-
Posts
547 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Egern.net
-
Ինչպես տեսնում եք, անպարտելի են Արոնյանն ու աշխարհի չեմպիոնը.... Ցանկալի կլիներ տեսնել այս աղյուսակը + էլոյի փոփոխությունը (կարո՞ղ է Մամեդյարովին հասած չլինի....)
-
Երեկվա խաղի վերաբերյալ. Իսկ այսօր խուլիգանները ( ) տեսեք ինչ են արել. 1. V. Topalov 8.5 1. L. Aronian 8.5 1. T. Radjabov 8.5 4. V. Kramnik 8 5. V. Anand 7Ѕ 6. P. Svidler 7 7. S. Karjakin 6.5 7. D. Navara 6.5 9. R. Ponomariov 6 10. L. van Wely 5 10. S. Tiviakov 5 10. A. Motylev 5 13. A. Shirov 4.5 13. M. Carlsen 4.5
-
Սարգսյանը ոչ-ոքի է արել.... Իսկ Էլյանովը (առաջին տեղը, որը զիջել էր Սարգսյանին) հաղթել է Կոսինցևային (որին պարտվեց Գաբրիելը...... no comments ).... ափսոս: Բայց նորից եմ ասում, իր համար առաջին սուպերմրցաշարն էր, հեչ վատ չի: Հետաքրքիր է, թե էլոն ինչքան փոխված կլինի... Կառլսեն-Շիրով և Բոլոգան-Աթալիկ խաղերը դեռ չեն ավարտվել: (6 ժամ խաղալ կլինի, այ անխիղճներ, էն էլ վերջին օրով, որ ոչ մի բան չի որոշելու)... Սրանք որ ավարտվեն, վերջնական մրցաշարային աղյուսակները կստանան վերջնական տեսքը: Սպասենք
-
Կամպիոոոոնե, կամպիոոոոնե, կամպիոոոո-ոոոո-նե... Շնորհավորում եմ ԲՈԼՈՐԻՆ: Ինչ վերաբերվում է առաջին տեղին, ապա այս տարի Վեյկ-ան-զեն ունեցավ երեք հավասար առաջին տեղ (ինչպես Տալլի մրցաշարը): Անցյալ տարի էլ 2 չեմպիոն եղավ (Տոպալով և Անանդ): Հետևաբար դժվար թե լրացուցիչ գործակիցներ հաշվի առնեն: Մենակ թե չիմացանք ինչքան փող են երեք մասի կիսելու... Իսկ ազգային պատկանելությունը (կոնկրետ ինձ համար) ոչ մի նշանակություն չունի: Կարևորը, որ մարդուն հարցնում ես "ի՞նչ ազգ ես", պատասխանում է "ՀԱՅ"....
-
Դե եթե այսօր էլ չհաղթի .... Ռուս մեկնաբանը կամաց-կամաց հասկացնում է, որ Տիվիակովի վերջը լավ չի... Արոնյանը ունի մեկ նավակ` 4 զինվորի դիմաց, բայց այդ զինվորները, ինչպես նաև փիղը (միգուցե նաև ձին) ստիպված են պաշտպանել թագավորին: Տիվիակովի միակ հույսը, կարծես թե, հավերժ շախն է (եթե հաջողացնի): Իսկ Գաբրիել Սարգսյանը ունի 2 զինվորի առավելություն:
-
http://www.chesspro.ru/chessonline/onlines/index_275.html
-
Շնորհակալություն, Կարս, շատ տպավորիչ էր (իհարկե մինչև վերջ չնայեցի` ինտերնետս չէր հերիքի):
-
"Շախմատ 64" հաղորդումով լսեցի (Հ1), որ այսօրվա խաղերը սկսում են Երևանի ժամանակով 15.30-ին: Այսինքն` սովորականից բավական շուտ...
