Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Everything posted by Arm_Lionne

  1. ալարկոտ Իսկ ես , օրինակ երբ ինչ որ բանի տեղը չեմ կարողանում հիշել ու շտապ դա ինձ պետքա...սկսում եմ վերլուծություն անել: Ինչո՞ւ, ի՞նչ տրամադրվածություն ունեմ ես այդ "անմեղ" առարկայի նկատմամբ, ո՞վ է ինձ այն տվել...և այլ: Արդյունքում էնքան եմ խորանում ու վազում մտքերիս հետևից, որ մոռանում եմ ինչ էի փնտրում ընդհանրապես ու ինչիս էր այն ինձ պետք :lol: Մեկ էլ երբ մայրս ինձ ուղարկում է խոհանոց սուրճ դնելու , հասնում եմ խոհանոց ու մի 2 րոպե մտածում. ( օրվա մեջ մի 10 անգամ նույն անփոփոխ սցենարով) "Ինչի՞ համար եկա էստեղ", :lol: ու չհիշելով ( ջանք էլ չեմ թափում առանձնապես հիշելու) ետ եմ վերադառնում , ու հանգիստ շարունակում ընդհատված " անելիքս" ( ...) մինչև մաման..........
  2. Karmir ջան ասա մինչև չապացուցես չեմ հավատա :lol:
  3. Աշխարհին մաքրություն է պետք Աշխարհին, այո´, մաքրությո՜ւն է պետք՝ Ա´յն հերոսների տխրունակ տեսքով, Որոնք մեռնում են... անգործությունից... Նաև ա´յն կանանց, որոնք մինչև մահ Ճանաչում են լոկ մեկ տղամարդու... Եվ կերպարանքով ա´յն տղամարդկանց, Որոնք քայլում են գլխահարկ թեպետ ՈՒ միայն իրենց ոտքի տակ նայում, Բայց իրենց միտքը, անկախ իրենցից, Իրենց լքելով՝ Թռչում է վերև, Իսկ երբ հոգնում է՝ գալիս ճայի պես, Թառում է մարդու ախտի և բախտի Համաշխարհային օվկիանի վրա... Մաքրությո՜ւն է պետք՝ ժպիտի´ ձևով, Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ, Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում: Մաքրություն է պետք՝ ծիծաղի´ ձևով, Որ ժայթքի մեր շուրջ, Մեզ չհարցնելով՝ Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա Առանց օճառի ու առանց ջրի... Մաքրություն է պետք՝ տեսքով մեխակի´, Որ հողը մեխի հողին՝ իրենով, Եվ իր բուրմունքով սոսնձի նաև Օդը հողի հետ ու մեզ էլ՝ նրանց... Մաքրություն է պետք՝ տեսքով սոխակի, Որ միայն իրե՜ն, Լո´կ իրեն ծանոթ մի այբուբենով Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք Եվ պատասխաններ , թերևս ստանա, Մեզ համար անհա´յտ, լո՜ւրջ պատասխաններ... Մաքրություն է պետք Եվ կերպարանքով, տե՜ս, ա´յն թռչունի, Գլխարկը կարմիր -ինքը սև համակ Հենց ա´յն թռչունի Որ իր կտուցը երկինք է ցցել Եվ աղոթում է Անփափախ - անհոտ կարդինալի պես Ո´չ թե մեր հոգու, Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար... Մաքրությո՜ւն է պետք... Մաքրություն է պե´տք, Որ քարերն անգամ Ներքնապես զգան Իրենց երբեմնի հեղուկ վիճակում, Որ արտաշնչեն բույսերն էլ...արև՜ Եվ ո´չ թե միայն անտես թթվածին, Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես, Ինչպես մեղեդին՝ վսեմ տաճարում, Գույնը՝ հանճարեղ կտավի վրա, Եվ խաղալիքը՝ մանկան ձեռքերին... Աշխարհի՜ն ... մանկակա՜ն մաքրություն է պետք, Եվ հենց ա´յն մանկան, Որին ամեն օր աշխարհ են բերում Նաև աշխարհի... անմաքուրնե՜րը, Քանզի ... աշխարհին մաքրությո՜ւն է պետք...
  4. Այո´ անպայման, չգիտեմ երբ ( նույնիսկ գիտեմ, որ ոչ մոտ ապագայում), բայց որ վերադառնալու եմ, դա հաստատ է ...
