Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Everything posted by Arm_Lionne

  1. Ահա, կարծում եմ հենց հեգնանքն է Շնորհակալ եմ Կարս ջան
  2. Ես քեզ էտ խոսքերդ հարսանիքիդ ժամանակ կասեմ ( որպես բաժակաճառ)
  3. ՈՒֆֆֆ ես շատ գիտեմ, պատկերացրու հիվանդ, տաքությունով ......մուսաս ինձ այցելում է ու հատկապես գիշերվա էս ժամերին , աչքիս վերջում թրիլերա դուրս գալու :lol:
  4. Եվս մեկ հարց ( էնենց դժվար գործի եմ ) irony ( ironie) = քամահրա՞նք,.... ծաղրա՞նք կամ գուցե ուրի՞շ տարբերակ Պարզապես ինձ կոնկրետ թարգմանությունն է պետք, ոչ մոտավոր հոմանիշ Նախապես շնորհակալություն
  5. Հագուստով ծնվածը Գործս թողած՝ Ես քեզ համար Ես հագուստներ եմ հորինում, Որովհետև ես չգիտեմ, Թե դու ի՞նչ ես հագնում հիմա: Եվ գարունը՝ Այս նոր ու հին Ճարպիկ-ճարտար ջուլհակուհին, Ի´մ պատվերով ու քե´զ համար Ճորտուհու պես Անձեռագործ կերպասներ է ձեռագործում ՈՒ դիպակներ զանազան ու զարմազանան, Եվ թվում է թե ընկել եմ Ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր Ինչպես... ինչպես դեղատունը: Եվ թվում է, Թե քեզ համար շոր ընտրելը Հեշտ է այնքա´ն Որքան լեցուն դեղատնից Սովորական դեղ խնդրելը, Հե՜շտ ու դյուրին՝ Իր սեփական ազգանունը ասելու չափ: Բայց... քիչ հետո հասկանում եմ, Որ դա հեշտ է, Ինչպես մարդու երկու աչքում Միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ : Փորձե՞լ ես դու: Հապա փորձի՜ր... ՈՒ հիմա քեզ հագցնելու գործս թողած՝ Մտածում եմ՝ Որ կան կանայք Եվ աղջիկներ կան աշխարհում , Որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է Իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից... Թեպետ միշտ էլ հագա՜ծ-կապա՜ծ՝ Մերկ են քայլում նրանք կարծես: Իսկ դո՜ւ... ՈՒրի´շ, ուրի՜շ ես դու: Դու ծնվել ես Կարծես այդպե´ս՝ հենց հագուստո՜վ... Սո սեփական ստվերն անգամ Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝ Խորհրդապաշտ թիկնոցի պես... Ո´չ մի կոպիտ միտք ու տենչանք Քեզ չի հասնում, Իսկ հասնելիս՝ Քեզ դիպչելով ընկրկում է ՈՒ վնասում Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն, Իրե´ն գցում իր իսկ աչքից... ՈՒրի՜շ ես դու: Քոպեսներին սիրում են լոկ, Միա´յն սիրում: Քոպեսների անունն ի՜նչ ել դրած լինեն՝ Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիա՜մ:
  6. Это предложение? :lol:
  7. Սկզբնական շրջանում շատ էի բարկանում, ( նույնիսկ փոխելու մասին էի մտատծում) երբ անունս ֆրանսերենով հազար ձև աղավաղվում էր : Ներկայանալուց անպայման ասում եմ Արաքսյա , իսկ սրանք ինձ դարձնում են մեկ Ալեքսյա, Ալաքսյա , Ալիսյա, ( մինչև չգոռաս չեն հասկանում), հետո մի կերպ.....