Jump to content

Egern.net

Forumjan
  • Posts

    547
  • Joined

  • Last visited

Everything posted by Egern.net

  1. Asum ei, vor senc problemi arajin angam em handipum, hetaqrqir e, heto asum ei, vor ed nenc problem a, vor djvar te OPTIONnerov dzvi (xosq@ Enable Integrated Windows Authentication-i masin a). Baic shat lav a, vor senc hesht ed harc@ pakvec. Minchev hima chem haskanum, te ed anter CACHE@ vonc karox er tenc problem stexcer... Baic hima aveli karevor mi ban. Inchn e patchar@ vor ches karoxanum hayeren@ kardal, asa miguce ognenq Tenc problemner shaaat em lucel...
  2. Հիշո՞ւմ եք, դեռ առաջնության մեկնարկից առաջ գրել էին. ГЕЛЬФАНД - АРОНЯН 1.d4 Nf6 2.c4 e6 3.g3 d5 4.Bg2 Bb4+ 5.Bd2 Be7 6.Nf3 0–0 7.0–0 c6 8.Bf4 b6 9.Nc3 Bb7 10.Nd2. Редкий план для Каталона. Скажем, Крамник против Топалова играл 9. Qc2 ... 10. Rd1. 10...Nh5 11.Be5 Nd7 12.e4 Nxe5 13.dxe5. Наверное, сейчас Левон сыграет d4, так как в случае g6 последует двойной размен на d5 и Nb3. 13...dxc4 . Черные избрали другой путь.Сейчас Гельфанд может ослабить пешечную структуру противника путем 14. Bf3. 1/2 - 1/2
  3. МЕМОРИАЛ МИХАИЛА ТАЛЯ Москва, 5-19 ноября 2006. 16 ноября. Тройка призеров уже известна - Руслан Пономарев, Петер Леко и Левон Аронян вместе пересекли финишную черту. По окончании этого турнира состоится блицтурнир, в котором помимо участников "классики" (за исключением Широва) примут участие А.Карпов, В.Ананд, Ю.Полгар и 6 шахматистов, прошедших отбор. 64.ru
  4. Արոնյանը նույնպես ոչ-ոքի խաղաց... Կարող ենք շնորհավորել Արոնյանին ու իր երկրպագուներին: Լևոնը, Լեկոն և Պոնոմարյովը դարձան Տալլի մրցաշարի հաղթողներ:
  5. Ponomariov – Leko 1/2 :)
  6. Շատ հետաքրքիր պրոբլեմ է: Առաջին անգամ եմ հանդիպում: Ճիշտն ասած, MEFistofeles ջան, վստահ չեմ, թե այդ պրոբլեմը կարող է լուծվել ինչ-որ պարամետրեր փոխելով: Բանն այն է, որ IE-ն նկարը գրանցելուց տալիս է երկու հնարավոր տարբերակ` իր իսկական ֆորմատը (jpg, gif, png) և bmp: Հիմա տվյալ դեպքում IE-ն կարծես կորցրել է ֆայլի ֆորմատը ճանաչելու ունակությունը: Դժվար թե դա կառավարվի Internet Options-ով: Ես ավելի հավանական եմ համարում ինչ-որ վիրուսի գոյությունը, կամ IE-ի բագ: Ու ճիշտը երևի IE-ի reinstall-ն է, կամ անցումը IE7-ին Բայց, A r t h u r ջան, այնուամենայնիվ փորձեք MEFistofeles ասածը: Շատ հնարավոր է, որ ես սխալվում եմ: Internet Options մտնելու համար (հասկանում եմ, այդտեղ ռուսերեն է, բայց ես ռուսերեն IE երբեք չեմ ունեցել ու կասեմ անգլերեն անուններով....) մտեք Tools մենյուն (վերջից երկրորդը), այնտեղից` Internet Options (վերջինը): Բացված պատուհանում անցեք վերջին բաժինը (advanced): Այստեղ կբացվի մի ցանկ, որտեղից գտեք Security (безопасность) մասը և փորձեք գտնել Enable Integrated Windows Authentication-ին համարժեք մի բան: (չեմ կարող ասել որերորդն է, որվհետև ինձ մոտ IE7 է) Գրեք, թե ինչ է ստացվում, կփորձենք օգնել...
  7. Երևի Արոնյանը երեկ խնայեց ուժերը այսօրվա համար: Պոնոմարյով-Լեկո ոչ-ոքին իրոք շատ հավանական է: Լևոնի շանսերը հիանալի են: Սպասում ենք 1 միավորի... Ամենահետաքրքիրը Մամեդյարովն է: 8 խաղ, 8 ոչ-ոքի: Եթե վերջին տուրում էլ այսպես խաղա, ապա արդյունքում, ինչպես նկատել էր ֆուտբոլ+ի մեկնաբան Խաչիկ Արծրունին, նա կպահպանի իր բարձր վարկանիշը (ոչ վերև, ոչ ներքև): Իսկ դա նրան լիովին բավարարում է Մեկը հարցնի, թե էլ ինչի էր ընդունել հրավերը:
  8. Egern.net