-
Ես վերջին 4-5 տարին է, ինչ դարձել ֆուտբոլասեր: Այս ընթացքում ամենահիշարժան խաղերն են. Առաջին հերթին, իհարկե, վերոհիշյալ Միլան-Լիվերպուլը: Անվերջ կարելի խոսել դրա մասին: Հաջորդ օրը գնացի դպրոց (դասեր չէին, ինչ-որ գործով հավաքվել էինք), տեսնեմ` ընկերս (Միլանի և Շևչենկոյի թունդ երկրպագու) տխուր նայում է պատուհանից, իսկ հետևում մի քանի հոգի (որոնք ավելի շուտ Միլանին դեմ էին, քան Լիվերպուլին կողմ) ուրախանում էին... Հիշարժան է Եվրո2004-ի Անգլիա-Պորտուգալիա խաղը: 2-2: Մանիշեի գոլը, Բեքհեմի 11 մետրանոցը, ի վերջո` դարպասապահների մենամարտը: Հետո տպավորվել է Վիլյառեալ-Ռեալ խաղը: Սովորական խաղ էր Իսպանիայի առաջնությունում (2 կամ 3 տարի առաջ): Ռեալը 2-0-ից դարձրեց 2-3 և հաղթեց: Այդ խաղում փայլեց Զիդանը: Մի դրվագում տուգանային հրապարակի կենտրոնով նա մի քանի պաշտպանների ու դարպասապահի շրջանցեց (էն բառը չի, ավելի շուտ` քանդեց) ամեն մեկին մի հնարքով, բայց վերջում բարձր խփեց: Մեկնաբանները ասում էին "Զիդանի ֆուտբոլային հրավառությունը"...
-
......................... Շատ հետաքրքիր կլինի կարդալ այս խաղի վերաբերյալ Արոնյանի հարցազրույցը: Իսկ վաղը այսպիսի ոչ-ոքի չի ներվի: ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ.... Սարգսյանի պրոգրեսը շատ տպավորիչ է: Իր համար առաջին սուպերմրցաշարն է, սկզբում (անկեղծ ասած) շատ բան չէի սպասում: Բայց գտավ իրեն... Նույնիսկ Էլյանովին հաղթեց, եթե չեմ սխալվում: Մեծ ցանկության ու բախտի դեպքում կարող է կիսել առաջին տեղը: էս հայերը ինչի են միշտ ընենց անում, որ վերջին օրով ամբողջ ուժերը ծախսեն առաջին տեղերը կիսելու համար... Բացի Թուրինի օլիմպիադայից, ուրիշ դեպք չեմ հիշում, որ հայազգի չեմպիոնը վերջին տուրերում նվաճած չլինի իր տիտղոսը....... Գնամ քնեմ
-
1. V. Topalov 7.5 2. L. Aronian 7 2. P. Svidler 7 2. T. Radjabov 7 5. V. Anand 6.5 5. V. Kramnik 6.5 5. 7. R. Ponomariov 5.5 8. S. Karjakin 5 8. D. Navara 5 10. S. Tiviakov 4.5 11. A. Motylev 4.5 12. L. van Wely 4 13. A. Shirov 3.5 14. M. Carlsen 3.5 Չգիտեմ ինչի, հիշում էի, որ Տոպալովը 1 միավորով է առաջ.... Պահ, վաղը Տոպալով-Կրամնիկ..... Եթե Կրամնիկը հաղթեց, կարող է մի 5 հատ չեմպիոն ունենա Վեյկ-ան-զեն այս տարի... Արոնյանը սևերով կխաղա Շիրովի հետ: Ստիպված պիտի հաղթի, քանի որ Ռաջաբովը Մոտիլյովի հետ է, իսկ Սվիդլերը վան Վելիի:
-
Խայտառակություն.... ավելի ճիշտ` ՈՒՌԱԱԱԱ.... Սվիդլեր - Տոպալով 1-0 Նաև Բոլոգան-Սարգսյան 0-1 :flag: Հեսա Կառլսեն-Վան Վելի-ն էլ վերջանա, մրցաշարային աղյուսակը կդնեն: Ինչքան ուրախացա....
