Jump to content

Unregistered - M

Hazarapet
  • Posts

    6,428
  • Joined

  • Last visited

Everything posted by Unregistered - M

  1. МЕФ, Шредер обещал любую помощь турции в этом вопросе, да и по-моему он предложил турцию войти в ЕС. Это народ их не любит....
  2. Лена, отправь я уменьшу, если хочешь
  3. Has' uberi pozhaysta kartinku pro stoimost' Armjanina.
  4. Мне оччень нравятся!
  5. Мегера джан, не переживай. Его больше нет среди нас :lol:
  6. У нас достаточно информативный форум про Геноцид, если он до сих пор туда не заглянул - сам виноват. У меня нет желания доказывать ему что-то. Если он так пылает из-за любви к Армянам, мог хотя бы знать о самой больной странице нашей истории. Не знает - пусть за месяц ознакомится. Заодно и отдохнет.
  7. Дина джан, прямое или косвенное отрицание Геноцида - нарушение. Его пост показывает его неуважительное отношение к миллионам Погибшим во время Егерна. Забанила именно за это. Армяне не умирали от голода или нападения "мирных турков" или "разбойников-курдов". ИХ РЕЗАЛИ. Если он этого не понимает, ему тут не место. К тому же назвать Армян предателями азер не имеет права. Насчет модеров... не будем называть имен и тыкать пальцем , но я с тобой абсолютно согласна.
  8. Վարդանչիկ, շնորհակալություն
  9. А впрочем, зачем редактировать? За предательство - бан тебя на месяц.
  10. Атропат, отредактируй это: Иначе забаню, как за отрицание Геноцида.
  11. ՌՈՒԲԱԻՆԵՐ Ա Այսպես` այս ուշ ժամին եկավ և մոտեցավ քո ոգուն Իմացության, կշռույթների գիշերային անմահ բուն.- Ախ, դեռ ինչպես ամենտատես Իմաստու՛նն է այն ասել – Գիշերով է ելնում որսի այդ թռչունը իմաստուն: Բ Ո՜վ իմաստուն, այդ շերեփով չի՛ դատարկվի այս կաթսան. Քանի՜-քանի՜ իմաստուններ և հանճարներ անսասան Այդպես` միայն հայեցումո՛վ այն ձգտեցին դատարկել,- Եվ ո՛չ միայն հատակն, այլև - մակերեսը չտեսան Գ Դո՜ւ ես միայն և միայն դու, ո՜վ պայքարող դու ոգի, Որ հավիտյան հուրհուրալով, ինչպես խարույկ մորմոքի, Վառում ես միշտ ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ – Եվ չե՛ս լինի դու երբեք մութ, որքան էլ մութը չոքի: Դ Այս խոհերի, այս գրքերի, այս մտքերի աշխարհում Կա մի արև անեզրական, որ չի իջնում ու մարում. Վառվում է նա լույսով անմար և ջեռ պահում մեր ոգին Ստեղծագործ հրով անճառ` անգետ չարին ու բարուն Ե Մեր քերթությունը` մեր դարի ընթացքի հետ միասին` Առնչվելով մեր տենչերին` երգ է ասում մեր մասին. Եվ լինում է երգը այնքա՜ն բարձրահուն ու բարձրախոհ, Որքան լինի դաշինքն այդ խոր, միաձույլ ու միասիրտ: Զ Դու Տերյանից սովորեցիր լսել տրտունջը ոգու,- Ա՛յն, որ մեր մեջ նվում է միշտ, գանգատվում ու մորմոքում. Բայց արդ` քո մեջ ծայր է առնում այլ մեղեդի մի անվերջ.- Թումանյանի հուրն է անշեջ քո կրակը բորբոքում: Է Ա՜խ, շռայլ է լինում ոգին- լոկ մի՛ անգամ իր կյանքում. Երբ վառվելով, մոխրանալով` իր վախճանին է հանգում. Լինում է միշտ դա լույս, անվիշտ և երջանիկ այն ժամին, Երբ իր մահով` խինդով, ահով, ծնում է աստղ իր հանգույն: Ը Չի՛ շղթայվի մարդու ոգին ո՛չ մի կապով արտաքին, Եթե դարի, ժամանակի զրահ ունի իր հագին. Կբարձրանա ու կկանգնի նա հավատով անսասան Եվ կմնա գալիք կյանքում` անխորտակ ու ահագին: Թ Ամեն պոետ գալիս` իր հետ մի անտես նետ է բերում, Եվ նետն առած, խոհակալած – որս է անում երգերում. Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ, Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում: Ժ Եղե՞լ է երբ, որ քո մտքում հուրհուրացող խոհ մի խոր Գրի առած` լինի այդքա՜ն ինքնաբավ ու այդքան նո՛ր.- Ա՜խ, բույր ունեն խոհերը մեր, ունեն կշիռ, ունեն խորք, Բայց գրքերում դառնում են լոկ – ցոլք ու ցնորք հեռավոր: ԺԱ Զգում ես, որ անհուն ու խոր, ինչպես մի հանք անսպառ, Բացվում է հար, ահով, դժվար ու խորանում քո ոգին. Դեռ ի՜նչ գանձեր – անհուն, անծիր – պիտի հանես դու աշխարհ, Եթե անդուլ կյանքիդ վրա անդուռ գիշեր չչոքի: ԺԲ Առուներով, գետակներով, վտակներով անհամար Հորդում են հար ու կուտակվում քո մեջ խոհեր ու գանձեր.- Այդպես գետե՛րն են գոյանում վտակներից աննշմար, Անհատելի ու անդադար, անկերպարանք ու անձև: ԺԳ Խոհն անդադրում է կուտակվում, անկշռելի ու անտես. Չի՛ ենթարկվի նա հսկումի, որքան էլ հունը բանտես.- Բայց ինչքա՜ն էլ հախուռն զգաս դու կուտակումը ոգուդ- Երգերիդ բերքը հնձելիս պետք է դու քեզ կաշկանդես: ԺԴ Նրանք գալիս են միշտ լուռ, պատահաբար ու անձուկ. Եվ ո՛չ մի խոհ չի գալիս, երբ տարաժամ ես կանչում: Սիրուհիներն են այդպես այցի գալիս մեզ հաճախ- Անակնկալ, ինչպես կայծ, որ թռչելով է խանձում: ԺԵ Ո՜վ իմանա, ե՞րբ է մարդ դառնում այսպես իմաստուն. Հասակի՞ց է արդյոք այդ, թե ճանապա՞րհդ է ազդում. Այդպես ցողո՛ւնն է լցվում հատիկներով ոսկեհատ.- Օ՜, հանճարե՛ղ ակնթարթ, դու ընթացքն ես – ու ոստում: ԺԶ Հե՜յ, անցյալի երգասաննե՛ր, որքա՜ն եք դուք երազել, Որ մարդկային կյանքը դառնա երգի պարտեզ մի լուսե. Հասնում ենք մենք ահա շքեղ այդ օրերին երազած,- Չե՛նք մոռանում սակայն մենք ձեր գործն ու վաստակը վսեմ: ԺԷ Արևմուտքում, Գուտենբերգի հայրենիքում հարազատ, Խարույկներ են վառում այսօր, այրում գրքեր բյուրհազար. Այսպես` նրանք, որ սրբազան արշավանք են քարոզում Ընդդեմ երկրի մեր հոյաշեն – դառնում են հոն ու գազան: ԺԸ Ո՛վ, երգիչներ, մեր մե՜ծ երկրի, եղե՛ք զգաստ ու արթուն. Տրված է ձեզ երգել խինդը և աշխատանքը մարդու. Մե՜ծ Հայնեի հայրենիքից երգի ոգին վտարվեց- Դուք պիտի արդ բորբոք պահեք քերթությունը զվարթուն: ԺԹ Ո՛վ, Արևմուտք, որ դարերով հայրենիքն ես եղել մեծ Հանճարների,- դարձել ես արդ խժդժությանց մի կրկես. Բայց տեսնում է հայացքը մեր հրդեհներում այդ ահեղ Այգաբացեր անեզրական, որ դու կրում ես քո մեջ: Ի Հորիզոնի վրա կրկին ամպեր են մութ ծայրանում, Մա՛հն է կրկին ոխակայել` մռայլ նստած դարանում. Պատրաստվում են անկում կարդալ մեր աշխարհին հոյաշեն- Չե՛ն հասկանում սակայն, որ մեր հաղթանակն է նորանում: ԻԱ Վերջին անգամ պատմությունը, մի թռիչքով գեղեցիկ, Մեր ձեռքերով փորձեց մի նոր մարդկային կյանք կառուցի, Կրկի՜ն ահա հավաքվում են, որ արյունով ու հրով Կյանքը հրեն ետ` դեպի հին օվկիանոսը սառույցի: ԻԲ Չի՛ ընդանում սակայն երբեք պատմությունը դեպի ետ. Ի՛նչ որ կյանքում վեհ է ու լավ – մեր մե՛ջ է արդ ու մեզ հետ. Գազանային ոհմակներով ինչքան էլ գան` պիտի լոկ Արագացնեն մա՛հն իրենց սև - ու չքանան առհավետ: ԻԳ Մենք քանդեցինք, կործանեցինք աշխարհը հին իր հիմից, Կամքը մարդու ստեղծագործ կուտակեցինք մենք ի մի.