-
Posts
3,224 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Arm_Lionne
-
Հմմ.. դու արդեն բացասականորեն տրամադրված ես այս թեման բացել, ու քանի նման տրամադրվածություն ունես, հանգիստդ ու հավատդ վերականգնել չես կարող: Եվ չեմ հասկանում, նման ձևով շարադրելով մտքերդ ի՞նչ պատասխան ես ակնկալում: Տիպա - " հա էլի, էս ինչ ազգ ենք , հերթ կանգնել չգիտենք , չոբանավարի ենք դրսում մեզ պահում , միշտ ուշանում ենք... ու ո՞վ ասեց , որ որ մենք ունենք հազարամյակների ուսուցանող, ստեղծագործող և առաջադեմ պատմություն: Սուտ է, քեզ է՜ն գլխից են խաբել " Ես չեմ բացառում , որ նմանատիպ դեմքեր կան մեր ազգում, բայց համենայն դեպս ոչ իմ շրջապատում: Եվ քեզ ինչո՞ւ է թվում , որ հերթապահ ամերիկացիների մեջ հերթ խախտող չկա, ճշտապահի համբավ ձեռք բերած գերմանացիների մեջ ուշացող չկա, ջենտլմեն անգլիացիների ու կոկետ ֆրանսիացիների մեջ բարձր խոսացող չկա...Մի բան եմ լավ նկատել , որ հայերը իրենց երկրից դուրս վերին աստիճանի օրինապահ են , հետևում են ոչ միայն պետական օրենքներին, այլև հասարակական կարգ ու կանոնին: Չգիտեմ ամերիկայում ոնց, բայց էս կողմերում...հենց թեկուզ հերթ կանգնելն ու բարձր տոնով խոսալը հազվադեպ հանդիպվող երևույթներ են:
-
Какой знак зодиака наиболее вам бы подошел?
Arm_Lionne replied to Дрянная девчонка's topic in Cultural Life
mek el yes du et erbvanic? :lol: -
Какой знак зодиака наиболее вам бы подошел?
Arm_Lionne replied to Дрянная девчонка's topic in Cultural Life
Вы никогда бы не подумали,но вы... Лев! Вы всегда правите ситуацией и обладаете качествами лидера.Но часто вы бываете чересчур эгоистичны. -
Может Вы имели ввиду simple ? И вообще, дорпогие наши эксперти вы что, до сих пор не заметили эту тему? :lol: Хватит тут философствовать, берегите свои нервы и чувства для этой темы http://forum.hayastan.com/index.php?showtopic=26342
-
Нахождения армянских де в одном комнате с мужчиной
Arm_Lionne replied to aliya's topic in Love and Romance
քեզ էլ չի սազում Լիլ ջան -
Нахождения армянских де в одном комнате с мужчиной
Arm_Lionne replied to aliya's topic in Love and Romance
хм... и кое-кто не догадался, что все догадались, что тема шутчная. Почему все такие шустрые ? Неужели всех a ктцрел -
տգեղ չի... ոնց ասեմ, ավելի շուտ ծիծաղալու, մանավանդ երբ բառի նշանակությունն ես իմանում
-
*Mar* Էտ ուրեմն քո համար չկպավ, պատկերացնում եմ Արտաշատում երևանցին ոնց պետք է ապրի... օրական 24 ժամ կթթվեն ականջներիդ ապացուցելու համար, որ Հայաստանի մայրաքաղաքը Արտաշատն է ոչ թե Երևանը: :lol: Ով գիտի մենակ դու ես երևանցի, մեկ էլ մի երկու հատ էջմիածինցի խայտաբղետության համար :lol: Հեսա Բելգիայի կառավարությունը շուտով պետականորեն (հայկականորեն արդեն արված է) Mechelen-ը անվանափոխելու է Արտաշատի Ես էլ եմ երևանցի *Mar* ջան
