված Ու հատված-հատված Տանում է իրեն վերքերն անհամար Հայոց լեռներում, Սուգի լեռներում: Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին, Երկընքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
  14. 21. ՄԱԽՄՈՒՌ ԱՂՋԻԿ Խոսք` Ս. Կապուտիկյանի Երաժշտ.` Խ. Ավետիսյանի Մախմուռ աղջիկ, Քիչ տխուր աղջիկ, Աչքերդ հազարախոս, Շուրթդ լուռ աղջիկ: Երնեկ նրան, Ով որ կանգնի քո դռան, Ջուրդ խմի, կաթնաղբյուր աղջիկ: Նազով աղջիկ, Թուխ մազերով աղջիկ, Ծաղիկ ես, չթառամես Մուրազով աղջիկ: Մնա քնքուշ, Բուրիր բույրով քո անուշ, Աշխարհ լցրու երազով աղջիկ:
  15. 19. ԿՌՈՒՆԿՆԵՐ Խոսք` Լ. Դուրյանի Երաժշտ.` Խ. Ավետիսյանի Ձյուն է իջել բարձր սարին, Ծաղիկներս մրսում են, Նայում եմ քո ճանապարհին, Ես առանց քեզ տխրում եմ: Կռունկները եկան, անցան, Դու նրանց հետ մի գնա, Արի, վառի իմ տան լույսը, Դու մնա, դու մի գնա: Քո հասակը կանաչ բարդի, Ինձ թող ապրեմ քո շուքին, Ես նման եմ շաղոտ վարդի, Ինձ խառնիր քո շշուկին: Կռունկները եկան, անցան, Դու նրանց հետ մի գնա, Արի, վառի իմ տան լույսը, Դու մնա, դու մի գնա:
  16. 17. ԻՄ ԼԱՎ, ԻՄ ԼԱՎ Խոսք` Գ. Սարյանի Երաժշտ.` Խ. Ավետիսյանի Շրջում եմ ես տրտում, Քո պատկերն իմ սրտում, Քո խոսքերն իմ մտքում, Իմ լավ, իմ լավ: Տես, գարուն է կրկին, Ծաղկեց դաշտն ու այգին, Այնտեղ է քո հոգին, Իմ լավ, իմ լավ: Ախ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր, Դարձել եմ ես տխուր, Ախ, իմ լավ, իմ լավ Ծաղկունքը դաշտերում, Քո բույրերն են բերում, Քո համբույրն են բուրում, Իմ լավ, իմ լավ: Հովերը պարտեզում Ծաղկանց հետ են փսփսում, Քո մասին են խոսում, Իմ լավ, իմ լավ: Ախ, ո՞ւր ես արդյոք, ո՞ւր, Դարձել եմ ես տխուր, Ախ, իմ լավ, իմ լավ Շրջում եմ ես տրտում, Քո պատկերն իմ սրտում, Քո խոսքերն իմ մտքում, Իմ լավ, իմ լավ …
  17. 15. ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄՈՌԱՑԵԼ ԵՍ Խոսք` Ս. Կապուտիկյանի Երաժշտ.` Խ. Ավետիսյանի 1.Այնպես անփո՜ւյթ, այնպես հանգի՜ստ, Անցնում եմ իմ տան մոտով, Մինչ ես ուրիշ տեղերում իսկ Քե՜զ եմ փնտրում կարոտով: Ասում են, թե մոռացել ես, Չեմ հավատում, իմ անգին, Պարզապես դու հեռացել ես, Մոտս թողել քո հոգին: 2.Եվ այնպես հեշտ, այնպես խնդուն Մատնո՜ւմ ես ինձ աշխարհին, Մինչ դողում է, որպես երդում Անունդ իմ շուրթերին: Ասում են, թե ինձ դավել ես, Չեմ հավատում, իմ անգին, Պարզապես դու խռովել ես, Ու տանջում ես իմ հոգին: 3.Անցնում ես դու ու չես նայում, Մինչ ես կանգնած մոլորուն, Քեզ աչքերիս մեջ եմ պահում Ու տանում եմ հետս տուն:
  18. 13. ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ Խոսք և երաժշտ.` Աշոտ Հազար նազերով յար, հովերի հետ եկ, Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ, Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել, Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել: Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր: Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել, Ծաղկանց ցոլերով մազերդ թացել, Մազերիդ բույրը հեռվից է գալիս, Զեփյուռը բերում, սրտիս է տալիս: Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր: Երբ քո հայավքը երկնին ես հառում, Վառ աստղերն ասես նոր լույս են առնում, Քո ձայնն են առնում հավք հովերը` Ախ, երբ կառնեմ ես քո մատաղ սերը: Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր, Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր: Սարից է գալիս էս առվի ջուրը, Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը: Աշո՛տ, թե կարաս քե երգ ու հանգով Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով:
  19. 11. ԵՐԵՎԱՆ Խոսք և երաժշտ.` Աշոտ Գեղաքանդակ քո շենքերն են բարձրացել, Քարիդ անգամ շունչ են տվել, Երևան, Հայոց հողի ջահել սիրտն ես դու դարձել, Լցվել հազար բերք ու երգով, Երևան: Հայոց հոգու գանձերով վառ, Երևան, Դու կմնաս հավերժ անմար, Երևան: Աղբյուրներիդ զանգակներն են սառնորակ, Որ գալիս են մեր Սևանից կապուտակ, Քո քարերին բացվել են վարդ ու մեխակ, Փառքդ եմ երգում, իմ նոր, պայծառ Երևան, Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր Երևան, Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երևան: Մասիս սարը քեզ նայելիս ցնծում է, Ետ նայելիս սգում և արտասվում է, Հեռու ընկած պանդուխտի պես թախծում է, Լույս է ուզում մեծ կարոտով, Երևան, Քո շինարար որդուն մատաղ, Երևան, Բարով հասնես մինչև Արաքս ու Սևան: Գուսան Աշոտ, Երևանը գարուն է, Գիշերները աստղերի ծով է, փայլում է, Ով տեսնում հազար անգամ տարվում է, Բուրաստան ես անուշ հոտով, Երևան, Քեզ հազար փառք, իմ նոր, իմ մայր Երևան, Ես որբ էի, ինձ մայր դարձար, Երևան:
×
×
  • Create New...