լեզվային բազմաթիվ վարժություններից հետո , վերջապես ... Աղաքսյա : Իհարկե հաճելի չէ, բայց զատո խոստովանում են ( չնայած որ չեն կարողանում ճիշտ արտասանել ) որ գեղեցիկ ու յուրահատուկ անուն ունեմ , շաբլոն չի: Էնպես որ եթե օտարազգիների համար եք ուզում փոխել, նախ նրանց կարծիքն էլ հարցրեք : Ասեմ նաև, որ պատիվ ունեմ տատիկիս պատվին կրելու այս անունը , նա էլ իր հերթին իր տատիկի....և այդպես շարունակ : Սա մի հիանալի ավանդույթ է, հարգանքի ու սիրո դրսևորում ( բայց ոչ պարտականության պարտադրված ձևով): P.S Արաբների Միղիամը( կամ Միրիամը) բա մեր Մարիամին կհասնի՞:
  8. Մի թուրքի կորուստը բնությանը շատ մեծ օգուտ կտա : Ես հիմիկվանից դրան ասում եմ ՝ օղորմի ( չնայած ինձ համար վաղուց արդեն սատկած է)
  9. human պարզապես քննարկում է , ոչ մի ստատիստիկա ( և մի խնդրա´նք, այսքան երկար տեքստերը լատիներենով մի գրեք , շատ դժվար է կարդացվում )
  10. Կարոտել էիր Դե կարծում եմ շատ պարզ երազ ես տեսել ,առանձնապես վերլուծության կարիք էլ չկա : Քո խոսքերից պարզ է դառնում որ այդ երգչուհուն շատ ես սիրում և ենթագիտակցորեն ( գուցե նաև գիտակցորեն) կցանկանայիր տեսնել նրա ու արժանանալ նրա ջերմ ՝մինչև ականջները հասնող ժպիտին : Դա պարզապես երազի միջոցով քո ցանկության իրագործումն էր: Համոզված եմ որ մեծ բավականության զգացումով ես արթնացել քնից
  11. Իսկ դու էտ երգչուհուն սիրո՞ւմ ես
  12. Ավելացրեցի Մանե ջան , ճիշտն ասած ես մտադրված եմ Շամիրամ գրել , քանի որ մի քիչ տրամաբանական չի, որ Վաշտակը նման խոսքերով ինքն իրեն է դիմում
  13. Karik jan xosqe chi gnum forume liovin hayeren darznelu masin : Mez 50/50 kbavakanacni vor voch arevmtahayere boxoqelu tex unenan, voch el vere nshvats " sovet"-i zohere bayc nerka drutyamb ruserene gerakshrox mas e kazmum , isk hayeren enkel e erkrord plan et amen inche petq e hashvi arnel , vor qaxaqakanutyan ev patmutyan bajinnerum aylazgineri het shpvelu miak mijoce voch hayerenn e , ev kan mardik voronq hayeren chgiten .....bayc te verjapes mer mayreni lezun e , meks myusi het ( imacoxnere) mayreniov chxosenq ?: Forumcineri metsamasnutyune spyurqic e , vortex nuynpes hayerenov xoselu , hayrenakicneri het shpvelu aritnern u hnaravorutyunnere qich en ...
  14. Надеюсь что твоё желание исполнилось
  15. Сам джан как ты отмечал день рождения?
  16. Hamamit chem Karik jan . Es im sepakan pordzic em asum , forumum im arajin bacvats teman exel e hayeren ev minchev hima el im bacats teamenri 70 % hayerenov en, shat el lav qnnarkvum en u ruseren el chen darnum : Ev endhanarapes jamanak ar jamanak es ruserenov qnnarkvox temanern em pordzum hayerni veratsel ` anydhat ruserenin hayeren patasxanelov: Da kartsum em teamic e kaxvats , ete teman hetaqrqir lini, tej qnnarkum kgna boxoqelu poxaren konkret gortsov petq e zbaxvel : Mi xosqov` mardu mtqin tex lini , ktjujum el yegh klini...