  5. Интересно как! Радуетесь, что на этот раз по сравнению с прошлым годом людей на митинге было больше... на 10!... А ведь число учасников должно было превышать тысячи! Еще и обижаетесь, когда российскую диаспору называют неорганизованной....
  6. Էս էլ ձեզ խոսող ձուկիկ , :lol: էն էլ ազգությամբ ՀԱՅ
  7. Ապրեք !! Հասկանում եմ այդ թուրքաբնական քաղաքում ինչքան վտանգավոր է նման ցույցեր կազմակերպելը: Անցած տարի Բրյուսելում այս ցույցերի ժամանակ ահագին կռիվներ ու միջադեպեր եղան : թուրք բարբարոսը անգամ քաղաքակիրթ երկրներում բարբարոս էլ կմնա ... Հատկապես ողջունելի է երեխաների մասնակցությունը ... Սիրտս լցվեց էս նկարից
  8. Говорят и учатся на армянском языке , кстати без ошибок
  9. Ախր ռեկտորը ( որը պետք է լինի բարեկիրթ, օրինակ ծառայող ...) հրապարակավ իրավունք չունի նման ձևով արտահայտվել .... դրա խոսելու ձևը "բազառի կնգա" է ավելի շատ հիշեցնում:
  10. Artjom դու ինձ իրոք զարամցնում ես քո մտածելակերպով լուրջ եմ ասում:Ո՞նց կարողա մարդ իր ինքնասիրության, մարդկային արժանապատվության և վերջապես ազգային հպարտության ոտնահարման հաշվին պաշտպանել այդ ոտնահարողին : Քիչա մնում առաջարկես միանալ ռուս ֆաշիստներին ու միասին համատեղ ուժերով իրականացնել նրանց "ոճրագործ" միսիան: ուֆֆֆֆֆ լավ էէ ...էս պարագայում ինքդ քո դեմ ես խոսում մեկ-մեկ էլ էնենց հարցեր ես տալիս, որ ... ռուսն ով դառա՞վ
  11. Во первых они были белые а не афреканцы ( скорее всего мароканцы ), камера их засекла но не нашли этих ублюдков .A во втoрых они хотели забрать не плеер а мобильник . Здесь почти все наверника сталкивались с этими хулиганами , 3 года назать моего отца чуть не убили ради мобильника. Тысячи людей вышли на улицу почтить память этого мальчика и требовать от властей безопосности. убийства произашло не на национальной почве Такого в Бельгии некогда не было и не будеть . Это не россия и люди здесь не фашисты P.S Вот если иза одного столько людей уже больше недели вышли на улицу... не понемаю чего жи вы там ждете пока число убитих станет 1000 ? Хватит терпеть , таким оброзом вы только им помогаете
  12. ՀՆԴԻԿՆԵՐԻՆ ՔՅԱԼՅԱՆԸ ՉԻ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ ըստ բժշկականի ռեկտորի`"հնդիկները սուտասան, գնչու ազգ են" Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողի հետ նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո երեկ բուհում շարունակվում էր բողոքի ալիքը: Հիշեցնենք, որ նախորդ օրը բժշկական համալսարանի հանրակացարանի 6-րդ հարկից վայր էր ընկել հնդիկ ուսանող Պրիշանտ Անչալյան: Ըստ հնդիկ ուսանողների, շտապ օգնության մեքենան դեպքի վայր է հասել մոտ 50 րոպե ուշացումով, եւ այդ ընթացքում գետնին ընկած