- Էլ ի՜նչ պատնեշ կարող է մեզ մեր ընթացքից բաժանել, Երբ մեր ոգին բանտից անել անդարձ հանել ենք հիմի: ԻԴ Պատմությունը տվել է մեզ ուսուցիչներ երեք մեծ. Մեկը – դեռ հին կապանքներում միտք ու ընթացք մեզ տվեց. Մյուսն եկավ ու կործանեց կապանքները մեզ գերող.- Կերտում է կյանք նրանց հունով Ուսուցիչը մեր երրորդ: 1934
  12. Չնչին, ինչպես Արարատին նետած քար` Դավերը սև մարդուկների այդ անկար - Օ՜, չհասած քղանցքներին անգամ քո` Վայր են թափվում համայնացած քո կամքով - Եվ առհավետ կորչում անզոր ու անկար, Ինչպես անհաս Արարատին նետած քար...
  13. ՔԱՄԻՆ Քամին, Աշնան քամին Թռցնում է դեղին նժույգները իրա: Ինչ-որ մի տեղ հիմա Հավաքել է մի Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան: Քամին, Աշնան քամին Հռնդում է հիմա. Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար Սարսափահար դարձած նախիրների նման: Քամին, Աշնան քամին... Քաղաքը գորշ ու մութ: Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի, Որ իրիկվա մեգին երազվել է քամուն: Փողոցները երկա՜ր, Ու ձանձրալի, աշնան անձրևների նման, Փողոցները, որ կան, Փողոցների ներկան, Փողոցները` դաժա՜ն, անհրապույր, չարկամ,- Որքա՜ն, որքա՜ն, որքա՜ն ահավոր են հիմա: Քամին, Աշնան քամին Մոլորվել է ասյտեղ. Մահվան սարսուռ առած վիրավոր է նա մի: Ու կարող է հիմա ամեն արգելք քանդել Քամին, Աշնան քամին... Հռնդում է, Փնչում, Ահեղացունց ցնցում ցուցանակները չոր. Զըրնգում են ահից պատուհաններն հնչուն, Ու թռչում է քամին,- երկարաթև թռչուն,- Զարհուրելի, զազիր փողոցների միջով... Խելապտույտ, անմարդ փողոցներում կորած, Զարհուրելի ոխով ու զայրույթով իրա, Որպես ոսոխ տեսած մի վիթխարի հովազ, Հայացքներում` փոշի և արևամուժ ավազ,- Քամին, աշնան քամին հարձակվում է ահա Անօգնական կքած բուլվարների վրա: Օ՛, բուլվարի հիվանդ ծառերը որբ ու խենթ, Ցնծոտիներ հագած պառավների նման,- Ծվատում են նրանք դեղին մազերն իրենց, Գլուխները ցնցում ու մորմոքում հիմա: Ծառերը ծե՜ր, հիվանդ, Ծառերը ծուռ ու չոր, Մուրացկանի նման ծառերը խեղճ ու մերկ. Քամին ծեծում է ծեր գլուխները նրանց Ու ճչում է մահվան չարագուշակ ճչով.- Երբե՛ք, Երբե՛ք, Երբե՛ք... Օ, գթացե՛ք հիմա. Այդ ծառերին` խաչված բուլվարներին ամա, Օ, փրկեցե՛ք նրանց հարվածներից քամու, Որ բերում է նրանց մահվան մորմոք ու մահ: Օ, գթացե՛ք հիմա. Լսե՛ք, լսե՛ք, լսե՛ք.- Այս ահռելի, դաժան, հոգեվարքի ժամին` Պիտի դառնա, որ ձեր հոգինե՛րը խուժե – Քամին, Աշնան քամին... 1922
  14. Օ, ո՛չ, ես իմ այս էպիգրամներով Քացի չեմ տալիս իմ ընկերներին, Օ, ո՛չ, ես ինքըս եմ, ինքըս եմ օրերով Եվ տարիներով "ընկածի" դերին Եղել ենթակա և ընտելացել... Ա՜խ, դժբախտաբար, օրերին այս մութ Ոչ թե յամբով եք դուք ինձ հարվածել, Այլ,- վատ եղբայրներ,- էշի ոտներով...
  15. Խելահեղ աչքերով, բոբիկ, մորուքդ հողմով ցիրուցան` Ձգեցավ սևահեր զգեստ, բզկտված փշերով հազար Անցնում ես հերկերով այս ամա, դարերով այնքա՜ն ծանոթ Եվ - մաքուր ցորյանի նման - գրում ես հնչյուններ հայրենի... 1936
×
×
  • Create New...