  17. Ո՞վ է ներկա օֆֆտոպչիներից
  18. Միավորված Աշախատանքային Կուսակցություն Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
  19. Երազների բնույթի ու նշանակության Ֆրոյդյան ըմբռնումը ճիշտ հասկանալու համար պետք է նշել, որ երազներում աղճատված ձևով դրսևորվող անգիտակցական մղումները, որոնց դեմ ուղղված է ցենզուրան կամ ԳԵՐ_ԵՍ-ը, նրա կարծիքով, առավելապես սեռական բնույթի են : Ընդգծելով, որ երազներում թագավորում են եսասիրական հակումները՝ Ֆրոյդը գրում է . " Բարոյական ամեն մի կապանքից ազատ ԵՍ-ը հեշտությամբ է ընդառաջում սեռական ցանկության քմահաճույքներին, նույնիսկ այնպիսիներին, որոնք վաղուց ի վեր մերժված են մեր գեղագիտական դաստիարակաության կողմից կամ հակասում են բարոյականության պահնաջներին: Բավականություն ստանալու ձգտումը ... անարգել կերպով ընտրում է իր օբյեկտները, ընդ որում՝ առաջնությունը տալով առավել արգելվածներին": Ֆրոյդը չի ժխտում մարդու մեջ բարի ու վեհ կողմերի, բարձր արժանիքների առկայությունը, սակայն չի էլ ցանկանում աչք փակել նրա բացասական, եսասիրական կողմերի վրա: Նա գտնում է, որ մարդուն կատարելագործելու համար նրան պետք է տեսնել այնպես, ինչպես նա կա, և գիտական իմացության համար մարդու էության ստվերոտ կողմերի նկատմամբ մեր կողմից գիտակցորեն տածվող զզվանքը լուրջ նշանակություն ունենալ չի կարող: Հասկանալի է, որ մարդկանց հոգեկանում առկա այդ եսասիրական ուժերը միշտ չէ, որ գործի են վերածվում: Ֆրոյդը սիրում է կրկնել Պլատոնի խոսքերն այն մասին, որ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԲԱՎԱՐԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՐԱԶՆԵՐՈՎ ԱՅՆ, ԻՆՉ ՎԱՏ ՄԱՐԴԻԿ ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ: Ժամանակակից հոգեբանությունը չի ժխտում երազների բովանդակության և ֆունկցիաների վերաբերյալ Ֆրոյդի տեսակետները, սակայն զգալիորեն նեղացնում է եսասիրական, հատկապես սեռական և ագրեսիվ հակումների դրսևորման ոլորտը: Ժամանակակից և ավելի ճիշտ տեսակետն այն է, որ թեև երազներում եսասիրական ու ագրեսիվ ցանկությունները, հաճույք ստանալու մղումը շատ մեծ տեղ է գրավում, այնուամենայնիվ, երազների հոգեբանական մոտիվացման ու ֆունկցիոնալ նշանակությունը շատ ավելի լայն են: Երազները նույնքան բազմաբովանդակ ու հարուստ են, որքան և անձի իրականա կյանքը: Երազների վերաբերյալ Ֆրոյդի առաջ քաշած կարևոր դրույթը, որով և մենք ցանկանում ենք սահմանափակվել այդ ենթագիտակցական երևույթների հոգեբանության քննարկումը, երազների սիմվոլների ( խորհրդանիշների) մասին նրա տեսակետն է: Ֆրոյդը գտնում էր , որ հատկապես մեծ չափով աղճատված երազները մենք չենք կարող ճիշտ հասկանալ, եթե նկատի չունենանք , որ նրանցում բացահայտորեն հանդես եկող որոշ թվով պատկերներ երազի թաքուն բովանդակությունների սիմվոլներ են, նշանակում են այս կամ այն ցանկությունը, առարկան, գործողությունը: Երազների թաքուն բովանդակության միայն մի մասն է բացահայտվում ազատ զուգորդությունների մեթոդով: Մնացած մասը հասկանալու համար պետք է իմանալ երազների սիմվոլների լեզուն և թարգմանել կամ մեկնաբանել մեզ համար հասկանլի լեզվով: Ժամանակակից ուսումնասիրությունները հաստատում են, որ իսկապես գոյություն ունեն երազային բազմաթիվ սիմվոլներ, բայց դրանք բացառապես սեռական և ագրեսիվ բովանդակությունների փոխարինողներ չեն, ինչպես, հավանորեն, կարծում էր Ֆրոյդը: Սիմվոլները կարող են ամենատարբեր հոգեբանական բովանդակություններ: Երազները անշուշտ, ունեն շատ կողմեր , որոնք դեռևս չեն բացահայտվել: Բազմաթիվ երազներ անհասկանալի են մնում նույնիսկ այդ բնագավառի լավագույն մասնագետների համար: Որոշ հետազոտողներ նույնիսկ այն տեսակետն են հայտնում, որ երազների իմաստը շատ խորն է, և հազիվ թե մարդուն երբևիցե հաջողվի լիովին հասկանալ այդ երևույթները: Այս տեսակետը մեզ համար ընդունելի չէ, և կարծում ենք, որ առաջիկայում երազների ուսումնասիրությունը պետք է առաջ տանել է´լ ավելի եռանդուն թափով: ՎԵՐՋ
×
×
  • Create New...