    Евро - 2008

    Երբ խաղն արդեն ավարտվում էր, մեկնաբանը (Արմեն Մելիքբեկյան) մոտավորապես ասաց «Ճիշտն ասած, այն պահից, երբ Արա Հակոբյանը չգրավեց դարպասը, ես արդեն հասկացա, որ մեր հավաքականին չի հաջողվի հասնել ոչ-ոքիի»: Պետք է մի քիչ էլ զարգանալ: Չնայած պարտությանը, այս խաղը, համենայն դեպս, ցույց տվեց, որ Սերբիա-Հայաստան («խաղ» չասեմ) խայտառակությունը թյուրիմացություն էր և չէր արտացոլում մեր հավաքականի վիճակը: Պորտերֆիլդը պատճառաբանում էր մի քանի առանցքային խաղացողների բացակայությամբ: Կարծես` ճիշտ էր... Ահա մրցաշարային աղյուսակը. [attachmentid=32963] Գոլերի տարբերությամբ մերը -5 է, իրենցը` -7
  9. Egern.net

    Евро - 2008

    Շաաաատ «աբիդնի» պարտություն... Երկրորդ կեսում մերոնց առավելությունը ակնհայտ էր: Սպանում էին: Նույնիսկ ավելի շատ էին գրոհում: Բայց.... նենց դիրքերից չէին խփում, որ .......: Արման Քարամյանը բառիս բուն իմաստով չխփեց դատարկ դարպասին, այլ խփեց էնքան ծուռ (ասենք մի 50 աստիճան), որ կպավ դարպասապահին, բայց իր դիմացը լրիվ բաց էր: Այդ դրվագում փայլեց Լևոն Պաչաջյանը` փոխանցումը հրաշալի էր: Ընդհանրապես Պաչաջյանի խաղը տպավորիչ էր, իսկ մերոնցից դաշտում ամենալավը Սարգիս Հովսեփյանն էր: Խաղում էր աջ պաշտպանի դիրքում (Պորտերֆիլդի նորամուծություններից էր) ու շատ վստահ էր իրեն դրսևորում: Մյուս կողմից չեմ կարող չնշել մրցավարության .....: Զեբելյանին քցեցին տուգանայինից 20սմ դուրս, շատ վտանգավոր գրոհ էր (ֆինների պաշտպանը երևի այդպիսի սխալ կատարել էր վերջին անգամ 5 տարեկանում` ոտքը փուստ անցավ ): Բայց մրցավարը Զեբելյանին դեղին տվեց սիմուլյացիայի համար: Մի խոսքոփ, խաղի տրամաբանական արդյունքը 1-1 էր: Շատ ափսոս....... (տրամադրությունս ընկավ)
  10. Ցայսօր համաձայն եմ: Բայց սա ուրիշ որակի է երևում: Սա Frontpage-ի նման զուտ սիրողական-դիզայներական չի, այլ ավելի պրոֆեսիոնալ: Ինձ ամենաշատը հետաքրքրում են XML և ASP ինտեգրացիան: Դա շատ կօգնի դինամիկ սայթեր սարքելուն...
  11. Egern.net

