Jump to content

Javakhk

Forumjan
  • Posts

    687
  • Joined

  • Last visited

Everything posted by Javakhk

  1. ՋԱՎԱԽՔԻ ԴՐՈՇԸ, ԶԻՆԱՆՇԱՆՆ ՈՒ ՕՐՀՆԵՐԳԸ Վերջին շրջանում Ջավախքի կարգավիճակի քննարկումը գնալով ավելի օրակարգային է դառնում պայմանավորված ինչպես մեր տարածաշրջանի` Եւրոպայի մեջ ընդգրկմամբ, այնպես էլ` Ջավախքի քաղաքական, տնտեսական ու մշակութային պահանջներով։ Այս գործընթացը ծնում է այնպիսի խորհրդանիշերի անհրաժեշտությունը, որոնցով Ջավախքը կարող է ներկայանալ ողջ աշխարհին ու սեփական ժողովրդին։ Ինչպիսի՞ն կուզենաիք դուք տեսնել Ջավախքի ԴՐՈՇԸ, ԶԻՆԱՆՇԱՆՆ ու ՕՐՀՆԵՐԳԸ։ Մենք նյութեր, կարծիքներ, գրաֆիկական տարբերակներ, պատմական նախադեպեր ենք հավաքում, որոնք կարող են օգնել նախագծելու հիմանկան տարբերակները։ Խնդրում ենք այս քննարկումը չհամարել որոշակի քաղաքական բնույթի ակցիա, քանի որ մեր օրերում նույնիսկ առանձին քաղաքներ, մարզեր կամ կազմակերպություններ սեփական դրոշներն ու այլ խորհրդանիշերն ունեն։ Խնդրեմ ներկայացրեք Ձեր դիտողությունները։ Դուք կարող եք ներկայացնել ինչպես պատրաստի էսքիզներ, այնպես էլ ավելի ընդհանուր սկզբունքներ գունային գամմայի, երաժշտական թեմայի մասին եւ այլն… Կանխավ շնորհակալ ենք Ձեր առաջարկների համար http://javakhk.net/forum/index.php?showtopic=422 **** ФЛАГ, ГЕРБ И ГИМН ДЖАВАХКА В последнее время проблема статуса Джавахка приобретает все большую актуальность как в связи с интеграцией всего нашего региона в Европейское пространство, так и в связи с политическими, эканомическими и культурными нуждами самого Джавахка. Этот процесс порождает необходимость в символах, которыми Джавахк может предстать перед миром и перед собственным народом. Какими вы видите ФЛАГ, ГЕРБ и ГИМН Джавахка? Mы проводим сбор материалов, идей, графических вариантов, исторических аналогов, которые могут помочь в разработке основных вариатов для выбора. Мы просим не усматривать за этим обсуждением сугубо политическую акцию определенного характера. Ведь в наши дни даже отдельные города, области или организации имеют свои флаги и другие символы. Пожалуйста поделитесь с нами Вашими соображениями. Вы можете представить как готовые наброски, так и более общие идеи, принципы относительно цветовой гаммы, музыкальной темы и т. д… Спасибо заранее за Ваши предложения! http://javakhk.net/forum/index.php?showtopic=422 *** FLAG, COAT-OF-ARMS AND HYMN FOR JAVAKHK Currently the problem of the status of Javakhk becomes more and more important in connection with integration of our region into Europe, and in connection with political, economical and cultural needs of Javakhk. This process makes it necessary to have symbols by which Javakhk can be presented to the World and to its people. How do you envision the FLAG, the COAT-OF-ARMS and the HYMN or Javakhk? We collect material, ideas, graphical versions, historical analogues which can help to develop best samples to choose from. Please do not consider this discussion a purely political action of known type. For, these days even towns, regions or organization have flags and other symbols. Please share with us your feedback. You can present completed drafts or more general ideas about the color scheme, musical theme, etc… Thank you in advance for suggestions! http://javakhk.net/forum/index.php?showtopic=422
  2. Javakhk Networkը ուրախ է ձեզ ներկայացնելու Ջավախքին նվիրված մեր նոր IT նախագիծը` Travel Javakhk կայքը http://Travel.Javakhk.net հասցեում։ Այս կայքի նպատակն է ճամփորդական տեղեկություններ տրամադրել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Ջավախքով եւ կուզենային այցելել մեզ ու տեսնել Ջավախքի սքանչելի բնությունը ու հինավուրց հուշարձանները։ Բարի գալուստ Travel Javakhk ------------------- Javakhk Network is proud to present its new IT project for Javakhk: the Travel Javakhk site at: http://Travel.Javakhk.net/ The aim of this site is to provide travel information to everybody who is interested in Javakhk and would like to come to see wonderful nature and old historical monuments of Javakhk. Welcome to Travel Javakhk site! ------------------- Javakhk Network рад представить вам наш новый IT проект для Джавахка: сайт Travel Javakhk по адресу http://Travel.Javakhk.net Цель этого сайта – предоставления туристической информации всем тем, которые интересуються Джавахком и хотели бы посетить нас, чтобы увидеть изумительную природу и древние памятники Джавахка. Добро пожаловать на сайт Travel Javakhk! http://javakhk.net/forum/index.php?showtopic=343
  3. Javakhk