հնդիկ ուսանողին ոչ ոք որեւէ օգնություն ցույց չի տվել: Ավելին, երբ հնդիկ ուսանողները հանդիպում են պահանջել բուհի ռեկտոր Գոհար Քյալյանից, վերջինս նրանց ցույց է տվել երկու ձեռքի միջնամատերը, որից հետո ուսանողները պահանջում էին Քյալյանի հրաժարականը: Բժշկական համալսարանի ղեկավարությունը, սակայն, երեկ բոլորովին այլ կերպ էր բացատրում տեղի ունեցածը: Դեռ առավոտյան ռեկտոր Քյալյանը մեզ պատմեց, որ մահացածը դեպքի գիշերը հարբած վիճակում շատ ուշ վերադարձել է գիշերային ակումբից: Պարետը, չնայած սահմանված կանոններին, ուսանողին թույլ է տվել բարձրանալ իր սենյակ: Իսկ արդեն առավոտյան Անչալյան իր սենյակի ընկերոջ հետ իջել է պարետի մոտ, եւ վերջինս հայտարարել է, որ Անչալյան գող է, իր մոտից գումար է կորել, եւ դա վերցրել է հենց Անչալյան: Այն բանից հետո, երբ պարետը փորձել է հաշտեցնել ընկերներին, նրանք, ըստ Քյալյանի, ասել են` դե լավ, մեր հարցերը մենք ինքներս կլուծենք: Արդեն 15 րոպե անց հանրակացարանի դիմացի մասնաշենքից ինչ-որ մեկը զանգել է պարետին եւ ասել, որ ձեր հնդիկներից մեկն արյունլվա պառկած է գետնին: Անչալյայի ընկերը հայտարարել է, որ այդ ժամանակ ինքը զուգարան էր գնացել եւ վերադառնալով տեսել է, որ ընկերը չկա: Դեպքից հետո հանրակացարան ժամանած Հայաստանում Հնդկաստանի դեպանության քարտուղար պարոն Բալին հրապարակայնորեն հայտարարել է, որ ամեն ինչի պատասխանատվությունը պետք է կրի բժշկական համալսարանը: Երեկ բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ասում էր, որ Բալիի այդ հայտարարությունից հետո ուսանողները դարձել են շատ ագրեսիվ եւ 1 ժամ ժամանակ են տվել տիկին Քյալյանին` իրենց հետ հանդիպելու համար` խոստանալով, որ այլապես իրենց ճանապարհին կփշրեն ամեն ինչ: Այնուհետեւ ռեկտոր Քյալյանը պատմում էր, որ հնդիկները շատ կատաղած, գոռալով, ճվալով եկել են բուհ եւ սկսել են ջարդել պատուհանները:"Ահավոր վայնասուն, աղաղակից հետո ես իջա, նրանք սկսեցին գոռալ եւ ինձ այդ մատը ցույց տալ, բոլորով: Ես էլ ասացի` եթե դուք այդ մատը ցույց եք տալիս ռեկտորին (ըստ ռեկտորի` ինքը այստեղ է ուսանողներին մատ ցույց տվել-խմբ), ես ձեր հետ խոսելու բան չունեմ: Շուռ եմ եկել եւ գնացել եմ",- երեկ պատմում էր տիկին Քյալյանը: Երբ մենք հիշեցրինք, որ հնդիկ ուսանողները հայտարարում են, որ շտապ օգնությունը, որն, ի դեպ, թթվածին էլ չի ունեցել, շատ ուշ է ժամանել դեպքի վայր, արտասահմանցի ուսանողների գծով դեկան Աննա Սարգսյանը, լինելով բժիշկ, օգնություն ցույց չի տվել տուժածին եւ այլն, Քյալյանն ասաց. "Նրանք շատ բան են ասում, սուտասան, գնչու ազգ են": Ըստ ռեկտորի, այս ընթացքում հնդիկ ուսանողները բուհում, չգիտես ինչու, ունեցել են հատուկ եւ արտոնյալ կարգավիճակ: "Այն ժամանակ, երբ մեր ուսանողներին մի չհանձնած ստուգարքի պատճառով հեռացրել են բուհից, հնդիկներին մի քանի չհանձնած