Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Posts posted by Arm_Lionne

  1. Մի պահ նրանք լռեցին: Թվում էր, թե արդեն մի քանի օր է, ինչ իրենք սպասում են Տիզբոնի դարպասների տակ:

    Քիչ հետո հորիզոնում երևաց արևը:

    Վերջապես բացվեցին քաղաքի դարպասները, և Արշամն իր մարդկանց հետ ներս մտավ՝ հետևելով արքայից-արքայի զորապետի խմբին, որն ընդառաջում էր նրանց: Խումբը շարժվում էր քաղաքի կենտրոնական փողոցով, որի աջ ու ձախ կողմերին ձգվում էին խանութներ ու դարբնոցներ:"Քառասուն պատյանների" քաղաքը մտել էր իր առօրյա եռուզեռի մեջ: Խմբի առջևից քայլող պարթև զորականը ստեպ-ստեպ դեպի շուրթերն էր տանում անտակ կուլայի տեսք ունեցող մի նվագարան և ականջ ծակելով սուլում, որից փողոցում անցուդարձ անողները իսկույն մի կողմ էին քաշվում: Քառորդ ժամից հետո նրանք կանգ առան մի հսկա շինության առջև: Դա Միհրդատ Մեծի արքայական ապարանքն էր: Շինության դիմացի լայն հրապարակը մի ձվաձև տափարակ էր, հարթեցրած կավածեփ աղյուսներով: Վագրի ու առյուծի գիրկընդխառն պղնձաձույլ մի արձան գեղեցիկ կամար էր կազմում ապարանքի նախամուտքի շուրջը: Այդ կամարի տակով հեշտությամբ կարող էին անցնել չորս հեծյալներ:: Ապարանքի առջև, հսկա պատի կենտրոնական մասում, նրբին արվեստով քանդակված էր արևի գունդը, որից սկիզբ առնող բոսորագույն ճառագայթները տարածվում էին չորս բոլորը և պատի վերջավորություններում վերածվում նիզակների:

    Ապարանքի շքամուտքի մոտ նրանց դիմավորեց սպասավորների մի ստվար բազմություն: Խոնարհ գլուխ տալով, նրանցից մի քանիսը իսկույն բռնեցին ձիերի երեսաններից ու թամբերի ասպանդականերից՝ օգնելով հեծյալներին ձիերից իջնելու: Արշամին և նրա հետ եկած մարդկանց ուղեկցեցին դեպի ապարանքի ձախակողմյան անկյունում կուչ եկած փոքրիկ տաղավարը, որի մի դռնակը բացվում էր Տիգրիսի վրա: Հոգնատանջ Տիգրիսը պղտոր ալիքներով ծեծում էր ափի պատնեշները:

    Կարճահասակ մի պարթև, որի թիկնոցի ծայրերը քայլելիս քսվում էին գետնին, մտավ տաղավար և, փայլեցնելով իր խեժագույն աչքերը, դիմեց եկողներին:

    _Կցանկանայի իմանալ, թե ո՞վ է ձեր մեջ հարգարժան դեսպանը:

    Արշամը թեթևակի շարժեց գլուխը, որից պարթևը կռահեց, որ դեսպանը ծերունին է:

    _Երկար կյանք և ողջություն լեռների զավակներին, ձեր ժամանմուն արդեն հայտնի է արեգակնափայլ արքայից-արքային: Առայժմ դուք կարող եք փոքր ինչ դադար առնել: Ի դեպ, ես արքունիքի սենեկապետն եմ և ուրախ կլինեմ հայոց դեսպանի հետ անձնապես ծանոթանալու, ինձ կոչում են Սանատրուկ:

    Արշամն ու Սանատարուկը ողջունեցին իրար՝ ի նշան ծանոթության, հետո Արշամը սիրալիր հարցրեց նրան.