-
Նորից ու նորից շնորհակալություններ... Բոլորից ու ամեն ինչի համար
-
Շաաաատ շնորհակալ ու զգացված եմ. բոլորիցդ Огромное Спасибо
-
Շատ ափսոս... Հաղթանակը շատ կօգներ: Առաջին տեղի հույսերը, իրոք, շատ քիչ են: Բայց դե երկրորդ տեղը... անպայման: Մյուս տուրում Ռաջաբովը, կարծեմ, Տոպալովի հետ է: Եթե սայթաքեց, Արոնյանի մյուս մրցակիցները ՖԻԴԵի առաջին տասնյակից չեն... Իսկ Գաբրիել Սարգսյանը... մալադեց, շատ հետաքրքիր հաղթեց: Բ խմբում մի խաղ է մնացել, որ մրցաշարային վերջնական աղյուսակը պարզ լինի
-
http://www.turkishdailynews.com.tr/article.php?enewsid=64662 Ուշադրություն դարձրեք վերնագրին
-
Այսօր գնացի Ծիծեռնակաբերդ, որ մի քիչ նկարեի: Երբ հասա, արդեն երթի մասնակիցները այնտեղ էին: Ասեմ, որ բավական շատ մարդ կար. ավելի շատ, քան կարող էի պատկերացնել: Բայց հենց երթն ավարտվեց ու ցրվեցին, գրեթե ամբողջությամբ դատարկվեց: Բայց բավական տպավորիչ էր: Լավ լուսանկարներ ստացվեցին, մի քանիսը կդնեմ... Շատ տարբեր պաստառներ կային, մեծ մասամբ Ստամբուլից հայտնի լոզունգներով: Բայց մի հատը շատ դուր(ը)ս եկավ. Article 301 3 bullets 0 bodyguards 1 death
-
Չիշտն ասած, այսքանի հույսն էլ չունեի: Վատ չի: Շախտյորից առաջ
-
Խնդրում եմ մի հատ գնահատեք այս հոդվածը` օբյեկտիվության տեսանկյունից:
-
Վաղը Արոնյանը խաղում է հոլանդացի վան Վելիի հետ: Իսկ Սարգսյանի խաղը... վախենում եմ կանխատեսումներ անել: Շատ խառը իրավիճակ է: 50-րդ քայլն է: Ա խմբում մրցաշարային վիճակը. (9-րդ տուրն ավարտվել է) 1. V. Topalov 6.5 2. T. Radjabov 6 3. L. Aronian 5.5 3. P. Svidler 5.5 3. V. Kramnik 5.5 6. S. Karjakin 5 6. V. Anand 5 8. R. Ponomariov 4.5 9. D. Navara 4 10. S. Tiviakov 3.5 10. A. Motylev 3.5 12. L. van Wely 3 12. M. Carlsen 3 14. A. Shirov 2.5
-
:) Թեյմուրի ամաչկոտ/վախեցած կեցվածքն ու Արոնյանի ինքնավստահ հայացքը...
-
Հայեր ջան, Կարո՞ղ եք այսօրվա թաղման արարողության մի հատ լավ նկար գտնել, որ ժողովրդի զանգվածները լավ երևան, լավ կլինի` նաև Դինքի մարմինը: Բայց նաև copyright չունենա, որ սայթումս դնեմ...
-
Արոնյանը էլի խաղալու է առաջատարի հետ: Այս անգամ էլ միայն հաղթանակ ենք սպասում, որ չեմպիոնության շանսերը մեծանան: Լավ է` մի օր հանգիստ է: Լրիվ ուժերով կխաղան: Արոնյանը, ինչքան հիշում եմ, երբեք չի հաղթել բուլղարացուն: Իսկ Գաբրիել Սարգսյանը "մալադեց", մի զինվոր պակաս էր ու շատ վատ դիրքում: Բայց դե դիմացինը Արոնյան չէր....
-
Այ քեզ բան... Բա որ Շախտյոր-Պախտակոր լինի...
-
Մնաց Կարյակին-Նավարա խաղը: Մյուսներն ավարտվել են. Մոտիլեվ-Սվիդլեր 0-1, մյուսները` ոչ-ոքի