-
SAS կներեք Ձեզ ուղղված հարցին ես եմ պատասխանում պարզապես այդ բառը դուրս շատ է եկել Մանե ջան , Մշո բարբառով ծըռուկ նշանակում է սիրած
-
Ծնունդդ շնորհավոր Արթուր, ամենայն բարիք
-
Առաջարկում եմ ֆորումում միայն ԱՅՍՏԵՂ բամբասել , գոնե բոլորը ( նաև բամբասողը ) կհասկանան , որ բամբասում են :lol:
-
Լիլ իսկ ի՞նչ անուն կտաս փոքրիկ , անվնաս, սպառնալիք չներկայացնող կենդանուն տեսնելուն պես ծղրտացող, պանիկայի մեջ ընկնող, ահավոր վախեցող կնոջ հոգեվիճակին: Ֆոբիա է նաև տարբեր տեսակի միջատներից վախենալը, որոնցից սպասվելիք վտանգը ահավոր չափազանցված է Վերցրել եմ հոգևերլուծությանը վերաբերող գրականությունիցՆախադասությունը հայերենի բանահյուսական տեսանկյունից մի քիչ անհաջող է թարգմանված, բայց եթե չառանձնացնես ու ուշադրություն դարձնես նաև այդ նախադասությունից առաջ և հետո գրվածին...միտքը քեզ հասկանալի կթվա :Իսկ առանձին բնականաբար տարօրինակ է հնչում, նաև մի քիչ անիմաստ
-
Нахождения армянских де в одном комнате с мужчиной
Arm_Lionne replied to aliya's topic in Love and Romance
Հա Արամիս ջան, երևում է արևը գլխներին լավ է կտցրել -
Իսկ տղամարդի՞կ Anni նշեք խնդրում եմ ամսագրի անունը, ուղղվածությունը, էլեկտրոնային հասցեն ...որպեսզի Ձեր առաջարկություն բացի հետաքրքրություն առաջացնելուց նաև վստահություն ներշնչի Եվս մի փոքրիկ հոգեբանական խորամանկություն , եթե ցանկանում եք առաջարկությունը տպավորություն և ազդեցություն թողնի, անթերի ներկայացրեք այն : Ձեր պարագայում խոսքը գնում է ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԻ մասին Տրանլիտը գտնվում է ֆորումի գխավոր էջում՝ վերևից աջ կողմում !
-
Ֆոբիաների երեք տեսակները Ֆոբիան դա "սարսափի" երկրոդ տեսակն է, որը հոգեբանորեն ավելի կապված, միացված է որոշակի օբյեկտների ու իրադրությունների: Դա այն սարսափն է, որը դրսևորվում է չափազանց բազմատեսակ և հաճախ շատ տարօրինակ ֆոբիաների ձևով: Ամերիկյան անվանի գիտնական Սթենլի Հոլլը հոյակապ հունական անուններով ներկայացրել է մի ամբող շարք ֆոբիաների (Ս. Հոլլը ( 1914) թվարկում է ֆոբիաների 132 տեսակ) Դա հնչում է եգիպտական տասը պատիժների նման, միայն թե դրանց թիվը տասից ավելի շատ է: Ահա թե ինչպիսին կարող է լինել ֆոբիայի օբյեկտը կամ բովանդակությունը՝ մթությունը, ազատ տարածությունը, բաց հրապարակները, կատուները, սարդերը, թրթուրները, օձերը, մկները, ամպրոպը, սուր առարկաները, արյունը, փակ շինությունները, մարդկային խիտ զանգվածները, մենակությունը, կամուրջների վրայով անցնելը, ծովային ու երկաթուղային ճանապարհորդությունը և այլն: Այդ խառնաշփոթից գլուխ հանելու առաջին փորձը ձեռնարկելիս կարելի է տարբերել երեք խումբ: Վախ առաջ բերող այդ օբյեկտներից