    _Ե՞րբ կընդունի մեզ արքայից-արքան:

    _Դա կախված է ձեզանից, չգիտեմ ձեր գալու նպատակը, բայց ենթադրում եմ այն առնչվում է արքայորդի Տիգրանի հետ:

    _Դու ճիշտ կռահեցիր, մենք արքայորդու հետևից ենք եկել, բայց կցանկանայինք արքայից-արքայի հետ տեսակցվել այսօր: Քո ծառայության համար դու կվարձատրվես ըստ պատշաճի:

    Արշամը Սանատրուկի գրպանը խոթեց մի փոքրիկ դրամաքսակ և այնպիսի տեսք ընդունեց, որ ասես իր պարտքն էր վերադարձնում պարթևին:

    _Ամեն ինչ կանցնի հաջող,- ժպտաց Սանատրուկը և դուրս եկավ տաղավար-հյուրանոցից:

    Սանատրուկի գնալուց հետո քուրմ Հուսիկը դարձավ ծերունուն.

    _Տարօրինակ աշխարհ է սա, ոսկուց են սկսում բանակցությունները:

    _Զգույշ, քուրմ Հուսիկ, ավելորդ ասված մի բառը կարող է փչացնել ամեն ինչ:

    _Բայց մենք հայերեն ենք խոսում, ի՞նչ պիտի հասկանան սրանք, եթե նույնիսկ լրտեսեն:

    _Արքունիքում ամեն բան ականջ ունի, ամեն ինչ լսվում է այստեղ, թեկուզ սատանայի լեզվով էլ խոսելուց լինենք:

    Տաղավարում, ուր իջեվանել էին նրանք, դրված էին փայտե թախտեր, որոնք ծածկված էին ծովախոտով լցված ներքնակներով: Նրանք հանցին թիկնոցները և նստելով ներքնակների վրա՝ յուրաքանչյուրը յուրովի թախվեց խոհերի մեջ:

    Կեսօրին հայտնվեց Սանատրուկը և առաջնորդեց նրանց Միհրդատի պալատը: Ապարանքի նեղ, ոլորապտույտ միջանցքներով նրանք հանդարտ քայլերով հասան մի ընդարձակ սրահ: Մի քանի սպառազեն թիկնապահներ արձանների պես անշարժ կանգնել էին սրահի տարբեր անկյուններում: Դահլիճ տանող գլխավոր մուտքից ծաղրածուի դեմքով մեկը դուրս եկավ և ծափ զարկեց: Սանատրուկը, Արշամի կողմը նայելով, հպեց ձախ աչքը: Նրանք մտան դահլիճ:

    Մետաքսակար, ասեղնագործ արքայական պատմուճանում փաթաթվել էր Միհրդատ Մեծը՝ գլխին շականակագույն ######ր: Նրա դուրս ընկած աչքերը, փոքր քիթը և արտասովոր հաստ շրթունքները տարօրինակ ներդաշնակություն էին կազմում: Գահավորակին բազմել էր հպարտորեն: Աջ կողքին ճերմակազգեստ քրմապետն էր, ձախ կողքին՝ զորական մի մարդ:

    Արշամը, Հուսիկը և երկու հայ զորականները խոր գլուխ տվին.

    _Արևի ու լուսնի եղբորը, պարթևաց արքաների-արքա Միհրդատ Մեծին Հայոց աշխարհից ամենաջերմ ողջույններ,_ մի քիչ առաջ անցնելով ու կրկին գլուխը խոնարհելով ասաց Արշամը:

    Հայ զորականներից մեկը ձեռքին բռնած փայտե մատուցարանը, որի վրա ոսկե և արծաթե սպասք էր դասավորված, հանձնեց ընդառաջ եկող մի պարթև մեծապետի:

    _Խաղաղություն Հայոց աշխարհին,_ նույն հպարտ կեցվածքով, ժպտալով պատասխանեց Միհրդատ Մեծը,_ վաղուց է, որ մեր աշխարհում հյուր չի եղել դեսպան Արշամը. վերջին անգամ ես նրան տեսա երիտասարդ, իսկ այժմ ճերմակ մազեր են երևում գլխին:

    _Արևելքի արեգնակափայլ արքաների արքա, մարդկային կյանքը նման է մի ցերեկվա, բացվեց առավոտը, դեռ գործ չտեսած՝ վրա կհասնի իրիկունը:

    _Խելոք ասացիր, Ահրումազդը վկա, ի՞նչ նորություն կա Հայոց աշխարհում, ինչպե՞ս է իրեն զգում Տիգրան արքան:

    Արշմաը անխոս Միհրդատին մեկնեց մագաղաթյա թղթակալը:

    Մի քանի րոպե դահլիճում ծանր լռություն էր իջել: Արքայից-արքան կարդում էր Հայոց աշխարհից ուղարկված հավատրմաթուղթը:

    _Այսպես,_ գահավորակի վրա շուռ գալով, ծոր տվեց Միհրդատ Մեծը,_ ցավում եմ Հայոց աշխարհին հասած դժբախտության համար: Ձեր հանգուցյալ արքային տվածս խոստումը ես կկատարեմ: Արքայազն Տիգրանը կստանա հոր գահն ու իշխանությունը: Սակայն հայոց թագաժառանգը մեծացել է ինձ մոտ,ես նրա հանդեպ տածել եմ հայրական հոգատարություն,և մեզ պատանդ թողած թագաժառանգից դուք ստանալու եք մի հասուն արքա, որի հայրը խոստացել էր նվերներ տալ ողջ ու առողջ նրան ձեզ վերադարձնելու ժամանակ: Գուցե այդ մասին մոռացել է Գուրը կամ Տիգրան արքան չի հայտնել նրան: Ասենք, երկար տարիներ է անցել, մարդու հիշողությունը... ո՞վ գիտե...

    _Վսեմափայլ տեր, մեր արքունիքի գանձարանը միշտ բաց է իր արքաների ցանկությունների ի կատար ածելու համար. ասա նվերենրի չափը, և ես Հայոց աշխարհին տեղյակ կպահեմ այդ մասին, կամ, որ հաճելի կլինի, թող թագաժառանգը մասնակցի մեր զրույցին և իր խոսքը ասի:

    _Արքայազն Տիգրանը հիմա պալատում չէ, այլապես բազմած կլիներ իմ կողքին: Նա որսի է գնացել վաղ լուսաբացին և կգա արևմուտին, իսկ այն նվերները, որոնց մասին խոսք եղավ, թող նախորոք խոսատանա Հայոց աշխարհը: Արքայազն Տիգրանը նույնիսկ իր մասնակցությամբ այս գործին օգնել չի կարող, որովհետև առայժմ նա ոչինչ չունի, իսկ ոչինչ չունեցող մարդուց ոչինչ չեն պահանջում: Ինչ վերաբերում է նվերների չափին, ապա այս դեպքում գահաժառանգ Տիգրանը պետք է քավի իր պապի՝ Արտաշես արքայի հանցանքը, որը յոթանասուն տարի առաջ պարթևներից գրավել է Կապուտան աշխարհը, յոթանասուն գետ ու հովիտ կտրել պարթևաց աշխարհից: Այդ հովիտները թող նվեր լինեն պատանդ արքայորդուն ստանալու համար: Հայոց հարգարժան դեսպանը թող իմանա նաև որ դա նույնիսկ նվեր չէ , այլ տվածը ետ ստանալու պահանջ: Դրան, ի միջիայլոց, ավելացնում եմ յոթ հազար պայտ: Այսքանը:

    _Օ պարթևաց հզոր արքա, ես միայն դեսպան եմ և Հայոց աշխարհի գավառները նվիրաբերելու լիազորություններ չունեմ: Հետո, թող ների ինձ արքայից-արքան, որ վերջի պահանջն էլ զարմանալի ծանր կլինի հայոց աշխարհի համար: Այդքան պայտ Տիզբոնի ինչի՞ն է պետք , որ մեր աշխարհում հայտնի է իր բազմաթիվ պայտանոցներով, և իզուր չէ, որ քառասուն պայտանոցների քաղաք է կոչվում:

    _Քո զարմանքը կչափավորվեր, դեսպան, եթե հիշեիր ձեր՝ հայերի առածը ՝ " Դերձակի հագուստը ծակ կլինի ": Իսկ լիազորութայն հարցում դու համեստություն ես անում, որովհետև իշխան Գուրի հավատարմաթուղթը այլ բան է ասում քեզ տված իրավունքների մասին:

    _Վսեմափայլ արքայից-արքան, կարծում եմ, ժամանակ կտա խորհելու այդ մասին:

    _Խորհիր, դեսպան, իմ Արևը քեզ հաջողություն է մաղթում,_ Միհրդատը ուղղվեց գահավորակի վրա, իսկ մուտքի մոտ կանգնած ծաղրածուի դեմքով պարթևը ծափ զարկեց նորից: Այդ նշանակում էր, որ զրույցը ավարտված է:

    Նորից խոր գլուխ տալով Արշամը, Հուսիկը, երկու հայ զորականները դուրս եկան դահլիճից և ուղղվեցին դեպի իրենց հատկացված տաղավարը: Սանատրուկը նրանց հետ էր: Վերջինս ժպտում էր անվերջ և շողոմ խոսքեր քրթմնջում Արշամի ականջին.

    _Շուտով որսից կդառնա ձեր Տիգրանը, օ՜, իշխան Արշամ, գիտե՞ք, թե որքան գեղեցիկ տղամարդ է նա: Արծիվ է, բայց ոչ մեր տափաստանների արծվի նման, ձեր լեռների պես ամուր ու չքնաղ տեսք ունի նա: Մեր կանանց չի հավանում, ասում է պարթևուհիները թթված են: Ձիարշավներում մրցորդ չունի, իսկ սուսերամարտերում միշտ հաղթող է:

    _Սանատրուկ,_ ընդհատեց նրան Արշամը,_ գահաժառանգ Տիգրանի վերադարձը ե՞րբ իմաց կտաս մեզ:

    _Մի հրասխի վրա, դեռ Տիզբոնում չլսած որսից վերադարձողների ձիերի դոփյունը, հարգարժան դեսպանը տեղյակ կլինի այդ մասին:

    Նրանք հասան տաղավարին: Սանատրուկն անջատվեց խմբից և գնաց հյուրերի համար ուտելիք բերելու:

    շարունակելի

  2. Հեղինեից գործ չունես :hammer: : Մի հատ էլ մաղարիչ տուր նրան :flower: :p :

    Ավելի լավ է ինձ հիշես :D , որովհետև 7-րդ հարկն էր գալիս Արաքսյան իմ ասած :wow: : Ես նրան հիշում եմ, բայց շատ քիչ: Կարող է դու հիշես Արաքսյա էր նաև իմ քրոջ անունը, մի քանի անգամ նույնիսկ վիճել էլ ենք միասին :haha: :hehe: :lool: ... Սարահարթի 1/1Ա շենքը չէ՞ր: Գոհար տոտայենց տուն էի՞ր գալիս :hm: (էթե լավ եմ հիշում, որովհետև իրենք հիմա էլ ընդեղ չեն ապրում):

    Ինչպիսի զուգադիպություն :clap: :jump: :

    Տեսնում ե՞ս աշխարհն ինչքան փոքր է. :inlove: ..