քննություններով, պոչերով մի կուրսից մյուս կուրս են տեղափոխել: Հնդիկը չպետք է տեղացիից ավելի արտոնյալ լինի, քանի որ վճարում է գրեթե նույնքան: Ես իմ գալուն պես ասել եմ, որ նրանք այլեւս չպետք է այդպիսի արտոնություններ ունենան",- ասում էր տիկին Քյալյանը: Ավելին, նախօրեին բարձրացված աղմուկն, ըստ նրա, ունի բոլորովին այլ պատճառներ: Բանն այն է, որ դեռ մոտ մեկ շաբաթ առաջ կրիկետ խաղալու ժամանակ հնդիկ ուսանողներն իրար այնպես են ծեծել, որ նրանց մի մասը մարմնական ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում, իսկ մյուս մասը` ոստիկանությունում: "Այդ խուլիգանները գիտեին, որ իրենց պոչը Հայաստանից խուզելու ենք",- երեկ ասում էր տիկին Քյալյանը: Եւ, ըստ բուհի ղեկավարության, հենց դա է պատճառը, որ հնդիկներն աղմուկ են բարձրացրել եւ փորձում են ամեն ինչ այլ հունով տանել: "Ես չեմ կարծում, որ համալսարանը պատասխանատու է այն մարդու համար, որը ինքնակամ որոշել է թռնել 6-րդ հարկից: Կարող է ինչ-որ մեկը օգնել է նրան եւ այդ մեկը նա է, ով վիճել է 150 դոլարի համար: Բայց դա իրենց սեփական տարածքն է, եւ մենք պատասխանատու չենք",- ասում էր ռեկտորը: Ավելին, տիկին Քյալյանը պնդում էր, որ ամբողջ այս շարժումը դիտավորյալ է հրահրվում բուհի դեմ: Իսկ Հնդկաստանի դեսպանատունն էլ, ըստ ռեկտորի, մի կողմ է քաշվել ու լվացել ձեռքերը: "Ասում են` ձեր ուսանողն է, մենք կապ չունենք: Կարելի է մտածել, որ մեր ուսանողին մենք ենք այստեղ ծննդաբերել: Երբ նրանք եկան այստեղ եւ ինձ փորձում էին ծնկի բերել ուսանողության առաջ, ես ծնկի չեկա, ու հիմա նրանք իրենց պոզիցիան են պահում եւ, փաստորեն, ազգամիջյան բաներ հրահրում: Ուղղակի այստեղ մի քիչ ամբիցիաների խնդիր կա, եւ նրանք ուզում են պահպանեն իրենց արտոնությունները: Մենք էլ դրա հետ համաձայն չենք: Մենք հնդիկներին հարգում ենք, բայց այդ մի քանի այլանդակները հեռացվելու են բուհից: Ուսանողներն ընդամենը գործիք են, եւ ես վստահաբար ասում եմ, որ հրահրողները կպարտվեն",- ասում էր Գոհար Քյալյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ամենից հետո բժշկական համալսարանում հնդիկ ուսանողների արտահոսք չի լինի, Քյալյանն ասաց."Կարծում եմ, որ կգնան շատ քչերը, որովհետեւ նրանց մոտ ուսումը 10-պատիկ թանկ է: Բայց եթե իրենց դուր չի գալիս այստեղ սովորելը, կարող են շատ հեշտությամբ վեր կենալ եւ գնալ, ի՞նչ է եղել": Լուսինե Բարսեղյան hzh.am Փորձեցի ինտերնետում ինչ-որ մանրամասնություններ փնտրել այս դեպքի մասին, գտա այս հոդվածը մի հայալեզու ֆորումում: Ես պարզապես ապշած եմ...Ո՞վ է այդ գռեհիկ "տիկնոջը" Բժշկական համալսարանի ռեկտոր նշանակել : Այս ի՞նչ խոսելու ձև է, ո՞ւմ տեղն է իրեն դրել , սրան ոչ միայն պետք է պաշտոնից հեռացնել այլև նման արտահայտությունների համար պատժել : Զզվելի է ...ԱՄՈ´Թ , ՀԱԶԱՐ ԱՄՈ´Թ այդ ռեկտոր կոչվածին
