-
Posts
3,224 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Arm_Lionne
-
smally inch harc uneir? Yesenya jan amboxj gisher erazums tpum ei :lol: i dep qo anune incha?
-
Վարք մեծաց Ու՜շ-ու՜շ են գալիս, բայց ո´չ ուշացած. ծնվում են նրանք ճի´շտ ժամանակին: Եվ ժամանակից առաջ են ընկնում, Դրա համար էլ չեն ներում նրանց: Անտոհմ չեն նրանք կամ անհայրենիք, Հասարակ մորից ու հորից ծնված ՝ Սերում են նրանք և ա´յն վայրենուց, Որ էլ չէր կարող ապրել քարայրում: Սերում են նրանք և ա´յն ծերուկից, Որ նախընտրում էր քնել տակառում: Սերում են նրանք և ա´յն պատանուց, Որ սիրահարվեց իր իսկ պատկերին: Սերում են նրանք բոլո՜ր նրանցից, Որ սատանայի հոգի են ծախում, Միայն թե ամեն մտածածն իրենց. Ի՜նչ փույթ թե սատկեն ժամանակից շուտ: Անվտանգ՝ ինչպես հրդեհն արևի, Անվնաս՝ ինչպես օգտակար լորտուն, Վախ են ներշնչում պետություններին Մինչև իսկ իրենց կամքին հակառակ: Արքաների հետ խոսում են "դու" ով, Եթե, իհարկե, լսում են նրանց, Իսկ թե չեն լսում, մե՜կ է, չե՜ն լռի, Կխոսեն նույնիսկ իրենց կոշկի´ հետ: Ով սահմանում է նոր օրենք ու կարգ՝ Հայտարարվում է և օրենքից դուրս: Բայց չեն վախենում նրանք չար մահից. Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ...
-
էսքանից հետո բա չգնա՞մ մի հատ երազ տեսնելու ..... կներեք սխալների ու վրիպումների համար, բայց էս ուշ ժամին էլ ուժ չունեմ ուղղելու
-
Սակայան , ինձ հայտնի է մեր աշխատանքը հեշտացնող մեկ այլ հնարավորություն ևս: Ամբողջական երազներ մեկնաբանելու փորձ ձեռնարկելու փոխարեն կսահմանափակվենք երազների առանձին տարրերով և մի շարք օրինակներ դիտելով՝ կաշխատենք տեսնել, թե ինչպիս է գործում մեր մեթոդը ա) Մի տիկին պատմում է, որ երեխա ժամանակ հաճախակի է երազում տեսել, թե ինչպես պաշտելի աստված իր գլխին թղթե սրածայր գլխարկ է կրում: Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս երազը, առանց տեսնողի օգնությանը դիմելու: Չէ՞ որ դա միանգամայն անիմաստ է: Բայց դա այնքան էլ անիմաստ չի հնչում , երբ կինը մեզ հայտնում է , որ երբ ինքը երեխա էր, ճաշի նստելիս իր գլխին այդպիսի գլխարկ էին դնում , որովհետև ինքը ոչ մի կերպ չէր կարողանում հրաժարվել եղբայրների և քույրերի ափսեներին աչքի տակով նայելու սովորությունից, որ անում էր պարզելու համար, թե արդյոք նրանցից որևէ մեկը ավելի մեծ բաժին չի ստացել: Գլխարկը այսպիսով պետք է ծառայեր , որպես քող: Այդ պատմական փաստը նա հայտնեց առանց դժվարության: Այդ տարրերի, դրանց հետ միասին նայև ողջ այդ համառոտ երազի իմաստը առանց դժվարության բացահայտվում է երազ տեսնողի մի քանի զուգորդությունների օգնությամբ: "Որովհետև ես լսել էի, որ աստված ամենագետ է և ամեն ինչ տեսնում է,_ ասաց նա,_ ապա երազը նշանակում է միայն այն, որ ես աստծո նման ամեն ինչ գիտեմ ու ամեն ինչ տեսնում եմ նույնիսկ այն ժամանակ , երբ ինձ խանգարում են": Բայց այս օրինակը հավանաբար շատ պարզունակ էր: բ) Իմ կասակածամիտ այցելուներից մեկը ՝ մի կին, երկարաշունչ երազ է տեսնում, որտեղ իր ծանոթ անձինք նրան պատմում են իմ "Սրամտություն" (1905) գրքի մասին ու շատ են գովաբանում այն: Այնուհետև ինչ-որ բան է ասվում ինչ-որ "Ջրանցքի" մասին, երևի դա մեկ այլ գիրք է, որի մեջ խոսք կա ջրանցքի կամ ինչ-որ դեպքերի մասին, որոնք կապված են ջրանցքի հետ......ինքը չգիտե....այդ ամենը շատ աղոտ է: Կարծում եմ որ դուք այժմ հակված եք մտածլու , որ երազի "Ջրանցք" տարրը մատչելի չէ մեկնաբանության համար, քանի որ այդքան անորոշ է: Այդ կանխատեսվող դժվարության մասին ձեր ենթադրությունը ճիշտ է, բայց սա դժվար է ոչ թե անորոշության պատճառով, այլ հենց այդ անորոշությունն էլ հիմք ունի , որը և դժվար է դարձնում մեկնաբանությանը: Երազ տեսնողը ջրանցքի կապակցությամբ ոչ մի նոր միտք չի ունենում: Ես բնականաբար, նույնեպես ոչինչ չունեմ ասելու: Որոշ ժամանակ անց, ավելի ճիշտ՝ հաջորդ որը, նա պատմեց, որ իր գլխում մի միտք է ծագել, որը հավանաբար առնչություն ունի այս հարցի հետ:Դա մի սրամտություն է, որ նա ուրշից է լսել: Շոգենավի վրա՝ Դուվրի և Կալեի միջև , հայտնի գրողներից մեկը զրուցում է մի անգլիացու հետ, որը ինչ-որ հարցի կապակցությամբ այսպիսի մեջբերում է անում. "Du sublime au ridicule il n'y a qu'un pas" ("Մեծից մինչև ծիծաղելին ընդամենը մի քայլ է") Գրողը պատասխանում է. "Oui, le pas de Calais" (այո´, Պա դե Կալեն.....pas ֆրանսերեն նշ. է քայլ) Դրանով նա ցանկանում է ասել, որ ինքը Ֆրանսիան մեծ ու վեհ է համարում, իսկ Անգլիան ծիծաղելի : Բայց Պա դե Կալեն նայև ջրանցք է, ավելի ճիշտ ջրանցքի մի բազուկը,Canal la manche: Գուցե ես կարծում եմ որ այդ միտքը ինչ-որ կա՞պ ունի երազի հետ: Միանգամայն ճիշտ է, ես այդպես էլ մտածում եմ, այն մեզ տալիս է երազի այդ հանելուկային մասնիկի լուծումը: Իսկ դուք գուցե կասկածում եք , որ այդ կատակը դեռևս մինչև երազ տեսնելը առկա էր որպես "Ջրանցք" տարրի անգիատկցական հիմք , և ենթադրում եք որ ի հայտ եկավ ավելի ու՞շ: Երազ տեսնողի գլխում այդ մտքի հայտնվելը վերացնում է այն կասկածը, որ նրանում թաքնված է արհեստական հիացմունքի հետևում, իսկ դիմադրությունը ինչպես այդ մտքի ուշացումով հայտնվելու ,, այնպես էլ եարզի համապատասխան տարրի անորոշ , տարտամ լինելու պատճառ է: ՈՒշադրությամբ նայեցեք երազի տարրի և նրա անգիտակցականի կապին: Այն կարծես անգիտակցականի մի փոքրիկ մասնիկը, նրա ակնարկը լինի: Մեկուսացնելու դեպքում մենք այն բոլորովին չենք հասկանա: շարունակելի......
-
Այս առարկությունները ակնհայտորեն սպառնում են մեր գործի հաջողությանը: Դրանցից պետք է պաշտպանվել և սեփական երազները մեկնաբանելիս դա կարելի է ՝ հենց սկզբից չզիճելու շատ ամուր մտադրություն ստեղծելով:ՈՒրիշի երազ մեկնաբանելիս նրան առաջարկում են հետևել մի անվերապահ կանոնի՝ իր հաղորդածից ոչ մի միտք չպետք է դուրս թողնի , եթե նույնիսկ իր մեջ հառնում է հիշյալ 4 առարկություններից որևէ մեկը՝ շատ անկարևոր է, չափազանց անիմաստ է, այստեղ գործին չի վերաբերում կամ շատ տհաճ է և ուրիշին հայտնել չի կարելի: Նա խոստանում է գործել ըստ այդ կանոնի, բայց հետո զայրանում ես տեսնելով թե ինչքան վատ է նա կատարում իր խոստումը: Սկզբում դու ինքդ քեզ բացատրում ես նրանով, որ նա դեռևս, չնայած հեղինակավոր հավաստիացումների , լրիվ չի հասկացել ազատ զուգորդության օգտագործման արդարացված լինելը, և մտածում ես, որ գուցե նրան սկզբում տեսության սովորեցնել՝ գրականություն հանձնարարելով կամ ուղարկելով դասախոսություններ լսելու, որի շնորհիվ կարող է դառնալ ազատ զուգորդությունների վերաբերյալ մեր տեսակետի կողմնակիցներից: Բայց նման թյուր պատկերացումից հրաժարվում ես շնորհիվ այդ դիտումների, որ երբ վերլուծում ես սեփական անձը, որի համոզմունքներին վստահ ես, նոր մտքերի դեմ դարձյալ նույն առարկություններն են հայտնվում, որոնք ինչ-որ չափով վերացվում են, միայն ավելի ուշ՝ երկրորդ ատյանում: Երազ տեսնողի անհնազանդության վրա զայրանալու փոխարեն ավելի լավ է գնահատել այդ փորձը՝ նրանից ինչ-որ բան իմանալու նպատակով, այնպիսի մի բան որն այնքան կարևոր է , որքան նրա ընկալմանը մենք ավելի քիչ ենք նախապատրաստված : Հասկանալի է, որ երազների մեկնաբանության աշխատանքն որոշակի դիմադրություն հաղթահարելով , որը դեմ է դուրս գալիս նրան, և որի դրսևորմները հիշյալ քննադատական առարկություններ են: Այդ դիմադրությունը կախված չէ երազ տեսնողի համոզմունքներից: Այո´, բայց մենք ավելին ենք իմանում: Փորձը ցույց է տալիս, որ նման քննադատական առարկությունը երբեք արդարացի չի լինում: ընդհակառակը , այդ կերպ ճնշվող բոլոր մտքերը, առանց բացառության, ինչպես պարզվում է, ամենակարևորներն են և անգիտակցականի բացահայտման համար վճռական նշանակություն ունեցողները: Երբ նոր ծագող միտքը ուղեկցվում է նման առարկությամբ, ապա հենց դա էլ շատ հատկանշական է: Այդ դիմադրությունը բոլորովին նոր երևույթ է, որ մենք հայտնաբերեցինք մեր նախադրույթների հիման վրա, թեև նրան այն կարծես թե չի պարունակում: Մեր հաշիվներում ի հայտ եկած այս նոր գործոնը մեզ ոչ այնքան հաճելի զարմանք է պատճառում: Մենք արդեն կռահում ենք , որ դարնից մեր աշխատանքը հեշտ չի դառնալու: Այն մեզ կարող է ստիպել, որ հրաժարվենք երազների հասկացման ուղղությամբ մեր ձեռնարկած ջանքերից:Երազի նման աննշան մի երևույթ, և ահա այսպիսի դջվարություններ՝ հեշտ ու մատչելի տեխնիկայի փոխարեն: Բայց մյուս կողմից , այս դժվարությունները մեզ գռգռում ու ենթադրել են տալիս , որ մեր ջանքերը իզուր չեն անցնելու : Ամեն անգամ երբ մենք փորձում ենք երազի տարր հանդիսացող փոխարինողից ելնելով թափանցել նրա թաքուն ու անգիտակցական բովանդակության մեջ , դժվարության ենք հանդիպում: Այսպիով՝ մենք իրավունք ունենք ենթադրելու, որ փոխարինողի հետևում ինչ-որ կարևոր բան է թաքնված: Այլ դեպքում ինչու ՞ պետք է նման դժվարություններ ստեղծվեին այդ թաքուն բովանդակությունը անհայտ պահելու նպատակով: Երբ երեխան չի ցանկանում բաց անել բռունցքը և ցույց տալ, թե նրանում ինչ է պահում, ապա այնտեղ ինչ-որ բան կա, որ նա չպետք է ունենար: Այժմ երբ մենք մեր պատկերացումների մեջ ներմուծում ենք դիմադրության դինամիկ պատկերացումը, պետք է մտածենք նաև այն մասին, որ այդ երևույթը քանակական տեսակետից փոփոխական է: Դիմադրությունը կարող է լինել մեծ կամ փոքր, և մենք արդեն նախապատրաստված ենք տեսնելու, թե ինչպես են այդ տարբերությունները դրսևորվում մեր աշխատանքի ընթացքում : Գուցե այստեղ մենք մեկ այլ տեսակի փորձ էլ ենք ձեռք բերում, որ մեզ պետք կգա նաև երազները մեկնաբանելիս: Հաճախ բավական է մեկ միտք կամ մի քանիսը՝ երազի տվյալ մասից մինչև նրա հիմքում ընկած անգիատկցականին հասնելու համար. մինչդեռ այլ դեպքերում դրա համար պահանջվում է ստեղծել զուգորդությունների երկար շղթաներ և հաղթահարել բազմաթիվ քննադատական առարկություններ: Հավանորեն սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ տարբերությունները կախված են դիմադրության փոփոխվող մեծությունից: Երբ դիմադրությունը փոքր է, ապա փոխարինողն էլ անգիտակցականից հեռու չի լինում: Մեծ դիմադրությունը հանգեցնում է ավելի մեծ աղճատումների, իսկ դրա հետ միասին նաև մեծացնում է այն հետադարձ ուղին, որը փոխարինողից տանում է դեպի անգիտակցականը: Այժմ գուցե ժամանկն է , որ մենք վերցնենք մի երազ և մեր տեխնիկան փորձենք նրա վրա՝ հաստատելու համար, որ նրանից մեր ունեցած ակնկալիքները արդարացված են: Այո´, բայց ինչպիսի՞ երազ ընտրենք: Դուք չեք կարող պատկերացնել, թե ինձ համար որքան դժվար է այս որոշումը կայացնելը, մանավանդ որ ես չեմ կարող ձեզ բացատրել թե ինչումն է կայանում այդ դժվարությունը: Ակնհայտ է, որ պետք է լինեն երազներ , որոնք քիչ են աղճատվել, և լավ կլիներ սկսել դրանից: Բայց ո՞ր երազներն են նվազագույն աղճատման ենթարկվել: Արդյո՞ք հասկանալի և չխճողված երազները ծայրահեղորեն բարձր աստիճանի աղճատումների են ենթարկվում: Իսկ եթե ես հրաժարվելով բոլոր սահմանափակումներից, վերցնեմ առաջին իսկ պատահած երազը ապա դուք գուցե շատ հիասթափվեք: Կարող է պատահել, որ մենք երազի տարրի կապակցությամբ զուգորդաբար հայտնվող այնքան առատ մտքեր ստանանք ու գրանցենք, որ մեր աշխատանքը միանգամայն անընդգրկելի դառնա : Եթե վերևում գրենք երազը , իսկ նրա տակ այն բոլոր զուգորդությունները , որ հայտնվում են երազ տեսնողի գլխում, ապա վերջինները կարող են իրենց ծավալով բազմակիորեն գերազանցել երազին: Ահ թե ինչու ավելի նպատակահարմար է թվում վերլուծել մի շարք կարճ երազներ, որոնցից յուրաքանչյուրը մեզ կարող է գոնե ինչ -որ բան ասել կամ հաստատել : Այդպես ել կվարվենք , եթե իհարկե, փորձը մեզ չհուշի, թե որտեղ մենք իսկապես կարող ենք գտնել նվազագույն աղճատումների ենթարկված երազները: շարունակելի...
-
ok Lil jan aveli kmetsacenm fonere ches spasum lriv verjacnem nor tas? karoxa sharunakutyan mej arden patasxane gtnes
-
Եվ այսպես մի քանի ֆորումջանիկների խնդրանքով ձեզ կներկայացնեմ երազների վերլուծությունը հոգեբանության տեսանկյունից Այսօր մեր դասախոսն է ականավոր հոգեբան և հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը, որը ժամանակակից հոգեբանության հիմնադիրներից մեկն է և հսկայական ներդրում է կատարել գիտության և մշակույթի բնագավառում Եթե լսարանում արդեն կան հորանջողներ , խնդրեմ մի քաշվեք, հարմար տեղավորվեք ..... խաղաղ քուն և բարի երազներ Առաջին դասախոսություն ______ ( ոնց գրված է արտագրում եմ , գուցե որոշ բաներ չհասկանաք, բայց բուն իմաստը հաստատ կհասկանաք) Երազների բացահայտ բովանդակությունը և թաքուն մտքերը Հարգելի´ տիկնայք և պարոնայք, դուք տեսնում եք, որ սխալ գործողությունների ուսումնասիրությունը մեզ օգուտ տվեց: Այդ ջանքերի շնորհիվ, ելնելով նախադրույթներից, հասանք 2 արդյունքի՝ երազի տարրերի ըմբռնման և երազների մեկնաբանության տեխնիկայի: Երազի մասերի ըմբռնումն այն է, որ դա նրա իսկական բովանդակությունը չէ, այլ տրված է ինչ-որ այլ բանի փոխարեն. որը երազ տեսնողին հայտնի չէ ( ճիշտ այնպես, ինչպես սխալ գործողության միտումը). որի մասին երազ տեսնողը գիտե, բայց այդ գիտելիքը նրան մատչելի չէ: Մենք հույս ունենք , որ այս ըմբրնումը կկարողանանք տարացել ամբողջ երազի վրա, որը կազմված է նման տարրերից: Մեր տեխնիկան հետևյալն է. ազատ զուգորդություններ ստեղծելու ճանապարհով այդ տարրերին ավելացնում ենք այլ փոխարինող մտապատկերներ, որոնց հիման վրա կարող ենք կռահել երազի թաքուն մտքերը: Այժմ ես ձեզ առաջարկում եմ տերմինաբանության մեջ որոշ փոփոխություններ մտցնել , որոնք կօգնեն հեշտացնել մեր աշխատանքը: Փոխանակ ասելու "թաքուն", "անմատչելի", "անիսկական", ավելի ճշգրիտ նկարագրություն տալու նպատակով ցանկալի է ասել " երազ տեսնողի գիտակցության համար անմատչելի" կամ " անգիտակցական" : Այսպես ասելով մենք նկատի ունենք (ինչպես և մոռացված բառի կամ սխալ գործողության հիմքում ընկած աղճատող միտման դեպքում) ոչ այլ ինչ է քան , այժմ, հենց հիմա անգիտակցականը: Դրան հակառակ մենք, բնականաբար, պետք է "գիտակցված "անվանենք ինչպես երազների տարրերը, այնպես էլ զուգորդությունների օգնությամբ նոր ձեռք բերված փոխարինող մտապատկերները: Այս անվանակոչության հետ դեռևս ոչ մի տեսություն կապված չէ: "Անգիտակցական" բառի՝ որպես նկարագրության համար ու հեշտ հասկանալի միջոցի օգտագործումը հազիվ թե առարկություններ հարուցի : Երբ մենք երազի առանձին տարրի նման ըմբռնումը տարածում ենք ողջ երազի վրա, ապա ստացվում է, որ երազն ամբողջությամբ հանդիասնում է ինչ-որ այլ բանի՝ անգիտակցականի աղճատված փոխարինող, և երազի մեկնաբանության նպատակը այդ անգիտակցականը գտնելն է: Այստեղից անմիջապես հետևում ենք երեք կարևոր կանոններ, որոնց մենք պետք է հետևենք երազների մեկնաբանությամբ զբաղվելիս: 1) չպետք է մտահոգվել նրանով, ինչ երազն ասում է բացաայտ կերպով, անկախ նրանից՝ հասկանալի է այն, թե անիմաստ մի բան է, պարզ է թե խճողված . չէ՞ որ այն ոչ մի դեպքում մեր որոնած անգիտակցականը չե (այց կանոնի ակնհայտ սահմանապակումներից մեկը ինքնին հասկանալի է), 2)աշխատանքը պետք է սահմանափակել երազի յուրաքանչյուր տարրի հետ փոխարինող մտապատկերներ կապելով՝ առանց դրանց շուրջ խորհրդածելով, չձգտելով ապացուցել, որ դրանք ինչ-որ ցանկալի բովանդակություն ունեն, առանց մտահոգվելու, թե ինչ չափով դրանք հեռացել են երազի մասնիկից, 3) պետք է սպասել, որպեսզի թաքուն, որոնելի անգիտակցականն ինքը հայտնի Այժմ մենք հասկանում ենք նաև, թե հիշողության մեջ երազն ինչպիսի անտարբերությամբ, որքան լավ, որքան քիչ և, ամենից առաջ, որքանով ճիշտ է վերարտադրվել: Չէ՞ որ մտաբերված երազը իսկականը չէ, այլ նրա աղճատված փոխարինողը, և վերջինս մեզ պետք է օգնի այլ փոխարինող մտապատկերների ստեղծման միջոցով մոտենալ իսկականին և երազի անգիտակցական բովանդակությունը գիտակցական դարձնել: Այսպիսով՝ եթե մեր վերհիշված երազը սխալ էր, ապա դա նշանակում է, որ տվյալ փոխարինող բովանդակության մեջ տեղի է ունեցել հետագա աղճատում, որը ի դեպ, իր հերթին չի կարող չպաճառաբանված լինել: Կարելի է մեկնաբանել ինչպես սեփական, այնպես էլ այլ մարդկանց երազները : Սեփական երազները վերլուծելիք նույնիսկ շատ ավելի բան ես սովորում, այդ գործընթացն այս դեպքում ավելի համոզիչ է: Երբ փորձում ես այսպես վարվել, ապա զգում ես, որ ինչ-որ բան դիմադրում է այդ աշխատանքին:թեև մտքեր ծնվում են, բայց դրանցից բոլորին չէ, որ նշանակություն ես տալիս: Զգացվում է ինչ-որ ստուգող ու ընտրություն կատարող ուժեր: Որևէ միտք հղանալիս ասում ես ինքդ քեզ. ո´չ, սա այստեղ չի սազում, սրան չի պատկանում: Մեկ այլ մտքի ծնվելուն պես՝ սա չափազանց անիմաստ է, երրորդի մասին՝ սա արդեն շատ աննշան է: Եվ հետո առդեն կարելի է դիտել, թե ինչպես նման առարկությունները օգտագործելիս գլխում ծագող մտքերը , դեռևս մինչև կատարյալ պարզ դառնալը արգելակվում և ի վերջո հեռացվում են: Այսպիսով՝ մի կողմից, մեծ չափով կախված ես լինում սկզբնական մտապատկերներից, երազից վերցրած մասից, իսկ մյուս կողմից ընտրություններ կատարելով, խանգարում ես ազատ զուգորդությունների արդյունքներին: Երբ երազը ոչ թե մենակ ես մեկնաբանում , այլ խնդրում ես, որ մեկ ուրիշը դա անի, ապա շատ հստակորեն նկատում ես նման անթույլատրելի ընտրություն արդարացնող մեկ այլ դրդապաճառ ևս: ծագող մտքերի կապակցությամբ ասում ես. ո´չ այս միտքը շատ տհաճ է, ես այն չեմ ուզում և չեմ կարող ուրիշին հայտնել:
-
Lil es erkrorde inqna vor ka :lol:
-
ok axchiikner kbacem bayc huysnert ktreq vor eraze apagaya gushakum mi xosqov kbacem kkardaq ....im anqun gishernere ktramadrem Freudi lekcianere artagrelov lol
-
aha lion_ lev', lionne __l'ivica , Fransiai qaxaqn el Lyon
-
aha tjisht es Lil jan, manavand eraze mardu lriv entagitakcakan vitjakna ( es arden im eraznere karoxanum em verlutsel u imaste haskanal) P.S i mij ayloc erazneri masin es phsixalogiayi tesankyuinc uzum ei hatuk tema bacei, heto mtatseci erevi chhetaqrqri forumcinerin ( vorovhetev shat erkar piti grem , erevi chuzenaq edqane kardal)
-
inch mishka? imaca... es el Arm_Vampir klinem
-
Lil es mez inch en asum?
-
a ya kem budu?
-
bogatoy budesh no ne skoro , nado nemnojko podajdat' da.... eshyo vot chto ya viju..... nu kak tebe skazat'... smatri ne pereputay EGO s NIM , eto ne ON ( ibr ban asi eli, tipic gadalki nman xosam vor iranq el im asatsic ban chhaskanan :lol: )
-
a cerkov' delaeyt to chto velit gosudarstvo
-
e de reklam em anum....du el :lol: biznes budet procvetat'
-
budet', budet' xotya dlya nas i tak( bez fotki) vsyo yasno
-
ok հիմա չ-ն կջնջեմ իսկ կարո՞ղ եք Սևակին վերաբերող էլի հուշեր գրել այստեղ ...ուղղակի շատ հետաքրքիր է
-
vat mitq chi :lol: mi hat dimacic 2 hat el profil :lol: ete lurj verevic nkareq vor lav ereva
-
tjishtn asats es el gushakutyunnerin terhavatoren em motenum......bayc es tuxt u gir kochvatse....axr shat depqer en exel , erevi etenc hay entaniq chka vor nman patmutyan mej enkats chlini chgitem....chgitem