-
Posts
3,224 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Arm_Lionne
-
Գուցե նստած պատշգամբում Թախծում ես դու մեկի մասին, Որ երազում է ուրիշին, Եվ քեզ բնավ չի նկատում: Ես քո դիմաց այրվող մի հուր, Չես նկատում , այրվում եմ զուր, Մեկն էլ գուցե ինձ է փարվում Իր իղձերում, իր աշխարհում: Դու ուրիշի, ես՝ քո դիմաց Դողում ենք լուռ, այրվում անվերջ ՈՒ մոխրանում մեր չսիրած , Մեզ չսիրող թևերի մեջ:
-
Մերսի , դու էլ սիրուն աչքեր ունես: Էս վերջի նկարում հայացքդ շատ բարի ու հանգիստ է
-
Կարիկ ջան իմն էլ ա էտ քո ասած քամելիոնից ...
-
Ani ջան էս քնած ժամանակ ինչ խելոք, սուսիկ-պուսիկ, համեեեեեստ, ամաչկոտ հայուհու տպավորություն ես թողնում: karik աչքերիդ գույնը փոփոխակա՞ն է օրվա տարբեր ժամերին :
-
Ի՞նչ է կարոտը: Հոգու անսպառ թախիծ, որից փորձում ես փախչել բայց միևնույն ժամանակ փակում ես սրտիդ դարպասները ու հրաժարվում ընդունել ամեն նորը և ապրում անցյալի պահանջով , հուշերով : Ասում են ժամանակի ընթացքում այդ ցավը մեղմանում է ու մի օր գալիս է այնպիսի պահ, երբ դադարում ես կարոտել ...ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ : Ժամանկը միայն սաստկացնում է կարոտի զգացումը ու մի օր վերածվում կարոտախտի , որն անբուժելի է ...
-
Մեզանից յուրաքանչյուրը սեփական փորձից իմացել է այդ զգացումը, կամ ավելի ճիշտ հուզական վիճակը: Վախի/սարսափի պրոբլեմը հանգուցային է, այստեղ են հանդիպում ամենատարբեր ու կարևորագույն հարցեր, դա մի հանելուկ է , որի լուծումը կարող է պայծառ լույս նետել մեր ողջ հոգեկան կյանքի վրա: Վախը ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է որևէ արտաքին ընկալվող սպառնալիքի, այսինքն սպասվող , կանխատեսվող վնասի տրվող պատասխան, կապված է փախչելու ռեֆլեքսի հետ և կարող է դիտվել որպես ինքնապաշտպանական բնազդի դրսևորում: Թե ինչպիսի հանգամանքներում , այսինքն՝ ինչպիսի օբյեկտների առջև և ինչ իրադրություններում է վախ առաջանում, մեծ չափով կախված է, բնականաբար, մեր գիտելիքներից և արտաքին աշխարհի առջև մեր սեփական ուժի զգայությունից
-
Հարգելի ֆորումցիներ հուսով եմ ինձ կօգնեք պատասխանելով հետևյալ հարցերին : Ինձ հարկավոր են հենց ձեր՝ իմ հայրենակիցների պատասխանները : Ներկայացվող հարցարանը զուտ հետազոտական նպատակներ է հետապնդում: ՈՒշադիր կարդացեք հարցերը և առանց ժամանակի սահմանափակման, ինքնուրույն պատասխանեք դրանց: Ձեր տարիքը ____________________ Սեռը __________ Կրթությունը՝ միջակարգ, բարձրագույն ... ( ընդգծել) Բնակավայրը ___________________________________ Ամուսնացած եք / չեք, ամուսնալուծված եք( ընդգծել) __________________ Երեխաների քանակը _____________________________: Եթե վերը նշված հարցերին չեք ցանկանում պատասխանել հրապարակավ , կարող եք պատասխանները ուղարկել ՊՄ 1. Ամուսնության հարցն ինձ լրջորեն սկսեց հետաքրքրել հետևյալ տարիքում. 18-22 25-30 ավելի ուշ չգիտեմ 2. Ամուսնության համար լավագույն տարիքն է՝ 18-22 25-30 ավելի ուշ չգիտեմ 3. Մարդն սկսում է իրեն ծնող զգալ և գիտակցել ծնողական պատասխանատվությունը հետևյալ տարիքում. 18-22 25-30 ավելի ուշ չգիտեմ 4. Ծնողական պատասխանատվություն ես սկսեցի զգալ հետևյալ տարիքում 18-22 25-30 ավելի ուշ չգիտեմ 5. " Ո՞վ եմ ես" և "ո՞ւր եմ գնում" հարցերն ինձ ամենաշատը հուզել են հետևյալ տարիքում. 13-16 18-22 25-30 30-35 35-40 ավելի ուշ չեն հուզել 6. Իմ կյանքի համար պատասխանատվություն ես լիովին սկսեցի զգալ հետևյալ տարիքում. 13-16 18-22 25-30 3035 35-40 ավելի ուշ չեմ զգացել 7. Կարելի է ասել, որ ես յուրատիպ " վերածնունդ" եմ ապրել հետևյալ տարիքում. 13-16 18-22 25-30 35-40 ավելի ուշ չեմ ապրել 8. Կյանքում իմ տեղը գտնելու հարցը ինձ ամենաշատը հուզել է հետվյալ տարիքում. 13-16 18-22 25-30 35-40 ավելի ուշ չի հուզել 9. Կյանքի իմաստի հարցը ինձ ամենաշատը հուզել է հետևյալ տարիքում. 13-16 18-22 25-30 35-40 ավելի ուշ չի հուզել Հուսով եմ չեք զլանա պատասխանել, այն ձեզանից ընդամենը 1-2 րոպե ժամանակ կխլի: Նախապես շնորհակալություն
