Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Everything posted by Arm_Lionne

  1. Boje moy, kak budto Armenia eto bazar kakoy nibut "antjar txaneri hamar", oni bogatiye pokupateli i vse armyanki sidyat i mechtayuyut chto bi imenno ee zametili kak ne lublu ya eti razgavori
  2. es mekn el avelacnem Marcelinoi u Paren' iz... i nverin, vor kriv chanen :lol: GIUB.bmp
  3. naprimer ya nekogda ne yela i ne saberayus' !!!!
  4. sorry, im hnaravorutyunnere esqana nerum
  5. Հեռու ես անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լույսըդ շուրջըս և վրաս, Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում: Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.— Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ, Հըրամայել եմ, որ վրաս իշխես: Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, Քո չարությունը բարիք համարել — Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել...
  6. Կրկին հնչում է թունավոր լեզուդ Եվ քո խոսքերի նիզակները սուր, Եվ քո համբույրը, որպես քաղցր սուտ.— Բախտ են խոստանում իզո՛ւր և իզու՛ր... Իմ մեջ մարել է մի լույս արեգակ, Մահու գիշերն է մթնել իմ հոգում,— Մի՞թե դու պիտի վառես նոր փափագ, Մի՞թե դու պիտի հրդեհես հուզում... Կանգնել ես որպես անհաղթ հրապույր, Մոտեցար ահա կարող ու խոնարհ, Մթնում բորբոքվեց մի արնոտ համբույր, Մեղքի պես թովիչ , ցավի պես խելառ։ Օձեղեն մարմնով փարվել ես կրծքիս,— Եվ քո ցանկության ահեղ փոթորկում Անեծք է թափում անկարող հոգիս Եվ անհ՛ույս ճչում քո թունոտ գրկում... [1908]
  7. smally ba kofen el es xmem u shur tam bajake? te hima kofei artacolanqov en gushakum?
  8. menak Celtici achqic heru Kars a chto vasha jena raskazevala sosedke?
  9. :lol: :lol: :lol: es inch krutoy santa er
  10. im mot el amen or Nor taria uremn
  11. prisoedinyaus' Arm_Lionne
  12. eee Lil jan, sut baner en, hamatarats golicunacianera mardkanc mot arajacel :lol: (amerikacineri mot el erevakayutyune chapic durs grgrvatsa, ov giti indz el en tesel ) mer galaktiakyum baci Erkir molorakic urish molorakneri vra kyanq goyutyun chuni !!!! hima el inch astxagitutyan lekcianer grem kakie prishel'ci , kakiye talerki ???
  13. joxovurd mi qich humoi zgacum uneceq eli hima ho chi nshanakum vor es u smallyin iskakan gushakner enq inch charin tsarayelu masin e xosqe gnum hargeli Celtic jan ? es dzer xosqeric heto indz lriv......vhuk em zgum
  14. ինչ լավա......երկու Լիլիթների ընկերակցությունը Լիլիթ ջան էտ երազս ուղղակի ներշնչանքի աղբյուր է եղել.....քնելուց առաջ ժամերով տպում է ու էտ մտքերով էլ քնեցի
  15. Այսպիսով մի երիտասարդ, բայց արդեն շատ երկար տարիներ ամուսնացած տիկին երազ է տեսնում. իր ամուսնու հետ նստած է թատրոնում, պարտերի մի կողմը լրիվ ազատ է : Ամուսինը պատմում է իրեն , որ էլիզ Լ-ն և իր փեսացուն նույնպես ցանկանում էին գալ, բայց միայն վատ տեղեր կարողացան ճարել, երեք տեղը՝ 1ֆլ. և 50 կր.*( 1 ֆլորին և 50 կրեյցեր): Բայց չէ՞ որ նրանք այդպիսի տեղեր ընդունել չէին կարող: Երազ տեսնողն ասում է, որ դա դժբախտություն չէ: Երազ տեսնողն առաջին հերթին հայտնեց, որ երազի առաջացման շարժառիթը ներկայացված է նրա բացահայտ բովանդակության մեջ: Ամուսինն իրոք իրեն պատմել է, որ իր ծանոթուհի էլիզ Լ-ն՝ մոտավորապես նույն տարիքի մի աղջիկ արդեն նշանվել է: Երազը այդ հաղորդմանը տրված հակազդում է: Մենք արդեն գիտենք, որ երազների դեպքում նախորդ օրվա տպավորություններից վերցված շատ նման շարժառիթներ գտնելը դժվար չէ, և երազ տեսնողները առանց դժվարության հայտնում են դրանք: Երազ տեսնողը այլ մասերի կապակցությամբ նույնպես մեզ այդպիսի տեղեկություններ է տալիս: Որտեղի՞ց է վերցրել այդ պատկերը, որ պարտերի մի մասը զբաղված չէ: Պարզվում է, որ դա ակնարկում է նախորդ շաբաթվա իրական դեպքերից մեկը: Որոշելով գնալ ինչ-որ թատերական ներկայացման՝ նա նախօրոք տոմսեր է գնում, բայց այնքան վատ, որ ստիպված է լինում հավելյալ վարձ վճարել: Մտնելով թատրոն՝ նրանք տեսնում են, թե իրենց մտահոգությունը որքան ավելորդ էին, քանի որ պարտերի մի կեսը գրեթե դատարկ էր: Տոմսերը առանց ուշանալու հնարավոր էր գնել հենց ներկայացման օրը: Նրա ամուսինը առիթը բաց չթողեց և ծաղրեց նրան այդ շտապողականության համար: Իսկ որտեղի՞ց 1ֆլ. և 50 կր-ը: Պարզվում է բոլորովին այլ մի փոխկապակցությունից, որը առաջինի հետ ոչ մի առնչություն չունի , բայց միևնույն ժամանակ ակնարկ է պարունակում վերջին օրերի տեղեկությունների վերաբերյալ: Երազ տեսնողի տալը իր ամուսնուց 150 ֆլորին նվեր է ստացել, և, պատկերացրեք, այդ հիմարը չի կռահել ուրիշ ոչինչ անել, քան վազել ոսկերչական խանութ և ամբողջ գումարը զարդերի վրա ծախսել: իսկ որտեղի՞ց 3-ը: Այդ մասին նա ոչինչ չգիտե, եթե հաշվի չառնենք նրա գլխում հայտնված այն միտքը, որ իր տալը՝ էլիզ Լ-ն, իրենից՝ արդեն 10 տարուց ի վեր ամուսնացած կնոջից, ընդամենը 3 ամսով է փոքր: Իսկ այն անմտությո՞ւնը, որ երեք տոմս են վերցնում, մինչդեռ թատրոն գնում են երկուսով: Այդ մասին նա ոչինչ չի ասում և ընդանրապես խուսափում է նոր մտքեր ունենալուց և դրանք հայտնելուց: Բայց իր գլխում ծագած այդ մի քանի մտքերի օգնությամբ նա մեզ արդեն բավականաչափ նյութ տվեց, և մենք կարող ենք կռահել, թե ինչպիսին են երազի թաքուն մտքերը: Աչքի է զարնում, որ երազի կապակցությամբ նրա տված լրացուցիչ հաղորդումների շատ մասերում սույս են տրվում ժամանկի հետ կապված գործոններ, որի շնորհիվ նյութի տարբեր բաժինները ընդանուր հիմք են ձեռք բերում: Նա թատրոնի մուտքի տոմսերը չափազանց վաղ է ձեռք բերել, շտապել է վերցնել, որի համար ստիպված է եղել հավելյալ վարձ մուծել: Իր տալը նույնպես շտապել է իր գումարը ոսկերչի մոտ ծախսել և զարդ է գնել, կարծես թե կարող էր բաց թողնել այդ հնարավորությունը : Եթե երազում այնպես ընդգծված " չափազանց վաղ", " շտապողականություն" պահերը համադրենք երազի շարժառիթի, այն հաղորդման համար, որ իրեից ընդամենը 3 ամսով ջահել ընկերուհին այժմ արժանի ամուսին ունեցավ, և տալի հասցեին արտահայտած քննադատության հետ՝ այդպես շտապելը հիմարություն է, ապա մեր առջև , կարծես ինքնաբերաբար, հառնում է թաքուն մտքերի հետևյալ կառուցվածքը, որի համար բացահայտ երազը խիստ աղճատված փոխարինող է հանդիսանում. "Իմ կողմից հիմարություն էր այդպես վաղ ամուսնանալը: էլիզի օրինակով ես տեսնում եմ, որ ավելի ուշ էլ կկարողանաի ամուսին գտնել": (Շտապողականությունը պատկերված է տոմսեր գնելով ու տալի կողմից զարդեր գնելով: Ամուսնության մասին միտքը փոխարինված է թատրոն գնալու պատկերով): Գլխավոր միտքը այսպիսին է:Գուցե մենք կարողանաինք շարունակել, թեև պակաս վստահությամբ, որովհետև վերլուծությունը երազ տեսնողի հայտարարություններից հրաժարվելու հիմքեր չունի. "Այդ դրամով ես 100 անգամ ավելի լավ գնումներ կկատարեի": (150 ֆլորինը 1 ֆլ. և 50 կր-ից 100 անգամ ավելին է): Եթե մենք կարողանայինք դրամը փոխարինել օժիտով, ապա դա կարող էր նշանակել, որ ամուսնուն գնում են օժիտով: Ամուսինը փոխարինված է զարդով, ինչպես նաև անհաջող տոմսերով: Ել ավելի ցանկալի կլիներ, եթե " 3 տոմս" տարրը որևէ կապ ունենար աùմուսնու հետ: Բայց երազի ըմբռնումը դրանից այն կողմ չի անցնում: Մենք կարող ենք լոկ կռահել, որ երազում դրսևորված են սեփական ամուսնուն թերագնահատելու և չափազանց վաղ ամուսնացած լինելու մասին մտքերը: Ես կարծում եմ, որ երազի այս առաջին մեկնաբանության արդյունքները մեզ ավելի շատ զարմացնում ու շփոթեցնում , քան թե բավարարություն են տալիս: Մեր գլխին միանգամից ավելի շատ բան թափվեց, շատ ավելին քան մենք ի վիճակի էինք մարսել: Մենք արդեն նկատում ենք, որ երազի այս մեկնաբանության տված դասը լրիվ չենք յուրացրել: ՈՒրմեն շտապենք վերցնել այն, ինչ մենք վստահորեն գնահատում ենք որպես նոր տեսակետ: Առաջինը. նշանակալի է, որ թաքուն մտքերում հիմնական շեշտը դրված է շտապողականության հանգամանքի վրա, մինչդեռ երազի բացահայտ բովանդականության մեջ այդ մասին ոչինչ չկա: Առանց վերլուծության մենք չէինք կարողանա նույնիսկ կռահել, որ այդ հանգամանքը որևէ դեր է խաղում: Այսպիսով՝ հավանական է թվում, որ թաքուն, ենթագիտակցական մտքերում գլխավոր տեղ գրավող մասերը երազի բացահայտ բովանդակությունից դուրս են մնում: Դրա հետևանքով ողջ երազի թողած տպավորությունը արմատապես փոխվում, միանգամայն այլ է դառնում: Երկրորդը. երազում տեսնում ենք անիմաստ համադրություն՝ 3-ը 1 ֆլ և 50 կր-ով: Երազի մտքերում մենք կռահում ենք հետևյալ դրույթի առկայությունը. հիմարություն էր ( այսպես վաղ ամուսնանալը) : Հնարավո՞ր արդյոք ժխտել, որ " հիմարություն էր" միտքը հենց անիմաստ տարրի օգնությամբ դրսևորվել է բացահայտ երազում: Երրորդ. համեմատությունը ցույց է տալիս, որ բացահայտ տարրը միշտ փոխարինվում է մեկ թաքուն տարրի: Այն, ավելի շուտ, ճամբարների զանգվածային կապն է, որտեղ մեկ բացահայտ տարրը կարող է բազմաթիվ թաքուն տարրեր ներկայացնել, կամ մեկ թաքուն տարրը կարող է դրսևորվել բազմաթիվ փոխարինող տարրերի միջոցով: Ինչ վերաբերվում է երազի իմաստին և նրա նկատմամբ երազ տեսնողի վերաբերմունքին, ապա այդ մասին ևս կարելի է շատ զարմանալի բաներ պատմել: Նա երբեք չի գիտակցել, որ այդպես թերագնահատում է իր ամուսնուն: Նա չգիտե նաև, թե ինչու է այդպես թերագնահատում նրան: Այսպիսով՝ այստեղ դեռ շատ անհասկանալի բաներ կան: Ես իսկապես կարծում եմ, որ մենք երազ մեկնաբանելուն դեռևս լիովին պատրաստ չենք, դեռ պետք է սովորենք ու նախապատրաստվենք: վերջ առաջին դասախոսությանը ............ֆուուուուուուու
  16. et ira prichoskov manavand .....enqana mazere gzel
  17. գ) Հովեկներից մեկը երկարատև երազ է տեսնում . յուրահատուկ ձև ունեցող սեղանի շուրջ նստած են իր ընտանիքի շատ անդամներ և այլն: Այդ սեղանի կապակցությամբ նա հիշում է , որ այդպիսի մի բան ինքը տեսել է մի ծանոթ ընտանիքի այցելելիս : Այնուհետև նրա մտքերը այսպես են ընթանում . այդ ընտանիքում հոր և որդում միջև առանձնահատուկ հարաբերություններ կան, և անմիջապես ավելացնում է որ, ըստ էության այդպիսի հարաբերություններ են ստեղծվել հենց իր և իր հոր միջև: Այսպիսով՝ սեղանը երազում հայտնվել է այս նմանություննը պատկերելու համար: Այս անձնավորությունը վաղուց ծանոթ էր երազների մեկնաբանությանը ներկայացվող պահանջներին: Մեկ ուրիշը գուցե և զարմանար, որ այնպիսի մի չնչին մանրամասնություն , ինչպիսին սեղանի ձևն է , հետազոտության առարկա է դառնում: Մենք կարծում ենք, որ երազում պատահական ու աննշան ոչինչ չկա , սպասում ենք, որ նույնիսկ այդպիսի աննշնա ու չպատճառաբանված մանրամասնությունները պարզաբանելով՝ կարող ենք էական հետևությունների հանգել: ձեզ հավանորեն զարմանք է պատճառում նայև այն, որ երազի աշխատանքը "մեզ մոտ նույնն է, ինչ և նրանց մոտ" միտքը դրսևորվում է սեղանի պատկերի ոգնությամբ: Բայց այս հանգամանքն էլ պարզ է դառնում, երբ մենք իմանում ենք, որ հիշյալ ընտանիքը կրում է "թիշլեր" ազգանունը * ( tish գերմ. - սեղան) Այս սեղանի շուրջը իր ընատնիքի անդամներին նստեցնելով՝ երազ տեսնողը դրանով իսկ ասում է, որ նրանք նույնպես թիշլերներ են: Ի դեպ ուշադրություն դարձրեք , թե երազների նման մեկնաբանություններ հաղորդելիս ինչպես, անկախ ձեր կամքից, անհամեստ եք դառնում: Այժմ դուք նույնպես հասկացաք օրինակների ընտրության հետ կապված այն դժվարությունները, որոնց մասին հիշատակել ենք:Ես այդ օրինակը հեշտությամբ կարող է փոխարինել ուրիշով, բայց այդ դեպքում նշված անհամեստության փոխարեն ստիպված կլինեի մեկ ուրիշը թույլ տալ: Ինձ թվում է այժմ ժամանկն է երկու նոր տերմին ներմուծել , որոնք մենք վաղուց կարող էինք օգտագորեծել : Այն ինչ երազն է պատմում, մենք ցանկանում ենք անվանել " երազի բացահայտ բովանդակություն", իսկ այն, ինչ թաքուն է և որին մենք հասնում ենք զուգորդությունների ընթացքին հետևելով՝ " երազների թաքուն ( լատենտ) մտքեր": Այժմ տեսնենք թե ինչ կապեր կան երազի բացահայտ և թաքուն մտքերի միջև, ինչպես դրանք տրված են բերված օրինակներում: Այդ հարաբերությունները կարող են շատ տարատեսակ լինել: Առաջին երկու օրինակներում երազի բացահայտ տարրը միաժամանակ թաքուն մտքերի մասն է հանդիսանում, բայց միայն մի փոքրիկ մասը: Երազի անգիտակցական մտքերի մեծ և փոխկապակցված ամբողջությունից նրա բացահայտ բովանդակության մեջ կարողացել է թափանցել միայն մի չնչին մաս՝ որպես նրա մի հատվածը, իսկ այլ դեպքերում ՝ որպես ակնարկ, որպես լոզունգ կամ հեռագրի նմանությամբ կատարված կրճատում: Մեկնաբանելիս պետք է այդ բեկորներից կամ ակնարկներից ելնելով ստեղծել ամբողջական պատկերը, ինչպես դա հիանալի ձևով հաջողվեց հատկապես երկրորդ օրինակը վերլուծելիս: Երազի աշխատանքի ընթացքում օգտագործվող աղավաղումներից մեկը բեկորով կամ ակնարկով փոխարինելն է , Երրորդ օրինակում բացի այդ, տեսնում ենք ևս մեկ կապ, որն ավելի մաքուր է ու հստակ ձևով ցույց կտանք հաջորդ օրինակներում: դ) Երազ տեսնողը ( որոշակի, իրեն ծանոթ) մի կնոջ քաշում հանում է մահճակալի տակից: Իր գլխում հայտնված առաջին իսկ մտքի օգնությամբ նա ինքը պարզում է, որ նա այդ կնոջը առավելություն է տալիս: ե) Մեկ ուրիշը իր երազում տեսնում է, որ իր եղբայրը լռվել մնացել է ինչ-որ արկղի մեջ: Նրա գլխում ծագած առաջին իսկ միտքը արկղը փոխարինում է պահարանով, իսկ երկրորդը տալիս է դրա մեկնաբանությունը, եղբայրը սահմանափակում է ինքն իրեն զ) Երազ տեսնողը բարձրանում է մի լեռ, որտեղ նրա առջև անսովոր լայն տեսարան է բացվում: Դա շատ ռացիոնալ երազ է թվում , և գուցե մեկնաբանելու հարց էլ չկա, մնում է միայն պարզել թե ինչ հիշողությունների վրա է հենվում երազը և ինչ դրդապատճառների ազդեցության տակ է առաջացել երազը: Բայց դուք սխալվում եք. պարզվում է այս երազը նույնքան կարոտ է մեկնաբանության որքան և այլ, ավելի խճողված բովանդակություն ունեցող երազները: Երազ տեսնողը իր սեփական լեռնագնացությունների մասին ոչինչ չի հիշում, բայց մտաբերում է, որ իր ծանոթներից մեկը հրատարակում է մի ամսագիր "Տեսություն" վերնագրով, որը զբաղվում է հեռավոր երկրների հետ մեր հարաբերությունների հարցերով: Այսպիսով երազի թաքուն միտքը այստեղ այդ ամսագրի հրատարակչի հետ երազ տեսնողի նույնացումն է: Այստեղ դուք տեսնում եք երազի թաքուն և բացահայտ բովանդակությունների միջև կապերի նոր տեսակ: Առաջինը ոչ այնքան երկրորդի աղավաղումն է, որքան նրա դրսևորումը, նրա պատկերավոր, պլաստիկ ու կոնկրետ մտապատկերումը, որի աղբյուրը բառերի համահնչունոությունն է: Այնուամենայնիվ , այդ կերպ ևս աղճատում է ստացվում, որովհետև մենք վաղուց մոռացել ենք, թե ինչ կոնկրետ պատկերից է դուրս եկել այդ բառը, այդ պատճառով էլ նրան փոխարինող պատկերի օգնությամբ իրեն չենք ճանաչում: Եթե դուք մտածեք այն մասին , որ բացահայտ երազը առավելապես կազմված է տեսողական պատկերեներից , ավելի քիչ մտքերից ու բառերից, ապա կկարողանաք կռահել, որ կապի այդ տեսակը երազների կառուցման գործում առանձնահատուկ նշանակություն ունի:: Դուք տեսնում եք, որ այդ ճանապարհով բացահայտ երազի կազմում մեծաթիվ մտքերին փոխարինող մտապատկերներ են ստեղծվել, որոնք ծառայում են մտադրությունը թաքցնելու նպատակին: Դա նույն ռեբուսի ստեղծման տեխնիկան է: Ի՞նչ ճանապարհով են նման պատկերները սրամտության բնույթ ստանում , սա առանձնահատուկ հարց է , որը մենք այստեղ չենք կարող արծարծել:: Երազի բացահայտ և թաքուն բովանդակությունների կապի չորրորդ տեսակի մասին ես առայժմ չեմ ասի, քանի որ մեր տեխնիկան չի բացահյտել այն: Բայց նույնիսկ այդ դեպքում այդ կապերի լրիվ թվարկումը չեմ կարող տալ , քանի որ դա մեր նպատակների մեջ չի մտնում: Արդյո՞ք այժմ դուք արիություն ունեք որևէ ամբողջական երազի վերլուծություն սկսելու համար:: Փորձենք և տեսնենք, թե արդյոք բավականաչափ հասունացել ենք նման մի խնդիր լուծելու համար : Ես, բնականաբար կընտրեմ ոչ թե ամենահասկանալի երազը , այլ այնպիսին, որ հստակորեն դրսևորում է երազի առանձնահատկությունը: շարունակելի.....
×
×
  • Create New...