Jump to content

Egern.net

Forumjan
  • Posts

    547
  • Joined

  • Last visited

Everything posted by Egern.net

  1. Հայեր ջան, Արոնյանը ադրբեջանցու նկատմամբ մի փոքր առավելություն ունի (խաղում է սեւերով)` նավակ ունի ձիու փոխարեն: Չնայած, մի զինվոր պակաս ունի... Հուսանք, որ հաղթանակը Արոնյանի կողմը կլինի
  2. Я тоже так думаю. Նույնիսկ, ավելի կարճ, քան Բաքրոյի հետ...
  3. Поздравляем тест пройден! Вы интеллектуал! Ես այս թեստը մի անգամ անցել էի` հայերենով ու առանց տարբերակների, բայց պատասխանները լավ չէի հիշում...
  4. Շատ հետաքրքիր իրավիճակ է: Արոնյանը մի քարի պակաս ունի (47-րդ քայլն է), բայց հիմնականում ինքն է խաղարկում... Աչքով չտանք...
  5. Արոնյանից չի.... Մի բան կատարվում է... Նայե՞լ եք խաղը: 29-րդ քայլից ոչ-ոքի են համաձայնվել : Շատ հետաքրքիր է.... http://www.coruschess.com
  6. Ես այստեղ Ձեր հետ համաձայն եմ, բայց... Իմ կարծիքով, ոչ Փյունիկն էր մեղավոր, ոչ Նեվթչին, ոչ էլ ղեկավարները: Մեղավորը մրցաշարի կազմակերպիչներն էին: Դեռ անցյալ տարվանից հայտնի էր, որ այս մրցաշարը շատ ցածր մակարդակի վրա է (նկատի ունեմ կազմակերպչական, չնայած` ոչ միայն ): Եթե ինչ-որ մեկը կարդացել է, ապա ինձ կհաստատի, Ֆուտբոլ + թերթի անցյալ տարվա հունվարի համարներից մեկը, որտեղ նկարագրված էր ամբողջ առաջնությունն ու Փյունիկ-Նեվթչի խաղը: Ով որ չի կարդացել, ասեմ, որ ամենեւին էլ վարդագույն չէր... Ախր ոնց չասես. Զեպ Բլատերի հովանու տակ մրցաշար են կազմակերպում, բայց մի հատ թղթի կտոր չեն ստորագրում, թե, հա, անվտանգություն կապահովենք: Հետո էլ, թիմը թողում գնում ա, հետեւից սկսում են խոսալ. 1500 ոստիկան էինք որոշել ներգրավել խաղին, չգիտեմ ինչ... Հա հետո??? Վերջում էլ ադրբեջանցիները ասում են, թե վախեցանք...
  7. MiG jan, это “Армянское подворье” как звучит на Армянском??? Если можно.... Iroq, shat lav harc e!!!
  8. Բայց, IE7-ը կարծեմ միայն Windows Vista-ի հետ է, առանձին դժվար թե ավելի շուտ լինի, քան Vista-ն: Հիմա Microsoft-ի սայթում կա IE7 Beta - ծրագրավորողների համար: Բայց ստանալ ոչ մի ձեւով չեմ կարողանում... չնայած հաստատ հնարավոր է...
  9. HAYER JAN, Pyunik@ mi qani zhamic klini Yerevanum. Es nerkayacnum em vichak@ @st Azatutiun radiokayani usumnasirutian: Federaciayic voch voq texiak chi, te inchi a Pyunik@ veradarnum aysor. Pyuniki xekavarneri het kapvel chi stacvum, baic, nranq galis en avelord mijadeperic xusapelu hamar. Hunvari 20-in Adrbejanum ton e, aid orn en xorhrdayin zorqe@ mtel Adrbejan. Aid orva het kapvac vat husher unen mer harevanner@, voronq kapvac en naev hayeri het. Ainpes vor aranc zoheri u viravorneri handipum hnaravor cher...
  10. Շատ ճիշտ է, karik, Սեւանը առաջացումը կապված է հրաբխի հետ: Բայց եթե ասեիք, թե ինչպես է դա տեղի ունեցել, շատ ավելի լավ կլիներ: Եթե չգիտեք, ապա տվեք հաջորդ հարցը... Սեւանի հետ կապված հուշեմ, որ դրա առաջացման «մեղավորը» ներկայիս Հրազդան գետն է:
  11. ՀԻԱՆԱԼԻ Է!!!!!!!!!!!!!!!!!! Շատ հետաքրքիր է, գոնե այս անգամ կստացվի չկաշառված ու չծախված խաղ???
  12. Քանի որ խոսք գնաց լճերի մասին, մի հարց էլ ես տամ. Ինչպե՞ս է առաջացել Սեւանա լիճը:
  13. Շատ շնորհակալություն, MiG ջան, շատ լավ նախաձեռնություն է: Շատ դուրս եկավ քարտեզը, երեւի առաջին այսպիսի քարտեզն է (Google Earth-ը շատ լավ բան է): Ինչքան հիշում եմ, այս հատվածների հայերեն թարգմանությունները կան: Կփորձեմ գտնել:
  14. Հինգերորդի հարցը մի քիչ բարդ է: Որպես զուտ լիճ, ամենամեծը (5-րդը) Նեմրութ լեռան գագաթի լիճն է (9 ք. կմ): Բայց կան նաեւ ջրամբարներ, որոնք սրանից մեծ են: Օրինակ` Արփին, որը 4.5 ք.կմ-անոց լիճ էր, բայց երբ կառուցվեց ջրամբարը, մակերեսը մոտ 5 անգամ մեծացավ: Բայց, երեւի թե, որպես հինգերորդ պիտի համարել Նեմրութի լիճը:
  15. 1. Ուրմիա լիճ (հնում` Կապուտան) 2. Վանա լիճ (հնում` Բզնունյաց) 3. Սեւանա լիճ (հնում` Գեղարքունյաց, Գեղամա) Սրանք երեք խոշորներն են, մյուսները անհամեմատ փոքր են: 4. Չլդըր լիճ (այլ անվանումը` Ծովակ Հյուսիսո)
  16. MiG-35 ջան, պատասխանդ համարում եմ ճիշտ , քանի որ իրոք խոսքը խավարման մասին է : Միայն թե, արեւի խավարումով որոշվել է 595-ի մայիսի 25-ի ճակատմարտի ամսաթիվը (հույն հեղինակները գրում են, որ ճակատամարտի ընթացքում արեւը խավարեց եւ զորքերի հրամանատարները որոշեցին, որ դա աստվածների նշանն է եւ պետք չէ շարունակել կռիվը): Իսկ Գավգամելլայի ճակատամարտի մասին գրված է, որ այդ օրվան նախորդող գիշերը լուսնի խավարում է տեղի ունեցել: Այժմ աստղագետների համար դժվար չի րոպեի ճշտությամբ ճշտել խավարման ժամերը եւ այդպես գտնել են այս կարեւոր պատմական ամսաթվերը: Հարցի հերթը Ձերն է:
  17. Հուշում.Այդ մեթոդը այլ դեպքերում էլ է կիրառվել: Օրինակ` մ.թ.ա. 595-ի մայիսի 25-ի ճակատամարտը, որը տեղի ունեցավ Մարաստանի եւ Լյուդիայի միջեւ ու այդպես էլ անավարտ մնաց: (Կարծում եմ արդեն ամեն ինչ ասված է ...)
  18. Անչափ հետաքրքիր է, Arm_Lionne ջան: Ես շատ եմ հետաքրքրվում երազներով, բայց չեմ գտնում համապատասխան գրականություն: Այնպես որ, շատ շնորհակալություն 2001թ-ի սեպտեմբերին ես մի երազ տեսա, որի մեջ Երեւանյան լճի հակառակ ափին (ես բնակվում եմ Երեւանյան լճի մոտ) բարձրահարկ շենքեր էին երեւում, նման ամերիկյան երկնաքերներին (այդ երազը հիշում եմ բոլոր մանրամասնություններով... ): Երբ որ այս երազս պատմեցի հորս, նա միանգամից ասաց, որ դա արտացոլումն է 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված դեպքերին (որից ես շատ էի ազդվել...): Ահա եւ այս դասախոսություններում ես տեսա դրա նման շատ դեպքեր` գիտական բացատրությունների հետ: Եվս մեկ անգամ շատ շնորհակալություն:
  19. Ինչպես տեսնում եմ, ոչ ոք հարց չի տալիս: Փորձեմ ես տալ: Հայտնի է, որ մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել Գավգամելլայի ճակատամարտը: Դրա մասին գրում են երկու հեղինակներ` Արիանոս Փլաբիոսը եւ Կուրտիուս Ռուփոսը: Նրանցից ոչ մեկի մոտ ճակատամարտի ամսաթիվը չկա գրված: Դրա վերաբերյալ ոչ մի տվյալ ուրիշ աղբյուրներում էլ չկա: Սակայն, գիտնականներին հաջողվել է գտնել ճակատամարտի կոնկրետ ամսաթիվը (հասկանալի է` կողմնակի տվյալներից): Հարց. ինչպե՞ս են գիտնականները գտել այդ ամսաթիվը:
  20. Ես ասում էի չէ՞ «կապված է առասպելական մի պետության հետ» MiG-35, այս հարցի հետ կապված կուզենայի շեշտել, որ Խեթական պետությունը (որի բնակչությունը կազմում էին հնդեւրոպացի խեթերը եւ որի արձանագրություններում ենք հանդիպում Հայասա երկրի անունը) եղել է 2-րդ հազարամյակում: Նույնը նաեւ Ասորեստանը: 3-րդ հազարամյակում Միջագետքում եղել է Շումերը (մինչեւ 24-րդ դար), որից հետո` Աքքադը: Սպասում ենք հարցիդ...
  21. Stefi, Մթա 3-րդ հազարամյակում Հայկական լեռնաշխարհում պետական կազմավորումներ, որպես այդպիսի, չեն եղել` համենայն դեպս պատմաբաններին հայտնի (կան միայն ենթադրություններ, օրինակ` շումերական աղբյուրների Արատտան ոմանք տեղադրում են Հայաստանում): Այդ ժամանակ տարածված է եղել Կուր-արաքսյան հայտնի մշակույթը, որը, իհարկե, պետություն չէր ենթադրում: Հայկ. Լեռնաշխարհում այդպիսի առաջին կազմավորումները ի հայտ են գալիս 2-րդ հազարամյակում: ՄԻԳ-35-ը արդեն նշեց դրանցից մի քանիսի անունները (միայն, ոչ թե Արմենոշուբրիա, այլ պարզապես Շուբրիա (ասուրաբաբելական աղբյուրներից) կամ Արմե (ուրարտական աղբյուրներից), դա նույն երկիրն է, պարզապես տարբեր լեզուներով տարբեր է կոչվում): Այս երկրներից ամենահինը թերեւս Հայասան է, որը հիշատակվում է 15-րդ դարից խեթական աղբյուրներում: Սակայն սրանց էլ դժվար է անվանել պետություններ (օրինակ` հայտնի է, որ Նաիրի-ում իշխել են 42 թագավորիկներ…): Նշեմ նաեւ, որ այս «երկրներից» ոչ մեկը Արեւելյան Հայաստանից չեն: Առաջինը Արլ. Հայաստանում հիշատակվում են Էթիունի ցեղային միությունը` ուրարտական աղբյուրներում (Արգիշտի, Մենուա…) եւ նման մի շարք այլ միավորումներ (Վելիքուխի եւ այլն), բայց արդեն 8-րդ դարում (մ.թ.ա): Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը, այնուամենայնիվ, կապված է առասպելական մի պետության հետ:
  22. Միանգամայն համաձայն եմ: Ես գնել եմ WYITH-ի (domainavenue.com) պակետը: Այն պարունակում է. Մի հատ .net domain (երկրորդ աստիճանի` այսինքն հնարավոր է առանց www-ի) 35MB Hosting PHP, MYSQL etc... 5 POP3 Mail (10MB storage) Unlimited mail-forwarders Unlimited sub-domains Բացի սրանցից, շատ ապահով սերվեր է (UNIX-ի վրա) եւ գործում է հիանալի technical support (այդ թվում` domain manager բազմաթիվ անվճար tool-երով): Եվ այս ամենը առաջին տարվա համար $35, իսկ հետո` $25
  23. Ես օգտագործում եմ Sony SoundForge 8.0, շատ լավ converter ա:
  24. Ես, ճիշտն ասած, չեմ օգտագործել Opera կամ Mozilla, բայց տեսել եմ եղբորս մոտ: Այնուամենայնիվ, ես միանշանակ ընտրում եմ Internet Explorer: Այն հիանալի է աշխատում տարբեր script-երի հետ, ամեն ինչ նորմալ բացում է: Դեռեւս ոչ մի խնդիր չեմ ունեցել: Եթե ինչ-որ թերություններ կան, խնդրում եմ ինձ ասեք: Անվտանգությունից էլ չեմ բողոքում: Ես օգտագործում եմ WinXP SP2, եւ համապատասխան IE (6.0.2900.2180): Բոլոր firewall-ները միացած են, security level-ը medium է, popup-blocker-ը միացած է, եւ ոչ մի խնդիր չունեմ վիրուսների ու spy-երի հետ: Ի դեպ, popup-blocker-ը ֆանտաստիկ է գործում: Մինչ այս միացնելը օգտագործում էի տարբեր toolbar-ների blocker-ները, բայց սրա նման ոչ մեկը չէր աշխատում: IE-ի գլխավոր առավելությունը, որի պատճառով ես երեւի թե երբեք չեմ հրաժարվի նրանից, դա Microsoft-ի արտադրանք լինելն է: Այն հրաշալի է համագործակցում Windows-ի բոլոր ծրագրերի հետ (հատկապես Internet Options-ի եւ Regional Settings-ի հետ): Քանի որ ես օգտագործում եմ WinXP, ապա փորձում եմ հնարավորության սահմաններում օգտվել Microsoft-ի ծրագրերից (սկսած Office-ից մինչեւ Reget Deluxe եւ AntiSpyware), կամ էլ նրանց հետ, որոնք լիովին համապատասխանում են Windows-ին (օրինակ` Total Commander): Բացառություն չէ նաեւ IE-ն: Իմ կարծիքով, ինչքան էլ շատ ֆունկցիաներ լինեն, առանց կոնֆլիկտների աշխատանքը գերադասելի է:
  25. The final list of countries had recognized the Genocide: 1. Uruguay - (A Parliamentary Resolution was adopted in 1965, followed by a Law adopted in 2004) 2. Cyprus - (A Parliamentary Resolution was adopted in 1982) 3. European Union - (Parliamentary Resolutions adopted in 1987, 1998, 2000, 2001, 2002, 2005) 4. Argentina - (A Senate Resolution was adopted in 1993, followed by a Law adopted in 2004) 5. Russia - (A State Duma Resolution was adopted in 1995) 6. Canada - (Resolutions were adopted in 1996, 2002 and 2004) 7. Greece - (A Parliamentary Resolution was adopted in 1996) 8. Lebanon - (Resolutions were adopted in 1997 and 2000) 9. Belgium - (A Senate Resolution was adopted in 1998) 10. France - (Parliamentary Resolutions were adopted in 1998 and 2000, followed by a Law adopted in 2001) 11. Sweden - (A Parliamentary report of 2000) 12. Vatican - (In 2000) 13. Italy - (A Resolution adopted in 2000) 14. Switzerland - (A Resolution adopted in 2003) 15. Slovakia - (A Resolution adopted in 2004) 16. The Netherlands - (A Resolution adopted in 2004) 17. Germany - (A Resolution adopted in 2005) 18. Poland - (A Resolution adopted in 2005) 19. Lithuania - (A Resolution adopted in 2005) Source: http://www.egern.net/en/?view=genrec
×
×
  • Create New...