Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Everything posted by Arm_Lionne

  1. Իհարկե սկսենք! Ես ըդնհանրապես զարմանում եմ ինչպե՞ս կարելի է աղոթել օտար լեզով , կամ հայ քահանայի հետ քեզ հուզող հոգևոր թեմաներից զրուցել ինչ-որ ռուսերենով: Ասենք լավ , որոշ մարդիկ հայերեն չգիտեն, բայց կարելի է զուգահեռ ռուսերենով թեմաներ էլ բացել, ոչ թե ամբողջ բաժինը վերածել ռուսերենի: Ես բազմիցս բողոքել եմ այս երևույթի համար, և սա միակ պատճառն է, որ Ռելիգիա բաժինում ոչ գրում եմ, ոչ կարդում, ոչ էլ հարցեր եմ տալիս: Հատկապես նմանատիպ բաժիններում հայերենը պետք է գերակշռի, ոչ թե երկրոդական անտեսված պլան ընկնի Սա եթե այս բաժնի գլխավոր "դերակատարը" հասկանա, ավելի լավ կլինի
  2. Ես հետևում եմ "գրողի" պատասխաններին, ոչ թե "ստեղծագործություններին " : ( Շատ ճոխ կլիներ նրա համար ) Ինձ հետաքրքիր է պարզապես քանի՞ գրառումից հետո է նա իր իսկական էությունը ցույց տալու ա´յս անգամ : Ընթերցողի թվաքանակի կռիվ էր անում, հիմա ընթերցողին ինչպես է պատասխանում մուսան էս անգամ էլ դավաճանեց երևի
  3. Տո էս գրողին ե՞րբ եք գրողի ծոցն ուղարկելու էէէ
  4. Շնորհավոր Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրը Կեցցե ազատ , անկախ ՀԱՅՔԸ Արամիս ջան , շնորհավոր թոռնիկիդ ծննդյան օրը : Եթե այս օրն է ծնվել, ուրեմն իր Հայրենիքին նվիրված հայ պիտի դառնա ...ու կդառնա : Պապին կդաստիարակի
  5. Եկեք էտ գոլոսովանիում մի կետ ավելացնենք - ամենա"որակյալ" ու իմաստ պարունակող օֆֆտոպչին Թե չէ ամբախ-զամբախ գրողները շատ են , առանց էտ կետի ցուցակը շաաաաատ երկար կլինի
  6. Ինձ համար ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ կերպարը նույնպես շատ կատարյալ է, բայց այնքան եմ բռի չոբանների տեսել, որ երբեմն մտածում եմ, թե հենց իսկակա´ն , ավանդակա´ն ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԻԿ երևի կանգնած են վերացման վտանգի առջև: Էլ չեմ խոսում տղաների մասին ... Չի կարող , իրավունք չունի.... բայց փաստ է, որ լինում է Ես կարծում եմ եթե տղամարդիկ այդ աստիճանին են հասել, ուրեմն դրանում կա նաև կնոջ մեղավորությունը: Այնքնան են լռել, հանդուրժել նման վեբարմունք, որ տղամրդկանց մեծամասնության համար սեփական կնոջ հանդեպ անբարտավանությունը նորմալ երևույթ է դարձել : Կինը երբեք սեփական արժանապտվության մասին չպետք է մոռանա, այն էլ հայ կինը: Angel ջան քո բերած օրինակին ցավոք ես էլ եմ շատ հաճախ ականատես եղել ( դա դեռ մեղմ օրինակ էր): Հուսով եմ հայրենիքում նման իրավիճակ չի տիրում , բայց հայրենիքից դուրս հայության վիճակը իրոք ողբալի է ( բարոյահոգեբանական տեսանկյունից) Satenik Ձեր կարիքը այս ֆորումում շատ էր զգացվում
  7. "Ես այսպես կը կարծեմ , որ կնոջ անհոգութեան պատճառը մեծ մասամբ այր մարդիկ եղած են, որ կամ այրական ինքնահավան հպարտությամբ կնոջը կարեւորութիւն չտալով՝ նա սովոր էր անհոգ մնալ. կամ մեծամտութեամբ ստրկութիւն եւ նուաստութիւն կը համարին կնոջ խորհուրդ տալ, կամ առնուլ, եւ կամ օրուան ձախորդ անցքեր պատմել եւ ցոյց տալ իւր վիճակի կացութիւնը" Խրիմյան Հայրիկ Ցավոք սրտի այն ինչ նկարագրել է Խրիմյան Հայրիկը 100 տարի առաջ , մինչև այժմ էլ կա : Եվ դա հայ տղամարդկանց մեծամասնության թերություններից մեկն է , ինչը սխալ դաստիարակության արդյունք է: Այս մտածելակերպը ցավոք այնքա՜ն ընդունելի է դարձել ....
