
Unregistered - M
Hazarapet-
Posts
6,428 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Unregistered - M
-
ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ քարաւանը Աբու-Լալաի աղբիւրի նման մեղմ կարկաչելով, Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ, հեզ լուսնկայի շողերի միջով: Եւ լուսինն, ինչպէս ջեննեթի մատաղ, փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ` Մերթ ամաչելով պահւում էր ամպում եւ մերթ թռթռուն փայլում էր պայծառ: Նիրհ էին մտել ծաղկունքը բուրեան, ադամանդներով, շքեղ գինդերով, Ծիածանաթեւ հաւքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով: Մեխակի բոյրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերուայ, Արմավն ու նոճին անոյշ քնի մէջ` օրօրւում էին ճամբէքի վրայ: Հովի զրոյցն ունկն դնելով Աբու Մահարին խօսում էր անձայն.- -Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դիւթական: Եւ ո՞վ է հիւսել հեքիաթն այս վսեմ, հիւսել աստղերով, բիւր հրաշքներով, Եւ ո՞վ է պատմում բիւր-բիւր ձեւերով` անդուլ ու անխոնջ` այսպէս թովչանքով: Ազգեր են եկել, ազգեր գնացել, եւ չեն ըմբռնել իմաստը նըրա. Բանաստեղծներն են հասկացել դոյզն ինչ, եւ թոթովում են հնչիւններն անմահ: Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, եւ չի լսելու վախճանը նըրա, Ամէն հնչիւնը դարեր է ապրում, ամէն հնչիւնին վերջ, սկիզբ, չկայ: Բայց ամէն մի նոր ծնուածի համար նորից է պատմւում հեքիաթն այս շքեղ, Նորից սկսւում եւ վերջանում է ամէն մի մարդու կեանքի հետ մէկտեղ: Կեանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ – անցնող քարաւան, Որ հեքիաթի մէջ, վառ երազի հետ, չւում է անտես դէպի գերեզման: Կոյր ու գուլ մարդի՛կ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ, Իրար կոկորդից պատառ էք հանում, եւ դարձնում աշխարհն ահաւոր ջեհնեմ: Ձեր օրէնքները – լուծ ու խազարան, եւ անելք մի զանզ խօլական սարդի, Եւ որոնց ժահրով թունաւորում էք երգը բլբուլի, անուրջը վարդի: Եղկելի՛ մարդիկ, փոշի կը դառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, Եւ ժամանակի ձեռքը անտարբեր կը սրբէ-կ’աւլե պիղծ հետքերը ձեր: Եւ ունայնաշունչ հողմը կը շաչէ ձեր ոսկորների քարերի վըրայ, Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկեայ Գոհար աստղերի քարաւանները թափառում էին երկնի ճամբէքով, Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշէջ զընգոցով: Եւ արար-աշխարհ լցուած էր, դիւթուած բիւր նուագներով յաւերժ երկնային, Եւ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին: -Գնա՛, քարաւան, մեղմ հնչիւններդ հիւսելով երկնի լոյս-ղօղանջի հետ, Վիշտս տո՛ւր հովին, քայլի՛ր բնութեան ծոցը մայրական եւ մի՛ նայիր ետ: Տա՛ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռաւոր, մենաւոր ափեր. Սուրբ մենակութիւն, դո՛ւ, իմ օազիս, դո՛ւ, երազների աղբիւր զովաբեր: Լռութեան երկինք, խօսրի դու ինձ գետմ աստղերիդ լեզուով եւ ամոքիր ինձ, Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցուած, մարդուց խայթըւած վիրաւոր հոգիս: Իմ մէջ այրւում է մի անյագ կարօտ կարեկից մի սիրտ` լացող յաւիտեան. Եւ իմ հոգում կայ մի չքնաղ երազ, ե՛ւ սուրբ արտասուք, ե՛ւ սէր անսահման: Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրայ իշխող ո՛չ մի զօրութեան, Ո՛չ օրէնգ, սահման, ո՛չ ճակատագիր, ո՛չ չար ու բարի, եւ ո՛չ դատասան: Իմ գլխի վերեւ չպէտք է լինի ո՛չ մի հովանի, ո՛չ մի իրավունք, Եւ իմ կամքից դուրս ամէն ինչ բանտ է, ե՛ւ ստրկացում, ե՛ւ բռնադատում: Ես կ’ուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլեւ անաստուած, Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատութեան` անհուն, անտարած Եւ քարաւանը հիւսւում էր առաջ, եւ նըրա վերեւ շողում էին վառ Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն յաւերժափայլ աչքերը գոհար: Եւ կանչում էին նրան կաթոգին լոյս թարթումները ոսկի աստղերի, Եւ հոգին լցնում վսեմ ղօղանջով երկնքի հազար բիւրեղ զանգերի: Վճիտ գիշերի դիւթական ցոլքով փայլում էր ուղին փիրուզեայ հեռւում, Եւ քարաւանը` օրօր ու շօրօր, քայլում էր անդորր փիրուզեայ հեռուն…
-
ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ Եւ ոլորում էր այն քարաւանը սէգ արմաւների շարքերի միջով, Փոշի էր հանում, - փոշու քարաւան, որ վարում էր լուռ` խորշակն հուր շնչով: -Քայլի՛ր, քարաւան, ի՞նչ ենք թողել մենք, որ կարօտանքով ցանկանք մեր դարձը,- Այսպէս էր խօսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: -Թողել ենք այնտեղ կի՞ն-աստուածային, սէ՞ր- երջանկութիւն, անհուն երազա՞նք.- Քայլի՜ր, կանգ մի՛ առ, թողել ենք միայն շղթայ ու կապանք, կեղծիք ու պատրանք: Եւ կինն ի՞նչ է որ, խորամանկ, խաբող, արնախանձ մի սարդ, յաւերժ նանրամիտ, Որ հացդ է սիրում, համբոյրի մէջ սուտ եւ քո գրկի մէջ գրկում ուրիշին: Խարխուլ մակոյկով յանձնուի՜ր ծովին, քան թէ հաւատայ կնոջ երդումին. Նա` կաւատ, վարար, մի չքնաղ դժոխք, նրա բերանով Իբլիսն է խօսում: Դու երազել ես աստղը հեռաւոր, հրեշտակաթեւ շուշանն ըսպիտակ, Որ քո վէրքերին բալասան լինի, ոսկեշող երազ կեանքի ցաւի տակ, Դու տենչացել ես լոյս-ափերի մէջ քեզ իրեն կանչող աղբիւրի երգին, Եւ անմահութեան ցօղն ես երազել եւ անոյշ լացել երկնային կրծքին.- Բայց սէրը կնոջ` տոչորուած հոգուդ, աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարաւնաս, Հուր տարփանքի մէջ յաղթական կնոջ մարմինը լիզես եւ չըյագենաս: Ո՜հ, կնոջ մարմի՜ն, պագշոտ, օձեղէն, դիւական անօթ ոճիրների չար, Դո՛ւ, որ մսեղէն դառն հաճոյքով արեւը հոգու դարձնում ես խաւար: Ատում եմ սէրը` մահի պէս անգութ, յաւիտեան այրող, խոցող գաղտնաբար, Այդ քաղցր թոյնը, որով արբողը ստրուկ է դառնում եւ կամ բռնակալ: Ո՜վ սէր, բնութեան դու խոշտանգիչ կամք, նենգ ու դաւադիր ոգի աննահանջ, Դո՛ւ, թոհուբոհի ընդերք մոլեգնած, արիւն ցաւատանջ, արեան մղձաւանջ: Ատում եմ կնոջ` տարերքը կրքի, միշտ բեղմնաւորող եղեռնը անսանձ, Աղբիւրն անսպառ, որ կուտակում է աշխարհի վրայ տիղմը չարութեան: Ատում եմ նորից սէրն ու կնոջը, իր համբոյրները շողոմ ու դժնեայ,- Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից, եւ անիծում եմ երկունքը նրա: Երկունքը դաժան եւ յաւերժական, որ հեղեղում է վտառն իժերի, Որոնք խայթում են, յօշոտում իրար, աստղերն են պղծում տռփանքով ժահրի: Սրիկայ է նա, ով հայր է լինում, ով երանաւետ ծոցից ոչնչի` Գոյութեան կոչում թշուառ հիւյէին եւ գլխին վառում գեհէնն այս կեանքի: -Իմ հայրը իմ դէմ մեղանչեց, սակայն` չմեղանչեցի ես ոչ ոքի դէմ,- Այս իմ կտակը թող գրուի շիրմիս, եթէ լուսնի տակ մի խորշ պիտ’ գտնեմ: Այնքան ժամանակ, որ ծովը պիտի փարէ Հեջազի ափերն զմրուխտեայ, Ես ետ չեմ դառնայ կնոջ մօտ երբեք, ես չեմ կարօտնայ թովչանքին նըրա: Կը գգուեմ վայրի տատասկը դժնի եւ կը հաբուրեմ փշերը նրա, Գլուխս կը դնեմ այրուող ժայռերին եւ կը լամ նրանց ջերմ կրծքի վրայ Եւ քարաւանը մեղմիկ կարկաչով չափում էր ուղին ոլոր ու մոլոր, Դէպի երազուն եւ կապոյտ հեռուն հոսում էր առաջ հանգիստ ու անդորր: Զանգակներն, ասես, հեկեկում էին եւ ծորում հատ-հատ հնչուն արցունքներ, Քարաւանն, ասես, լալիս էր անոյշ, ինչ որ Մահարին սիրել, լքել էր: Եւ զեփիւռների սրինգները մեղմ գեղգեղում էին շարքիներն անոյշ Սիրոյ վէրքերի, վշտոտ կարօտի եւ երազական թախծանքի քնքուշ: Եւ Աբու-Լալան խորհում էր մռայլ, եւ նրա վիշտը անհունի նման, Ինչպէս իր ուղին, որ գալարւում է, ձգւում է անծայր ու չունի վախճան: Հիւսելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր, Հայեացքը յառած անյայտ աստղերին, հոգոի մէջ դառըն ու ցաւոտ յուշեր: Եւ ետ չէր նայում անցած ճամբէքին, եւ չէր ափսոսում թողած-լքածին, Ողջոյն չէր վերձնում, ողջոյն չէր տալիս անցնող ու դարձող քարաւաններին:
-
ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ Եւ քարաւանը Աբու-Լալայի` աղբիւրի նման մեղմ կարկաչելով` Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անոյշ ղօղանջով: Հաւասար քայլով չափում էր ճամբան այն քարաւանը ոլոր ու մոլոր, Եւ ղօղանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր: Մեղմ փափկութեան մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով, Գիւլստաններում բլբուլն էր երգում գազելներն անոյշ` սիրոյ արցունքով Շատրուանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղէն, Բոյր ու համբոյր էր խնկարկւում չորս կողմ խալիֆաների քէօշից լուսեղէն: Գոհար աստղերի քարաւանները թափառում էին երկնի ճամբէքով, Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն աստղերի շքեղ, անշէջ դաշնակով: Մեխակի բոյրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերուայ, Արմաւն ու նոճին անոյշ քնի մեջ օրօրւում էին ճամբէքի վրայ: Եւ քարավանը` օրօր ու շօրօր զնգում էր առաջ ու ետ չէր նայում. Անհայտ ուղին էր Աբու-Լալային բիւր հրապոյրով կանչում, փայփայում: -Գնա՛, միշտ գնա՛, իմ քարաւանս, եւ քայլի՛ր մինչեւ օրերիս վերջը,- Այսպես էր խօսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: -Գնա՛ մենաւոր վայրերը թափուր, ազատ, կոյս եւ սուրբ զմրուխտեայ հեռուն. Դէպի արեւը սլացի՛ր անդուլ, եւ սիրտս այրիր արեւի սրտում: Ա՛խ, մնաք բարեւ չեմ ասում ես ձեզ, իմ հօր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին յաւերժ խռով է ձեզ հետ, հայրենական յարկ, յուշեր մանկական: Ես շատ սիրեցի իմ ընկերներին, եւ բոլոր մարդկանց մօտիկ ու հեռու, Իժ դարձաւ խայթող իմ սէրը հիմա, թոյն-ատելութեամբ սիրտըս է եռում: Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում. Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում: Բայց ամէնից շատ ատում եմ հազար ու մէկերորդը - կեղծիքը հոգու, Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու: Մարդկայի լեզու, դու որ երկնային բոյրով ու թոյրով, շղարշով պայծառ Ծածկում ես մարդու դժողքը հոգու, ոգե՞լ ես արդեօք ճշմարիտ մի բառ: Իմ սէգ քարաւան, գնա՛, մխրուճի՛ր անապատի մէջ` վայրի ու բոցոտ, Եւ իջեւանիր այն պղնձացած, շէկ ժայռերի տակ, գազանների մօտ: Խփե՛մ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, Այնտեղ բիւր անգամ ես ապահով եմ, քան թէ մարդկանց մօտ կեղծ ու ժպտադէմ: Քան ընկերների մօտ, ա՜խ, որի կրծքին դնում էի գլուխըս սիրով, Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով: Այնքան ժամանակ, որքան արեւը կ’այրէ Սինայի սնարները վէս Եւ անապատի դեղին շեղջերը յորձանքներ կը տան ալիքների պէս,- Ես չեմ կամենայ ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, Գազանների մօտ հացի կը նստեմ, ողջոյնը կ’առնեմ բորենիների: Եւ գազանները թող ինձ յօշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրայ, Եւ այսպէս, մինչէւ օրերիս վերջը քարաւանս անդարձ գնա՛ ու գնա՜: Եւ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձաւ նայեց նիրհած Բաղդադին, Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ եւ փարուեց ուղտի տաւ պարանոցին: Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ. Եւ թարթիչներից նրա կախուեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ: Անոյշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրօրւմ եր ձիգ քարաւանը, Գնում էր առաջ, դէպի անապատ, անյայտ ափերը, կոյս-հեռաստանը:
-
ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ Ավ. Իսահակյան Աբու-Լալա Մահարին, Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնեակ տարիներ ապրեց Խալիֆաների հոյակապ քաղաքում, Ապրեց փառքի եւ վայելքի մէջ, Հզօրների եւ մեծատուների հետ սեղան նստեց, Գիտունների եւ իմաստունների հետ վէճի մտաւ, Սիրեց եւ փորձեց ընկերներին, Եղաւ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում, Տեսաւ եւ դիտեց մարդկանց եւ օրէնքները: Եւ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց եւ խորագին ատեց մարդուն Եւ նրա օրենքները: Եւ որովհետեւ չունէր կին եւ երեխաներ, Բոլոր իր հարստութիւնը բաժանեց աղքատներին, Առաւ իր ուղտերի փոքրիկ քարաւանը` պաշատով ու պարէնով, Եւ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրայ,- Գաղտնի հեռացավ քաղաքից…
-
Дашнак и ты туда же? :lol:
-
Ревматизм-ի հետ է
-
Изз ты в еврейской школе учишься? А я в немецкой
-
Чувствуй себя как дома.
-
a skol'kix ti znaesh? On samyj
-
Bell a ti chto ozhidala uvidet' tut? bardak byl vsegda i vsegda budet Razve eto stoit togo chtoby ti ostavila nas? MENYA!! A v As'ku zaydesh???
-
Vax jaaaan incha eghel? ne skazhesh sestrenke??
-
BI shut azatvi jan уже скучаю !!!! vor gas sagh patmelu es, doprosi em nstcnelu
-
Նմանապես
-
Ակսել Շնորհակալություն Անունս` Մարիամ:
-
Кто? Ахчи, иди хотя бы книжки почитай, нечего тут сериалы смотреть в надежде, что полезную информацию получишь А вообще как тут с юмором подойти? На улицу выходишь - каждая третяя баба в чадре, в поезд садишься - ровно в 2 все дела прекращаются и тиихое чтение корана по поезду разносится... Носить крест - стало каким то абстрактным явлением, вызывающим у прохожих удивление, страх, веселье, непонимание... Немцы друг друга "Салам"-ом приветствуют... Блин! А ты тут с твоим клоном. Нельзя же. Слабое у меня сердце.
-
Что за ? Что за брови? Во всем мире то же самое произходит, а эти идиоты про Христианско-мусульманскую дружбу бесконечный сериал снимают. Причем мусульмане такие приличные - хорошие, а Христиане живот открывают и с мальчиками разговаривают - ГРЕШНЫЕ! Надо вообще запретить сериал, а режиссеров со сценаристами сжеч. Ой, то есть пленки сжеч.
-
Ес эл гитем. Верджум сах Мароккон хаваквелуя Бразилияюм у Бразилияиц автономия узи. Кахакациакан патеразм а сксвелу, мусульманнеры бразилацинерин саткацнелу ен, бразилиян дарна мусульманакан петутюн. Дядя Али-н эл Бразилияи арачин халиф@.
-
Когда фотки будут. А то какое голосование без фоток
-
Это нетолько мужчинам, это и мне подарок Жадин асем кез, кгна Альбиерии мот, кхднри вор ираниц эл клон сарки, 2 хат клнен ет сортиц, мек@ лукасин мекн эл саидин у сах ерджаник ен. Мел@ кмерни наркотикиц, шандин ккахви, у мйюс ашхарум иранк миасин клнен. (Джохкум) Леоиц эл ми хат клон ксаркен, у иранк кгнан Голландия, камуснанан у ерджаник клинен. Ай сенц банер.
-
Ура! Я, как член жюри, полностью поддерживаю идею Не стесняйтесь, родные
-
Армянский антидот на турко-еврейское лобызание
Unregistered - M replied to Shenyаtsi's topic in Politics
Шеняци, спасибо А фотку номеров машины не покажите? -
НЕ Армяне они... Я.
-
А я не об экстремистах. Как у нас в Священной Книге написано о любви к врагу (для не экстремистов-Христиан кстати тоже) так и у них в Коране написано о войне с неверующими. А если они все равно не следуют своим священным писаниям, почему не меняют веру на Христианскую, чтобы не идти против нас, а с нами? По воспитанию мусульманин - это когда он имеет право на своей двоюродной сестре жениться, свинину не ест, 5 раз в день молится на коленях в сторону Мекки и взрывает себя, унося с собой неверующих. Еще что-то забыла из их воспитания?.. Ах да, еще и имеют права иметь до трех жен, признают Мухаммеда, который женился на 8-илетней Айше своим пророком, а турков - своими братьями по-вере. Что из этого они не хотят терять? Или я воспринимаю ислам как нечто другое, чем оно есть на самом деле?
-
Айастан, он это не я
-
Что тут удивляться? У них одна пара мозгов на всю страну.