    :flower: :flower: :flower: :flower: :flower:

    Աստղիկ ջան ես ո՞նց կարող ա Հեղինե հետ գործ չունենամ :ermm:

    Ճիշտն ասած աշխարհն իրոք պատկերացրածից փոքր է, բայց Գոհար տոտան ո՞վ է, պատկերացում անգամ չունեմ ( ամբողջ կյանքումս Գոհար անունով ծանոթ չեմ ունեցել) :

    Սարահարթին Պոսիլոկ չէին ասո՞ւմ :hm: ... ինչքանով հիշում եմ տատիկենցս տունը հանրահայտ Պոսիլոկում էր գտնվում: Ալավերդում ամենասիրածս բանը՝ ճոպանն էր... ամեն օր կգնայի "դաչա" ինչա ճոպանը նստեի :D .... :( :( :( :cry:

    Մեկ էլ փոքր ժամանակ էնքան խելոք բալիկ եմ եղել ( իսկական Աստծո գառնուկ :rolleyes: ) , վստա՞հ ես որ ինձ հետ ես կռվել : Դուք առաջին հարկում էիք ապրո՞ւմ :flower:

  3. Ուր էլ լինենք,ինչ դեմքի վրա

    Խորշոմած մի մոր,թե մանկան մի թուխ,

    Հոգնած հարսների դեմքին արեվհար,

    Հայկական աչքեր,գեղեցիկ եք դուք:

    Դուք,տեսած այդքան լաց ու արհավիրք,

    Ինչպես կարեցաք դարերից այն հին

    Մնալ այսքան մեղմ,այսքան գեղեցիկ,

    Այսքան գեղեցիկ նայել աշխարհին...

  4. Կարծում եմ Անին շատ հարմար է, ժամային գոտիներով իրար կփոխարինեն ու երաժշտական բազմազանությունն էլ կապահովի (ռուսաստանյան և ամերիկյան )

    Բացի այդ Անին շաաատ վաղուց է այս ֆորումում, բոլորս նրան գիտենք, հուսալի կանդիտատ է

    Հուսով եմ ինքն էլ դեմ չի լինի, չէ՞ Անուլ

  5. Գիտես, հարցրի, որովհետև մեր շենքում էլ մի10-12 տարի առաջ մի Արաքսյա էր գալիս Երևանից իր տատիկի տուն: :yes:

    Պատահաբար 7-րդ հարկ չէր գալի՞ս :)

    էտ խաբարբզիկ ծիտիկին առնվազն գնդակահարում կամ,,չէ ,փռթիկ-փռթիկ անել ,ու դնել վառարան,,,բերան բաց ծիտիկներին դա է հասնում :hammer: :lol:

    Համով խորոված կլինես :p

  6. Հեղինե դրա համար ավելի լավ է նման լուրջ թեմաներում ավելի ճիշտ արտաայտես մտքերդ: Կներես, բայց սա առաջին դեպքը չի, երբ դու արտագաղթի համար նմանանատիպ արտահայտություններ ես անում և հետո զարմացած կեցվածք ընդունում... թե իբր մենք քեզ սխալ հասկացանք

    Իսկ Արմ_Լիոննը հասկանում է այն ինչ գրված է, ես բառացիորեն ասված խոսքերի տակ թաքնված իմաստներ չեմ փնտրում... ինչևէ, սա պարզաբանման համար, որպեսզի մեր մեջ անհասկանալի ոչինչ չմնա :flower: մենակ թե մռութներդ էլ էսպես ( :cry: <---) չկախես

  7. Բարև Աստղիկ ջան :)

    Ծագումով ես երևանցի եմ, ծնվել ու մեծացել եմ Երևանում:

    Բայց մայրս ալավերդցի է, չնայած որ ամբողջ գիտակցական կյանքը անցկացրել է Ալավերդուց դուրս

    Ստորագրությունդ կարդում եմ ու մտովի հայտնվում այնտեղ... Ճիշտ է շատ քիչ եմ եղել Ալավերդում, բայց տպավորություններն ու հիշողություններն այնքան վառ են...այնտեղի օդը, ջուրը, բնությունը, մրգերը, ՄԱՐԴԻ՜Կ...Դև_Բեդը... :)

