Jump to content

Egern.net

Forumjan
  • Posts

    547
  • Joined

  • Last visited

Everything posted by Egern.net

  1. Samwelino jan, mi hat el indz uxarkeq, eli.... Ed Site-erov chem karum stanam. I dep, ed INVITATION CODEy menak GMail-i hamar a, te mius caraiutiunnerin el a naev??? Indz petq a Google Analytics-i hamar!! Im mail-y` [email protected]
  2. Մարկոս ջան, կարո՞ղ եք այդ ինֆորմացիայի լինկը տալ...
  3. Շատ մոտ եք պատասխանին, բայց ոչ: Խոսքը գնում է դրան շատ նման մի իրադարձության մասին` 2006-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին : Բայց, քանի որ շատ էիք մոտեցել պատասխանին, ու հարցն այնքան էլ լուրջ չէր, պատասխանը ընդունում եմ ու հաջորդ հարցի իրավունքը փոխանցում եմ Ձեզ:
  4. Շարունակում եմ Ստրաբոնի Հայաստանին սահմաններին վերաբերող հատվածների մեջբերումը. XI, 4, 1 Աղվանքը գտնվում է Վրաստանի եւ Կասպից ծովի միջեւ. արեւելքից հասնում է ծովին, իսկ արեւմուտքից սահմանակից է Վրաստանին: Մնացյալ կողմերից հյուսիսը պաշտպանված է Կովկասյան լեռներով. (սա բռնում է Աղվանից դաշտավայրի վերեւը, իսկ ծովին մոտիկ մասը ավելի կոչվում է Կերավնիա), իսկ հարավային սահմանի ամբողջ երկարությամբ տարածվում է Հայաստանը, որ հարուստ է դաշտերով ու լեռներով, ինչպես Կամբյուսենե, որ գտնվում է այնտեղ, ուր Վրաստան, Աղվանք եւ Հայաստան իրար են կտրում: Փակագծերում գրված նախադասությունը, Աճառյանի գրածի համաձայն, համարվում է ուշ շրջանի ավելացում: XI, 14, 4 Հայաստանի ներսում կան շատ լեռներ եւ շատ լեռնադաշտեր, որոնց մեջ խաղողի այգին հեշտությամբ չի աճում. նաեւ շատ հովիտներ, ոմանք չափավոր, ոմանք էլ շատ բերրի, ինչպես Արաքսենի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչեւ Աղվանքի ծայրը եւ թափվում է Կասպից ծովը, եւ սրա հետ Շակաշենը՝ սահմանակից Աղվանքին եւ Կուր գետին, հետո Գուգարքը: Ամբողջ այս երկիրը լիքն է հացահատիկներով, պտղատու եւ մշտադալար ծառերով. կա նաեւ ձիթենի: Հայաստանի գավառներից են նաեւ Փավենե, Կոմիսինե եւ Օրքիստենե՝ որ հայթայթում է մեծաքանակ պատերազմական ձի: XI, 14, 5 Պատմությունը ասում է, որ Հայաստանը, նախապես փոքր, աճեց այնուհետեւ Արտաշեսի եւ Զարեհի ձեռքով, որոնք նախապես Անտիոքոս Մեծի զորավարներն էին, եւ նրա անկումից հետո՝ թագավորեցին, մեկը Ծոփքի, Ակիսենեսի (Անթիսենես), Օդոմանտիդոսի (Որսմանդիտիդոսի) եւ այլ գավառների վրա, իսկ մյուսը Արտաշատի վրա: Երկուսն էլ մեծացան շրջակա ազգերից գրավելով զանազան գավառներ, Մարերից՝ Կասպիանեն, Փավնիտիսը եւ Բասորոպետան, Վրացիներից՝ Պարիադրոս լեռան ստորոտի գավառները եւ Խորզենեն եւ Գուգարքը, որ Կուրի մյուս կողմն է, Հալիբներից եւ Մոսյունոկներից՝ Կարենիտին եւ Դերջանը, որոնք Փոքր Հայքի սահմանակից, թեեւ նրա մասերը չեն, Կատաոններից՝ Եկեղիքը եւ Անտիտավրոսի գավառը, Ասորիներից՝ Տարոնը, այնպես որ բոլորը միալեզու եղան: XII, 3, 30 ...... Նրա միջով հոսում են Լյուկոս գետը՝ որ բխում է Հայաստանից եւ Իրիսը՝ որ դուրս է գալիս Ամասիայի կիրճերից. երկուսը միանում են իրար .... Այսքանը: Եթե ինչ որ վրիպակներ լինեն, խնդրում եմ, ինձ գրեք: Ինչպես տեսնում եք, այս եւ ՄիԳ-35-ի բերած թարգմանությունների մեջ որոշ տարբերություններ կան: Իմ կարծիքով, նախընտրելի է Աճառյանի թարգմանությունը, քանի որ արդեն մի քանի ակնհայտ վրիպակներ երեւում են անգլերեն տեքստում:
  5. Ահա եւ Ստրաբոնի վերը հիշատակված հատվածների հայերեն թարգմանությունը, որը կատարել է Հրաչյա Աճառյանը: Գրքույկը, որից հիմա ես օգտվում եմ, տպագրվել է 1940-ին, Աբեղյանական ուղղագրությամբ: Ես այստեղ ներկայացնում եմ դրա նոր ուղղագրությամբ տարբերակը: Եթե ինչ-որ տառասխալներ լինեն, խնդրում եմ, ինձ տեղեկացրեք: Հեղինակը գրքի առաջաբանում նշում է, որ շեղ տառերով գրված բառերը չկան բնագրում, սակայն անհրաժեշտ են հայերեն նախադասությունը հասկանալի դարձնելու համար: XI, 1, 5 Այստեղ գրեթե մի թերակղզի է, որովհետեւ արեւմուտքից շրջապատված է Տանայիս գետով եւ Մայոտիսով մինչեւ Կիմմերյան Բոսֆոր, եւ Եվքսինյան ծովափով՝ որ վերջանում է Կողքիսում. հյուսիսից՝ Օվկիանոսով մինչեւ Կասպից ծովի բերանը. իսկ արեւելքից այս նույն ծովով մինչեւ Աղվանից եւ Հայաստանի սահմանագիծը, կամ որ նույն է՝ ուր Կուր եւ Արաքս գետերն են թափվում, հոսելով մինը Հայաստանից, իսկ Կուրը Վրաստանից եւ Աղվանքից: XI, 2, 17 Կողքիսի մնացյալ մասը առավելապես ծովի վրա է. այս երկիրը ոռոգում է Փասիսը, մեծ գետ՝ որ սկսում է Հայաստանից, եւ իր մեջ է ընդունում Գլավկոս եւ Հիպպոս վտակները, որոնք բխում են հարեւան լեռներից: XI, 2, 18 Մոսքիկեն, ուր կա նշանավոր մի տաճար, երեք մաս ունի. առաջինը բռնում են Կողքիսացիք, երկրորդը՝ Վրացիք, իսկ երրորդը՝ Հայերը: XI, 3, 2 Վրաստանի մի քանի գավառները շրջապատված են Կովկասյան լեռներով: Ինչպես ասացինք, մի քանի բարեբեր բազուկներ ձգվում են դեպի հարավ, շրջափակում են ամբողջ Վրաստանը եւ միանում Հայաստանի եւ Կողքիսի լեռներին: Մեջտեղում կա մի դաշտավայր՝ ոռոգված գետերով, որոնց մեծագույնն է Կուրը, որ սկիզբ է առնում Հայաստանից, մտնում է անմիջապես հիշյալ դաշտավայրը, ընդունում է իր մեջ Արագոսը, որ բխում է Կովկասից, ինչպես եւ ուրիշ ջրեր, եւ մի նեղ հովտի միջով մտնում է Աղվանք: Այս երկրի եւ Հայաստանի մեջտեղով հոսելով անցնում է բազմաթիվ հույժ մարդաշատ դաշտավայրերով, ընդունում է իր մեջ նաեւ շատ ուրիշ գետեր ... եւ թափվում է Կասպից ծովը: (Այս վերջին նախադասությունը Միգի բերած անգլերեն տեքստում անավարտ էր, չգիտես ինչու): XI, 3, 5 Հայաստանից Վրաստան կարելի է մտնել Կուրի եւ Արագոսի կիրճով: Նախքան իրար հետ խառնվելը, այս գետերը անցնում են ժայռերի վրա հաստատված ամուր քաղաքներով, որոնք իրարից իբր 16 ստադիոն* հեռու են, Կուրի վրա Արմողիկե քաղաքը, իսկ մյուսի (=Արագոս) վրա Սեւսամորա: Այս անցքը օգտագործեց նախ Պոմպեոսը՝ Հայաստանից Վրաստան արշավելու ժամանակ, որից հետո Կանիդիոսը: *ստադիոն - հին հունական չափ, որ հավասար էր 177 մետրի (ծանոթագրությունը՝ Աճառյանի): Մյուս հատվածները, ցավոք, այսօր չեմ կարող գրել: Կշարունակեմ վաղը:
  6. Այս քննարկման մեջ, իմ կարծիքով շփոթվում է երկու հանգամանք: Ստրաբոնը խոսելով Հայաստանի սահմանների մասին (օրինակ՝ XI, 4, 1 եւ այլն), նշում է ոչ թե Հայաստան պետության, այլ Հայաստան ֆիզիկաաշխարհագրական միավորի, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են հայերը: Իսկ խոսելով Արտաշեսի նվաճումների մասին, խոսքը գնում է հայկական պետության մասին: Դա երբեք չի կարող նշանակել, որ մինչեւ այդ նվաճումները, Գուգարքն ու Ջավախքը Հայաստան չէին: Կարելի է բերել նաեւ հակառակ օրինակը: Տիգրան Մեծի ժամանակ, Վիրքը գտնվում էր Հայաստան պետության կազմում, բայց դա չի նշանակում, որ Իբերիան Հայաստան ֆիզիկաաշխարհագրական միավորի մեջ, ինչի սահմանների մասին գրում է Ստրաբոնը: Միգ35-ի հետ ես ամեն տեղում համաձայն եմ, բացի այս մասից. In ancient times Greater Armenia ruled the whole of Asia, after it broke up the empire of the Syrians, but later, in the time of Astyages, it was deprived of that great authority by Cyrus and the Persians, although it continued to preserve much of its ancient dignity (XI, 13, 5): Այս հատվածը Աճառյանի թարգմանության մեջ չկա: Այն նաեւ չի շոշափվում պատմագիտական երկերում: Այնպես որ, կարծես թե, այդ հատվածը ինչ-որ ուշ շրջանի ավելացում է, կամ սխալ է հասկացվել անգլերեն թարգմանողի կողմից: Իմ ունեցած Աճառյանի հայերեն թարգմանության մեջ (որի համապատասխան հատվածները շուտով կտեղադրեմ այս ֆորումում) հեղինակը գրում է, որ օգտվել է ամենալավը համարվող բնագրից: Շատ հետաքրքիր է պարզել, թե ինչպես է այս հակասությունը առաջացել:
  7. Բայց դա ոչ մի պրոբլեմ չի ստեղծում: Ես, օրինակ, հանգիստ օգտագործում եմ AntiSpyWare: Այդ ստուգումը շրջանցելու ձեւեւր էլ կան, եթե չեմ սխալվում: Ամեն դեպքում, Internet Explorer-ից լավը չկա ու առաջիկայում չի էլ լինի...
  8. То же самое говорит радио Свобода. Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները կարող են հանդիպել Թբիլիսիում Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ադրբեջան հանդիպումները անցկացնել Թբիլիսիում: ՙԿովկասպրես՚ գործակալությանը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Գոգի Կավթարաձեն հայտնել է, որ առաջիկա օրերին համապատասխան հրավերները ուղարկվելու են Երեւան եւ Ադրբեջան: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում: Նույն խմբում է նաեւ Ադրբեջանը: Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականները երբեք միմյանց հետ չեն հանդիպել: http://www.azatutyun.am/armeniareport/repo...1639B890A2C.ASP
  9. Ես նույնպես Կարմիր, այդ խողովակներով որ բարձրանում եք, այնտեղ մի պտուտակ կա, դա պտտեցնում եք, ու ջուրը սկսում է հոսել: Այդ հոսքի ուղղությամբ իջնում եք, եւ տեսնում եք, որ եւս մեկ մեխանիզմ է սկսել գործել: Այդ մեխանիզմով բարձրանում եք, պարանով անցնում անդունդի վրայով եւ հետ պտտում այս ամենաառաջին պտուտակը: Եթե ինչ-որ հարցեր լինեն գրեք:
  10. Քրթմնջյուն - 7 բաղաձայն Կարծեմ, 8-անոց էլ էի մի անգամ գտել, բայց չեմ հիշում... Իսկ pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis բառը ոչ մի բառարանում չգտա (Meriam Webster, Multilex ...):
  11. Արոնյանը հրաշալի հաղթանակ տարավ Սոկոլովի նկատմամբ: 35-րդ քայլին մրցակիցը հանձնվեց... Այսպիսով, Արոնյանը մրցաշարը ավարտեց 7-րդ տեղով... Առաջին տեղը բաժանեցին Տոպալովը եւ Անանդը: Երկրորդ խմբում առաջին տեղը կսեցին Մոտիլեվն ու Կառլսենը
  12. По моему матчи будут сыграны при пустых трибунах. На нейтральных полях игры, наскольло мне известно, не проводятся. Но, есть и другие проблемы. Например, как сработают судьи?
  13. Հերթական ոչ ոքին Կարյակինի հետ ... Արդեն չեմ հասկանում...
  14. Խաղը ինչ-որ կանգնել է: Ինչու՞ ոչ ոք հարց չի տալիս: Լավ, պատասխանեք իմ այս հարցին եւ տվեք Ձերը... ՀՀ Կենտրոնական Բանկը վերջին տարիներին թողարկում է մի շարք նոր հուշադրամներ, այդ թվում`Սուրբ Էջմիածին, Մարտիրոս Սարյան, Արշիլ Գորկի` տարբեր անվանական արժեքներով (25-50000 դրամ): Բայց ահա դրանցից մեկը կապ չունի ո՜չ հայ մշակույթի, ո՜չ էլ ընդհանրապես Հայաստանի հետ: Ի՞նչ մետաղադրամ է դա: Միանգամից մի քանի հուշումներ տամ. Այդ հուշադրամը արծաթե է 100 դրամ (:lol:) անվանական արժեքով է Թողարկվել է 2004-ին, բայց անմիջականորեն կապված է 2006-ի հետ
  15. Արոնյան - Գելֆանդ (Իսրայել) 1/2-1/2 Շատ հետաքրքիր է , խաղն ավարտվեց.... 22-րդ քայլին
  16. По моему UEFA не позволит играть в Баку. Они с турками родственники . Наверно, все помнят игру Турция-Швейцария :lol: . У них в генах есть варварство. В последные 10 лет почти ни одного Армянина в азербайджан не пустили... Но где бы не состоялся матч, победа за нами
  17. Даже не сомневаюсь... Եվրոպացիները հարցի կարգավորման ձեւ են գտել....
  18. Պատկերացրեք. Արոնյանը ուներ 2 նավակ` 2 փղի դիմաց: Այդքան առավելություն ունենալով հանդերձ, նա հանձնվեց... ահա այս դիրքում. [attachmentid=22034]
  19. Ահա մրցաշարային աղյուսակը. 1. V. Topalov V. Anand 6½ 3. B. Gelfand M. Adams 5½ 5. S. Karjakin V. Ivanchuk 5 7. L. Aronian P. Leko 4½ 9. L. van Wely S. Tiviakov 4 11. S. Mamedyarov 3½ 12. E. Bacrot I. Sokolov 3 14. G. Kamsky 2½
  20. Արոնյան - Տիվիակով (Հոլանդիա ) 1/2 - 1/2 Տեսեք դիրքը, թագավորներով մի քանի անգամ նույն քայլը կատարեցին եւ...
  21. Տիվիակովի հետ խաղի 34-րդ քայլին, ֆիգուրներով հավասար են: Դիրքից դժվարանում եմ դատել (շախմատից այդքան չեմ հասկանում): Բայց, կարծես թե, ոչ-ոքի են գնում:
  22. Հարգելի MiG-35, Ձեր հարցերը շատ հետաքրքիր են : Դուք տվեք հաջորդ հարցը...
  23. Site: www.coruschess.com Live games: http://www.coruschess.com/livegames.php (JAVA է պահանջվում...)
  24. ՀԱՅԵՐ, Արոնյանը հաղթեց Մի հատ նայեք, թե որտեղ ադրբեջանցին հանձնվեց.
×
×
  • Create New...