մի քանիսը նաև մեզ՝ նորմալ մարդկանց ( ոչ նևրոտիկների) համար ինչ-որ չափով սարսափելի են և կապված են սպառնալիքի հետ, ահա թե ինչու այդ ֆոբիաները մեզ հասկանալի են թվում, թեև ըստ իրենց ուժի՝ չափազանցված են: Այսպես մարդկանց մեծամասնությունը օձ տեսնելիս զզվանք է զգում: Կարող եմ ասել , որ օձերի ֆոբիան համամարդկային երևույթ է և Չ. Դարվինը շատ տպավորիչ կերպով նկարագրել է, թե ինչպես ինքը չկարողացավ հաղթահարել իրեն մոտեցող օձի հանդեպ սարսափը, թեև նրանից պաշտպանված էր ապակու հաստ շերտով:Երկրորդ խմբի մեջ մենք մտցնում ենք այն դեպքերը, որոնք դարձյալ կապ ունեն վտանգի հետ, որոնցում, սակայն, մենք սովորել ենք թերագնահատել այդ վտանգը և այն առաջին գիծ մղել: Դրանց թվում է իրադրական ֆոբիաների մեծ մասը: Մենք գիտենք, որ երկաթուղով ճանապարհորդելիս դժբախտ պատահարների մեջ ընկնելու հավանականությունն ավելի մեծ է, քան երբ տանն ենք մնումն գնացքները կարող են բախվել իրար: Մենք գիտենք նաև, որ նավը կարող է շրջվել, և նման դեպքերում մարդիկ խեղդվում են: Բայց մենք այդ վտանգների մասին չենք մտածում և առանց վախենալու ճանապրհորդում ենք և´ երկաթուղով , և´ նավով: Չի կարելի նաև ժխտել, որ եթե կամուրջը փլվում է այն պահին, երբ նրա վրայով որևէ մարդ է անցնում, ապա նա կարող է գետն ընկնել, բայց դա այնքան հազվադեպ է պատահում, , որ , որպեզ վտանգ ուշադրություն չի առնվում: Մենակությունը նույնպես վտանգավոր կողմեր ունի, և մենք որոշ հանգամանքներում խուսափում ենք մենակ մնալուց: Բայց խոսք չի կարող լինել այն մասին , որ մենք ցանկացած հանգամանքներում նույնիսկ կարճատև մենակություն տանել չենք կարող: Նույնը վերաբերում է խիտ բազմությանը, փակ տարածություններին, ամպրոպին և այլն: Այն, ինչ մեզ զարմացնում է նևրոտիկների այդ ֆոբիաներում , ոչ թե դրանց բովանդակությունն է, այլ եռանդությունը: Ֆոբիական վախն ուղղակի աննկարագրելի է: Եվ երբեմն մենք այն տպավորությունն ենք ստանումն որ նևրոտիկները բոլորովին էլ այն առարկաներից ու իրադրություններից չեն վախենում, որոնք որոշակի հանգամանքներում մեզ ևս կարող են սարսափ պատճառել, և որոնց մենք նույն անուններով ենք կոչում:Մնում է ֆոբիաների երրորդ խումբը, որոնք արդեն բոլորովին անհասականլի են մեզ համար: Երբ որևէ ուժեղ ու հասուն տղամարդ սարսափից չի կարողանում իրեն լավ ծանոթ ու հարազատ քաղաքի որևէ փողոցով կամ հրապարակով անցնել, կամ երբ որևէ առողջ և լավ զարգացած կին անիմաստ սարսափով է բռնկվում, երբ կատուն դիպչում է իր շրջազգեստի եզրին , կամ երբ սենյակի միջով թռչկոտելով մի մկնիկ է անցնում, ապա մենք իսկապես կարող ենք կապ հաստատել վտանգի հետ, որ, այնուամենայնիվ, ֆոբիաներով տառապողներն ունեն: Կենդանիների հանդեպ ֆոբիաների առկայության դեպքում, որոնք նույնպես այս խմբի մեջ են գտնվում, խոսք անգամ չի կարող լինել համամարդկային