    Евро - 2008

    Առաջին խաղակեսն ավարտվեց. 1-0 Գոլը կերանք Կասպարովի կոպիտ սխալից հետո, բայց մեր կենտրոնական պաշտպաններն էլ, մեղմ ասած, լավ չխաղացին: Կասպարովը խաղում ևս մեկ նման սխալ թույլ տվեց, բայց` անվտանգ: Ընդհանուր առմամբ խաղը միակողմանի չէր: Մերոնց գործողություններում կար պայքար, կային փոխանցումներ (հաջող ու անհաջող), հաջող պրեսսինգ, կար ՁԵՌԱԳԻՐ: Խաղում առաջին վտանգավոր պահը մերոնք ստեղծեցին` Դոխոյանի գլխի հարվածից հետո մի կերպ դարպասապահը փրկեց: Ի դեպ, իրենց դարպասապահն էլ մի անգամ ահավոր կոպիտ սխալ գործեց, բայց մերոնք, ցավոք, չօգտվեցին: Եվս մեկ առանձնակի վտանգավոր պահ եղավ առաջին խաղակեսում` Զեբելյանը չկարողացավ գոլ խփել: Մի խոսքով, Սերբիայի հետ խաղի համեմատ լիիիիքը առավելություն կար: Խոտածածկը արհեստական է, բայց չեմ կարող գնահատել դրա հետևանքը մերոնց խաղի վրա: Կարծես թե գնդակը ավելի շատ է «սահում», թե՜ մեր և թե՜ նրանց փոխանցումներից շատերը ուժեղ են ստացվում: Չգիտեմ... Ի դեպ, խաղից առաջ ասում էին, որ Կարեն Դոխոյանին հակացուցված է արհեստական դաշտերում խաղալ, բայց, նա խաղում էր ու ամենալավերից էր մեր թիմի: Ասեմ նաև, որ Մանուչարյանը խաղադաշտում չէր: Իսկ Զեբելյանի մասին կարծիք դեռ չեմ կազմել: Մի քանի դեպքերում ակտիվություն դրսևորեց, բայց լուրջ պահեր չեղան: Սպասենք երկրորդ կեսին ու Պորտերֆիլդի փոփոխություններին
  12. Հայեր ջան, Վերջերս հանդիպեցի մի նոր ծրագրի, որը առաջարկում է Microsoft-ը` Expression Web: Առայժմ միայն Beta 1, բայց նկարագրություններից երևում է, որ բավական բարդ ու մակարդակով web developer tool է: Կառուցվածքով շատ չի տարբերվում Dreamweaver-ից, բայց ունի մի շարք առավելություններ. XML support, ASP.NET 2.0 integration. ASP.NET server և այլն` http://www.microsoft.com/products/expressi...d_features.mspx Շատ լավ տպավորություն է թողնում, բայց .... 200MB է. տնից չեմ քաշի (կտևի 7.5 ժամ ): Իսկ ուրիշ տեղերից քաշելը պրոբլեմների հետ է կապված: Հիմա ուզում եմ իմանալ, միգուցե, մեր ֆորումցիներից մեկը ունի այդ ծրագիրը, օգտագործում է. ի՞նչ կարծիք ունեք, արժի՞ քաշել: Ի՞նչ թերություններ ունի ու (ավելի մանրամասն) ինչո՞վ է լավ Dreamweaver 8-ից:
  13. Հոգնած էր.... Լեկո-Մամեդյարով, Շիրով-Գելֆանդ խաղերն էլ ոչ-ոքի ավարտվեցին: Իսկ մեզ հետաքրքրող Կառլսեն-Պոնոմարյով խաղը դեռ շարունակվում է: Հուսանք, որ Կառլսենը կդիմանա...
  14. Thanks for information, JasonL.
  15. Լեռնային Արցախը կգա բարձրագույն խումբ, իսկ նոյեմբերի 18-ին կկայանա Ուլիս-Դինամո անցումային խաղ, որը կորոշի բարձրագույն խմբի 9-րդ թիմին
  16. Այսօրվա Ֆուտբոլ+ թերթում երեկվա Պոնոմարյովի հետ խաղի մասին գրել է, որ «չնայած աշխարհի նախկին չեմպիոնը դժվար թե թոթափած լինի Արոնյանի նկատմամբ սարսափը, բայց այս մրցաշրջանում նա հրաշալի է հանդես գալիս»: Նույն տեղում Կառլսենի հետ խաղի վերաբերյալ կես կատակ կես լուրջ գրել է. «Դեռ այս պարտիան խաղալուց առաջ նորվեգացի գրոսմայստերը հարցազրույց էր տվել, որտեղ անկաշառ անկեղծությամբ հայտնել էր, որ շատ կուզենար գոնե մեկ պարտիա հաղթել այս մրցաշարում: Իհարկե, Լևոնը շատ է սիրում երեխաներին, բայց, հասկանալի է, չէր ուզենա, որ այդ հաղթանակը լիներ հենց իր նկատմամբ, մանավանդ, որ նրանց միջև մրցամարտ է կայանալու, երբ փոքրիկը 5 ամսով էլ մեծանա...» Ընդհանրապես Ֆուտբոլ+-ը այս մրցաշարին էր նվիրել մի ամբողջ էջ: Շատ հետաքրքիր էր: Անպայման
  17. ПОНОМАРЕВ-АРОНЯН 1/2 Ֆոտոներ էլ կան: Ափսոս: Հույսս մեծ էր... Բայց RUSSIACHESS.ORGը մեկ է չի բացում, խաղը նայեյի...
  18. էս RUSSIACHESS.ORGը չեմ կարողանում բացել: Ուրիշի կոմպերից միանում ա, իմ կոմպից ուրիշ սայթեր բացում ա, բայց էս անտերը չի բացվում..... Կարծես թե Արոնյանը ոչ-ոքի արեց, բայց խաղը նայելու հնարավորություն չկա:
  19. Հաջորդ մրցակիցը Ռուսլան Պոնոմարյովն է: Իրենք հասակակիցներ են ու իրար ճանաչում են 12 տարեկանից: 2005 թվին Աշխարհի Գավաթի խաղարկության հենց եզրափակիչում, կարծեմ, Արոնյանը հաղթեց ուկրաինացուն: Այդ օրերին, հիշում եմ, հայ մարզական լրագրողները գրեցին, որ Արոնյանը Պոնոմարյովին հաղթում է Մ12 տարեկանների աշխարհի առաջնությունից սկսած (1994թ.): Արդեն վստահ եմ, որ օրինաչափությունը չի խախտվի ու Արոնյանը բացարձակ առաջին տեղի շանս կունենա...
  20. Անցած տարի էլ այսպես էր. եթե հիշում եք, Շիրակը վերջին տեղում էր: Բայց մեր ֆեդերացիան որոշեց թեթևակի փոխել առաջնության ֆորմատը, ու արդյունքում Շիրակը մնաց + մի թիմ էլ ավելացավ: Հետո ինչ-որ կոնֆլիկտներ եղան և առաջնությունը մնաց էլի 8 թիմով: Հավանաբար այս տարի էլ ոչ մի թիմ չի լքի բարձրագույն խումբը: Հայաստանում չկան այնքան ֆուտբոլային թիմեր, որ մի հատ ավել-պակասին չնայեն ու կայուն մրցակարգ պահեն: Ֆեդերացիան փորձում է այնպես անել, որ հնարավորինս քիչ տուժեն թիմերը մրցաշարային իրավիճակից: Չնայած այս մրցակարգի անորոշ վիճակից տուժում է մրցաշարի որակը (հեղինակությունը), բայց դա օգնում է ֆուտբոլի ընդհանուր զարգացմանը...
  21. Ուռաաա Երբ որ Արոնյանը լավ արդյունք է ցույց տալիս, այնպես եմ ուրախանում, կարծես ես եմ հաղթել....
  22. Երեկվա բոլոր խաղերը ավարտվեցին ոչ-ոքի: Դա պահպանեց մրցաշարային իրավիճակը. 1. Պոնոմարյով - 3.5 2-4. Արոնյան - 3 2-4. Սվիդլեր - 3 2-4. Լեկո - 3 5-6. Մամեդյարով - 2.5 5-6. Գելֆանդ - 2.5 7-9. Կարլսեն - 2 7-9. Շիրով - 2 7-9. Մորոզևիչ - 2 10. Գրիշչուկ - 1.5 Մի հետաքրքիր լուր. 5-րդ տուրի արդյունքներով Արոնյանի անհատական գործակիցը` էլոն, բարձրացել է 5.2-ով... Հեչ վատ չի... Հայեր ջան, մի հատ էլ էլի խաղացանկը գրեք, չեմ գտնում ոչ մի տեղ...
  23. Խաղը նայեցի, հրաշալի էր: Սրտանց շնորհավորում եմ Արոնյանի բոլոր երկրպագուներին:
  24. Հայեր ջան, Իսկ գոլը youtube-ից քաշել ոչ մի ձև հնարավոր չի՞: Շատ եմ ուզում ունենամ (դեռ շոկի մեջ եմ...): Ես Temporary internet files-ից հանել եմ մի հատ ֆայլ, որը extension չունի, բայց կառուցվածքից հաստատ կարող եմ ասել` .flv ա: Բայց էդ նայելու համար էլ Macromedia Flash ա պետք: Իսկ youtube-ից ուղիղ ձևով քաշելու ձև չկա՞: Ո՞վ մի բանով կօգնի....
×
×
  • Create New...