Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Posts posted by Arm_Lionne

  1. Ոնց որ կլիենտներդ քչացել էլ են :hm:

    Ազատ ժամանակս չի հերքիում առողջ մարդկանց գժվացնելու համար

    Բայց դու գիտես չէ, երբ ցանկանաս առանց հերթի, գլխավոր բժշկի մոտիկ ծանոթի կարգավիճակով կարաս արխաին ինձ այցելել :p Կուվալտդ էլ չմոռանաս :lol:

  2. Կարս ջան մեր Արևմտյան Հայրենիքում եղե՞լ ես :flag: : Եթե այո, նշիր խնդրում եմ, կոնկրետ որտեղ և ի՞նչ զգացողություններ ունեցար պատմական հայրենի հողում

  3. Նա´խ, հարգելի Marisha և VahagS ջաներ, խնդրում եմ օգտվեք տրանսլիտից :angry: :hammer: :ranting: ( :flower: ) , քանի որ ըստ ֆորումի կանոնների լատինատառ հայերենը չի ողջունվում ( ես ըստ չգրված կանոնների ՝ լատինատառ գրառումները վանող ազդեցությունն են թողնում ) :)

  4. Թեմային վերաբերվող ևս մեկ հոդված

    ՀՈԳԵԲԱՆԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է

    Մեր հասարակության լայն շրջանում շարունակում է այն թյուր համոզմունքն իշխել, ըստ որի, հոգեբանությունը ինքնանպատակ եւ վերացական գիտություն է, իսկ հոգեբանի կարիքն ու անհրաժեշտությունը զգացվում է միայն հոգեկան կյանքին առնչվող խնդիրների կարգավորման կամ, որ ավելի զավեշտական է` նրա գիտելիքներն ու կարողությունները կիրարկվում են հոգեկան շեղումներ ունեցող անձանց «հասկանալու» եւ հաջողության դեպքում՝ բուժման համար: Հաշվի առնելով այս հանգամանքը, պետք է արձանագրել, որ մեր հանրությունը մեղմ ասած` մոլորության մեջ է, որովհետեւ այս պարագայում պարզապես միամտորեն շփոթում է հոգեբանին՝ հոգեբույժի հետ, նույնացնում նրանց մասնագիտական դերակատարումը: Ավելին՝ նույն թյուրիմացությունն է իշխում նաեւ, որքան էլ տարօրինակ լինի, որոշ պետական այրերի մոտ: Այսպես, մի խումբ տեղական հոգեբանների կողմից մեր հանրապետությունում հոգեբանական գիտության անսպառ հնարավորությունները լայնորեն կիրառելու անհրաժեշտությունը վկայող փաստարկները մերժելու այլ պատրվակ չգտնելով, բարձրաստիճան մի պաշտոնյա բառացիորեն հայտարարեց. «Ղարաբաղը հոգեբանի կարիք չի զգում, մեզ մոտ հոգեկան հիվանդներ չկան»: Խորհրդային ժամանակներից մեզ ժառանգություն հասած բոլոր թերությունները պարտակելու, անկախ ոլորտից, մարմաջը շարունակում է կատարել իր ավերիչ դերը: Այսօր էլ մենք ամենաբարձր մակարդակով փորձում ենք անտեսել հետպատերազմյան ժամանակների առանձնահատկությունները՝ ընդգծված լարվածությունն ու տարատեսակ սթրեսներով հագեցած հոգեկան մթնոլորտը: Մեր հասարակությունը հոգեբանի կարիք ունի՞, թե՝ ոչ: Այս հարցի պատասխանը իրավասու նախարարության կողմից տրվել է միանշանակ: Եվ ահա թե ինչպես: ԱրՊՀ մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնից հետեւողականորեն կրճատվել են հոգեբանության տարբեր առարկաների դասաժամերը, իսկ վերջնական արդյունքում՝ 2005-2006թթ. ուսումնական տարվա համար այլեւս չի նախատեսվում հոգեբանական որեւէ խումբ (սակայն պետք է նշել, որ այս տարվա համար նախատեսված է նոր բաժին, այն է՝ «Տարրական կրթություն եւ հոգեբանություն»): Թե որքանով է դա տրամաբանակական՝ դատեք ինքներդ: Տարիներ առաջ հասարակության համար իրավացիորեն անհրաժեշտ համարելով այս ոլորտի գծով համապատասխան մասնագետների պատրաստման գործընթացի մեկնարկը, անտեսվել է, սակայն, մի կարեւոր հանգամանք. չի ստեղծվել կամ ապահովվել այն դաշտը, ուր իրենց ամենօրյա գործունեությունը կարողանային ծավալել արդեն իսկ բարձրագույնի դիպլոմով հոգեբանները: Պարզվում է, որ պետությունը տարիներ շարունակ հսկայական ֆինանսական միջոցներ է ծախսել մասնագետների պատրաստման համար, իսկ այսօր նրանք հայտնվել են հասարակության համար ոչ պիտանիության դաշտում: Բովանդակ աշխարհում, մասնավորապես Եվրոպայում եւ Ամերիկայում, հետզհետե ավելի է կարեւորվում հոգեբանության եւ հոգեբանի դերն ու նշանակությունը: Առաջին հերթին դա պայմանավորված է հասարակական կյանքում տեղի ունեցող անկանխատեսելի զարգացումներով ու ցնցումներով: Այդ երեւույթների ընկալման, վերապրման ու գնահատման, համապատասխան վերաբերմունքի ձեւավորման համար ոչ ստանդարտ իրավիճակում հայտնված անհատը, անկախ իր գրաված դիրքից ու զբաղեցրած պաշտոնից, իր վարքը կանոնակարգելու նպատակով դիմում է ոչ թե բախտագուշակի, այլ պարզապես գերադասում է հաղորդակցվել մասնագետ հոգեբանի հետ, հաշվի առնել նրա խորհուրդները, ձեռնամուխ լինել