հակակրանքի ուժեղացման մասին, կարծես հակառակը ցույց տալու համար կան բազմաթիվ մարդիկ, ովքեր առանց մոտ կանչելու ու շոյելու չեն կարող անցնել որևէ կատվի կողքից: Մուկը, որից այնքան վախենում են կանայք, միաժամանակ ծառայում է որպես առաջնակարգ քնքշալից անուն: Որոշ աղջիկներ, ովքեր հաճույքով են լսում, թե ինչպես են իրենց այդ անունով կոչում իրենց սիրեցյալները, սարսափից վեր են թռչում, երբ հանկարծ երևում է այդ փոքրիկ սիրունիկ կենդանին: Փողոցների կամ հրապարակների հանդեպ վախ զգացող տղամարդու մասին մենք կարող ենք միայն մեկ բացատրություն տալ, որ նա իրեն պահում է ինչպես փոքրիկ երեխա: Դաստիարակության միջոցով երեխային ուղղակի սովորեցնում են խույս տալ այդպիսի իրադրություններից, որոնք կարող են վտանգավոր լինել, և ագրոփոբիայով տառապողներն իսկապես սարսափի հանդեպ իրենց պաշտպանված են զգում, երվ որևէ մեկը հրապարակով անցնելիս ուղեկցում է իրեն: Ամենաուժեղ ընդհանուր վախկոտությունը սովորաբար ֆոբիաների ձևով չի դրսևորվում: Այնպիսի մարդիկ, որոնց ողջ կյանքը սահմանափակվել է ագրոֆոգիայի պատճառով, կարող են լիովին ազատ լինել հոռետեսական սպասման սարսափից: Ֆոբիաներից մի քանիսը, օրինակ՝ հրապարակների կամ երկաթուղիների հանդեպ սարսափը, անկասկած ձեռք է բերվում միայն հասուն տարքիում, մինչդեռ մյուսները, օրինակ՝ մթության , ամպրոպի և կենդանիների հանդեպ վախը, թվում է գոյություն ունի ի սկզբանե: Առաջին տեսակի ֆոբիաները նման են ծանր հիվանդությունների: Վերջիններն ավելի շուտ տարօրինակությունների և քմահաճույքների տպավորություն են թողնում: Եթե որևէ անձի վարքում դիտվում է վերջին տեսակներից մեկը, ապա սովորաբար նրա մոտ կարելի է ակնկալել նաև նույն տեսակի այլ ֆոբիաների առկայությունը: Պետք է ավելացնեմ , որ մենք բոլոր այդ ֆոբիաները վերագրում ենք սարսափի հիստերիային, այսինքն՝ դրանք դիտում ենք որպես հայտնի կոնվերսիոն հիստերիային շատ մոտ հիվանություն:
-
Очень интересние фотки
-
Es Germane kam shor chuni hagnelu, kam el playboy-i jurnali hamar praktikaya anum :lol: Gone qez nayi heto hay aghjiknerin baroyakanutyan daser tur
-
Մշո բարբառով փաստորեն սիրելիս կլինի ծռո՞ւկս :lol:
-
Ասողից ա Բարի գիշեր
-
Տեսնում ես անգամ քո կենացը չի խմում
-
ՈՒրեմն ես Հեղինեի համար չեմ կարում ծաղիկ առնեմ, էտ բոստանի քոլերը պետք ա իմ կողմից տա՞մ Լավ կատակը մի կողմ, Հեղինե ջան Հայկը լրիվ ճԸտվելա, առավոտից կենացդ է խմում...ես էլ նոր միացա իրեն Կենացդ
-
Ինչ ժպտալ, ՄՍՆ-ում արդեն հռհռում ենք :lol: համ էլ կռիվ չենք անում էլի պտի ես ասեմ չէ՞, ...լից, մի հատ կենաց ասա, էտ ծաղիկներն էլ տուր ինձ ես կտամ Հեղինեին ...չես ֆայմում էլի
-
ո՞վ ա աննամուս ( էս բառի հետ զգույշ ) , դու էլ հենց բառապաշարիցդ խեղճանում ես, քեզ դնում ես բիձու տեղ
-
շատ մի խոսա, ավելի լավ ա օրինակ ծառայի