
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
Армен, извини конечно, но почему ты на Армянском форуме обращаешься с оскорблениями к азерам? Ты думаешь они (ну или по-крайней мере один из них) это прочтут?
-
Виген, а ты свой пароль вчера менял? у меня новый пароль тоже не заработал, старый попробовала, получилось
-
Նորեն համեցեք Հիմա այդ գործի վրա եմ, կարող եմ բոլոր ինձ ծանոթ ֆիզիկական օրենքներն էլ գրել :lol: (կախման կետեր)... զզվելի եղանակ է բայց...
-
Քելտը կգա, կպատասխանի: Երևի դա է
-
Агуник, мер форуми Айериц мек@ (анун@ чтам) атропати @нкерн е. Ми зармацир, вор Айерен таркманог уни
-
ՍԱՍ, բարով եկաք մեր քշտինը, մենք ձեզ վաղուց էինք սպասում Ֆիզիկան չլիներ, դասի չէի գնա, միակ տանելի և սիրելի առարկան է, պարզապես... Չեմ սիրում քննություններ...
-
Ֆ.Հ. Խլղաթյան, Հայոց Լեզու ©
-
ԱՊԱԹԱՐՑ ['] Գործածվում է արևմտահայերենում բառի զեղջված ձայնավորի փոխարեն (հիմնականում կը, մը մասնիկների ը-ի փոխարեն): Աստղ մ'ալ ես կերթամ հավելյալ երկնից Աստղերն ինչ են որ, եթե ոչ անբիծ Եվ թշվառ հոգվոց անեծք ողբագին: (Պ.Դուրյան) Հոգիներուն կ'իջնե երազ մը բուրթյան (Մ.Մեծարենց)
-
ՓԱԿԱԳԾԵՐ () [] Դրվում են լրացուցիչ տեղեկություն, իմաստային հավելում պարունակող միջանկյալ բառերը, բառակապակցությունները, նախադասությունները` հիմնական նախադասությունից անջատելու համար: Օրինակ` Րաֆֆին ծնվել է Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում (այժմ` Պարսկաստանում): Ուղիղ փակագծերը գործածվում են գիտական գրականության մեջ` տեքստերում բացակայող և վերականգնված բառերի, բառամասերի նշման համար, լեզվաբանության մեջ` հնչյունները առանձնացնելու համար: Օրինակ` Ահա Ադամ [եղավ] իբրև մեզանից մեկը, որը բարին և չարը գիտի: <<Աստվածաշունչ>> [բ], [գ], [դ] հնչյունները ձայնեղներ են:
-
ԲԱԶՄԱԿԵՏԵՐ [....] (չորս և ավելի կետեր) Դրվում են մեջբերման ժամանակ խոսքի կրճատված մասի փոխարեն: Օրինակ` Համբոն ուզում էր.... Գիքորին տանի քաղաք.... Կինը չէր համաձայնվում:
-
ԿԱԽՄԱՆ ԿԵՏԵՐ […] (երեք կետ) Դրվում են նախադասության վերջում, եթե միտքը առկախ է մնում: Օրինակ` Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու... (Վ. Տերյան)
-
ԱՆՋԱՏՄԱՆ ԳԾԻԿ [-] Դրվում է ա. նոր տողից գրվող ուրիշի խոսքից հետո` հեղինակային խոսքից անջատելու համար (միջակետի կամ ստորակետի հետ զուգակցված): Օրինակ` Երկինքն ու երկիր մեզ ձայն են տալիս. -Դռները բացե՛ք, գարո՛ւն է գալիս: (Հ. Սահյան) բ. պիեսներում` գործող անձի անվան և նրա սկսվող խոսքի միջև: Օրինակ` ՄԱՐԻԱՄ (մազերը շտկելով): - Գնանք ՍԵՅՐԱՆ – Լսեցեք, երդվում եմ իմ նամուսով, որ Սուսանը կամ իմը կլինի, կամ գերեզմանինը: գ. բառի և նրա բացատրության միջև: Օրինակ` եդեմական – դրախտային դ. սկիզբը և վերջը նշանակող բառերի կամ թվանշանների միջև: Օրինակներ` Երևան – Ստեփանակերտ երթուղի 9 – 10-րդ դասարանները կոչվում են ավագ դպրոց: ե. հեղինակի ուղիղ ձևով հանդես եկող անվան և նրա ստեղծագուրծության միջև: Օրինակ` Հովհաննես Թումանյան - <<Գիքոր>>
-
ՄԻՈՒԹՅԱՆ ԳԾԻԿ [-] Դրվում է ա. ինքնուրույն կամ հնչյունափոխված ձևով կրկնվող բառերից բաղկացած արտահայտություններում: Օրինակներ` արագ-արագ, մեծ-մեծ, մանր-մունր, աման-չաման բ. խոսքիմաստային նույն արժեքը և քերականական նույն ձևն ունեցող բառերի հարադրություններում: Օրինակներ` կանաչ-կարմիր, ասել-խոսել, գրել-կարդալ, տուն-թանգարան գ. երկու ինքնուրույն անուններից բաղկացած բաղադրյալ հատուկ անուններում: Օրինակ` Էլզաս-Լոթարինգիա դ. երկրների, ժողովուրդների լեզուների անուններից բաղկացած հարադրություններում: Օրինակներ` հայ-ռուսական, ռուս-հայերեն, բուլղարա-հայկական ե. Տեր, Միրզա, Մելիք և նման բաղադրիչներ ունեցող ազգանունները: Օրինակներ` Տեր-Պետրոսյան Մելիք-Մարտիրոսյան զ. ինչ բաղադրիչով հարադրված անորոշ դերանուններում: Օրինակներ` փոքր-ինչ, ինչ-որ է. հայկական մի քանի գրական անուններում: Օրինակներ` Սայաթ-Նովա, Նար-Դոս, Խնկո-Ապեր ը. մոտավորական թվականներում: Օրինակներ` երկու-երեք ժամ, քսան-քսանհինգ տարեկան հինգ-վեց մարդ թ. արաբական թվանշանների և հոլովական վերջավորությունների ու ածանցների միջև: Օրինակ` 20-ամյա ժ. ինքնուրույն բառ չգիտակցվող հապավումների և հոլովական վերջավորությունների միջև: Օրինակներ` ԱՊՀ-ի ՀՀ-ում ՄԱԿ-ի ժա. առանձին վերցնող բառերի, ածանցների և լեզվական այլ միավորների ու քերականական վերջավորությունների միջև (նշված միավորները գրությամբ ընդգծվում են կամ առանձնացվում են տառատեսակով): Օրինակ` Որոշիչ հոդը ը-ն է:
-
Բացահայտության նշաններ ՉԱԿԵՐՏՆԵՐ [<< >>] Դրվում են ա. մեջբերվող ուրիշի ուղղակի խոսքի սկզբում և վերջում: Օրինակ` <<Չդիմացավ՜, չճանաչե՜ց, չհասկացա՜վ>>,- յուրովի ճչաց ծաղկողը մտքում: (Վ. Խեչումյան) բ. գեղարվեստական կամ գիտական երկերի վերնագրերի, թերթերի անունների մեջբերման դեպքում: Օրինակ` Րաֆֆու <<Սամվել>> վեպը պատկերում է չորրորդ դարի դեպքերը: գ. զանազան կազմակերպությունների, հաստատությունների, ձեռնարկությունների, մեքենաների մակնիշները, անվանումները հիշատակելու դեպքում: Օրինակներ` <<Անանիա Շիրակացի>> վարժարան <<Ժիգուլի>> ավտոմեքենա դ. հեգնական, ծաղրական երանգով կամ հակառակ իմաստով