դրանց կենսագործմանը: Ի դեպ՝ ԱՄՆ քաղաքացիները այնքան են կապված մասնագետ հոգեբանի հետ, այնքան հաճախ են դիմում նրանց աջակցությանը, որ այս երեւույթը վերածվել է կատակախառն հետեւյալ արտահայտության՝ եթե տեսնում ես, որ ամերիկացին որեւէ տեղ է գնում, ուրեմն իմացիր, որ նա գնում է հոգեբանի մոտ կամ վերադառնում է այնտեղից: Բավական մեծ է հոգեբանության դերը ուսուցման եւ դաստիարակության, բժշկության, դատաիրավական համակարգի գործունեության, ընդունելության եւ որակավորման քննությունների իրականացման գործառույթներում: Հոգեբան մասնագետը կարող է անգնահատելի ծառայություն մատուցել, կադրերի ճիշտ ընտրության ժամանակ կռահել, թե առաջադրված թեկնածուներից ով է ի վիճակի աշխատել այս կամ այն պաշտոնում, ով է օժտված համապատասխան ընդունակություններով, ունի ղեկավարելու ձիրք ու շնորհք, բացահայտել մարդկանց բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը՝ պիտանիության աստիճանը՝ համապատասխան գործունեությամբ զբաղվելու համար: Մեր պայմաններում խիստ կարեւոր երեւույթ է աճող սերնդի ճիշտ դաստիարակությունն ու ուսուցումը: Այստեղ իր ամենօրյա ակտիվ միջամտությամբ անմասն չպետք է լինի հոգեբանը: Հայտնի է, որ ուսուցման եւ դաստիարակության հաջողությունը պայմանավորված է ոչ միայն ուսուցման ծրագրերի եւ մեթոդների ռացիոնալ կազմակերպումով, այլեւ սովորողների կազմով: Յուրաքանչյուր դասարանում հաջողությունների հասնող աշակերտների կողքին տեղ են գտնում նաեւ նրանք, ովքեր չեն կարողանում տիրապետել դպրոցական ծրագրերին եւ արգելակում են դասարանի առաջընթացը: Էական է, սակայն, այն փաստը, որ անհաջողությունը ունի տարբեր հիմքեր։ Աշակերտներից ոմանք հետ են մնում ուսման մեջ, որովհետեւ մտավոր հետամնաց են, եւ նրանց ուղեղի թերզարգացածությունը անհնար է դարձնում բարդ նյութի ընկալումը: Նման երեխաները պետք է տեղափոխվեն հատուկ դպրոց: Իսկ եթե լրիվ նորմալ են, բայց նրանց առաջընթացը խոչընդոտվել է հիվանդության կամ այլ պատճառներով պարապմունքներից բացակայելու հանգամանքով, չեն կարողանում հաջողությամբ շարունակել կրթությունը եւ յուրացնել նոր նյութը: Նման երեխաները լրացուցիչ պարապմունքների կարիք են զգում: Ոմանք մատուցվող նյութի յուրացման գործընթացում դժվարությունների են հանդիպում, որովհետեւ ֆիզիկապես տկար են` ոչ հեռու անցյալում լուրջ հիվանդություն տանելու պատճառով: Նման երեխաներն իրենց ուշադրությունը կարող են սեւեռել ընդամենը սահմանափակ ժամանակով: Արագ հյուծվում են եւ ի վիճակի չեն լինում յուրացնել համապատասխան ինֆորմացիան: Այս պարագայում երեխաներին պետք է տրամադրվի հատուկ ռեժիմ: Եվ վերջապես, չորրորդ խումբը դժվարություններ է ունենում այն պատճառով, որ նրանց մոտ առկա են ոչ թե մտավոր, այլ` լոկալ, ֆիզիկական դժվարություններ: Օրինակ` խուլ, համր, կույր եւ այլ պրոբլեմներով երեխաները: Այսինքն՝ նրանք ի վիճակի չեն ժամանակին յուրացնել մատուցվող ինֆորմացիան եւ այդ պատճառով էլ հետ են մնում: Այս երեխաները եւս պետք է տեղափոխվեն հատուկ դպրոցներ: Նկատել ենք, որ նման երեխաների ծնողները, ունենալով յուրահատուկ թերարժեքության բարդույթներ, չեն ընդունում, որ իրենց երեխաները պրոբլեմներ ունեն, հետեւաբար, շատ հաճախ, հիմնականում փորձում են մեղադրել ուսուցիչներին` վերջիններիս «ոչ մտահասության» պատճառով: Նրանք շարունակում են երեխաներին փորձության ենթարկել, իսկ վերջում ինքնագնահատանքի բարձրացման համար դիմում բոլոր միջոցներին` նրանց բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունել տալու համար: Փաստորեն չեն հասկանում, որ դրանով խաթարում են երեխայի հոգեկանը, հետեւաբար եւ` ապագան: Չէ՞ որ հատուկ դպրոցներում նրանք ավելի շատ ուշադրության կարժանանան, ուրեմն եւ՝ կարող են դառնալ լիարժեք եւ հասարակությանը պիտանի քաղաքացիներ: Մանկավարժության ասպարեզում աշխատող հոգեբանը կարող է ժամանակին բացահայտել ուսուցման գործընթացում տվյալ դպրոցականի անհաջողությունների պատճառները: Բացի դրանից՝ նա կարող է ուսուցիչներին, ծնողներին ցույց տալ հայտնաբերված ախտանշանները հաղթահարելու ուղիները: Մեկ առ մեկ չանդրադառնալով բոլոր բնագավառներին, որտեղ խիստ անհրաժեշտ է հոգեբանի դերը, եզրափակվենք հետեւյալով. չպետք է թերագնահատել այն, ինչի մասին քիչ գիտենք կամ չենք ցանկանում իմանալ: Եթե այսօր էական հիմնահարցեր չունենք այդ առումով, չպետք է կարծել, թե դրանք անխուսափելի են:

    http://www.armtown.com/news/am/aza/20050726/2328/

  5. Վահագ ջան ես էլ նկատեցի հոդվածի բազմաթիվ անհեթեթ մտքերը : Եվ այլևս չեմ զարմանում , երբ լսում եմ ( կարդում) " քաղաքակիրթ արևմուտքի" և այնտեղ ընդունված բարքերի մասին հայկական հեքիաթները: ( Նկատած կլինես մեզ մոտ ամեն մի խատառակության տարածումը միանգամից համարվում է արևմուտքի ազդեցություն, բայց այնուհանդերձ մագնիսի նման ձգվում են դեպի այդ խայտառակ արևմուտք) : Հոգեբանությունը մարդու հոգու, ներաշխարհի , անհատականության հետ կապված գիտությունն է , իսկ այդ նշվածները առանց շրջապատի, ազգայինի.... և այլնի ազդեցության չեն կարող ձևավորվել: Հետևաբար, երբ ես ասում եմ, որ Հայաստանում հոգեբանության ասպարեզում պետք է առաջընթաց կատարվի ( կարծիքս կապվածը չէ վերևի հոդվածի հետ), նկատի չունեմ, որ պետք է դրսի բարքերը ներմուծվեն Հայաստան ու անտեսվի մեր հայկական մենթալիտետը : Այստեղ խոսքը գնում է հոգեբանության զարգացումը և միջազգայինին հասնելը որպես գիտություն , այլ ոչ թե դրա կիռառման ու դեպի իր հանդեպ ունեցած վերաբերմունքի 100%-անոց կրկնօրինակումը: Եթե քիչ ընկնենք արևմուտքի բարքերի հետևից ( ի դեպ որոնց նկարագրումը ինչպես միշտ շատ են չափազանցված ու աղավաղած), մենք ավելի ճիշտ ու մեզ հարմար կարող ենք կիրառել մեր ունեցածը:

    Ինչ վերաբերում է քո ֆրանսիահայ ծանոթի հետ կատարված դեպքին: Գիտես դատել չերեզ-մերեզ հասածով սխալ է, մինչև բերնե-բերան գա , ծեղն արդեն գերան դարձած կհասնի քեզ: Բացի այդ դու լսել ես կողմերից միայն մեկին , դա բավական չէ (բուն պրոբլեմը շատ խորն է)... Համ էլ մեկ անհաջող դեպքի պատճառով պետք չէ ընդհանրացնել ու նման ձևով վերաբերվել ամբողջ հոգեբանությանը: Քի՞չ են պատահում սխալ ախտորոշումներ, անհաջող վիրահատություններ... հիմա ի՞նչ մարդկանց ասենք ՝ " էս էլ ձեզ բժշկական միաջմտությունը առողջական հարցերում, ձեզ ո՞վ էր ասում գնայիք դանակի տակ ընկնեիք" ու սկսենք թերահավտորեն վերաբերվել նաև բժիշկների՞ն:

    Հոգեբանությունն էլ չի սահմանափակվում ( կամ սահմանվում) ընտանեկան հարցերում խորհրդատվություններով : Ախր դա էնքան ծավալուն գիտությունն է, ինչի՞ եք դրա տակ միայն ընտանեկան, ընկերական հարաբերությունների պարզում հասկանում :no:

  6. Վահագ ջան հոգեբանները ընտանեկան խորհրդատուներ չեն, ոչ էլ ընտանեկան կամ սիրային պրոբլեմները լուծողներ:ՈՒրիշ բան եթե դու ես էդպես կարծում :huh: : Եվ կամ ինչո՞ւ ես ընկնում ծայրահղությունները գիրկը, քո ասելով հոգեբանությունը որ զարգանա, ուրեմն չեղած տեղից կհայտնվեն մանյակներ, բռնաբարողներ, այլ տեսակի հանցագործներ ու հանկարծ խաղաղ ընտանքիը կքայքայվի՞ :blink: : Էտ հոգեբանությունը լրիվ թարս ներկայացրիր

    Քեզանից չէի սպասում նման մոտեցում: :/

  7. Է՜ Ար ջան , Ստյոպի՛ն էլ, Ֆիլարետի՛ն էլ , Ֆենյայի՛ն էլ .... :cry: :cry: :cry: :cry:

    (մեկն էլ կասի ցուցակ ենք պահում :lol: )

    Քո հանգուցյալներին իմ մեռելի հետ մի խառնի խնդրում եմ :ranting: : Իմ Ստյոպը շատ նրբազգաց տղա էր, խալխի մեռելի հոտից ( ֆուուուուու) հուշտ կլինի... գերեզմանից կփախնի :cry:

    Մեզ չիմացող ֆորումիցների մոտ հիմա լի քը ????????????????????????-ներ են ծագել :lol:

  8. Ո՞ր Արթուրն է : Մեզ մոտ դեռ 28-ը չէ , ծնունդ մնունդ չկա : :unsure:

    Մեր ARTUR JAN-ը : Մեզ մոտ արդեն 28-ն ա, դեռ մի բան էլ 2 ժամ ու կես ավել

    Ծնունդը դեռ ոչինչ , կդիմանանք .... բայց այ առանց մնունդի հնարավոր չի :hammer: :p

  9. Հա, մոռացել էի թաթար էր ,տաջիկ էր .. ներողություն : :kiss: :lool:

    -Հա , կարևորը սիրում ես - ազգությունը միայն քո ցանկությունն ու խնդիրն է :brows:

    - Ո՞նց , Ա՞ն .. ինձնից հավատացի՞ր .... :o :lol:

    Հիշո՞ւմ ես դեռ օղորմածիկ Ստյոպիս :cry: :cry: :cry:

  10. Հայը պարտավոր չէ անթերի իմանալ օտար լեզուն

    Իսկ մոդերատորները ընտրվում են ոչ թե լեզվի իմացությամբ, այլ գլխի պարունակությամբ ու դրսևորված բարոյական արժանիքներով ( որքանով թույլ է տալիս վիրտուալը նկատել այդ ամենը)

    Ինչ վերաբերում է պայքարին ... պայքարը միշտ էլ եղել է; Սա առաջին դեպքը չի, երբ որոշ էրոտիկ նկարների ու նմանատիպ բովանդակություն պարունակող գրառումների պաճառով աղմուկ-աղաղակ է բարձրացվել: Իսկ այս դեպքում, մինչ Սմոլլիի հայտարարելը ( որն ի դեմ որպես մոդերատոր պարտավոր էր չանտեսել ֆորումի կանոնները) ֆորումի նման ավատարները այդ համատարածությունը չունեին, և համեմատաբար "համեստ" էին : Պայքարն էլ շատ մեղմ կընթանար, եթե խնդրանքները ( բավակնին բարի տոնով) չանտեսվեին... մեղմ ասած

    Վահագ արի այս հարցին մի խառնեք ավելի կամ պակաս հայությունը և խնդրին նման ուղղվածություն մի տվեք: Ցավալին այն է, որ նմանատիպ հայտարարություններ միայն ռուսաստանաբնակ հայության կողմից կլսվեն, չգիտեմ ինչու են այդ աստիճան կոմպլեքսավորված ...բայց շատ ցավալին այն է, որ իրենք իրենց վիրավորելով ամեն մի ստից հարցին շատ ու քիչ հայության խնդիրն են առաջ քաշում :

    Մի՞թե էստեղ արժեր նման հարց առաջ քաշել

    Հետո էլ ժամանակն է արդեն վերջ տալ քննարկմանը, այն շատ ձգվեց ...հիմա էլ փոխադառձ վորավորական ակնարկների վերածվեց : Որոշումը փոփոխման ենթակա չէ, ամեն ինչ շատ պարզ է ասված, մոդերատորները գործում են սահմանված կանոնների համաձայն : Ովքեր դեռևս չեն ծանոթացել ֆորումի կանոներին, խորհուրդ եմ տալիս ծանոթանալ :)

  11. Է՜ Արամիս ջան, որ քո ռուսերենի իմացությունը անբավարար է համարվում, ուրեմն ես վօօբշե իրավունք չունեմ մոդերատոր լինելու :lol:

    Բայց ես լրիվ թքած ունեմ իմ ռուսերենի իմացության համար ինչ կարծիքներ կան, սա հայկական ֆորում է թեկուզ և ռուսալեզու , ու կայքի պաշտոնական լեզուները համարվում են հայերենն ու ռուսերենը : Թող հլա ռուսալեզու ֆորումցիները իմ ( ոչ թե քո) ռուսերենի իմացության չափ հայերեն իմանային... պոդումաեշ ուրիշ պռիտենզիա չկար էլ

    Էստեղ հարցը միայն ավատարները չեն, ձեզ բազմիցս խնդրել են փոխել, քանի որ նման ավատարներ այս ֆորումում չեն ողջունվում : Իսկ էտ հեղափոխական խումբը նորմալ ձևով փոխելու փոխարեն, ամբարտավանորեն գռեհիկ նամակներ են ուղարկում աջ ու ձախ ( առանց հաշվի առնելու տարիք ու սեռ) , մի բան էլ բացահայտորեն վիրավորում մոդերատորներին : Թող նման բառապաշար իրենց ընտանիքում օգտագործեն ու անպատիժ մնան , էստեղ դա չի անցել ու չի էլ անցնի

    Մոդերատորական խումբը դեռ շատ մեղմ է վարվել որոշ յուզերների նկատմամբ

    Արամիս ջան :flower: :girlkiss:

  12. Հայերի մոտ շատ է արմատացած " ես հո գիժ չեմ, որ դիմեմ հոգեբանի" սխալ մտածելակերպը: Գերադասում են դիմել ամեն տեսակի վհուկների ու շառլատան էքստրասենսների, քան հոգեբանի, և դա գալիս է ինֆորմացիայի բացակայությունից:

    Մի խոսքով, հոգեգիտության ինստիտուտի զարգացման հեռանկար Հայաստանում այնուամենայնիվ, երեւում է:

    Առաջընթացը շատ դանդաղ է տեղի ունենում : Պետք չէ մխիթարվել, որ տարածաշրջանում համեմատական կարգով, մեզ մոտ հոգեբանությունը մի քիչ զարգածած է: Մեզ մոտ պետք է վազելով առաջ գնան, որ միջազգային մակարդակին գոնե մոտենան

×
×
  • Create New...