-
Աղվեսի պոչն էլ պետք է խուզվի , թեման էլ ընդհանրապես աղբարկղում ավելի պատվավոր տեղ կգրավի էսքան էլ աներես ու անիքնասեր , ինչ սրանք են
-
Извины Hасмик джан я не заметила твой oтвет Дрянная девчонка правильно , это- Femida
-
-
Տո ես գիտեմ, որ քեզ ասեմ, թրաշ քանում ջնջվածներից մեկն էր ...ասի դնեմ չկարողանաք ուգադած անել Плоть от костей отделяется
-
Քեզ էլ ինչի՞դ ա պետք Լիլ որ իմանաս իմ ծնողները ոնց են ծանոթացել : Ամենաօրիգինալ ու անսպասելի ծանոթությունն է
-
Կարս ջան շնորհավորում եմ նոր պաշտոնիդ առիթով : Դե ես սենց....կենացային բաներ ասել չգիտեմ: Մի խոսքով ոչ միայն վիրտուալում այլև ռելաում միշտ բարձրունքներում լինես ... միշտ դեպի վեր Իբր բան ասեցի
-
Karmir Հասմիկ բայց իմ ավատարը դեռ ուգադած չեք արել Ով կարող է թող թրաշ քենում նայի
-
Զզվում եմ անիծող պառավներից : Փշաքաղվեցի, մինչև կարդացի
-
Անի ջան կսպասեմ
-
wow wow wow inchpisi huzmunq, erevuma vorosh mardkanc nurb srtalariknerin kpa :lol: daje Парень из...Армянская Кухня mtav ))) Malinka_nl спасибо за разришения , когда желание придет обезательно открою. И пусть кто-нибудь попробует сказать что-нибудь против )) Парень из... karogh es mi hatic avel harc el tal ))) voch chi xangarum, chi el karogh xangarel P.S aveli lava du indz mi asa es gnam inch sarqem tune u sarqats inch anem heto hech sramit cher et el asem И вообще , для того чтобы коментировать чьи-то слова , надо до конца читать , чтобы провильно понять смысл
-
Շնորհավորում եմ, ամենայն բարիք
-
Дрянная девчонка ты скоро получишь второе предупреждение т. к 3.3.6. На форуме запрещается oбсуждение и осуждение публично политики модератора. Участник форума, не согласный с действием модератора, может высказать свое мнение модератору в личные сообщения (PM). Ani իմ ու քո քաղաքից էլի նկարներ դիր , եթե ունես...
-
Sench ջան , բայց մեր մեջ ասած քո գրածը ավելի մեծ жестокость ա )))) Մարդ կա մարդ ա, մարդ էլ կա տեղյակ չի , որ մարդ ա
-
Առավոտ Իմ անցած օրերի պես, Հնացած օրերի պես, Ես արդեն հեռացել եմ Հնացել եմ ես: Ես արդեն հնացել եմ Ես արդեն հիմա ծե´ր եմ, Հեռացել ու անցել եմ _ Ծերացել եմ ես: Բայց այս վառ օրերի մեջ, Երբ հողմերն աղմկում են, Աղմկում ու երգում է Անցած սիրտը իմ. Ես արդեն հիմա ծե´ր եմ, Ինձ կարծես հմայել են, Եվ իմ իմ սիրտը պահել է Կրակները հին:_ Ախ, գիտեմ, որ այդ դո´ւ ես, Որ այդպես հմայում ես, Հմայում ու նայում ես Օրերում այս հուր: Դու անուշ կարկաչում ես, Դու կանչող մի հնչյուն ես, Կարկանչում ու կանչում ես, Չգիտեմ, թե ո՞ւր: Եվ հիմա ես լսում եմ, Որ վերջին երազում իմ Քո կարոտն սկսկում է Իմ հոգին հուզել_ Ես կարծես ծերացե´լ եմ. Ծերացել ու դարձել եմ ՈՒ նորից երազել եմ Կարոտանք ու սեր...
-
Армянская кухня - рецепти ислючительно на русском языке просто супер ! Մի հատ հայերենով կարգին բաղադրատոմս գրեք էլի.... հեշտ պատրաստվող ու առանց մսի...ձեռք տվող չկա : Որոշել եմ մոտ օրերս օրիգինալ ճաշ սարքել ...տնեցիք շուտվանից դադարել են զարմանալ , մի բան պետք է անել :lol: ...smally տետրդ վերցրու արի ))) Չնայած ես ինչ էլ սարքեմ հաստատ օրիգինալ կլինի...բայց դժվար ուտելու
-
Конечно двумя руками ЗА