  8. Իհարկե մտնում է, իսկ այ բացառող փեսան հաստատ չի մտնում հայ տղամարդու հասկացողության մեջ
  9. Հայ իգական սեռը նախ մայր է, կին, ապա նոր միայն՝ գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվորուհի , մանկավարժ, գյուղատնտեսության աշխատող, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ եւն.: Հայ իգական սեռը նախ բարոյական արժեք է , ապա նոր միայն՝ ֆիզիկական մարմին՝ իր բնախոսական պահանջներով: Հայ իգական սեռը նա´խ հայ է, ապա , նոր միայն՝ կին: Գեորգ Յազըճյան
  10. ՄԻԳ բարի վերադարձ , ուրախ եմ ,որ նորից մեզ հետ ես : Տեղդ զգացվում էր
  11. Խնդրեմ Ես էլ եմ շատ սիրում, կարծես իմ մասին գրած լինի )
  12. Տղաների հարցում ճիշտ նկատեցիր Angel ջան: Տղա երախայի մեջ շատ են ներշնչում հայ տղամարդու ու տղամարդկության սխալ կերպարը : Արդյունքում մեծանում է ինքնահավան , անհանդուրժող, բռի մեկը, որը իր կոպտությունը միշտ արդարացնում է հայ տղամարդ լինելու մեջ
  13. А я говорю что надо все это сказать лично ей а не нам
  14. Bigoss мне кажется Вы знаете что надо делать Попросить прощения у девушки , сказать что этого больше не повторится , сделать несколько комплиментов и мне кажется все будет ок только все это надо говорить лично ей
  15. EVO добро пожаловать на форум Нам всем будет интересно, так что будем ждать более подробного анализа
  16. Մի այլայլվի, շնորհակալություն հայտնելը պաշտոնական երևույթ չի Ի դեմ շնորհակալություն կամ երախտագիտություն հայտնելուց երբեք հպարտությունս մեջ չի ընկնում ու խանգարում , ....երևի թե միայն այդ հարցում է, որ նրան անգամ միջամտելու թույլտվություն չեմ տալիս
  17. Предлагаю изменить названия темы Женщины бездушные существа. Скорее всего динозавры
  18. Հեղինե շնորհակալություն թեման նորից վերաբացելու համար: Ափսոս , որ այն ջնջվել էր, շատ հետաքրքիր կարծիքներ կային գրառված
  19. Հեղինե ջան նմանատիպ թեմա ` Հայ ընտանիք արդեն կա, միացնում եմ թեմաները ու սպասում կարծիքիդ բարձրացրված հարցերի վերաբերյալ
  20. Հայոց ընտանեավարության սկզբունքների շուրջ "Աղեկ կին չունի գին" : Հայ ժողովրդական ասացվածքը լավագույնս բնորոշում է հայ կնոջ հարգն ու վարկը, ընտանեկան և հանրային կյանքում նրա տեղի ու դերի բարձր գնահատականը: Եթե կարիք կա ավելի ընդարձակ ու ընդգրկուն մի եզրակացություն, որը Ջիվանուց լավ թերևս ոչ ոք չի ասել. Հայ կանանց ենք պարտականա, թե որ հայ ենք մնացել, Եթե ոչ՝ կորել էինք, անդունդ էինք գնացել, Մեր հավատը, մեր լեզուն նրանցով է զարգացել. Հայ կնոջ սրբությունը ողջ ազգերն են իմացել: Հայ ընտանիքի, հայ կնոջ , ընտանեկան փոխհարաբերությունների , ընտանիքի և հասարակության կապի մասին առանձին դատողություններ, ուշագրավ մտքեր հանդիպում են հայ շատ հեղինակների երկերում: Ընտանեկան դաստիարակության և հատկապես մոր դաստիարակիչ դերի հետ է կապում Գարեգին Նժդեհը հայոց ապագայի կերտումը. գերագույն է մոր՝ հոգեփոխված և ցեղայնացած հայ կնոջ արաքինությունը՝ " նա կոչված է իր երեխայի դաստիարակության միջոցով կառուցելու իր ցեղի ապագան"": Դպրոցական դասագրքերը հաճախ են մեջբերում Մուրացանի դևակերպումը. "Ազգերի զորությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է ա´յն ազգը, որ ունի զորավոր ընտանիք. սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ, ապրող ընտանիքներ": Պակաս հայտնի է Ռուբեն Սևակի ասույթը՝ " Առողջ սեր, առող սեռ". այսինքն՝ առողջ ընտանիքի միջոցով ազգի առողջացում: Այսօրինակ դրույթները ոչ միայն տեսական-ճանաչողական, այլև գործնական նշանակություն ունեն և հաջողությամբ կարող են կիրառվել հայոց ընտանեվարության խնդիրների լուծման մեջ: Տղամարդը և կինը ոչ միայն ամուսիններ են, հայր ու մայր, նրանք բազում ընկերային դերեր էլ են կատարում՝ քաղաքացի, աշխատակից, հարևան, ղեկավար, ենթակա, անցորդ, ընտրող և այլն: Իսկ ինչ վերաբերում է բուն ընտանիքին, ապա դրա ներսում փոխհարաբերությունների կազմակերպումը, համերաշխության ապահովումը համարվում է կանացի գործառույթներ, իսկ ընտանեկան ապրուստի հայթայթումը, դրսի կապերի վերարտադրությունը՝ այրական: Ճիշտ և ճիշտ հայ ժողովրդական մի ասացվածքի ոգով՝ " Տղամարդ որ կա դրսի պատ է, կնիկ որ կա ներսի պատ է": "Կինը,-նկատում է Ղազարոս Աղայանը-պետք է լինի մայր, ինչպես իր զավակի համար, նույնպես և իր ամուսնու": Այն , որ սա ոչ թե քնարական զեղում է, այլ լուրջ և գործնական խորհուրդ, երևում է Աղայանի բերած օրինակից: Շատ անգամ, գրում է նա, նորահարսը ինքն է ձևանում երեխա և ամուսնուց ակնկալում ծնողական փայփայանք, ինչը մեծ սխալ է: " Այր մարդը երբեք մայրություն անել կարող չէ, այդ հատկությունը կնոջն է հատկացրել բնությունը...Ուրեմն տան մեջ թագավորող սերը բխում է մորից, այլ ոչ հորից, հայրը նույն սիրո մեջ լողացողներից մեկն է": Համատեղ ասխատանքով, աշխատանքի համատեղմամբ ընտանեկան ներդաշնակության ապահովումը նոր խնդիր չէ հայ տեսական մտքի համար: Րաֆֆու " հայ կինը" ծավալուն ակնարկի եզրակացություններից մեկը հենց դա է. "Կինը որպես բաժանում է իր ամուսնու սերը , այնպես էլ բաժանորդը պետք է լինի նրա աշխատությանը: Մեղավորը տղամարդն է որ նրան գործ չի հանձնում: Ներդաշնակ ընտանիք ունենալու համար , մեզ ամենից առաջ անհրաժեշտ է կյանքի բոլոր ասպարեզներում ապահովել սեռային ներդաշնակություն՝ յուրաքանչյուրը իր տեղում և իր դերում : Դա պիտի իրականացվի բնականոն ձևով, սեփական առանձնահատկությունների հաշվառումով: Վալերի Միրզոյան -Հայ ընտանիք Շարունակելի Եկեք քննարկենք Հայ Ընտանիքի խնդիրների, առանձնահատկությունների, դրական և բացասական կողմերի, դերերի ու պարտականությունների բաշխման... մասին: Այստեղ ես մեջբերեցի հիմնականում մեր ժողովրդական ասացվածքները և բազմաթիվ գրողների մտքերը հայ ընտանիքի և հայ կնոջ դերի մասին :Այնուհետև կանրադառնանք հայ տղամարդու դերին ընտանիքում ,երեխաների դաստիարակությանը... և մնացած խնդիրներին Համաձա՞յն եք արդյոք վերը նշվածների հետ : Հիմնավորեք ձեր պատասխանները ,անպայման արտահայտեք Ձեր տեսակետը, քանի որ հարցը շատ լուրջ է և կարևոր :
×
×
  • Create New...