-
Posts
547 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Egern.net
-
Participants grandmaster group A Name Country Rating Position GM Veselin Topalov BUL 2813 1 GM Viswanathan Anand IND 2779 2 GM Vladimir Kramnik RUS 2750 3 GM Peter Svidler RUS 2750 4 GM Levon Aronian ARM 2741 7 GM Teymour Radjabov AZE 2729 11 GM David Navara CZE 2725 13 GM Alexey Shirov ESP 2720 14 GM Ruslan Ponomariov UKR 2703 20 GM Magnus Carlsen NOR 2698 21 GM Sergey Tiviakov NED 2680 27 GM Loek van Wely NED 2676 29 GM Sergey Karjakin UKR 2672 35 GM Alexander Motylev RUS 2662 44 Average rating : 2721 Category : 19 FIDE-ratings of October 2006 Ինչ էլ հավաքել են... Official website: coruschess.com
-
Ես այն ժամանակ դեռ չէի ծնվել, բայց շատ եմ կարդացել ու լսել այդ աղետի մասին ու հասկանում եմ նրանց վիճակը, ովքեր եղել են... Այսօր ամբողջ օրը կարդում եմ հոդվածներ երկրաշարժերի ու հատկապես դրանց կանխատեսման մասին: Այսօրվա դրությամբ չկա մի այնպիսի մեխանիզմ, որով հնարավոր լինի կանխատեսել այն գոնե րոպեներ առաջ.... Ի դեպ, անցած տարի այս ժամանակ (երբ ես նոր էի գրանցվել ֆորումում) շատ ֆորումցիների ստորագրությունն էր помним, скорбим... Իսկ այսօր՝ ֆորումի պահպանության կոչեր են...
-
Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարը... Ութ թիմեր դուրս եկան փլեյ-օֆֆ՝ Չելսի, Բարսելոնա, Ինտեր, Բավարիա, Լիվերպուլ, Էյնդհովեն, Ռոմա, Վալենսիա, Ռեալ, Լիոն, Սելթիկ, Մանչեսթր, Արսենալ, Պորտո, Միլան, Լիլ: 1/8 եզրափակիչը կսկսվի փետրվարի վերջին: Երկու ամիս պիտի դիմանանք: Ուզում եմ մի հետաքրքիր բան նշեմ: ՈՒԵՖԱի սայթը կազմակերպել է մրցույթ՝ ՉԼ-ի գուշակությունների: Առաջին երկու մրցանակակիրները (ամբողջ Եվրոպայում ամենալավ գուշակողները) կստանան Աթենքում կայանալիք եզրափակչի ուղեգիր: Ես էլ եմ մասնակցում դրան: Երրորդ տուրից եմ սկսել, ու հիմա 17000-րդի մոտերն եմ: Իսկ առաջին տեղը Արմեն Չախոյանն է , որը Շանթ հեռուստալիքի մարզական մեկնաբանն է...
-
Մի հատ էլ պատանեկան շախմատի սայթ կա, որ հիշեմ կգրեմ: Բայց մի տեղ ֆորումում գրել էին...
-
Երկու տարի առաջ այս նույն խաղն ավարտվել էր ոչ-ոքի: Իսկ հիմա.... Ասում են, որ այսօրվա ծրագիրը ավելի կատարելագործված է և մեկ վայրկյանում կարողանում է դիտարկել 3000000 տարբերակ
-
Второй футболист Европы играет во втором дивизионе страны !!!! Разве это справедливо???
-
Բրիտանացիներին հարգեցինք.... Հուսանք, որ մի հատ «լրտես» էլՊրեմիեր Լիգայում կունենանք
-
Ինձ մոտ ոչ նշելու վանդակներն է ցույց տալիս, ոչ էլ առավել ևս VOTE-ը: Ես այդ սայթը առաջին անգամ եմ մտնում: Չնայած միգուցե, իմ IP-ից արդեն մտել են..... Բայց չի էլ գրում, որ ասենք «դուք արդեն քվեարկել եք»...
-
Հայեր ջան, մի հատ ասեք, ՈՆՑ ՔՎԵԱՐԿԵՆՔ: Բացում եմ էբը ու ոչ մի լինկ չկա....