    Tsalka Survey

    ԾԱԼԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ Համառոտ ուղեցույց Լույս տեսավ Ծալկայի շրջանի (Ջավախք) հայկական համայնքին նվիրված պատկերազարդ ուղեցույցը։ Ուղեցույցը հրապարակվել է որպես multimedia CD (DVD box) եւ պարունակում է տվյալներ Ծալկայի շրջանի բնակչության, հայկական գյուղերի, եկեղեցիների եւ պատմական հուշարձանների մասին։ Ուղեցույցը պարունակում է նաեւ քարտեզներ (այդ թվում եւ ինտերակտիվ քարտեզ), ավելի քան 200 նոր լուսանկարներ, վիդեո ֆայլեր։ Ուղեցույցին կցված է նաեւ Ջավախքի ընդհանուր ճամփորդական ուղեցույց Ջավախք այցելելու մասին անհրաժեշտ տվյալներով` տեղեկություններ վիզաների մասին, ճանապարհներ, հյուրանոցների հասցեներ եւ հեռախոսներ, հեռախոսային կոդեր, ինտերնեթ կապ, GPRS, տաքսի ծառայություն, տարադրամ եւ այլն… Ուղեցույցի ինտերակտիվ տարբերակը անգլերեն է, իսկ լրիվ ինֆորմացիան պարունակող PDF տարբերակը` հայերեն եւ անգլերեն։ Ուղեցույցի ձեռք բերման եւ տարածման վերաբերյալ հարցերով դիմել Javakhk Network։ [email protected] ------------------------------------------------------------------------ АРМЯНСКАЯ ОБЩИНА ЦАЛКИ Краткий путеводитель Вышел в свет иллюстрированный путеводитель по Цалкскому району (Джавахк). Путеводитель издан как multimedia CD (DVD box) и содержит данные о населении района, об армянских деревнях, церквах и исторических памятниках. Путеводитель содержит также карты (в том числе и интерактивную карту), более чем 200 новых фотографий, видео файлы и т. д… К путеводителю приложен общий туристический путеводитель по Джавахку с необходимыми сведениями для поездок в Джавахк: сведения о визах, дорогах, адреса и телефоны гостиниц, телефонные коды, интернет, GPRS, такси, валюта. Интерактивная версия путеводителя на английском языка, а PDF с полной информацией на армянском и английском языках. По вопросам приобретения и распространения путеводителя обращаться в Javakhk Network: [email protected] ------------------------------------------------------------------------ THE ARMENIAN COMMUNITY IN TSALKA A Brief Survey An illustrated survey for Tsalka region (Javakhk) appeared recently. The survey is published as a multimedia CD (DVD box) and contains information on population of the region, on Armenian villages, churches and historical monuments. The survey also contains maps (including an interactive map), more than 200 new photos, video files. The survey includes a general tourist guide for Javakhk containing necessary information for travel to Javakhk: information on visas, roads, addresses and telephones of hotels, phone codes, internet, GPRS, taxi service, currency, etc… The interactive version of the survey is in English. The full PDF version is in Armenian and English languages. To get your copy or for information about distribution please contact Javakhk Network: [email protected] ------------------------------------------------------------------------ The Interactive interface The PDF version http://javakhk.net/forum/index.php?showtopic=282
  4. Սիրելի հայրենակիցներ, մենք ուրախ ենք տեղեկացնելու ձեզ www.Javakhk.net/forum ֆորումի բացման մասին: Այն կոչված է ավելի համախմբելու մեր հայրենակիցներին որտեղ էլ որ նրանք գտնվեն: Բարի գալուստ Ջավախքի ֆորումը: Javakhk.net --------------------------------------------- Дорогие соотечественники, мы рады сообщить Вам об открытии форума www.Javakhk.net/forum призванный способствовать дальнейшему сплочению наших соотечественников по всему миру. Добро пожаловать на форум Джавахка! Javakhk.net --------------------------------------------- Dear compatriots, we are happy to announce about the forum www.Javakhk.net/forum opened recently. Its aim is unification of our compatriots wherever they live. Welcome to the Javakhk forum! Javakhk.net
  5. Ջավախք տեղեկատվական շեմ Հարգելի հայրենակիցներ, վերջին շրջանում Ջավախքի շուրջ քաղաքական պրոցեսների աշխուժացումը թելադրում է մեզ ակտիվացնել Ջավախքի հարցերի քննարկումը և ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել դրանց` հնարավոր շահարկումներից ու երրորդ ուժերի կազմակերպած սադրանքներից խուսափելու համար: Նման իրավիճակում Հայության մեջ Ջավախքի մասին տեղեկատվության փոխանակման և երկրամասի հարցերի քննարկման մեխանիզմների ստեղծումը հրամայական անհրաժեշտություն է դառնում: Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայության մեջ չկան Ջավախքին նվիրված մշակութային, ադմինիստրատիվ կամ քաղաքական այնպիսի ավանդական համակարգեր, որոնք կապահովեին նման քննարկումները: Հաշվի առնելով այս հրամայականները Ջավախք տեղեկատվական շեմի նախաձեռնող խումբը սկսել է Ջավախքին նվիրված վեբսայթի և ֆորումի կառուցումը: Արդեն ավարտվել են ծրագրավորման և վեբ ձևավորման աշխատանքների հիմնական մասը: Ջավախք տեղեկատվական շեմը տեղեկատվական բովանդակությամբ հագեցնելու համար անհրաժեշտ են Հայաստանի և մասնավորապես Ջավախքի պատմության, ազգագրության, ավանդույթների, արվեստի և այլ ասպեկտների մասին տեղյակ անձանց օգնությունը: Եթե դուք մի փոքր ազատ ժամանակ ունեք մեզ օգնելու համար, ապա խնդրում ենք մեզ PM ուղարկել այս ֆորումի համակարգով: Ջավախքի մասին ցանկացած նյութ օգտակար կլինի. տեքստեր, լուսանկարներ, երաժշտական ու վիդեո ֆայլեր և այլն: Կանխավ շնորհակալությամբ Ջավախք տեղեկատվական շեմ Հ.Գ. Այս տեքստը այլ լեզուների թարգմանելու կարիք չկա…
×
×
  • Create New...