գործածվող բառերն անջատելու համար: Օրինակ` Բայց շատ <<խելոք>> ես: ե. որևէ բառ, կապակցություն, նախադասություն, կամ այլ լեզվական միավոր ընդանուր խոսքից անջատելու, տարբերակելու համար: Տպագիր խոսքում նույն բանը կարելի է անել` նշված միավորները տառատեսակով ընդգծելով, թավ կամ շեղ տառատեսակներով գրելով: Օրինակ` <<Ձյուն եկավ>> նախադասությունը պարզ համառոտ է:
-
ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ ՆՇԱՆ [՜] Դրվում է արտասանության երկարաձգմամբ, զգացմունքներով արտարբերվող բառերի վրա, ավելի հաճախ` ձայնարկությունների: Օրինակներ` -Վա՜հ, էս մարդիկ ի՜նչ վաղ են քնում: -Հե՜յ, ո՞ւր ես, Դավիդ, հայոց պահապան… -Վա՜յ, փախե՜ք, եկա՜վ… հա՜յ, հարա՜յ, եկավ… (Հովհ. Թումանյան)
-
ՀԱՐՑԱԿԱՆ ՆՇԱՆ [՞] Դրվում է ա. հարցական իմաստ արտահայտող դերանունների և վերաբերականների վրա: Օրինակներ` Մի՞թե վերջին պոետն եմ ես, Վերջին երգիչն իմ երկրի… (Վ. Տերյան) Դու ե՞րբ զարթնեցիր: բ. հարցական հնչերանգով արտահայտվող ցանկացած բառի վրա: Օրինակ` Խլացնե՞լ սիրտը, չզգա՞լ, չընդվզե՞լ, Մոռանալո՞ւ տալ,անգամ մոռանա՞լ: (Ս. Կապուտիկյան)
-
Առոգանության նշաններ ՇԵՇՏ [՛] Դրվում է ա. կոչականի վրա, իսկ եթե նախադասության ոչ դերանվանական լրացում ունի, լրացման վրա: Օրինակ` Պտտվի՛ր, պտտվի՛ր կարուսե՛լ, Ես քո երգը վաղուց եմ լսել... ... Ահով, ահա կանչում եմ քեզ, Ցոլա՛, ցնո՛րք Նաիրի.... բ. հրամայական եղանակի բայերի վրա (ոչ միշտ), արգելական հրամայականի դեպքւմ` մի-ի վրա: Օրինակ` Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր, Ինձ այդպես` քրոջ պես, մի՛ գթա: գ. կոչական և բնաձայնական ձայնարկությունների վրա Օրինակներ` -Տո՛, Ձենով Օհան, տո՛, մահի տարած… (Հովհ. Թումանյան) -Թը՛խկ, թը՛խկ, - լսվում էր կացնի ձայնը: դ. կրկնադիր շաղկապների վրա (ոչ միշտ): Օրինակ` Շատ տարիներ են անցել, բայց չեմ մոռանում ո՛չ այս դեպքը, ո՛չ այն իրիկունը... ե. նախադասության որևէ բառի վրա, որը տրամաբանական շեշտ է կրում: Օրինակ` Օ՛, գարնա՜ն ամիս, ապրելո՛ւ ապրիլ… (Ս. Կապուտիկյան)
-
ԲՈՒԹ [`] Դրվում է ա. բացահայտյալի և բացահայտչի միջև: Օրինակ` Իշհանուհու կողքին էր միայն նրա հավատարիմ աղախինը` Ձվիկը: (Դ. Դեմիրճյան) բ. տրոհվող առաջադաս դերբայական դարձվացքից հետո և վերջադասությունից առաջ: Օրինակ` Դուրս գալով իշխանական ամրոցից` հեծյալների խումբն ուղղություն վերցրեց դեպի Արծրունիք: (Դ. Դեմիրճյան) Հայոց երիտասարդ դյուցազունները թաքնվում էին Աշիշատի դիցանվեր անտառի մեջ` հեռվից դիտելու գեղեցիկ աստվածուհու լոգանքը: (Րաֆֆի) գ. թվարկվող հետադաս, բազմակի, անորոշ առումով ենթականերից առաջ: Օրինակ` Հայ նշանավոր պատմավիպագիրերն են` Ծերենց, Րաֆֆի, Մուրացան: դ. համարակալված թվարկումներից առաջ, եթե չկան միջարկվող հետևյալ, ներքոհիշյալ, ստորև բերվող և նման բառերն ու կապակցությունները Օրինակ` Մեր խնդիրներն են` ա. միավորել հայերին բ. սովորեցնել նրանց խոսել հայերեն գ. … ե. նախադասության որևէ անդամի վրա` հաջորդից անջատելու և ցույց տալու համար, որ վերջինիս լրացումը չէ: Օրինակ` Ւր` մորթուց կարված վերարկուի մեջ փաթաթված` նա նմանվում էր մի գունդուկծիկ արարածի: զ. հիմունքի և զիջման պարագաները տրոհելու համար (ըստ, նայած, չհաշված, չնայած, հակառակ, հանդերձ կապերի դեպքում): Օրինակ` Չնայած ցուրտ եղանակին` նա բավականին թեթև էր հագնված: Ըստ սովորության` նա տնից դուրս էր գալիս աքլորականչին: է. թվարկման դեպքում, եթե դա կատարվում է նախ, ապա, հետո, առաջին, երկրորդ… բառերի ուղղեկցությամբ (դրվում է այդ բառերի վրա): Օրինակ` Ամբողջ օրը վազվզոցի մեջ էր. նախ` փոկրիկներին ուղեկցել դպրոց, ապա` կատարել գնումներ, հետո` ճաշ խատրաստել, տունը մաքրել: ը. այսպես, այսպիսով, այն է, այսինքն, օրինակ և նման բառերի վրա, եթե հաջորդում է ամփոփում, մեկնություն: Օրինակ` Այսպես` կայացել է մեր պետությունը որպես միջազգային հանրության լիիրավ անդամ: թ. լրիվ կամ մասնակիորեն զեղջված ստորոգյալի դեպքում: Օրինակ` Մահը մերն է, մենք` մահինը, Մարդու գործն է միշտ անմահ: (Հովհ. Թումանյան) ժ. չափազանց կարճ ուրիշի խոսքը հեղինակի խոսքից անջատելու համար: Օրինակ` Հրավիրեցի նրան մի անգամ, Եվ նա ընդունեց` ասելով` կգամ… ժա. տեղեկատու բառակապակցություններում անձին կամ երևույթին բնորոշող բառի վրա: Օրինակ` Դիմող` Տ. Գասպարյան Քարտուղար` Է. Դանիելյան
-
ՍՏՈՐԱԿԵՏ [,] Դրվում է ա. շաղկապավոր բարդ ստորադասական նախադասության գերադաս և ստորադաս նախադասությունների միջև: Օրինակ` Երբ արքան իր զորախմբով տեղ հասավ, քաղաքն արդեն ծխացող հանգած հրդեհի էր նման: բ. Շաղկապով կապված համադաս նախադասությունների միջև, շաղկապներից առաջ (բացի և, ու, կամ շաղկապներից): Օրինակ` Երնքում ամպրոպ էր որոտում, բայց անձրև չէր գալիս: գ. և, կամ, ու շաղկապներից առաջ, եթե շաղկապվող երկրորդ նախադասության ենթական առաջինից տարբեր է: Օրինակ` Գարունը բացվեց, և չվող թռչունները վերադարձան: դ. շաղկապներով չմիացած համադաս (բազմակի) անդամների միջև: Օրինակ` Հնչում էր հինավուրց եկեղեցու զանգերի տխուր, մելամաղձոտ ձայնը: ե. միջանկյալ բառերը և նախադասությունները հիմնական նախադասությունից անջատելու համար (դրվում է մեջբերվող միավորներից հետո, առաջ կամ երկու կողմից` նայած դիրքին): Օրինակ` Իհարկե, հեշտ չէր համակերպվել անարդարության հետ: զ. տրոհվող ձայնարկությունները նախադասության անդամներից անջատելու համար: Օրինակ` -Հե՜յ, ո՞վ կուզի թել ու ասեղ: (Հովհ. Թումանյան) է. կոչական բառը կամ բառակապակցությունը նախադասության անդամներից անջատելու համար: Օրինակ` -Արա՛քս, ինչո՞ւ ձկանց հետ պար չես բռնում մանկական: (Ռ. Պատկանյան) ը. շեշտվող կրկնադիր շաղկապներից առաջ (և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չ… ո՛չ) Օրինակ` Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր, Հեռացի՛ր, մոռացիր ինձ հավետ: (Վ. Տերյան) թ. տրոհվող միջադաս դերբայական դարձվացքից առաջ և հետո: Օրինակ` Գրությունը, գրված լինելով անընթեռնելի ձեռագրով, անհասկանալի էր: ժ. բացահայտիչից հետո, եթե նախադասության վերջին բառը չէ: Օրինակ` Մեր ազգային էպոսի գլխավոր հերոսը` Սասունցի Դավիդը, մարմնավորում է հայ ժողովրդի ազգային բնավորության լավագույն գծերը:
-
ՄԻՋԱԿԵՏ [.] Դրվում է ա. անշաղկապ բարդ համադասական նախադասությունների բաղադրիչ նախադասությունների միջև, եթե դրանք որոշ ինքնուրույնություն են պահպանում: Օրինակ` Քամին դադարեց. ամպերը ցրվեցին. շողաց պայծառ արևը: բ. երկու նախադասությունների միջև, եթե երկրորդը նախորդի բացատրությունն է: Օրինակ` Դուռը բացեցի և շվարած կանգ առա նախամուտքում. դրսում հորդ անձրև էր: գ. առաջադաս հեղինակային խոսքի և նրան հաջորդող որոշիչի ուղղակի խոսքի միջև: Օրինակ` Արջը գոհ մրթմրթաց քթի տակ. <<Ա՛յ ընկերս էսպես շիտակ պիտի լինի. Դե՛հ շիփ-շիտակ գնա՛ հիմի>>: (Շիրվանզադե) դ. բառի կրճատված մասի փոխարեն: Օրինակ` Առավոտյան տեսա ընկ. Արամյանին: ե. համարակալումների ժամանակ, հերթական համար նշանակող թվից կամ տառից անմիջապես հետո: Օրինակ` Հայերենի հոլովները 7-ն են. 1. ուղղական 2. սեռական 3. տրական … Հայերենի գոյականն ունի երկու թիվ. ա. եզակի, բ. հոգնակի զ. բացատրությունից հետո, եթե անմիջապես հաջորդում են օրինակներ: Օրինակ` Որոշյալ առման դեպքում գոյականների վրա դրվում են որոշիչ հոդեր. քաղաքը, գյուղը, կատուն: է. բառից կամ բառաշարից հետո, եթե հաջորդում է ահա, սա, սրանք բառերով սկսվող կարծիք, միտք: Օրինակ` Լինե՞լ թե չլինել. սա է խնդիրը: (Շեքսպիր)
-
Տրոհության նշաններ ՎԵՐՋԱԿԵՏ [:] Դրվում է ավարտված նախադասության (լրիվ, թերի, բարդ, պարզ, բառ-նախադասության) վերջում: Արտահայտում է մեծ դադար: Օրինակ` Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, աշխատանք անի: Կինը չէր համաձայնվում:
-
Էէէէ էս ինչ եղավ Օրը քանի գնում, վատանում ա Էրեխեք Վաղը ֆիզիկաի քննության եմ Եսոր էլ ամբողջ օրը անձրև, ցեխ... ուֆֆֆֆ...