-
Այդ ծրագրին ծանոթ չեմ, բայց իմ իմացածներից ամենալավ optimize անողը ImageReady-ն է:
-
Առաջին խաղակեսի վերջում մեկնաբանը ասաց, որ, չնայած այսօր Ռեալի երկու հարձակվողները ոչնչով աչքի չեն ընկնում, նրանք միասին Չեմպիոնների լիգայում խփել են 100 գոլ (54+46): Հիմա արդեն դարձավ 101
-
Վայ, Ռեալ, Ռեալ, առաջին կեսում հիշեցնում էր մեր դասարանի թիմը, բայց ոչ-ոքի խաղաց ու դեռ Նիստելռոյն էլ 11 մետրանոցը չխփեց: Ամենահետաքրքիրը Միլանն էր.... Չգիտեմ, ինչպես կարելի է բացատրել Միլանի խաղը վերջին շաբաթներում: Իսկ Մանչեսթրը Չեմպիոնների Լիգայում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Մյուս խաղերը կարծես օրինաչափ էին:
-
Ամարաս ջան, այդ դեպքում իրոք պատճառը cache-ն էր, որովհետև համակարգչի մեջ մնացել էր հին ավատարը, իսկ քանի որ նորը նույն անունն ուներ, էլ չէր քաշում, մինչև հին ֆայլը ջնջվեց: Անտիվիրուսը նույնպես կարող է պատճառ լինել: Երեկ պարզ դարձավ, որ mail.ru-ում էլ attachment upload չի անում: Խնդիրը ֆորումի հետ ոչ մի կապ չունի:
-
Մի հատ խնդրում եմ բացատրեք այս մրցաշարերը մրցակարգը: Ես բան չեմ հասկանում: Արթուր Աբրահամը Միրանդային հաղթեց, հերթական անգամ պահպանեց իր տիղոսը: Ինչու՞ պետք է դեկտեմբերին նորից մենամարտի: Ընդհանրապես պատմեք IBF-ի մրցակարգերի մասին, ուզում եմ ընդհանուր պատկերացում ունենամ...
-
Ինստալյացիայի ժամանակ հնարավորություն է տալիս ինստալ անել ASP Development Server, որի միջոցով հնարավոր է միանգամից տեսնել: Բայց ես չեմ արել, քանի որ ASP-ից գաղափար նույնիսկ չունեմ (միայն PHP-ից մի քիչ գլուխ հանում): Ես նույնիսկ կարծում եմ, որ այս ծրագիրը «հասկանում է» ASP: Ասենք Dreamweaver-ը PHP ճանաչում է, բայց չի հասկանում, այսինքն, սկրիպտերը գունավորում է, բայց սխալները չի ուղղում (առավել ևս` չի հասկանում ֆայլերի միջև կապերը. դա իհարկե չի էլ կարելի պահանջել): Իսկ Expression Web-ը այնպիսի տպավորություն է թողնում, որ կարող է և հասկանալ ASP: Բայց չեմ կարող վստահ պնդել: Պետք է փորձով համոզվել: Քանի գնում, այնքան ավելի է դուր(ը)ս գալիս այս ծրագիրը: Իրոք, շատ հաճելի է գրել-ջնջելը: Միայն այդ PHP-ի պրոբլեմը..... Մեր ամբողջ կայքը PHP-ի հիման վրա է աշխատում:
-
Փորձեցի, Egern.test user-ով, չստացվեց. նույնն է: Որ ճիշտն ասեմ, ինձ հետ էլ է նման բան առաջին անգամ պատահում, քանի անգամ ավատար եմ փոխել: Արդեն կարող եք ջնջել Egern.test-ը, շնորհակալություն: Մնաց երկու տարբերակ. կամ իմ ինտերնետ connection-ից է կամ Internet Explorer 7-ից: Ես հետաքրքրության համար կփորձեմ մի ուրիշ տեղ ինչ-որ բան upload անել, տեսնեմ` կստացվի, թե չէ: Որովհետև ֆորումից կամ user-ից հաստատ չի, ես իմ ավատարը էլի եմ փոխել: Շնորհակալություն ավատարը ինտերնետից դնելու համար:
-
Չէ, այդպես էլ ստացվեց... Իսկ հնարավոր չէ՞ ինտերնետից ինչ-որ ձևով տեղադրել. www.egern.net/images/Banners/80x80.gif (սա 80 պիքսելանոցն է) Ամեն դեպքում շնորհակալություն:
-
Նորից նույնը: Այնպիսի տպավորություն է, որ ընդհանրապես upload տեղի չի ունենում... Task Manager-ը output traffic ցույց չի տալիս; Internet Explorer cannot display the webpage Հիմա cache-ը կփորձեմ
-
3 օր է արդեն չեմ կարողանում upload անել նոր ավատար` GIF անիմացիա է, 70X70 pixels, 41KB: Սեղմում եմ OK, մի երկու րոպես մտածում է ու չի բացում ոչինչ... Ինչի՞ց կլինի... Հինն էլ ջնջեցի, չօգնեց:
-
Վերջապես քաշեցի Microsoft Expression Web-ը: Տևեց 7.5 ժամ (ինտերնետս վերջացավ): Բայց գոհ եմ: 2 օր օգտագործելուց հետո կարող եմ համեմատել Dreamweaver 8-ի հետ: Նկատել եմ 3 թերություն. 1. Չի ճանաչում PHP լեզուն 2. Չունի ինչ-որ Reference` այսինքն այդպիսի toolbar (Dreamweaver-ը օգտագործում է O'Relly-ի գրքերը) 3. Չունի կոդը թաքցնելու հնարավորություն, որ կոդի ինչ-որ մաս թաքցնես (նույնիսկ Visual Studio.NET-ի ծրագրերը ունեն, զարմանալի է) Բայց ունի շատ առավելություններ, որոնք շատ ավելի հաճելի են դարձնում կոդ գրելը. 1. Ոչ մի պրոբլեմ չունի Unicode-ի հետ (Dreamweaver 8-ը օգտագործում էր Unicode, բայց շաաաատ դանդաղ էր աշխատում) 2. Complete word ֆունկցիան, որը ցույց է տալիս հնարավոր տեգերն ու պարամետրերը, տարածվում է նաև CSS-ի վրա (Dreamweaver-ը ուներ միայն CSS editor, բաց ձեռքով գրելուց «չէր օգնում») Ընդհանրապես, CSS-ի հետ շատ ավելի լավ է աշխատում: 3. Ունի, իրենց բառերով` «Realtime validating», Dreamweaver-ը ուներ միայն realtime սխալների ուղղում, բայց վալիդացիան առանձին հրամանով էր. այստեղ վալիդացիան էլ է միանգամից: Ընդ որում վալիդացիա անում է նաև XHTML 1.1-ով, ինչը մի շարք արմատական փոփոխություններ է մտցրել մեզ հայտնի HTML-ի մեջ (օրինակ` FONT տեգը, ALIGN, COLOR, BORDERCOLOR պարամետրերը համարվում է «outdated», ցանկալի է օգտագործել CSS) 4. Շատ նմանվում է Office-ի ծրագրերին, ունի Macro-ների հնարավորություն (որը այնքան կուզենայի Dreamweaver-ը ունենար.......) 5. Տեգի properties toolbox-ը ոչ թե Dreamweaver-ի նման է, այլ ասենք VisualBasic-ի նման` ցանկով: Ինձ համար ավելի «հոգեհարազատ» է այդպես 6. Ունի layer-ների հետ աշխատելու toolbox, բայց դեռ առիթ չեմ ունեցել օգտագործելու: Եվ այլն... Ինտերֆեյսը ավելի հարմար ու հաճելի է, ունի մի շարք հարմար shortcut key-եր: Բայց ամենամեծ առավելությունները կապված են ASP-ի և XML-ի հետ, որոնց հետ երբեք չեմ շփվել ու չեմ կարող կոնկրետ առավելություններ/թերություններ նշել: Այնուամենայնիվ ասեմ, որ «վսյո տակի» BETA է, երբեմն զգացվում է...