  13. NO ONE IS FORGOTTEN ! NOTHING IS FORGOTTEN !
  14. himarutyun ! voch ritm, voch erajshtutyun....aravel evs rap etex chkar. inch vor mankakan nvnvoci er nman, bayc voch rapi
  15. Ֆրոյդի բարեկամներից մեկը, որն ուներ ոչ միայն գիտական այլև գրական հետաքրքրություններ պատմել է մի դեպք իր սեփական կյանքից: Նա ասում է. "Սրանից մի քանի տարի առաջ ես մտա գրական մի կազմակերպության հանձնաժողովի մեջ՝ ենթադրելով, որ այդ ընկերությունը օրերից մի օր օգտակար կլինի ինձ համար, կօգնի բեմադրելու իմ դրաման": Եվ ես կանոնավոր կերպով , թեև առանց մեծ հետաքրքրության , մասնակցում էի ամեն ուրբաթ օր տեղի ունեցող նիստերին: Մի քանի ամիս առաջ ես տեղեկություն ստացա , որ իմ պիեսը բեմադրվելու է Ֆ. քաղաքի թատրոնում, և դրանից հետո ես կանոնավոր կերպով մոռանում էի հիշյալ ընկերության ժողովների մասին: Այս բաների մասին Ձեր գիրքը կարդալուց հետո ես ամաչեցի իմ մոռացկոտության համար և ինձ ասացի որ ստորություն է նիստերին չգնալ այն բանից հետո , երբ այդ մարդիկ ինձ այլևս պետք չեն և որոշեցի հաջորդ ուրբաթ օրվա ժողովի մասին ոչ մի դեպքում չմոռանալ: Ես անըդհատ հիշեցնում էի ինքս ինձ այդ մտադրության մասին , մինչև որ իրագործեցի այն և հայտնվեցի նիստերի դահլիճի դռան մոտ: Ինչպիսին էր իմ զարմանքը , երբ այն փակ գտա: Նիստն ավարտվել էր, քանի որ ես շփոթել էի օրը, այդ օրը շաբաթ էր":
  16. Даже если у меня будет очень сильный жар я не смогу такое пофантазировать. Иба в моей стране это не возможно ( даже в кашмарных снах) Конечно же НЕТ Я бы сaма в месте с ними баролась бы против фашизма И мне действительно очень жаль если ты так "подумал бы " , т. к. я бы баролась и против тебя
  17. Մեկ այլ դեպքում առարկան սխալմամբ " ճանկելը" զուգորդվում է թաքցնելու հետ: Մի կին իր տագրոջ՝ հայտնի արվեստագետի հետ ճանապարհորդություն է ձեռնարկում դեպի Հռոմ: Հռոմում ապրող գերմանացիները վերջինիս շատ սրտառուչ ընդունելություն են ցույց տալիս և այլ առարկաների թվում նվիրում են նաև շատ հին ու ոսկյա մի մեդալ: Տիկինը ազդվում է այն բանից, որ իր տագրը չի կարողանում ըստ արժանվույն գնահատել այդ գեղեցիկ առարկան : Այն բանից հետո, երբ իր քույրն իրեն փոխարինելու է( գալիս , և տիկինը տուն է վերադառնում , ճամպրուկները բացելիս զարմանքով տեսնում է , թե ինչպես, առանց իմանալու, մեդալն իր հետ է վերցրել: Նա անմիջապես նամակով այդ մասին հայտնում է տագրոջը և խոստանում, որ հենց հաջորդ օրը պատահականորեն իր հետ վերցրած առարկան կուղարկի Հռոմ: Սակայն հաջորդ օրը մեդալն այնպես է կորչում, որ հնարավոր չի լինում գտնել և ուղարկել, և այդտեղ տիկինը սկսում է կռահել, թե ինչ իմաստ ունի իր " ցրվածությունը": Նա պարզապես ցանկանում էր այդ առարկան իրեն պահել:
  18. Նա ով շատ է տառապել՝ չկարողանալով գտնել այն, ինչ ինքն է ինչ որ տեղ պահել, հազիվ թե հավատա , որ կորցնելու մտադրություն է ունեցել: Այնուամենայնիվ, քիչ չեն դեպքերը երբ առարկան թաքցնելու հանգամանքները հստակորեն ցույց են տալիս , որ գոյություն է ունեցել առարկայից կարճ ժամանակով կամ տևականորեն ազատվելու միտում: Նման լավագույն օրինակը, ինձ թվում է հետևյալն է: Մի երիտասարդ պատմում է. " Մի քանի տարի առաջ իմ ընտանեկան կյանքում տհաճություններ եղան. Կնոջս ես շատ սառն էի համարում ու թեև ընդունում էի որ նա մի քանի հիանալի հատկություններ ունի, մենք ապրում էինք առանց փոխադարձ քնքուշ զգացմունքների: Մի օր զբոսանքից