    Աստղիկ ջան, իսկ քեզ որտեղի՞ց նման տեղեկություններ իմ ծագման հետ կապված : Այդ ո՞ր ծիտիկն է հայտնել :flower:

  8. Որոշեցի Հայկ Խաչատրյանի "Տիգրան Մեծ" վեպից հատվածներ տպել այստեղ, որպեսզի կարդաք ու հասկանաք, թե ինչպիսի մեծ դժվարությամբ է հայ ժողովուրդը ապրելու ու գոյատևելու իր իրավունքը վաստակել ու պաշտպանել զենքի ուժով ( դեռևս մեր թվարկությունից առաջ ) : Մեր քաղաքական գործիչներին էլ չէր խանգարի կարդալ .... Շատ ուսուցանող գիրք է

    Angel ջան ցանկութայն դեպքում կարող ես տեղադրել նաև հայերեն Hayastan.com-ում

    Եթե սխալներ ու վրիպումներ գտնեք, խնդրում եմ հայտնեք ինձ, որպեսզի ուղղեմ

    Հաճելի ընթերցանություն

    ՅՈԹԱՆԱՍՈՒՆ ՀՈՎԻՏՆԵՐ

    Տիզբոնն արթնանում էր քնից:

    Բարձրահասակ արմավենիների տակ կուչ եկած շենքերը հեռվից նմանվում էին շուռ տված կարասների: Կամաց-կամաց դեպի երկինք չվող ամպերի տակից երևում էին քաղաքը շրջապատող բերդապարիսպները, որոնք աջ կողմից ուղիղ ձգվող Տիգրիսի հետ լարված աղեղի տեսք էին ստանում:

    Աշնանային առավոտի ցուրտը ասես աշխուժացրել էր պարիսպների վրա թիկնոցները գլխներին քաշած պահակներին, որոնք ետ ու առաջ էին վազվզում անձրևից փախչողի նման:

    Հարյուր դռներով քաղաքի գլխավոր դարպասի առջև իրարանցում էր: Մի քանի հեծյալներ ցանկանում էին քաղաք մտնել, բայց զինվորները դարպասը չէին բացում:

    _Այսպես չեն վարվի Հայոց աշխարհում: Մեր դռները բաց են ոչ միայն արքայական դեսպանախմբերի, այլև ամեն անծանոթի առջև,_ կարծես ինքն իրեն խոսում էր սևաթույր նժույգի վրա անհագիստ նստած մի ծեր զինվորական:

    _Թող ների մեզ հայոց արքայի դեսպանը, որ մենք չենք կարող խաղտել արքայից-արքայի հրամանը,_ արձագանքում էր նրան պահապաններից մեկը, որը, ըստ երևույթին, դարպասապահ զորամասի գլխավորն էր:

    Վերջինիս շուրջը խմբված պարթև զինվորները՝ տարված դեսպանախնբի նժույգներն ու հանդերձները զննելով, համարյա չէին ունկնդրում այդ խոսակցությունը:

    _Բայց արքայից-արքային դեռ հայտնի չէ մեր ժամանումը, ի՞նչ հրաման է դա:

    _Մինչև արևը չերևա հորիզոնում՝ օտար մարդ չթողնել քաղաք, որ չարը հեռու լինի մեզանից:

    _Ինչպես տեսնում եք , մենք չորս հոգի ենք, չլինի՞ կարծում եք, թե չորսով մենք կգրավենք Տիզբոնը:

    _Դե չէ,_ ժպտաց դարպասապահ զորամասի գլխավորը,_ դու դեսպան մարդ ես ե գիտես, որ մեծ չարիքները նախ նյութվում են մի մարդու գլխում...

    _Լավ ես իմաստասիրում, հարգելի զորական, բայց որպես դեսպան քեզ կարող եմ ասել, որ ամենամեծ չարագործությունը լինում է հենց արևի լույսի տակ:

    _Ահրումազդը հեռու պահի մեզ դրանից:

    _Ասել է թե՝ որ օրը ամպոտ լինի ու արևը չծագի, մենք այստե՞ղ պիտի մնանք:

    _Ինչպե՞ս թե արևը չծագի, Ահրումազդը...

    Պարթևը չհասցրեց իր խոսքն ավարտել: Բերդապարիսպների աշտարակներից գալարափողերը ազդարարեցին լուսածագի աղոթքի ժամը: Խոսակցությունն ավարտվեց, դարպասապահի առջև մնացին միայն չորս հեծյալները:

    Երկար ճանապարհից ու հոգնածությունից նրանց դեմքերը կնճռոտվել էին, սևացել: Տխուր լուր էին բերել, տխուր՝ իրենց, բայց ուրախ՝ պարթևների համար:

    Վախճանվել էր հայոց Տիգրան թագավորը: Հանգուցյալ արքայի ծերունի խորհրդատու և դեսպան Արշամը մի շաբաթ առաջ դուրս էր եկել Հայոց աշխարհից և աճապարում էր ժամ առաջ հասնել Տիզբոն: Նրա հետ էր Հուսիկ քուրմը և երկու զորական՝ արքունական տան պահակազորից: Դեսպանախումբը գլխավորում էր Արշամը, որն իր հետ բերել էր հայոց արքայազն Գուրի հավատարմաթուղթը:

    Զորական չէր Արշամը, բայց իր կյանքի մեծ մասը անց էր կացրել նժույգի վրա, շրջել աշխարհը, եղել օտար արքունիքներում, արքաների հետ նստել-վերկացել և աշխատել էր կռահել, թե ինչ են նյութում այդ արքաները ի վնաս Հայոց աշխարհի: Սուր էլ ուներ կողքին, բայց այն երբեք չէր հանել պատյանից, չնայած քիչ ճակատամարտեր չէր տվել նա Հայոց աշխարհի համար, երբեմն ահեղ ու օրհասական, երբեմն էլ՝ հաղթական: Դրանք մտքի ու խոսքի, խորամանկության ու ճարպկության մարտեր էին, որտեղ խոսքի սուրն ավելի շատ բան էր տեսնում, քան բյուր ու տասնյակ բյուր զորականների սրեր: Այս անգամ, սակայն, նա հուզված էր կռվի նոր մասնկացող զինվորի նման: Այդ հուզմունքը պատել էր նրան Հայոց աշխարհից դուրս գալիս և ահա բազում օրեր մաշում էր ուղեղը: Ծերունին իր դեսպանական կյանքի քառուղիներում բազում ու բազմաբնույթ հանձնարարություններ էր կատարել, բայց այս մեկը, որի համար նա եկել էր Տիզբոն, առավել ծանր ու դժվարին էր թվում: Նա պետք է փրկեր պատնադված արքայորդուն, փրկեր Միհրդատ Մեծի ճանկերից: Արշամին այստեղ էր առաքել համայն Հայոց աշխարհը՝ պատվիրելով Տուն բերել արքայազն Տիգրանին, որը Տիզբոն է ընկել տարիներ առաջ:

    Այո, տարիներ առաջ էր: Պարթևների դեմ Կապուտանի ճակատամարտում հայերը ծանր դրության մեջ ընկան: Կապուտան ծովակի ափին հայկական այրուձին շրջապատվեց պարթևների ահռելի բանակով: Կռիվը կատղի էր, սակայն թշնամուն ահ ու սարսափ պատճառող հայկական այրուձին ընկել էր մի լեռնավանդակի մեջ, որը միայն մի ելք ուներ՝ բաց ծովակը: Մարդկանց կյանքը փրկելու համար հայերը հաշտություն խնդրեցին: Պարթևները, որոնք լեռնագագաթից քրքրջում էին հայերի անհուսալի դրության վրա, պահանջեցին պատանդ տալ արքայազն Տիգրանին: Հաշտություն կնքվեց ի վնաս հայերի: Արքայազն Տիգրանը պատանդ պիտի մնար պարթևների մոտ և չպետք է տեսներ Հայոց աշխարհն ու իր հոր դեմքը, մինչև վերջինիս վախճանվելը: Միաժամանակ պայման կապեցին, որ պատանի Տիգրանը կգլխատվեր, եթե հայերը փորձեին կռիվ սկսել պարթևների դեմ:

    Շատ տարիներ են գլորվել այդ օրից, շատ դեպքեր կատարվել աշխարհում: Պարթևական հողի վրա չդոփեց հայոց նժույգի սմբակը, պարթևի ու հայի սրերը այլևս չբախվեցին իրար: Պատանի Տիգրանը իր պատանդությամբ զսպում էր հայոց վրիժատենչ ոգին և ապահովում Միհրդատ Մեծի տերության սահմանները արևմուտքում:

    Իսկ Հայոց աշխարհում լուրեր էին պտտվում, թե արքայազնը դարձել է խոհեմ ու քաջ տղամարդ, թե պարթևների արքունիքում նախանձով են նայում նրա ընդունակություններին, և ինքը՝ պարթևաց արքայից-արքա Միհրդատ Մեծն էլ երիտասարդ Տիգրանի մեջ տեսնում է իր ապագա ախոյանին:

    Այժմ Տիզբոնի դարպասների տակ ծերունի Արշամը սպասում էր: Նա վաղուց չէր եղել Տիզբոնում, որը կարծես մնացել էր նույնը, այն տարբերությամբ միայն, որ Միհրդատ Մեծը հրամայել էր արևածագից առաջ օտարական մարդոու առջև չբացել քաղաքի դարպասները:

    _Յուր ոտքով եկած հյուրը պատիվ չունի,_ լսելի ձայով շշնջաց ծերունին և դարձավ քուրմ Հուսիկին:

    _ Ի՞նչ է խորհում Արամազդի պատգամախոսը:

    _ Հաջողություն եմ մաղթում մեր ձեռնարկած գործին:

    _ Հայոց աշխարհի համար հաջողությունը միշտ նման է եղել նապաստակի, հենց ձեռքիցդ բաց թողեցիր, ուրիշներին է որս դառնում:

    շարունակելի

  9. chgitem haskatsa te che. chem viravorvum, inchu viravorvem?

    bayts nayev zarmanum em vor ayd 2 past@ karox en nmanapes tsav patcharel....

    hamadzayn em vor yerkus el shat tsavot temaner en, bayts kartsum em shat tarber astichani.

    inch es kartsum?

    Հեղինեն ինքն է բացել այս թեման, որտեղ շատ պարզ ու հայերեն լեզվով ասվում է, թե ինչ է թրաֆիկինգը ՝

    Ինչ է մարդկանց վաճառքը կամ թրաֆիկինգը

    Թրաֆիկինգ (trafficking)` ինչ-որ բանի անօրինական վաճառք (Օքսֆորդի բառարան):

    Եվ ինչի համար են շահագործվում թրաֆիկինգի զոհ դարձած մարդիկ `

    այլ անձանց մարմնավաճառության շահագործում կամ սեքսուալ շահագործման այլ ձևեր,

    .հարկադիր աշխատանք կամ ծառայություններ,

    .ստրկություն կամ ստրկությանը համանման սովորույթներ,

    .անազատ վիճակ կամ մարմնի մասերի կորզում:

    Համեմատել ու նույն սահմանումը տալ թրաֆիկինգ և արտագաղթ երևույթներին....աբսուռդ է ( թեկուզ ցավալու համար)

    Անձամբ ես "հայրենասեր" ու հայի բախտով" ցավացող" մարդկանց նման համեմատություններից ու արտահայտություններից ահավոր բարկանում եմ

×
×
  • Create New...