-
Հրաչ ջան, 5-րդ հարցի վերաբերյալ. Գործնականում շոշափելի արագացնելու ձև չկա ու չի կարող լինել: Բայց շատ Download Manager ծրագրեր օգտագործում են ֆայլերը «կտրտելու» մեթոդը, ինչի շնորհիվ ֆայլը բաժանում են մի քանի մասի ու նոր քաշում են: Երբեմն նաև գտնում են նույն ֆայլի այլընտրանքային աղբյուրներ, այսինքն նույն ֆայլի տարբեր մասերը քաշում են տարբեր սայթերից (սերվերներից), ինչի շնորհիվ չեն ծանրաբեռնում միակ ուղղությունը: Սա տալիս է աննշան առավելություններ: Ես օգտագործում եմ Downlaod Accelerator Plus http://www.ieaddons.com/AddOn.aspx?cid=2&a...df-9c8bfbae5caf, գոհ եմ: Իմ մոտ ISDN է, այն տալիս է 7-7.5 KB/s հաստատուն արագություն (նորմալ պայմաններում): Իսկ DAP-ի միջոցով 7.3-ը մինիմալ արագությունն է, իսկ երբեմն (կախված սերվերից) կարող է հասնել 11-ի: Չգիտեմ, դա DAP-ի շնորքն է, թե դա նորմալ է... Բայց, ամեն դեպքում խորհուրդ կտայի, հարմար է:
-
Շատ ուրախ եմ, որ այսպիսի նախաձեռնությամբ եք հանդես գալիս: Իմ երազանքներից մեկն էլ այդ է` այցելել Արևմտյան Հայաստան: Բայց դե, հասկանալի պատճառներով, ինձ համար դեռ վաղ է...... Այսօր Ազատություն ռադիոակայանը պատմեց Արևմտյան Հայաստանից նոր վերադարձած պատմաբանների մի խմբի մասին, որոնք գնացել էին առաջին հերթին ուսումնասիրելու որոշ պատմական հուշարձաններ: Հիմա եկել ու մամուլի ասուլիս էին տալիս: Շատ հետաքրքիր էր: Ասում են, որ կան հուշարձաններ, որոնք լրիվ կանգուն են և դրանց ոչնչացումը վերջին տարիներին (հավանաբար կապված եվրաինտեգրման հետ) կանգնել է: Պատմում էին, որ չեմ հիշում որ եկեղեցում 3 հայտնի խաչքարներից մեկը ընկած էր և կարող էր կոտրվել, եթե ոչ մեկը հոգ չտաներ: Ու ասում էին, որ իրենք վերցրեցին ու տեղը դրեցին: Ասում էին, որ եթե ամեն մի հայ այցելու այդպիսի մի խաչքար կարգի բերի, շատ մեծ գործ կկատարվի..... Ուրիշ հետաքրքիր մտքեր էլ եղան թուրքերի ու քրդերի` հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ կապված. կփորձեմ գտնել այդ լուրը ու տեղադրել: Շատ տպավորիչ էր:
-
Այո, ընդհանուր առմամբ համաձայն եմ: Միայն թե, ես կարծում եմ ճիշտ չէ վերջին տուրի ոչ-ոքին «անռիսկայնություն» համարել: Հիշո՞ւմ եք Թուրինի օլիմպիադայի վերջին տուրում, որ բոլոր չորս շախմատիստները տաս րոպեի ընթացքում ոչ-ոքիի համաձայնվեցին: Իհարկե, այն թիմային առաջնություն էր, թիմերի ղեկավարները (միգուցե) նախապես պայմանավորվում էին... Բայց այստեղ էլ երեք մտերիմ շախմատիստներ էին, որոնք ուզում էին տիրանալ մրցանակային ֆոնդին, և իրենց մեջ որոշեցին կիսել այդ մրցանակը: Ոչ թե զգուշությունից ելնելով նրանք ոչ-ոքի խաղացին, այլ ուղղակի այդպես էին որոշել, հատկապես, որ վերջին տուրում բախտի քմահաճույքով իրար դեմ էին խաղում այդ երեքից երկուսը: Սա իմ անձնական կարծիքն է: Բայց, այնուամենայնիվ, դա ամենևին չի նշանակում, որ Արոնյանը այս հաջողության համար արժանի չէ մեծարանքի: Բոլորս էլ ուրախ ենք: