Jump to content

Egern.net

Forumjan
  • Posts

    547
  • Joined

  • Last visited

Everything posted by Egern.net

  1. Եթե խոսքը aronian.info-ի մասին, ապա այն աշխարհի առաջնության ավարտից հետո չի թարմացվել` իմ ժամանակ չունենալու պատճառով (մնացել է սայթ նվիրված միայն այդ առաջնությանը): Իրոք, Հայաստանում զգացվում է նորմալ շախմատային պորտալի կարիք: Ես շատ եմ մտածել այդ հարցի շուրջ, և մոտավորապես բարձրացրել եմ հարցը այստեղ` http://forum.hayastan.com/index.php?showtopic=33385 Բայց առաջիկա 10 ամիսներին դժվար թե կարողանամ ինչ-որ բան անել
  2. Բարև hayastan.com-ցիներին !!! (շատ եմ ափսոսում, որ վերջին շրջանում պարապմունքներիս պատճառներով չեմ կարողանում մտնել hayastan.com) Շաաատ ուրախացա, որ հաղթեցինք Իսրայելի թիմին, չնայած երեկ երեկոյան շատ ջղայնացա, որ իմացա ոչ-ոքիի մասին... Ամեն դեպքում ռուսները մրցակցությունից դուրս էին, առանց կասկածի... Ամեն դեպքում, երկրորդ տեղն էլ վատ չի... Աղջիկների հաջողություններն էլ են ուրախացնող
  3. ժողովուրդ, Գուգլում այս թեման top story է http://news.google.com/?ncl=1121610781&hl=en&topic=w http://voanews.com/english/2007-10-10-voa50.cfm http://www.guardian.co.uk/usa/story/0,,2188251,00.html http://news.independent.co.uk/world/americ...icle3047633.ece http://abclocal.go.com/kfsn/story?section=...&id=5701033 http://afp.google.com/article/ALeqM5hIOCBu...HgX2-sB_24RAasA չնայած այս ամեն ինչին, շատ լրատվամիջոցներ դեռ չակերտների մեջ են գրում "genocide"....
  4. հետաքրքիր է. շատ տոհմածառեր սկսվում են նախնիների ինչ-որ գաղթից, մինչև գաղթը` ինֆորմացիա չկա: Նույնը վերաբերվում է նաև ինձ: Հորական կողմից պապիկիս ծառը սկսում է 1828 թվից, երբ Խոյ գավառի չեմ հիշում որ գյուղից եկել էին Սևանի մոտ ու հիմնել Գեղամավան գյուղը... Ես արդեն գաղթողների 7-րդ սերունդն եմ
  5. Շնորհավորենք Անանդին, իրոք արժանի չեմպիոն է Բայց ինչո՞ւ այսպես հանդես եկավ Արոնյանը... իմ կարծիքով հիմնական պատճառը այն էր, որ մյուսների հետ մի քանի հոգանոց մարզչական պատվիրակություն էր գնացել Մեքսիկա, իսկ Արոնյանի հետ` Արիաննան ու Գաբրիել Սարգսյանը....
  6. այո, այդպես էլ պետք է լիներ Ессентуки-ի ասած հարցազրույցը chesspro-ում, չգիտեմ, մնացել է թե ոչ, բայց aronian.info-ում դրել էի` http://aronian.info/#p14 Իրոք, հիվանդությունը շատ թուլացրել էի նրան: Ասում էին, որ Լեկոյի հետ պարտիայից առաջ (որում Լևոնը տոնեց առաջին հաղթանակը) նույնիսկ հարց էր դրվա նրան հոսպիտալացնել.... Բայց հիմա, իրոք, առողջացել է: Ու արդյունքները երկար սպասել չեն տալիս... ամեն դեպքում, իմ տպավորությամբ Անանդը կդառնա չեմպիոն:
  7. ամեն ինչ ավելի պարզ էր: Ուղղակի 6-րդ և 7-րդ տուրերը տեղափոխվել էին... իսկ Արոնյանի մարզավիճակը.... պարզվում է նա Մեքսիկա մեկնելուց հետո հիվանդացել է, և հազիվ է ապաքինվել. http://chessmexico.com
  8. վաայ, տրամադրությունս լավ բարձրացավ
  9. բայց ի՞նչն է խանգարում.... միգուցե ընթացքում կգտնի իր խաղը...
  10. ինչքան հասկանում եմ, Արոնյանը ուղղակի դարձավ Անանդի "նորույթի" զոհը.... չկարողացավ ճիշտ կողմնորոշվել.... Ի դեպ, հրավիրում եմ http://aronian.info ` քննարկումների
  11. շատ լավ է, շատ լավ է..... Մորոզևիչին... կարծեմ հաշվակշիռը բացասական է Արոնյանի մոտ, բայց դա նրան չի խանգարի: Արոնյանը միշտ առաջին փորձից է նվաճում գագաթները
  12. Այս տարի 10 օրով հանգստանում էի Սիսիանում, այնտեղ մի հետաքրքիր տեղեկություն իմացա: Սիսիանի մոտ` Ուրուտ գյուղում, գետնի տակից տաք ջուր է դուրս գալիս: Այնտեղ բավական անմխիթար վիճակում մի լողավազան կա, որտեղ ամեն օր հարյուրավոր մարդիկ են լողանում (մեծեր ու փոքրեր): Շատ հաճելի ջուր էր: Տեղացիները ասեցին, որ այնտեղ ծրագրված է կառուցել երկրաջերմաէլեկտրակայան: Ջուրը ընդերքում շատ տաք է և այդ տաքությունը կարելի է օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու համար: Հետո հայրս հիշեց, որ այդ մասին խոսել էր նաև էներգետիկայի նախարարը Այս փաստը ինձ շատ ուրախացրեց: Այդպիսի էլեկտրակայաններ շատ քիչ են աշխարհում: Ինչքան հիշում եմ` այդպիսիք տարածված են Իսլանդիայում, Ֆիլիպիններում և Կալիֆորնիայում: http://en.wikipedia.org/wiki/Geothermal_power Իսկ նոր ատոմակայանը, իմ կարծիքով, անհրաժեշտ է, եթե ներկայինս անպայման փակվելու է
  13. խաղին գնացել էի, շատ լավ էր, բոլորի տրամադրությունը միլիոն էր :) չնայած այդպիսի խաղի որակով Շախտյորի հետ դժվար կլինի, բայց.... բայց բոլորը հրաշքների են սպասում ...
  14. շատ լավ է, շատ լավ է
  15. http://en.wikipedia.org/wiki/Armenians ընդամենը 8-10 միլիոն. լիքը հետաքրքիր ինֆորմացի կա
  16. ես անձամբ ճանաչում եմ մի մարդու, որը չիպեր է նախագծում Ամերիկյան ֆիրմաների համար... ցույց էր տալիս....
  17. Փյունիկի ու Միկայի շանսերը լավ են, բայց Բանանցը...... Շվեյցարիայում դժվար թե հաղթի...
  18. ամեն դեպքում "Ազատություն"-ը Հայաստանում լսելի կլինի, բայց ոչ Հանրային Ռադիոյի ալիքներով: Այսինքն, կկորցնի այսօրվա լսարանի 80 տոկոսից ավելին.... Ինչ-որ ուրիշ ռադիոկայաններ կհամաձայնվեն հեռարձակել "Ազատության" լուրերը, բայց դա Երևանից դուրս դժվար թե լինի... Մի խոսքով, կառավարությունը բոլոր դեպքերում հասնում է իր նպատակին... Նախագահական ընտրությունների ժամանակ մարզերում ոչ ոք ոչնչից տեղյակ չի լինի
  19. ամենամեծ առաջընթացը.... 48 տեղ :)
  20. Ամեն ինչ հիանալի էր, բացի վերջին 2 չխփած գոլերի իսկ հավաքականը 6-րդ տեղոււմ է, քանի որ Բելգիայի հետ խաղացած խաղերից մեկում պարտվել է....
×
×
  • Create New...