վերադառնալիս նա ինձ համար մի գիրք բերեց, որը գնել էր մտածելով , որ ինձ կհետաքրքրի:Ես շնորհակալություն հայտնեցի նման " ուշադրության" համար , խոստացա կարդալ գիրքը , պահեցի այն և այլևս չկարողացա գտնել : Այդպես ամիսներ անցան, ես երբեմն հիշում էի կորցրած գրքի մասին և գտնելու իզուր փորձեր ձեռնարկում: Մոտավորապես կես տարի անց հիվանդացավ իմ սիրելի մայրը, որը մեզանից առանձին էր ապրում: Կինս գնաց սկեսրոջը խնամելու: Հիվանդի վիճակը ծանր էր, և կինս իրեն լավագույն կողմերով դրսևորելու պատեհություն ունեցավ: Մի երեկո ես, կնոջս վարքից ոգեշնչված և նրա նկատմամաբ շնորհակալալական զգացմունքներով լեցուն, տուն վերադարձա: Ես մոտեցա իմ գրասեղանին , առանց որոշակի մտադրության, բայց լուսնոտին բնորոշ ինչ-որ ինքնավստահությամբ բաց արեցի նրա դարակներից մեկը և այնտեղ՝ հենց վերևում, դրված տեսա իմ այնքան երկար ժամանակ անհետացած, կորցրած գիրքը": Դրդապաճառի անհետացման հետ միացին վերջ գտավ նաև գրքի անհետացումը:
  19. Համեմատությունը էդքան էլ տեղին չէր, քանի որ բելգիան մեր պեսների հաշվին է դարձել նման մակարդակի երկիր ( էկոնոմիայի տեսանկյունից) , հիմա էլ ինչ որ կարևորություն ներկայացնում եվրոպայում չնյած որ բավականին երիտասարդ պետություն է ու հոժարակամ է ընդունում փախստականներին, քանի որ փախստականների հաշվին համաշխարհային բանկերից լիքը մանի է ստանում ....ու այդ բելգիացին որ քեզ նման բան է ասել, թող իր պռիտենզիաները հարազատ իշխանությանը ներկայացնի : Բելգիայում էլ նման բաներ չկան ..... ինչևէ հիմա մենք դա չենք քննարկում: Իսկ ինձ թվում է որ դա շատ էլ լավ միտքը, լռելն ու հանդուրժելն է очень плохая идея: էդպես հանդուրժելով է որ ֆաշիստները էդքան " հաբրգել" են: Չարիքի դեմը պետք է առնել ոչ թե լռել.....մնում է հրավիրատոմսեր ուղարկել դրանց ՝ համեցեք մեզ մորթեք , սա ձեր երկիրն է ինչ կուզեք կարող եք անել մեզ հետ:
  20. Էստեղ էնպիսի հայտարարություններ են արվում ( շատ հաճախ միևնույն մարդու կողմից մեկը մյուսին հակասող ) որ չգիտես ծիծաղես որոշ բարբաջանքների վրա, թե լացես հայից նման մտքեր լսելուց : Ոնց որ առիթ փնտրեն նախ հայերին մասնատելու ու հետո հայության և հայրենասիրության չափաբաժինը որոշելու : Ամոթ է!!!!!!! գոնե էս օրերին իրար միս մի կերեք , կողքից այսպես թե այնպես ուտում են Էհհհհհհհ էս ինչ մարդիկ են Իսկ կոնկրետ թեմայի վերաբերյալ...Ոչինչ իզուր չի, հավաքվեք ( թե կարող եք միավորվեք կովկազցիների, կամ ուրիշ ազգերի հետ) միտինգներ արեք, նկարահնեք ուղարկեք բոլոր հեռուստաընկերությունները BBC, SNN, EuroNews ..... , ինտերնետ գցեք ...բացեիբաց հայտարարեք՝ ռուսաստանը ֆաշիզմի բուն է, ռոսիյա դլյա ֆաշիստով ( տարբեր լեզուներով) : Համշխարհային հասարակության ուշադրությունը գրավեք , թող ամբողջ աշխարհով մեկ խայտառակ լինեն ...ու դա պարբերաբար եթե արվի, ինչ-որ բան համենայն դեպս կփոխվի : Բավական է հանդուրժել ու լռել: Դուք ինքներդ եթե ձեր իրավունքներին տեր չկանգնենք ու չպաշտպանեք , ոչ ոք չի անի .... բողոքել բոլորն էլ կարող են , գործել է պետք
  21. Լուրերով լսեցի այսօր, միայն չհասկացա տղան ինքնասպանության փորձ է արել թե՞ ընկել է: Եթե ինքնասպանություն է, ապա պետք է անպայման դրդապաճառը հայտանբերել , իսկ եթե ուրիշ բան է ....( որն ավելի շատ հավանակն է) պետք է մեղավորները պատժվեն:
  22. Ах да , что бы зашитит россию от армян, как же бедние русские обайдутся без тебя... у тебя же миссия тaкая
×
×
  • Create New...